Jump to content

Hangavorvac Zruyc


Ani

Recommended Posts

Ի՜նչ լաւ է, այս արեւմտեան հովը, որ փչէ շաբաթներէ ի վեր. մաքո՜ւր, սննդարար: Քաղաքի կառքերուն եւ գործարաններուն արտաբերած ծուխը անշնչելի կը դարձնեն օդը, եթէ արեւմտեան հով չի փչէ: Իմ սիրտը լեռներում է: Լեռներն քաղաքիս արեւմուտքին կը գտնուին. Կիլիկեան Տաւրոսի Ամանոսը, իր ճիւղաւորումներով: Ամանոսէն անդին արդէն լազուարթ կապոյտն է՝ զարիթափի յատակին. իր մէջ պարունակելով՝ զանազան ու զարմանազան ձկներ ու ջրային էակներ: Անձրեւն այս եղանակին հազուագիւտ չէ, մինչ այդ. բիւրաւոր վայրի ու պտղատու ծառեր, թուփեր ու դեղիք, իրենց տերեւներն պարզած դէպի արեւմտեան երկինք, կը սպասեն գոլորշիի բարձացումը, գուցէ ցողի հատիկ մը կաթի մակերեսին, ու ձգողական ոյժով ընդկողմնուի գետին, ու սուզուի խորը. ծարաւ արմատն յագեցնելու:

 

Կաթիլն այդ շաղախուելով մայր հողի կենարար նիւթերուն. կը ծծուի արմատի սածիլներէն, հետագային պսակուելու. արեւէն իրեն բաժին ընկած շիթերուն, ու դառնալու. կանաչ ցողուն ու տերեւ, կարմիր դեղին ու մանուշակ թերթիկներ: Պիտի գան թիթեռները, ու սեթեւեթեն բաց գրկիդ մէջ ծաղիկ, ու փոշոտուելով տանին հոտդ տեսանելի բայց քեզի անհաս, միւս ծաղիկին: Ու կը շարունակուի նեկտարի փոխանցումը, հովի ու թիթեռի օգնութեամբ, ապագայի համար՝ վասն գալիք գարնան:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

գարունը սկիզբ է

ձմեռը՝ ավարտ

աշունն էլ ինչպես գունավոր խաբկանք՝

կոծկելու ցավը սառած ավարտի...

իսկ ամառն ի՞նչ է

ձանձրալի

ինչպես երկրորդ գլուխը բոլոր գրքերի

իր կիզիչ տապով

շնչահեղձ անող խեղդող սպասումով

ժլատ բառերով

միջանկյալ կրակ

կրակե օղակ

թե՞ միակ ուղին հույսի սեպտեմբեր տանող սպասումի...

 

Link to comment
Share on other sites

ով ե՞ս արդյոք դու

ո՞ր օրենքով ու ի՞նչ իրավունքով

միտքս ես խառնում

կամքիցս անկախ

առանց պատճառի

ինչու՞ եմ տխրում

 

դու սուտ ես, չկա'ս

անիրական ես

երկնքից ընկնող

երազանք բերող

աստղերի նման

նաև հեռու ես

մայրամուտի մոտ

հոգնած թաքնվող

ցերեկի նման

 

լավ եմ հասկանում

 

բայց դե տխրում եմ

ու դրա համար

...քեզ եմ մեղադրում...

 

Հունիս, 2000

Link to comment
Share on other sites

Կիսատ կամ անավավարտ...

Երբ հանապազօրյա, ավելի առաջնային մտքերը վայր էին դնում զենքերը և թույլ տալիս, որ երկրորդական մտքերը դուրս գային խրամատներից, հաճախ մտածում էր կիսատի ու անավարտի տարբերության մասին: ՈՒ թեկուզ այդ մասին մտածելն արդեն ուղակի անմտություն էր, ուզում էր անուն գտնել իր պատմության համար: Մի պատմություն, որ չունեցավ սկիզբ ինչպես բոլոր այլ պատմությունները, որովհետև հերոսուհին (աղջիկը) մի օր զարթնեց ու իրեն գտավ պատմության ներսում: Մի պատմություն, որ դեռ սկզբից չուներ ճանապարհ, չուներ ուղղություն: Տարբեր էր նաև նրանով, որ այս պատմությունը բախկացած էր միայն մեկ բաժնից՝ նախաբանից...Չնայած հերոսները դեմ չէին երկարաձիգ նախաբանին՝ վստահ լինելով հաջորդ բաժինների մոտալուտ և բովանդակալից լինելու մեջ:Երկխոսություններն էլ շատ անբովանդակ էին և մակերեսային:

_Բարև, ո՞նց ես:

_Լավ եմ, դու ո՞նց ես:

_Ինչի՞ ուշացար:

_Տրանսպորտ չկար:

_Երեկ ու՞ր եք գնացել մորդ հետ:

-Էէէ, էլի հետևում եք, լավ արդեն ուշացել եմ, գնամ դասի, դասամիջոցին կխոսենք:

Սա էր...Մի քիչ ավել, մի քիչ պակաս...Հուսով էին, որ էսպես չէր մնա, կիմաստավորվեին երկխոսությունները, կերկարեին կցկտուր հանդիպումները, հնարավոր կդառնար հեռախոսային կապը (աղջիկը հույս ուներ շուտով իր սենյակում ունենալ հեռխոսակապ): Սակայն ընդհատվեց պատմությունն այս, հանկարծակի կտրվող զարկերակի նման:

 

Այս պահից պատմությունն ունեցավ անուն՝կիսատ:

 

Թեկուզ փորձված բան է, որ "ժամանակը բուժում է բոլոր վերքերը", բայց այն սպեղանի չէր դառնում այս կտրվածքին: Երևի այս վերքը կիսատ էր, կտրտված, անորոշ, առանց պատճառի, առանց վիրավորանքի, առանց դավաճանության: Մոռանալու համար հարկավոր էր մի քիչ գոնե չարացած լինել վրան, պետք էր մի քիչ բարկություն: Բայց չկար բարկություն, չկար նաև մոռանալու ցանկություն, կային առաջվանից ավելի կցկտուր հեռախոսային խոսակցություններ:

_Ո՞նց ես:

_Չգիտեմ...

_Մի տխրի, մի քիչ ժամանակ է պետք, ամեն ինչ լավ կլինի...

_Ինչքան ժամանակ, գոնե մոտավորապես կասե՞ս:

_Չգիտեմ...

Հետո երկխոսությունները դարձան անցանկալի, և բարկության պատճառ դարձավ...սպասումը:

Մի օր էլ աղջկա մայրը սեղանին դրեց ինքնաթիռի տոմսերը...

 

Կիսատ պատմություն...

 

Անցավ ժամանակ:

Այս ժամանակն էլ վերքեր բուժող չէր, այլ փոխությունների ալիք: Կիսատ պատմության աղջիկը դարձավ անճանաչելի, իսկ տղան՝ անհայտ:

 

ՈՒ մի օր, ինչպես համարյա բոլոր կիսատ պատմություններում, նրանք հայտնվեցին նույն քաղաքում, նույն ժամին, նույն տեղում:

Աղջիկը, որ առաջ լսում էր իր իսկ սրտի բախոցը տղայի ուրվագիծը հեռվից նշմարելիս, մոտեցավ վստահ ու հաստատուն քայլերով: Մոտենալիս զգում էր, որ իրեն չեն ճանաչում:

_Բարեվ...

Մինչ տղայի ինքնավստահ դեմքին հայտնվեց ապշահար հայացքը, մինչ երբեմնի թեք քմծիծաղող շուրթերը դողացին շփոթմունքից, աղջիկը ագահորեն ուսումնասիրում էր այսքան երկար հեռվում եղած ու միշտ այնքան մոտիկ ու հարազատ դեմքը: Փոխվել էր...Կնճիռներ կային, մեկ, երկու, երեք...Քունքերի մոտ ճերմակին էր տալիս փոքրիկ մազափունջը: Աղջկա միակ ցանկությունը իրեն այսքան երկար տանջած "ներողությունը" ասելն էր, թեկուզ ինքը ոչինչ չէր արել ու տղան էր առաջինը հեռացել (թեկուզ ստիպված), բայց ինքը չէր սպասել և խաբել էր սպասված լինելու հույսը: Չգիտեր ինչքան տևեց լռությունը, բայց սթափվեց՝ զգալով թևից ձգող ուժը: Բացօթյա սրճարան էր, նայեց հորաքրոջ ագջկան, ում հայացքն ասում էր "արագացրու, սպասում եմ": Դուրս եկան փողոց: Էլի լուռ էր: Ինչքան չարություն կար երբեմնի սիրով լի աչքերի մեջ: Ասելու ոչինչ չկար, ինչ-որ բան ասելն էլ անիմաստ էր:Լռություն, որը տալու էր տարիների ընթացքում կուտակված հարցերի պատասխանները՝մոմի նման լցնելով կաղապարի դատարկ փոսերը... Պետք է լռեին:

_Ո՞նց ես,-հնչեց անծանոթ մի ձայն` դողացող ու խռպոտ:

_Լավ եմ, դու ո՞նց ես...

_Ե՞րբ ես եկել:

_Քսան հինգ օր առաջ:

_Ե՞րբ ես գնում

_Վաղը...

Նորից լռություն, այս անգամ խոսքեր որոնելու համար

_Տղադ ոնց ա

_Լավ, շնորհակալ եմ...Գիտես...կներես...

_Մի լացի, էսքան մեծացել ես էլի նույն լացկանն ես մնացել: Չնայած, արդեն ես էլ եմ լացկան դառել:

_Ներե՞լ ես ինձ...կարող ես ատել...բայց ուզում էի անպայման ասել...կներես ինձ...

_Ինչ ես խոսում...Ինչ ներել, ինչ բան...

_Թևս կթողնես...

Տղան շփոթվելով, թողնելով թևը աքցանի պես ամուր բռնած ձեռքից ու կարծես ավելի լրջանալով, խոսեց.

_Գիտես ես քո մասին ամեն ինչ իմացել եմ, երբ...ինչ...ոնց...Չեմ ասի որ ուրախացել եմ քո ուրախությունով, բայց չեմ ուզել որ տխրես:

_Իսկ ինչի մի օր չզանգեցիր, գիտես ինչքան եմ սպասել...

_Ինչի համար... ոչինչ չստացվեց երբ կողքիս էիր, ինչ կստացվեր մի աշխարհ այն կողմ...

_Ես ոչինչ չգիտեմ քո մասին, լա՞վ ես, հարթվել են առաջվա խնդիրներդ...ամուսնացել ե՞ս...

_Խնդիրներս հարթվել են, բայց չէ, չեմ ասմուսնացել,-իսկ հետո քրքջալով իր երբեմնի բացարձակապես չփոխված ծիծաղով ավելացրեց,-դե ոչ մի խենթի չգտա որ ինձ սիրեր:

 

Հորաքրոջ աղջիկը հայտնվեց՝ շտապեցնող հայացքը դեմքին:

Աղջիկը արդեն չորացած աչքերով ու ավելի հանգիստ տոնով, քիչ էլ կատակով նորից հարցրեց,

_ հիմա ինչ, ներու՞մ ես առանց հրաժեշտի տաք երկրներ մեկնելուu համար...

 

_Չէ, չեմ ներում,- ասաց տղան չոր ու անժպիտ դեմքով,- չեմ ներում, բայց չեմ էլ ատում քեզ, ուրախ եմ որ հանդիպեցինք, տղայիդ համբուրիր, երջանկություն չեմ մաղթում, տեսնում եմ առանց իմ մաղթելու էլ գտել ես, ինքնաթիռից չվախենաս, արդեն մեծ աղջիկ ես...

Ասաց ու թեքվեց անխոս:

 

_Գնացինք, ինչ ես ցցվել,- աղջկան հրելով փորձեց տեղից շարժել խիստ նյարդայնացած հորաքրոջ աղջիկը:

 

Պատմությունն այս դարձավ անավարտ, կամ վերջացավ առանց ավարտի...

 

Տուն մտավ ու արագ շրջանցելով խոհանոցը, որտեղից միշտ դուրս էր ելնում մայրը դռան ձայնը լսելիս, արագ բարձրացավ աստիճաններով՝ բարձրաձայն ասելով.

 

_Մամ ես սուրճս իմ սենյակում կխմեմ, մի քիչ հետո,- խոսեց կարճ՝ ձայնի դողը թաքցնելու համար:

 

Չնայած, հիմա տարբեր էր ամեն ինչ, մայրը արդեն չէր տեղում անցանկալի հարցերի տարափ՝ աղջկա դեմքին տխրության, մտահոգության, կամ անհանգստության նշաններ տեսնելիս: Հիմա կարծես փոխվել էին դերերը, աղջիկը ազատ էր լաց լինելու, ծիծաղելու, ամբողջ գիշեր հեռուստացույց նայելու, լուսամփոփի թույլ լույսի տակ գիրք կարդալու,առանց թիկնոցի ու անձրևանոցի դուրս գալու, զովացուցիչը միացրած քնելու, լռելու և ուղակի չպատասխանելու անցանկալի հարցերին:

 

Բարձրացավ սենյակ: Քսանհինգ օր անընդմեջ նայել էր այս պատերին՝հատ-հատ պոկելով, վերըմբռնելով ու վերջնական տեղավորելով բոլոր հուշերը::

 

Հիշեց, թե ինչպես էր մայրը հաճախ կրկնում հեռախոսով խոսելիս.

 

_Սենյակդ նույնությամբ պահել եմ, բալես, ոչինչ չեմ փոխել, հարևանի երեխաներին էլ գրքերիցդ ոչ մեկը չեմ տվել, փոշին մաքրելիսփորձում եմ հերթականությունը չխախտել:

 

Իրոք նույնն էր ամեն ինչ, նույն անկողինն ու ծածկոցը, որի վրա՝ ինչպես տիեզերագնացը հրթիռով, սլացել էր իր երեզանքի չվերթներով հարյուրավոր անգամներ: Ռուսերեն մի խոսք էին հաճախ կրկնում երեխա ժամանակ "Երազելը վնասակար չէ" (Мечтать не вредно), ինչպիսի~ խաբեություն, իհարկե վնասակար է, նույնիսկ` ոչնչացնող: Չէ՞ որ այդ դատարկ երազանքներով գծագրվում է կյանքի երևակայական մի քարտեզ, որը ոչ մի կապ չունի իրականության հետ: Հետո ամեն անգամ, երբ կյանքը բացում է իր հերթական էջը` լի խորդուբորդերով, բոլորովին անհամապատասխան երևակայական քարտեզին, հետևում են բավականին ցավոտ հիասթափությունները: Սա էլ պարզեց, ռուսերեն խոսքերը իրոք սխալ էին, բայց դա չէր տվյալ պահին ձեռքերի դողի և սեղմված կոկորդի պատճառը:

 

Հիմա կարիք ուներ սթափեցնող ինչ-որ բանի, անմիջական կապ իրականության հետ, սառու՞յց, ջու՞ր, ապտա՞կ...Չէ, ուղակի սաստիկ բարկացած էր իր վեհերոտության վրա, իչպե՞ս կարողացավ ոչինչ չասել, այն բոլոր մենախոսություններից ու երկխոսություններից, որ ունեցել էր ինքն իր հետ տարիներ ի վեր: Ինչպե՞ս կարողացավ հասնել տարիների սպասված կանգառին ու միայն թափել այդքան տաղտկալի ու ձանձրալիության չափ հաճախակի հոսող արցունքները: Թեկուզ այդ ամենը կարող է ծիծաղելի թվալ մեկ ուրիշին, դե ինչու՞ փորփրել հեռավոր, այսօրից հեռու ու անպետք անցյալը, բայց իր համար կարևոր էր, որ հնչեին մտքում հազարավոր անգամ կրկնված այդ խոսքերը: Կարևոր էր, ոչ թե ինչ-որ բան փոխելու այլ վերջաբանի համար: Բայց չունեցավ քաջություն ու հասկացավ կարևոր մի բան, որ ամեն մարդ իր անհաջողությունների ու խորտակումների մեջ ունի ճակատագրին, բախտին, դիպվածին, հաջողությանը, Աստծուն մեղադրելու սահմանաչափ:

 

Ավարտեց հերթական հարց ու պատասխանը ինքն իր հետ: Կարծես թե գտավ անմիջական կապը իրականության հետ: Կիսատ, անավարտ, նախաբանից ուղակի վերջաբանի անցնող, լի լռությամբ, թե առանց վերջաբանի, այս պատմության էջերը սպառվել էին, ոչ տեղ կար մի բան ավելացնելու, ոչ էլ՝ իմաստ...

 

Վեր կացավ, մոտեցավ իր սենյակում ավելացած միակ փոքրիկ կահույքին, գրկեց աշխարհում ամենաթանկ էակին, նորից նստեց երազանքների հրթիռ-անկողնու վրա՝ այս անգամ միտքը զբաղված միայն վաղվա երկարաժամ չվերթով ու սիրտը լի՝ անհանգստությամբ...

 

 

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

մոտեցար, բայց մոտիկ չեկար

հեռվում քայլեցիր, բայց չհեռացար

առանց հպվելու գրկեցիր ամուր

դեռ նոր հարազատ լուռ օտարացար...

 

 

* * *

 

 

հիշողության հոգևարքում

հանդիպեցին հուր հայացքներ հանկարծ

հուշերի հեռու հուշադարանում

հրավառվեց հին հրաբուխն հանգած...

 

 

* * *

Link to comment
Share on other sites

 

 

 

երկուշաբթին...

բոլորի կողմից ատելի

իրենց համար

սիրված, սպասված

երկուշաբթին...

 

ուրբաթ-բաժանից

ձգվող տաղտկալի

երկու և կես օր

չէ... վացուն հինգ ժամ,

չավարտվող վայրկյան,

անվերջ եռացող կարոտի լավան...

 

խեղճ երկուշաբթին

կլսի կրկին

թթված բարի լույս,

ու նվնվոցը

կիսասանրված, ճպռոտ

կիսարթուն,դժգոհ դեմքերի...

 

իսկ երկու ժպիտ

երկուշաբթիի արևից պայծառ

իրար են սպասում

մեկը սպասում է,

իսկ մյուսն ուշանում,

ժպտում ինքն իրեն,

կարոտում սաստիկ,

ամոթ չլիներ

էլ զուր չէր սպասի

դանդաղ ընթացող

այդ մեքենային,

կվազեր արա՜գ

ու շնչակտուր

ժպիտը դեմքին,

կարոոտն աչքերում,

սրտի բախոցը

իջաց ծնկներին...

որ... շուտ հանդիպեր

իր երկուշաբթուն

վացունհինգ ժամյա

պայքարից հետո..

 

ու ժպիտները կհաագեցնեին

կարոտն անհագուրդ,

ձեռքերը խոնավ կփոխանցեին

կրակը այրող,

իսկ աչքերն ասես հիպնոսի գերի

կթափանցեին խորքերը հոգու,

կզրուցեյին անհայտ մի լեզվով,

կլրացնեյին վայրկյանները սին,

օրհնելով սպասված այս Երկուշաբթին...

 

 

Mi Erkushabti, 90akanner...

Link to comment
Share on other sites

Երկու ձգողական ժպիտներ,

Տեսակցում են մերթ. անլրաբեր,

Մերթ այսպէս, մերթ այդպէս

Հանդիպում են. ծանօթ նայուածքներ:

 

Երա՞զ էին, թէ իրական,

ժպիտներն աստղերի,

Լուսէ աստղեր. տարբեր երկինքների

Հանդիպում են գետեզերքում.

Կամուրջն անցնելիս. իրար են բարեւում:

 

Սեւ է երկինքը. առանց աստղերի,

Մարտնչում են հոգիները, սեւ է օրը,

Աստղերն են միայն գթում ու լոյս կաթում.

Ու Երկնքից աղերսող հոգուn տալիս անդորրը:

 

Մի աստղ կայ այստեղ. լոյս է սփռում,

Լո'յս ադամանդի, լո'յս զմրուխտի,

Բարեւում եմ նրան ու խնդրում.

Իր լոյսը մեզանից. երբէք չի զրկի:

 

Լոյսը նրա. ամեն մարդ չի տեսնի,

Փակուած է՝ բառերի մէջ ու տողերի,

Պիտի հասկանալ. աստեղային լեզուն.

Կը պայծառացնի հոգին տրտում մարդուն:

 

Աստղեր կան փայլատակող...

 

Հիմա

Link to comment
Share on other sites

Տխուր մի թախիծ պատեց հոգիս,

Երբ աստղը փայլփլեց դէմքիս,

Հեղ մի պակասեց կեանքը նրա.

Վառուելով վառեց կեանքից նա:

 

Ի՜նչ հեգնանք. տեսնել մարող աստղեր,

Աստղեր պաշտելի՜, երկրպագելի,

Հիւծելով դանդաղ դառնում են փոշի.

Ու շիջած լոյսը. դառնում յիշատակելի:

 

Մի օր, կհանդիպեմ ժպիտ աստղերիս,

Մեկ-մեկ կնայեմ ծանօթ դէմքներին,

Կասեմ մտքով. «դու էլ հանգար աստղ իմ,

Տարար լոյսիդ հետ հոյլ մի ժպիտից իմ»:

 

Կգան նոր աստղեր, նոր ժպիտներ,

Կնայեմ իրանց. կյիշեմ աստղերն իմ,

Կլինեմ շուք թափանցիկ անտեսանելի.

Կթեւածեմ մօտն անծանօթ աստղերի:

Link to comment
Share on other sites

Նոր է վերջացել, վաղը թազան կգայ:

 

Հուսով եմ շուտով կգա վաղը... :)

 

Ani jan, inchqan unem qezem talis!!! Partqov che, lriv nvirumem qez!!!

 

Աշոտ ջան, էս կյանքում էդքան առատաձեռն ու բարի չեն լինում... :)

 

Երեկ էլի "Աշնան արև" ֆիլմն էին ցույց տալիս, Աղունն ասում է

" Պետք չի ենքան քաղցր լինես որ կուլ տան, ոչ էլ ենքան դառը լինես որ թքեն"

 

Anijan te gtnes indz el asa mi 2 metter el indza peq

 

Անպայման Մովսես ջան, թե չէ էլ ինչ ընկերություն... :)

 

Kamq unenal@ aytgan el tjvar ban che, petq e vor hamozumov uzes zayn.

Petq che mornal vor inchu es uzum kamq@ yev vorqan karevor hartsi hamar es uzum.

 

Երվանթ ջան, հատուկ ոչ մի հարցի, այլ ընդհանրապես բոլոր հարցերի համար... :)

 

 

Link to comment
Share on other sites

  • 4 weeks later...

սովորեցի

քիչ ուշ (բայց նուշ)

ընդունում եմ իրերն իրենց եղածի պես

էլ չեմ հարցնում իզուր "ինչուն"՝

չհասկացածս թողնելով անանուն...

 

ո'չ մի "ինչպես՞" իր պատասխանով ստահունչ,

կամ ձանձրալի "ինչի՞ համար"

 

սովորեցի

քիչ ուշ (բայց նուշ)

փաստերի բերքն եմ հավաքում՝

թթվաշ, անուշ, ծաղիկ թե փուշ...

Link to comment
Share on other sites

Ընդունում եմ քեզ, այնպէս որ ես,

Ընդունելով՝ ճանաչում եմ քեզ,

Դու ես այդ, առջի անգամի պէս,

Իսկ թէ փոխուել ես, ես էլ նոյնպէս:

 

Անցնելով հետըդ ժամը օրիս,

Միասին ենք հասնում ու գալիս,

Ժամանած երանելի՜ պահիս,

Երբ բարեւեմ քեզ յարգելիս:

 

Բարեւ, բարի օր պարիկ փերի...

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

_Ի՞նչ կփոխեիր անցյալիդ մեջ, եթե հնարավորություն լիներ:

 

Պարբերաբար հնչում էր այս անիմաստ ու շատ իմաստալից հարցը, որի լրջությունից խուսափելու համա հնչում էին չարաճճի պատասխաններ:

 

_Անունս... հա, մեկ էլ անկողինս, մանկության անկողինս շատ նեղ էր, դրանից էլ նեղսիրտ դարձա:

 

Բայց... վերջերս կրկին հնչեց բազմիցս հնչած ու պատասխանված հարցը, տարբեր հնչողությամբ, ավելի պահանջկոտ, չարաճճիություն չհանդուրժող: Ասես, անցյալը հյուր էր եկել և ուզում էր տեսնել արդյոք իր ուղարկած արտասահմանյան ծանրոցները գնահատվել են, թե գցվել են խորդանոց: Բացի դրանից, հարց ուղղողն էլ սպասում էր լուրջ պատասխանի:

Հանկարծ, մի հասարակ փաստ պարզվեց (դարձավ օդից թափանցիկ), որ էս հարցի պատասխանը թեկուզ և անցյալի մասին է, բայց շատ սերտ և ուղիղի համեմատական կապի մեջ է ներկայի հետ: "Այսօր"-ն է որոշում անցյալի նպատակը: Եթե "այսօր"-ը երջանիկ է, ճիշտ ու սիրելի, ուրեմն անցյալում եղած բոլոր արահետներն ու խոչնդոտները ստանում են իրենց հատուկ նշանակությունն ու նպատակը՝ կառուցելով դեպի "այսօր"-ը տանող ճանապարհը...Այն բոլոր պահերը, երբ թվում էր թե աշխարհը պտտվում է քեզ հակառակ, ու երկրի վրա պահող միակ բանը ինքնասպանություն գործելու վախն էր, հանկարծ "այսօր" թվում են "Աստծո գործիք" (այդպես պետք է լիներ, որ հասնեինք "այսօրին"....)

Ինչ եմ ուզում ասել...Թող "այսօր"-ը իմաստ տա անցյալի բոլոր խոչնդոտներին ու հաջողություններին, պակասին ու լիությանը...

Link to comment
Share on other sites

Անի,

Չեմ կարողանում թաքցնել հիացմունքս՝ համարեա բոլոր գրածներիդ հանդէպ: Ուզեցել եմ թաքցնել, ու չի գովել, որպէսզի ստեղծագործական բնականոն ընթացքդ չխանգարեմ: Դու իմաստուն-իմաստասէր ես: Քո գրուածքում խորունկ խոհեր ու իմաստներ կան, ու կարդալով սրանք միշտ զարմանում եմ, ու...նորից զարմանում, նաեւ հիանում քեզնով: Ստեղծածդ պատկերները մեծ գրողներին յատուկ է: Ընդունէ'ք յարգանքիս հաւաստիքը:

 

Link to comment
Share on other sites

Հարգելի Հովհաննես,

 

Շատ, շատ, շատ շնորհակալ եմ բարի խոսքերի համար, չնայած վստահեցնում եմ, որ արժանի չեմ նման խոսքերի... բայց դե...բարի խոսքերը ու՞մ չեն հաճելի... :)

Link to comment
Share on other sites

Հարգելի Հովհաննես,

 

Շատ, շատ, շատ շնորհակալ եմ բարի խոսքերի համար, չնայած վստահեցնում եմ, որ արժանի չեմ նման խոսքերի... բայց դե...բարի խոսքերը ու՞մ չեն հաճելի... :)

Sireli Ani yes hamatsayn em Johannesi het, please do not underestimate yourself. Hajis sarunakir grel. :)

Link to comment
Share on other sites

անհիմն

ինչպես բոլոր մտքերս

անհիմն

ինչպես փուչ ծրագրերս

անհիմն

ինչպես զուր երազներս

անհիմն

ինչպես հավատացածս...

 

ջնջում եմ այսօր

բոլոր մտքերս

փուչ ծրագրերս

զուր երազներս

հավատացածս...

այն հիմքի վրա

որ հիմք չունեին

ու կախված էին

օդում՝

անհիմն...

Edited by Ani
Link to comment
Share on other sites

Ժամանակ չունեմ տարուելուն.

Չեմ յանձնւում երազներիս՝

Երազներ փայլուն, երազներ սիրուն

փայլում էին որպէս ուլունք:

 

Օդից կախ, մտքից ցնդած

Ինչ էլ լինեն՝ սեփական են,

Ու հիմնուած սեփականի

Հոգեմտաւոր նստուածքում:

 

Ոչինչ է այդքան աձնական,

Ինչքան որ է երազը մարդկանց,

Պահ կտամ, չե՛մ ասի, թո'ղ մնայ երազ,

Թէ չէ կդառնայ «Հազար ու մի գիշերից» հեքիաթ...

Link to comment
Share on other sites

Ուշ է անցնում անուրախ պահը,

Սիրտս է ճմլում ցաւն ու ահը..

 

Մոռացէք ինձ ընկեր թշնամի,

Մի՛ նկատէք ինձ չար թէ բարի..

 

Թող անցնի օրս ձեզնից աննկատ,

Աշխարհս դուք չէք. մարդիկ չարարմատ...

**

Օրը լաւն է առաւօտուն,

Զի անդորր է՝ ամէնը քուն..

 

Ինձ նման անկողնուց յոգնած,

Մարդ է քայլում լրիւ չզարթնած...

 

Օրն է բարի, երգն է բարի՝

Բնութեան, հովի, թռչնիկի...

***

Քշիր ինձ տար հաւատարիմ կառք,

Այնտեղ, ուր կան գեղացի կանայք,

Այնտեղ, ուր կայ գիւղի նախաճաշ,

Ծօթրին, դաղձ, ձիթուն ու լաւաշ...

 

Այնտեղ, ուր բուրում է հողը, կանաչին,

Այնտեղ, ուր աղբիւրն է բխում արտին,

Այնտեղ ուր լոյսն է շողում պտղին,

Այնտեղ ուր բարն է խնդում արեւին..

***

Ապրէի լեռներում,

Ուր չկան շուկայ, առեւտուր,

Ապրէի աղքատ,

Ունենայի գրիչ Տիրատուր..

***

Ես լեռան զաւակ, ազգին նահատակ,

Գտել եմ ինձ, արտում տափարակ,

Շոգ է այստեղ. լեռնե՜ր հայրենի,

Բերէք ձեր բարկ շանթը կատաղի...

Ջրէ'ք

***

Մարդ կայ ապրում է բանտում,

Մարդ էլ կայ հինգաստղանի պանդոկում:

Երկուսն էլ երազով են տառապում...

Երկուսն էլ դժգոհ են կեանքից,

Ու ձգտում չունեցածին,

Կալանաւորը՝ ազատութիւն,

Զեխ ապրողը՝ չի գիտի ի'նչին,

Գուցէ՝ կալանաւորի երազին:

***

Մանկութեան յուշեր, մշուշ էք դառել,

Որոնում եմ ձեզ, կոյր աշուղի պէս

Մահապարտի հին օրագրում…

 

Link to comment
Share on other sites

  • 3 weeks later...

Ashnan arrajin xonav Bari Luys

Meghmacav sirts arrajin hovic,

Erek koshtacats ayrvum er anhuys,

Animast...anxos shpotutyunic...

Isk aysor aha

Ashnan avetis qamin e pchum,

Erekva boc@ moxir dardznum,

Herracnum srtis ayrvats ankyunic...

Ashnan arrajin xonav Bari Luys

Xonavanum en terterunqners

bayc...v'och arcunqic

Ayl ashnanayin arrajin shaghic,

U morracvum e arcunqn erekva

Hosats` xrrovats mardkutyan kargic...

Ashnan arrajin xonav Bari Luys

Spasum ei qez

Du aycelecir &isht jhamanakin (erb chgiteyi v'or koghm darrnayi)

Stapecrecirr indz "shtap ognutyan" pes...

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...