Jump to content

SAS

Members
  • Posts

    654
  • Joined

  • Last visited

Everything posted by SAS

  1. SAS

    Օրվա Բառը

    Հովհաննես, լավայից էլ ՄարՄար է ստացվում...
  2. ՄԵՐ ԼԵԶՈՒՆ Մեր լեզուն մեր խիղճն է դա, Սուրբ հացը մեր սեղանի, Մեր հոգու կանչն է արդար Ու համը մեր բերանի: Մեր լեզուն ծուխն է մեր տան, Մեր կշիռն աշխարհի մեջ, Նա աղն է մեր ինքնության, Էության խորհուրդը մեր: Մեր լեզուն արյունն է մեր, Արյունից ավելի թանկ, Մեր բուրմունքն ու գույնն է մեր, Մեր լեզուն մենք ենք որ կանք: Նա պիտի մեր առաջին Ու վերջին սերը լինի, Ի՞նչ ունենք էլ աշխարհում, Որ այսքան մերը լինի: Համո Սահյան
  3. SAS

    Օրվա Բառը

    ՄԱՐՄԱՐՈՒԿ՝ երիտասարդ գինի՝ մաճառ,ֆրանսերեն՝ ԲՈԺՈԼԵ:Շատ ընտիր բառ է, օգտագործում են համշենահայերը: Հավանաբար ծագում է մարել բառից՝ կրկնությամբ(Մշո բարբառում կա մարմըրել բառը,երբ կրակն աստիճանաբար սկսում է առկայծելով հանգչել): Խաղողի հյութը գինի դառնալու համար սկզբում խենթանում է և սկսում կատաղի եռալ:Մի որոշ ժամանակ անց եռքը աստիճանաբար սկսում է մարել ու ստացվում է ՄԱՐՄԱՐՈՒԿ :
  4. Արատտա, ես կգերադասեի միշտ մարմարուկ մնալ, այսինքն՝ մաճառ, ֆրանսերեն՝ ԲՈԺՈԼԵ: Հ.Գ.Այս ՄԱՐՄԱՐՈՒԿ(այսինքն՝ գինու եռքը կամաց-կամաց մարում է) ընտիր բառն օգտագործում են համշենահայերը: Հ.Հ.Գ. Արատտա, իսկ մենք ծանո՞թ ենք:
  5. SAS

    Օրվա Բառը

    Բարի օր, տղայք Ջավախքում օգտագործում են հսոտ\հիսոտ բառը, որը ածանցյալ է հիս = մուր բառից և ունի կեղտոտ, մրոտ իմաստը: Մյուս կողմից, գոյություն ունեն զուգահեռ ձևեր՝ իստակ(ջուր) = հստակ(ջուր):Գուցե(՞՞) իսոտ = հիսոտ = հսոտ = մրոտ
  6. Տղա Հովնե, դու մըր լիզուն ուրդի՞ց գինաս, վիրնե՞ իս սորվի : Կարո՞ղ ը ջոջմամդի կամ ջոջպապդի մշեցի-ալաշկերտցի-սասունցի ին: Ի՞նչ ես կարծում(Արփա, ո՞ւր ես), մալ = պես (՞՞՞) Մոսկվայում ըՄԱԼ(էմալ) ցուրտ ը = Մոսկվայում այնՊԵՍ ցուրտ է: Այդ դեպքում՝ ինչպես = ինչ + պես = ինչ + մալ = իմալ Սիրելի Հովհաննես, ի՞նչ ես կարծում, եթե երկքաղաքացիության մասին օրենք ընդունեն հետևյալ ձևակերպմամբ՝ ամեն մի սփյուռքահայ իրավունք ունի դառնալու Հայաստանի քաղաքացի՝ առանց հրաժարվելու ուրիշ երկրի քաղաքացիությունից,ապա սփյուռքահայերի քանի՞ տոկոսը կօգտվի այդ իրավունքից: Իմ կարծիքով՝ մի չնչին տոկոս, եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիությունը ոչ մի պարտականություն-դարդ ու ցավ(բանակում ծառայել և այլն) չբարդի նրանց ուսերին:
  7. Սիրելի Հովհաննես, մի՞թե ռուսերենի քայքայիչ ազդեցության տակ ես ընկել Մինչ այս բառերի ներխուժումը հայերեն լեզու, վաղուց ի վեր կար Եվր+Ա+ասիա = Եվրասիա մայրցամաքը Եվր+Ա+ միություն, եվր+ Ա+ խորհուրդ եվր+Ա+խորհրդարան և ... եվր+Ա+հայ
  8. SAS

    Anthem

    Ապարանցուն մեղադրում են, թե ոչ մի բան չունես, նույնիսկ՝ գազապաստարան:Բա որ ռումբ ընկնի ի՞նչ կանես: -Ամոթից կմեռնեմ... Արմենակ, շատ լավ բարբառ է, համարյա բոլոր բառերը հասկանում եմ:
  9. SAS

    Dr. Vicken Ivf

    Դեռ հարց է, արհեստական ճանապարհո՞վ է հղիացրել, թե՞ բնական... ՎԻԳԵՆ = Վլադիմիր Իլյիչ ԳԵՆիյ = Վլադիմիր Իլյիչը հանճար է
  10. SAS

    Anthem

    Արփա, մի՞թե մենք վիճում ենք: Ինձ համար արևելա-արևմատա -հայերենի խնդիր ի ծնե գույությու չի ունեցել, քանի որ մշո+կարնո բարբառները(մանկության իմ առաջին լեզուները) մտնում են հայերեն բարբառների արևմտյան ճյուղի մեջ, իսկ դպրոցում սովորել եմ գրական արևելահայերեն: Սիրում եմ բոլոր հայերեն բարբառները՝ բացառությամբ երևանյանի, որից զզվում եմ(գանիմ գը): Պատճառը՝ խի-արա-ապպե հայերի մտայնությունն է՝ փոխարինել գրական հայերենը թթու դրած(ռսների ացդեցություն ) խիար բարբառով: Շնորհակալ եմ հղումների համար, կփորձեմ էլեկտրոնային թարգմանչի օգնությամբ կարդալ:
  11. SAS

    Anthem

    Սիրելի պարոն-բարոն-փարոն Արփա, նախ՝ բառագող, երկրորդ՝ որտեղի՞ց եմ գողացել-կոխել և ո՞ր բառերը: Երրորդ՝ առաջին անգամ են ինձ մեղադրում բառագողության մեջ՝ մոռանալով, որ բառի գողը՝ գող չէ: Չորրորդ՝ քանի որ ֆորումը հիմնականում անգլախոս է, իսկ ես հայախոս-ռսախոս եմ,ապա ոչ բոլոր նյութերն եմ կարդում և շատ հավանական է, որ բառագողությունը բնական է ստացվել(ասիգա որպես «նրբացուցիչ փաստ հանցնաց»):Ի վերջո՝ ըսե՛, յավրում, մեղքս ինչպե՞ս քավեմ:
  12. SAS

    Anthem

    Իմ կարծիքով, ամենահրաշալի օրհներգը «Ես իմ անուշ Հայաստանի»-ն է: Նախ՝ բանաստեղծությունը հանճարեղ է(«Չարե՜նց, Չարե՜նց... Հո՛ւպ տվեք արգանդները՝ գուցե մեկն էլ ծնվի, իսկ երաժշտությունը՝ հրաշալի: Երկրորդ՝ կարելի է համարձակ պնդել, որ շատերը գիտեն և՛ բանաստեղծությունը, և՛ երաժշտությունը ու սովորելու կարիք չկա: *** Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման, Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում: Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում: Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր, Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր, Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր - Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում: Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա. Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա. Աշխա՛րհ անցի՛ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա. Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում: Հ.Գ. Օրհներգի տեքստ կարող է դառնալ նաև Վարուժանի «Անդաստան» հրաշալի բանաստեղծությունը՝ մեր ողջույնի խոսքը համայն մարդկությանը: *** Արեւելեան կողմն աշխարհի Խաղաղութի՜ւն թող ըլլայ... Ո՜չ արիւններ, քրտինք հոսին Լայն երակին մէջ ակօսին. Ու երբ հնչէ կոչնակն ամէն գիւղակի՛ Օրհներգութ՜իւն թող ըլլայ։ Արեւմտեան կողմն աշխարհի Բերրիութի՜ւն թող ըլլայ... Ամէն աստղէ ցող կայլակի, Ու ամէն հասկ ցուլէ ոսկի. Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին՛ Ծիլ ու ծաղիկ թող ըլլայ։ Հիւսիսային կողն աշխարհի Առատութի՜ւն թող ըլլայ... Ոսկի ծովուն մէջ ցորեանին Յաւէտ լողայ թող գերանդին. Ու լայն ամբարն աղուններուն երբ բացուի՛ Բերկրութիւն թող ըլլայ։ Հարաւային կողմն աշխարհի Պըտղաբերում թող ըլլայ... Ծաղկի՜ մեղրը փեթակներուն, Յորդի գինին բաժակներուն. Ու երբ թխեն հարսերը հացը բարի՛ Սիրերգութի՜ւն թող ըլլայ։
  13. ԳՐՔԵՐ ------- «Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը» ժողովածու, «Լուսակն», Երեւան, 2006 թ., 372 էջ: «Հակակոռուպցիոն ռազմավարության միջազգային փորձը» գիտ. նյութերի հատընտիր, «Լուսակն», Երեւան, 2005 թ.: «Հիմնատարրեր` Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի, Մասն Ա», 2-րդ լրամշակված հրատ., «Լուսակն», Երեւան, 2004 թ., 272 էջ: «Մայրենի լեզուն և ազգայնականության սկզբնավորումը. հայկական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն», 2-րդ լրամշակված հրատ., Երևան, Մատենադարան, «Լուսակն», 2003 թ.: «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում», «Լուսակն», Երեւան, 2003 թ., 344 էջ: «Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4-5-րդ դարեր)», «Արտագերս», 2000 թ., 48 էջ։ «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)», Երևան, «Արտագերս», 1998 թ., 260 էջ: Սույն գիրքը վերահրատարակվել է 2002 թ. Լոս Անջելեսում, Լույս պարբերականի «Գրքասեր» հրատարակչության կողմից (հասցե` LOUYS, 8801 Eton Av. Sp.-57, Canoga Park CA, 91304): Անգլերեն եւ ռուսերեն գրքերը կարող եք տեսնել այս կայքի համապատասխան բաժիններում: Ա. Այվազյանի հրապարակումների ամբողջական ցանկը տես աստ՝ http://www.hayq.org/upload/files/Publicati...ll_List_ENG.pdf ՀՈԴՎԱԾՆԵՐ -------------- «1724 թ. Երևանի պաշտպանությունը` հայ ազատագրական շարժման և պարսից իշխանությունների հարաբերությունների թնջուկում», Արևելագիտության հարցեր, (հոդվածների ժողովածու, հատոր VI), Երևանի պետհամալսարանի հրատ., 2006, էջ 51-77: ««Ղափանցվոց պատմության» «երրորդ» նախնական պատումը», Բանբեր Մատենադարանի, No. 17, 2006, էջ 177-187: «Հայաստան-Սփյուռք. արդյունավետ համագործակցության մոռացված գրավականները», Հայաստան-Սփյուռք լրատվության միջոցների երրորդ համաժողով, Ծաղկաձոր, 16.09.2006, www.mediaforum.am «Սևրի պայմանագրի չիրագործման հետևանքները Մերձավոր Արևելքի և միջազգային քաղաքականության համար», «Երկիր», #1 (1871), 13.01.2006, http://www.yerkir.am «Ռազմավարական խոռոչները հայոց քաղաքական գիտակցության մեջ կամ Հայաստանի աշխարհաքաղաքական գոյության աքսիոմները», «Ազդակ» (Բեյրութ), 1.01.2006, բացառիկ համար, «Արարատ» (Բեյրութ), 1.01.2006, բացառիկ համար: Կարդացեք ռուսերեն եւ անգլերեն: «Հայագիտությունը որպես ինքնապաշտպանական համակարգ ու դիմադրության անհամաչափ միջոց», «21-րդ դար», թիվ 3 (9), 2005: «Հին Հայաստանը որպես «Ազգային պետություն», «Էջմիածին» պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան, թիվ 5, 05.2005, էջ 123-138: «Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում` ազգային անվտանգության տեսանկյունից», «Երկիր», ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի պաշտոնաթերթ, 24.12.2004, #48 /1822/: «Հայության համակարգային ճգնաժամի եւ հայկական պետության ֆիկտիվության մասին», «Ասպարեզ» օրաթերթ (Լոս Անջելես) 11.04.2002, «Լույս» երկշաբաթագիր (Լոս Անջելես), 04.2002, No. 5 (146), «Վասն հայության» (Երևան), 16.04. 2002 (#14), 30.04. 2002 (#15), 14.05. 2002 (#16), «Օր» (Երևան), 16, 18, 21.05.2002 (#19, 20, 21), «Իրավունք» (Երևան) 31.05.2002 (#41/628), «Զարթօնք» (Բեյրութ), 5, 6.10.2002 (# 224/18508, #225/18509): Կարդացեք ռուսերեն: «Աստվածատուր Ա. Համադանցի կաթողիկոսը (1715-1725) եւ հայ ազատագրական շարժումը», «Էջմիածին» պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան, թիվ 6-7, 2002, էջ 68-76: «Երբ բթանում է վտանգի զգացումը», «Վասն հայության», 16.12. 2002, «Արարատ» (Բեյրութ), 10.01.2002: Կարդացեք ռուսերեն: «Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները», «Ազգ» օրաթերթ, #076, 24.04.2002: Կարդացեք ռուսերեն եւ անգլերեն: «Տարրեր՝ Հայաստանի ազգային անվտանգութեան հայեցակարգի», «Դրոշակ», Բ տարի, թիւ 3, 07.2002, www.arf.am «Իրադարձություններն Անդրկովկասում 1723 թվականին եւ արցախահայերի առաջին օգնական ռազմերթը Սյունիք», «Պատմա-բանասիրական հանդես», # 4 (131), 1990, էջ 63-80: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ----------------------- «Իրականությանը պետք է պատասխանատվությամբ վերաբերվել», «Հարթակ» շաբաթաթերթ, 31.03.2004: «ԱՄՆ հայկական լոբբին այդչափ հզոր ուժ չէ», «Հայոց աշխարհ», 214, 21.11.2001: «Կարգավորումը մոտ ապագայի խնդիր չէ», «Հայոց աշխարհ», 213, 20.11.2001: «Նախարարը ապակողմնորոշում է», «Հայոց աշխարհ», 198, 30.10.2001: ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ------------------------------------------------ «Ազատագրված տարածքը հայոց արյամբ նվաճված նվազագույն փոխհատուցումն է թուրքերի եւ ադրբեջանցիների իրագործած ցեղասպանությունների», 09.02.2006 http://www.azg.am/?lang=AM&num=2006020901 «Երբեք ու երբեք չեն տալու», 09.02.2006, http://www.taregir.am/2006/petrvar/9/index.htm «Ազատագրված տարածքները Հայաստանի անվտանգությունն ապահովող նվազագույն հողակտորն են», «Երկիր օնլայն», 08.02.2006: «Տիգրան Մեծի քաղաքական ու մշակութային ռազմավարության մերօրյա դասերը», «Ազգ» օրաթերթ, #222, 06.12.2005: «Հայ ազգի առաջնահերթ խնդիրը հայկական պետության կայացումն է», «Ազգ» օրաթերթ, #122, 28.06.2003: «1720-ական թթ. հայոց ապստամբությունը եւ ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը», «Իրան-Նամե», հատոր 35 - 2000, էջ 135-136: Հայագիտության վիճակի երևակումը Ա. Այվազյանի 2003 թ. դեկտեմբերի 9-ի դոկտորական ատենախոսության պաշտպանության լույսի ներքո Հատվածներ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու համար Արմեն Այվազյանի՝ «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» ատենախոսության հրապարակային պաշտպանության առիթով ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող 004 մասնագիտական խորհրդում 2003թ. դեկտեմբերի 9-ին կայացած նիստի սղագրությունից ա) Պատասխան խոսք պատ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վ. Ա. Դիլոյանի ընդդիմախոսությանը բ) Պատասխան խոսք Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի «Կարծիքին» գ) Պատասխան խոսք ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի կարծիքին դ) Ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի ելույթը ե) Հայտարարություն ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ պարոն Ա. Թռչունյանին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Հրաչիկ Սիմոնյանից և Վարդգես Միքայելյանից «Անբարոյականությունը հայրենական հայագիտության մեջ», Գեւորգ Յազըճյան, «Մոլորակ» (Լոս Անջելես), 14-20.01.2004, «Արարատ» (Բեյրութ), 23.01.2004: «Աննախադեպ պաշտպանության աննախադեպ տապալումը», Արսեն Ալթունյան, «Վասն Հայության», դեկտեմբեր 2003: «Պրոֆ. Վալտեր Դիլոյանն ընդդեմ պրոֆ. Վալտեր Դիլոյանի», Նիկիտա Զարոբյան: «Գիտությունն ու կեղծիքն անհամատեղելի են», Արմեն Այվազյան, «Շրջադարձ» համահայկական հանդես, թիվ 2, 05.2004: «Ի պաշտպանություն ճշմարիտ գիտության», Ազգ, 23.12.2003: ««Իսկական պաշտպանություն» պատմության ինստիտուտում», Գեւորգ Յազըճյան, Ազգ, #228, 12.11.2003: «Պատմությունը վառոդ է, որը չոր պետք է պահել», Զորի Բալայան, Ազգ, #009, 01.23.2004, #010, 01.24.2004: «Շինծու՞, թե՞ իրական պատմություն», «Հարթակ» շաբաթաթերթ, # 6/33, 18.02.2004: «Վրեժխնդրությու՞ն էր», «Հայոց աշխարհ», 11.12.2003: Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասրյանի նամակները: ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՒՆ ------------------------------------------------ Հայկական հարցին նվիրված գիտաժողո՞վ վենետիկում (Թե՞ այդ հարցն առանց հայաստանի մասնակցության լուծելու արատավոր պրակտիկայի նոր դրսեւորում), Հակոբ Չաքրյան Հայագիտության «ջահակիրը» Ռուսաստանում (Կ. Յուզբաշյանի գործունեության մասին) Հայագիտության վերաբերյալ բանաձեւեր եւ հարակից նյութեր (2001-2002) Նյութեր 2002 թ. հայագիտության դաշտում տեղի ունեցած այլ զարգացումների մասին Քննադատական նյութեր 2003 թ. սեպտեմբերի 15-20-ը Երևանում տեղի ունեցած «Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով միջազգային առաջին համաժողովի վերաբերյալ Քննադատական նյութեր մոսկովյան ժողովածուում հրապարակված «Հայաստանի պատմության «ղարաբաղացումը»» հոդվածի մասին Պատմագիտական գրականության որակի անկումը և գիտական վերահսկողության լղոզումը Հարձակումները ՀՀ ԳԱԱ-ի և հայրենի պատմագիտության դեմ և հակազդեցության պակասը
  14. Արմեն Այվազյանի կայքէջը: http://www.hayq.org/index.php?p=1&l=arm
  15. Նախաբանի փոխարեն. Ուսումնասիրությունը բացահայտում է հայ զինվորականության գաղափարական և բարոյահոգեբանական արժեքների համակարգը 4-5 դարերում:Համեմատական քննության են ենթարկվում ասպետական,սամուրայական և հայ զինվորական պատվո վարքականոնները և նրանց հիմնադրույթները: Արմեն Այվազյան - Հայ զինվորականության պատվո վարքականոնը, Երևան, 2000թ. http://209.85.135.104/search?q=cache:I_tiG...t=clnk&cd=1
  16. SAS

    Need A Little Help

    1.Հավանական է ծագել է Գարսեվան անվան Գարսո կրճատ ձևից` ր-ի անկումով: Գասոյան <---Գարսոյան <--- Գարսո <--- Գարսեվան 2. Հարսոյան ազգանվան ռուսականցում Հ ---> Գ տառադարձումով
  17. Հարգարժան Հովհաննես, ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ, բայց շատ հայեր խնդիր ունեն Խորենացու հետ: Քո կարծիքը, մեղմ ասած, հակասում է Խորենացու գրածին: Իսկ իմ բերած Չինաստանի պտմությանը նվիրված օտար աղբյուրը, ՀԱՍՏԱՏՈՒՄ է Խորենացու գրածը: Եվ այն փաստը, որ Մամիկոն-Մամիկ-Մամգուն չեն ստուգաբանվում հայերեն կամ հարակից լեզուներով, ևս մի կռվան է՝ ի հոգուտ Խորենացու: Հրեայի նման հարցիդ հարցով պատասխանեմ: Ինչպե՞ս Խորհրդային Հայաստանում յոթանասուն տարվա ընթացքում, հարյուր հազարավոր հայեր իրենց հայրենիքում, բացառապես հայկական միջավայրում, մշակույթով, լեզվով և նույնիսկ անուններով և հոգեբանությամբ սոխացան ու ռուս դարձան: Սա մի տխուր ՓԱՍՏ է,որն ապացուցման կարիք չունի: Վկաներ կարելի է գտնել նույնիսկ այս ֆորումում:Ինչպե՞ս սփյուռքում, երկու սերունդ անց հայը դարձավ ֆրանսիացի, ամերիկացի ևն(Մեղա՜, մեղա՜ Արարատին...): Իսկ ինչո՞ւ մի Ճեն-Մամգունի սերունդները, դար ու կես հետո չէին կարող դառնալ հայից՝ հայ, Հռոմի պապից էլ՝ պապական:
  18. Հարգարժան Հովհաննես, այստեղ Մամգո անունով ճենացու-չինացու մասին կան տեղեկություններ, որ հաստատում են «ստախոս» Խորենացու գրածը: http://schools.keldysh.ru/sch1204/geo/data/asia/china/12.htm Առաջին մոտարկմամաբ, կարելի է այսպես թարգմնաել: 220-280թթ: Եռաթագավորության դարաշրջան: Ցաո Ցաոի մահից հետո նրա որդի Պին, գահընկեց անելով Խան հարստության(դինաստիայի) վերջին կայսրին, հռչակեց իրեն կայսր և սկցեց իշխել որպես Վեյ դինաստիայի կայսր:Քանի որ հարավային շրջանները չէին ճանաչում(ընդունում) նրա իշխանությունը, հարավ-արևմուտքում հիմնվեց Շու թագավորությունը(Հիմնադիր՝ Լյու Բեյ՝ Խան դինաստիայի կողմնակի մի ճյուղի ներկայացուցիչ: Առավելագույն հզորության ու ծաղկման հասավ Լյու Բեյի խորհրդական, մեծ զորապետ Չժուհե Լյանի ղեկավարության օրոք), իսկ հարավ-արևելքում՝ Ու- ի թագավորությունը(այդ թագավորությունը, հիմնադրված Սուն Ցյուանի կողմից, առաջինն էր այսպես կոչված «Վեց դինաստիաներից»՝ Նանկին մայրաքաղաքով): Չժուհե Լյանի մահից հետո Շուի թագավորությունը գրավեց Վեյի զորապետ Սիմա Ենը:Շուի բանակի մնացորդները արքայազնի(prince) գլխավորությամբ,որը Պարսկաստանի պատմություն մեջ հայտնի է Մամգո անունով, փախան Պարսկաստան: Մամգոն և նրա մարդիկ ծառայության մտան Շապուհ I -ի մոտ:Սիմա Են գրավելով Վեյի գահը, հիմնադրեց Ցզին դինաստիան և իրեն հռչակեց կայսր: Այնուհետև գրավելով Ու թագավորությունը, ժամանակավորապես միավորեց Չինաստանը: Սկսվեց «Մեծ ծաղկման» կարճամյա շրջանը, որով էլ վերջանում է Եռաթագավորության դարաշրջանը(280-290թթ)
  19. Աստված հոգին լուսավորե...
  20. SAS

    Orthography #1

    Մի բան չեմ հասկանում. ի՞նչ կապ ունի ուղղագրությունը «գրաբար-աշխարհաբար պայքարի», տառաձևերի և արաբական թվանշանների հետ:Հեղինակը ի՞նչ է, իր ընթերցողներին, կներեք, էշի տեղ է դնում: Ինչո՞ւ հեղինակը չի հիշում,ասենք, Թումանյանի և Աճառյանի անուններն ու նրանց կարծիքը:Այս երկու պատվական հայերը միասին վերցրած մի Մակինցյան կամ մի դոցենտ ու դոկտոր չարժե՞ն:Ինչո՞ւ չի հիշում Պարույր Սևակին, որի դիպուկ արտահայտությամբ, Աբեղյանը մի գիշերվա մեջ մի ամբողջ ժողովուրդ անգրագետ դարձրեց: Մի՞թե շատախոս, ջուր ծեծող դոցենտը ցայսօր չի հասկացել, որ ուղղագրության փոփոխումը քաղաքական որոշում էր և ոչ թե պատմական, լեզվական կամ մշակութային անհրաժեշտություն:Նոր վարդապետություն էին որդեգրել ռսացած նորօրյա Գրիգոր Պարթևները, և օրվա հրամայականն էր ու կարգախոսը՝ ոչնչացնել հինը,ավանդականը, մայրենին ու հայրենին: -Քանդե՜նք հին աշխարհը հիմքից: Ու քանդեցին... Ուղղագրությանը հետևեց վանքերի ու եկեղեցիների ջարդը, իսկ քիչ անց՝ անմեղ մարդկանց զանգավածային կոտորածը: Երևանում ես առիթ եմ ունեցել այս հարցով խոսել տարբեր մարդկանց հետ: Զարմանալի վիճակագրություն.լեզվի և գրականության հետ կապ չունեցող մարդիկ,չնչին բացառությանբ, կողմ են, իսկ դոցենտ-պրոֆեսոր՝ հայոց լեզվի մասնագետները՝ դեմ:Գուցե վախենում են, որ հին ուղղագրությունը իրենց հացի՞ց կզրկի:Թող չանհանգստանան, իրենց գրչակից «Գիտական կոմունիզմի» դոցենտ-պրոֆեսորներն այսօր, հանկարծակի Պողոս դարձած, աստվածաբանության դասեր են տալիս: Եթե նոր ուղղագրությունը լուծեր բոլոր հարցերը, ապա կարելի էր աչք փակել ու համաձայնվել «նորի», միշտ «նորի» մարմաջով տարված մարդկանց հետ: Այսօր Երևանում իրեն մտավորական կարծող մարդկանց տասից ինը չգիտի, որ հոտնկայս(յՈՏՆկայս) բառը ոչ մի առնչություն չունի հոտ ու բարմունքին: Երեխաները անգիր պետք է հիշեն, որ հայկական Որոտանը գրվում է «ո»-ով, իսկ օտար Վորոշիլովը, Վոլտերը, Վոլտը՝ «վ»-ով:Իսկ եթե մեկը հարցնի, թե Որմիզդն էլ է օտար, չէ՞, ապա պատասխանը կլինի՝ ավանդորեն այդ անունն այդպես է գրվել: Չարաբաստիկ նոր ուղղագրությունը, եթե ինչ-ինչ խնդիրներ լուծեց, ապա նույն պահին և տեղում ծնեց նոր հարցեր: Կա նաև... տնտեսական խնդիր: Կարծեմ Ռ.Իշխանյանի մոտ եմ կարդացել, որ հին ուղղագրութամբ նույն տեքստը ավելի կարճ է ստացվում, քան թե նոր ուղղագրությամբ: Եթե նույնիսկ 5%-ով է կարճ, ապա 100 գրքի փոխարեն կարելի է հրատարակել 105 գիրք: Մի՞թե այնքան հարուստ ենք, որ 105 գրքից՝ 5-ը դուրս ենք գցում: Վայ Կրեսոս են մեր գլխին դարձել:
  21. Հարգարժան դոցենտ Գուրգեն Սարգսյան, մի՞թե «բազմաթիվ երկրների պետություններ» հայերեն է...
  22. Հարգարժան Հովհաննես, հավատա, բոլորս էլ սովորում ենք և դրանով իսկ ֆորումը հետաքրքիր է ու ձգող:Սակայն եթե ասենք «կորիզային հնոց», ապա հաջորդ քայլը պետք է լինի՝ «կորիզային պատերազմ = nuclear war», «կորիզային զենք =nuclear weapon» «կորիզային ֆիզիկա =nuclear phisic» «կորիզային տեխնոլոգիա = nuclear technology » ևլն: Իմ ձեռքի տակ ունեցած բառարանն ինձ հուշում է, որ «կորիզ» անգլերեն կլինի նաև՝... bonelet: Հիմա ի՞նչ է, ես իմ խեղճ ու կրակ անգլերենով ասեմ bonelet war? Ինձ թվում է չափանիշ պետք է լինի հայերեն լեզուն՝ իր բառակազմական ներքին օրենքներով ու պատմական ավանդույթներով, այլ ոչ թե ամերիկա\ռուսա\ֆրանսա\ կամ որևէ ջանդամի հայ:Մեռածները չէ որ պետք է թաղեն ապրողներին: Ինչ վերաբերում է ծիրանի միջուկին ու կորիզին, ապա, իմ կարծիքով, դրանք այնքան են իրարից տարբեր, ինչքան ձմերուկի միջուկն ու կորիզը: Անհամբեր սպասում եմ նոր տեղեկությունների: Տերն ընդ քեզ:
  23. Հարգարժան Հովհաննես, կարո՞ղ եք ավելի մանրամսն տեղեկություններ հաղորդել:Մասնավորապես, հնարավո՞ր է Մոսկվայից պատվիրել այդ բառարանը: Կանխավ շնորհակալ եմ: Հ.Գ. 1. Sniper = Նշանառու 2. Կորիզային հնոցներ = Միջուկային հնոցներ
  24. Պարոն Բալիոզյան, ինչո՞ւ միայն անգլերեն եք գրում:Ինչքան ես հասկացա, դուք գիտեք նաև հայերեն:
  25. Ավա՜ղ, Հովհաննես, վրացիներն ազգովի ավելի շուտ թուրք կդառնան, քան թե կնդունեն որևէ հայկական ազդեցություն:Սուրբ Մաշտոցը վկա:
×
×
  • Create New...