SAS
Members-
Posts
654 -
Joined
-
Last visited
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by SAS
-
MosJan, բա ինչի՞ նշան է՝ ջահելությա՞ն...
-
Բարի օր,ՄոսՋան: Շան հալի եմ, այսինքն՝ ծերանում եմ: Մորուքս արդեն ճերմակին է տալիս:
-
Բարև բոլորին: Eddie, ինչո՞ւ Berj Broshian՝ այն էլ լատինատառ: Ի՞նչ է,անգլիացիները կամ ամերիկացիներն այնքան բութ են,որ չե՞ն կարող արտասանել Պերճ Պռոշյան(Perj Proshian): Հասկացեք վերջապես,որ անգլիացին բեյրութահայ կամ պոլսահայ չէ,որ բ գրի պ արտասանի,կամ հակառակը: Նրա համար «պարեվ»-ը parev է, իսկ «բարեվ»-ը՝ barev: Արդեն զզվել ու հոգնել ենք այս մասին գրելով: Ամերիկայում Տիգրանը դարձավ՝ Դիք(կ)րան,Պուտինը՝ Բուդին:Երևանում(ռուասխոս հայերի մոտ)՝ Ծիգրան, իսկ Պուտինը՝ Պուց(ծ)ին: Ամբողջ Համացանցը լցված է,մեղմ ասաց,նմանատիպ անհեթեթություններով: Հայալեզու,հայախոս,հայատառ Համացանցը ամենաանգրագետն է: Ասածս ամենևին չափազանցություն չէ:Ես հանգել եմ այս տխուր և ցավալի եզրակացությանը՝ համեմատելով ռուսականը հայկականի հետ:
-
Հումորը՝ տափակություն էր, իսկ լեզուն սրտխառնոց է առաջ բերում:
-
Բարի օր, սիրելի բարեկամներ: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, որ համացանցում չկա մեկ այլ ֆորում, որտեղ բառերի ծագումնաբանության մասին այսքան մանրակրկիտ ու բարձր մակարդակի քննարկում գնա: Շնորհակալություն Արփային և Հովհաննեսին: Սիրելի Օնիկ, կա վրացական խեւսուր անվանյալ ցեղ, որ Կովկասում հայտնի է իր մոլեգին, վայրագ բարքով: Քանի որ հայերենում խեւ նշանակում է նաև խելացնոր, մոլեգին, վայրագ, ապա հնարավոր չէ՞, որ խեւ բառը ծագած լինի այդ ցեղի անունից: Պարթեւ բառը քեզ օրինակ:
-
Եղիշե Չարենց ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ I Վահա՜ն Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո: Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա, Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա: Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին Եվ զարդարեն, Վահա՜ն Տերյան, քո անցած ուղին: Ու մշուշում տխո՛ւր երգով բյուրավոր զանգեր Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր... II Դու արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու, Ու լռել է երգը քո արդեն հիմա, Բայց զգում է սիրտս, որ նորից կգաս դու, Երբ իջնի գիշերը ու անձրևը լա: Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը, Անցածի փշերը դառնորեն խոցեն — Ո՛րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը, Որ վերջի՛ն մեր սերն է աշխարհում գուցե: Որբ, մենակ կգաս դու և նորից քո երգը Կվառե սրտում մեր կարոտանք ու սեր, Անարև սրտում մեր կվառե քո երգը Երազներ անմար ու ցնորքներ լուսե: Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՛տ ես, Մորմոքող հրի՜ պես մեր հիվանդ արյան, Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է, Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան... IlI Դու — լուսե, անցար ու չկաս: Դու — թեթև, անմարմին, անծիր: Դու ուրի՛շ խնդության երազ: Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր Կրակներ անմար ու թաքուն: Փռեցիր լուսավոր գանձեր: Եվ երբե՜ք, երբեք չի աղոտի Քո կանթեղը խավար մեր հոգում, — Քո կանթեղը — հեռո՛ւ կարոտի: 1920 *** ՄԵՌԱԾ ՊՈԵՏԻՆ Նրանք ասում են, որ դու անցել Ու հնացել ես, ու հեռացել, Որ լքել են քեզ ու մոռացել Օրերում այս խենթ ու դարձդարձիկ. Բայց տե՛ս - կանչում է ահա մի ձեռ Եվ մի սիրտ, որ քեզ սիրում է դեռ. - Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր․․․ - Վերադարձի՛ր, օ, մենք քեզ կտանք Թե՛ սեր, թե՛ հուրեր, թե՛ խնդություն․ Ինչպես սիրած մի թափառական Դու կրկի՛ն, կրկի՛ն կմտնես տուն․․․ Կգգվի դեմքիդ քամի մի զով, Օրերի շունչը, արդեն հնչե՜ղ, Կլցնի հոգիդ անհուն հույզով - Ու նո՜ր, նո՜ր երգեր կներշնչե․․․ - Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր․․․ - Այն ճանապարհով, որով մի օր Անցար սրտաբեկ ու գնացիր - Անցան թափորներ արևավոր Ու նոր բյուրավոր դռներ բացին․․․ Այն երկրում, ուր դու մի օր լացիր Ու մորմոքացիր այն սեւ բոցում - Ահա գարուններ արեւածին Ու շռինդ, ու վառք, ու կառուցում․․․ - Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր․․․ 1928
-
Ա՜յ քեզ պատիժ, կարծես թե հայերը իրար հետ մրցման մեջ են մտել՝ հայոց լեզուն աղավաղելու համար:Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ այսպիսի նախանձելի հետևողականությամբ գ-ն դառնում է ք-կ կամ հակառակը, ջ-ն՝ ճ-չ(էլ ինչպե՞ս չճչամ), դ-ն՝ տ-թ և այլն: Մի՞թե այս մարդիկ հայերեն մի կենտ գիրք չեն կարդացել, կամ բառարան չեն բացել: Չէ՞ որ մի հատիկ տառ փոխելով բառի իմաստն է փոխվում: ԱրևաԿալ՝ արևը կալել՝ գերել, կալանել: ԱրևաԳալ՝ արևի գալը՝ ծագելը, որպես հոմանիշ՝ այգաբաց, լուսաբաց, արշալույս, վաղորդայն:
-
ՄոսՋան, հանճար լինելն էլ մի բախտ չէ:Շիրազի քույրը միշտ կրկնել է՝ Ա՜խ, հանճար, հանճար՝ Դու կյանքում անճար... Հիմա ինքդ որոշիր, թե կնոջդ համար ո՞րն է ավելի ընդունելի՝ անճարը, թե հանճարը: Անուշիկ, բոլորս էլ սխալներ ենք անում, սրբագրիչ-կոռեկտորը մասնագիտություն է: Բայց... արդեն հայերեն չէ,չնայած ոչ մի տառասխալ չկա: Որպեսզի համոզվես, փորձիր անգլերեն բառացի թարգմանել «այս տեքստը հազիվ կես ժամում տպեցի(հավաքեցի)» կամ՝ «այս տեքստի տպելը ինձ վրա կես ժամ նստեց» կամ՝ «այս տեքստը տպելու համար կես ժամ կորցրեցի» կամ՝ «այս տեքստը ինձնից կես ժամ խլեց» և այլն, և այլն...
-
Շատ կասկածելի թիվ է: Պարզ թվաբանական հաշվարկը ցույց է տալիս, որ մի քառակուսի մետր հողը արժի 12 եվրո:Այսինքն, եթե ես Մոսկվայի իմ փոքրիկ բնակարանը ծախեմ, ապա Ֆրանսիայում կարող եմ դառնալ... կալվածատեր-լատիֆունդիստ: Հ.Գ.Հայե՛ր, եթե Ֆրանսիայում հողի գինը այսքան էժան է, ապա ֆորումներում ի՞նչ ենք «չանա ծեծում»: Գնանք Ֆրանսիան առնենք: Հ.Հ.Գ.ՄոսՋան, դու կարող ես իմ կալվածքում խաշ-լավաշի դուքան բացել: Ես էլ առավոտները մեկ-մեկ դուքանիդ առաջ ոտս կախ կգցեմ:
-
Սիրելի բարեկամաներ, շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը, ցանկանում քաջառողջություն, հաջողություն, ուրախություն, լի ու բարեկեցիկ կյանք: Եղեք կենսուրախ ու զվարթ, կենսախինդ ու լավատես՝ հեռու շառ ու փորձանքից: Թող այս տարում իրականանան ձեր երազանքները, հույսերը հուսախաբություն չդառնան: Մինչ նոր տեսություն: Հ.Գ. Գնալուց առաջ, մի երկու բերան երգեմ... Սեղանն է առատ, դիմացն Արարատ, Հնչում են երգեր, ուրախ ու զվարթ... Լցրե՛ք, ընկերներ, բաժակները լի, Թո՛ղ հայոց գինին մեզ անուշ լինի: Փառք տանք մայր հողին... ՄոսՋան, շարունակիր, ես գնացի:
-
Արատտա, քեզ չի՞ թվում, որ «bavakanain djvar e hayrenov grel@. » ասելով կյանքդ կարող է անցնել: Մի՞թե համացանցում մինչև կյանքիդ վերջը լատինատառ ես գրելու, ստեղնաշարի վրա 36 տառերի տեղը սովորելու ժամանա՞կ չունես:
-
Բարի օր, բարեկամներ Շատ ուսանելի և հետաքրքիր շարան է: Մոսկվայում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ՌՅԱԲԻՆԱ-արոսենու: Հենց հիմա, պատուհանիս տակ, ծիտիկները ուտում են արոսի կարմիր պտուղները: Կա կարմիր և սև պտուղներով արոսենի: Ընկերոջս հայրը սև պտուղներից հրաշալի գինի է քաշում: Անասելի լավ, քան թե բազմիցս փառաբանված ֆրանսիական գինիները: Կարմիր պտուղներով արոսենի՝ Sorbus aucuparia( Red Chokeberry) Aronia arbutifolia http://en.wikipedia.org/wiki/File:Choke-Be...1013_121714.jpg http://en.wikipedia.org/wiki/Sorbus_aucuparia Սև պտուղնրով արոսենի՝ Aronia melanocarpa( Purple Chokeberry ): http://de.wikipedia.org/w/index.php?title=...=20070711102701 Այս aronia-ն և արոսենին կարծես թե երկվորյակ քույր ու եղբայր լինեն...
-
Չարենցը գրել է՝ -Ես իմ անուշ Հայաստանի արևհամ բաՌն էմ սիրում... Բար-պտուղը միշտ էլ արևահամ է: Չարենցը հայտնագործեց, որ հայոց բառերը ևս արևահամ են:
-
Ամեն մե մըտիկ տալով = Ամեն մեկին լսելով Քիզիքիզ մըտիկ արա = Ինքդ քեզ լսիր Մըտիկ արա = 1. Նայիր, տես 2. Լսիր Լսել իմաստով Սիամանթո Մահվան կոտորած Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ, Հայրենի քաղաքներուն մէջ եւ քաղաքներէն դո՜ւրս, Եւ բարբարոսները աւարով եւ արիւնով կը դառնան, Մեռելներուն եւ ոգեվարներուն վրայէն, Ագռաւներու բազմութիւններ կ'անցնին վերերէն, Արիւնոտ բերաններով եւ գինովի քրքիջներով...։ Ցամաքահով մը կիսամեռները զայրոյթով կը խղդէ Ու պառաւներու անձայն ու ցաւակոծ կարաւաններ, Շտապով կը փախչին լայն ճամբաներէն...։ Գիշերին մէջէն արիւններուն հոտը կը բարձրանայ Ծառերուն հետ շատրուաններ ուրուագծելով, Ու ամէն կողմէ սոսկումով կը սուրան հալածուած Նախիրները հրդեհուող ցորեաններուն մէջէն... Փողոցներու մէջ մորթուած սերունդներ կը տեսնեմ, Եւ ամփոխներ անպատմելի սրածումներէ դարձող... Արեւադարձային տաքութիւն մը կը բարձրանայ, Հրդեհի տրուած ազնուական քաղաքներէն... Ու մարմարներու ծանրութիւնով իջնող ձիւնին տակ, Աւերակներուն եւ մեռելներուն մենութիւնը կը մսի...։ Օ՜, մտիկ ըրէք սա՛ սայլերուն ճռնչիւնը ահաւոր, Իրենց վրայ դիզուած դիակներու ծանրութեան տակ, Ու սգաւոր մարդերուն աղօթքներն արցունքոտ, Որ կածանէ մը, դէպի համայնափոսերը կ'երկարին... Մտիկ ըրէ՜ք հոգեվարքներուն ձայները վերջին, Հովին հարուածներուն հետ որ ծառերը կը ջարդէ... Օ՜, մի մօտենաք, մի մօտենաք, Չըլլայ որ մօտենաք գերեզմաննոցներուն ու ծովուն, Կարմիր ջուրերուն վրայ նաւեր կը նշմարեմ հեռուն, Մեռելներու կուտակումներ անոնց մէջ կան, Ու ցաւէն գալարուող աղիքներուն վրայ, Գանկեր ու սրունքներ ինծի կ'երեւան... Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մէջ, Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ... Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, Մահաձայն ոռնումը զարհուրեալ շուներուն, Հովիտներէն ու գերեզմաններէն ինծի հասնող, Օ՜, պատուհանները փակեցէք ու աչքերնիդ ալ... Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...։ ====================================== Տեսնել իմաստով: Հովհաննես Թումանյան ԱՐՋԱՈՐՍ Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում: Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստը արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է: Մի լուսնյակ գիշեր է: Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գըվգըվում են: Մին էլ Ավագը թե՝ «Ա՜յ տղա, էն ո՞վ է, հրե մի մարդ է գալի վերի կռնիցը»: Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ, մի մարդ է գալի վերևիցը: Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս` խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի: Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ է:
-
Սիրելի Հովհաննես -Նոր այգի ես՝ լոյս պարտէզի մէջ,- շատ դուրս եկավ: Քեզ չի՞ թվում, որ Սուչս իմա՛ցի, էնենց սըպանե, սուլթա՛ն ու խան իս ի՛նձ ամա = Մեղքս իմացիր, հետո սպանէ, սուլթան ու խան ես ինձ համար:
-
*) Այստեղ՝ բառախաղ: Հայերեն նուր՝ նոր, պարսկերեն(գուցե արաբերե՞ն) նուր՝ լույս: Սայաթ-Նովան հաճախ է դիմում այդպիսի հնարանքի: Յիս մարԴ մարԹ իմ, նամարԴութին չիմ ուզում, Յիս ռամիկ իմ, թավադութին չիմ ուզում: Սայաթ-Նովան մարդ-մահկանացու գրում է մարԹ, իսկ ՄարԴ(պարսկերեն) = ազնիվ\առաքինի\վեհանձն ՆաՄարԴ = անազնիվ\տմարդ\ ոչ առաքինի Ես վեհանձն մարդ եմ, տմարդություն չեմ ուզում Ես ռամիկ եմ, իշխան դառնալ չեմ ուզում...
-
Թասլիբ՝ հավանաբար աշուղական ոտանավորի տեսակ: Դադա պիտի՝ թարիփդ ասե Իմաստունը պիտի քեզ գովերգի կամ՝ մեղավորը բութի նշանն է(Դադա պիտի՝ ) Մեծ վարպետ պետք է լինել գովքդ ասելու(գովերգելու) համար:
-
Այսօր կարդում էի Հրաչյա Աճառյանի նամակները: Խոսելով հայ բարբառների մասին, նա, ի մեջ այլոց, հիշում է նաև ... «գրաբարախոս հնդկահայերին»: Մի՞թե գտնվելով մեկուսացած վիճակում, նրանք երկար ժամանակ պահել են հին հայերենը:
-
Սիրելի Հովհաննես, մի՞թե քրիստոնեությունը տոնին տալով նոր իմաստ, կարողացել է նաև անունը փոխել: Բայց ինչո՞ւ այդքան անհետևողական է եղել և չի ջնջել «վարդավառ» անունը: Քանի որ տոնը հեթանոսական էր(այս հարցում կարծես թե բոլորը համակարծիք են), ապա պիտի գոյություն ունենար տոնի անունը: Գուցե այն նվիրված է եղել Տիր(Տըրէ) աստծո՞ւն:
-
Dyutazn, հարկավոր է մի քիչ քննադատաբար մոտենալ Համացանցի, կայքից կայք «թափառող», նյութերին:Որքան ինձ է հայտնի, տրընդեզ\տերենդեզ բառը ցայսօր ստուգաբանված չէ: Դուք որևէ կապ տեսնո՞ւմ եք(իմաստային, հնչյունական ևն) ռուսերեն «սնոպ սենա( = մի խուրձ խոտ) ձեր տան առաջ» և «դերենդեզ»-ի միջև: Ես էլ, օրինակ, այն կարող եմ մեկնաբանել որպես՝ Կրակը դեզի տակ = ատր ընդ դեզ =ատր ընդեզ( համեմատել՝ ընդ կեր = ընկեր ) = (ա-ի անկումով) տր ընդեզ =տրընդեզ: Ինձ թվում է, թե իմ այս մեկնաբանությունն ավելի «գիտական» է, քան թե վերևինը:
-
Johannes, ինչո՞ւ: Քո բերած օրինակի մեջ ունի «դեռ» իմաստը: Հըլը չեմ ամուսնացել = Դեռ չեմ ամուսնացել: Հըլը = 1.Դեռ 2. Հիմա 3.Դե 4. Մի
-
Հըլը լըսը, թե մարդիկ ինչ կը զըրցին քու մասին = Հիմա(դե) լսիր, թե մարդիկ ինչ են խոսում քո մասին: Վա՜յ, անամոթներ, հըլը տես, թե ինչ ին գրած թերթի մեջ = Վա՜յ, անամոթներ, մի տես, թե ինչ են գրել թերթում:
-
Անի, վստահ չեմ, թե կարդացել եմ բոլոր գրածներդ, բայց այս մեկը իսկական բանաստեղծության համ ու հոտ ունի:
