Jump to content

SAS

Members
  • Posts

    654
  • Joined

  • Last visited

Everything posted by SAS

  1. Բարի օր, Հովհաննես Երեկ նայեցի Հ.Աճառյանի ԱԲը: Պարզվեց, որ ձետ-ը( մազոտ պոչ ) բնիկ հայ բառ է և ոչ մի կապ չունի զԵՏ > ձԵՏ հնչյունափոխության հետ: Իմ ենթադրությունը սխալ էր:
  2. Այս արմատը նախնական ձևով պահպանվել է ռուսերենում ՊԼԱչ = լաց:
  3. SAS

    ՊՈՊՈԶ

    Բարի օր, Արփա Նայիր այստեղ http://www.etymonline.com/index.php?search...searchmode=none Pope O.E. papa, from M.L. papa "bishop, pope" (in classical L., "tutor"), from Gk. papas "patriarch, bishop," originally "father." Applied to bishops of Asia Minor and taken as a title by the Bishop of Alexandria c.250. In Western Church, applied especially to the Bishop of Rome since the time of Leo the Great (440-461) and claimed exclusively by them from 1073. Popemobile, his car, is from 1979. Papal, papacy, later acquisitions in Eng., preserve the original vowel. Popery (1534) was a hostile coinage of the Reformation. Ես գիտեի, որ հայը կղերականներին ասում է պոպոզավորներ: Բայց պոպոզ > փափազի մասին չէի մտածել: Հնրավո՞ր է պոպոՍ > պոպոԶ հնչյունափոխություն: Եթե այո, ապա ռուսերեն պոպ( հավանաբար ծագած հունարեն պոպոս\պապաս ) նշանակում է տերտեր: Հույն պոպոս-ները, որ կրել են բրգաձև գլխանոցներ, հայերենում կորցնելով իրենց շնչավորությունը, հնչյունափոխվել են անշունչ պոպոզ-ների: Նշեմ նաև, որ ռուսերեն պոպԱ նշանակում է ... տուտուզ-հետույք:
  4. Մի լար, բլբուլ, քեզ մի տանջիր, Որ փոթորկն անիրավ Վարդդ սիրուն, վարդդ կարմիր Թփից պոկեց ու տարավ... Սիրելի Հովհաննես, ահա թե ինչ գտա համացանցում Piangere - English translation: TO CRY, TO WEEP ... È inutile piangere sul latte versato = It is no use crying over spilled milk. Սպասենք Արփային...
  5. Ինչո՞ւ մոռացար «գէս»-ը: Ոմանք նշում են, որ «կոմիտաս(հուն.)» նշանակի գիսավոր՝ երկար մազեր ունեցող: Ագի-պոչին զուգահեռ ունենք նաև ձետ բառը: Գուցե այս բառը զԵՏ(հետևի գաղափար)>ձԵՏ հնչյունափոխության հետևա՞նք է: Իմ հայրենի բարբառում ձարը փոխաբերաբար նշանակում է նաև խելք, ըմբռնողություն: Երբ մեկին ուզում են վիրավորել, հայհոյում են. «Ես քու ձարը *****»: Նահապետ Քուչակ Գիշե'ր, դուն յերկան կեցիր, տարեկ մի եղիր, թե կարես,- Իմ եարն ինձի հիւր եկեր, զետ հազար տարու, թե գիտես. Առաւո'տ, դու յետ կեցիր, որ ըզմեր խաղըն չաւիրես. Գաս, ըզլոյսն ի վրայ բերես ու զիս իմ եարէս բաժանես: Նաում Գրեբնյովը այս հայրենը հրաշալի է թարգմանել ռուսերեն:
  6. Նաև... Երբ կնունքի ժամանակ խաչը առանց շղթայի է լինում, ապա շղթային փոխարինում է նարոտը:
  7. Ձար = մազ ձարմաղ՝ ձիու մազից պատրաստած մաղ Ձարխոտ = fern
  8. Էլ բան ու գործ չունենք, հայերը հիմա էլ սկսել են դալայ-լամաների դարդը լացել... Եվ ինչքա՜ն պայծառատես էր Սևակը, երբ գրում էր. Թողած ցավը մեր, ցավը լեռ ու բեռ՝ ...............կրում ենք ցավը համա՜յն աշխարհի: Թողած հոգսը մեր, հոգսը քար ու սար՝ ............... հոգում ենք հոգսը համա՜յն աշխարհի...
  9. SAS

    Ճարտար

    ԱրքԵպիսկոպոս - ՉարքԵպիսկոպոս
  10. Геворг, вы ждете ответа за эту херню? Вы уверены, что поняли мой текст на армянском?
  11. Արոնյանի հայրը հրեա է(Արոնով), մայրը՝ հայ: Ըստ հրեական օրենքների, Լևոնը հայ է, ըստ հայկական ավանդության՝ հրեա:Լինելով խառնածին՝ ռուսախոս է: Կապարովի և Արոնյանի օրինակը ցույց է տալիս, որ, ճատրակ-շախմատի ասպարեզում, հայ-հրեական խաչաձևումը լավ արդյունք է տալիս: Այնպես որ, հայ աղջիկներ, եթե ամուսանալու համար կողքերիդ հայ չկա, ապա ընտրեք չարյաց մեծագույնը՝ հրեային: Տղաներին խորհուրդ չեմ տալիս, որովհետև հայից կստացվի... ԼՏՊ:
  12. SAS

    Tooth Implants

    Թագուհի, եթե ատամներդ էս ուզում սարքել, ապա գնա Երևան: Այնտեղ մի ատամ դնելն(implant) արժի հինգհարյուր դոլար: Մի կողմից դու կշահես, մյուս կողմից էլ դա կլինի քո անձնական ... ատամնաներդրումը Հայաստանի տնտեսության մեջ: Եթե բոլոր հայերն անսան իմ կոչին և իրենց ատամնները(քիթ ու մռթի հետ միասին ) Հհայաստանում սարքեն-դզեն-փչեն, ապա դա կտրուկ կխթանի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Հայաստանից դուրս ապրում են նվազագույնը 2 500 000 հայ: 2 500 000 հայ x մի ատամ x $500 = $1 250 000 000 + նույնքան էլ կողմնակի ծախսեր = $2 500 000 000: Այնպես որ, տիկնայք և տիարք, ձեր փչացած ատամները կարող են Հայատանի տնտեսական զարգացմանը ծառայել: Իսկ եթե լուրջ, ապա ես ինքս ամեն տարի Հայաստան գնալիս իմ առողջական խնդիրներն այնտեղ եմ լուծում: Նախ՝ քիչ ժամանակ եմ վատնում բժիշկների դռների առաջ սպասելիս, երկրորդ՝ Մոսկվայի հետ համեմատած էժան է:
  13. Աշոտ, շա՞տ հայերի ես ճանաչում, որ հայերեն ԳԻՏԵՆ, բայց այբուբենը չգիտեն: Ես՝ ո՛չ: Հակառակը՝ ամենուրեք:
  14. SAS

    Գրաբար

    Գուցե այսպե՞ս. «մինչեւ ցամն վեցերորդ Յազկերտի= մինչև Հազկերտի[գահակալության] վեցերորդ տարին»:
  15. MosJan, ինչո՞ւ, դու վերին արտի ցորե՞ն ես... Ամեն ինչ սկսվում է ... բացառությունից: Սևակն ասում էր՝ -Բացառությունն է կուսություն խախտում... Լավ, լավ, քեզ կարելի է, որովհետև շատախոս-շատագիր չես: Իսկ կան մարդիկ, որ լատինատառ հայերենով սավան-պատանդ են հյուսում-գործում:Թո՛ղ հյուսեն:Միայն թե իրենց համար և ոչ թե մեր աչքերի: Ամեն մարդ ունի իր լատինատառ հայերենը և կախված բնակություն վայրից՝ հնչունափոխում է լատիներեն տառերը: Մեկը գրում է krrunk, մյուսը՝ geroong, երրորդը՝ k@runk, չորրորդը՝ kerroong, հինգերորդը՝ keroung և այսպես շարունակ: Չես հասկանում, կռունկի մասին է խոսքը, թե կրունկ-գարշապարի: Լատինատառ հայերենը մեր ոսկեղենիկ լեզուն վերածում է գարշալեզվի: Ես էլ էի մի ժամանակ լատինատառ հայերեն գրում, որովհետև մաշտոցատառ գրելու հնարավորություն չկար: Իսկ հիմա կա...Որպեսզի պատկերը լրիվ լինի, բերեմ մաշտոցատառ անգլերենի մի օրինակ: Բայ Արէա Արմենիան Նատիոնալ Քոմմիտտէէ(ԱՆՔ ՍՖ) ւէլքոմես Քոնգրեսսիոնալ քանդիդատէ Ջաքիէ Սպէիէր անդ\ընդ ԱՆՔԱ Ւասհինգտոն Հէադքուարտերս' Էքսէքուտիվէ Դիրեքտոր Արամ Համպարիան աս իտս Սպէց(ք)իալ Գուէստս ատ տհիս յէար'ս "Հյէ Տադ Էվենինգ" ւհիչ ւիլլ տակէ պլացէ\պլասե օն Սատուրդայ, Մարչ 8 ատ տհէ Արմէնիան Քոմմունիտի Ցէնտէր\Քէնտէր ին Սան Ֆրանցիսքո\Ֆրանքիսքո: Որևէ բան հասկացա՞ք, հե՞շտ է կարդալը: Bay Area Armenian National Committee (ANC SF) welcomes Congressional candidate Jackie Speier and ANCA Washington Headquarters' Executive Director Aram Hamparian as its Special Guests at this year's "Hye Tad Evening" which will take place on Saturday, March 8, 2008 at the Armenian Community Center in San Francisco.
  16. Տիարք, ես ոչ մեկին չեմ մեղադրում և իզուր եք իմ ուսերին դաժան դատավորի սևաթույր քղամիդ գցում:
  17. Արատտա, տառասխալները կապված չեն այբուբենի հետ: Եթե կարծում եք, որ ձեր լատինատառ հայերենով քողարկում եք տառասխալները, ապա չարաչար սխալվում եք: Խնդիրը տառասխալները չեն...
  18. Ինչ-որ իմաստով մտացածին հարց եք քննարկում, որովհետև կամա թե ակամա համեմատում եք չափանիշ համարվող պահվածքի հետ, որը օտարածին է: Ամեն մարդ թող սկսի ինքն իրենից, գուցե որևէ բան փոխվի: Ինչ-որ տեղ լատինատառ հայերեն գրելն էլ է անքաղաքավարություն, որովհետև խախտում ենք հայերենով հաղորդակցության ընդունված չափանիշները:
  19. SAS

    Գրաբար

    Բարի ԵՐԵԿՈ, Արփա Թերևս ցԵՐԵԿ = ցԵՐԵԿՈ = մինչև ԵՐԵԿՈ, իսկ բարբառային ցՈՐԵԿԸ՝ Ե-ի անկման և Ո-ի դրափոխման արդյունք է:
  20. SAS

    Գրաբար

    Բարի օր, բարեկամ: Կարծում եմ, որ այս պատասխանը քեզ կգոհացնի: Ց 1097 Ց Dialect section present: no Present/Not Present in other languages: no 4-446 PIE. (-) 1. «մինչեւ» 2. ց. նաեւ իբր նախդիր տրականի (օր. «Ասէ ցնա»), ՍԳր. եւն. (origin:) հնխ. ? http://64.233.183.104/search?q=cache:Xx2OW...;cd=3&gl=ru
  21. «Առավոտյան ժամը վեցն էր, աղմուկ լսեցի, հասկացա, որ ինչ-որ բան է կատարվում, պատուհանից տեսա, կամաց-կամաց մոտենում են հրապարակին, լուսանները ոնց են իրենց որսին դարանակալում: Միանգամից հարձակվեցին: Մարդիկ քնած վրանների մեջ, սկսեցին ոտքերով ու դուբինկաներով ջարդել, կին, երեխա, ոչ ոքի չխնայեցին: Ջարդած գլուխներ, արյուն ամեն տեղ», - պատմեց Օպերայի մերձակայքում ապրող Գագիկ Այվազյանը: Հետաքրքիր է, կին-երեխա առավոտյան ժամը վեցին վրանների մեջ ի՞նչ էին անում:
  22. SAS

    On Love

    Շնորհակալություն, Takoush(=Թագուհի՞) : Տողերիցդ Մեծարենցի լուսավոր ու քնքուշ թախիծն է ծորում: Զարմանահրաշ լեզու է արևմատահայերենը: Փորձեք այս տողերը վերածել արևելահայերենի և կախարդական հմայքը չքանում է:
  23. Համարյա բոլոր ռուս մեծ բանաստեղծներն ու գրողները ծագումով զտարյուն ռուս չեն:Շատերը դեռ չեն մոռացել արյան ձայնը... Ռուս գրականության ոսկեդար: Պուշկինը խափշիկ էր, Գոգոլը՝ մալոռոս-ուկրաինացի , Տոլստոյ,Ակսակով, Տուրգենև, Տյուտչևը՝ թաթար, Ֆոնվիզին, Գերցեն(Հերցեն),Բլոկը՝ գերմանացի, Լերմոնտովը՝ շոտլանդացի, Դոստոևսկին՝ լեհ և այլն: Ռուս գրականության արծաթյա դար(19 դարի վերջ - մինչև բոլշևիկյան հեղափոխություն): Ախմատովա - թաթար, Ցվետաևա- գերմանացի, Պաստեռնակ, Խոդասևիչ, Մանդելշտամ- հրեա, Խլեբնիկով- հայ և այլն: Իսկ խորհրդային տարիներին ռուս գրականությունն անցավ հրեաների ձեռքը: Թումանյանին հիմնականում գերել է բանաստեղծության տրամադրությունը: Նա փոխել է ընդամենը երկու-երեք տող և Շոտլանդիան դարձել է Տարոն՝ իր հոգու հայրենիքը... Ահա Լերմոնտովի բանաստեղծություն բնօրինակը և Թումնայանի փոխած տողերի բառացի թարգմանությունը: ЖЕЛАНИЕ Зачем я не птица, не ворон степной Пролетевший сейчас надо мной? Зачем не могу в небесах я парить И одну лишь свободу любить? На запад, на запад помчался бы я, Где цветут моих предков поля, Где в замке пустом, на туманных горах, Их забвенный покоится прах. На древней стене их наследственный щит И заржавленный меч их висит. Я стал бы летать над мечом и щитом, И смахнул бы я пыль с них крылом; И арфы шотландской струну бы задел, И по сводам бы звук полетел; Внимаем одним, и одним пробужден, Как раздался, так смолкнул бы он. Но тщетны мечты, бесполезны мольбы Против строгих законов судьбы. Меж мной и холмами отчизны моей Расстилаются волны морей. Последний потомок отважных бойцов Увядает средь чуждых снегов; Я здесь был рожден, но нездешний душой. О! зачем я не ворон степной?.. Ինչո՞ւ չեմ թռչուն, վայրենի մի հավ, Որ հիմա գլխիս վերևից թռավ, Ինչո՞ւ չեմ կարող երկնքում ճախրել Եւ ազատություն միմիայն սիրել: Դեպի՜ արևմուտք, դեպի՜ արևմուտք կթռչեի ես Ուր ծաղկում էին դաշտերն իմ պապերի, Դատարկ ամրոցում միգապատ լերանց Հանգչում են մոռացված աճյունքը նրանց: Այնտեղ հին պատից մնում են կախած Նրանց լայն վահանն ու սուրը ժանգոտած, Կըթռչեի սրի, վահանի վրայով, Եվ կըսրբեի փոշին թևերով: Եվ շոտլանդական լըռած քնարի Ժանգոտ լարերին ես կըզարկեի, Որ նրա ձայնը դարձյալ հոգենվագ Հնչեր մշտալուռ կամարների տակ: Ճակատագրի խիստ օրենքի դեմ Իզուր է խնդիրս,-ես այդ լավ գիտեմ, Իմ և բլուրների միջև իմ հայրենիքի Սարեր ու ձորեր, կապույտ ծովեր կան: Վերջին շառավիղը դյուցազունների, Ահա տարագիր, ցոփ կյանքի գերի(բառացի՝ Թառամում է օտար ձյուների մեջ), Այստեղ ծնվեցա բայց ուրիշ հոգով... Ա՜խ, ինչու չեմ ես թռչուն վայրենի:
  24. Բարին ընդ քեզ, Էդուարդ:
  25. Մի անգամ ևս Համո Սահյան Մեր լեզուն Մեր լեզուն մեր խիղճն է դա, Սուրբ հացը մեր բերանի, Մեր հոգու կանչն է արդար Ու համը մեր բերանի: Մեր լեզուն ծուխն է մեր տան, Մեր կշիռն աշխարհի մեջ, Նա աղն է մեր ինքնության, Էության խորհուրդը մեր: Մեր լեզուն արյունն է մեր, Արյունից ավելի թանկ, Մեր բուրմունքն ու գույնն է մեր, Մեր լեզուն մենք ենք որ կանք: Նա պիտի մեր առաջին Ու վերջին սերը լինի, Ի՞նչ ունենք էլ աշխարհում, Որ այսքան մերը լինի:
×
×
  • Create New...