Jump to content

SAS

Members
  • Posts

    654
  • Joined

  • Last visited

Everything posted by SAS

  1. Ինձ նմանները ուշ-ուշ են գալիս ու շուտ հեռանում... ՄոսՋան, կյանքը ռուսկան հին մայրաքաղաքում տանելի է, բայց վատ է, որ շուրջդ և ամեն տեղ ...սոխեր են: Մի խոսքով՝ ծերանում ենք...
  2. ԲՈԶqurt` իրենց ավելի է սազում...
  3. A priori is a Latin phrase meaning "from the former" or less literally "before experience". http://en.wikipedia.org/wiki/A_priori Գուցե a priori թարգմանել՝ ի սկզբանե՞( նախապես\ կանխավ ): Դու a priori ենթադրում ես, որ այդ այլասերված շունշանվորդի Ապրիորիին հնարավոր չէ դարձի բերել, հայացնել... Ontology\ form նաև՝ էաբանություն\ձև...
  4. SAS

    ԼԱՎԱՇ

    Հայրականը՝ Մշո բարբառն է, իսկ մայրականը՝ Կարինի(Ախալքալաքի)...
  5. SAS

    Մտքեր

    Հարութ, այդքան մի հասարկ բանի համր գալ- հասնել Մոսկվա՞: Վիրտուալ լոգինը ավելի լավ չի՞: Համ էժան, համարյա ձրի, համ էլ՝ Քանզի նա, ով որ մտքով է տրվում , Տրվում է, անշուշտ, մարմնից առավել...(с)
  6. SAS

    ԼԱՎԱՇ

    Արփա, շնորհակալություն: Չգիտես ինչո՞ւ համար մտքովս չի անցել, որ հարկավոր էր նայել նաև ԼՈՇ բառը: Չնայած իմ հայրենի բարբառով հենց լոշ էլ ասում ենք:
  7. SAS

    Մտքեր

    Մովսես, ես չհասկացա, էս մեր Հարութը ուզում է մանդրից լոգաութ լինի՞...
  8. SAS

    Impressions Of The Day

    Մովսես, ձեզ մոտ արդեն գիշեր է, իսկ դու ֆորումում յոգա ես պարապում... Ծո՛ մանչ, գնա քուն էղի, թե չէ առտու կնիգդ քեզի քունե չի կերնա հանե:
  9. SAS

    Մտքեր

    Հայոց ներկայիս մեծատուններ են(=հարուստ) Դոդի Գագոն, Ծաղիկ կամ Նեմեց Ռուբոն,բայց ազնվատոհմ չեն:
  10. Հարութ, հայերենում, այն բարդ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ բառ է,հոգնակին կարող է ստանալ և՛ -եր, և՛ -ներ վերջավորություն: Եթե վերջին միավանկ բաղադրիչը գոյական է և իր իմաստը պահում է անփոփոխ, ապա հոգնակին ստանում է -եր վերջավորություն: Ըստ այդմ՝ գլխացավ(եզ.) = գլխի + ցավ = (հոգնակի) գլխացավԵՐ ծովափ(եզ.)= ծովի + ափ = (հոգնակի) ծովափԵՐ Եթե վերջին միավանկ բաղադրիչը բայի արմատ է կամ բայի իմաստ ստացած գոյական, ապա հոգնակին ստանում է -ներ վերջավորություն: Օրինակ՝ վիպագիր (եզ.) = վեպ գրող. այստեղ գիր՝ գրել բայի իմաստ ստացած գոյական =վիպագիրՆԵՐ տնտեսվար(եզ.) =տնտեսություն վարող. այստեղ վար՝ վարել բայի արմատ =տնտեսվարՆԵՐ Կան միավանկ բառեր, որոնք ստանում են -ներ վերջավորությունը, քանի որ հին հայերենում վերջացել են ն-ով: Գառ = գառՆ = գառներ, ոտներ և այլն...
  11. SAS

    Մտքեր

    :lol: Հարութ, ի՞նչ մաշտաբի քարտեզ է հարկավոր...
  12. SAS

    ԼԱՎԱՇ

    Լավաշ բառը կա նաև ժամանակակից պարսկերենում(ասում են նաև՝ հնդկերենում ) նույն իմաստով, ինչ հայերենում: ԱՃառյանի մոտ այս բառը չկա: ԱՇ(պրսկ) = ապուր, մսաջուր, կերակուր, արգանակ ԼԱՎԱ(պրսկ) = դրոշակ ԼԱՎԱՇ(պրսկ)= լավաշ ԼԱՎԱՇԱՔ(պրսկ) = պաստեղ ԼԱՎԱՆԴ(պրսկ) = պոռնիկ,վախկոտ,անառակ Ի՞նչ ծագում ունի ԼԱՎԱՇ բառը և ի սկզբանե ի՞նչ է նշանակել: Գուցե՝ «բարա՞կ»( տես՝ ԼԱՎԱՇԱՔ = պաստեղ ) ===================================================== Հայերենում կա մատնաքաշ\մատնքաշ հացի տեսակ, որն իր անունը ստացել է պատրաստելու ձևից: Մատնաքաշ\Մատնքաշ = մատով ակոսներ քաշել բացած խմորի վրա: Լավաշ թխելիս, խմորի գունդը սկզբում գրտնակում են, հետո օդի մեջ, մի ձեռքից մյուսին գցելով, քաշում- ձգում- բացում են: Ուստի՝ ԼավՔաշ( տես՝ մատնքաշ)=լավ +քաշ = ԼԱՎԱՇ = լավ ձգել-բացել-քաշել:
  13. Հատված պոեմից *** -Կոչեմ ապրողա՜ց. կոչեմ վերապրած ժողովո՛ւրդ իմ, քե՜զ, որ ունես աչքեր, այն էլ ի՜նչ աչքեր, բայց ավելի ես տեսնում, առա՛յժմ, քո ականջներո՜վ: Եվ ես, որ եղա տարաբախտ վկան լացիդ ու կոծիդ և տառապանքիդ անոթը դարձա, կործվա՛ծ անոթը. որ վկան եղա սոսկումիդ ահեղ և զարհուրանքիդ պահեստը դարձա, անտա՛կ պահեստը. որ վկան եղա ցասումիդ նաև, և ծառացումիդ, և ընդվզումիդ, ու դարձա նրանց խորհրդանիշը՝ հողի մեջ խրված հսկա նիզակի սլաքը ցցուն, որ նաև ցայսօր դեռևս անկատար երազանքդ եմ քո, իղձդ երկկատար, բայց նաև վկան, բախտավո՜ր վկան նահատակներիդ վերածննդի, վերապրողներիդ խանդ ու եռանդի,- ես ասում եմ քեզ՝ պտվիրանի պես. դո՛ւ, որ վաղուց ես կոչվում ժողովուրդ, թեպետ ակամա դեռ ժողովված չես, տակավին ցիր ես, ցան ես և սփյուռք,- դու այսուհետև ժողովվես պիտի նախ՝ ինքդ քո մե՛ջ, և ապա՝ քո շո՛ւրջ՝ հիշելով, որ այս ջարդ-կոտորածը, նախճիր եղեռնը երե՛կ չսկսվեց,երե՜կ չսկսվեց... 5000 տարվա, 500 տարվա, և 50 տարվա պատմություն ունի այդ ջարդ-սպանդը, նախճիր-եղեռնը, որ չի՛ ավարտվել ու չի ավարտվում. կարմիր էր, հիմա ճերմակ է դարձել, և հիմա արդեն նա գանգ չի հատում, այլ գրավում է, չի կտրում ձեռքեր, այլ վարձում ընդմիշտ, չի առևանգում, այլ հմայում է, չի հեղում արյուն, այլ ծախ է առնում և, միացնելով երակ-երակի, իր ամենակուլ արյանն է խառնում... Ու կրկնում եմ ես ՝ ահզանգի պես. -Այդ ջարդ-սպանդը, երե՛կ չսկսվեց և ոչ էլ վաղն է նա ավարտվելու, ուստի վախեցեք սպանդից ճերմա՛կ ավելի, քան թե՝ եղեռնից կարմի՛ր. ուստի կրկնեցեք ինձ հետ միատեղ, իմչպես երդոմի խոսքերն են կրկնում. -Բռնի ձուլվելիս թունավորում են ձուլողին՝ արյամբ, Ինքնին ձուլվելիս թունավորվում են իրենք՝ արյունով: Ուստի թող գործեն ձեր հին զենքերը՝ ձեր ատմամնե՜րը ու ձեր ոտքե՜րը. ձեր ատամնե՛րը՝ կռվելու համար ու պաշտպնվելու կամ ժողովվելու ինքներդ ձեր մեջ, իսկ ձեր ոտքե՛րը՝ վերադռնալու, տուն գալու համար կամ ժողովվելու ինքներդ ձեր շուրջ... Եվ արժի՞ ասել, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր օտարության մեջ ազատ լինելն էլ ա՛յլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ ա՛յլ ազատություն: Եվ արժի՞ այսօր, որ ես ինքս ինձ մանրեմ՝ հարդի պես: Թողե՛ք ես մնամ ինչպես կամ՝ ցողուն: Եվ թողե՛ք նաև ես մնամ իմ նոր դավանանքի հետ, որ Երրորդության փոխարեն ունի լոկ Երկրորդություն՛ Եվ անգիր արեք իմ աղոթքը նոր. «Յանու Մոլորեալ Ոչխարի, Յանուն Անառակ Որդւոյ»... -Կոչեմ ապրողա՛ց՝ մոլորյալների՜ն : ... ... ... --ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց... --ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵ՜Ր... --ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱ՜Ց
  14. Ափ` նշանակում է նաև "palm of a hand"...
  15. SAS

    Haykakan Oratsuyts

    Շարունակենք թերթել Ղ.Ալիշանի «Հայոց հին հավատքը...» ԱՄՍՎԱ ԱՆՈՒՆՆԵՐԸ 1.Արեգ 2.Հրանդ 3.Արամ 4.Մարգար 5.Ահրանք 6.Մազդեղ( մազթեղ) 7.Աստղիկ 8.Միհր 9.Ձոպաբեր(խռովաբեր) 10.Մուրց(հաղթանակ) 11.Երեզհան(երեզկան) 12.Անի 13.Պարխար 14.Վանատ(վանատուր) 15.Արամազդ 16.Մանի(ծագումն) 17.Ասակ(անսկիզբ) 18.Մասիս 19.Անահիտ 20.Արագած 21.Գորգոր(գրգուռ) 22.Կորդի(կորդիք) 23.Ծմակ 24.Լուսնակ 25.Ցրոն(սփյուռ) 26.Նպատ 27.Վահագն 28.Սեի՞ն(լեռ) 29.Վարագ 30.Գիշերավար ================================================================ ՏՎՆՋՅԱՆ ԺԱՄԵՐ 1.Այգ 2.Ծայգ 3.Զայրացյալ(արևն առավել լավ էր՝ զորացյալ) 4.Ճառագայթյալ 5.Շառավիղյալ 6.Երկարատես 7.Շանթակող 8.Հրակաթ 9.Հուր փայլյալ 10.Թաղանթյալ 11.Արագոտ(՞) 12.Արփող ԳԻՇԵՐՎԱ ԺԱՄԵՐ 1.Խավարակ 2.Աղջամուղջ 3.Մթացյալ 4.Շաղավոտ 5.Կամավոտ(՞)(սնուցիչ) 6.Բավական 7.Խոթափյալ 8.Գիզակ(խոնավական, ուրեմն՝ գիջակ) 9.Լուսակն 10.Առավոտ 11.Լուսափայլ 12.Փայլածու
  16. SAS

    Հայերեն

    Սուլամիկա, ոչ մի հակասություն, էականն է մնում անփոփոխ: PM-ին պատասխանել եմ...
  17. Հարութ, գուցե պարզապես ընկե՞ր: ԸՆԿԵՐ Բարի,գեղեցիկ,առաքինի ընկերը՝ մարդուն Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն, Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր, Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն: Կյանքդ նվիրես ընկերի լավին, քիչ է դարձյալ, Այնպես է հոգեկան լուսատու լապտերը մարդուն. Ընկեր եմ ասում, հաստատակամ,ճշմարիտ ընկեր, Որ բարձրացնե աստիճանը միշտ վերը մարդուն: Թշնամիները իր վերա գալած ժամանկը, Կտրիճ, հարազատ ընկերն է սուսերը մարդուն, Ով որ ունենա մտերիմ ընկեր, աշուղ Ջիվան, Չի սպիտակեր ամենևին մեկ հերը(=մազ) մարդուն:
  18. SAS

    Հայերեն

    Անետա, իսկ օրերի և ժամերի անունները պե՞տք են:Էս ավատարդ էլի փոխեցի՞ր: Դու այդքան անփոփոխ-հաստատուն, իսկ տեսքդ՝ հարափոփոխ: Ինձ թվում է, թե բոլոր ավատարների վրա դու ինքդ ես, «քու անուշ պատկիրն է՝ ղալամով քաշած»:
  19. SAS

    Հայերեն

    1.Նավասարդ 2.Հոռի 3.Սահմ 4.Տրե 5.Քաղոց 6.Արաց 7.Մեհեկ 8.Արեգ 9.Ահեկան 10.Մարերի 11.Մարգաց 12.Հրոտից Ղ.Ալիշան - Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնը
  20. SAS

    Մտքեր

    Հարո՞ւթ, էս ինչո՞ւ ես դարդոտել, էդ ի՞նչ «լաչառ» է քեզ էս օրը գցել: Հեչ էլ մի տանջվիր, Հայաստանում հո սիրուն աղջիկներ չկան: Մարալ ասեմ՝ դու ջեյրան հասկացիր, ջեյրանն ի՞նչ է՝ եղնիկ, այծյամ: Ամեն ինչ՝ տեղը տեղին: Ե՞րբ ես Երևան գնալու: Մովսեսը ոգևորված երգում է՝ Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մեռնիմ, ձեզ որ տեսնում եմ՝ ասում եմ ես ա՜խ, Հալվո՜ւմ եմ, հալվո՜ւմ օտարության մեջ, ձեզ եմ ես տենչում, ձեզ եմ կարոտում...
  21. *** Սփյուռքի հայությանը Ես, որպես ծաղիկն Արազի ափին, Նայում ջրերին, կարոտում եմ դեռ, Դուք, որ հեռացաք այն սև օրերին, - Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ, Իմ պանդուխտ հայեր: Նայում Սևանա երազ ծովակին, Նայում կարոտով, կարոտում եմ դեռ, Կարծես նայում եմ մորս աչքերին, - Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ, Իմ պանդուխտ հայեր: Նայում Մասիսին մեր նվիրական, Հալվել եմ ուզում կրծքին ալեհեր, Ինչքան նայում եմ՝ կարոտում այնքան, - Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ, Իմ պանդուխտ հայեր: ՈՒ երբ մի գիշեր չեմ տեսնում նրանց, Թվում է, ձեզ հետ որբ եմ կարևեր, Դուք ինչպե՞ս օտար աշխարհներ ընկած՝ Չեք մեռնում վշտից, իմ հեռավորներ, Իմ պանդուխտ հայեր:
  22. *** Երկնքի սպիտակ, սպիտակ շուշաններ, Իջնում եք անշշուկ, իջնում եք ձյուն դառած, Իջնում եք՝ պարուրում անտառներ ու դաշտեր, Ու ծածկում իմ աչքից ձորերն իմ թափառած: Թափվեցե՛ք, իմ ձյուներ, երազներ քնքշաթով, Թափվեցե՛ք,ծածկեցե՛ք ձորերն իմ հուշերի, Ա՜խ, հուշերն ինձ անգամ խոցում են շշուկով, Հուշերիս քուն բերեք մոռացման գիշերի: Ես ամեն ինչի մեջ նրան եմ տեսնում դեռ, Ոտքերի հետքերն եմ նշմարում քարերին, Փռեցե՛ք մոռացման սավաններն, իմ ձյուներ, Նրա հետ թափառած իմ բոլոր ճամփեքին: Թող իջնի մազերիս ձմեռը տխրաձայն, Միայն թե մոռանամ, հեռանամ հուշերից, Ա՜խ, իմ դառն հուշերը չպիտի քաղցրանան, Թեկուզև մազերիս ձյունն իջնի՝ ծածակի ինձ...
  23. SAS

    Մտքեր

    Հարութ, իսկ ի՞նչ հանարի կրծկալ ես ուզում դառնալ: Մեր տղա, ինչո՞ւ մեռնել-հառնել, ի՞նչ ես մեր գլխին մի նոր Քրիստոս կտրել: Եկ Մոսկվա ճագարային կիրք-տռփանքդ մարի-հովացրու...հագստացիր... Շիրազից՝ Հարութին ԳԱԶԵԼ ՇԱՄԻՐԱՄԻՆ ( Հեթանոսկան ) Ես աչք չունեմ քո հող-թագին, եկ, Շամիրամ,այս գիշեր, Ախ, սիրել եմ ուզում մի կին,եկ, Շամիրամ,այս գիշեր, Ես Արան եմ, Գեղեցիկի հազարերորդ թոռն եմ թուխ, Թե դեռ վարդ կա քո շրթերին, եկ, անթառամ, այս գիշեր, Վախենում եմ կյանքս թռչի սիրո տենչ ու տանջանքով, Ես կարոտ եմ քո գգվանքին, եկ՝ տարփանամ այս գիշեր: Հոգնել եմ ես քրոջական համբույրներից խաբուսիկ, Մարմին կուզե իմ խենթ հոգին, եկ` խենթանամ այս գիշեր: Հրաբորբոք այնպես գրկեմ, որ Արային մոռանաս, Մի գառ դառնաս դու իմ գրկում, եկ` գայլանամ այս գիշեր: Քո շուրթերից ծծեմ գինին ասորական դաշտերի,- Հարբած ընկնեմ քո բաց կրծքին` եկ` մեղրանամ այս գիշեր: Շամբշոտանալ կուզե հոգիս շամբշոտաշատ մի գրկում, Ես ուզում եմ անկուշտ մի կին, եկ` ցոփանամ այս գիշեր: Մի բուռ սիրտս ծովացել է մի ցոփ կնոջ կարոտով,- Նազուկ մեջքիդ ցոփ եղնիկին` եկ` վագրանամ այս գիշեր: Սև աչերդ սիրո հուռութք` հյուսքերիդ սև պարանով Օձապատույտ եկ իմ մեջքին, եկ` փաթութ գամ այս գիշեր: Մռնչում է մարմնակարոտ մարմինս` ընդդեմ իմ ոգու, Եկ ծծերիդ ծով ծփանքին ծիածան գամ այս գիշեր: Ձյունի կարոտ կրակներդ կրակ կրքով կմարեմ, Եկ, ծովանամ քո տարփանքին, եկ` հովանամ այս գիշեր: Ես Արան եմ... Եկ Նվարդիս գեթ մի գիշեր ես դավեմ,- Որ նեըմպեմ դարիս ոգին, եկ` շնանամ այս գիշեր: Ավաղ, էլ ոչ սուրբ Նվարդ կա, ոչ սուրբ Արա Գեղեցիկ, Շամիրամվեց Նվարդն անգին, եկ` շամբշանամ այս գիշեր: Արև կրքով հասիր` ցրիր արցունքներս աստղացած, Որ նման որբ այս լուսնյակին որբ չմնամ այս գիշեր: Հոգնել եմ ես` երազածիս երազներով գրկելուց,- Ես տենչում եմ արյուծ մի կին,եկ,գառնանամ այս գիշեր: Շատ ազգեր են սրից կորել, սիրով արի, ոչ սրով,- Ափսոս կորած քո էլ ազգին, ե՛կ, Շամիրամ, այս գիշեր: Բեր Վանա ծովն աչքերովդ` ծով գիրկն ընկնեմ, հովանամ` Գեթ պատկերը բեր իմ աչքին, եկ, ծովանամ այս գիշեր: Քրիստոնյա իմ մարմինն էլ` հեթանոսվի թող այնպես, Որ գառնանաս իմ խոյանքին, եկ, արբենամ, այս գիշեր: Բայց թե զորքով ինձ հայտնվես` ես քեզ պատանք կդառնամ, Ու գերեզման քո բանակին, ե՛կ, Շամիրամ, այս գիշեր:
  24. SAS

    Impressions Of The Day

    Հայե՛ր, անձրևը մինչև հունվարի տասնվեցը չի՞ կտրվելու: Ի՞նչ են ասում տեղիս օդերևութաբանները: Լոս-Արմենիոսի օդանավակայանին «գրողի ծոց» գնալու վտանգ սպառնո՞ւմ է, ինքնաթիռների չվերթը հո չի՞ խախտվել:
×
×
  • Create New...