Jump to content

Hangavorvac Zruyc


Ani

Recommended Posts

 

 

Ասումեն թե պատահաբար կյանքում ոչինհչ չի պատահում

"Պետք է լիներ" ասում ենք մենք...

Կամ "գրված էր ճակատագրի չար գրքի մեջ"...

 

Դյուրին է չէ՞...

Մեղքը գցել ինչոր բախտի

Կամ էլ անհայտ ու անիմաստ ինչ որ գրկի...

 

Պետք է լիներ...

 

Բայց չէ որ մեր իսկ ոտքերով,

Մենք ենք քայլում այդ զարդուղի ճանապարհով...

Մեր այս ձերքն է լուռ բարձրանում

ՈՒ մի ամբողջ կյանք լռեցնում,

Կամ գնումենք այն մեկի մոտ, որ մերը չէ' ու չի' լինի...

 

ՈՒ երբ մի օր այս ամենը

Մարմին առած ու չարացած

Մեր ճամփան է հանկարծ կտրում...

 

Հեկեկում ենք, կուրծկ ենկ ծեծում...

ճակատագիր կոչեցյալին հայհոյում ենք ու անիծում...

Edited by Ani777
Link to comment
Share on other sites

Che Edward jan...:)

 

Isk sra masin inch kasek?

 

Մտորե՞լ եք, թե ինչ ցավ է զգում սարը, երբ լավան է ներսում եռում

ՈՒ անընդմեջ դուրս ժայթքելու ճանապարհն է իր որոնում...

 

Ասեմ ես ձեզ...

Դա նման է այն խեղդուկին

Որ արդյունքն է ներսում պահված զսպված լացի,

Ծիծաղ դարձած հեկեկոցի...

Նիզակ դարձած այն խոսքերի ծակոցներին

Որ... չեն ասվել

Թռիչք առած բայց ջախջախված երազների բեկորների տված ցավին

Որ խրվում են, արյուն հանում,

Դուրս են ուզում, թռչել նորից,

Հիաստափված այս հին սարից

Նոր սար ուզում, նոր Տեր ուզում...

Հույս փայփայում, որ կթռչեն ու կհասնեն այն բարձունքին:

 

Իսկ հին սարը, մենակ, ճեղքված, ակոսներով նաղշազարդված

Լուռ տնքում է ու տառապում

Այն լուռ ցավից, այն խեղդուկից, այն ջախջախված ու դավաճան,

Անիրական երազներից...

Link to comment
Share on other sites

Ինչ է սերը...Վաղուց ծեծված ու չարչարված անմիտ մի հարց,

Չէ', չեմ ուզում ես էլ մի տող ավելացնել

Այդ դարեդար բարբաջանքին աղավաղված...

Սերը սուտ է... սերը մեկն է... այն հավերժ է...սերն անմար է...

 

Մի բան գիտեմ, ինչ էլ լինի

Միակ, անվերջ, անդարձ թէ սուտ

Այդ զգացմունկը պահողինն է...

Որ կառչում է ու չի լքում, չի վարանում, չի վախենում...

Link to comment
Share on other sites

The job well done Gentle Lady. Keep up the good work.

 

Hamestutyun anelu kariq chka. Anoroshutyunic durs galu hamar ari bolorin asenq vor dranq qo gortsern en :)

 

 

"Մտորե՞լ եք, թե ինչ ցավ է զգում սարը, երբ լավան է ներսում եռում

ՈՒ անընդմեջ դուրս ժայթքելու ճանապարհն է իր որոնում..."

 

Link to comment
Share on other sites

ՈՒ՜ր հասանք, Մարդի'ք...

 

Նայում ես մեկին ու տարակուսում...

-Տեսնես, այս մեկը տարիներ արաջ

Ո՞ր մի սեռին էր մարդու պատկանում:

 

Դե, ի՞նչ իմանաս...

 

Կամ... -Այդ շպարդ թե որ լվանաս

Կճանաչե՞մ կեզ եթե մոտենաս:

 

Դե կտավներ էլ արվեստ չեն արդեն,

-Արվեստը ես եմ, կռնակս բացե՞մ...

Էլ Հիսուս Քրիստոս, էլ օձ ու կարիճ, էլ Մասիս ու Սիս, էլ շղթայված վիզ...

 

Դե, ի՞նչ զարմանաս...

 

Ազատություն է, արվեստ ու արհեստ...

 

ՈՒ՜ր հասանք, Մարդիք...

Link to comment
Share on other sites

Babe jan, brilliant as always. I applaud your decision to share. I cannot stop reciting one...the one that is most you. :)

 

Hishumes verjer@s inch@n ey xist atum? Iravunk tur kartsik@s poxem.....life is not black and white. I like the shades of grey.

 

 

Link to comment
Share on other sites

Աշնանը կարոտ մնացինք այստեղ...

Աշուն չի գալիս, տերև չի դեղնում,

Տեղ-տեղ գոյացած տերևի կույտից

Երեք գույնանի ծուխ չի բարձրանում...

 

Տարօրինա՞կ է, որ կարոտում եմ անգամ այդ ծուխը

 

Չենքել հասկանա թե աշուն եկավ եթե չհուշի համր օրացույցը...

 

էլ ինչ սեպտեմբեր, որ իր թևքի հետ չբերի քամու մեղմ «աշնան» շունչը,

ել ի՞նչ հոկտեմբեր, որ ծառուղով մեկ սիրահար զույգի քայլերի ներքո

Զուգերգ չդառնա լուռ քչփչոցը ու տերևների մեղմ խշխշոցը...

 

Դե նոյեբերնել պայքար է մի լուռ, աշնան փուչ հոույսի,

Եվ ձմռան ագահ ու անզուսպ տենչի պաղ նվաճումի...

 

Կարոտ մնացինք աշնան տարերքին...Ձմռան մոլուցքին...

Գարնան շատ սպասված վերածնունդին

ՈՒ ամռան քաղցր, ծիրանի բույրով լցված հանդերին...

Link to comment
Share on other sites

«Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»

Իսկ ո՞րն է չափը, ո՞վ է սահմանել,

Ո՞վ է այդ չափը չափել ու կտրել...

 

Ամեն ին չափի մեջ է գեղեցիկ...

 

Իսկ ես ուզում եմ նվիրվել անչա՜փ,

ՈՒզում եմ տարվել ու սիրվել անչափ,

Եթե ուրախ եմ ճչալ եմ ուզում,

Տխուր եմ՝ անզուսպ լացել եմ ուզում...

 

Չեմ ուզում տրվել չափին գեղեցիկ,

Չափի մեջ ձևված կեղծավոր մարդիք

Ամենուրեք են...

Չափով են խոսում, չեն անկեղծանում,

Չափով են ժպտում կամ ուրախանում,

ՈՒ մտածում են,

-Չէ, շատ ժպտացի, դե երես կտամ

Ավելի լավ է չափավոր Խնդամ,

Չափավոր սիրեմ, չափավոր ներեմ...

 

Հոգնել եմ այդ կեղծ չափից ու ձևից,

Այդ չափավոր ու անվերջ չափչփող

Չափված ու ձևված արարածներից...

Link to comment
Share on other sites

Կարոտ ու Կորուստ, երկու դրկիցներ, զրույց են անում,

ՈՒ հանդգնաբար իրար հետ մրցում...

 

-Ես եմ զորեղը, կարոտն է ասում:

Ես դանդաղորեն տանջում եմ, մաշում

Չարորակ դարձած քաղցկեղի նման:

Արցունք եմ հանում, մտքեր եմ խառնում,

Կպչում եմ սրտին ես ձյութի նման

Որ էլ չգտնի հոգին հանգրվան...

Դե ասա տեսնեմ, ո՞րն է քո ուժը իմ լավ բարեկամ...

 

-Է՜, ես չեմ իզուր խաղ ու պար անում,

Ես իմ ընտրյալի սրտից մի կտոր պոկում եմ տանում,

Այդ վերքը երբեք չի առողջանում,

Ես էլ հաճախ եմ հիշեցման կարգով նրան այցելում...

 

Երկու դրկիցներեր զրույց են անում...

 

Ո՞րն է դահիճը դեռ չեմ հասկանում...

Link to comment
Share on other sites

«Նայեմ աչքերիդ ու ոչինչ չասեմ»

Դաժան է ասված:

 

Իսկ ինչու՞ հույսը դնել աչքերին

երբ լեզու ունենք,

 

Քի՞չ են աչքերի զոհերը խաբված...

 

Լռող ու զննող այդ հայացքի մեջ

անասնական մի բան կա թաքնված:

 

Աչքերը հաճախ շատ բան են ասում,

Թե՞ հասկանում ենք ինչ մենք ենք ուզում...

 

 

Դե եկենք խոսենք և օգտագործենք

այդ մեր պարգևը ի վերուստ տրված...

 

Եկ չբարդացնենք, բառերով ասենք

ՈՒ աչքերով ել բացը լրացնենք...

Link to comment
Share on other sites

Շատերիդ վրա, գիտեմ, թողել եմ

Դժբախտ պոետի տպավորություն...:(

 

Չէ, չէ այդպես չէ

Զուր Մի' զգացեք խղճահարություն...

 

ՈՒղակի հաճախ այնպես է ստացվում

ՈՒրախ պահերիս տետրըս չեմ գտնում...... :P

Link to comment
Share on other sites

Հաղճապակե մի բաժակ

Վայր ընկավ ու կոտրվեց,

Հավաքեցի այն գետնից,

Սոսնձեցի խնամքով,

Բայց ինչքան էլ փորձեցի

Նախկին տեսքը չնդունեց...

Նույնը եղավ սրտիս հետ

Ավա՜ղ, անփույթ վարվեցի

Չեմ մեղադրում ոչ ոքի

Ես ինքս այն կոտրեցի..

Երբ փշրվեց, հասկացա...

Որ ինքս ինձ կորցրի....

Link to comment
Share on other sites

Hin Darerits, u Mashtocic

Depi Quchak, endhup mij~~~~ev Charenc, Sevak

U hima el mi nor Ani

De hima el mer nor Ani

Asa tesnenq

 

Es toxer el, ove gri?

Link to comment
Share on other sites

«Նայեմ աչքերիդ ու ոչինչ չասեմ»

Դաժան է ասված:

 

Իսկ ինչու՞ հույսը դնել աչքերին

երբ լեզու ունենք,

 

Քի՞չ են աչքերի զոհերը խաբված...

 

Լռող ու զննող այդ հայացքի մեջ

անասնական մի բան կա թաքնված:

 

Աչքերը հաճախ շատ բան են ասում,

Թե՞ հասկանում ենք ինչ մենք ենք ուզում...

Դե եկենք խոսենք և օգտագործենք

այդ մեր պարգևը ի վերուստ տրված...

 

Եկ չբարդացնենք, բառերով ասենք

ՈՒ աչքերով ել բացը լրացնենք...

 

 

Olive juice! :hug:

Link to comment
Share on other sites

Hin Darerits, u Mashtocic

Depi Quchak, endhup mij~~~~ev Charenc, Sevak

U hima el mi nor Ani

De hima el mer nor Ani

Asa tesnenq

 

Es toxer el, ove gri?

 

 

Էդւարդ Քեռի լավ ես ասում :)

 

Բայց մեր ազգի մեծերի հետ

 

Զուր ես դու ինձ համեմատում...

 

Անցորդ եմ մի ես հասարակ,

 

Հայ ֆորումը թե չլիներ,

 

Պոետ Անին( :o ) դժվար լիներ...

Edited by Ani777
Link to comment
Share on other sites

Olive juice! :hug:

 

 

Ո՞վ է ասել թե աչքերը սև չեն լինում...

 

Լինում են և այն ել ինչպես...

 

Կոպերի մեջ շողշողում են

 

Սև ու փայլուն Զեյթունի պես...

Link to comment
Share on other sites

Աչերի լեզուն վէպ է անվերջ

 

Ունի սկիզբ, տեւում յաւերժ

 

 

Լեզուն ափսոս չի ասում

 

Այն ինչ աչերն են խօսում

 

 

Թախիծն է երգչին տիրողը

 

Կղպուած խօսքն արձակողը

 

Նա է բացում կապանք շղթայք

 

Չորացած գրիչն անթանաք

 

Ժայթքեցնելով բղխեցնում

 

Ձեւ ստանում դառնում տառ

 

Գեղաքանդակ հրավառ

 

Մաշտոցեան Հայաբառ

 

 

Link to comment
Share on other sites

արժանի էս ավելին

իմ բարեկամ հարգելի

սակայն սա է պաշարն իմ

ահա մեկն ել / ծիրանին

:ap:

 

Սրաչեայ պահակ, Արծիւ Լեռան

 

Հայոց Ծիրանն իմ գլխի վերան

 

Արեւատես գունդ, Արեւագոյն

 

Քանց Եռագոյնի հարազատ գոյն

 

 

Link to comment
Share on other sites

Գովասանքը նման թակարդի

Այլայլում է միտքն լսողի

Չեն գայթակղում նրանք միայն

Ովք չունեն կէտն այդ մարդկային

 

Մարդկային սիրամարգի

Ինքնափետրասիրահարուածի

 

Դու չես նման տկարների

Չես ընկողմւում ընդ մէջն տիղմի

Ինքնասիրահարուած սիրամարգի

 

 

 

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...