Jump to content

Hangavorvac Zruyc


Ani

Recommended Posts

"Kyanqi orer@" (Suggested By Yervant)...

 

 

 

Լինում են օրեր որ ատամներս սաստիկ ցավում են

Ջղաձգաբար իրար սեղմելուց,

Լինում են օրեր որ շնչափողս դավաճանում է

ՈՒ հազիվհազ եմ փրկվում խեղդվելուց...

 

Լինում եմ օրեր որ հանդիպում այն անանցանելի շարժական պատին

Որ մեկ մեխվում է իմ ճանապարհին

Մեկ էլ թողնում է քայլեմ կամովին...

 

Լինում են օրեր երբ համբերատար գոյատևում եմ

Հայացքս դեպի պայծառ ապագա...:)

Մեկ էլ ձգտելուց հիասթափվում եմ

ՈՒ՞ր է "պայծառը", միգուցե չկա՞...

 

Լինում են օրեր երբ սաստում եմ ինձ

Դժգոհության չար պոռթկումի պահին

ՈՒ աչքերս եմ բաղձանքով ուղղում

Իմ զույգ- հրեշտակ, ժպտուն աչքերին...

 

Լինում են օրեր երբ ինձ զգում եմ թույլ, արմատախիլ

ՈՒ կարոտում եմ...

 

Օրեր են լինում երբ մեղադրում եմ...

Մարդ եմ որոնում որ մեղքը գցեմ նրանց ուսերին

Հաճախ գտնում եմ ու դատապարտում

Ցավոք...Նրանց ում ծնող եմ կոչում...

 

Դե... ուժս միայն նրանց է պատում...

 

 

Օրեր են լինում

Երբ ժամանակը կանգնած է մնում

Բայց փոփոխվում են դիմագծերը նենգ ժամացույցի,

Ինչպես գետակն է դանդաղած հոսում պաղած ընդերքում

Թափանցիկ անշարժ մերկասառույցի...

Թույլ են օրերն այս...ՈՒ աննշան

Օրեր են սրանք վրիպումների

Թող անցնեն արագ ու անհետանան...

Edited by ANI
Link to comment
Share on other sites

Անցյալը երբեք չի անհետանում

Այլ ուղեկցում է ստվերի նման,

Թե կյանքդ գնա իր բարի հունով

Նա կհետևի խելոք շան նման:

 

Բայց եթե հանկարծ ոտքդ սայթաքի

ՈՒ շեղվի կյանքիդ հունը համընթաց

Նա կյանք կստանա, կհանդիմանի

ՈՒ սխալներիդ էջը կբանա...

 

Ապրում ենք այս ծանր ստվերը շալակած

Նա էլ ուտնկոխ հանգիստ չի տալիս

Ձևացնում ենք թե մեզ հետ չէ,...չկա

Բայց վախենում ենք այդ շնից սաստիկ....

 

.........

 

Link to comment
Share on other sites

  • 3 weeks later...

Անցումային գունատ շրջան

Ձմռան ճերմակից՝ գունավոր գարուն...

 

Ձնծաղիկը՝ ձմեռային Մնաս Բարով

Մանուշակն էլ Նոր փթթող գարնան Բարև

Հայտնվել են նույն դույլի մեջ, նույն ջրի մեջ

ՈՒ սպասում են իրենց ժամին...

 

Անցումային շրջան գունատ

Ասֆալտ ու ցեխ կլանում են ագահաբար

Արեգակի ծույլ շողերը ժլատ,

ՈՒ արագաքայլ կոշիկներ մաշված

Գույնը երբեմնի վաղուց մոռացած ձմռան ճամփեքին,

Գերհոգնած մարդիք,

Անհամբեր սպասող գարնան գալուստին

Որ ազատվեն վերարկու-բաճկոն բանտապահներից ...

 

Գունատ շրջան անցումային...

ՈՒ փոքրիկ մի դույլ

Լի՝ ձնծաղիկով

Որ հրաժեշտն է հետ քաշվող ձմռան,

ՈՒ մանուշակով

Որ ավետում է գալուստը գարնան...

 

 

http://www.littleant.kiev.ua/snowflowers/images/p3080256.jpg

 

http://www.aravot.am/2007/aravot_arm/March/8/p4.jpg

Edited by ANI
Link to comment
Share on other sites

Վարքը՝ պատում,

 

Պատումը՝ տօն,

 

Տօնը՝ խրախճանք,

 

Յանուն Կղերի՞,

 

Թէ՝ նուրբ սեռի:

 

 

Եւ մէջն այդ ժխորի,

 

Աղմուկ, երգ ու պար,

 

Փայլեն զոյգ աստղեր,

 

Հանդիպեն իրար,

 

Գգուեն, գուրգուրուեն:

 

 

Շոյում են իրար,

 

Շողերն աստղերի,

 

Մառող մոմերի,

 

Առկայծող թախծով:

 

 

Խինդ ու յուզմունք,

 

խաչաձեւեալ ապրում,

 

Կազմեցին գօտի.

 

Գոյնովն երկնակամարի,

 

Պատեցին տեսարանը,

 

Շաղակն զոյգ աստղերի:

 

 

Միշտ զուգահեռ, բայց երբէ'ք մօտ,

 

Մի պահ մօտեցան ճամփորդ ասուպներ,

 

Ուրախ պարեցին երգը յաւերժի...

 

 

Link to comment
Share on other sites

Բարև...Ինչպես ես

Պարտադիր խոսքեր,

Հնացած, ծեծված ու

Դատարկ խոսքեր...

 

Բարև...ինչպես ես

Կարոտած խոսքեր

Քիչ արցունքոտված...

 

Բարև...ինչպես ես

Անակնկալ ու չ՝սպասված խոսքեր,

 

Բարև...ինչպե՞ս ես

Շա՜տ վաղուց սպասված

Բայց ժլատ խոսքեր...

 

Link to comment
Share on other sites

Uff...Chem haskanum,

Ays yes em ancnum oreri mijov

Te ayd orern en im mejov ancnum

Amenq@ irenc "pay@" krtselov

Che, chem haskanum...

Yes em trorum &ampeqi poshin

Te ayd poshin e vras hastanum

Tsatskum shnchughis

Chem el haskanum...

 

:D :nerd: :lookaround:

Link to comment
Share on other sites

Ani jan, poqrik patasxan!!!

 

Ax te haskanainq qez imats ktaynq

Te orernen antsnum qo u mer mijov

Te menqenq vazum oreric &chov

Miguce urishi "pay@" hapshtakelov

Ax chem karoghanum ayspes krvelov...

Amperi andzrevne poshin tsexotel

Te menqenq artasunqov ayn tsex sarqel

Shnchaktur hezanqov ays kyanqitsel hoqnum

Haytararumem vor yes el chem krvum!

Edited by Ashot
Link to comment
Share on other sites

Ani jan, poqrik patasxan!!!

 

Ax te haskanainq qez imats ktaynq

Te orernen antsnum qo u mer mijov

Te menqenq vazum oreric &chov

Miguce urishi "pay@" hapshtakelov

Ax chem karoghanum ayspes krvelov...

Amperi andzrevne poshin tsexotel

Te menqenq artasunqov ayn tsex sarqel

Shnchaktur hezanqov ays kyanqitsel hoqnum

Haytararumem vor yes el chem krvum!

 

 

De Uremn

Ari lav e chhaskananq

U ch'harcnenq,

Chhamarrenq, ch'charananq

U xaghaghvenq...

 

:) Es mer Yerevani zhoghovurdn el togh xaghaghvi, gone es gisher hangist qnenq...:)

Link to comment
Share on other sites

Ani jan, poqrik patasxan!!!

 

Ax te haskanainq qez imats ktaynq

Te orernen antsnum qo u mer mijov

Te menqenq vazum oreric &chov

Miguce urishi "pay@" hapshtakelov

Ax chem karoghanum ayspes krvelov...

Amperi andzrevne poshin tsexotel

Te menqenq artasunqov ayn tsex sarqel

Shnchaktur hezanqov ays kyanqitsel hoqnum

Haytararumem vor yes el chem krvum!

 

Ashot et Tuthi oghin x@nayoghabar x@Mi barekam ;) Horqur@ ho amen shabat Yerevanist chi galu qez el Tuthi oghi beri

 

ham el chmoranas - aravot 9.30AM

Link to comment
Share on other sites

 

Վաղուց անցա խաչմերուկն այն

ՈՒր պետք էր որ փոքր ինչ երկար կանգ առնեի,

Դա կետն էր իմ

Երազելու,

Մտորելու,

Տատանվելու,

Տարբերելու,

Հասկանալու,

հասկացվելու...

ՈՒ...սպասելու կանաչ լույսի

Բայց կտրեցի խաչմերուկն այդ խիստ սրընթաց

Ոստիկանից փախուստ տվող գողի նման,

Չհասկացա որ կողմ ընկա,

Եվ այդ կողմով ու՞ր եմ գնում,

Որ այդ կողմից ետդարձ չկա...

 

(որ այդ կողմում չեն երազում)

 

Link to comment
Share on other sites

Անզորութոյունից

Ավելի զորեղ զգացմունք չկա,

Ավելի չճուն լռություն չկա...

Կարծես գոռում ես

Ձայնալարերդ արնոտելու չափ,

Բայց հնչյուն չկա...

ՈՒ սլանում ես քամուց էլ արագ

Բայց դեռ մեխված ես ու...շարժում չկա...

Link to comment
Share on other sites

Կը սիրեմ՝

 

Միջերկրականի ծովահայեաց ու լեռնամերձ.

 

Աւանները խաչապաշտներու:

 

Կը սիրեմ՝

 

Տատիկները լաչակաւոր ու սեւազգեստ,

 

Հաւատացեալ ու տակաւին ամօթխած,

 

Իրենց աղօթամրմունջ այդ կոր հասակին:

 

Կը սիրեմ՝

 

Հրապարակին նստած պապիկները համրիչաւոր,

 

Անցած օրերու յուշով մխիթարւող,

 

Եւ, նարդի խաղի հնչիւններով ալեկոծւող:

 

 

Կը սիրեմ եւ Կիկոսը, անոյշ Անոյշի որդին,

 

Տրեխ հագւող այդ վերջին հովիւը,

 

Ո՞ւր է ան հիմա:

 

Կը սիրեմ եւ այդ խարտեաշ տղան,

 

Որ զարմացած այս աշխարհէն,

 

Կը դիտէր, ու կը լսէր լեզուն այդ տարբեր,

 

Փորձելով գտնել պատասխաններ,

 

Չհարցուած հարցումներուն:

 

 

Կարօտցեր եմ՝ կաթով լի երամը կովին,

 

Յագեցած. կոյս հանդերու դալարիքէն,

 

Երբ ծանրաքարշ ընթանար դէպ' փարախը իր,

 

Ռահվիրայութեամբ՝ շիլաչ Աբոյի,

 

ցանելով բուրաւետ կոյտը թրիքի:

 

 

Իսկ գիշերները, գիշեր չէին այդ,

 

Այլ Ջահավառում, աստղերու խնջոյք,

 

Փայլփլող կէտեր, գլուխիս վերեւ,

 

Մաքուր երկինքի հայելին էր այդ

 

Իջած, կամ մենք ելած՝ լոյսն ընդ առաջ:

 

 

Ու խարշափիւնը բարդիներուն,

 

Կը նազէին հովին հետ ու համար,

 

Երբ փչէր ան ձորէն մեղմաբար,

 

Բերելով իր հետ արբշիռ շնչաբոյրը.

 

Պէս պէս քրտնաթոր ծաղիկի, բոյսի:

 

 

Link to comment
Share on other sites

Կգամ հիւրընկալ Ձեր սեղան.

 

Հայուհի՜ ասպնջական,

 

Բեռնաթափուեմ, օթեւանեմ՝

 

Հանգաւոր Ձեր զրոյցում:

 

 

Մի'ք նեղանայ ինձանից,

 

Մղկտում էի ցաւից.

 

Միայն լաւը մաղթելով՝

 

Ողջ հայրենակիցներիս:

 

 

Դեռ կտեսնեմ պատկերը...

 

Նրբագիր յոյզ տողերը,

 

Բարի ոգի պարիկի,

 

Ցպիկի հպումները:

 

 

Արի', զրուցենք միասին,

 

Թեթեւանանք ազգովին,

 

Քանի կայ՝ սէր-Վարդաստան.

 

Ինչո՞ւ ենք թոյնի գերին:

 

 

Link to comment
Share on other sites

Ինչո՞ւ թէ ո՛չ

 

Մենք զրուցենք`

 

Ազգին ցաւերը

 

Թեթեւցնենք:

 

 

 

 

Եւ ինչո՞ւ չէ

 

Բոլորս էլ Հայ ենք`

 

Լաւ զրուցենք մենք միասին՝

 

Մեր ցաւերն էլ թեթեւցնենք լիովին:

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...