Ani Posted October 17, 2007 Author Report Share Posted October 17, 2007 Ani jan bari tesanq Bari Veradarts Eh!!! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted October 18, 2007 Author Report Share Posted October 18, 2007 (edited) Գարունը հազար գաղտնիք է պահում Իր հարյուրավոր սաղարթների մեջ, Նոր բուսնած կանչ տերևներն ուախ եգեր են ասում Նոր հույս կապելով գալիք ամռան հետ ՈՒրախ է թվում նույնիսկ ուռենին Աչքի արցունքը հոսում է լռին Բայց կորչում զմրուխտ թերթերունքի մեջ Անգամ նազենի մերթ պար է գալիս Երբ հովն է խաղում սաղարթների հետ... Աշնան աչքերին դժվար է նայել... Նոր ես հասցնում բազմագույն տեսքով տարվել զմայլվել Երբ հասկանում ես Որ մերկ չորությամբ ճամփադ է կտրել... ՈՒ գարնան պահած հազար գաղտնիքներ մեջտեղ են ելել... Մնացել է ծառն իր չոր ճյուղերի Քամուց վախեցած թույլ տերևների Ցխացող ու որբ տերևակույտի Գարնան են անցած կանաչ օրերի երազների հետ... ՈՒռենու մասին դե էլ ինչ ասեմ Էլի հուսախաբ ՈՒ նորից ապրած սուգ, տերևաթափ Խենթացած ճոճվում...Ողբում է անդեմ... Edited October 18, 2007 by Ani777 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted October 18, 2007 Author Report Share Posted October 18, 2007 http://hyeforum.com/index.php?s=&showt...st&p=178353 He sings about things that we're afraid to (or refuse to) think about, or see,or admit... And i think after this age the illnesses that i have are chronic... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted October 20, 2007 Author Report Share Posted October 20, 2007 Չթուլանաս դու երբեք ՈՒ չդառնաս խոցելի Երբ հնչեն քաղցր բառեր Ականջներդ խցանի... Սրտիդ բացված դռնակը Փշալարով սահմանի Մեղմ ժպիտին չխաբվես Խայծ է դա...Խնձորենի... Չշռայլես զուր խոսքեր... Շհուրթերիցդ կպոկվեն ՈՒ կդառնան ընդդեմ քեզ ՈՒղղված այրող փամփուշտներ... Թե զույգ սևորակ աչքեր Հեռու հեռվից նշմարես Կույր ձևացրու...Ետ դաձիր Չմոտենա'ս, չտարվե 'ս... Չթուլանաս դու երբեք ՈՒ չդառնաս խոցելի Դեպ հոգիտ տանող ճամփան Դարձրու անանցանելի... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted October 23, 2007 Author Report Share Posted October 23, 2007 Ոչ ոք չի ուզում լինել դատավոր Կրել պիտակը սուտը տեսնողի... Բայց ամենքս ենք պատրաստ կամավոր Դաժան դատելու այն խիզախ ոքին Որ հանդգնել է քայլել հակառակ լռին հոսանքին... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted October 23, 2007 Report Share Posted October 23, 2007 Թե զույգ սևորակ աչքեր Հեռու հեռվից նշմարես Կույր ձևացրու...Ետ դաձիր Չմոտենա'ս, չտարվե 'ս... Չթուլանաս դու երբեք ՈՒ չդառնաս խոցելի Դեպ հոգիտ տանող ճամփան Դարձրու անանցանելի Ճիշտ ես ասում, գալուստդ բարի Իմաստաբաշխ երիտասարդուհի *** Սեւ աչեր տարբեր կախարդական Լայն թիկունք բարակ մէջքի վրան Հասուն պտղունք ցցուն առլցուն նուռք կարմրահատիկ ճաքճքուն Քանց բարակ ճիւղի վրայ տարածուն Մէջքի տակ բարակ. հրաշալի բան Առաստաղ շքեղ սիւների՝ երկոքեան Իսկ յատակը՝ Մատնիք ստեղնաշար քանց մեղրամոմ Նրբին սանտրուած դաստակն ի հանդիման Պարերգ, շրթունքի նուագարան -- Թողնեմ այս ամէնը վերջնական Գնամ Գիլան Մազանդարան Տեսնեմ միայն կանայք փաթաթուն Չարշաֆի մէջ բանտարկուն Ծածկած ելեւէջքը գայթակղուն (կէսը կատակ...) Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted October 24, 2007 Author Report Share Posted October 24, 2007 [/color] Ճիշտ ես ասում, գալուստդ բարի Իմաստաբաշխ երիտասարդուհի *** Սեւ աչեր տարբեր կախարդական Լայն թիկունք բարակ մէջքի վրան Հասուն պտղունք ցցուն առլցուն նուռք կարմրահատիկ ճաքճքուն Քանց բարակ ճիւղի վրայ տարածուն Մէջքի տակ բարակ. հրաշալի բան Առաստաղ շքեղ սիւների՝ երկոքեան Իսկ յատակը՝ Մատնիք ստեղնաշար քանց մեղրամոմ Նրբին սանտրուած դաստակն ի հանդիման Պարերգ, շրթունքի նուագարան -- Թողնեմ այս ամէնը վերջնական Գնամ Գիլան Մազանդարան Տեսնեմ միայն կանայք փաթաթուն Չարշաֆի մէջ բանտարկուն Ծածկած ելեւէջքը գայթակղուն (կէսը կատակ...) [size="3]Փոխադարձաբար Բարի Գալուստ Հովհանես[/size][/color] Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted October 28, 2007 Author Report Share Posted October 28, 2007 Էլ ժամանակը գնացք չէ այսօր ...հրթիռ է դարձել ՈՒ չենք էլ փորձում հասնել հետևից Փորձում ենք միայն ապահով քարշ գալ Որ հանկարծ չայրվենք Մեր իսկ ձերքերով վառած կրակից... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted October 29, 2007 Report Share Posted October 29, 2007 Ժամանակս 28ում կանգ է առել Առ այդ կարողացել եմ հաւատացնել Ինձ, բայց ետքը՝ շատ եմ դժուարացել Հասկանալու. ունեմ ճերմակաթել Թէկուզ չորս հինգ հատ, կամ էլ առաւել Չէ՞ որ երկար է թուացել. մինչեւ մեծանանք Իսկ հիմա այնքան ահաւոր արագ ընթացանք Տարուելով կեանքի պահանջներին մոռացանք Տարի, ամիս, շաբաթ, հաշիւ ու թուականք Մնալով գիտակցաբար քսանութ տարեկան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted October 30, 2007 Author Report Share Posted October 30, 2007 (edited) Սիրտ իմ ինչու՞ ես նորից խռովել, Իզուր ինձ ու քեզ ինչու՞ ես տանջում Ինչ ես կամեցել, որ քեզ չեմ տվել Ինչ ես պահանջում: Ա՜խ, խռովում ես դու այնպես հաճախ Բայց համր լեզուդ ես չեմ հասկանում Սի՝րտ իմ, երեխա քմահաճ ու չար, Անլեզու մանուկ... Պարույր Սևակ 02.16.47 Երևան Edited October 30, 2007 by Ani777 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted October 30, 2007 Author Report Share Posted October 30, 2007 (edited) ***************************************************** Ամեն մի տարիք ունի արահետն իր նախանշված Կյանքի խճճված քարտեզի վրա... Պետք է որ անցնես ամեն մի ճամփով իր ժամանակին Լինի այն դուրին... Կամ էլ պարուրված խոչընդոտնեով, Կամ հազիվ քարշ գաս ոտքերիդ վրա... Թե առաջ ընկնես, կամ էլ շրջանցես ինչ-ինչ պատճառով Կմնա ունայն իր ժամին սպասող արահետը այդ Կյանքիդ խճճված քարտեզի վրա... Կարցում եմ գիտես Ծնկիդ ոսկորը երբ խռովում է իր ընկերոջից ու հեռու գնում Լցվում է հեղուկ մի անբուժելի այդ արահետում Կյանքիդ քարտեզի այդ դատարկ թողած արահետն էլ է Այդ ցավոտ, թունոտ հեղուկով լցվում... Երբ ցավ ես զգում ու չես հասկանում ինչն է ցավ հանում Ետ նայիր, Կզգաս որ ժամանակին էն բաց թողնված արահետներն են Լուռ վրեժ հանում... Ամեն մի տարիք ունի ժամանակ Ամեն մի երազ ունի եղանակ Ամեն մի ցնորք ունի նախերգանք... Պակնա...Տսամինա... Edited October 30, 2007 by Ani777 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted October 30, 2007 Report Share Posted October 30, 2007 Պակնա...Տսամինա... Տաշ լէ իլեճահ րէ... Իսկական «պակնա տսամինան» այս է... Ի վերջոյ ուզածս եղաւ Ճերմակ գոլորշին խտացաւ Հատիկը հատիկին մօտեցաւ Կաթիլ կազմելով ծանրացաւ Ամպի կղպանքը բացուեցաւ Կալանաւորը արձակուեցաւ Գետնի ոյժը օգնեց առաւ Տեղատարափ հոսեցաւ Վեր ելած ջուրը ետ իջաւ Մուրոտ պատերը թրջուեցան Հոսանքի թելերը այրեցան Մարդիկ իրենց բոյները մտան Յովհանի մուսաները եկան Գտնուած բառերը գրուեցան Անիի էջերը պղտորեցան Գիրով, որ չէ երբէք գրական Գիտեմ, մի՛ եղէք խայթող յուշկան Սա չէ երբէք խօսք գեղարուեստական Այլ բառերու կոյտ շարուէ շարան Թէ խմէք գինին անապական Քամուած Հայկի հողէն պատուական Յիշեցէք Պանդուխտս թշուառական Օտար բայց ծանօթ անձս Յովհան Կոնծեցէք կենացս անպայման Կարդալով Հանգաւորն այս շարան Ծիծաղեցէք լիաթոք միաբերան Արդար է խինդը զուարթ մանկան Կարօտցայ վառարանը մեր հին տան Եռացող թեյամանն ալ վրան Առկայծող կրակը պլպլան Բոցկլտող լեզուներով կծան Կարօտցայ եւ գորգը պարսկական Որ չունի այժմ գնահատական Զի արուեստականն է գործածական Ճոխ գոյներով համակարգիչեան Բայց չէ սա երբէք անոր նման Հաստ բրդառատ, նիւթով իսկական Չեմ եւ հին օրերու փոքրիկ տղան Դէ հերիք գրես, է բաւական Թողնեն գործ-բան ու գրա՞ծդ կարդան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Em Posted October 31, 2007 Report Share Posted October 31, 2007 Gites, sirun axchik, Hayko~n jisht er....kyanqi ughiner@ xachvum en yev ayt paherum hrashkner en katarvum...ays anhavatacyal@ darcav havatqov li. Uremn tramabanutyunn@ aystegh der chi katarum....yev yerb vor hasnumes verjin u el brrtvelu tegh chunes nor kezi Astvats mi atorr e ghrgum vor nstes. I know..I know ....as usual, u were right too. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted November 1, 2007 Author Report Share Posted November 1, 2007 Gites, sirun axchik, Hayko~n jisht er....kyanqi ughiner@ xachvum en yev ayt paherum hrashkner en katarvum...ays anhavatacyal@ darcav havatqov li. Uremn tramabanutyunn@ aystegh der chi katarum....yev yerb vor hasnumes verjin u el brrtvelu tegh chunes nor kezi Astvats mi atorr e ghrgum vor nstes. I know..I know ....as usual, u were right too. Targmani kam zangi... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted November 2, 2007 Author Report Share Posted November 2, 2007 (edited) Կարծում եմ արդեն եկել է պահը Ցած իջեցնելու վարագույը այս լուռ ներկայացման... Երբ ամեն կողմից ձայնդ են ուզում, քվեդ են պոկում Խոսքդ են կորզում... Երբ խաղալիք ես խաղ ասողի ձեռքում, Խաղում են հոգուդ ու մտքերիդ հետ, Կեղծ ժպիտներով, զրնգուն ձայնով Փորձում են հարթել ճանապարհը կարճ Որ խաղան արդեն ծակ գրպանիդ հետ... Հոգնաց էս վազքից առանց կանգառի, Փախուատ ես փնտրում... Որոնում անկյուն Որ մնաս մենակ խառը մտքիդ հետ Ավա՜ղ ապարդյուն... Կարծում եմ բավ է, հերիք նվնվամ Եկել է պահը ցած իջեցնելու Վարագույրը այս լուռ ներկայացման... Edited November 2, 2007 by Ani777 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted November 2, 2007 Report Share Posted November 2, 2007 varaguyr@ che or voroshum e verj@ kam skizb@ nerkayatsman iyl handisates@, lur yerp@rkagun ov nvirel e zinq'n iyd arvestin taqun Nerkayatsum@ chi avartvum yerbek, iyn @enthatvum e tsavoq' mek mek Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted November 2, 2007 Report Share Posted November 2, 2007 ՄԻԱՅՆ ԴՈՒ ՉՏԽՐԵՍ Միայն դու չտխրես ու լաց չլինես, Օրերը տխուր կանցնեն կգնան, Քամիները չար, քամիները ցուրտ Կխփեն դեմքիդ ու կհեռանան։ Ու մի քաղցր ձայն հեռվում կզնգա Եվ հուշի նման քեզ այցի կգա, Ու կղողանջի հեռվում քաղցրաձայն, Ու՞ր ես դու գնում, իմ թափառական։ Անիմաստ է թափառելը, Երբ հոգնել են քո ոտքերը, Անիմաստ է թափառելը, Երբ հոգնել են ճամփաները քեզանից... Երգ իմ մոռացված, Երգ իմ հեռացած, Ես քեզ կորցրի ճամփին մոլորված, Բայց գիտեմ, որ դու ետ կգաս կրկին, Կլցնես սիրով իմ տխուր հոգին։ իմ հոգնած ճամփորդ, ու՞ր ես դու գնում, Քայլերով մոլոր ու՞ր ես հեռանում, Ու՞ր է քեզ տանում ճամփան անսահման, Կանգ առ վերջապես, իմ թափառական։ Անիմաստ է թափառելը, Երբ հոգնել են քո ոտքերը, Անիմաստ է թափառելը, Երբ հոգնել են ճամփաները քեզանից... Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted November 5, 2007 Report Share Posted November 5, 2007 Ani jan kyanq@ menak urishneri het hamematvelov aprel chi urishi giteliq@ - urishi xosq@ - urishi naz@ - urishi .... 100000 yev mek baner@ da qo kyanqi aprelakerpi standart@ pit chdarna chgitem yes urish hayastq unem kyanqin - amen mard baxtavor e mak hartserum kyanqum mek@ gitnakan e, muys@ poyet, muys@ milyaner e, muys@ artist, yes el uraax mi mard em ov uni inch vor uni, hasel e iyntegh ur ir sxalneri shnorhiv e hasel, kortsrel e ir arroghjutyun@ ir isk sxalneri patjarov, sakayn uni gisher yav eamn gisher el ir aravot@ yev aravotyan nor mi or e yerb zavakit yev d@ster es hampyurum yev shaunakum qez pay hasats jakatagir@ Quote Link to comment Share on other sites More sharing options...
AVO Posted November 5, 2007 Report Share Posted November 5, 2007 (edited) I didn't know MosJan listened to Tupac or this could be another sign that Tupac was Armenian. Be strong Ani jan. With all this extra stressin' I feel my last breath when will I finally get to rest from this suppression they punish the people that ask questions and those that possess steal from the ones without possessions the message I stress to make it stop study your lessons don't settle for less even the genius asks questions be grateful for blessings don't ever change keep your essence the power is in the people and the politics we address always do your best don't let this pressure make you panic and when you get stranded and things don't go the way you planed it dreaming of riches in a position of makin' a difference politicians are hypocrites they don't wanna listen if I'm insane then the fame ain't about to change it wasn't nothin' like the game it's just me Against the World Me against the World that's right... I know it seem hard sometimes, but remember one thing through every dark night there's a bright day after that so no matter how hard it gets stick your chest out keep your head up and handle it Edited November 5, 2007 by Avo47 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted November 5, 2007 Report Share Posted November 5, 2007 2PAC IS OK I LOVE 6PAC Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted November 6, 2007 Author Report Share Posted November 6, 2007 Չէ... Չեմ դժգոհում իմ ունեցածից, Անգամ հարցնում եմ թե արժանի՞ եմ Ես այս ամենին... ՈՒզում եմ միայն Որ ամուր կանգնեմ ոտքերիս տակի Էս փոքրիկ հողին... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted November 6, 2007 Author Report Share Posted November 6, 2007 (edited) Էս ինչ գազազած դեմքեր են Մեզ ամենուր հետապնդում Մռթնած, կռթնած կլոր ղեկին ՈՒնքերը խոժոր ճակատին Չեն էլ ժպտում... Բախտդ փորձիր ճամփեն կտրես (Թե կտրիճ ես) Թե բարի է՝ կհայհոյի նա քեզ միայն Իսկ թե բիրտ է Կգա գլխիդ սուգ ու շիվան... Երեկ մեկը մատը թափ տվեց ինձ վրա Մի վարորդ էր տարիքն առած Շատ զարմացա, Դե... Ի՞նչ արեցի ես նրան... Մարդը ջղայն շատ հայհոյեց իմ ուսուցչին վարորդական Թե ինձ ինչու է ուսանել Պահել չափը արագության... Edited November 6, 2007 by Ani777 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted November 6, 2007 Author Report Share Posted November 6, 2007 I didn't know MosJan listened to Tupac or this could be another sign that Tupac was Armenian. Be strong Ani jan. Thank You... ճարս ինչ... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted November 18, 2007 Author Report Share Posted November 18, 2007 Հարցնում եմ էլի Ինչու՞ է այսպես, Որ միտքս նորից հեռուն է գնում Հեռուն է գնում, ի՞նչ է որոնում Ինքն էլ չգիտի Բայց չի դադարում... Անվերջ ու անծայր այդ փնտրտուքից Իրեն է կորցնում Կորցնում է իրեն ու հիմա ընկնում Իր իսկ ետևից ՈՒ պտտվում է անվերջ անիմաստ Շան նման հոգնում Պոչի այդ անմիտ հետապնդումից... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted November 18, 2007 Author Report Share Posted November 18, 2007 (edited) Ասելու հազար հունար է ստեղծված... Ընտրիր այն մեկը որ չհասցնի լսողին հարված, Խոսքը զորեղ է խելոքի լեզվին Սուր ծակող զենք է չարի բերանին Կյանքի կբերի թե սիրով ելնի Կյանք կլռեցնի թե մտքին լինի... Հաճախ չենք կարող գտնել այն խոսքը Մեր միտք ու սրտին համապատասխան, ՈՒրեմն լռենք ու կրկին փնտրենք Պրպտենք մտքի ամբարների մեջ Անհնարին է, պետք է որ լինի Որոնել է պետք այն միակ խոսքը Առանց փշերի... Edited November 24, 2007 by Ani777 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.