Jump to content

Hangavorvac Zruyc


Ani

Recommended Posts

Իչու՞ է այդպես...

Մարդկանց թվում է թե իրենք գիտեն դիմացինից շատ

Թե հասկանում են «Աշխարհի Բանը»,

Գիտեն որն է սկիզբ և որը ավարտ...

 

Բայց այդ ամենը ոչ այլ ինչ է քան Ենթադրություններ...

 

Ինչպե՞ս կարող են մեկին ճանաչել լոկ մի հայացքով...

Ինչպե՞ս կարող են մեկին որակել լոկ մի գրվածքով...

 

Բայց անում են այդ

ՈՒ հավատացնում են , ավա՜ղ, շատերին,

Շատերնել արած ենթադրություններ

Հավատացնում են մնացածներին...

 

Խոսքը անցնում է սրից էլ զորեղ

ՈՒ տարածվում է բերանից-բերան...

Կեղծի՞ք է արդյոք, ենթադրություննե՞ր

Է՜, այս ամենը չունի վերջաբան...

Edited by Ani777
Link to comment
Share on other sites

Mnal@, paykarel@, aveli shat xizaxutyun e pahanjum kan te “walking away”. Haregli en nranq voronq mi zam, mi or avel payqarum en (henc da e u haxtaharel@). ;)

 

 

Che, patq e imanal hanun inchi payqarel ev arzhe ardyoq?...Erbemn "walking away" amenalav dzevn e payqarelu...Vorovhetev animast payqarel@ nman e gayli glxin Avetaran kardalu... ;)

 

 

 

Link to comment
Share on other sites

Յովհաննէս աղբարիկ, քեզ հետ աղւոր զրուցող մը գտար: Մեր տաղանդաւոր ու անուշիկ Անին: Բախտաւոր եղար

 

 

 

Արժանի կոչմանդ՝ Թագուհի՜ Անահիտին

 

 

Ազնիւ Տիկին, Գթացող քոյր, զուլալ ջուր

 

Ներկայութիւնդ մեզ միշտ վայելցուր

 

 

Երկնագոյն էջերը Հայֆորումի

 

Արեւիդ շողքովը փայլատակի

 

Գորովալից հպումիդ հանդիպի

 

Տեսադաշտը ցաւոտ մեր աչքի

 

Խօսքովդ անո՜յշ իմաստալից

 

Հայուհու սրտից, ազնիւ լեզուից

 

Բղխեցրու անապակ աղբիւրից

 

 

Մականունդ է արքայական

 

Արժանաւոր ես պատուական

 

Թագուհի՜ Անահտական

 

Անահիտ պտղաբեր մայր

 

Ինձ Կոչեցիր եղբայր

 

Ոչինչ աւելին էր քան

 

Լինել քեզ իրաւ եղբայր

 

Զի չեմ ունեցել քոյր

 

Որ ինձ անուանի «եղբա՜յր»

 

Չեմ եղել եղբայրը

 

Մի քրոջ թիկունքը

 

Նեղ օրերի պաշտպանը

 

Չի՛ եղել մի քոյր

 

Պահապան սուրբ հրեշտակ

 

Մխիթարող անշահախնդիր էակ

 

Խաղաղութեան հսկիչ աղաւնեակ

 

 

Անահիտ Հրաշք Թագուհի

 

Գահդ թագս է տիրուհի

 

 

 

Link to comment
Share on other sites

Che, patq e imanal hanun inchi payqarel ev arzhe ardyoq?...Erbemn "walking away" amenalav dzevn e payqarelu...Vorovhetev animast payqarel@ nman e gayli glxin Avetaran kardalu... ;)

 

:) Arzhi, jutik jan, arzhi. Mi or yev@s aprecinq..tesar, etqanel vat cher. Lol. Inch cavaliya che et asatsvatsq@ "merrneliq chhi". Uremn etqanits avel spasel@ shat klini. :msn-cry: Vay Astvats mez hamberuytun tur (u mi kich el pogh). :)

 

What would I do w/o you? You have always been "...the wind beneath my wings..." :)

Link to comment
Share on other sites

Գուցե կրկնվեմ բայց պիտի ասեմ

--Ես ատում եմ լռությունը,

Լռության տաղտուկ պաղությունը...

 

Գերադասում եմ աղմուկ աղաղակ

ՈՒզում եմ լինի բղավոց, հրճվանք...

 

Կուզենամ լսել խիստ հանդիմանանք

Քան թե լռություն և արհամարհանք...

 

Կուզենամ լսել

Որ մեկն ինձ ընդհանրապես չի կարող տանել

Քան թե մտորել, լռությամբ խաբվել...

 

Մարդիք լռում են

Չես էլ հասկանում

Արհամարհու՞մ են, կամ մեծամի՞տ են

Թե հուսահատ են կամ ել պապանձվա՞ծ...

 

Կամ հաշվապահ են

Լավ են ճանաչում հաշիվը բառի

ՈՒ ծանրությունը իրենց իսկ խոսքի:

 

Գուցե ես սխալ եմ...

 

Հաճախ կուզեի ինքս էլ լռել

Հաճախ ասում եմ պետք եղածից շատ

Ասածս էլ հաճախ ընկալվում է խիստ աղավաղված...

 

Կուզեի ես էլ հաշիվն իմանալ բոլոր խոսքերի

Ասված, հեռաացած ու անվերադարձ...

Link to comment
Share on other sites

:) Arzhi, jutik jan, arzhi. Mi or yev@s aprecinq..tesar, etqanel vat cher. Lol. Inch cavaliya che et asatsvatsq@ "merrneliq chhi". Uremn etqanits avel spasel@ shat klini. :msn-cry: Vay Astvats mez hamberuytun tur (u mi kich el pogh). :)

 

What would I do w/o you? You have always been "...the wind beneath my wings..." :)

 

 

 

http://youtube.com/watch?v=jI7ZCCJHGaw

 

:wub: :kisss:

 

Now this is way off topic, but i loooooove it...

 

http://youtube.com/watch?v=gieCAvyrMQQ

Edited by Ani777
Link to comment
Share on other sites

Արժանավայել եղբօրս՝ Հովհաննէսին

 

 

Ազնիւ ընկեր, անուշ եղբայր

 

Այս ինչ պատիւ է ինձ համար ըրիր

 

Ու իմ հոգիս հրճուեցուցիր

 

Անկիւն մը նստած էի մեքենային դիմաց

 

Երբ յանկարծ բացուեցաւ իմ աչքիս առաջ

 

Ոտանաւոր մը ինձ համար Ձօնուած`

 

 

 

Անուշ խօսքերդ ինձ որքան յուզեց

 

Եւ միաժամանակ իմ հոգիս լցրեց

 

Եղբայրական քու ջերմ սիրով

 

Եւ քաջ Հայու մը վայել կորովով`

 

 

 

Նուիրէի քեզ թիկունքս քրոջական

 

Մխիթարէի քեզ թշնամիներուդ ի դիմաց

 

Եւ քու խրախուսիչ էակդ ըլլայի

Link to comment
Share on other sites

Businessi ansparr aghbyur "ser"@...:)

 

 

Ինչ կլիներ մեր երգիչների հալը

թե չլիներ այս «սեր» կոչեցյալը.. :P

 

Սեր են երգում, սիրո հույսեր,

սիրո արցունքով լի աչքեր....

Ես գնացի, դու մնացիր

բայց հետ եկա, դու չկայիր,

 

Դու հեռացար, ես էլ եկա

Վա՜յ, քեզ սպասող մեկն այնսեղ կա...

 

Երկնքից աստղեր բերեմ,

Պարտեզից վարդեր բերեմ

 

Մեխակներս ու՞մ նվիրեմ,

Կոշիկներս ճամփիդ մաշեմ

 

Քամին փչեց քշեց հեռուն,

Յարիս չե՞ք տեսել էս կողմերում...

 

Քեֆ են անում "սեր" են երգում

Մարդ են թաղում "սեր" են երգում...

 

Թե չլիներ «սեր» կոչեցյալը

Ի՞նչ կլիներ էս երգիչների հալը... :P

Link to comment
Share on other sites

Կը մնային իսկական երգիչները

 

Մինչ ականջները սիրահարները

 

Առանց երգի կեանք չապրողները

 

Մի՛, մի դէմքի ուրու տեսնողները

 

 

Երգիչը չի կարող սիրող չլինել

 

Սէրն իր տարիներով թաքուն չպահել

 

Որպէս սուրբ մասունք նրան չփայփայել

 

Ետքը որպէս հասուն միտք չի մատուցանել

 

 

Ամէն ոք իր կարգին սէր ունի

 

Իւրաքանչիւրս կերպովն իր կերգի

 

Ամէն թռչուն իր տեսակի վրան կընկնի

 

Ամէն կաթսայ իր կափարիչն ունի

 

 

Հովիւն իր սիրածը այծի կը նմանեցնի

 

Վաճառականը՝ սուղ բաժնետոմսերի

 

Իսկ սովդակար ոսկերիչը՝ գոհարեղենի

 

 

Իսկ եւ իսկ երգիչը բառեր չի խնայելու

 

Իր վեհ սէրը սրտի գովասանելու

 

«Ամէն մարդ իր գործը պէտք է անի»

 

Բայց ի՞նչ թող անի, սիրելի Անի

 

Համալսարանի ուսանողուհի

 

Մեր հին-նոր լաւ անդամուհի

 

Ան որ երբէք չգիտի՝

 

Ինչպէս իր անքուն գիշերներն անմահացնի

 

Պատշաճ տողերով հանրութեան հրամցնի

 

 

Մինչեւ իսկ երգիչն երբեմն

 

Անզօր է մնում գտնելու բառերն՝

 

մասին այդ անիծեալ սէր կոչեցեալին

 

Որ գտնում դաղում է

 

Սիրտ ունեցողի լեարդը

 

Անի

 

Մի ծաղրի երգչին

 

Իրաւ երգչին

 

Խելօք Անի

 

 

Link to comment
Share on other sites

Թե չլիներ «սեր» կոչեցյալը

Ի՞նչ կլիներ էս երգիչների հալը...[/size] :P

De ch@liner ser@

Ergichin g@menar

Lern u sar@

Shunn u gatun

P@dughe arterun

Jurer@ sarerun

Asdger@ erkingin

Varder@ partezum

geter@ ayginerun

Arev@ tserekin

Giser@ lusinin yev ayl@l yev ayl@n :)

Link to comment
Share on other sites

Կը մնային իսկական երգիչները

 

Մինչ ականջները սիրահարները

 

Առանց երգի կեանք չապրողները

 

Մի՛, մի դէմքի ուրու տեսնողները

 

 

Երգիչը չի կարող սիրող չլինել

 

Սէրն իր տարիներով թաքուն չպահել

 

Որպէս սուրբ մասունք նրան չփայփայել

 

Ետքը որպէս հասուն միտք չի մատուցանել

 

 

Ամէն ոք իր կարգին սէր ունի

 

Իւրաքանչիւրս կերպովն իր կերգի

 

Ամէն թռչուն իր տեսակի վրան կընկնի

 

Ամէն կաթսայ իր կափարիչն ունի

 

 

Հովիւն իր սիրածը այծի կը նմանեցնի

 

Վաճառականը՝ սուղ բաժնետոմսերի

 

Իսկ սովդակար ոսկերիչը՝ գոհարեղենի

 

 

Իսկ եւ իսկ երգիչը բառեր չի խնայելու

 

Իր վեհ սէրը սրտի գովասանելու

 

«Ամէն մարդ իր գործը պէտք է անի»

 

Բայց ի՞նչ թող անի, սիրելի Անի

 

Համալսարանի ուսանողուհի

 

Մեր հին-նոր լաւ անդամուհի

 

Ան որ երբէք չգիտի՝

 

Ինչպէս իր անքուն գիշերներն անմահացնի

 

Պատշաճ տողերով հանրութեան հրամցնի

 

 

Մինչեւ իսկ երգիչն երբեմն

 

Անզօր է մնում գտնելու բառերն՝

 

մասին այդ անիծեալ սէր կոչեցեալին

 

Որ գտնում դաղում է

 

Սիրտ ունեցողի լեարդը

 

Անի

 

Մի ծաղրի երգչին

 

Իրաւ երգչին

 

Խելօք Անի

 

Ov em yes vor caghrem iskakan siro ergchin...?

 

 

http://youtube.com/watch?v=xS_YI2CbGB4

 

 

Link to comment
Share on other sites

De ch@liner ser@

Ergichin g@menar

Lern u sar@

Shunn u gatun

P@dughe arterun

Jurer@ sarerun

Asdger@ erkingin

Varder@ partezum

geter@ ayginerun

Arev@ tserekin

Giser@ lusinin yev ayl@l yev ayl@n :)

 

 

Ha Yervant jan, yes el ed em asum...es qo nshac amen inch@ kapvuma siro het u darnuma lav business...:)

Link to comment
Share on other sites

Ov em yes vor caghrem iskakan siro ergchin...?

 

 

http://youtube.com/watch?v=xS_YI2CbGB4

 

 

Գրածներդ լիուլի եմ հասկանում

Գիտեմ որ իսկականը չես ծաղրում

Յուտուբը այստեղ չի գործում

Ձեր զրոյցից ետ եմ մնում

Քեզ հետ զրուցել եմ ուզում

Դրա համար եմ զրպարտում

Link to comment
Share on other sites

Արժանավայել եղբօրս՝ Հովհաննէսին

 

 

Ազնիւ ընկեր, անուշ եղբայր

 

Այս ինչ պատիւ է ինձ համար ըրիր

 

Ու իմ հոգիս հրճուեցուցիր

 

Անկիւն մը նստած էի մեքենային դիմաց

 

Երբ յանկարծ բացուեցաւ իմ աչքիս առաջ

 

Ոտանաւոր մը ինձ համար Ձօնուած`

 

 

 

Անուշ խօսքերդ ինձ որքան յուզեց

 

Եւ միաժամանակ իմ հոգիս լցրեց

 

Եղբայրական քու ջերմ սիրով

 

Եւ քաջ Հայու մը վայել կորովով`

 

 

 

Նուիրէի քեզ թիկունքս քրոջական

 

Մխիթարէի քեզ թշնամիներուդ ի դիմաց

 

Եւ քու խրախուսիչ էակդ ըլլայի

 

:notworthy: :notworthy:

Բառերը անզօր են մնում

Նկարագրելու իմ ապրումն

Կը պահեմ խօսքդ այստեղ :heart:

Վիրաւոր հոգուս որպէս դեղ

Link to comment
Share on other sites

Գրածներդ լիուլի եմ հասկանում

Գիտեմ որ իսկականը չես ծաղրում

Յուտուբը այստեղ չի գործում

Ձեր զրոյցից ետ եմ մնում

Քեզ հետ զրուցել եմ ուզում

Դրա համար եմ զրպարտում

 

 

Sayat-Nova filmic miak hatvacnem post arel Youtubic...:)

 

Apsos vor chi gorcum...:)

Link to comment
Share on other sites

Կուզեմ լինել անտարբեր

ՈՒ չնկատել ոչինչ...

Հանգիստ գնացքս վարել

Անտեսելով Ամեն ինչ...

 

Ամեն մի սխալ հայացք

ՈՒ Սխալված մոտեցում,

Ամեն մի սխալ դարձվածք

ՈՒ ավելորդ լրացում...

 

Կուզեմ անտարբեր լինել

Անտարբերի նկատմամբ

Անձիս շուրջ կենտրոնանալ

Զուր չփնտրել բարեկամ...

Link to comment
Share on other sites

Մարդու ամէնալաւ ընկերը

 

Մարդոց մէջ իսկ է ինքը

 

Զի չենք ունկնդրեր իրար

 

Հասկցուիլ փոխադարձաբար

 

Կը մնաս ընկերը քո անձիդ

 

Անգամ ընթացքին հարսանիքիդ

 

 

Կրնամ միայն ըսել գիրք

 

Միտքի սննդատու միրգ

 

Անդաւաճան ու համբերատար

 

Քեզ լսելու պատրաստ տեւաբար

 

 

Անքնութեան լաւագոյն դարմանը

 

Ինքն է նոյն անքնութիւնը

 

Երկու երեք անքուն օր ետքը

 

Կը քնանաս լաւագոյն քունը

 

 

Link to comment
Share on other sites

Մեկ-մեկ լսում եմ ինքս ինձ կողքից

ՈՒ զարմանում եմ,

Որ շատ խելացի խորհրդատու եմ...

Զարմանում եմ ու նաև ծիծաղում

Խորհու՜րդ եմ տալիս...ՈՒ խրատում եմ...

 

Ցիցաղում եմ որ ամենից առաջ

Կարիք ունեմ հենց ինձ խրատելու ու խորհուրդ տալու

Որ շատ բան ունեմ դեռ հասկանալու...

 

Պիտի հասկանամ որ ամենից մոտ

Յուրաքանչյուրի մաշկն է իր մսին...

Որ անմնացորդ

Միայն մայրիկն է տրվում զավակին...

 

Պիտի ընդունեմ որ «շահը» երբեք չի իջնի գահից

Որ փառքը երբեք չի գնա բեմից...

 

Որ առաջվանը երբեք չեմ դառնա

Որ առաջվա պես մեկին չեմ սիրի

ՈՒ առաջվա պես դյուրին չեմ ների...

Որ միտքս հաճախ նմանվում է

Սևագրության խզբզած տետրի...

 

Պիտի սովորեմ հաճախ լսելու

Իմ իսկ բերանից ելած խորհուրդին...

 

 

Խզբզոց @11:48

Link to comment
Share on other sites

Երեկո է լուռ խաղաղ անտառում

Ծառերը հանգիստ, ուս ուսի տված

Օրորվում են ու մեղմ զրույց անում..

 

Բայց բարձրահասակ մի արմավենի

առանձնանում է ու արտաքնապես շատ է տարբերվում...

 

Վերից է նայում բոլոր ծառերին

Ու անփութորեն

Ներքև է թափում վրայի փոշին...

Վերև է ձգվում, սեթևեթում է,

Հպարտանում է որ ամենամոտն ինքն է արևին...

 

Այն մյուս ծառերը բարիքը հողի չեն չարաշահում

ՈՒ խնամքով են այն օգտագործում

Արմատ են գցում, բունն են հաստացնում

Թե ավելանա տերև են հագում ու սիրունանում...

 

Իսկ արմավենին խելքը տվել է միայն հասակին

Մեկ էլ պճնանքին...

 

Բայց արի ու տես փոթրիկ եղավ

Մոլեգնեց կյանքի կատաղի քամին

Խեղճ արմավենուն նա քշեց տարավ

Պոկեց հիմնովին...

 

Չէ ո՞ր սեթևեթ այդ գեղեցկուհին

խելքը տվել էր միյան հասակին...

Մի բարակ ոտքով էր կպած հողին...

Edited by Ani777
Link to comment
Share on other sites

Ենթադրենք չհասկացայ պատկերները փոխաբերական

 

Ծառի կոթը որքան երկար է լինում

 

Նոյնքան խորունկ արմատացած է հողում

 

Դա օրէնքն է ինքնապաշտպանութեան

 

Բնազդով ապրող տարրերին բնութեան

 

Նոյնիսկ փլատակ ծառն է երբեմն

 

Դիտողի հիացմունքն է պատճառում

 

Անցած գնացած փառահեղ օրերի

 

Վկան լինելով, արժէքն աւերակի

 

Միթէ՞ շքեղ չեն Վանքերն լեռնասփիւռ

 

Հեռացած մարդկանց ժխոր վայրերից

 

Ինքնամփոփ եւ զուրկ խնամող մատներից

 

Արձանացած լանջքում. հալածւում են հողմից

 

Որքան հնանան, այնքան կարժենան

 

Չի գալու երբէք անգամն ալ

 

Մի ձեռ տաշող նոյն քանդը

 

Մի միտք տեսլող նոյն նկարը

 

Մի իշխան տաճարաշէն տեղումը

 

 

Անկրկնելի են՝ Նորավանքը

 

Յովհաննավանք, Տաթեւավանքը

 

Գանձասարն ու Դադիվանքը

 

Հին են ու անվերադարձ

 

Գնացողը չի գալու դարձ

 

 

Սուրբ Կարապետ՝ Իննակնեան Վանք

 

Հայոց Տան՝ Տարօնի սրբարանք

 

Սրբոց Առաքելոց եւ սասնեցոց Վանք

 

Նարեկայց Վարագաց մոռացուած վանք

 

Երանի մնային, մնան դրութեամբք քանդ

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...