SAS
Members-
Posts
654 -
Joined
-
Last visited
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by SAS
-
ՆԱՎԶԻԿԵ ԱՐՓԻԿԻՆ, ԱՐՓԻԿԻՆ, ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ ԻՄ ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ԵՐԿԸ Ե. ՉԱՐ. 1936. 21.IX I ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵՆ Նայադների՜ նման, նայադների՜ նման Կարոտներիս ձայնով կանչում է ինձ, Խոստանալով սիրո անհատնելի հմայք Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ… Մանկությունից անդարձ` իմ օրերում անցած, Տարիներիս կարմիր ավազի մեջ – Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած` Ինձ սպասում է իմ Նավզիկեն… Նախ` կարոտի նման դեռ անծանոթ կյանքի, Բիլ ծովերում նավող նավակի մեջ` Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին – Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն: Եվ օրերում ապա, տարիներում անդարձ, Վայրկյաններիս կարմիր ավազի մե’ջ – Երազեցի ընդմիշտ, որ կարոտիս կառչած` Ինձ սպասում է իմ Նավզիկեն… Մերթ աղջըկա նման, մերթ մանկական տեսքով, Մերթ որպես կին` տեսած երազի մեջ, - Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո – Պատկերացել է ինձ – իմ Նավզիկեն: Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան, Մերթ միկենյան կավե մի վազի պես, – Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած` Հմայել է հեռվից իմ Նավզիկեն: – Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ, Մերթ` որպես էգ մի օձ երազի քեզ` Մերկ, աչքերով կանաչ, մի կին դարձած – Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն: Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան, Մերթ` լուսնային շղարշ հագածի պե’ս, – Ամբողջովի’ն մերթ գոց, մերթ մերկացած` Կնությունը բացած – իմ Նավզիկեն… Նա մերթ կանչել է ինձ սրինգային ձայնով, Մերթ` քնարի քնքուշ նվագի պես, Մերթ` դարերո’վ ծանոթ, մերթ` միայն նո’ր Ինձ հարազատ ձայնով – իմ Նավզիկեն: Վերելքներում անծայր, հովիտներում այն ցած, Կամ ծովափնյա ոսկե ավազի մեջ, – Մերթ շառաչում ծովի, մերթ լճերում անձայն – Ես լսել եմ քո քայլքը, իմ Նավզիկե’: Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան, Եվ երազել, որ երթըս երազվի քե’զ, – Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան, Կնոջական ցնո’րք իմ, իմ Նավզիկե… Ե’վ հանճարեղ երգում, և’ հանճարեղ գրքում, Եվ հանճարեղ ամե’ն կտավի մե’ջ, – Եվ հյուսիսում, և հին Արևելքում, Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե’: Շրջադարձում, երթում, քայլափոխում ամե’ն, Հսկող հսկա դեպքի, կամ դավի պես, – Ես սպասել եմ, որ կամ դու, կամ ես Կճանաչենք իրար, իմ Նավզիկե’: Յուրաքանչյուր բացվող առավոտվա, կամ իմ Յուրաքանչյուր տեսած երազի մեջ, – Անգամ մի դուռ է երբ իմ դեմ բացում քամին – Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե: Մանկությունից իմ լուրթ – մինչև կեսօրն իմ թեք, Իմ օրերում` անցած երազի պես, – Ես սպասել եմ, որ – ահա կելնես իմ դեմ, Ամենօրյա ցնորք իմ, Նավզիկե’: Եվ իմ գրքերն ամեն, և իմ երգերն անմեռ, Եվ բորբոք հուրն իմ այս ծարավի կեզ, – Ի’նչ որ արել եմ ես, ի’նչ անելու եմ դեռ – Քեզ գտնելու համար է, իմ Նավզիկե… Եվ մինչև օրն այն սև, մինչև դառնա նսեմ, Մինչև ավյունս ամբողջ նվազի – քեզ Ես փնտրելու եմ իմ ուղիներում լուսե, Անհասնելի՜ իմ սեր, իմ Նավզիկե’… Ե՛վ պոետի հռչակ, և’ փառքի տենչ խորին, Ե՛վ արնահամ երգի, երազի սե’ր, – Ես տենչացել եմ` լոկ հավատալով, որ ինձ Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե… Որ վարդերի’ս անդարձ, տարիներիս հնձած, Անդառնալի ցնդած երազի տեղ – Իմ օրերի վերջում, իբրև անհուն ընծա – Ինձ ժպտալու ես դու, իմ Նավզիկե… Նայադների՜ նման, նայադների՜ նման, Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ, – Խոստանալով սիրո անհատնելի հմայք Եվ թողնելով լոկ մահ և կորստի կսկիծ…
-
Սուլամիթա----Սուլամիկա----Սուլամիկ----Սուլիկո Ահա վրացական այդ երգի ազատ թարգմանությունը: ՍՈՒԼԻԿՈ Սիրածիս շիրիմն եմ փնտրում, Սիրտս կարոտն է ծվատում: Սիրտս ծարավ է սիրո, Ո՞ւր ես դու, իմ Սուլիկո: Սիրտս ծարավ է սիրո, Ո՞ւր ես դու, իմ Սուլիկո, Տեսա վարդը ես դաշտում, Թերթերից ցողն էր կաթում: Մի՞թե դու ես ծաղկել հեռվում, Սիրելի՜, սիրելի՛ իմ Սուլիկիո: Մի՞թե դու ես ծաղկել հեռվում, Սիրելի՜, սիրելի՛ իմ Սուլիկիո: Կարմիր վարդերի ծաղկանոցում, Սոխակի սիրո երգն էր հնչում: Ես հարցրի՝ սրտի թրթիռով. Մի՞թե դու ես, իմ Սուլիկո: Ես հարցրի՝ սրտի թրթիռով. Մի՞թե դու ես, իմ Սուլիկո: Ու կածես թե լսեցի՝ «Ես եմ»: Ու կածես թե լսեցի՝ «Ես եմ»: Սիրածիս շիրիմն եմ փնտրում, Սիրտս կարոտն է ծվատում: Սիրտս ծարավ է սիրո, Ո՞ւր ես դու, իմ Սուլիկո: Սիրտս ծարավ է սիրո, Ո՞ւր ես դու, իմ Սուլիկո:
-
Սիրելի Հովհաննես, Մուշեղ Իշխանը Մեսչյանի հարազատ քեռին է:
-
Սիրելի Անետա, շնորհավոր ծնունդդ : Երջանկություն, հաջողություն, քաջառողջություն քեզ + աշխարհի ամենահամով բաները...
-
Ահա երկու բանաձև:Առաջին հայացքից հակոտնյա - իրարամերժ: - Կինը պիտի է լավ ապրի, իսկ ամուսինը՝ ինչպես ստացվի: - Ամուսինը պիտի լավ ապրի, իսկ կինը՝ ինչպես ուզի:
-
Սիրելի Հովհաննես, Գորիում է ծնվել՝ Թիֆլիսից մի հիսուն կիլոմետր հեռու: Ջավախքի հայերը համոզված են, որ Ստալինը հայի բիճ է: Ապա թե ոչ, ինչպե՞ս բացատրել նրա հատուկ ատելությունը հայության հանդեպ: Իհարկե, Ջուղաշվիլի(ՇՎԻԼԻ՝ որդի) ազգանունը մեզ հուշում է, որ շատ հավանական է Ստալինի նախնիքը եկած լինեն Ջուղայից:Արևելյան Վրաստանի համարյա բոլոր վրացիների երակներում հայկական արյուն է հոսում: Եվ պատահական չէ, որ այսեղ հայատյացությունը ավելի է տարածված, խոր արմատներ է գցել, քան, ասենք, Սվանեթիայում կամ Միգրելիայում:Ինչևէ, մի անգամ ևս ոգեկոչենք ողբերգական Չարենցին: ԹԻՖԼԻՍԻ ԿԻՆՏՈՆ 1937 թ., բանտ Բազմել է ցարերի գահին Թիֆլիսցի նեղճակատ կինտոն, Խրոմե սապոգներ հագին Եւ գահը արել է ֆայտոն: Նստել է քշում է բռի, Վարգում է, ոտնում է անցնում, Տիրան է, Ներոն է բռնի, Սփռում է արյուն ու արցունք: Լռել են ձայները «ի զեն», Դառել են կեղծած հիացում, Նորավոր երկիրը հյուսկեն Ժայթքում է իր մեջ մակածում, Որ հետո ահավոր պարպի, Խլացնի որոտներն ամպեղեն, Եւ ինչպես միջուկը պայթի, Հուրհրա լավան հրեղեն: Շառաչի, հորդանա, հորդի, Արնաներկ գահի վրայով, Զի բավ է արևներ մորթի Այս կինտոն սարդի ճակատով: Օ՜, երբ է Մըսըրը եղել, Մեր հիմքում նման հոր փորող, Ոչ ոք մեզ այսպես չի նեղել, Ինչպես այս հարճորդին կարող: Սև կառքի կառապան լկտի` Բազմել է ցարերի գահին, Լափում է որձակը մտքի, Զրկում է մեզ հունդից ազգային: Ի՜նչ անե նստվածքը ռամիկ, Կավատի դավից անտեղյակ, Արև էր, դառել է մահիկ Աշխարհոմ մնացել մենակ: Օ՜, ո՞ւր էք, աստղեր, արևներ, Իջնում է ազգիս երեկոն, Եղավ մեզ չլսված մի նեռ, Թիֆլիսի նեղճակատ կինտոն:
-
Թագուհու հրաշալի թեման փչացրինք: Տիկին Թագուհի, ներիր մեզ բոլորիս ու մեր զավզակությունները անխնա ջնջիր՝ «ավլեմ - թափեմ փոշին երգելով»: Իսկ թեման, իսկապես, հրաշալի է: Խնդրում եմ շարունակիր և մի զլանա նշել աղբյուրը(հեղինակի, գրքի անունը ևն ): Չարաճճիություն չեմ անում, լուրջ եմ խնդրում:
-
Elle, հուսամ, որ ձեր անգլերենը ձեր հայերենից լավ է...Հաջողություն ձեզ:
-
Արատտա, ես քեզ հետ համամիտ եմ, որ ռուս կանայք «փեշից մի քիչ թույլ են», բայց Մոսկվայում «կարմիր խնձոր» չիք: Շան լակոտները խակ-խակ, ցոգոլ-ցոգոլ ուտում են, չեն թողնում որ հասնի...
-
Սիրելի Հովհաննես, օրվա հրամայականն էր՝ գիտությունը հարմարեցնել օրվա քաղակական պահանջներին: Ն.Մառը շրջանառության մեջ էր դրել մի նոր տեսություն, որը պաշտպանում էր բոլոր ժամանակների մեծագույն լեզվաբան, «թիֆլիսցի նեղճակատ կինտոն»՝ Ստալինը: Եթե որևէ մեկը դույզն իսկ շեղվում էր Ստալինի գծած ուղուց, ապա հետևանքը շատ տխուր էր լինում, նույնիսկ՝ ողբերգական: Ղափանցյանը նույնպես տուժեց(հեռացրին աշխատանքից), բայց ճախարակի անիվը համենայն դեպս պտտվում է, իսկ Ստալինը ուներ մարդկային թութություն՝ փոխել իր կարծիքը: Ղափանցյանի բախտը բերեց: Նորից վերադարձավ գիտական գործունեության: Եթե ուշադրություն ես դարձրել, Ղափանցյանը շատ հաճախ կասկածելի է համարում Աճառյանի կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ: Երբեմն նույնիսկ վիրավորում: Շրջանառության մեջ էր դրված նաև հայերի եկվոր լինելու տեսությունը: Ղափանցյանը պաշտպանում էր այդ տեսակետը:
-
Սիրելի Արփա, իսկ դու դեռ չե՞ս հանդիպել այսպիսի մեսրոպաբառերի՝ եսէլէի, կարդումեմէլ, գրումեմէլ, վազումէինքէլ, նրանքէլեն ևն...
-
Խե՜ղճ տղա...Երևում է «կարմիր խնձոր» հեչ չես կերել ու չգիտես, թե ինչի մասին է խոսքը: Մյուս կողմից էլ, էդ վերանա Ամերիկայում «կարմիր խնձոր» կա՞, որ իմանաս ինչն-ինչոց է:
-
Elle, guce KabiBoy@ turq e, bayc "hay em" grum e &isht: Yezaki tiv...............Hognaki tiv Hay em..................Hay enq Hay es...................Hay eq Hay e.....................Hay en Gnum em...............Gnum enq Gnum es................Gnum eq Gnum e..................Gnum en
-
Հարսն ու փեսան առանձնանում են «կարմիր խնձորը» ուտելու:
-
Աշոտ, «Լոյսը», «Գուռը»( ոչ թե ուռը) և «Աղօրիք» բանաստեղծությունները Պատկանյանը չի գրել, այլ Վարուժանը:
-
Մի կարդա, ո՞վ է ստիպում: Շան վրա որ ուշադրություն չդարցնես, հաչոցը կկտրի:
-
Սիրելի Արփա, քարավանսարա\կարավանսարա, իհարկե, հյուրանոց\օթևանատուն\պանդոկն է: Հովհաննեսը վկա:
-
Ո՛չ, փողոցի անուն չէ: Եթե թարգմանենք, ապա կստացվի.«Բադին] հիշում էր, որ քաղաքին չհասած Դոդի Գագոյենց(=Խաչի աղենց) հյուրանոց(քարվանսարա) կա »
-
Ծո՛ ՄիԳ, դո՞ւն ես: Չէ, ջանըմ, փառք Աստծու, բան մա չի էղե, պարզապես ժամանակ ու հավաս չունիմ շուտ-շուտ էրեվալու: Հոս ա կմտնիմ Արփայի ու Հովաննեսի պատճառով, տղաքը ինձի հետաքրքրող հարցեր կը քննարկեն: Դու ի՞նչղ ես, մեր կողմերը ե՞րբ ես վերջին անգամ էղե:
-
Բարի օր, Թագուհի Ի՞նչ բառարան է, հեղինակն ո՞վ է: Ամոքել(=alleviate,allay,assuage). խառնել կամ անուշել։ ???!!! -Ո՞վ կարող է ամոքել(=բուժել, սփոփել, հանգստացնել) իմ սրտի վերքերը, տիկին Թագուհի, եթե ոչ դու: Մի՞թե պետք է հասկանալ՝ -Ո՞վ կարող է խառնել(անուշել) իմ սրտի վերքերը, տիկին Թագուհի, եթե ոչ դու: Ամպրոպ բառը բոլորը գիտեն, ուստի ավելի ճիշտ կլիներ՝ Ամրայոյզ( ամպերի հույզ)=ամպրոպ
-
Ծանոթացեք՝ Վահան Իշխանյան:Ես ոչինչ չունեմ ավելացնելու, մարդն իրեն ներկայացրել է ինչպես կա: ծնվել եմ երեւանում, 1964 թվին։ առաջի անգամ նյութ տպել եմ հայրենիքի ձայնում 83 թվին, երբ ուսանող էի։ էն ժամանակ չգիտեի, որ ժուռնալիստ եմ դառնալու, բայց զգում էի, որ գրելու հետ կապված պիտի լինեմ։ «բայրոնը եւ հայերը» գրքի մասին։ խմբագիրն ասեց` վահան ջան, էս մասը, որ բայրոնը հրեաներին գովում ա, հանենք։ ես ձեն չհանի, առաջի անգամ պիտի թերթում անունս կարդայի, ինչ ուզում ա, թող հանի։ որ սովետը մնար, ես դժվար ժուռնալիստ դառնայի։ ոչ թե որ ցենզուրա կար։ չէ։ գործի ընդունվելն էր դժվար։ համալսարանի բանասիրականը հենց պրծա 86 թվին, մտա ավանգարդ՝ արտահաստիքային թղթակից։ այսինքն՝ աշխատավարձ չես ստանում, մենակ հոնորար, բայց աշխատանքդ ստաժ ա համարվում։ որ պառավես, բարձր թոշակ կստանաս։ հիմա աշխատանքային գրքույկս չկա, հեղափոխության ժամանակ եսիմ որ դարակում կորավ, ու մի քիչ ավել թոշակի հույսս քիչ ա։ ամիսը մի 50 ռուբլին չէր դզում, իսկ հաստիք չգիտես երբ կտան։ ու մտա գիտություն եւ տեխնիկա ամսագիր, սրբագրիչ էի, ստանում էի 125 ռուբլի՝ պլյուս էդ վախտ դպրոցում դաս էի տալի, մի էդքան էլ ընդից։ ամուսնացած էի, արդեն աղջիկս ծնվել էր, 88-ին էլ՝ տղես։ փողի համար կինս չէր դժգոհում։ 88-ին շարժման ժամանակ տպում էի մաշտոց սամիզդատը։ կարծում էի, որ խոսքի ազատություն լինի, ճշմարտությունը գրվի, երկիրը կփոխվի։ սխալվում էի։ բայց երկիրը փոխվեց։ որ սովետն սկսեց փլվել, տարբեր թազա պարբերականներ բացվեցին, ծանոթ խմբագիրներ հայտնվեցին ու ինձ գործի ընդունեցին։ սրբագրիչից թռա միանգամից բաժնի խմբագիր։ արանքը մնաց թղթակիցը։ հետո էրկու անգամ թերթի խմբագիր էլ եմ էղել՝ անկախություն՝ իրեք ամիս, շրջան՝ իրեքուկես ամիս։ արանքներում ըստե-ընդե թղթակից էլ։ խմբագրի աշխատանքի համար սկզբում խելքս էթում էր, հետո ինչ-որ պահից էլ չէր դզում, ու հետ կարիերա արի ու մինչեւ¢ հիմա, արդեն 96-ից, մենակ թղթակից եմ։ քյասար` տասից ավել պարբերականում եմ աշխատել։ չգիտեմ, թե մինչեւ¢ հիմա քանի հոդված եմ գրել, սկզբում հաշվում էի, հետո հաշիվը կորցրի (ինչպես սկզբում հաշվում են, թե քանի հոգու հետ են էղել, հետո հաշիվը կորցնում են)։ հիմա www.armenianow.com շաբաթաթերթում եմ, ուրբաթ իրիկուն աբդեյթ ա լինում, դաբրո պաժալըված։ վավերագրական կինոյի սցենար էլ եմ գրել, մեկը՝ մենակ, իրեքը՝ համահեղինակի հետ։ քյասար՝ չորս կինո։ կուզեի էլի կինո նկարեի, բայց չի ստացվում, կինոյի համար փողեր են պետք, ռեժիսոր ու օպերատոր, հետները կոմպրոմիս, պիտի վիզ դնես, ըստեից-ընդեից փող ուզես, տվին` տվին, չտվին` չտվին։ մի էրկու անգամ ֆիլմի պռայեկտ եմ գրել, չի անցել։ էլ զահլա չունեմ, իսկ սենց թերթի ժուռնալիստիկան հեշտ ա, ազատ ես, դու ես ու քո կոմպը։ մենակ վերջում խմբագիրդ գրածդ խուզում ա։ էդ էլ իրա գործն ա։ վարսավիրի նման՝ մեկ խուզածը դուրդ գալիս ա, ասում ես՝ սիրունացրել ա, մեկ էլ չի դզում` չէ, փչացրել ա։ 2004 թվին առաջին անգամ գիրք տպեցի, ճիշտ ա, գործընկերոջ հետ, բայց էլի ոչինչ, կարամ գլուխ գովամ, որ գրքի հեղինակ եմ՝ «Հաշվեհարդար. հալածանք եւ դիմադրություն»։ 2003-2004 թվերի քաղաքական հալածանքների ուսումնասիրություն ա, իշխանության հաշվեհարդարը հակառակորդների հետ։ ով ցանկանում ա ունենա, կարա ինձ դիմի, կտամ։ գրում եմ պատմվածքներ, որ հրատարակվում են երկրորդ կնոջս՝ վիոլետի ամսագրում։ ես չեխովի դուշչկայի նման եմ, առաջին կինս ժուռնալիստ էր՝ ժուռնալիստ դառա, երկրորդ կինս գրող ա՝ գրող դառա։ երրորդն ուզում եմ միլիոնատեր լինի։ ճիշտն ասած, գեղարվեստական արձակ գրելը ավելի կայֆ ա, քան լրագրությունը։ բայց դրա համար էս երկրում չեն վճարում, ուզում ես ոռով բոմբ քցի։ վճարում են լրագրության համար։
-
Բարի երեկո, Արփա Գուցե Վ. Թեքեյանի «Տաղ հայերեն լեզվին» բանաստեղծությո՞ւնը նկատի ունես: Քեզ, Հայ լեզո՛ւ, կը սիրեմ մրգաստանի մը նման... Մեր Անցյալին թանձրախիտ ստվերներում մեջ՝ կարծես Մեյ-մեկ պտո՛ւղ՝ քո բոլոր բառերդ ինծի կ'երևան, Որոնց մեջեն կը քալեմ ու կը քաղե՜մ զանոնք ես...
-
Բարի երեկո, տիարք Արփա, ահա թե ինչ են գրում ուրիշ գիտուններ http://www.etymonline.com/ logos 1587, "second person of the Christian Trinity," from Gk. logos "word, speech, discourse," also "reason," from PIE base *leg- "to collect" (with derivatives meaning "to speak," on notion of "to pick out words"); used by Neo-Platonists in various metaphysical and theological senses and picked up by N.T. writers. Other Eng. formations from logos include logolatry "worship of words, unreasonable regard for words or verbal truth" (1810 in Coleridge); logomachy "fighting about words" (1569); logomania (1870); logophobia (1923); and logorrhea (1902). lingual 1650, from M.L. lingualis "of the tongue," from L. lingua "tongue," also "speech, language," from Old L. dingua, from PIE *dnghwa- (cf. O.E. tunge, Goth. tuggo "tongue," see tongue). Altered by assoc. with lingere "to lick." tongue O.E. tunge "organ of speech, speech, language," from P.Gmc. *tungon (cf. O.S., O.N. tunga, O.Fris. tunge, M.Du. tonghe, Du. tong, O.H.G. zunga, Ger. Zunge, Goth. tuggo), from PIE *dnghwa- (cf. L. lingua "tongue, speech, language," from Old L. dingua; O.Ir. tenge, Welsh tafod, Lith. liezuvis, O.C.S. jezyku). The substitution of M.E. -o- for O.E. -u- before -m- or -n- was a scribal habit (cf. some, monk, etc.) to avoid misreading the letters in the old style hand, which jammed them together; and the spelling of the ending of the word apparently is a 14c. attempt to indicate proper pronunciation, but the result is "neither etymological nor phonetic, and is only in a very small degree historical" [OED]. Meaning "foreign language" is from 1535. The verb meaning "to touch with the tongue, lick" is attested from 1687. Tongue-tied is first recorded 1529; tongue-in-cheek (adj.) is recorded from 1933, from phrase to speak with one's tongue in one's cheek "to speak insincerely" (1748), which somehow must have been suggestive of sly irony or humorous insincerity, but the exact notion is obscure. Սիրելի Հովհաննես, ես եվրոպացի չեմ, հայ եմ... Ես քեզ չեմ մեղադրում-կշտամբում արաբերեն գրելու համար: Քավ լիցի՛: Իմ գրածն ավելի շուտ ափսոսանք արտահայտող տնքոց էր( որ արաբերեն չգիտեմ) : Ինչ վերաբերում է ուղտին, ապա այդ մասին ինձ ասել է մի արաբագետ աղջիկ: Ես հավատացի, որովհետև արաբի համար ուղտը եղել է ամեն ինչ:
-
Սիրելի Հովհաննես, արաբական այս ժանեկահյուս տողերը գեղեցիկ են, բայց անհասկանալի: Մի՞թե ճիշտ է, որ արաբերենում, բոլոր ժամանակների անխոնջ ու անխոս մշակ ուղտը, ունի ավելի քան յոթհարյուր հոմանիշ անուն-անվանումներ:
