Jump to content

SAS

Members
  • Posts

    654
  • Joined

  • Last visited

Everything posted by SAS

  1. SAS

    Կառք

    Բարև բոլորին, հին ու նոր բարեկամներին Telethon = ՀեռԱրշավ(հեռուստացուցային արշավ\վազք) Իսկ երբ Telethon-ի ժամանակ փող են հանգանակում, ապա կարելի է ասել «ընծարշավ»: Հ.Գ. Արդի հայերենում օգտագործում են քննարշավ\ընտրարշավ, ուստի հեռարշավ\ընծարշավ բառերը ապրելու և գոյատևելու հնարավորություն ունեն: Հ.Հ.Գ.ՀեռաՁոնը համահունչ է հեռաՁայն\հեռախոսին և դժվար թե ընդունելի լինի: Նաև պետք է նշել, որ «ձոն»-ը արդի հայերենում հիմնականում ընկալվում է որպես... ներբող: ՁՈՆ ՍԵՎԱԿԻՆ Թեև ասում էն ջնջվել է հինը, հնից բան չկա, Նորն էլ ոչ մի կերպ չի տպվում կյանքին, Մենք ունենք Սևակ, Որը հաղորդ է, ու նաև կամուրջ, Մեր Նախնյաց Բարքին: Մենք ունենք Սևակ, ոչ թե ունեինք Քանզի Նրանով հառնած անցյալը Ուղղորդիչն է մեր, Նաև մղիչը դեպի Ապագա: Սևակի անձով` Ազգը մեր ունի ունկը անցյալի, Շունչը ներկայի, խոսքը գալիքի: Նրա միջոցով մենք ունկնդրում ենք Ձայնը Հավերժի, Ու շոշափում ենք` Արարչի Սրտի տրոփի զարկը Կյանքի Երակում: Սևակը միշտ կա, Նա միշտ է ներկա Քանզի մեր Ազգի բաժին Երկնքում, Վերածնունդի ցավի երկունքում, Մեր մտքոլորտի դատարկված մասը լցրեց իրենով Դարձավ Պատարագ մեր Հաղորդության Ջնջված անցյալի Բարի Բարքերին: Նա իր Էությամբ եղավ օրինակ, Նաև դաստիարակ Սասանված Ոգու վերակերտության: Նա ապացույց է, Որ մահը միայն մարմինն է տանում, Կայացած Ոգուն Հավերժին ձուլում: Նա ուղեցույց է, Որ մարդը միայն իմաստն է կրում Փորձությունները փորձով լուծարում Նա է, որ կյանքով Կենաց խոսք ասաց, Նա է, որ նորեն Ճշմարիտն ասաց. Մարդուն մարդ ասաց, Իսկ Աստծուն - Աստված: http://www.miacum.ru/forum/index.php?showt...amp;#entry41682
  2. SAS

    Old Photos

    Շնորհակալություն, Սասուն, աչքերիցս արցունք քամեցիր...
  3. Ես առաջարկում եմ, կներեք, գյոթերի շքերթը կազմակերպել ... Գյումրիում: Ինչո՞ւ: Նախ՝ հայկական բանահուսությունը կհարստանա նոր զվարճախոսություններով: Երկրորդ՝ արմատապես կլուծվի հայ գյոթերի հարցը և երկրորդ գյոթ-շքերթի խնդիր չի առաջանա առաջիկա քսան տարում: Երրորդ՝ կենդանի մնացած վետերանների մոտ այդպիսի հարց բարձրացնելու ցանկություն այլևս չի մնա: Այս թեման անհանար է պատկերացնել առանց անեկդոտների: Կարլ Մարքս.«Գյոթե՛ր բոլոր երկրների, միացե՛ք»: Լենին պապի.«Գյոթությունը ծագում է այնտեղ, որտեղ ներքևինները էլ չեն կարող, իսկ վերևինները չեն ուզում»: Պասիվ գյոթ. -Սիրեեե՜լիս, դե շուտ արա, վերջաաա՜ցրու, ես էլ չեեե՜մ կարող, դու ինձ ցաաա՜վ ես պատճառում: Ակտիվ գյոթ. -Ի՞նչ ես կնոջ պես նվնվում, դիմացի՛ր, մի՞թե դու տղամարդ չես: Հ.Գ.Ճի՞շտ է, որ ԱՄՆ-ի բնակչության 10%-ը արվամոլ-լեզբուհիներ են:
  4. Սասուն, քանի՞ կին ես առնելու, թե՞ մեկով ես բավարարվելու: Հետո էլ ասում ես, թե շատախոս չես: Քո ամեն մի պատասխանը առնվազն կես էջ է զբաղեցնում:
  5. Կա մի ընդհանուր օրինաչափություն, որ կախված չէ ո՛չ ազգությունից, ո՛չ դավանանքից: Բոլոր նորադարձ ֆանատիկոսները ... շատախոս են: Սասնա Դավիթը Իսմիլ խաթունի կաթը կերավ, բայց իսմայելցի չդարձավ: Սասունը հայ մոր ծիծ է ծծել ու կամավոր իսմայելցի դարձել: Էս ի՜նչ քաֆուր դարի հասանաք...
  6. Հովհաննես, այստեղ կարող ես կարդալ Պ. Սևակի «Թրի դեմ՝ գրիչ» հոդվածը(հայերեն)՝ նվիրված գրերի գյուտին: http://hyeforum.com/index.php?showtopic=12999 Ապրի Արփան, որ թարգմանել է անգլերեն:Ես էլ մի կես տարի առաջ սկսեցի ռուսերեն թարգմանել, բայց դեռ չեմ վերջացրել: Հ.Գ. Վարդահուր, լավ գործ եք անում, բայց շատ փնթի: Հարկավոր է ինչ-որ կերպ դասել-դասավորել, որպեսզի կարելի լինի հեշտությամբ գտնել ձեր տեղադրած գործերը: Երկրորդ, շատ բաներ արդեն կան տեղադրած, ինչո՞ւ եք իզուր ժամանակ ծախսում նույնը տպելու: Չէ՞ որ այդ ժամանակը կարելի է օգտագործել նոր բաներ տպելու համար: Ես առաջարկում եմ կազմել ձեր տեղադրած բոլոր հեղինակների ցանկը այբբենական կարգով և հետևյալ սկզբունքով. -----------Ս------------- Սևակ Պարույր 1. Անլռելի զանգակատուն + հղումը(link) 2. Եվ այր մի՝ Մաշտոց անուն + հղումը(link) ... ------------Չ---------------- Չարենց Եղիշե 1. Ես իմ անուշ Հայաստանի + հղումը(link) 2. Խմբապետ Շավարշը + հղումը(link) ... Իսկ Մովսեսին կխնդրենք, որպեսզի նա այդ ցանկ-ցուցակը մշտական փակցնի «Գրականություն» բաժնի ամենատեսանելի տեղում:
  7. SAS

    ԳԱՒԱՌԱԿԱՆՆ

    Ախալքալաքի բարբառով է, Արփա: Հերսը՝ ամենօրյա օգտագործվող բառ է Ջավախքում: Գուցե այս հերսը թուրքերից չե՞նք վերցրել, այլ «հերս = հուր ես», այսինքն՝ զայրացել, կատաղել, կաս-կարմիր կրակ ես դարձել:
  8. SAS

    ԳԱՒԱՌԱԿԱՆՆ

    Շնորհակալություն Ռոմեոյին Ախտորոշում - Այ մարի, ըշկիս(աչքիս) լավ չես էրեվա, հայդե, նստե ավտոն, տանիմ քաղաք, բալիցա(հիվանդանոց), թող դոխտուրը(բժիշկ) աշե(նայե): - Քա հըբը թոռներուս վե՞վ աշե: - Հայդե, աշող կըլլի: - Հա, մարի ջան, դոխտուրը ի՞նչ ըսավ, ի՞նչ դիագնոզ թրեց: - Էլ մի հարցնե, բալա ջան: Մարթու չըսես, չէ նը գեղին մեչը խայտառակ կըլլինք: Էս հասակիս էման հիվնդութունըմ ըսավ, կամընչեմ օր ըսեմ: - Է ըսե լը աշենք, ըսե: - Ինչ ըսեմ, բալա ջան, ըսավ "էս կլրոզ է": Մեննըկ մարթու չըսես, խայտառակ կըլլիմ: Փոխադարձ հաճոյախոսություններ Մեր գեղը թաղում կըլլի: Թաղմանը դրկից գեղեն Պողոսն ա կը մասնակցե: Թաղման վերչին Պողոսը մեր գեղացի Անթիկին կշտի կը քաշե ու կսե. - Անթիկ ջան, շատ լավ գերեզմննոց էք սարքել, պատերը, ծառները, գերեզմննուն քարերը: Հըմը քիչըմ նեղվացք է, տեղը պզտիկ է: Անթիկին էդ խոսքերը դուր չի քա, հըմը ձեն չի հանե: Ուրուշ անքամըմ Պողոսենց գեղը անցավոր կըլլի ու Անթիկը ներկա կըըլի թաղմանը: Թաղման վերչին էնիկա կշտի կը քաշե Պողոսին ու կըսե. - Պողոս, ճիշտ օր շատ լավ գերեզմըննոց ունիք, շատ տեղը տեղին, շատ ճաշակով, հըմը մե բանը լավ չէ: - Ի՞նչը, Անթո ջան, - զարմանա կը Պողոսը: - Քիչըմ նոսր է: Քիչմ օր սխցընեք(խտացնեք), շատ լավ կըըլլի,- կըսե Անթիկը: Ոչխարի գնորդը Դրկից գեղեն մեր գեղը օշխար (ոչխար) առնող քուքա: Գեղին մեչը հարցնե կը, տը(թե) օշխար վեվ ունի՞: Գրիշա պապը կըսե. - Ես ունիմ: - Կյնանք տեսնի՞, - հարցընե կը միշտըրին(գնորդը): - Ինչի չէ, կյնաք: Էրթանք: Կերթան Գրիշայենց տունը, մտնին կը օշխըրնոցը: Միշտըրին կաշե օշխըրներուն ու հարցընե կը. - Այնի սեվ դմկվորը քանիսով կուտա՞ս: - Էդիկ չեմ ծախե: - Հըպը այսի մեկալը՞: - Էդիկա չեմ ծախե: - Է հպը վերիկ կը ծախե՞ս, - զարմանակը միշտըրին: - Հեչ մեկնա չեմ ծախե: - Ծո չես օր ծախե, ինչի՞ փերիր տուն հասուցիր: - Է դու ըսիր վե՞վ ունի օշխար, ըսի՝ ես: Ըսիր կյնա՞նք տեսնի, ըսի՝ կյնանք: Գրիշա պապը տեսնի կոր(= կը, որ) մարթը իրմեն նեղեցել է հընըկին(կատակի) համար, կըսե. - Հերսըդ էլա՞վ: Արի, արի հարուրական զայնենք(հարյուր գրամ օղի խմենք), հերսըդ կիշնի:
  9. Ծո մանչ, ՍԱՍն ատանկ բաներ չի գրեր:Դուն ինծի պատասխանե, թե արևմտահայերեն ինչպե՞ս կ'ըլլա պայմանական ապառնին: Օրինակ՝ Ինչ էլ լինի կը գամ(EA) = Ինչ ալ որ ըլլա կու գամ(WA)
  10. SAS

    Muslim Armenian?

    ՎԱՆԵՑՈՑ ՀԱՅՐ ՄԵՐԸ Հայր Մեր երկնավոր, սուրբ ըլլա քո անուն, Հային երկրավոր տուր արքայություն, Ամեն բանի մեջ քու կամքը թող ըլլա, Միայն թե հայը լուծի տակ չըլլա. Ոչ չոր, ոչ կակուղ հացդ մենք կուզենք, Միայն տուր ամեն հայի ձեռքը զենք: Չենք խնդրիլ թողնել մեր անձանց պարտքը, Միայն կատարե դու հայու կամքը, Գլորե մեզ Աստված մարտի փորձության, Որ շուտ ազատի ազգը քո Հայկյան: Սասուն, քո մեղքը՝ քո վիզը: Քո դեմ միշտ բաց են դռները վերադառնալու այնտեղ, որտեղից մի օր սկսվել ես: Ես չեմ ասում, թե իսլամը վատ է քրիստոնեությունից: Բայց քրիստոնեությունը ՄԵՐՆ է արդեն հազար յոթ հարյուր տարի , իսլամը՝ ՕՏԱՐ:
  11. SAS

    Muslim Armenian?

    ... եւ ՀԱՎԱՏԸ: Մեչետին մէջ հայերեն չեն աղոթեր, Ղուրան հայերեն չեն կարդար: Քու նախնիք նահատակվեցան նաև իրենց հավատին համար:Ով մահմեդական դարձավ, ան՝ փրկվեցավ: Մի՞թե կեանքիդ վտանգ կը սպառնա, որ մահմեդական ես դարձեր:Փորձէ կիրակի մը երթալ Հայ Առաքելական Եկեղեցի և ուշադիր լըսէ «Տէր ողորմեան»: Միշտ ալ հնարաւորութիւն կա դարձի գալու, այսինքն՝ վերադառնալու արմատներուդ, հիշատակներուդ, ավանդոյթներուդ:
  12. SAS

    ԳԱՒԱՌԱԿԱՆՆ

    Այո, Գոռ, -կը ճյուղի բոլոր բարբառներն էլ ավելի մոտ են արևմտահայերենին, քան թե արևելահայերենին(հոլովում, խոնհարում, հնչյունաբանություն ևլն): Բայց Ջավախքում ռուսեր-ը կլինի ռուսներ: Չնայած ես ռուսներէն գանիմ(զզվել) կը:
  13. Արարատյան Բազե, Ես կը քալեմ և քալեմ կը տարբեր բաներ չե՞ն: I am walking = Ես քայլում եմ = Ես քալեմ կը(գուցե՝ ես քալիմ կը) Կը քայլեմ(=կքայլեմ EA) = քայլել բայի ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱՊԱՌՆԻ(ինչպե՞ս կլինի արևմտահայերեն) Ես չեմ կամենայ ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի, Գազանների մօտ հացի կը նստեմ, ողջոյնը կ’առնեմ բորենիների: Կը գգուեմ վայրի տատասկը դժնի եւ կը հաբուրեմ փշերը նրա, Գլուխս կը դնեմ այրուող ժայռերին եւ կը լամ նրանց ջերմ կրծքի վրայ:- Ավ.Իսահակյան Եթե մինչև անգամ Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, Միևնույն է, կը գամ, ինչ էլ լինի, կը գամ, Ուր էլ լինեմ, կը գամ: Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, Վերջին հույսդ քամին առած-տարած լինի, Առանց լույսի կը գամ, ես այս անգամ կը գամ Մենության մեջ լացող երգիդ վրա: Համո Սահյան Բայց՝ Քեզ, Հայ Լեզո՛ւ, կը սիրեմ մըրգաստանի մը նըման... Մեր անցեալին թանձրախիտ ստուերներուն մէջ կարծես Մէյ մէկ պըտուղ՝ քու բոլոր բառերդ ինծի կ՚երեւան, Որոնց մեջէն կը քալեմ ու կը քաղե՜մ զանոնք ես...։ Մրգաստանի՛ մը նըման կը սիրեմ քեզ, Հայ Լեզո՛ւ... Մեր հայրենի պալատէն, պարտէզներէն մընացորդ՝ Դալարագեղ դուն պուրա՜կ, որ դիմացար դարերու Եվ կը մընաս միշտ առոյգ, հին ավիշով կենսայորդ...։ Ծառերուդ մէջ հովանուտ կ՚երթամ խինդով մ՚անսահման, Արմատներուդ, ճիվղերուդ վրայ նայելով հիացիկ, Զարմանալով թէ ի՞նչպէս դուն մընացիր՝ երբ սաստիկ Քամին քու շուրջըդ փըչեց եւ տապալեց ամէն բան...։ Մէյ մէկ պըտուղ գոյնըզգոյն՝ բոլոր բառե՛րըդ ահա, Հիւթե՜ղ բառերըդ՝ զոր որքա՜ն հասունցուցին արեւներ, Բառե՛րըդ որքան այս պահուս շըրթանցս վրայ եմ բռներ, Բառերըդ որ քիմքըս կ՚օծեն եւ կը սփոփե՜ն սիրտս հիմա...։ Վահան Թեքեյան
  14. Վահան, իհարկե կարելի է, օրինակ, Տերյանին համարել անգրագետ, Տառապանքը ՔԵԶ հետ քաղցր հուշ, և խոսքերը խորհուրդ կդառնան Կհագնեն ուրիշ փայլ: Անհայտության մեջ, խավար օրերում եկավ նա ինձ մոտ Ինձ համար չկա ժամ ու ժամանակ, Ես մի մոլորված, մի տխուր ասուպ կամ Սիամանթոյին Ու ո՜չ ալ դողդոջ երգ մը, քեզի համար, իմ հազարածուփ քնարես Եվ քեզի համար, այդտե՛ղ է, որ այսուհետև կոթողները Փառքին, Մարմար առ մարմար սերունդիդ ձեռքերովը պիտի բարձրանան համարել սխալ գրաբարը(Արտավազդի խոսքը հորը: Ընդ նախդիրը տրականի հետ օգտագործելիս նշանակում է՝ հետ Մինչ դու գնացեր Եւ զերկինս ամենայն ընդ ՔԵԶ տարար Ես աւերակացս որպե՞ս թագաւորեմ բարբառները՝ Մին հպարապ օր Մեկիքը Պուղուն հրցնում ա. - Ա, Պուղ՛ եշխերքս մարթը կընի շատ, թա՝ կնեգը: -Կնեգը: -Հինչ գյըդացեր: -Կնանեքը լհա կնանեք, մարթ կա կնգանա բեթար ա, նահանց էլ ըմ հաշև անում: - Բյալի ընձ էլ ը՞ս հաշև անում կնանուցը ջարգյումը: -Մելիքն ապրած կենա, քըզ նմաններին վեչ կնանուցը շարքումն ըմ հաշև անում, վեչ տղամարթունցը: և այլն: Բայց մի վայրկյան խորհիր հետևյալ նախադասության վրա. Մոտ արի ինձ = ինձ մոտ արի = արի ինձ մոտ Բայց երբեք չես կարող ասել «մոտ արի իմ»:Ինչպես գեներալի կինն էր ասում «Պեպո» ֆիլմում՝ «նյե զվուչիտ(չի հնչում)» Ի միջի այլոց, բացի դպրոցական դասագրքերից կան նաև ուրիշ գրքեր, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. Մոտ, վրա, պես, համար, նման, չափ կապական բառերի հետ գործածվելիս առաջին և երկրորդ դեմքի անձնական դերաննունները դրվում են ՏՐԱԿԱՆ հոլովով: Ինձ\Քեզ (տր.) համար էլ ջուր բեր = Ինձ\Քեզ(տր.) էլ ջուր բեր: Գուցե սխալվում եմ և պետք է լինի «իմ էլ ջուր բեր»
  15. SAS

    ԳԱՒԱՌԱԿԱՆՆ

    Այո, Հովհաննես, Ջավախքում էլ գրավոր խոսքն ու բանավորը տարբերվում են: Ախալքալաքցիները բաղաձայներն արտասանում են այնպես, ինչպես սփյուռքահայերը: Եթե լսես՝ բադին տակի պատը, ապա չզարմանաս, որովհետև դա նշանակում է՝ պատի տակի բադը: Կամ՝ ծո մանչ, հարսը դեզին տակը քուն է էղէ, գնա քունէ հանէ: Նշանակում է՝ տղա, հարսը դեզի տակ քնել է, գնա քնից արթնացրու: Բայց գրում են ճիշտ, ինչպես որ պետք է: Շատերի մոտ այն թյուր կարծիքն է ստեղծվել, թե Հայաստանում առօրյա ԽՈՍԱԿՑԱԿԱՆ լեզուն գրական հայերենն է: Ո՛չ, բյուր անգամ ո՛չ: Ամեն մի հայ խոսում է իր բարբառով, անհրաժեշտության դեպքում անցնում գրական հայերենի:Իսկ սփյուռքահայերի մոտ բարբառ հասկացությունն արդեն գոյություն չունի, մնացել է միայն գրական արևմտահայերենը:Ինձ պատմել են, որ Բերդձորում(Լաչին) առօրյա խոսակցական լեզուն գրական հայերենն է, որովհետև մարդիկ եկել են տարբեր գավառներից և, բնական է, որ ոչ մի բարբառ չի գերիշխում:
  16. SAS

    Muslim Armenian?

    Ժամն է մեր օրհասական՝ նշանակում է հասել է մեր վերջին ժամը, մեզ մահացու վտանգ է սպառնում, մեր լինել-չլինելու հարցն է դրված
  17. բ = բիբ պ = պապ փ = փիփերթ դ = դարդ տ = տատ թ = թաթ գ = գորգ կ = կրակ ք = քաք ձ = ձի ծ = ծիծ ց = ցից ճ = ճանճ չ = չանչ ջ = ջոջ
  18. SAS

    ԳԱՒԱՌԱԿԱՆՆ

    Իրավ,քանի լեզու գիտես, այնքան մարդ ես, իրավն ասին, Բայց որ քո հայ լեզուն չունես, էլ ինչ հույս ես քո Մասիսին, Էլ հայրենիք ինո՞ւ եկար, թե պիտ խոսես օտար լեզվով, Խմես անուշ գինին հայոց՝ աղջիկ կանչես օտար լեզվով... Հ.Շիրազ Արփա, որքան որ ինձ է հայտնի՝ ոչ, քանի որ գավառներից եկածները առանձին, կղզիացած չեն ապրում՝ ամեն մեկն իր թաղամասում: Բայց շատ հաճախ անծանոթ մարդու խոսակցությունից կարելի է որոշել, թե որ գավառից է, եթե նույնիսկ մարդը խոսում է գրական հայերեն: Կան բարբառային նրբություններ, առոգանություն, որ շատ դժվար է հաղթահարել: Ի միջի այլոց, ամեն մի հայ՝ գալով Երևան սկսում է յուրացնել տեղի բարբառը և մենակ գյումրեցիներն են, որ նույնիսկ Երևանում խոսում են իրենց բարբառով: Կամ գրական հայերեն: -Ծո ա՛պ ջան, ըդի բիբար ուդող պարսիկները վով են, օր ըդոնց լեզվով խոսիմ:
  19. SAS

    ԳԱՒԱՌԱԿԱՆՆ

    Դավաճան, ուրացող Մելիք-Շահնազարից, որի պատճառով ազերները Արցախի տերը դարձան, ժողովուրդն իր վրեժը լուծում է նաև ծաղրի միջոցով՝ վերագրելով նրան մարդկային բնավորության հոռի գծեր: Պըլը Պուղին ու Մելիք Շահնազարը՝ արցախյան բանահուսության հայտնի հերոսներ են:Պուղին՝ խելոք ու աղքատ, Մելիքը՝ հարուստ ու հիմար: Մա՞րթն ա շատ, կնեգը Մին հպարապ օր Մեկիքը Պուղուն հրցնում ա. - Ա, Պուղ՛ եշխերքս մարթը կընի շատ, թա՝ կնեգը: -Կնեգը: -Հինչ գյըդացեր: -Կնանեքը լհա կնանեք, մարթ կա կնգանա բեթար ա, նահանց էլ ըմ հաշև անում: - Բյալի ընձ էլ ը՞ս հաշև անում կնանուցը ջարգյումը: -Մելիքն ապրած կենա, քզ նմաններին վեչ կնանուցը շարքումն ըմ հաշև անում, վեչ տղամարթունցը: Պարապ օր մը Մելիք կը հարցնե Պուղիին. -Պուղի, աշխարհի մէջը տղամարդիկ են շատ, թե՞ կիները: -Կիները: -Ի՞նչ գիտես: -Կիները՝ կան ու կան, տղամարդ ալ կա, որ կինէն գեշ է, անոնց ալ հաշվեր եմ: -Երեւի ինձ ալ դրեր ես կիներու շարքին մէջ: -Մելիքն ապրած կենա, քեզի պեսները ոչ կիներու հաշվին մէջ կը մտնին, ոչ ալ՝ տղամարդոց:
  20. SAS

    ԳԱՒԱՌԱԿԱՆՆ

    Սիրելի Արփա, եթե այս կայքին դեռ ծանոթ չես, ապա ծանոթացիր http://javakhk.net/forum/index.php?showtopic=484 Ահա մի քանի կտոր Անվանափոխություն Մէ մարթում անունը Էշ կը ըլլի: Շատ կընեղվի, օր բիրատին(=բոլորը) իրեն Էշ կը ըսեն: Որոշե կը, օր անունը փոխե: Թըտըռիք կենե, մեծ ծախս կենե, գեղացոնց կկանչե ու խնդրե կը, օր գեղացիք իրեն անունը փոխեն:Գեղացիք հավաքվին կը, կուտեն, խմեն, քեֆ կենեն: Շատ ղալմաղալե(= աղմկալի վեճ) ետքը, վերչը էս մարթուն թըզը(=նոր) անուն կը թնեն՝ Քուռակ: Իրիկունը էս մարդը ուրախ-ուրախ կնկանը ըշկիլուս(= աչքի լուս) կենե, օր հին անունեն անջաղ(=հազիվ) պրծել է: Կնիկը հարցնե կը, թե ի՞նչ անուն թրին: Կսե կը, թրին՝ Քուռակ: Կնիկը խնդա կը, կսե՝ իզուր ա ուրախութուն կենես: Մեծընաս էլի Էշ պիտի դառնաս: ______________________________________________________________________ Ջինս Պապա ջան, իցցուն մանեթ տու: Դրկից գեղը լավ ջինս կա, երթամ առնեմ: - Իցցուն չէ հարուր կուտամ, օղուլ, մեննակ թե աշե լավ ջինս ըլլի, մորդ ջինսեն չըլլի: *) ______ Այստեղ՝ բառախաղ է՝ Ջինս = ցեղ,ազգ և Jeans ============================================================= Մուշի բարբառով Ստալինին օռեն հանեց Մէ գեղիմ մէչ էրգու լաչառ կընիգ իրար հեդ գը կռվին:Կնգդոցներեն մեգն կոմունիստ կէղնի:Կռվի ըմմէնա թեժ վախտ, իդունցնե մեգն Լենինին գը քըրվը(հայհոյել):Մեգել օրն իդ(այդ) կոմունիստըն կէրտա շրջան, գհ գանգդի վիրն(ում) օր պետք ը, թե իդմըլ ու իդմըլ(այսպես ու այսպես), Լենինին քըրվեցին:Դադ ու դադաստանի վախտ(ժամանակ), դադավորն գը հարցու, թե ի՞նչ ը էղի, իմա՞լ ը էղի: Կոմունիստ լը կըսը, թե իդ(այս) կնիգն Լենինին, Ստալիին ու Մարկսին քըրվեց: -Սուդ կըսը, հընգեր դադավոր,-կըսը մեգել կընիգն,- ճըժերուս արեվն, գեդին մըդնամ, թե սուդ կըսիմ, վերեվն՝ Աստված, ներկեվն՝ դու, ես մենագ Լենինին իմ քըրվի, իդ լիրբն Ստալինին ու Մարկսին ուր օռեն հանեց: __________ ուր օռեն հանեց = ինքը հնարեց Ըշտը իդմըլ բաներ կպադմին: Հըմի չըմ գինա՝ սուդ ը, թէ ճիշտ:
  21. SAS

    ԳԱՒԱՌԱԿԱՆՆ

    Օթը, թոթը, թիյին կոթը = Օդը, թութը, թիակի կոթը:
  22. Հայերենում կան բարբառների հիմնական երկու ճյուղ՝ -կը և -ում:Արևմտահայերենի հիմքը կազմում է բարբառների -կը ճյուղը, իսկ արևելահայերենինը՝ -ում ճյուղը: Քանի որ Գյումրիի բարբառը պատկանում է -կը ճյուղին, ապա եթե ուզում եք իմանալ... ԻՍԿԱԿԱՆ արևմտահայերեն ԿԵՆԴԱՆԻ ԼԵԶՈՒՆ ապրում է Գյումրիիում և Զավախքում( քանի որ մարդկանց ամենօրյա խոսակցական լեզուն իրենց մայրենի բարբառն է) և ոչ թե Ամերիկայում, ուր ինչպես Հովհաննեսը նշեց, հայը իր լեզուն սովորում է գրասեղանների վրա, և, փաստորեն, ամենօրյա խոսակցական լեզու չէ: Վահան Տերյանը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հովհաննես Շիրազը, Գուրգեն Մահարին, Եղիշե Չարենցը, Վահան Թոթովենցը, Վահագն Դավթյանը, Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը և շատ ու շատ ուրիշներ, իրենց բարբառով և արմատներով արևմտահայ էին: Ես էլ բարբառով և արմատներով արևմտահայ եմ( թուրքահայ), որովհետև իմ պապերը եկել են Կարինից և Մուշից և խարիսխ գցել Ջավախքում: Բայց ի տարբերություն ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ(Ամերիկա, Եվրոպա ևլն) ծնված հայերի, մենակ Հայաստանում է դեռ պահպանվում պապից-որդի-թոռ-ծոռ անցնող բնական,կենդանի,ամենօրյա խոսակցական լեզու հանդիսացող բարբառները, որոնք, մի անգամ ևս կրկնեմ, դարձել են գրական արևմտահայերենի հիմքը: Էլիա, շատ գեղեցիկ ու գրագետ հայերեն ես գրում:Դու փաստորեն մի անգամ ևս ապացուցեցիր , որ արևմտահայերենում(Սփյուռքի դպրոցներում) բառերի գրությունը, չնչին բացառությամբ, նույնն է, ինչ արևելահայերենում(Հայաստանի դպրոցներում): Պատ = պատ և ոչ թե բադ\ պադ, կարդալ = կարդալ և ոչ թե գարթալ\գարդալ\քարթալ և այլն: Շահան, երբ դուք «գոնե»-ի փոխարեն գրում եք «քոնէ», ապա պատրաստ եղեք պատասխանելու արցախցու հարցին. -Էս տղան շա՜շ ա, ո՞ւմ քոնէմ... Կարծում եմ, թարգմանելու կարիք չկա: Ինչ վերաբերում է կոր-ին(չշփոթել curve-կորի հետ): Գրական արևելահայերեն. Տեսնում եմ, որ ֆորումն իրար է անցել, ամեն մարդ իր էշն է առաջ քշում: Ախալքալաքի բարբառով. Տեսնիմ կոր, ֆորումը իրար է էկէ, ամեն մարթ իր էշն առաչ կը քշե: = Տեսնիմ կը, օր(=որ) ֆորումը իրար է էկէ, ամեն մարթ իր էշն առաչ կը քշե: Մուշի բարբառով. Տեսնամ գոր, ֆորումն իրար ը էգի, հըմմեն մարտ ուր էշն հառաջ գը քըշը: Տեսնամ գը, օր(=որ) ֆորումն իրար ը էգի, հըմմեն մարտ ուր էշն հառաջ գը քըշը: Այս օրինակում,իմ կարծիքով՝ արագախոսության հետևանքով, կը\գը +օր(=որ) դարձել է կոր\գոր : Գուցե մյուս կոր-երը մասնավոր այս կոր-ի ժառանգնե՞րն են: Հ.Գ.Այս նախադասությունը մտացածին,արհեստական չէ, Ջավախքում այսպես են խոսում: ՛
  23. vartahoor- http://hyeforum.com/index.php?showtopic=15657: post #3 Մելամաղձոտ լըճակդ իմ, Քեզ հետ ըլլա՜նք մըտերիմ, Սիրեմ քեզի պես ես ալ Գրավվիլ, լըռել ու խոկալ: Արևմտահայերեն՝ գրավել-----> գրավՎԻԼ տանջել----->տանջՎԻԼ Ակռային ցավը Արամին շատ կը տանջե: Ակռային ցավեն Արամը շատ կը տանջվի: Արևելահայերեն՝ գրավել-----> գրավՎԵԼ տանջել----->տանջՎԵԼ Ատամի ցավը Արամին շատ է տանջում: Ատամի ցավից Արամը շատ է տանջվում :
  24. I walk to school every day = Yes kayloume em deprotsin amen or Ի՞նչ է նշանակաում «ես քայլում եմ դպրոցին ամեն օր»... Գուցե նայո՞ւմ է Հայերեն՝ ա) Ես ամեն օր գնում եմ դպրոց բ) Ես ամեն օր դպրոց եմ գնում գ) Ես գնում եմ դպրոց ամեն օր դ) Ես գնում եմ ամեն օր դպրոց ե) Ես դպրոց եմ գնում ամեն օր զ) Ես դպրոց ամեն օր եմ գնում Կամ՝ ա) Ես ամեն օր կ'երթամ դպրոց բ) Ես ամեն օր դպրոց կ'երթամ դ) Ես կ'երթամ դպրոց ամեն օր գ) Ես կ'երթամ ամեն օր դպրոց ե) Ես դպրոց կ'երթամ ամեն օր զ) Ես դպրոց ամեն օր կ'երթամ He is walking to me = Im (or Indz) mot e kayloum. Հայերեն՝ Նա ինձ մոտ է գալիս He walks to me and I say hello to him = Im (or Indz) mot e kayloum yev yes nran barevoum em. Հայերեն՝ Նա ինձ մոտ է գալիս և ես նրան բարեվում եմ(բարեվ եմ տալիս): Հ.Գ. Ինձ\մեզ\քեզ\ձեզ մոտ, վրա, պես, համար, նման ևլն և ոչ մի դեպքում իմ\մեր\քո\ձեր!!!!!!!!!!!!!!!
  25. Ապրի՛ս, մանչ, բայց... մոռացել ես ամենակարևոր ճակատամարտի՝ Սարդարապատի հերոսամարտի մասին մի երկու բառ գրել:
×
×
  • Create New...