Johannes Posted September 16, 2008 Report Share Posted September 16, 2008 (edited) Այսօր ուզում եմ յիմար բաներ գրել, անպատասխանատու լինել: Յոգնելով մտքերի խճճումից, քաղցր ու դառն յիշատակների անվերջ անդրադարձից. ուզում եմ պատանի լինել, ու անյոգ թռվռալ ու գնալ՝ մտքերիս ամպոտ յարկաբաժինը, ուր չկան աշխարհիկ օրէնքներ, ուր երեւակայութիւնը մարդուն սահման չի ճանաչում: Ուզում եմ ամպ, անձրեւ, կարկուտ, ովկիանոսի ալիք լինել, ու պարել հայեացքիդ երաժշտութեան մուսաներով: Ուզում եմ ծառ լինել ու անվերջ վառելով լուսաւորել մթնած օրերը, պարզել, տարածել թեւերս, ու ոլորած կրակէ շանթեր արձակել երկինք: Ուզում եմ անխօս արձան լինել դարերով, ու յանկարծ մի պահ, մեկի համար, շարժուել ու մի բան անել, գուցէ օրօրալ, քուլա-քուլա ծուխի նման երկինք բարձրանալ, ու նրա համար ծխալ: Ուզում եմ շունչս պահել, ու չարտաշնչել, ու անվերջ մտքումս մռմռալ մի երգ, որ երբէք չի ձանձրացնում, ու հենց մեկի համար, մի պահ կեանքում՝ էդ երգը երգել: Ուզում եմ անտեսանելի թափանցիկ շուք լինել, ու յանկարծ մեկի համար՝ գունաւորուելով ծածանուել փառաւոր դրօշի նման: Ուզում եմ ուրուական լինել, սեւ մութ գիշերում, մահիկի ու աստղի միջեւ մի երկրի անուն եռագոյն լուսավառել… Edited September 16, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted September 16, 2008 Report Share Posted September 16, 2008 (edited) Բարեւ ՄոսՋան, մեր սիրելի Ծիրանազարդ Թագաւոր: :ap: === Սիրելի գեղցա, գեղացի, գիւղացի, քաղաքացի, հայրենակից: Այս առաւոտ** ինչ ես խմել, ծխել քո Հայկական Սուրճի կողքին? Առաւոտ-ը ինչ կապ ունի ԱՐԵՒ/ԱՐԵՒԱԾԱԳԻ -ի հետ? "Ծագեց Արեւն Ազատութեան, Փախեք ամպեր երկինքէն". Ուզում եմ շունչս պահել, ու չարտաշնչել, ու անվերջ մտքումս մռմռալ մի երգ, որ երբէք չի ձանձրացնում, ու հենց մեկի համար, մի պահ կեանքում՝ էդ երգը երգել: Ուզում եմ անտեսանելի թափանցիկ շուք լինել, ու յանկարծ մեկի համար՝ գունաւորուելով ծածանուել փառաւոր դրօշի նման: Ուզում եմ ուրուական լինել, սեւ մութ գիշերում, մահիկի ու աստղի միջեւ մի երկրի անուն երագոյն լուսավառել… ԿԱՐՄԻՐ ԿԱՊՈՅՏ ԾԻՐԱՆԻ*** http://www.armenianheritage.com/images/hif1.gif ԻԲՐԵՒ ԱՐԾԻՒ ՍԱՎԱՌՆՈՒՄ ԵՍ Իբրեւ արծիւ սավառնում ես լեր ու ձոր, Թնդացնում ես երկինք, գետին տենչավառ, Սուրբ անունդ պիտի յիշուի դարեդար, Հսկայ լերինք քեզ ապաստան, Անդրանիկ: Թշնամիներդ երբ լսեն քո անունը, Օձերի պէս պիտ սողան ‘րանց բունը, Երակներիդ ազնիւ քաջի արիւնը Չը ցամաքի մինչ յաւիտեան, Անդրանիկ: Հայոց կուսանք դափնեպսակ թող հիւսեն, Քնքուշ ձեռքով քո ճակատը պսակեն, Գոհարներով անվախ կուրծքըդ զարդարեն, Կեցցես յաւէտ դու, անսասան Անդրանիկ: ** Մարաշի (թրքախառն) բառբարով “առաւտուն կանուխ” , եւ երբեմն “առաւտուն էրքէն”: Տես այդ սուտ երկրի վարչապապետին անունը “էր տողան,կանուխ առաւտուն ծնեալ, ծագեալ” եւ տես թէ “ԷՐ/early” կապ չունի “ԱՐԵՒ” ի հետ? *** Տես թէ ինչպէս իմ դադարւոր քորոզարւավը արգասիք է բերում: Մեզմէ շատեր ալ չեն արտասանում Կարմիր Կապոյտ “Նարնջագոյն”, այլ Կարմիր Կապոյտ Ծիրանի, ի հեճուկս որ տակաւին կան ոմք որ չեն կարող բաժանուել այդ թուրքա , գոյն վերջածանացիցոր պարզապէս թարգմանուած է քահվէիրենկի սուրճ- ա գոյն, քիւլ իրենկիր մոխրա- գոյն պորտուկալ իենկի “նարնջա-կակա-kaka- պու պու գոյն” եւլն երբ մենք արդեն ունենք Գորշ, Թուխ եւ ԾԻՐԱՆԻ բառերը, եւ տակաւին պարտ զգան ասեել ԾԻՐԱՆԱ- ԳՈՅՆ, երբ ԾԻՐԱՆԻ արդեն բաւ է: Edited September 16, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted September 29, 2008 Author Report Share Posted September 29, 2008 (edited) Արթուր Մեսչյան Սայաթ-Նովա Երկու սիրտ ունիմ Երկու տուն ունիմ փակ արած Երկու սիրտ ունիմ կանգ առած Երկու թև ունիմ կապ արած Երկու տեր ունիմ – մի Աստված Իմ հոգուս լարով խաղ արա Իմ սրտիս զարկով պար արա Իմ վանքիս զանգով կանչ արա Էն Սայաթ-Նովին հուշ արա Դուդուկի շունչով հագենամ Իմ հոգուս ցավին դիմանամ Աշխարքի ստով կուրանամ Նախանձի թույնից հեռանամ Կարգեցին գուսան ծաղրանքով Երգերս պատանդ վիրավոր Կոկորդիս ձայնը խլացավ Էս մարդոց խիղճը վերացավ Իմ հոգուս լարով խաղ արա Իմ սրտիս զարկով պար արա Իմ վանքիս զանգով կանչ արա Էն Սայաթ-Նովին հուշ արա... Edited October 1, 2008 by Ani Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted September 30, 2008 Author Report Share Posted September 30, 2008 ու ժամանակն է դանդաղում կրկին անծայր թվացող այս լսարանում 100 հոգու մեջ մեն մենակ նստած մտքերս էլ անհաս հեռվում սավառնում... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted September 30, 2008 Report Share Posted September 30, 2008 Ժամանակը ստեղծածն է մարդու, Անկարգ գործերը դասաւորելու, Ու հաւատալու՝ Յունուարի 1ին: Թէ չէ, ի՞նչ է, եթէ ո'չ կապանք, Իսկ մենք՝ կամաւոր կալանաւոր. Ժամանակի քմահաճոյքին Ու պարտադրուած ժամերին... Quote Link to comment Share on other sites More sharing options...
garmag Posted September 30, 2008 Report Share Posted September 30, 2008 Sokhagin Sokhagn yeqav doon Eer yerqerov sbobelu Babigi yarayadz hoqin... Sokhag cheqa go neman Qo yerqn tighn e Hivandnerin balasan Cheqa nmant Sokhag siroon Varteri pooshn andesogh Boormunqn es berum qo yerkov Sokhag siroon yerqir haverj Babigin azati ira darderits Vor eli gara hoqvov siri. Garo Harmag. Sayat Novayitz nefes aradz... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted October 1, 2008 Author Report Share Posted October 1, 2008 Արթուր Մեսչյան Սայաթ-Նովա Երկու սիրտ ունիմ Երկու տուն ունիմ փակ արած Երկու սիրտ ունիմ կանգ առած Երկու թև ունիմ կապ արած Երկու տեր ունիմ – մի Աստված Իմ հոգուս լարով խաղ արա Իմ սրտիս զարկով պար արա Իմ վանքիս զանգով կանչ արա Էն Սայաթ-Նովին հուշ արա Դուդուկի շունչով հագենամ Իմ հոգուս ցավին դիմանամ Աշխարքի ստով կուրանամ Նախանձի թույնից հեռանամ Կարգեցին գուսան ծաղրանքով Երգերս պատանդ վիրավոր Կոկորդիս ձայնը խլացավ Էս մարդոց խիղճը վերացավ Իմ հոգուս լարով խաղ արա Իմ սրտիս զարկով պար արա Իմ վանքիս զանգով կանչ արա Էն Սայաթ-Նովին հուշ արա... Harc... Ays erg@ Sayat Novayinn e, te Arthur Meschyann e grel nvirvats Sayat Novayin? "Catharsis-1" CD, # 13, bayc CD-i vra parz grvats chi... Quote Link to comment Share on other sites More sharing options...
garmag Posted October 1, 2008 Report Share Posted October 1, 2008 Harc... Ays erg@ Sayat Novayinn e, te Arthur Meschyann e grel nvirvats Sayat Novayin? "Catharsis-1" CD, # 13, bayc CD-i vra parz grvats chi... Benagan Arthurinn e sayatits nershnjvats... Mesjiani hnarq@ ir baghadagan barern u Hay Yegeghetsvo meghetinerits, qrete sharaganneri neman aghotelu gerbin mejn e qdnevum! Vazken Arajini sireli araqyalneru gernag lineln ays hangamanqits er gakhyal. Arthuri qerin banasdeghdz Garo Sasunin linelov, yerevi Arthur@ "generits" mi gitch jarangele . Varbedutyun e harqavor veragentanatsnelu mer antsyali yerajeshdutyune jahelneri mod! Arthuri noradesaq heghatsumnere Sayati,Gomidasi, Ganachiani evaylots aztetstutyants nerqev... hoyagab horinumner en ints hamar. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted October 1, 2008 Report Share Posted October 1, 2008 Benagan Arthurinn e sayatits nershnjvats... Mesjiani hnarq@ ir baghadagan barern u Hay Yegeghetsvo meghetinerits, qrete sharaganneri neman aghotelu gerbin mejn e qdnevum! Vazken Arajini sireli araqyalneru gernag lineln ays hangamanqits er gakhyal. Arthuri qerin banasdeghdz Garo Sasunin linelov, yerevi Arthur@ "generits" mi gitch jarangele . Varbedutyun e harqavor veragentanatsnelu mer antsyali yerajeshdutyune jahelneri mod! Arthuri noradesaq heghatsumnere Sayati,Gomidasi, Ganachiani evaylots aztetstutyants nerqev... hoyagab horinumner en ints hamar. Սասն ասաց, Արթուրի քեռին բանաստեղծ Մուշեղ Իշխանն է: Ես էլ եմ ասում... Quote Link to comment Share on other sites More sharing options...
garmag Posted October 1, 2008 Report Share Posted October 1, 2008 Սասն ասաց, Արթուրի քեռին բանաստեղծ Մուշեղ Իշխանն է: Ես էլ եմ ասում... Neroghutyun im hantsanqin... Yerevi hishoghaganutyunes degaranume! Anshusht te Mousheghn e ira qerin, neran handibel em shad aritnerov Beyroutum. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted October 1, 2008 Report Share Posted October 1, 2008 Neroghutyun im hantsanqin... Yerevi hishoghaganutyunes degaranume! Anshusht te Mousheghn e ira qerin, neran handibel em shad aritnerov Beyroutum. Ի՜նչ յանցանք ի՜նչ բան Ամմո Կարո, քու ներկայութիւնդ կը բաւէ. օրհնութիւն է մեզի: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted October 1, 2008 Report Share Posted October 1, 2008 (edited) Ի՜նչ յանցանք ի՜նչ բան Ամմո Կարո, քու ներկայութիւնդ կը բաւէ. օրհնութիւն է մեզի: Խնդրեմ Օհաննէս, չի գործածել "ամմո" բառը. Այո, գիտեմ որ նա Արաբերէն է Քրտական դարցուածքով: Ես մեծ մարտնջումի մէջ եմ, փորցել որ իմ ազգականները զիս չի ներկայացնեն իբր "այս կամ այդ ... ամմո ....այս կամ այդ": Բայց երեւի կորցնում եմ ճակատամարտը:Ես ամմո չեմ, ես հօրեղբայր ՀՈԲԱՐ եմ: Չի մռռանամ ասէե որ իմ մտերիմ ազգակիցները բոլորն ալ Մարաշցի եւ Այնթապցի են:** Իսկ ինչ վէրաբերի Կարո Հոբարին, ես վաղուց եմ մտմտել թողել այս ֆորումը, բայց օր ըստ օրէ մենք շահենք Կարմակի եւ Օհաննէսների նմանները, չի մռռանալ Անի ներ ՍԱՍ ներ եւ Նաիրի ներ: Ներերեցէք այդ բոլորք որ մոռացել եմ: ** Ինձ երկար ժամանակ տեւեց հասկանալ թէ "bint 'ammi بنت عمی ինչ նշանակի: Թէ այդ նշանակի " իմ կին ամուսին" ը, քանի այդ մշակոյթում մարդ պիտի անպայման ամունսնանայ իր հօրեղբոր աղջկան(դստրոյն) հետ: Ես քանիցս մտմտել եմ թողնել այս ֆորումը, քանի այդ դարձել է անձնական հաղորդման միջոց, միչեւ նրանց որ կարող են քայլել մի երկու դուռ, կամ վերցնել հեռաձայնի թեւը եւ մի միմիյանց մաղթել "բարի ծնունդ", բայց երեւի մենք զոհ ենք դարձել արդի ամերիկեան "private propery, no trespassing" օրենքին: Մոռացել ենք այդ օրերը երբ մեր դռները միշտ բաց էին մեր դռկիցներին: Անշուշտ, դա թելեֆոն, թելեվիզիոն եւ ինտէրնէտից առաջ էր: Հետաքրքիր է այժմ, ինչպէս միշտ մենք "Աաւելի կաթոթիկ ենք քան թէ Պապը, More Catholic than the Pope". Edited October 1, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted October 1, 2008 Report Share Posted October 1, 2008 Խնդրեմ Օհաննէս, չի գործածել "ամմո" բառը. Այո, գիտեմ որ նա Արաբերէն է Քրտական դարցուածքով: Արփա ջան, Ամմո Կարոյի խաթեր, սա էլ բացառութիւն թող լինի: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted October 1, 2008 Report Share Posted October 1, 2008 Ինձ երկար ժամանակ տեւեց հասկանալ թէ "bint 'ammi بنت عمی ինչ նշանակի: Թէ այդ նշանակի " իմ կին ամուսին" ը, քանի այդ մշակոյթում մարդ պիտի անպայման ամունսնանայ իր հօրեղբոր աղջկան(դստրոյն) հետ: Երեւի Սիրիական կամ արաբական սերեալ ֆիլմեր շատ ես նայում վերջերս: Հիմա, ընդհանրապէս, մարթի «կինս» կամ էլ մադամթի «տիկինս» բառերն են օգտագործում: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted October 1, 2008 Report Share Posted October 1, 2008 Երեւի Սիրիական կամ արաբական սերեալ ֆիլմեր շատ ես նայում վերջերս: Հիմա, ընդհանրապէս, մարթի «կինս» կամ էլ մադամթի «տիկինս» բառերն են օգտագործում: Ոչ! Բարեբախտաբար ես Արաբական, Սիրիական կամ թուրքական եթեր դիտելու միջոց չունեմ, եւ ոչ էլ բաղձամ: Իմ դիտնարկը գնայ մի քարսուն տարի առաջ երբ իմ գործակիցներէն մին տեւական խօսեր իր "հորեղբոր դստեր" մասին մինչեւ վերջապէս հասկացայ թէ նա խոսեր իր կողակից կնոչ մասին: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted October 2, 2008 Author Report Share Posted October 2, 2008 Uremn...Xoser@ Mushegh Ishxaninn en, erajhshtutyun@ Arthur Meschyanin@? Te xosq ev erajhshtutyun Arthur Meschyan? (neroghutyun ush haskanalus hamar... ) Quote Link to comment Share on other sites More sharing options...
Dsaghig Posted October 2, 2008 Report Share Posted October 2, 2008 Ես գնացի, դուն մնացիր՝ Ես գնացի բայց ո՛չ իմ կամքով, Ես գնալով տխուր էի՝ Դուն մնալով երչանկացար. Կը յուսայի դիմաւորես զիս քու մարդկային ազնւութեամբը, բայց աւա՜ղ... Կը յուսայի ընդունես զիս քու կանացիական քնքշութեամբը, բայց աւա՜ղ... Ժամանակէ մը ի վեր բաժանուել եմ Բայց չեմ մոռացել ես լաւ օրերը... Շատոնց է որ գնացել եմ ցանկանալով մեր սիրալիր ողջունումները.... Quote Link to comment Share on other sites More sharing options...
ED Posted October 2, 2008 Report Share Posted October 2, 2008 Uremn...Xoser@ Mushegh Ishxaninn en, erajhshtutyun@ Arthur Meschyanin@? Te xosq ev erajhshtutyun Arthur Meschyan? (neroghutyun ush haskanalus hamar... ) Ani jan verum grats banasxtetune Sayat Nona e, isk inch verabervume Artur Mshchaynin, mets masamb xoskere gravatsen Levon Ishxani koxmits, Yrejshtutyan vorosh masnel Arturi da 70 tvakaneri ARAQYALONER xmbi koxitse grvats, Levon Sevan, u Girishan, bayts inch xosk Arture zarkerakner Araqyal xmbi. 73 kam 74 tvin Arture mtnume Anglayakan despanatun, apastaran pahanjelu, vorohetev ayn tverin menq nkuxnerum eyinq lsum Araqyalner! Vazgen Katoxikosi mijamtutyamb Arture Mschyane azat artsakvets, tariner het yerp txeqe yekan ishxanutyan glux, ( levon u hhsen) Arture 91 tvin dzqets yekav America, hiastpvats linelov u shat aydpisi martik Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted October 2, 2008 Report Share Posted October 2, 2008 (edited) tariner het yerp txeqe yekan ishxanutyan glux, ( levon u hhsen) Arture 91 tvin dzqets yekav America, hiastpvats linelov u shat aydpisi martik Իսկ հիմա նորից վերադարձել է Հայաստան և Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման նախագիծն է գլխավորում: Edited October 2, 2008 by Nané Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted October 2, 2008 Report Share Posted October 2, 2008 Dear Nane, I received your PM, I will respond once I get my thoughts together. In fact I did write a response but I accidentally lost it. So much the better since I did not like it anyway. That is asubject that needs a revisitting in a open forum. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted October 2, 2008 Report Share Posted October 2, 2008 Dear Nane, I received your PM, I will respond once I get my thoughts together. In fact I did write a response but I accidentally lost it. So much the better since I did not like it anyway. That is asubject that needs a revisitting in a open forum. Thank you Arpa, Johaness already helped me out and I finished my translation. But I seriously doubt most of the viewers in Glendale are even going to understand the word, thus I have decided to repeat the word in English. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Harut Posted October 3, 2008 Report Share Posted October 3, 2008 nane, vor aliqov qez mtik anenq? Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted October 3, 2008 Report Share Posted October 3, 2008 nane, vor aliqov qez mtik anenq? Har jan, mtik anelu ban ch@ka. Glendale-i teghakan aliqov anhetaqrqir haytararutyun piti anem. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted October 7, 2008 Author Report Share Posted October 7, 2008 Հայացք ուսի վրայով... Տարբեր է, երբ նայում ես հետ առաջ գնալով...Կարծես նայում ես ճեպընթացի լուսամուտից, տեսնում ամեն ինչ, բայց ի զորու չես ձգվելու, հասնելու, կամ ինչ-որ բան անելու... Մի տարի...կար ժամանակ, երբ տարին ՏԱՐԻ էր, բախկացած էր 365 քսանչորսժամյա օրերից, մեկը ալարկոտ, մյուսը փութկոտ, հաջորդը իր պարտականությունը մյուս օրվա գցող, մեկ ուրիշն էլ...ճակատագրական...Հիմա, թեկուզ թվաբանությունը նույնն է մնացել, բայց կարծես տարիները կորցրել են իրենց իմաստը, ձեռք են բերել ինչ-որ անբնական արագություն, ու սլանում եմ խուրձ-խուրձ տանելով աննշանակ ու իրար նման օրերը...Այդ հորձանուտից որոշ օրեր փրկելն ու դրանց նշանակություն շնորհելը դարձել է դժվարագույն գործերից մեկը: Բայց պետք է փրկենք, չէ՞ որ մեր օրեն են... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted October 7, 2008 Report Share Posted October 7, 2008 (edited) Երբեմն՝ կեանք է խտանում քսան օրում, Երբեմն՝ չի լինում կեանք տարին քսան, Միշտ չէ՝ ցանկութիւնն իրականին համընկնում, Լքում եմ օրս, դաւաճանելով նրան: Սպասելով հերթիս՝ բախտին քմահաճոյքի, Օր եմ որոնում. դիրքով կրաւորականի, Ու աննշան իրականութիւն՝ բաժակ սուրճի մի, Երբ գայ ժպտադէմ. օր եմ հաշւում աւելի: Edited October 7, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.