Ani Posted March 1, 2011 Author Report Share Posted March 1, 2011 թեկուզ...ձյունը չի հալվում ու բնությունը վերածնունդ չի ապրում...ծառերը չեն շտկում ձյան տակ կքված իրանները...հողը գոլորշի չի արտաշնչում... ձյուն չկա որ հալվի ու ծնի ձնծաղիկ...թեկուզ...դեռ ծառեր կան որ աշնանն են մնացել իրենց նարնջագույն տերևներով...մյուսներն արդեն փթթում են մայիսյան շնչով...թեկուզ...100 դրամանանոց ծաղկեփնջեր չեն ժպտում տատիկի դույլից...հորիզոնի սարերը արծաթից շագանակագույնի չեն վերափոխվում...չորացած ու հունը կորցրած առվակները նորից կյանք չեն առնում ձնհալից...թեկուզբայց մարտի մեկն է այսօր...ու գարու՜ն...ու խորքում ինչ որ տեղ ավետվում է ինչ որ բան...ինչ որ թրթիռ. մերթ տխրեցնող՝ անցած "ձմռան" հատուկենտ ջերմ ու անդառնալի օրերի համար, մերթ ուրախ ու տարօրինակ (անհիմն) սպասումով լի...դե, գարուն ա...գիտես, անկախ ռոմանտիկայից ու երևակայական պոռթկումներից ֆիզիոլոգիական մղում կար (հուսով եմ դեռ կա) մարտի մեկի մեջ...ասես ինչ որ միջերակային գարնանային սրսկում, ինչ որ ուժ ու ընթացք առաջ՝ կուտակվածը վերարկուի մեջ փաթաթելու և ուսերից վար գցելու...երկարաճիտք կոշիկներից դուրս գալու ու կրկին հողից ուժ առնելով առաջանալու...ու հասկանալու, որ բաց թողնելը դյուրին է դառնում, երբ հասկանում ես, որ բռնվելու ոչինչ չկա... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted February 1, 2012 Author Report Share Posted February 1, 2012 Azatin hakarak, liq@ panirot hangavorvats barakuyter em grelu u dnem estegh... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Yervant1 Posted February 1, 2012 Report Share Posted February 1, 2012 Azatin hakarak, liq@ panirot hangavorvats barakuyter em grelu u dnem estegh... Apres Ani. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted February 1, 2012 Author Report Share Posted February 1, 2012 Apres Ani. (Օրինակ) փետրվար է փետրվարբայց Լոսում արևաավառդեղձն է փթթում շվարածվարդագույնով զարդարված....մարդ մնում է շփոթվածմայիս է՞, թե՞ փետրվար... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted July 3, 2012 Author Report Share Posted July 3, 2012 (edited) Առաջին անգամ աղոթել եմ ու Աստծուն խնդիրք արել 94-ի աշխարհի խաղերի ժամանակ...Ամեն օր քնելուց առաջ աղոթում էի ու խոստանում.... չեմ հիշհում կոնկրետ ինչ էի խոստանում, բայց հաստատ խոստանում էի բարի լինել ու տան մաքրությունն ամբողջապես ինձ վրա վերցնել, կամակորություն չանել ու մամայի հետ գնալ գյուղ, կամ այս կարգի բաներ (միայն տարիներ հետո Կոելհո կարդալուց հետո սովորեցի, որ Աստծո հետ պայման չի կարելի կապել)...13 տարեկան աղջկա համար տարօրինակ խնդիրք էր Աստծուն, բայց այդ ամառ ամբողջ էությունս ուզում էր, որ Բրազիլիան հաղթի...Բեբետտոյին շատ էի սիրում, թիթիզ էր, բայց սիրում էի...ճիշտ է, առաջատար ֆուտբոլիստը Ռոմարիոն էր, բայց ես Բեբետտոյին էի սիրում՝ իր տարօրինակ հետգոլային պարով...Այդ ամառ, ֆուրտբոլն ինձ համար հեռուստացույցային աղմուկից ու հայրիկենց բղավոցներից վերափոխվեց ու դարձավ իմը: "Գոլ" բղավոցը այլևս միայն հայրիկինը չէր՝ այլ մերը: Բայց անկեղծ պիտի լինեմ ու խոստովանեմ, որ "Գոլ" էի բղավում գնդակի դեպի դարպասս ամեն թռիչքին: Իսկ թե հանկարծ սև ու սպիտակ կամակորը ցանցին դիպչեր թեկուզ դրսի կողմից ցնծությամբ թռչկոտում էի ու մի քիչ էլ բարկացնում հայրիկին (մանավանդ երբ հարգելի պատճառով սենյակից բացակայում էր մի քանի րոպեով)...Այդ ամառ ֆուտբոլը հերուստացույցային բզզոցից ու ինչ-որ հաղորդավարի կոկորդային ձայնով շուտասելուկի նման արտասանվող բառաշարից վերածվեց իմ ու հայրիկի խաղի, դարձավ մերը...ու տեղավորվեց օրագրիս մեջ, իր օրացույցով ու ժամացուցակով: Խաղից մեկ ժամ առաջ պատրաստում էի հայրիկի աղցանը (որ ճիշտ չափով հյութալի դառնար մինչև խաղը), չորացնում էի մատնաքաշը, փայլեցնում հեռուստացույցի էկրանն ու սպասում: Այդ ամառ իմ սովորական ընթերցանությունները դարձել էին երկրորդական, ես կարդում էի այն ամենն ինչ ունեինք ֆուտբոլի մասին: Քրքրել էի հայրիկի գրադարանն ու գտել էի փոքրիկ մի գրքույկ Պելեի ու Գարինչայի մասին...կարդում էի ու ապշում, ոտքի արատով ֆուտբոլիստ, մականունը՝ թռչուն...հայրիկն էլ պատմում էր, թե ինչպես էր Գարինչան թեքվում դեպի կարճ ոտքն ու "խաբս գցում" հակառակորդին...Հետո գործեցի փոքրիկ դեղին ու կանաչ դրոշ, պահում էի անկողնուս մոտ ու ամեն գիշեր աղոթում...Այդ ամառ աղոթքներս տեղ հասան ու նաև գռազը տարա...ճիշտ է մազապուրծ լինելով հաղթեցինք իտալացիներին, բայց միևնույնն է հաղթեցինք...Հայրիկն անընդհատ ծաղրում էր թե "դա էլ քո բարազիլացիք պենալներով մազապուրծ եղան...", բայց իմ պետքը չէր...հաղթե՜լ էինք...Այդ ամռանից հետո շատ եմ աղոթել քնելուց առաջ...Աստծուց խնդրել, հետը պայման կապել, խոստումներ տվել...Բյաց եթե հետ գնամ այդ ամառ... Edited July 3, 2012 by Ani Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted July 3, 2012 Report Share Posted July 3, 2012 լ...Բյաց եթե հետ գնամ այդ ամառ...[/size] Հետաքրքիր էր ... աշխատանքի ճանապարհին մտովի 90-ականների վերջերն էի հասել, ավելի ստույգ 1998-ի Հուլիսյան այն թեժ օրը երբ Ֆրանսիան առաջին անգամ դարձավ գավաթակիր: Հիշում էի, որ Վարդավար էր, շենքի բակում ջրոցի ... իսկ ես ուրախությունից գլուխս կորցրել էի Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 3, 2012 Report Share Posted July 3, 2012 Hetaqrqir e Nanen yev Anin Futbolits en xosum mek nuynisk Aghotel e muys@ glux kortsrel iek yes @enhanrapes miyayn verjin xaghn em nayum ... vstah em indz mot inchvor mi ban sxal e Աստծո հետ պայման չի կարելի կապել - sa arden lurj e .. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted July 4, 2012 Author Report Share Posted July 4, 2012 (edited) Hetaqrqir e Nanen yev Anin Futbolits en xosum mek nuynisk Aghotel e muys@ glux kortsrel iek yes @enhanrapes miyayn verjin xaghn em nayum ... vstah em indz mot inchvor mi ban sxal e Աստծո հետ պայման չի կարելի կապել - sa arden lurj e .. Մոս, հակառակը բոլորը կարծում էին ինձ մոտ մի բան այն չեր (ընկերուհի,զարմուհի, և այլն)...ես ֆուտբոլ էի սիրում, ծառ բարձրանում, թութ թափ տալիս, երբ պետք էր արդեն շպարվելով հետաքրքրվեի... Նանե, 98-ի ամառվա մղձավանջը մի հիշացրու...16 տարեկան... գյուղ-ինստիտուտ... գծագրական երկրաչափության քննություն...կաշառակեր դասախոս...Զիդան... շոգ... ու Բրազիլիայի խայտառակ խաղ...վատ էր: Edited July 4, 2012 by Ani Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted September 1, 2012 Author Report Share Posted September 1, 2012 http://www.cbsnews.com/8301-205_162-57504469/blue-moon-of-2012-first-photos/ կապույտ լուսին...փորձում եմ քեզ պարփակել բիբերիս խորքումամենաապահով անհասանելի ամենին... էնտեղ քեզ ինձանից ոչ ոք ու ոչինչ չի խլիչեմ կիսի քեզ հազարավոր ուրիշ աչքերի հետչե՜ս գնա ուրիշ կիսագունդկլինես միայն իմը՝ իմ հայացքի խորքում...իմը...էլ չեմ փնտրի քեզ դատարկ ու մութ գիշերումերբ հեռու ես շատ ու անտեսանելիանհասանելի...էլ չեմ մոլորվի առանց քո լուսասյունիդու կլինես բիբերիս մեջհետզհետե մգացող արդեն մգացած հայացքիս ներսումիմը... չէէլ չեմ կորցնի քեզպարփակել եմ բիբերիս խորքում... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted January 20, 2013 Author Report Share Posted January 20, 2013 (edited) մի տեղ կարդացել եմ փարոսների մասին, բառացի չեմ հիշում, բայց կարծեմ ասվում էր, որ փարոսները չեն ընկնում ծովեծով, որ գտնեն ու փրկեն խորտակվող նավերին, նրանք ուղակի կանգնում ու շողում են (լուսարձակում)...բայց, ավաղ, ամպամած, մութ ու անլուսին օրերին փարոսների լուսարձակը դառնում է անտեսանելիու խորտակումն՝ անխուսափելի... Edited January 20, 2013 by Ani 1 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.