Jump to content

SAS

Members
  • Posts

    654
  • Joined

  • Last visited

Everything posted by SAS

  1. Եթե «Ռազմավարական ուսումանսիրությունների կենտրոնում» այսպիսի պարզունակ, ձեռաց հոդվածներ են թխում, ապա առաջանում է մի շատ բնական հարց. պատվիրատուն ո՞վ է: Եվ ինչո՞ւ է «ուսումնասիրությունը» անանուն , ովքե՞ր են հեղինակները:
  2. Գուցե քերթվածը կերտվածի՞ց(կերտել՝ ստեղծել, արարել, կառուցել, շինել) է առաջացել: Իմ համեստ կարծիքով, քերթված, քերթողահայր և այլն առաջացել են ... թուղթ չլինելու պատճառով: Գրելու համար հարկավոր էր ոչխարի, հորթի կաշի, որ ստանում էին մաշկել- քերթելով:
  3. Ես էլ ուրախ եմ, որ քեզնից ու Արփայից հայերեն եմ սովորում: Ասածս զուտ ճշմարտություն է:
  4. Դուրգն-ը կապ չունի թուրքերեն դուրգարի(հյուսն/ատաղձագործ) հետ և նշանակում է բրուտի անիվ[ potter’s wheel ]: Իսկ դարձ-դառնալը ավելի լա՞վ չէ համեմատել drill-ի հետ: Հայերն այսօր շաղափ - գայլիկոնի փոխարեն գործածում են ռուսերենից փոխառած drill-дрель-դռել բառը:
  5. Հովհաննես, բա ինչպե՞ս ասել արևմտահաեյրեն «ես ոչինչ չեմ ուզում», ինչո՞վ փոխարինել... Լավ, ես գնացի տուն, մինչ նոր տեսություն՝ երեք օր հետո: Ռուսիայում տոներ են՝ ուտուշ-խմուշի լավ առիթ:
  6. Ես արդեն ամեն ինչ իրար խառնեցի, ոչինչ չեմ հասկանում: Մինչև այս պահը համոզված էի, որ արևմտահայերենում անգլերենի նման մի ժխտում է: Ինչպե՞ս կլինի արևմտահայերեն «ես ոչինչ չեմ ուզում»: Իմ գիտեցած բարբառներով մի ժխտում է, որովհետև այդ բարբառները պատկանում են արևմտյան ճյուղին: Ես բան մը լը չըմ ուզի: Ես բանմ ա չեմ ուզե: Ոչ ոք ըսավ սա տղին, Պատռենք սիրտը տրտմագին: Ես սիրեցի, բայց ոչ ոք Սիրածներես գիտցավ թե՝ Զինքը որքան սիրեցի
  7. SAS

    ՈՒՐԱՐՏԵՐԷՆ

    Է՜, Արփա ջան, մի՞թե որևէ լուսանկար կարող է փոխարինել Վարուժանի նկարեն պատկերներին: Ասում են աքսորի ճանապարհին շարունակում էր «Հացին երգը» շարքը, իսկ սպանելուց հետո մի թուրք նպարավաճառ ձեռագրի թերթերն օգտագործել է որպես անուշեղենի ծրարներ: Եթե թուրքն իմանար, թե ի՞նչ հարստություն է քամուն տալիս, ա՜խ, եթե իմանար, եթե իմանար...
  8. SAS

    ՈՒՐԱՐՏԵՐԷՆ

    Մի՞թը երկանք(ձեռնաղաց) և երկար\երկայն նույն արմատից են: Ըստ իմաստի, երկանքը պետք է ծագած լինի «երկու» բառից: Լայն-լայնակի - լայնք(width), երկայն - երկայնակի- երկայնք(length): Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան, Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան... Գրեցի հետո փնտրեցի: Ահա թե ինչ են գրում. *gwéri- millstone Arm. երկան (erkan/yerkan/yergan), Skr. ग्रावन् (grāvan), Welsh breuan, Eng. cweorn/quern, Gm. quirn/Querne, ON kvern, Goth. qairnus, Ir. braó/, Lith. girna, Ltv. dzirnus, Old Prussian girnoywis, Russ. жёрнов (žjornov), Polish żarno http://66.102.9.104/search?q=cache:koTYxNj...;cd=4&gl=ru
  9. Սիրելի Հովհաննես, արևելահայերենում կրկնակի ժխտումը, իմ կարծիքով, ռուսերենի ազդեցության հետևանք է: Ռուսերենում կա միայն կրկնակի ժխտում: Я ничего не хочу = Ya nichego ne xochu = Ես ոչինչ չեմ ուզում(Ես բան մը չեմ ուզեր կամ՝ Ես ոչինչ կուզեմ՞՞՞):
  10. SAS

    ԾՐԱՐ

    Հարութ, տարբեր մարդիկ, տարբեր ձևով են հասկանում գռեհկությունը, իսկ կեղծ բարեպաշտությունը կապ չունի տարիքի հետ, դա հոգեկան վիճակ է: Քեզ ամենևին չի սազում բարեպաշտ օրիորդաց դպրոցի սանուհու կեցվածքը:Կարելի է ամեն ինչի մասին խոսել, ամեն ինչ քննարկել, բայց ոչ ամեն ձևի: Այնպես որ, եթե հանկարծ կարդաս «Եկ ծծերիդ ծով ծփանքին ծիածան գամ այս գիշեր», ապա ամոթխած աղջկա նման հանկարծ չկարմրես: Ասեմ նաև, որ իմ պարկույճներում դեռ շատ բարութ կա, չնայած ՄոսՋանի տարիքի բիձա եմ... Հ.Գ. Մովսես, մի՞թե Արփային բան-ման են արել:
  11. SAS

    ԾՐԱՐ

    Պարոնայք, հետայսու, երբ իմ տեքստերում հանդիպեք «մամա քուն թուրքերը եկան»՝ նշանակում է ոչ թե «մամաքուն թուրքերը եկան», այլ ՝ «մայրիկ, քնիր, թուրքերը եկան», «կլռիս կնստիս»՝ «լուռումուռ նստել ես», «քունե հանե»՝ «քնից արթնացրու» և այլն: Հ.Գ. Հարց. այստեղ մենք կարո՞ղ ենք քննարկել հայոց հայհոյական և ամոթանք(տղամարդու և կնոջ սեռական օրգանների ժողովրդական անունները) բառերի ծագումը:
  12. SAS

    ԾՐԱՐ

    Արփա, ես դեռ շարունակում եմ ծիծաղել: Մշո բարբառով կլինի՝ ))()()() (:Ի միջի այլոց, մենք դեռ չենք քննարկել հայոց հայհոյկան և ամոթանք բառերի ծագումը:
  13. -Օրհնված լինի էն սհաթը, երբ ռուսի սալդաթի ոտը մտավ մեր հողը(Խ.Աբովյան): -Երիցս անիծված լինի այն պահը, երբ ռուս զինվորի ոտքը կոխեց մեր հողը(ՍԱՍ): Ռուսական կողմնորոշումն ի վերջո հանգեցրեց հայ ազգի կործանմանը՝ ֆիզիկական, մշակութային, հոգեբանական, լեզվական, բարոյական և որպես հետևանք՝ Հայրենիքի կորուստ: Այսօրվա Հայաստանը՝ «դաշնակ արկածախնդիրների» հռչակած Առաջին Հանրապետության բզկտված մի մասն է: Ռուսներն ու թուրքերը, որպես համաշխարհային պատմության գործուն մասնակից, պատմական թատերաբեմ իջան նույն ժամանակ՝ ժառանգելով Բյուզանդիոնի կրոնա-մշակութային, բարոյական և քաղաքակն սիստեմը՝ իր բոլոր ախտերով հանդերձ: Այսօրվա Թուրքիայի տատմերը Ռուսաստանն է, մանուկ Թուրքիայի պորտը կտրեցին Մոսկվայում:Շախմատում կա ցուգցվանգ հասկացությունը, այսինքն՝ ինչպիսի քայլ էլ անես՝ պարտվելու ես, բոլոր քայլերը հավասարապես վատ են: Հայաստանն այսօր գտնվում է այդ վիճակում:
  14. Սիրելի Հովհաննես, կնոջը ճանաչելու համար հաճախ մի ամբողջ կյանք չի հերիքում... Հուսով եմ, որ մեջլիսի մեր փափկասուն տիկնանց չեմ վիրավորի՝ վերհիշելով հակասական Հովհաննես Շիրազին: Բոլոր կանայք՝ մի կին, Բոլոր կանայք՝ մի կին... Բոլորին է, սակայն, Տենչում իմ խնենթ հոգին... Սիրածներես ոչ մեկը, Ո՛չ թխլիկը, ո՛չ շեկը, Քուն չբերին աչքերիս, Ավերեցին բերդ հոգիս... Թե բարի պտուղ լիներ կինը չար, Աստված էլ թեկուզ կես կին կունենար... -Ո՜հ, սև զորություն, անունդ կին է...
  15. SAS

    ԾՐԱՐ

    Իսկ զրնգան սուրմաները կայտառ կոհակների նման ծափ էին զարկումԱ.Բակունց, Միրհավ) Սուրմա՝ արծաթյա կամ ոսկյա փոքրիկ դրամներ, որ կանայք կարում էին գլխաշորին՝ չար աչքը խափանելու և գեղեցկության համար(Ջավախքում), կամ հագուստի թևքերին(Սյունիք), մյուս կողմից սուրմա՝ նշանակում է նաև Antimony-ծարիր(հոնքերը, կոպերը ներկելու սև նյութ): Իսկ ծրար և ծարիր համարյա համահունչ են:
  16. http://66.102.9.104/search?q=cache:ppW9CM8...;cd=3&gl=ru
  17. Աաա՜յ անուն... Գուցե Կատո՞ւշ է, ռուսերեն «Կատյուշայի(=Եկատերինա-Կատյա)» հայացված տարբերակը:
  18. Գրքի վերնագիրն է. «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք»:Ափսոս, որ մինչև այսօր համացանցում այդ գիրքը ոչ մի լեզվով չկա:
  19. Սիրելի Հովհաննես, ինձ համար կարդալ և հասկանալ դասական ուղղագրությամբ հայերենը խնդիր չէ: Դասական հայերենով չեմ գրում, որովհետև չեմ ուզում սխալներ անել, ավելի ճիշտ՝ պիտի ... ՄՏԱԾԵԼՈՎ գրեմ: Ինձ թվում է, թե դու գույները մի քիչ թանձրացնում ես, երբ գրում ես. «սպանում՝ Դուրեանի, Վարուժանի շքեղ լեզուն»: Բոյլ մը նայուածք, փունջ մը ժըպիտ, Քուրայ մը խօսք դիւթեց իմ սիրտ: Մի՞թե դու բոյլը կարդում ես boyl և ոչ թե՝ բույլ- buyl, դիւթեց՝ diwtec այլ ոչ թե՝ դյութեց-dyutec, քուրայ` quraY, իսկ նայուածքը՝ nayuatsq: Ուստի՝ Բույլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ, Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ: ոչ մի կերպ չի կարող ոչնչացնել Դուրյանի լեզուն և բանաստեղծության հմայքը: Իսկ եթե, Աստված մի արասցե, վերածենք արևելահայերենի, ապա կստացվի ... ռաբիզություն: Մի բույլ նայվածք, մի փունջ ժպիտ, Մի քուրա խոսք դյութեց իմ սիրտը: Ինչո՞ւ եմ ես կողմ դասական ուղղագրության վերականգմանը: 1. Առանց անցյալի չկա ներկա, առավել ևս՝ ապագա: Ըստ այդմ՝ 2. Հարկավոր է վերականգնել անցյալ-ներկա մշակութային կապը: 3. Մշակույթը գոյատևում է, երբ այն դառնում է պաշտամունք՝ օր ավուր կրկնվելով նորանալով: Լատիներեն cultura-մշակել բառի հիմքում ընկած է cult-ը, այսինքն՝ նաև պաշտամունք:Ազգերը իրարից տարբերվում են հիմնականում իրենց մշակույթով, իսկ լեզուն մշակույթ ստեղծելու ամենակարևոր գործոնն է: 4. Ի վերջո՝ կա Սփյուռք, որի գոյատևումը հիմնականում կապված է լեզվի պահպանման հետ: Սփյուռքահայության անցումը նոր ուղղագրության՝ անիրագործելի խնդիր է, իսկ Հայաստանում դա կարելի է անել գրչի մի հարվածով: Հարկավոր է դրսևորել քաղաքական կամք, որովհետև նոր ուղղագրության անցումը ևս հետապնդում էր քաղաքական խնդիրներ, այն է՝ սեպ խրել, անջրպետ-պատնեշ ստեղծել Սփյուռքի «դաշնակ»(կարդա՝ դավաճան) հայության, և բոլշևիկյան(հասկացիր՝ հայրենասեր) հայության միջև:
  20. SAS

    How to make tabuleh

    Բուղլամա՝ շոգիով խաշած, այսինքն՝ խաշու, խաշուկ:
  21. IV Նայադների՜ նման, նայադների՜ նման, Կարոտներիս ձայնով կանչեցին ինձ, Խոստանալով սիրո անհատնելի հմայք, Եվ թողնելով միայն – մահո’ւ կսկիծ: Արկածներիս ծովի կղզիներում անցած Ինձ հանդիպեց քանի՜ Նավզիկե, Որ հեռացավ, անցավ իր կարոտին կառչած` Իբրև ուրի՜շ Ուլիս, ուրիշի սեր… Հեքիաթային, կապույտ իր եզերքին կառչած` Իբր ուրիշի սիրո մի Նավզիկե – Իր Ուլիսին հսկող արքայադուստր դարձավ` Կարոտներիս կարմիր ավազի մեջ… Եվ կարոտիս կառչած արքայադուստր կարծած Քանի՜, քանի՜ չքնաղ Նավզիկե – Ընկղմվեցին, կորան, որպես կարմիր մարջան` Կարոտներիս կարմիր ավազի մե’ջ… Արկածներիս կապույտ կղզիներին կառչած` Վայրկյաններիս կարմիր ավազի մե’ջ` Մի՜շտ ուրիշի սիրո արքայադուստր դարձավ Ինձ հանդիպած ամե’ն մի Նավզիկե… Բայց ուրիշի երկրում արքայադուստր դարձած Իմ կորցըրած ամեն մի Նավզիկե` Ինձ հանդիպեց կրկին և սիրուհի դարձավ – Իմ երգերի կարմիր ավազի’ մեջ… Երազներում անվերջ երազելով նրանց, Իմ կրքերի կարմի’ր ավազի մեջ – Ինչ որ մնում էր դուրս իմ երգերից գրած – Իմ չսիրա’ծ աղջիկ, տվեցի քե’զ… Տարիներում անցած իմ կարոտին կառչած` Իմ չերազած միա՜կ իմ Նավզիկե, – Ում սպասում էի – կորցըրի նրանց –` Երազներում սիրած, երազի պե'ս… Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած` Ինձ չժպտաց և ո’չ մի Նավզիկե, – Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց – Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ… Ինչ որ դեռ դուրս մնաց իմ երգերում գրած` Իմ կրքերի կարմիր ավազի մեջ, – Ինչ որ տալու էի ես աշխարհում նրանց – Կյանքում քեզ տվի, իմ Նավզիկե’: Ուղիներում կյանքի, բիրտ օրերում մեր այս, Ինչ որ կարոտ էր, հուր – ես տվի քեզ, Որ չմնա երա’զ էլ, որ երազեմ նրանց, Որ չկանչե էլ ո’չ մի Նավզիկե: – Սակայն կրկի՜ն, կրկի՜ն, նայադների նման, Կարոտների ձայնով կանչում են ինձ, Խոստանալով սիրո անհատնելի հմայք, Եվ ինձ տալով միայն – մահո’ւ կսկիծ: – Ո’չ գգվանքներս` քեզ շռայլորեն ցրած` Գիշերներիս կարմիր երազի մեջ, – Ոչ կարոտներս անհուն` իմ երգերում գրած, – Չսպառեցին կարոտն իմ, Նավզիկե’: – Նայադների՜ նման, նայադների՜ նման, – Կարոտների կանչով կանչում ես ինջ, Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում ես կամ, Խոստանալով ինձ սեր, տալով – կսկիծ… Եվ կկանչեն նրանք, մինչև անշընչացած` Վայրկյաններիս վերջին երազի մեջ` Ինձ համբուրե իբրև իր Ուլիսին տենչած` Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն…
  22. III …Արդեն նայի՜վ դարձած նայադների նման, Նայադների նման քնքուշ ձայնով` Խոստանալով գարո’ւն, գարնանային հմայք – Այն ո՞վ է ինձ կանչում, այն ո՞վ… Ինչպես Ուլիս` տրված կարոտներիս կայմին` Նայադների չքնաղ երգի’ն գերի` Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին, Ես մոտեցա կրկի’ն այն ափերին… Մի՞թե կրկին իբրև վերադարձող Ուլիս` Մի անհնար, չքնաղ երազի մե’ջ – Պիտի տեսնեմ կղզի’ն այն, ուր սիրով լի` Ինձ հանդիպեց մի օր – իմ Նավզիկեն… Նո’ւյն նայադներն ահա – և կախարդիչ նույն երգը, – Բայց ավելի’ անհուն ու հմայիչ… Եվ մոտենում է նո’ւյն կախարդական եզերքը` Բայց… ինչո՞ւ է թվում նա ամայի… Նո’ւյնն են ափերը լուրթ, – և պտույտի ելած Նո’ւյն աղջիկներն ահա, – և Նավզիկեն… Բայց նա նայեց անթարթ և աչքերում ցոլաց Անդառնալի անցածը – երազի պես… Եվ սուզվելով, ինչպես մի վարդագույն մարջան Տարիների կարմիր ավազի մե’ջ` Անվերադարձ անցավ և զառանցանք դարձավ – Մանկությա՜ն պես անցած – իմ Նավզիկեն…
  23. II ԿՆՈՋՍ` ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Նայադների՜ նման, նայադների՜ նման, Կարոտնեիս ձայնով կանչեց նա ինձ, – Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք Եվ ինձ թողեց միայն մահո’ւ կսկիծ… Նաժիշտներով իր յոթ շրջապատված` Նաժիշտներով սիրո և ցավի կե’զ, – Իբրև հոժա՜ր կամքով մահապարտված` Ընդունեց սերն իմ սև – իմ Նավզիկեն… Կարոտներիս ծովի կղզիներում անցած Դու իմ կղզին եղար միակ ոսկե, – Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե… Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան, Կարոտներիս կարմիր ավազի մեջ – Դու ժպտացի՜ր, անցար, աներևույթ դարձար, Օ՜, մահացու իմ սեր, իմ Նավզիկե…
×
×
  • Create New...