Jump to content

SAS

Members
  • Posts

    654
  • Joined

  • Last visited

Everything posted by SAS

  1. Մարդասիրությունն ընդհանրապես- ուժեղի կողմից հնարած կեղծ բարոյական կատեգորիա է՝ թույլին հարստահարելու, շահագործելու, ոչնչացնելու համար: Ազգերի, պետությունների հարաբերություններում գործում է միայն ջահի եսասիրական օրենքը, և պատերազմները հնրավոր են դառնում միայն այն ժամանակ, երբ հակամարտ կողմերից մեկն ավելի ուժեղ է:
  2. Սիրելի Հովիկ, ինծի իրավունք կ'վերապահեմ արևմտահայերենդ քիչ մը շտկելու համար... Ի դէպ մենք «մականուն» կԸսենք, որն այդքան էլ պատուաւոր չէ, աւելի լաւ կըլլի եթէ «ազգանուն» Ըսենք: Իսկ այս տողը արևելահայերեն է, բայց... Ի միջի այլոց, մենք «մականուն» ենք ասում , որ այդքան էլ պատուաւոր չԷ, աւելի լաւ է «ազգանուն» ասենք:
  3. Գուցե Բուխարա = Բուհարա = Բահար-ա = գարնանային...
  4. Էլիա, որպեսզի ֆորումում հավասարակշիռ վիճակ ստեղծվի և այլևս չզայրանաս, առաջարկում եմ այսուհետ արևելահայերենն անվանել... ռուսահայերեն: Ինչ վերաբերում է ռուսահայերենին, ապա սովորելու բան չկա: Արևելահայերենի ու արևմտահայերենի բառապաշարների տարբերությունը կազմում է ընդամենը 3%: Դա ավելի քիչ է, քան թե American English & England English բառապաշարների միջև եղած տարբերությունը: Հուսով եմ, որ իմ գրածը հասկացար հարյուր տոկոսով: Իսկ եթե ուզում ես ռուսահայերեն ԽՈՍԵԼ սովորել, ապա հարկավոր է ամեն տարի մի երկու ամսով գալ Հայաստան կամ շատ կարդալ:Մի՞թե Տերյան կամ Սևակ կարդալիս դժվարություններ են առաջանում: Ես ալ շատ կուզեմ արևմտահայերեն խոսիլ սորվիլ, բայց շրջապատիս սոխերը բացի ռուսերենից ուրիշ լեզվով չեն խոսեր(արևմտահայերեն ճի՞շտ եմ գրում)
  5. Սիրելի Արփա, ես ջավախեցի եմ՝ մշեցու և կարնեցու խառնուրդ: Բայց առանց վերապահության ընդունում եմ, որ եթե Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, ապա Գյումրին՝ հայրաքաղաքը,իսկ Ջավախքի համար՝ և՛ մեկը,և՛ մյուսը:
  6. Մոռացել եք գյումրեցի հայտնի Պոլոզ Մուկուչին, որի գերեզմանին շիրմաքար է դրել Ավ.Իսահակյանը: Հովհաննես Շիրազն էլ նույն հայտնի Պոլոզից ծեծ է կերել, երբ դեռ բանաստեղծ չէր և խուժանություն էր անում: Շիրակում «պոլոզ»՝ նշանակում է երկար...Հայատանում Պոլոզ Մուկուչն ու Ծիթրոյի Ալեքը անեկդոտների հայտնի հերոսներ են:
  7. Քուչակ = Գուշակ Այս իմ մեկնաբանությունը շատ հավանական է, որովհետև բանաստեղծները նաև գուշակ են: Հիշենք թեկուզ Գիյոմ Ապոլիների «Բլուրներ» բանաստեղծության տողերը. Կան որոշ մարդիկ, որ բլրի նման Բարձրանում են վեր մյուս մարդկանց միջև Եվ տեսնում հեռվում ամբողջ ապագան Ավելի պայծառ, քան իրենց ներկան, Ավելի հստակ, քան անցյալն իրենց: ևն Հ.Գ. Քոչարի պարն էլ ոչ մի կապ չունի «քոչ» բառի հետ: Գոչիր\կոչիր\կանչիր և արի = գոչարի\կոչարի, որ, ուրիշներին կապկելու-դուր գալու հին հայկական սովորության համաձայն, դարձել է քոչարի...
  8. SAS

    Shuka Շուկա

    Հովհաննեսը գրեց. Խանութ բառի «ութ» մասնիկը սեմական է, նման Բերութ-Beirut(ջրհո՞ր) , Աշտարոթ, Ահարոնոթ, Հադրամոթ, նեբրովթ եւայլն: Հարց. -ՀարՈՒԹ, կարո՞ղ է դու թաքուն ... սեմիտ ես:
  9. Սիրելի Արփա, մի տարի առաջ քաղցկեղից մահացավ իմ աշխատանքային ընկերներից մեկը: Երիտասրադ, հաղթանդամ ռուս էր, հասակը՝ 1,9 մետր, քաշը՝ 110 կիլոգրամ: Երբ մահից մի քանի օր առաջ տեսության գնացի՝ կմախք էր դարձել:Սոսկալի մի պատկեր էր. շենշող մարմնի փոխարեն՝ ոսկորների պարկ: Հայերենում կա «ցավից մաշվել» արտահայտությունը՝ նիհարել իմաստով:Քանի որ քաղցկեղի հետևանքով մարդն այնքան է մաշվում-նիհարում, որ կարծես թե երկար ժամանկ սովի են մատնել, քաղցով կեղեքել (կեղեքել՝ նշանակում է նաև տանջել), ապա քաղցկեղ բառը փոխաբերական իմաստով նշանակում է cancer/crab: Ի միջի այլոց, ռուսները վերցրել են cancer/crab-ի երկրորդ մասը, թարգմանել ու ստացել ՌԱԿ: Քանի որ ՌԱԿ-ը շատ կարճ բառ է, ապա անբնական-բնական է, որ հայերը քաղցկեղի փոխարեն ասեն ՌԱԿ = (բառացի)խաչափառ-խեչաբար-խեցգետին: Հ.Գ. Երբ Մոսկվա գաս, կգնանք Սևանի ՌԱԿ(խեցգետին) ուտելու:
  10. Բոլորին, բոլորին, բոլորին. Վաշինգտոն, կներեք՝ Ուաշընգթըն, Սպիտակ տուն, Լոս-Անջելես, Նյու-Յորք, Փարիզ, Հալեպ,Բեյրութ, Աթենք, Կ.Պոլիս Եվ այսպես շարունակ՝ առանց կանգառի Մի՞թե Սփյուռքի հայկական դպրոցներում աշակերտներին սովորեցնում են, ասենք, բախտավորություն բառը գրել ՊախԴավորություն: Եթե ոչ, ապա ինչո՞ւ եք գրում: Չէ՞ որ ես կարդում եմ ձեր գրածը և ոչ թե լսում ասածը:
  11. Gor-Gor, ոչ մեկն էլ չգիտի, թե երբ Մաշտոցը հնարեց այբուբենը, իւ-ն ինչպես էր հնչում: Բայց ելնելով այսօրվա արտասանությունից, ընդունված է, որ գրական հայերենում գիւղ պետք է հնչի գՅՈՒղ, հնչիւն՝ հնչՅՈՒն և այլն: Շատ բարբառներում ընդհանրապես չկա գյուղ, այլ կա միայն գԵղ\գԷղ\գիԷղ\գյԷղ: Ես կասկածում եմ, որ Դուրյանի կամ Վարուժանի ժամանակ գրական արևմտահայերենում գիւղը հնչում էր գուղ կամ կուղ: Խոսելով բառերի արտասանության մասին, հարկավոր է մոռանալ բարբառները և դիտրակել միայն զույգ գրական հայերենները: Եթե արևմտահայերեն կենդանի լեզու ասելով հասկանում եք սփյուռքահայերի լեզուն, ապա՝ այո:
  12. Gor-Gor, հայերեն շատ բարբառներում ռուսին ասում են ... ըռուս: Ըռուս-ը՝ երկվանկանի բառ է, ուսստի հոգնակին կլինի ըռուսՆեր: Ըստ այդմ,հայերենում, որպես բացառություն(տե՛ս վերևի գրածը), ռուս-ի հոգնակին կլինի ռուսՆեր:
  13. Շահան,եթե Կուղացի Համպոյին դունը գռիվ էր ինգեր, ապա կՈՒղ... Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ շատերը երբեք չեն լսել կենդանի գրական հայերեն և իրենց գիտեցած հայերենից ելնելով, առանց դույզն իսկ կասկածելու(կներեք, գուցե դո՞ւզն ) սկսում են նույնիսկ հայերեն հնչյունաբանություն(հնչիւնաբանութիւն) սովորեցնել: Ռուսախոս հայերը տի-ն արտասանում են ծի ու երբ սկսում են հայերեն խոսել, ապա նանց մոտ Տիրանը դառնում է՝ Ծիրան, Տիգրանը՝ Ծիգրան, տիկինը՝ ծիկին և այլն: Ինձ թվում է, թե օտարության մեջ ծնված- մեծացած հայերի մեջ ևս տեղի է ունեցել նմանատիպ հնչյունական խոտորում:Այլապես գիւղը պետք է նրանց մոտ ևս հնչեր գյուղ և ոչ թե ՝ գՈՒղ, հնչիւն = հնչՅՈՒն, որովհետև եթե ասենք հնչուն, ապա գոյականը կդառնա ածական: Իսկ դրանք տարբեր բաներ են:Օրինակ՝ Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով... Զանգակներն, ասես, հեկեկում էին և ծորում հատ-հատ հնչուն արցունքներ... Ավ.Իսահակյան Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի, Թավուտ ծմակի լոին խորքերից, Մանուկ հասակիս հնչուն ծիծաղի Արձագանքն ահա լսում եմ նորից։ Թնդում է զվարթ աղմուկը բինի, Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից Ու բոլորն, ահա, նորից կենդանի Ելնում են աշխույժ վաղորդյան մ ութից, Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում... Սուս... ակա՛նջ արա,–֊ հովիվն է կանչում. Հ.Թումանյան ԷԼԵԳԻԱ Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ Մութի մանվածը դաշտերի վրա. Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ, Անտրտունջ նինջը մահացող օրվա... Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում, Լռին խոկում են երկինք, գետ ու արտ, Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն... Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս, Թախիծս խաղաղ անուրջի նման. Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս, Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն... Վ.Տերյան
  14. Սարյանն ունի մի հրաշալի նկար՝ Կ.Պոլսի շները: Ես մինչև վերջերս կարծում էի, թե շները նախորդ դարի, եվրոպական առումով հետամնաց, արևելյան քաղաք բնանկարի անքակտելի մասն են կազմում: Բայց երբ Մոսկվայի Կարմիր հրապարակում շների ոհմակներն առանց որևէ արգելքի սկսեցին իրենց բնական հոգսերն հոգալ ու սեր անել , ապա հասկացա, որ սկսվել է ... շնային կյանք: Առաջ անցնելով ասեմ, որ ես տանը տանել չեմ կարող որևէ ուրիշ մի կենդանու՝ բացի մարդուց: Եվ չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր տանը, քսաներորդ հարկում, գազանանոց են պահում:Մի՞թե մարդու հետ շփվելն ավելի հաճելի չէ: Աշխարհում մարդիկ տարեկան մի քանի հարյուր միլիարդ դոլար են ծախսում՝ իրենց սիրելի շններին ու կատուներին կերակրելու, խնամելու, բուժելու համար:Այդ գումարով կարելի է փրկել տասնյակ միլիոնավոր մնաուկների կյանք, որ մեռնում են սովից, հիվանդություններից: Մի՞թե անբարոյական չէ չնկատել սովահար մանուկների ոհմակները ու շնային ոռնոց բարձրացնել նույն այդ շնային ոհմակների ոչնչացման դեմ, որ, իրոք, արդեն վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Երևանում, ինչպես նաև Մոսկվայում, անտուն շների ոհմակները(քսան-երեսուն շուն) ոչ միայն վտանգ են ներկայացնում, այլ նաև իրենց ցայգերգ-ոռնոցներով խանգարում մարդկանց քունը:Եթե որևէ մեկն ուզում է, որ շներն ապրեն իրենց բախտավոր շնային կյանքով, ապա նրա առաջնահերթ հոգսը պետք է լինի մարդկանց՝ մարդկային կյանքով ապրելու խնդիրը:Անբնական է ու անբարոյական, երբ շունն ապրում է մարդավարի, իսկ մարդը՝ շնավարի:Բարոյական տեսակետից, մի մարդու կյանքն ավելի արժեք ունի, քան աշխարհի բոլոր շների կյանքը: Ես շների թշնամին չեմ, ես ուզում եմ մարդկանց բարեկամը դառնալ... նույնիսկ՝ թուրքի...
  15. Մի քիչ սխալվում ես, ես առնաուտ եմ, մեր բարբառով՝ գազան-վայրենի: Թերևս վարձկան ալբանացիները(թուրքերեն՝ առնաուտ \առնավուտ ) այնքան գազանաբարո են եղել, որ հայերիս մեջ թողել են վայրենի-առնաուտ հոմանիշը: Եթե ինձ բացատրես, թե ինչո՞ւ առնԷտ(սեռական՝ առնէտի ոչինչ չի ասում ի տարբերություն սԷր՝ սԻրո(սեռ.) ), և ոչ թե առնԵտ, ապա խոստանում եմ օվկիանոսը կտրել ու Նյու-Յորք հասնել մի գալոն, թյո՜ւ, մի կուժ հին հայկական խմիչք՝ կոնյակ հորջորջյալ,հետս բերելով:Հովհաննեսին էլ Հալեպից կկանչենք... Վա՜յ, Արփա, ինձ խայտառակ արեցիր ամբողջ համացանցով մեկ: Ամոթից ականջներս կարմրել, կախվել, լոշտակ են դարձել: Հ.Գ. Ինչ վերաբերում է կռիսա-յին, ապա շատ հավանական է, որ այդ բառը ծագել է գռիզտ = կրծել բառից:
  16. Կռիս-ա հայերի հետ պետք է իրենց լեզվով խոսես, որ հասկանան:Թե չէ ոմանք կարծում են, թե առնետ՝ «նետը առ» է նշանակում: Հ.Գ. Հիմա սպասենք, թե մեր սիրելի Արփան ինչպես է ստուգաբանելու այս մեծ պույպույ մկան անունը... Մի՞թե անգլոսաքսոնյան rat-ը մեր առնետի հարազատ եղբայրն է: Եթե նե-ն դուրս գցենք, իսկ ա-ն դնենք ռ-ից հետո, ապա առնետ-ը կծնի rat: Հ.Հ.Գ. Ի միջի այլոց, գերմաներեն և ռուսերեն առնետը՝ Die Ratte\ Krisa ... իգական սեռին է պատկանում:
  17. Ես ալ արևելահայերեն կը խոսիմ(=ես էլ արևելահայերեն եմ խոսում), Էլիա և միշտ հիացել եմ՝ լսելով ընտիր արևմտահայերեն: Ինձ համար գոյություն չունի արև+ելա\արև+մտա ՀԱՅԵՐԵՆ մտացածին խնդիրը:Սիամանթոն ու Վարուժանը նույնքան հասկանալի են, որքան Տերյանն ու Չարենցը:Իմ խորին համոզմամաբ, եթե հայը ավարտել է միջնակարգ հայկական դպրոց, ապա նրա համար ևս «հասկանալիության» խնդիր գոյություն չունի: Ինչ վերաբերում է խոսելուն, ապա դրա համար բավական է մի կես տարի ապրել Հայաստանում: Ուրեմն... հառա՜ջ դեպի Հայաստան:
  18. Gor-Gor, ռուսները մի արտահայտություն ունեն՝ «Պլախոմու տանցոռու վսեգդա յայցա մեշայուտ», որ բառացի կլինի՝ «Վատ պարողին միշտ իր ձվերն են խանգարում», իսկ հայեցի՝ «Վատ պարողը միշտ էլ մի հիմար պատճառ կգտնի»... զզվելու համար:Կամ՝ զզվեցնելու:
  19. Շնորհակալություն, Հրաչ: Չնայած ձեռքիս տակ ունեմ Երևանում հրատարակված գրաբարի երկու դասագիրք, բայց այս մեկն էլ իր տեղը կգտնի իմ գրադարանում:
  20. SAS

    ԶՈՔԱՆՉ

    Կարծեմ Հրաչյա Աճառյանի մոտ եմ կարդացել, որ համարյա բոլոր հնդեվրոպական լեզուներում հարսի բարեկամների անվանումները բնիկ բառեր չեն, այլ փոխառյալ(հիմնականում ՝ սեմական լեզուներից): Դա բացատրվում է նրանով, որ անտի, երբ աղջիկը ամուսնացել է, լքել է իր հայրական օջախը և այլևս չի շփվել իր հարազատների հետ:Նմանապես աղջկա հարազատների հետ չեն շփվել տղայի բարեկամները, ուստի կարիք չի եղել ինչ-որ անվանումներ նրանց տալ:
  21. Սիրելիդ իմ Անետա-Սուլամիկա, շնորհավոր ծնունդդ, ամենայն բարիք քեզ ու երջանկություն, թող երազներդ իրականություն դառնան, հույսերդ՝ իրականանան: Ես դեռ քեզ չեմ մոռացել իմ վաղեմի-վաղնջական-հնագույն բարեկամ...
  22. Հովհաննես, հայ-թուրքական հակամարտության խորքային պատճառը ո՛չ Արցախն է, ո՛չ էլ ցեղասպանության խնդիրը: Դեռ կան մանկամիտներ(խոսքը, իհարկե, քո մասին չէ), որ անկեղծ հավատում են, թե հրաժարվելով մեր բոլոր պահանջներից, հնարավոր է վերացնել այդ հակամարտությունը, մոռանալով, որ թուրքը դեռ չի հրաժարվել Հայաստանը ոչնչացնելու իր ծրագրից: Եվ ամենասարսափելին այն է, որ հասարակ թուրքը ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ պատրաստ է մի նոր ցեղասպանության:Թուրքն ամբարտավան ու անբարոյական է և ճանաչում է միայն ուժ: Հարցը դրված է այսպես. կամ հայը, կամ էլ թուրքը:Եվ այս զույգ «կամ»-երը, ավա՜ղ, իրար բացառում են: Մենք պետք է հոգեբանորեն պատրստ լինենք վայրենի-թուրք դառնալու, մանուկ ու ծեր սպանելու, կին բռնաբարելու և այլն, և այլն: Կատոն Ավագը Հռոմի սենատում իր խոսքն ավարտում էր «Կարթագենը պետք է կործանվի» բառերով:Ու կործանվեց Կարթագենը: Ամեն օր հայը պետք է կրկնի՝ «Թուրքիան պետք է ոչնչանա», որպեսզի հարմար առիթը բաց չթողնենք: 1915 թվականի ցեղասպանությունը հնարավոր դարձավ ոչ թե թուրքական ռազմական գերակշիռ ուժի շնորհիվ, այլ մեր հոգեբանորեն անպատրաստ լինելու, հոգեբանական ՊԱՐՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ շնորհիվ: Թուրքի դրոշին գրած էր՝ մեր թշնամին Հայն է, Հայը պետք է ոչնչանա, իսկ մեր դրոշին՝ մեր թշնամին սուլթանն է ու իշխանությունը, մենք թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունենք:Մենք ի սկզբանե հագեբանորեն պարտված էինք: Ամեն մի իրական հաղթանակ ու պարտություն մարդը սկզբում ինքն իր մեջ է վերապարում:Արցախում տարած հաղթանակը հոգեբանական, մեր իրավացիության՝ ոգու հաղթանակ էր: Վերջին հազար տարում առաջին անգամ հայը զոհում էր իրեն այն վեհ գիտակցությամբ ու խորի համոզվածությամբ, որ ՀԱՅՐԵՆԻՔ է պաշտպանում, հայրենիք է ազատագրում: Վասն Հայրենիքի, վասն հայության,վասն լեզվի ու հավատի: Թուրք-ազերների համար Արցախը սոսկ տարածություն էր, իսկ մեզ համար՝ հայրենիք:Ու մենք հաղթեցինք...
  23. SAS

    ԾԱՂԿԱԶԱՐԴ

    Ով որ Փարվանա լճի «ռյապուշկա = vendace\ Coregonus sardinella\albula» ձուկը չի կերել, նրա համար կարմրախայտն էլ է ձուկ: Լուրջ եմ ասում, հավատացեք, ծննդավայրիս հող ու ջրի կարոտը չէ, որ խոսում է մեջս:
  24. SAS

    Lilith...

    Վա՜յ Լիլիթ, Լիլիթ, գետինը մտնեիր դու չծնվեիր... Կարծեմ անցյալ դարի յոթանասունական թվականների սկզբներին Երևանում լույս տեսավ Ավետիք Իսահակյանի պատմվածքը՝ առանձին գրքույկով՝ Գրիգոր Խանջյանի(գուցե մեկ ուրիշի՝ լավ չեմ հիշում) նկարազարդումներով ու ահռելի, հիսուն հազար, տպաքանակով: Լավ էր լույս չտեսներ այդ չարաբաստիկ գրքույկը, որովհետև այդ պահից սկսած Հայաստանում Լիլիթները բացմացան, ինչպես սնկերը՝ անձրևից հետո:Մինչ այդ, Լիլիթ անունը Հայաստանում ամենևին տարածված չէր, իսկ սփյուռքում,որքան որ ինձ է հայտնի, Լիլիթ-ը մինչև հիմա էլ հարգի չէ: Լուսինե անվան տարածման պատճառը՝ անզուգական Լուսինե Զաքարյանն էր:Տիգրան Պետրոսյանը, դառնալով աշխարհի չեմպիոն, խթանեց Տիգրան անունով տղաների հաղթարղավին:Վոյնիչի «Բոռը» վեպի հերոս Արթուրը ակամա բազմաթիվ Արթուրներ ծնեց:էլ չեմ ասում Օթելլո-Համլետ-Նապոլեոն-Ալֆրեդ-Էդիսոն-Պուշկինների, Նադյա-Մաշա-Պաշա-Ժոռա-Ժենիկ-Սեռժիկների մասին: Ինչ վերաբերում է Հայկանուշ-Փառանձեմին, սիրելի Արփա, ապա ռուսախոս հայկական ֆորումներում ամենաատելի և արգահաետլի անուններն են:Քանի որ, ըստ իրենց, ռուսական ականջի համար բարեհունչ չեն:Ըստ իս, սփյուռքի Բեատրիս-Ժորժ-Ջորջ-Ժակերը նույն հոգեբանական ստրկամտության արդյունք են:
  25. SAS

    Օրվա Բառը

    Ծիծաղն այսքա՜ն ........................................................................................ կյանք է երկարացնում Մի հարց. ինչո՞ւ ես խառնում արևմտահայերենն ու արևելահայերենը: Դա ինքստինքյա՞ն է ստացվում, թե՞ փորձում ես մի նոր, սինթեթիկ(հայերեն համարժեքը մոռացել եմ) լեզու ստեղծել: Ինձ համար մեծ հաճույք է կարդալ արևմտահայերեն, բայց գրել դեռ չեմ կարող, ավելի ճիշտ՝ կարող եմ, բայց ինչ-որ արհեստական է ստացվում: Այս տեսակետից շատ հետաքրքիր է Կոստան Զարյանի փորձը: Մինչև տասնութ տարեկան հայերեն չի իմացել, մայրենի լեզուն ռուսերենն է եղել: Ուսանողական տարիներին ռուսերենին փոխարինել է ֆրանսերենը: Հետո սովորել է հայերեն ու ստեղծագործել երկու գրական լեզուներով:Օրինակ՝ «Տատրագոմի հարսը» արևմտահայերեն է, իսկ «Նավը լեռան վրա»՝ արևելահայերեն: Զարմանլի մարդ է եղել այդ հայկական կիսասֆինքսը:
×
×
  • Create New...