Jump to content

Hangavorvac Zruyc


Ani

Recommended Posts

Stegtsagortselu shnorqic baci, zarmanal kareli e inchqan barutyun ka mejd.

 

Երբ ժամանակը սպիտակ խալաթով

Անցաթուղթ գրի,

Կայցելես նրան ու կտեսնես,

Որ բարի է հուշը՝ թանկ ու հարազատ

Հուշը չի պահում քեն, ոխ հուսահատ

Հուշը ժպտում է լացել չգիտի

Հուշը վաղուց է չարից հեռացած...

 

 

 

 

 

Link to comment
Share on other sites

Stegtsagortselu shnorqic baci, zarmanal kareli e inchqan barutyun ka mejd.

 

Երբ ժամանակը սպիտակ խալաթով

Անցաթուղթ գրի,

Կայցելես նրան ու կտեսնես,

Որ բարի է հուշը՝ թանկ ու հարազատ

Հուշը չի պահում քեն, ոխ հուսահատ

Հուշը ժպտում է լացել չգիտի

Հուշը վաղուց է չարից հեռացած...

 

 

Shnorhakal em...:)

Link to comment
Share on other sites

Հայֆորումին

 

Զրուցում էք, երբ եւրասիացիներս. տարուած ենք նիրհին,

Արթուն փնտռում ենք ձեզ, երբ պատկանում էք նինջի աշխարհին,

Աշխարհի կէտերում, Հայկի զաւակներ, ի մի են եկել,

Փորձում են հասկանալ. հասարակաց յայտարարի հասնել:

 

Տարբեր են՝ խօսքի առարկաները, ու այնքա՜ն գունաւոր,

Չենք հասցնում քննել ու նպաստել բոլորի՜ն մասնաւոր,

Յոգնում են աչքերը, բջիջները, ու ուղեղն է քնում,

Սակայն մնում ենք սեւեռուն հայեացքով, առ ի հայֆորում:

 

Թաքնւում ենք անտեսանելիութեամբ, ու անց ենք կենում,

Թերթատելով էջերը, նախ ծանօթի անունն ենք փնտռում,

Երբեմն փայլուն միտք ճառագայթելով. յանձնում ֆորումին,

Երբեմն արտատպելով, թութակում գրածն ուրիշին:

 

Ովկէան է բաժնում մեզ, բայց միտքով եւ բանիւ. այնքա՜ն ենք մօտ,

Ընթերցելով միտքերն իրար, առաւօտից մինչ առաւօտ,

Ծով է մարդս, որքա՜ն խորասուզուենք աշխարհում մտաւոր,

Անյատակ է ու մութ. գիտութիւնն աշխարհիս, այս անցաւոր:

 

Johannes of Hyeforum
Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Հովհաննես ջան, կըխնթրեմ վորպեսզի բանաստեխծուցյան տակ ստորագրես! Ես սկսելուեմ Copyright անել ձեր բոլոր գործերը, որպեսզի ոչվոք չկարողանա գողանա և առձանագրի իր անունով!
Link to comment
Share on other sites

Hegnum e na…hegnum es du…

Ashxarhn e hegnum…

Hegnanqin ays hamatarats patasxanel nuyn hegnanqov

Chem el pordzum,

Chem barkanum kam charanum

Ashxarhi dem,

Kartses zgum em v’or hegnanqn ayd

Chi arrkaytsum hegnogh srtic

Hogu &ich e mi pashtpanich

V’or inch-vor tegh &anaparhin popoxvum e

Hegnanq dardzats hasnum e indz…

Te ha&o e hogud, inch ka, hegnir aydpes

Togh hegni na, mek urish@

Ashxarh@ hegni…

Ksovorem mi or el yes

(Usucichneric anhamar)

Qmtsitsaghel hegnel aydpes

Khegnem yes, khegnes du, na khegni

Orerum ays hamatarats hegnanqov li…

 

 

June, 2000

Link to comment
Share on other sites

Hegnum e na…hegnum es du…

Ashxarhn e hegnum…

Hegnanqin ays hamatarats patasxanel nuyn hegnanqov

Chem el pordzum,

Chem barkanum kam charanum

Ashxarhi dem,

Kartses zgum em v’or hegnanqn ayd

Chi arrkaytsum hegnogh srtic

Hogu &ich e mi pashtpanich

V’or inch-vor tegh &anaparhin popoxvum e

Hegnanq dardzats hasnum e indz…

Te ha&o e hogud, inch ka, hegnir aydpes

Togh hegni na, mek urish@

Ashxarh@ hegni…

Ksovorem mi or el yes

(Usucichneric anhamar)

Qmtsitsaghel hegnel aydpes

Khegnem yes, khegnes du, na khegni

Orerum ays hamatarats hegnanqov li…

 

 

June, 2000

Ani jan, mihat karoghes indz qo anun azganun@ PM anes? uzumem qo gortser@ qo anunov copyright anem, meka gitem do anogh@ ches!!!

Link to comment
Share on other sites

Գեղեցիկ են խօսքերն քո,

Բայց որ լինէր հայագրով,

Ուղարկի'ր ինձ թէ ժամ չունես,

Քեզ համար կը հայացնեմ ես,

Ու նամակով նուիրեմ քեզ: :D

 

 

Chem katrsum arjhani e dzer jhamanakin, byac ete cankutyun uneq, xndrem Hayagreq...:)

Link to comment
Share on other sites

Հայ զինուորին

 

Զա'րկ, անվրէպ խոցէ' թշնամին,

Փամփուշտն անսպառ. քու շալակին,

Քրտինք սրբող ենք՝ մօտ Ճակատին,

Վէրքդ բուժող ենք՝ միշտ քու կողքին:

 

Զա'րկ, անվրէպ վնաս տո'ւր թշնամւոյն

Ջրաման-պայուսակդ ըլլան լեցուն,

Չմտածես այլ սնունդի մասին.

Ազգն ու երկիր սատարէ քու անձին:

 

Զա'րկ, մեր սիրտն յոյժ կարօտ է զարկիդ,

Զա'րկ, բա'ւ է՝ դարերով մեզ զարկին,

Թող աշխարհ մեզ ճանչէ, հերիք է,

Մեռելներու սիրտ հովուիլ կուզէ:

 

Յիշէ՛, հայ զինւոր, ճիչը մանկան,

Այրւող հայոց լացն անօգնական,

Որ ըլլան խթան, քեզ, Հա'յ զինւոր,

Ո'վ յաղթութեան արի ուխտաւոր:

 

Լսէ՛ զինւոր, կը դիմեն զոհերը,

Լսէ՛ խեղդուած հայի լուռ կանչը,

Հայի սիրտ-հոգի շատ են վառեր,

Զա'րկ այլեւս զովնայ սիրտը մեր:

 

Յիշէ' Հայ զինուոր, յիշէ այն որբեր,

Եւ անոնց, որ որբ ըրին ազգը մեր,

Յիշէ' եւ վառուէ վրէժի հուրով,

Որ անոնց կրակես. մեծ զայրոյթով:

Յիշէ' հայ զինւոր. քրքիջն ասկեարի,

Երբ պատռեց արգանդը. յղի հարսի,

Յիշէ' եւ խելագար մայրն այդ այրի,

Որ տեսաւ որդին. մօտ մսագործի:

 

Զա'րկ, հայ զինւոր, զա'րկ, մեռնիմ քու զարկիդ,

Հայի սիրտ կարօտ է՝ բարկ ցասումիդ,

Սոսկայ թշնամին կանչէն անունիդ,

Ոտքիդ կոխան դառնայ. վիզն ոսոխիդ:

 

Զա'րկ, հայ զինւոր, զա'րկ, դեռ շատ պիտ զարնես,

Մինչեւ ապահով՝ տունն հային տեսնես,

Մինչեւ կրթուի անկիրթն աներես,

Ու հաշիւն ոսոխի յաւերժ փակես:

 

Զա'րկ, Հայ զինւոր, յաղթանակիդ փառքին,

Երգ հիւսեն նոր Աշոտն ու Ջիվանին,

Ճակտիդ պսակ, բազկիդ նարօտ կապեն,

Կռիւդ է արդար, պատգամ՝ զոհերէն:

 

Զարկ, հայ զինւոր, հայ հոգին հետդ է,

Հոգիքն անմահ հայդուկներուն՝ հոն է,

Ռազմի դաշտին վերեւ կը թեւածեն

«Սուրդ հատու», «զարկդ հասու» կ'օրհնեն:

 

Զարկ, յաղթելն անսակարկ վճիռն է մեր,

Յաղթանա'կ. քաղցր անունդ ենք մոռցեր,

Զա'րկ, հայ զինւոր, եւ մեզ յաղթանակ բեր.

Թշնամիդ ողբայ, դառնայ զէնքիդ կեր:

 

Ապրիլ 25, 2008

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Հոյակապ գործ Սիրելի Օհաննէս:

Ենդադրեմ թէ քոնն է.

Եւ այժմ որ մի երկու օր է մեր ողբի եւ լաց ու կոծի օրից, միասին գանք եւ միաձայն երգենք-

---

Յառաջ նահատակ ցեղի անմահներ,

Վեց դարու անմոռ վրէժի զրահներ.

Կատարն հայրենի լերանց հեռագոյն՝

Երթանք կոթողել դրօշակն եռագոյն:

 

Հսկայ նուիրման

Տորմի՛ղ հըրաթեւ

Կամաւո՛ր բանակ,

Յառաջ անսասան,

Յառաջ անդեդեւ,

Դէպի յաղթանակ:

 

Վատին սեւ արիւն մեր հողն ոռոգեց,

Տարագիր Հայն իր կեանքը նորոգեց,

Երէկ շղթայուած՝ այսօր ինքնավար,

Յարեալ վեհօրէն դամբանէն խաւար:

 

Հսկայ նուիրման

Տորմի՛ղ հըրաթեւ

Կամաւո՛ր բանակ,

Յառաջ անսասան,

Յառաջ անդեդեւ,

Դէպի յաղթանակ:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Գարուն մի լռի ու մի շշնջա

Գալուստդ սպասված...

Լցրու փողոցը խշշոցով վարար

Տեղատարափի,

ՈՒ լվա փոշին

Այդպես էլ ձմռան ձյունը չտեսած՝

գորշ Փողոցների...

Ծառերը, որ դեռ տերևներ ունեն

Մեռած աշունից,

Սպասում են վարար անձրևահողմիիդ

Որ ձերբազատվեն հնացած, հոտած,

Ասես խոց դարձած հին տերևներից...

Արի աղմուկով

Լցրու նոր շնչով մթնոլորտը մուգ

Որ թթվածինը ծակծկի արդեն մեքենա դարձած

Թոքերն անցորդի...

Մի լռի գարուն

ՈՒ մի շշնջա

Գարնան դռները աղմուկով բացի...

 

Link to comment
Share on other sites

անգույն մի օր

անգույն փողոց

անգույն մտքեր

անգույն արև

մռայլ ամպեր

չիջած անձրև

անգույն էկրան

դատարկ բառեր...

Link to comment
Share on other sites

Դեղին կեսօր

Միայն կես օր

ու անապատ

կանաչապատ

վրեժ լուծող

արևի շող,

սաստիկ այրող

 

կապույտ էկրան

անգիր բառեր

Link to comment
Share on other sites

De, de Em...verj tur bambasanqnerin...Ov chi jhtum :D de tes...:)

 

Movses, iroq erek shat annormal eghanak er...Voch ampamats er, voch el arevot...Ham curt er, hamel shog...Erevi eghanakica... :)

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...