MosJan Posted May 6, 2008 Report Share Posted May 6, 2008 esor ela nuyn@ jan@s tsavuma gnam sauna mi qich taqanam yerevi d@zzvem Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted May 7, 2008 Author Report Share Posted May 7, 2008 Շարադրություն Երազանքի և Ժամանակի մասին... Ասում են վաղուց Երազանքը սիրահարված է լինում Ժամանակին: Մի օր ժամադրվում են մոտակա այգում: Երազանքը գնում է այգի, նստում մոտակա նստարանին՝ ուռենու շվաքում, ու սպասում Ժամանակին: Ժամանակը փորձում է ինչ որ մեկից իմանալ իր ժամադրության ժամը, բայց (բնականաբար) բոլորը ծիծաղում են հեգնանքով՝ կարծելով թե ցնորվել է խեղճը, անգամ իր անունն է մոռացել: Ժամանակը հուսահատվում է, դես ու դեն է ընկնում, ու ժամ ու պատարագ կորցրած հասնում է այգու նստարանին, որտեղից ուռենու շվաքն արդեն անհետացել էր, իսկ Երազանքը... չկար: Ժամանակը շատ է տխրում, բայց քանի որ չի կարծում թե ինքը շատ է ուշացել, սաստիկ զայրանում է Երազանքի վրա..."Մի՞թե չեր կարող մի քիչ սպասել": Իսկ Երազանքը երկար էր սպասել, մինչ Ժամանակը որոնումների մեջ էր, ու փնտրում էր ճիշտ ժամադրության պահը, Երազանքը սպասում էր, սպասում էր համբերատար՝ թիկնած նստարանին, ուռենու շվաքում: Հետո ձանձրացավ, ուռենին նույնպես հավաքեց իր ծածկը: ՈՒ Երազանքը հեռացավ... Ասում են էսպես է սկսել Ժամանակի ու Երազանքի անհամատեղելիությունը: Երազանքը միշտ սպասում է համբերատար, սպասում է երկար, իսկ Ժամանակը վրա է հասնում միշտ ուշացած, երբ կամ Երազանքն էլ չկա, կամ էլ կա՝ բայց դադարել է Երազանք լինելուց... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted May 8, 2008 Report Share Posted May 8, 2008 Ողղուած՝ որեւիցէ եւ կամ մէկին Երբ նստենք միասին, Լուռ եմ ամենեւին, Եւ ինչո՞ւ խանգարեմ. Պահիկն անուշադէմ՝ Առօրեայ բաներով: Դու ասա', պատմի'ր, Քո մանրուքները Յոյժ կը կարեւորեմ Ուշադիր կը լսեմ. Հաստատականով: Ժպտում եմ անվերջ, Եւ անձայն խօսում Ու խոստովանում. Այն ինչ երբէ՛ք, Չպիտի ասէի. հասկացաւ հոգիդ: Երբ ենք միասին, Շուաքս շուաքիդ Շուրջն է շղարշում. Շոյանքով պարուրում, Ասելիք չի մնում: *** Աշխարհի տակը վրան է եղեր Խրատող մարդիկ դեռ կըսեն համ բե'ր «Մի' չարանար, չարը բարի թարգմանէ, Որպէսզի գոնէ անձդ փրկես չարիքէ» Լոկ մեր անձն ենք, գուցէ, այսպիսով փրկեր, Սակայն չարն իր գործին է՝ աշխարհաւեր: Եւ դեռ կան, միմիայն բարին քարոզողներ, Թէ՝ բարին է միշտ յաղթող՝ յոյս աւետաբեր, Հաւատանք ձեզ՝ բարեխօս քարոզիչներ, Երբ վնաս չկայ. դաւանանքէդ անվաւեր: Երբ չկան «ընդ ական» օրէնքի առիթներ, Ի զուր է՝ բարիի եւ չարի պատգամներ, Պարտինք խաղալ՝ չարի, բարիի դերը մեր, Այս է աշխարհը, մարդիկ՝ որս կամ որսաբեր: *** Երազանքդ հաւանեցի, ժամանակին կը հանդիպի, Երբ ժամանակն երազի՝ Երազանքին կը հանդիպի: Երբ երազն երազկոտին չաւարտի, Ժամանակը ուշափոյթ կը հասնի, Անժաման կսպասի մէկնումէկը. Իրար կը գտնեն երազն ու ժամը: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted May 11, 2008 Author Report Share Posted May 11, 2008 Ժլատ անձրև Ներքև չիջնող Գորշ կաթիլներ... Օդում կախված թաց փոշու ամպ հանց քնաբեր... կապույտ էկրան ու չգրվող բայց պարտադիր շարադրության անկապ բառեր... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted May 13, 2008 Author Report Share Posted May 13, 2008 If years ago someone was to ask me “Is there a difference between an empty space and an empty space filled with emptiness?” I would say “I don’t know” just to make him think that I actually care to think about it, not showing that I think he is another victim of the delusion called Philosophy… But if someone asks me today the same question…I’d answer that there is a huge difference between an empty space and an empty space filled with emptiness…You can easily walk through an empty space, it still would reflect your own voice and annoy you, but you can get through pretty quick…Where in a space filled up with emptiness, the air is thick, and you have to deal with the emptiness, its all over, its in your face…You cant walk through and avoid dealing with it, its sticky its all over… To not sound like the person I mentioned above… What I am trying to say is that we are surrounded with people who can sit there for one straight hour and enthusiastically talk about clothes, shoes, eyebrow tattoos, nail polish designs, hair extensions, fake eyelashes, how jealous their husbands are (which is always linked to LOVE) , and how short skirts were OK couple of years ago but not anymore , how they always eat out, because she doesn’t like cooking and her husband says “Its OK, as long as i am full ”… I know i sound mean but sometimes I wish I could go through waiting alone… Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted May 13, 2008 Report Share Posted May 13, 2008 (edited) there is a huge difference between an empty space and an empty space filled with emptiness…You can easily walk through an empty space, it still would reflect your own voice and annoy you, but you can get through pretty quick…Where in a space filled up with emptiness, the air is thick, and you have to deal with the emptiness, its all over, its in your face…You cant walk through and avoid dealing with it, its sticky its all over… What I am trying to say is that we are surrounded with people who can sit there for one straight hour and enthusiastically talk about clothes, shoes, eyebrow tattoos, nail polish designs, hair extensions, fake eyelashes, how jealous their husbands are (which is always linked to LOVE) , and how short skirts were OK couple of years ago but not anymore , how they always eat out, because she doesn't like cooking and her husband says "Its OK, as long as i am full "… I know i sound mean but sometimes I wish I could go through waiting alone… Never feel bad for speaking the truth about the people who fill the empty speace with emptiness. The fake image they often try to create, shows how insecure they are inside. With men, it's almost the same. They are the other side of the same worthless coin. Getin vor gces nuyn datark dzaynn a hanelu-nuyn vochinch chasogh datark xosqer, horinvats patmutyunner. Sranq en datarkutyunnern en vor misht partqeri tak en, urishneri hashvin en utum xmum, u boloric shat en agmuk hanum. Edited May 13, 2008 by Aratta-Kingdom Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted May 16, 2008 Report Share Posted May 16, 2008 Ovkyanosic ays, te ayn kogm Lerneric var, te ver lines, Votid trex, te votnaman Haqid taraz, te art u zard, Usid xurjin, te payusak' Henc dzayn lses du hayakakan Ver ktrches, te du hay es Var kdnes du amen ban' Sur lini da, murj, te grich, Vazelu es depi dzayn@, Depi dzayn@ qo harazat... Aryan dzaynn e da zoravor, Vorn ahegh e u daravor: http://www.youtube.com/watch?v=dUpqDoC9qB8...feature=related Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted May 22, 2008 Author Report Share Posted May 22, 2008 կրկին ցնորք ու անիմաստ երազ նորից ջնջված հուշեր անէական մտքեր նորից վարար գետակ հունին տրված նավակ նորից ափին՝ մի կայծ չբռնկված կրակ նորից նորից լուսինը ինքնախաբ թեքվել է իր մութ գիշերից նորից սկսելու փուչ հույսով կրկին դարձել է նորածին... կրկին ցնորք անիրական երազ նորից խաբված հայացք սևեռված նորալույս լուսնին... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted May 22, 2008 Report Share Posted May 22, 2008 Ո՞ւր ենք գնում. գիտե՞ս տղաս, Ո՞ւր տանեմ քեզ, որ զարմանաս, Գազանանո՞ց, Այգին Յաղթի Թէ՞ աւելի շատ՝ մի վայր խաղի: Տանե՞մ քեզ պատկերասրահ, Դիտես Վարդանանքի զէնք զրահ, Թէ՞ հատոր մատեանների դարան Որ զգան շունչդ ու թարմանան: Հօրդ հոգին էլ չի որոնում, Ամպ է դառել ու տրուել քամուն, Չի որոնում. էլ ոչ մի գաղտնի, Կորցրել է՝ զարմանքդ մանկիկի: Հոգին պապային, անոյշ իմ տղաս, Ջրի պէս բաց ճանապարհ ունենաս, Լինիմ ընկեր, պահապանդ ծառայ, Հսկեմ օրդ. մինչ աչքդ քնանայ: *** Կգնամ, ու կը հանդիպեն օրերս՝ Անծանօթներիս ծանօթ դէմքերը, Փողոցն է նոյնը, անցաւորս հինը, Յիշում եմ, երբէք այստեղ չլինելս: *** Կը յիշեմ քեզ Երկի՛ր, խորան կրակի, Շանթ էիր արձակում, ու մուխ ծխանի, Ծնում էր ընդերքիցդ յորդուն լաւան, Ու տարածւում շուրջդ փէշանման: Լաւան սառչել. ժայռ էր դարձել, Ժայռն էր ճաքել. բեկորացել, Բեկորն էլ էր խիստ խճացել. Աշխարհում ցրուել. խեղճացել: Կգանք քար-քար, կգանք դար-դար, Կկերտենք Աղօթքիդ վանքը, Յաղթանակիդ ճանապարհը, Անունիդ պաշտպան կարկառը: *** Չեմ տեսնում անունդ Երկի'ր, Քարտէսագիրն է մոռացել, Եւ՝ զբօսաշրջիկի ուղեցոյցն ու հեռախօսատետր արձանագրողը: Մոռացել է եւ ռազմավարակա՜ն դաշնակիցը, Հիւիսային Արջաստանի շչականները, Չեն արձանագրել անունդ հարազատ. Նրանց օդերեւութաբանները: Մոռացել են անունդ Երեւան, Չունես նաւթ, ձկնկիթ, նաւամատոյց, Ու դրամագլուխի ուշադրութիւն, Բայց ունես աւելին՝ սրտով հայութիւն: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted May 24, 2008 Author Report Share Posted May 24, 2008 Նախանձում եմ քեզ ամպրոպ մոլեգին Կարող ես պայթել, գորգոռալ, այրել ՈՒ չշղթայվել անիմաստ հարցին. -Ի՞նչ է պատահել... Նախանձում եմ քեզ ամպրոպ մոլեգին Դու կարող ես լալ, անձրևել առատ ՈՒ չարժանանալ հիմար հայացքին -Ի՞նչ է պատահել... Ահա անկաշկանդ լալիս ես կրկին Արցունքները քո խոշոր ջրառատ Թափվում են ներքեվ, ջախջախվում գետնին Լվանում աչքեր, համբուրում ժպիտ Թրջում են այտերը շառագունած Տխրեցնում սիրտը մելամաղձոտի Մի տեղ փոս գցում գետինը քանդված Մի տեղ կուլ գնում ճաքճքած գետնին Կամ...արժանանում բիրտ հայհոյանքին մութ թաց ճամփեքից հոգնած վարորդի... բայց որքան վարար...որքան հորդառատ դուք չեք շղթայվում անիմաստ հարցին.... Դե... որովհետև դուք անուն ունեք "Բնության Տարերք"... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted May 25, 2008 Report Share Posted May 25, 2008 բայց որքան վարար...որքան հորդառատ դուք չեք շղթայվում անիմաստ հարցին.... Դե... որովհետև դուք անուն ունեք "Բնության Տարերք"... Հրաշալի էր Անի ջան: Ապրե՛ս Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted June 1, 2008 Author Report Share Posted June 1, 2008 (edited) Մեղավորը... Ահա կրկին սևեռել ես հայացքդ բութ (չէ...բթացած) անզգա ու ոչինչ չասող հեռախոսին... չի զնգալու համոզված ես սակայն հույսով (համառորեն) նայում ես դու անզգա ու ոչինչ չասող հեռախոսին... նայում ես ու քմծիծաղում լուռ (ինքդ քեզ) ինչ լավ է, ոչ ոք չգիտի, որ սպասումն այս (անիմաստ ու խիստ անհեթեթ) թանկ է ասյքան որ կարող ես անվերջ սպասել հասկանալով ուռկանն ընկած ձկան նման որ ուռկանից այն հարևան չեն ձայնելու... բայց սպասում ես նրան երբեք չես մեղադրում փոխարենը հերախոսն է հետզհետե աչքիդ առաջ "գրող" դառնում լուռ վայր ընկած մեղադրյալի թիկնաթոռին... հետո... հարված...դատավճիռ...մահապատիժ պատին ջախջախված լսափող ............................................................... հեռախոսի մնացորդից կնոջ մի ձայն է ձանձրալի անվերջ կրկնում "բաժանորդն է (հեռավոր) անհասանելի" (reason for edit... vaghucva ev @ndhanur tpavorutyunner) Edited June 1, 2008 by Ani Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted June 4, 2008 Author Report Share Posted June 4, 2008 (edited) Կիսատ կամ անավավարտ... Երբ հանապազօրյա, ավելի առաջնային մտքերը վայր էին դնում զենքերը և թույլ տալիս, որ երկրորդական մտքերը դուրս գային խրամատներից, հաճախ մտածում էր կիսատի ու անավարտի տարբերության մասին: ՈՒ թեկուզ այդ մասին մտածելն արդեն ուղակի անմտություն էր, ուզում էր անուն գտնել իր պատմության համար: Մի պատմություն, որ չունեցավ սկիզբ ինչպես բոլոր այլ պատմությունները, որովհետև հերոսուհին (աղջիկը) մի օր զարթնեց ու իրեն գտավ պատմության ներսում: Մի պատմություն, որ դեռ սկզբից չուներ ճանապարհ, չուներ ուղղություն: Տարբեր էր նաև նրանով, որ այս պատմությունը բախկացած էր միայն մեկ բաժնից՝ նախաբանից...Չնայած հերոսները դեմ չէին երկարաձիգ նախաբանին՝ վստահ լինելով հաջորդ բաժինների մոտալուտ և բովանդակալից լինելու մեջ:Երկխոսություններն էլ շատ անբովանդակ էին և մակերեսային: _Բարև, ո՞նց ես: _Լավ եմ, դու ո՞նց ես: _Ինչի՞ ուշացար: _Տրանսպորտ չկար: _Երեկ ու՞ր եք գնացել մորդ հետ: -Էէէ, էլի հետևում եք, լավ արդեն ուշացել եմ, գնամ դասի, դասամիջոցին կխոսենք: Սա էր...Մի քիչ ավել, մի քիչ պակաս...Հուսով էին, որ էսպես չէր մնա, կիմաստավորվեին երկխոսությունները, կերկարեին կցկտուր հանդիպումները, հնարավոր կդառնար հեռախոսային կապը (աղջիկը հույս ուներ շուտով իր սենյակում ունենալ հեռխոսակապ): Սակայն ընդհատվեց պատմությունն այս, հանկարծակի կտրվող զարկերակի նման: Այս պահից պատմությունն ունեցավ անուն՝կիսատ: Թեկուզ փորձված բան է, որ "ժամանակը բուժում է բոլոր վերքերը", բայց այն սպեղանի չէր դառնում այս կտրվածքին: Երևի այս վերքը կիսատ էր, կտրտված, անորոշ, առանց պատճառի, առանց վիրավորանքի, առանց դավաճանության: Մոռանալու համար հարկավոր էր մի քիչ գոնե չարացած լինել վրան, պետք էր մի քիչ բարկություն: Բայց չկար բարկություն, չկար նաև մոռանալու ցանկություն, կային առաջվանից ավելի կցկտուր հեռախոսային խոսակցություններ: _Ո՞նց ես: _Չգիտեմ... _Մի տխրի, մի քիչ ժամանակ է պետք, ամեն ինչ լավ կլինի... _Ինչքան ժամանակ, գոնե մոտավորապես կասե՞ս: _Չգիտեմ... Հետո երկխոսությունները դարձան անցանկալի, և բարկության պատճառ դարձավ...սպասումը: Մի օր էլ աղջկա մայրը սեղանին դրեց ինքնաթիռի տոմսերը... Կիսատ պատմություն... Անցավ ժամանակ: Այս ժամանակն էլ վերքեր բուժող չէր, այլ փոխությունների ալիք: Կիսատ պատմության աղջիկը դարձավ անճանաչելի, իսկ տղան՝ անհայտ: ՈՒ մի օր, ինչպես համարյա բոլոր կիսատ պատմություններում, նրանք հայտնվեցին նույն քաղաքում, նույն ժամին, նույն տեղում: Աղջիկը, որ առաջ լսում էր իր իսկ սրտի բախոցը տղայի ուրվագիծը հեռվից նշմարելիս, մոտեցավ վստահ ու հաստատուն քայլերով: Մոտենալիս զգում էր, որ իրեն չեն ճանաչում: _Բարեվ... Մինչ տղայի ինքնավստահ դեմքին հայտնվեց ապշահար հայացքը, մինչ երբեմնի թեք քմծիծաղող շուրթերը դողացին շփոթմունքից, աղջիկը ագահորեն ուսումնասիրում էր այսքան երկար հեռվում եղած ու միշտ այնքան մոտիկ ու հարազատ դեմքը: Փոխվել էր...Կնճիռներ կային, մեկ, երկու, երեք...Քունքերի մոտ ճերմակին էր տալիս փոքրիկ մազափունջը: Աղջկա միակ ցանկությունը իրեն այսքան երկար տանջած "ներողությունը" ասելն էր, թեկուզ ինքը ոչինչ չէր արել ու տղան էր առաջինը հեռացել (թեկուզ ստիպված), բայց ինքը չէր սպասել և խաբել էր սպասված լինելու հույսը: Չգիտեր ինչքան տևեց լռությունը, բայց սթափվեց՝ զգալով թևից ձգող ուժը: Բացօթյա սրճարան էր, նայեց հորաքրոջ ագջկան, ում հայացքն ասում էր "արագացրու, սպասում եմ": Դուրս եկան փողոց: Էլի լուռ էր: Ինչքան չարություն կար երբեմնի սիրով լի աչքերի մեջ: Ասելու ոչինչ չկար, ինչ-որ բան ասելն էլ անիմաստ էր:Լռություն, որը տալու էր տարիների ընթացքում կուտակված հարցերի պատասխանները՝մոմի նման լցնելով կաղապարի դատարկ փոսերը... Պետք է լռեին: _Ո՞նց ես,-հնչեց անծանոթ մի ձայն` դողացող ու խռպոտ: _Լավ եմ, դու ո՞նց ես... _Ե՞րբ ես եկել: _Քսան հինգ օր առաջ: _Ե՞րբ ես գնում _Վաղը... Նորից լռություն, այս անգամ խոսքեր որոնելու համար _Տղադ ոնց ա _Լավ, շնորհակալ եմ...Գիտես...կներես... _Մի լացի, էսքան մեծացել ես էլի նույն լացկանն ես մնացել: Չնայած, արդեն ես էլ եմ լացկան դառել: _Ներե՞լ ես ինձ...կարող ես ատել...բայց ուզում էի անպայման ասել...կներես ինձ... _Ինչ ես խոսում...Ինչ ներել, ինչ բան... _Թևս կթողնես... Տղան շփոթվելով, թողնելով թևը աքցանի պես ամուր բռնած ձեռքից ու կարծես ավելի լրջանալով, խոսեց. _Գիտես ես քո մասին ամեն ինչ իմացել եմ, երբ...ինչ...ոնց...Չեմ ասի որ ուրախացել եմ քո ուրախությունով, բայց չեմ ուզել որ տխրես: _Իսկ ինչի մի օր չզանգեցիր, գիտես ինչքան եմ սպասել... _Ինչի համար... ոչինչ չստացվեց երբ կողքիս էիր, ինչ կստացվեր մի աշխարհ այն կողմ... _Ես ոչինչ չգիտեմ քո մասին, լա՞վ ես, հարթվել են առաջվա խնդիրներդ...ամուսնացել ե՞ս... _Խնդիրներս հարթվել են, բայց չէ, չեմ ասմուսնացել,-իսկ հետո քրքջալով իր երբեմնի բացարձակապես չփոխված ծիծաղով ավելացրեց,-դե ոչ մի խենթի չգտա որ ինձ սիրեր: Հորաքրոջ աղջիկը հայտնվեց՝ շտապեցնող հայացքը դեմքին: Աղջիկը արդեն չորացած աչքերով ու ավելի հանգիստ տոնով, քիչ էլ կատակով նորից հարցրեց, _ հիմա ինչ, ներու՞մ ես առանց հրաժեշտի տաք երկրներ մեկնելուu համար... _Չէ, չեմ ներում,- ասաց տղան չոր ու անժպիտ դեմքով,- չեմ ներում, բայց չեմ էլ ատում քեզ, ուրախ եմ որ հանդիպեցինք, տղայիդ համբուրիր, երջանկություն չեմ մաղթում, տեսնում եմ առանց իմ մաղթելու էլ գտել ես, ինքնաթիռից չվախենաս, արդեն մեծ աղջիկ ես... Ասաց ու թեքվեց անխոս: _Գնացինք, ինչ ես ցցվել,- աղջկան հրելով փորձեց տեղից շարժել խիստ նյարդայնացած հորաքրոջ աղջիկը: Պատմությունն այս դարձավ անավարտ, կամ վերջացավ առանց ավարտի... Edited June 5, 2008 by Ani Quote Link to comment Share on other sites More sharing options...
Em Posted June 4, 2008 Report Share Posted June 4, 2008 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted June 5, 2008 Report Share Posted June 5, 2008 Ani jan, tsanot patmutyune... chgitem vonc, chgitem vorteghic, mi harcru... sakayn iroq txur patmutyune!!! Karoghem mi ban hastat asel vor ays patmutsyan verch@ kgrvi mi or, sakayn shat tariner kancnem mincehv ayt yerjanik verchabanutsyun@ grvi... Sheshtem vor groghnel, el du ches lini!!! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted June 6, 2008 Author Report Share Posted June 6, 2008 Ani jan, tsanot patmutyune... chgitem vonc, chgitem vorteghic, mi harcru... sakayn iroq txur patmutyune!!! Karoghem mi ban hastat asel vor ays patmutsyan verch@ kgrvi mi or, sakayn shat tariner kancnem mincehv ayt yerjanik verchabanutsyun@ grvi... Sheshtem vor groghnel, el du ches lini!!! Ashot jan...es patmutyan verjaban@ arden grel em, u ayn sharunakeli chi... bayc urax klinem ete nmanatip mi patmutyun grvi yerjanik verjabanov, karevor chi te ov kgri... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted June 6, 2008 Report Share Posted June 6, 2008 Ani jan, minchev hima real kyanqi patmutyuneir patmum... nenc vor der verchaban chuni!!! De haskaci inchem uzum asem eli cavt tanem!!! inkati unem, et patmutyun@ kara ayn zhamanak verchaban unena yerp vor heros@ aylevs chlini... isk dran der shaaaaaaaaaaaaaaaaat yerkar tariner kan!!! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted June 6, 2008 Author Report Share Posted June 6, 2008 (edited) Ani jan, minchev hima real kyanqi patmutyuneir patmum... nenc vor der verchaban chuni!!! De haskaci inchem uzum asem eli cavt tanem!!! inkati unem, et patmutyun@ kara ayn zhamanak verchaban unena yerp vor heros@ aylevs chlini... isk dran der shaaaaaaaaaaaaaaaaat yerkar tariner kan!!! Yes kaseyi v'och te "irakan patmutyun" ayl irakan patmutyunneri himan vra grvats mi ban...U herosneri mahanal@ patmutyan avarti het kap chuni (iharke im kartsiqov)...Qani v'or espisi patmutyunner sksvum ev avartvum en hamarya boloris kyanqum, u avartvum en arranc herosneri mahanalu ev mi ban el avel`herosner@ derr yerjanik en linum apagayum` amen mekn ir &anaparhov u iren @nkats bajhnov:) P.S. En v'or grel es "De haskaci inch em uzum asel"...Chem haskanum... Edited June 6, 2008 by Ani Quote Link to comment Share on other sites More sharing options...
Em Posted June 6, 2008 Report Share Posted June 6, 2008 Kamel urishnerin xapelov yev irenq irenc zgacmunqner@ taghelov kyanq@ yola en tanum. Orer@ glorvumen araj darrnumen tariner. Minchev anitsyal kyanq@ avartvuma u amen arzogh charzhogh taghumit kochumen vor lav mard eyr, ugigh jisht janaparov es qaylel. Tesnes gone et pahin voskorrnert hangstutyun stanumen? Gone imanas vor es ameninch@ izuri cher. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted June 7, 2008 Report Share Posted June 7, 2008 Ani jan, uzumem asem vor der kyanq@ sharunakvuma, yev qo nerkayacrats herosnerin de shat spaseliqner kan, kyanq@ chi verchanum sranov, sharunakvume minchev mah. der shat yerkar karoghe sharunakvi qo patmutyun@, sakayn verchavorutyun grelu hamar shat tarineren harkavor, kverchana en zhamanak yerp vor heros@ aylevs chi lini... menak et zhamanak karoghes verchaket dnel patmutyan@ mi andzi masin!!! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted June 8, 2008 Report Share Posted June 8, 2008 Ashot jan...es patmutyan verjaban@ arden grel em, u ayn sharunakeli chi... bayc urax klinem ete nmanatip mi patmutyun grvi yerjanik verjabanov, karevor chi te ov kgri... Ani jan, nmanatip patmutyunner (yerjanik verjabanov) grete amen or el grvum en ... yev kochvum en Hollywood-yan filmi scenarner Enpes vor qo grats patmvatsq@ shat yurorinak bayts yev irakanutyan@ hamapatsxanogh e. Apres Ashot, isk te du inchu es hamaroren herosi vaxjanin (վախճանին) spasum vor patmvatsq@ avartvi? Ayn arden ir anavart avartin e hasel. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted June 9, 2008 Report Share Posted June 9, 2008 Sulamita jan - de inch anem, tenc dazhan martem... 115 tarekan michev apreluem, et verchavorucyun@ karogha yes grem!!! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Ani jan, nmanatip patmutyunner (yerjanik verjabanov) grete amen or el grvum en ... yev kochvum en Hollywood-yan filmi scenarner Enpes vor qo grats patmvatsq@ shat yurorinak bayts yev irakanutyan@ hamapatsxanogh e. Apres Anet jan...gites che es gratsd im hamar inchqan karevor e... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Որոշում... (Երրորդ՝ գրեթե անընթեռնելի օրագրից) Կորցնում ես միայն ունեցածդ, այն ինչ ձեռք ես բերել, քոնն է, քո սեփականությունը... Կորցնելուց տխրում ես միշտ...Կորցրեցիր գիրքը, որը քոնն էր, վճարել էիր չնչին բայց խիստ սպասված ուսանողական թոշակդ ու գնել էիր Տերյանի եռահատորը (չնայած տանն արդեն ունեիք, բայց այն քոնը չէր): Տխրեցիր...կորցրեցիր, չէ ՞ որ քոնն էր, քո մի մասնիկը... Ֆիզիկայի այլասերված դասախոսից պրծնելու համար (որի ուզածը ոչ փողն էր, ոչ էլ քո գիտելիքը) վաճառեցիր վզնոցդ, որը քոն էր, ունեիր պարանաոցիդ շատ վաղուցվանից, քեզ էին նվիրել ու հիմա չկար, դատարկ էր պարանոցդ: Տխրեցիր... Հետո կորցրեցիր մանկության ընկերուհուդ, որովհետև նրա ընտանիքը տեղափոխվեց ուրիշհ երկիր: Լաց եղար, օրերով հաց չկերար, հայտարարեցիր դպրոց չգնալ առանց նրա, սաստիկ ատեցիր նրա ծնողներին, դատարկվեցիր...Հետո հասկացար որ նա "քոնը" չէր, ինչպես գիրքդ կամ էլ շղթադ: Դու չէիր վճարել ու "ձեռք բերել" նրան, մարդկանց "ձեռք" չեն բերում: Ինչպե՞ ս կարող ես կորցնել եթե քոնը չէ, քո սեփականությունը չէ, դու ուղակի...չունես: Հետո կրկին, պոկվեց արդեն կորուստ անվանումով արյունոտ մի կտոր: Կորցրեցիր մեկին, ում սիրել էիր "հենց այնպես", առանց պատճառի, առանց որակավորման: Հասկանալով, որ իրավունք չունես կորցնելու, նա քոնը չէր: Սիրում էիր, բայց քոնը չէր: Քանի որ իրակաությունն ըմբռնելու համար հարկավոր է բանականություն, իսկ բանականությունն ու զգացմունքները չեն տեղավորվում միևնույն գլխում, շարունակեցիր տառապել կորուստի համար, որը երբեք "քոնը" չէր եղել: Երբեք չէիր ձեռք բերել ինչ որ մեկին, նրանց քեզ ոչ ոք չէր նվվիրել, մարդիք "քոնը" լինել չեն կարող... (ինչքա՞ն կարելի է կրկնել նույն տողերը) ՈՒ հիմա երբ ժամն է, որ բանականությունն իշխի գլխումդ ու ստրկացնի զգացմունքներիդ, երբ սիրտդ ազդանշանում է, որ էլ չ դիմանում քո ձեռք բերում-կորուստ խաղին, երբ էլ իրավունք չունես անպատճառ արցունքների, ու անժամանակ լռության, պիտի հասկանաս վերջապես, որ մարդկանց չեն սեփականաշնորհում, նրանք քոնը լինել չեն կարող, լինեն ծնող, զավակ, սիրելի, քույր, եղբայր, թե հոգեհարազատ ընկեր:Մի լուսաբաց նրանք կարող են հեռանալ հազար ու մի պատճառով, կամ...առանց պատճառի...էդպես է պետք, կյանքի թելադրանք, կամ կամքի քմահաճույք...Ծնողից դու կհեռանաս՝համաձայն կյանքի օրենքի, զավակդ քեզանից կհեռանա՝ նույն օրենքի համաձայն, քույրդ կողքիդ կլինի,բայց իր կյանքի բեռան տակ կքած կլինի շա՜տ հեռու, եղբայրդ կհիշի (սովորության համաձայն)միայն ինչ-որ բանում սաստելու համար, սիրելիդ՝ կօտարանա, ընկերներդ էլ կհոգնեն մի օր ու կգտնեն ուրիշ (նոր ու հետաքրքիր) ընկերների...ՈՒ դու չպետտք է տառապես ցավից ելնելով վերը կրկնված պատճառներից... Պետք է սովորես սիրել ձերբազատված սեփականատիրոջ զգացումից, և ամենակարևորը պետք է ինքդ էլ չնվիրվես անմնացորդ... ՈՒրեմն այսպես... Չնվիրվես, սիրես՝ առանց քոնը համարելու, խառը գլխումդ մեծ տեղ հատկացնելով բանականությանդ, լսես սրտիդ ազդանշանին (էլ չի դիմանում "ձեռք բերում"-կորուստ խաղին) և ուղակի ընդունես, որ կորցնում են ունեցածը, ձեռք բերածը, իրենցը, սեփականությունը, իսկ այս բառերից և ոչ մեկը մարդկային էակներին չի վերաբերվում... Իսկ այսօր Տերյանի հատորի ու ոսկե վզնոցի կորուստը արդեն ցավ չի պատճառում... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted June 10, 2008 Report Share Posted June 10, 2008 Ապրես Անի, փիլիսոփայ էք դուք: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.