ԹՌՉԵԻ ՄՏՔՈՎ ՏՈՒՆ
Թըռչեի մըտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն,
Տեսնէի այն առուն,
կարօտով ես անհուն,
Որ ամէն մի գարուն ջըրերով վարարուն
Կարկաչում էր սարերում:
Թեքուէի աղբիւրին,
Կարօտած պաղ ջրին,
Լինէի հանդերում,
Մեր կանաչ մարգերում,
Ուր ծաղկունքն են բուրում.
Ուր մանուկ օրերում
Հովն էր ինձ միշտ համբուրում:
Հայրենիքն իմ սրտում
Թէ չընկնեմ ես մարտում,
Ա՜խ, իմ մայր թանկագին,
Տուն կը գամ ես կրկին.
Կը սփոփեմ քո հոգին
Համբոյրով սրտագին,
Կը սեղմեմ քեզ իմ կրծքին: