Jump to content

Hangavorvac Zruyc


Ani

Recommended Posts

No your not - lav yerga - im s@rtova...

 

http://youtube.com/watch?v=3yYhmr1rSLc

 

tes

 

GAxtni e im sers Tarapanq@ zur

MArel en huysers chka bats dur

varelen momers yev aghersum

tern astvats tur indz hamperutyun

 

**

 

Halvum en VArvum en

Es varvogh momeri n@man

k@raki Hur@ s@rtit n@man inchqan

VArel en momres marel en husyers

yerani menq el VArveyinq Gnayinq

chgites im ser chgites

te Vorqan em Siraharvats

 

Link to comment
Share on other sites

No your not - lav yerga - im s@rtova...

 

http://youtube.com/watch?v=3yYhmr1rSLc

 

tes

 

GAxtni e im sers Tarapanq@ zur

MArel en huysers chka bats dur

varelen momers yev aghersum

tern astvats tur indz hamperutyun

 

**

 

Halvum en VArvum en

Es varvogh momeri n@man

k@raki Hur@ s@rtit n@man inchqan

VArel en momres marel en husyers

yerani menq el VArveyinq Gnayinq

chgites im ser chgites

te Vorqan em Siraharvats

 

 

Movses qez mna forumum inchqan topic ka es erg@ post kanes...Ari kochenq Hyforumi himn... :P

Link to comment
Share on other sites

Էլ ինչպե՞ս պիտի դառնամ իմաստուն

 

 

 

Գուցէ նայելով վերեւից.

 

կենցաղային մանրուքին,

 

կեանքը հեշտացնել է պէտք.

 

մերթ չտեսնող ձեւացնելով,

 

մերթ խենթութիւն անելով:

 

 

Սա կը լինի դադար,

 

լիցքաւորման կայան,

 

անվերջ պտտւող մաշող,

 

դատող ուղեղ-անիւին:

 

 

Այդպէս է եղել Սարհատը,

 

զինք գովողներին լռեցնողը,

 

համեստ ռանչպար զինւորը,

 

օրհաս պահի միապետը:

 

 

 

Իմ այս քարորդդարյա կյանքում

Կարևորը հասկացա...

Որ այս մեծ, բայց կեղծ աշխարհում

Առաջինը, պետք է լինել

Հաշվապահ...

 

 

 

Առնուազն մի անգամ տարին,

 

բայց ոչ օրուայ ողջ ընթացքին,

 

այլապէս պաշտամունքի առարկան,

 

կը լինի նիւթը, թիւը, հաշիւը:

 

 

Բազում խօսք կայ գրած.

 

յաղագը հաշուապահին,

 

զօր օրինակ դերձակին.

 

-«երեք չափէ՛, մէկ ձեւէ՛»

 

որեւէ շուկայագնացին.

 

-«տան հաշիւդ, չհամապասխանեց շուկային»:

 

 

ինչ վերաբերի աշխարհին,

 

իրօք կեղծ կը թուի ինձ,

 

մենք նրա հիւրն ենք,

 

եւ պարտաւոր խաղալու՝

 

նրա տան օրէնքով:

 

 

Ինչ ուզում է թող լինի,

 

ջհանդամի տակը անցնի,

 

միակը որ չեմ հանդուրժում,

 

վախենալը որեւէ բանից:

 

 

Link to comment
Share on other sites

Կանգ առ մարդ Աստծո...

Շուրջդ չե՞ս նայում

Ինչ ես կորցրել, ի՜նչ ես որոնում...

 

Վաղուց ես արդեն դու տանուլ տվել

Խաղն այս մոլեգնած,

Լավ է սսկվես, հանձնես հոսանքին

Մարմինդ սառած...

 

Իսկ թե փորձում ես բռնել փրփուրից

Կողքովդ անցած

ՈՒրեմն խև ես

Այդ կարճլիկ բառով երկա՜ր բթացած...

 

Դուրս եկ թմբիրից

ՈՒ շուրջդ նայիր

ՈՒ մի հավատա

Էդ սին կապույտին երազանքների...

Link to comment
Share on other sites

Կանգ առ մարդ Աստծո...

Շուրջդ չե՞ս նայում

Ինչ ես կորցրել, ի՜նչ ես որոնում...

 

Վաղուց ես արդեն դու տանուլ տվել

Խաղն այս մոլեգնած,

Լավ է սսկվես, հանձնես հոսանքին

Մարմինդ սառած...

 

Իսկ թե փորձում ես բռնել փրփուրից

Կողքովդ անցած

ՈՒրեմն խև ես

Այդ կարճլիկ բառով երկա՜ր բթացած...

 

Դուրս եկ թմբիրից

ՈՒ շուրջդ նայիր

ՈՒ մի հավատա

Էդ սին կապույտին երազանքների...

 

Bravo. Hianali e.

Link to comment
Share on other sites

Հիվանդանոցը

դա պատուհանն է

Կյանքի ու մահու...

Զարհուրելի է...

Մեկը մտնում է ու դուրս չի գալիս

Մեկը դուրս ելնում լի սուտ հույսերով

Մեկը ելնում է գրկին երեխա

մեկն էլ հայացքն է պաղեցրել ահա...

Link to comment
Share on other sites

Lurj es asum???

 

How come i feel like...???

 

Faaaaar away from Hianali...

 

Ինձ թվաց թե հասկանալով ես գրել։ Եթե այդպես է, այսինքն՝ գրել ես հասկացողությամբ, ուրեմն հիանալի է, քանզի էլ հոգ չունես, որովհետեւ տեսնում ես շուրջդ, ու էլ չես ապրում սին երազներով կապույտ։ Իսկ եթե դա լոկ խորհուրդ էր մարդկությանը, ապա ասեմ որ սխալ տեղում է գրված. այն պիտի գրվի Աստվածաշնչային գրքերի էջերից մեկում՝ ցանկալի կլինի սկզբում։

Link to comment
Share on other sites

Xorhurd mardkutyan@?? Yes?? Che, ete yes sksem xorhurd tal, ed mardkutyun@ verjnakanapes kkorcanvi...

 

Isk yes ed vaghuc em haskacel...bayc erek "priznat" eka... :P

 

Bayc mi hat xorhurd hamenaynd deps ktam...

 

----Be selfish, when making decisions...

 

your not selfish, and janik you can't be selfish if you even try

Link to comment
Share on other sites

Մեր լեզուն հրաշատուփիկ է,

 

Միշտ նորովի զարմացնում է,

 

Պարփակած խորհուրդներով:

 

Երբ թւում է քակել ես կծիկը հանգոյցի,

 

Նա դարձեալ մի այլ տեղից կապւում է,

 

Եւ թաքնւում՝

 

Խորախորհուրդ միգամած անցեալում:

 

 

Զուր չի ասել աքսորական քերթողը.-

 

«հայ լեզուն, տունն է հայուն»

 

Այնտեղ են կորցրած սիրելիք,

 

Այնտեղ է արեան քարտէսը մեր,

 

Այնտեղ է եւ անգիր պատմութիւնը.

 

Արեւին հայող մարդկանց երկրին,

 

 

Հայոց լեզուն,

 

Հայելին է Արեւահայեաց հայի մտքին

 

 

Link to comment
Share on other sites

Մի օր կգա ու

Հետ կպտտվես առաջ քայլելով

Առաջ կընթանաս հետ-հետ նայելով

ՈՒ կորոնես...

Բայց չես իմանա թե ինչ ես փնտրում

Քանզի չգիտես թե ինչ ունեիր...

Առաջ կքայլես հետ-հետ նայելով

ՈՒ կընթանա մի կատաղի պայքար

Հետևից ձգող անտես այդ ուժի

ՈՒ քո համընթաց առաջ ընթացքի...

ՈՒ քեզ կհրես առաջ դու նորից

Հետ չմնալով կյանքիդ ընթացքից,

Կյանքիդ ուղեկցից

Առաջ կընթանաս ժպիտը դեմքիդ

Ի ցույց չես դնի տանջանքը մտքիդ

Բայց չի դադարի մրրիկը ներսիդ

ՈՒ հետ կձգի հարցական հոգիդ...

 

Էլի մերթ անդ մերթ կձայնի հեռվից

Թեկուզ խցանես ականջդ խինդով

ՈՒ լվաս ներսդ առօրյա ջրով

Երկմտելու ես հետ-հետ նայելով...

Link to comment
Share on other sites

Է՜...համոզվեցի...

Ճի՜շտ էր դուրս տալիս պառավ գնչուհին

Սեղմելով սառած, սփրտնած ափս

Իր կարմիր ներկված եղունգների մեջ...

Չէր ուզում իզուր հիասթափեցնել մոլոր անցորդին

Բայց մեկ է խոսեց

Քթի տակ լռին տարակուսելով,

_Այս կյանքիդ գիծը, խառն է, խճճված

ճամփեդ շատ անգամ քարկապ է Ընկած,

Ասաց,_ Կընդունես կյանքիդ "Ոչ"երը լուռ ու անվարան,

Երես կթեքես կյանքիդ "Այո"ից դու առանց պայման...

Հաճախ քեզ կզգաս խիստ անօգնական

Ինչպես մի խխունջ ընդդեմ խելահեղ մակընթացության...

 

Հետո կանգ առավ, նորից վարանեց

Նայեց աչքերիս ու նոր հասկացավ

Որ...շատ էր խոսել...

Սարսափեց, Հապա՞...ՈՒ հանգստացավ

Երբ զգաց ծանոթ թղթի հպումը

Իր կարմիր ներկված եղունգների մեջ...

 

Իր բարբաջանքը իսպառ մոռացած

Բացեց ձերքինը ու ավելացրեց գարշահոտ կույտին թղթադրամի

Որ գոյացել էր, այն միամիտի, այն անհավատի, հավատացողի, սնահավատի

Շռայլությունից...

 

ՈՒ ես հետ դարձա, մի փոքր ցնցված

Բայց և հեգնանքով,

Չէ հիմար չեմ ես, որ ականջ դնեմ գնչուհուն ցնդած...

 

Մինչև... դեմ առա քարկապին հանկարծ...

Link to comment
Share on other sites

Սաստիկ հոգնած եմ,

Անգամ ուժ չունեմ կոպս փակելու...

 

Վաղը նոր օր է

ՈՒ նորից պիտի եռանդով վազեմ...

 

Սաստիկ հոգնած եմ

Անգամ ուժ չունեմ...հանգստանալու...

 

 

Link to comment
Share on other sites

Իսկ ինչու՞ հենց ես,

Իսկ ինչու՞ հենց ինձ բաժին ընկավ մոխրագույնը...

 

Ինչու՞ բաժինս չգունավորվեց

Այն սովորական գունեղ գույներով

Վարդերի գույնով անհոգ, անվրդով

Կամ էլ արևի պայծառ դեղինով,

Կամ էլ, ինչու չէ, որթան կարմիրով...

 

Բայց մոխրագույնն է իմ գույնը այսօր...

Ա՜յն էլ մոխրագույն ոչ սովորական...

 

Այն մոխրագույնն է չհանգած մոխրի

Որ շատ խորքերում դեռ պահպանում է

Նարնջագույնը

Երբեմնի փայլուն այրող կրակի...

 

Երբեմն հովն է մեղմ փչում հեռվից

Կամ էլ քամին է լուռ արտաշնչում

Իմ մոխրագույնին...

ՈՒ բոցկլտում է լուռ մոխրագույնս

Պեծին է տալիս նարնջագույնը հին կրակների...

Link to comment
Share on other sites

Chem hamematum im vijak@ qonini het...yev gites vor @ndanur arrmamp boghoqelu pajarr chunem....bayts vontsvor es grac@t im mtqerits qaghats lines aysor.... :tearhair1:

 

Isk inch vor mek@ ( ;) ) grela te du (menq) EMO es (enq) ..... yes kasey vor EMOner@ pajarr en gtnum txur u tanjvats vijakum irents pahen...isk vomanq iskakanits lurj problemmner unen... yev hajuyq chen gtnum irenc vijakic... bayc yerevi lurj zgacmunqner@ bolori hamar chen... :)

 

Mi hoqi kar im kyanqum, yerb lurj paherin, lurj reaqtsya (reaction) er pahanjvum iranits, kaser.. "ekeq txur bannerits ch@xosenq"...

te laceliq chliner ir motecum@ ...shat xndaliq kliner.... :huh: .. bayts mardiq kan vor ameninj nayumen matneri aranqic...yerevi da e jisht?????

Edited by Em124
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...