Jump to content

SAS

Members
  • Posts

    654
  • Joined

  • Last visited

Everything posted by SAS

  1. Սուքիաս՝ հունարեն նշանակի՝ հանդարտ, խաղաղ: Soukias = still, quiet, pacific(in greek).
  2. Մշո բարբառում ման նշանակում է նոր զտած կաթի սերուցք...
  3. Հովհաննես, Տիգրանը չէր, Արտաշեսն էր: Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ, Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն, Եւ անցեալ որպէս զարծուի սրաթև ընդ գետն, Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն՝ Ընկէց ի մէջք օրիորդին Ալանաց, Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին, Արագ հասուցանելով ի բանակն իւր: Տեղ ոսկի տեղայր Ի փեսայութեանն Արտաշիսի, Տեղայր մարգարիտ Ի հարսնութեան Սաթինկանն:
  4. Հայերնում կա իրանյան լեզուներից փոխառած ՆԱԽՃ-իր(ջարդ-կոտորած-սպանդ-եղեռն ) բառը: Հավանաբար իր-ը՝ ածանց է( տես՝ ոճիր, կարմիր, նախիր ևն): Ուստի՝ Ա Նախճ-աւան կարելի է ստուգաբանել որպես վայր, որտեղ տեղի է ունեցել մեծ կոտորած, ջարդ: Բ Շատ ժողովուրդների մոտ մեռյալները համարվել են պիղծ և նրանց թաղել են հատուկ տեղերում: Ըստ այդմ՝ Մահիճ-աւան = Մահճ-աւան = Նահճ-աւան = Նախճ-աւան: Գ Չեչենների ինքնանվանումը ՆՈԽՉ(Ճ)Ի է, որ ածանցում են Նոյ անունից: Չեչենները Նախչ(ճ)աւան ստուգաբանում են որպես նոխչ(ճ)իների բնակավայր: Նրանք իրենց համարում են ուրարտացիների հետնորդներ:
  5. SAS

    Hamo Sahyan

    ԿԳԱՄ Եթե մինչև անգամ Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Ուր էլ լինեմ, կգամ: Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, Վերջին հույսդ քամին առած-տարած լինի, Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ Մենության մեջ լացող երգիդ վրա: Եթե մինչև անգամ Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ, Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես, Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից... Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք, Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա: Եթե մինչև անգամ հազար սարի ետև Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ, Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ, Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ, Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ Անակնկալ դարձիս իրողությամբ— Քո տան ու քո հոգու տարողությամբ, Երազներիդ, կյանքիդ տևողությամբ: Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված, Արտասուքից խաշված դեմքիդ վրա: Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի, Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի, Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի, Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ: Գետնի տակից կգամ, Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ, Կգամ ու թափ կտամ Հարդագողի փոշին շեմքիդ վրա:
  6. SAS

    Hamo Sahyan

    Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ, Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն, Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։ Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը, Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ, Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ Դեռ թիապարտ եմ։ Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում, Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ, Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան, Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։ Հավիտենության լծորդն եմ անդուլ, Բայց և կարճատև մի ակնթարթ եմ, Փոթորիկներ են եռում հատակիս, Թեև երեսից այսպես հանդարտ եմ։ Կյանքս ավարտելու վրա եմ արդեն, Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ... Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։
  7. SAS

    Hamo Sahyan

    Արագիլները Դուք ինձ չե՞ք ասի, որբացած բներ, Ի՞նչ էին խոսում իրար ականջի Արագիլները չվելուց առաջ: -ՏԱՌԱՊՈՒՄ ԷԻՆ: Դուք ինձ չե՞ք ասի, աստղեր ու արև, Ի՞նչ էին խոսում իրար ականջի Արագիլները չվելու պահին: -ՏԱԳՆԱՊՈՒՄ ԷԻՆ: Դուք ինձ չե՞ք ասի, անձմեռ հեռու, Ի՞նչ էին խոսում իրար ականջի Արագիլները չվելուց հետո: -ԿԱՐՈՏՈՒՄ ԷԻՆ: Անքուն եղեգներ անձմեռ հեռվի, Ի՞նչ էին խոսում արագիլները Ձեզ «մնաք բարով» ասելուց առաջ: -ՇՏԱՊՈՒՄ ԷԻՆ: Բուք արտաշնչող լեռնագագաթներ, Ի՞նչ էին խոսում հոգնած ու մրսած Արագիլները ետ գալու պահին: -ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ:
  8. Գումար(ղումար)՝ թղթախաղ: Հավանաբար հայերեն գումարը՝ թուրքերենի միջոցով- տուն տարած-բերած աղջկա նման- վերադարձել է նորից մեզ՝ ղումար դարձած: Իսկ խումար (ԽՈՒՄ+ՀԱՐ- խմիչքը գլխին տված\խփած\հարվածած) բառը ինչո՞ւ չի կարելի ածանցել խմել բառից:
  9. SAS

    Hamo Sahyan

    *** Որ ժամին ձեր սիրտը կուզի, Իմ դուռը բաց է: Մի նայեք, որ պատուհանիս Լույսը հանգած է: Քուն ու արթուն մի հարցրեք, Ներս եկեք, տուն է: Մինչև անգամ հույսն էլ քնի, Հոգսը արթուն է: *** Մեր տան պատից մի քար լիներ, Նստեի վրան Ու պատմեի անտուն կյանքիս Հեքիաթը նրան: Պատմեի, թե այս աշխարհում Ինչեր եմ քաշել Եվ գլխիս տակ քանի՜, քանի՜ Քարեր եմ մաշել: Ու լսեի վերջին անգամ Խորհուրդը նրա Ու մեռնեի ապուպապոտ Այդ քարի վրա... *** Այնպես ես գալիս, այնպես գնում, Ով դու արարող և ավերիչ, Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝ Բերածդ ի՜նչ էր, տարածդ՝ ի՜նչ: Գալիս ես որպես իրարանցում Եվ անց ես կենում որպես երազ. Կյանք իմ, դու ձրի ներկայացում,- Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:
  10. SAS

    Լեզու

    Ինձ այդպես էլ ոչ մեկը չբացատրեց, թե ինչո՞ւ դասական ուղղագրությամբ հայերԷն: Ի միջի այլոց, վրացերենում լեզու կլինի «էնա»: Հայերէն = հայեր + էն = հայեր + էնա = հայերի լեզու: Իսկ քանի որ հայերենը բառի վերջում «չի սիրում» ձայնավոր( հավանաբար վերջնաշեշտային լինելու պատճռով ), ապա «հայեր + էնա»-ի մեջ ա-ն սղվել է: Այս ստուգաբանությունն էլ անվանենք փողոցային...
  11. SAS

    Լեզու

    Վրացերենում ՝ Սոմեխ-ի = հայ Սոմխուր-ի = հայերեն
  12. Խաղը դատել է բաքվեցի Թոֆիկ Բահրամովը...
  13. SAS

    ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

    Մի անգամ ևս ոգեկոչենք լիտվացի բանաստեղծին: ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԶԱՆԳԵՐԸ Ողբերգության պես ու սուրբ հավատի Զանգերն են հնչում Սարդարապատի: Ասես մարդկային արցունքները ջինջ Խտացել այստեղ, դարձել են պղինձ: Խտացել այստեղ, փոխվել են երգի Ժամանակի մեջ ու տիեզերքի: Ողբերգության պես ու սուրբ հավատի Զանգերն են հնչում Սարդարապատի: Արարատ լեռան հայացքի տակ ծեր Բիրտ յաթաղանն էր վայրի շառաչում... Բայց բարբարոսը, ո՛չ, չէր հասկացել, Որ վերքերից են վարդերը աճում: Մի բուռ հայ մնաց և ահեղ մի ցավ, Մի բուռ հայ մնաց և ոխ մի շաչուն... Բայց մարդասպանը, ո՛չ, չհասկացավ, Որ վերքերից են վարդերը աճում: Եվ արնոտ հողում Սարդարապատի Բռնկվեց կռվի վարդը սրբազան... Եվ դահիճներն այն նենգ ու տմարդի Զարմանքով հանկարծ այդ վարդը տեսան... Տեսան վարդն ահեղ ու սարսափելի, Որ արցունքից ու բոցից էր աճում: Եվ նա, ով մահն էր բերում հայերի, Ինքը գալարվեց մահվան սև ճահճում: Ազգասպանության ահավոր հնձից Փրկվեց արնաքամ մի բուռ հայություն: Արարատ լեռան զորավոր շնչից Նա ոգի առավ, առավ հարություն: Ես անիծում եմ եղեռն ու նախճիր, Ես անիծում եմ գործերը մահվան: Փառաբանում եմ այս վարդերը հիր Եվ այս զանգերը վերածնության... Զանգերն են զնգում Սարդարապատի... Պղնձե զանգը Նման է վարդի... Սև գործերի դեմ՝ Լուսավոր զանգեր... Հանգեր են ասես, Երգի, Հավատի, Հարության հանգեր... Սարդարապատում Հնչում են զանգեր... Էդուարդաս Մեժելայտիս Թարգմանությունը՝ Վահագն Դավթյանի
  14. SAS

    ՀՐԱՉՅԱ

    Բարի օր, Արփա ՆԿՎԴ = Ներքին Գործերի Ժողովրդական Կոմիսարիատ(ինչպե՞ս հայերեն թարգմանել՝ կոմիսարների տո՞ւն ): Եթե գրեի ՆԳԺԿ, ապա այդ հապավումն ավելի՞ հասկանալի կլիներ: Իսկ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆ Մուղդուսին(մահտեսի-հաջի)՝ այդ ՆԳԺԿ-ի պետն էր՝ կոմիսարը: Հայ էր, Մուղդուսի են ասել: Իրեն էլ հետո բանտ նստեցրին ու թխկացրին:
  15. SAS

    ՀՐԱՉՅԱ

    Հրաչյա Աճառյանի «գործով» զբաղվել է անձամբ Հայաստանի ՆԿՎԴ-ի պետ Մուղդուսին: Նախաքննությունն ավարտելուց հետո նա գիտնականի առաջ դնում է պատրաստի արձանագրությունը: - Հրաժարվում եմ ստորագրել,- ասել է Աճառյանը: - Իսկ գիտե՞ք, թե այդ դեպքում ձեզ ինչ է սպասում: - Գիտեմ, բայց չեմ կարող: - Ինչո՞ւ: - Որովհետեւ արձանագրության մեջ ինձ վիրավորող մի խոշոր անճշտություն կա: - Ի՞նչ անճշտություն: -Ելնելով իմ լեզուների իմացությունից, դուք գրում եք, որ ես հանդիսանում եմ անգլիական, ֆրանսիական, գերմանական, իտալական, ճապոնական եւ, թուրքական, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների հատուկ ծառայությունների գործակալ: Այդ բոլորը ես ընդունում են: Ավելին, ես տիրապետում եմ ևս մի քանի տասնյակ կենդանի եւ մեռած լեզուների, այնպես որ, հանգիստ կարող եք ավելացնել այդ լեզվով խոսող երկրների հատուկ ծառայությունները նույնպես: Սրա հետ ևս ես համաձայն եմ: Բայց, կրկնում եմ, արձանագրության մեջ կա մի մեծ անճշտություն: - Ի՞նչ անճշտություն: - Ես թուրքական լրտես չեմ: Հանեք այդ մեղադրանքը, կստորագրեմ արձանագրությունը,- եղել է Աճառյանի պատասխանը:
  16. Սիրելի Հովհաննես, այսօր «ցանկացած» հարակատար դերբայը նշանակում է՝ ա) յուրաքանչյուր, ամեն, ամեն մի բ) յուրաքանչյուրը, ամեն ոք գ) ուզածը Իհարկե, «ցանկացած մարդուն ընտրիր»՝ սխալ է, բայց «ցանկացած(=ԱՄԵՆ ՄԻ) մարդու կարող ես ընտրել»՝ ճիշտ ձև է համարվում: Ճիշտ է նաև «ցանկացածԴ(= ՔՈ ՈՒԶԱԾ) մարդուՆ կարող ես ընտրել»: Սակայն այս երկու նախադասությունների միջև կա իմաստային տարբերություն: Կամ՝ Վրացական իշխանությունները ձգտում են ցանկացած(=ԱՄԵՆ) գնով ցածրացնել և հասցնել հայոց լեզուն «ընտանեկան լեզվի» կարգավիճակին: Բայց ինձ թվում է, թե արդեն չենք կարող ասել՝ Վրացական իշխանությունները ձգտում են ցանկացածԴ գնով ցածրացնել և հասցնել հայոց լեզուն «ընտանեկան լեզվի» կարգավիճակին: Շատ հավանական է, որ ցանկացած բառի իմաստային այսպիսի ընդլայնումը հետևանք է ռուսերենի ազդեցության:Այս պարագայում՝ բարեբաստ... Ռուսերենում կա ԼՅՈՒԲՈՅ բառը, որ թարգմանվում է ՝ ա)յուրաքանչյուր, ամեն, ամեն մի բ) յուրաքանչյուրը, ամեն ոք գ) ուզածը, ցանկացածը
  17. Խնձորեսկ անվան եսկ ածանցը հավանաբար առնչվում է ես\իս\ուս ածանցի հետ: ՎարդենԻՍ\ԳորԻՍ\ՄասԻՍ ԿյորԵՍ\ԽնձորԵՍկ( Եղեգնաձորի շրջանում կա Խնձորեկ գյուղ) ԱրամՈՒՍ\ ԱրավՈՒՍ իս\ես\ուս վերջածանցներով տեղանունները տարածված են հիմնականում Սյունիքում:
  18. Խեւի = ձոր, խելի = ձեռք Վելի = դաշտ, հարթավայր
  19. SAS

    Գրաշրջում

    Տո տղա աղտՈտ <---> Տո տղա աղտՈտ Իսկ սա բռնե՞ց...
  20. Հին Աստվածներ թատերգությունից Իջե՛ք,իջե՛ք, երազներ, իջե՛ք զգույշ երազներ, շոյո՛ղ,անո՜ւշ երազներ, իջե՛ք քնքո՜ւյշ երազներ: Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր, բախտի կարկաչ ու հույսեր. դող ու անձուկ ու կարոտ, ծածուկ արցունք վարանոտ. խելքի-մտքի հակասում, միշտ նո՛ր կյանքի սպասում... Իջե՛ք,իջե՛ք, երազներ, ... ... Գգվանք,ժպիտ, գույն ու բույր, աչեր վճիտ ու համբույր. իղձեր անվերջ, անմեկին, տագնապ ու տենչ մոլեգին. օրօր,գրգիռ ու հույզեր, սրտի թրթիռ, երգ ու սեր... Իջե՛ք,իջե՛ք, երազներ, ... ... Աստղեր թովիչ, բոց ու կայծ, ցնորքներ վառ ու առկայծ. հավատ ուժի, մեծության փառքի,կամքի գոյության. շռինդ,թնդյուն, հպարտանք, իմաստություն... բյո՛ւր պատրանք: Իջե՛ք,իջե՛ք, երազներ, ... ...
  21. SAS

    Գրաշրջում

    Մի լար, մի լար, Հովհաննես, դեռ շատ բառեր կան: Աղետ------տեղա(տեղա, անձրև) Բիբ--------բիբ Գոմ -------մոգ Լեղակ---- կաղել Լերկ------ կրել Ղեկ------- կեղ Քաղաք ----քաղաք
  22. SAS

    Գրաշրջում

    Աղտ..........Տղա Առկա........Ակռա(ատամ) Ահա.........Ահա Ապա..........Ապա Ամրակ.......Կարմա Ամուլ.........լումա Անաչք.......Քչանա Գոգ............Գոգ Զարմ.........Մարզ Հոգ............Գոհ Խակ...........Կախ Ուզել..........լեզու Փաթ..........Թափ Վերեվ........Վերեվ լեղել.........լեղել Քնատ........Տանք Մարե........Երամ Նազան......Նազան Նարե........Երան Վես...........Սեվ Ջոջ...........Ջոջ Ջեմ............Մեջ Կալել.........Լելակ(արագիլ) Խաշ-------Շախ Ամուլ------Լումա Ահ---------Հա(այո) Վախ-------Խավ Լու---------Ուլ Նամ ..... Ման Նան-------Նան Պապ------Պապ Հավ-------Վահ(բացականչություն) Նոթ.-------Թոն(անձրև)..... Քիչ--------Չիք Տաշ-տուշ....Շատ-շուտ Մարե ահա երամ <---->Մարե ահա երամ
  23. ԳՐԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ Բերել այնպիսի հայերեն բառեր, որ գրերը շրջելով, նորից ստացվի հայերեն կամ հայերենում գործածվող բառ... Արեվ------Վերա և նմանատիպ գրաշրջություններն անցանկալի են... Ուրեմն՝ յառա՜ջ, մէկ՝ յաջ, մէկ՝ յահեակ... ===================== Բահ--------Հաբ Բիբ---------Բիբ Գին--------Նիգ Գետ--------Տեգ Գրավ-------Վարգ Թաս--------Սաթ Թաթ--------Թաթ Թութ--------Թութ Թիվ---------Վիթ Կաթ--------Թակ Կալ---------Լակ Կոթ---------Թոկ Լիճ---------Ճիլ Լեզու-------Ուզել Մարդ ----- Դրամ Միրգ-------Գրիմ Մերկ-------Կրեմ Մուկ--------Կում Մարգ-------Գրամ Մահ--------Համ Միս---------Սիմ( լար ) Մենք--------Քնեմ Մոմ----------Մոմ Նավ---------Վան Նաշ---------Շան(սեռ. հոլով) Սեկ---------Կես Սեգ---------Գես(մազ) Շուն---------Նուշ Շիշ----------Շիշ Պարապ-----Պարապ Ուրագ-------Գարու(սեռ. հոլով) Ուրու--------Ուրու Քնել---------Լենք( լայնք) Տատ---------Տատ Տուտ---------Տուտ Ծիծ----------Ծիծ Մենակ կատակ կանեմ <----> Մենակ կատակ կանեմ
  24. Ականջդ բեր ասեմ, ՄոսՋան. փս-փս-փս-փս... Որ մյուսները չլսեն:
  25. SAS

    Hayk Asatryan

    http://www.bvahan.com/ArmenianWay/aw/Asatr...Hayk/index.html «Իբրեւ գիտության եւ տեսական խղճմտանքի մարդ` [դոկտ. Հայկ Ասատրյանը] իր խոսքը ծառայեցրել է ճշմարտության, իսկ փրկարար ճշմարտությունը` իր անիրավված ժողովրդին»: Գ Նժդեհ 20-րդ դարի 30-ական թվականների Հայկական ցեղային շարժման գաղափարական գործիչների մեջ իր հզոր իմացականությամբ եւ վառ արտահայտված անհատականությամբ առանձնանում է Հայկ Ասատրյանը` «Նժդեհի գլխավոր, գուցեեւ միակ խորհրդատուն»2, որին Կարո Գեւորգյանը բնորոշում է` «գիտական մտապաշարով հարուստ եւ իր փիլիսոփայատիպ խառնվածքով հանրածանոթ...»3: Հայկ Ասատրյանը ծնվել է 1900թ. փետրվարի 5-ին, Ալաշկերտի գավառի Երից գյուղում4: Արմատները Տարոնից են: 8 տարեկանում կորցնում է հորը (հայրը` Կիրակոսը, գյուղապետն էր) եւ քրոջ ու եղբոր հետ մնում է մոր խնամքին: Նախնական կրթությունը ստացել է տեղի վարժարանում, որն ավարտելուց հետո մտնում է Հ.Յ.Դ. Աշակերտական միության շարքերը: Այնուհետեւ, ուսումը շարունակում է Երեւանի թեմական դպրոցում: Հայաստանի Հանրապետության օրերին Հայկ Ասատրյանը` որպես պատգամավոր Աշակերտական կազմակերպությունից, մասնակցում է Հ.Յ.Դ. 9-րդ Ընդհանուր ժողովին: 1918-1919 թվականներին, նրա խմբագրությամբ, Երեւանում լույս է տեսնում Հ.Յ.Դ. Աշակերտական միության օրգան «Շանթ» թերթը5: Իր մասնակցությունն է բերում 1921թ. փետրվարյան ապստամբությանը, որի ճնշումից հետո, ձերբակալությունից խուսափելու համար, ստիպված, հրաժեշտ տալով հարազատներին, անցնում է Թավրիզ (այստեղ ստանում է պարսկահպատակի անձնագիր): Շատ չանցած Թավրիզ է գալիս նաեւ . Նժդեհը եւ միասին անցնում են Եվրոպա: Եվրոպայում նա ուսանում է նախ Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցում, ապա` Պրագայի համալսարանի փիլիսոփայության բաժնում, որն ավարտում է 1930թ.` ստանալով դոկտորի աստիճան: Իր հետ ուսանած Անդրե Ամուրյանը հետագայում հիշում էր. «Հայկ մեծ եռանդով նվիրվեցավ փիլիսոփայության ճյուղին: Կարդալու եւ պարապելու հետաքրքրական եւ ինքնօրինակ կերպ մը ուներ: Նախ` վերարկուն երբեք չէր հագներ, այլ` կնետեր ուսերուն: Հաճախ կնստեր հատակին ու Նիցշեի եւ կամ Կանտի գիրքը առջեւ դրած` կկարդար եղանակով, ճիշտ դերվիշի տպավորություն ձգելով: Արդեն կենցաղով ալ Հայկը դերվիշ էր, աննյութասեր, կյանքի հաճույքներուն վրա քամահրանքով նայող. կատեր սուտն ու կեղծիքը, շողոքորթությունն ու քծնանքը, մարդոց թերությունները կըսեր իրենց ճակտին»6: Ուշագրավ են Ասատրյանին նվիրված հիշողություններում Բուլղարիայի նրա կուսակիցներից Կարո Մեհյանի (որ հանդես է գալիս «Սօսեաց տղան» ծածկանունով)` իր իմացականությունը բնորոշող վկայությունները: «Մղված իր սերեն, ինչպես եւ նպաստավորված իր արտակարգ հիշողութենեն, ան (իմա՛ Հ. Ասատրյանը-Մ.Լ.) ուսումնասիրած էր Հայաստանի աշխարհագրությունը մանրամասնորեն: Հայերեն թե օտար լեզուներով գրված բոլոր գործերը, որոնք կխոսին մեր երկրի մասին, ծանոթ էին անոր: Նաեւ մեր մատենագրության մեջ չկար տող մը, որուն վրա ան տքնած չըլլար: Նարեկացիեն երկար հատվածներ կարտասաներ գոց: Իսկ առհասարակ հայերեն լեզուն ան իրեն համար վերածած էր տեսակ մը մասնագիտության: Տեւապես «կխուզարկեր» բառերը, կբաղդատեր օտար բառերու հետ ու չէր հանդարտեր, մինչեւ որ չլուծեր անոնց ծագման կամ արմատի հանգույցը: Սեղմ` իր մտածումներուն մեջ եւ ատկե` քիչ մը «թանձր» արտահայտվելու իր ձեւով, Հ. Ասատրյան հարկադրվա՞ծ կըլլար, թե՞ կնախասիրեր նոր բառեր կերտել: Իր փոքրաթիվ գրքերուն եւ բազմաթիվ հոդվածներուն մեջ ունի մեծ թիվով բառեր, որոնք «իրն» են, եւ զորս կարժե «լույսին բերել», տրված ըլլալով, որ անոնցմե շատերը արտահայտիչ են, հեշտալուր եւ մեր լեզվին օրենքներուն համապատասխան: Որովհետեւ այս «դերվիշը» ո՛չ միայն հասկացողություն եւ հմտություն, այլե՛ւ ճաշակ ուներ: Ճաշակ` ամեն բանի մեջ ու գեղեցկագիտական ըմբռնումով»7: Այնուհետեւ, Հ. Ասատրյանը անցնում է Բուլղարիա, ուր մնում է . Նժդեհի մոտ եւ գործում նրա հետ: Բուլղարիայի հետ է կապված նրա ազգային-քաղաքական գործունեության ամենաբեղուն եւ եռանդուն շրջանը: Հ. Ասատրյանը ուսուցչություն էր անում Սոֆիայի եւորգ Մեսրոպ ճեմարանում եւ, միաժամանակ, Հ.Յ.Դ. տեղի ԿԿ քարտուղարն էր: Հ. Ասատրյանը եղավ Նժդեհի ամենամոտ գործակիցը` 30-ական թվականների Հայկական ցեղային շարժումը ծավալելու եւ հիմնավորելու գործում: «...Հայկը աջ բազուկն էր Նժդեհին, երբ «Ցեղակրոնություն» գաղափարաբանությունը կխմբագրեր»8: Հ. Ասատրյանը խորապես ընկալեց Նժդեհի ուսմունքը եւ, մի տեսակ, մեկնիչ (թերեւս չգերազանցված) հանդիսացավ նրա գաղափարների: Վերջինիս երկու մենագրությունների` «Ցեղի ոգու շարժը», «Ամերիկահայությունը - Ցեղը եւ իր տականքը», վերաբերյալ Հ. Ասատրյանի մեկնաբանություններն ու խորհրդածությունները լավագույնս ա՛յդ են վկայում: 1932թ., Սոֆիայում, Հ. Ասատրյանի նախաձեռնությամբ եւ խմբագրությամբ լույս է տեսնում «Խռովք» իմաստասիրական-գիտական ամսագիրը, որը, սակայն, կուսակցության կողմից աջակցություն չի ստանում եւ փակվում է: 1935թ., Բուլղարիայի Հ.Յ.Դ. ԿԿ ներսում ունեցած տարաձայնությունների պատճառով, կուսակցության հետ իր կապերը փաստացիորեն խզում է: Դրանից հետո, 1936թ., կրկին Սոֆիայում, Ներսես Աստվածատուրյանի9 հետ լույս են ընծայում «Ցեղ եւ Հայրենիք» կիսամսյան, որը նույնպես երկար կյանք չի ունենում: 1937թ. Հ. Ասատրյանը պաշտոնապես Հ.Յ.Դ. Բյուրոյի կողմից հեռացվել է կուսակցությունից10: Ի դեպ, Ասատրյանը Հ.Յ.Դ.-ից հեռացվել է մի փոքր շուտ, քան Նժդեհը, եւ ոչ առանց հիմքի. այս կապակցությամբ, «Ամրոցը» իր 1937թ. թիվ 20-ի խմբագրականում Հայկին համարում էր քավության նոխազ Նժդեհի «մեղքերին»: Մեզ հայտնի են 1933թ. Սոֆիայում հրատարակված նրա երկու գրքույկները` «Ցեղանենգ շեյթանը» եւ «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության եւ Մայիս 28-ի մասին»: 1937թ. Նժդեհի հետ հիմնում եւ մինչեւ 1944թ. հրատարակում են «Ռազմիկ» հասարակական-քաղաքական կիսաշաբաթաթերթը, որը, փաստորեն, Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպության թերթն էր: Խմբագիրը, որոշ ընդմիջումներով, Հայկ Ասատրյանն էր: Եղել է Տարոնական շարժման հիմնադիրներից ու գաղափարախոսներից մեկը եւ 1938-1939թթ. Ն. Աստվածատուրյանի հետ խմբագրել է Սոֆիայում հրատարակվող «Տարոնի Արծիվ»-ը, որը Տարոն-Տուրուբերանի Հայրենակցական Միության պաշտոնաթերթն էր: 942թ. Հ. Ասատրյանն ավարտում է Հայկական հարցին եւ արժեքներին նվիրված իր «Հայաստան-Արիական նախադիրք Առաջաւոր Ասիայում» գրքի Ա մասը (գրքի առաջաբանը գրել է . Նժդեհը) եւ շտապ մեկնում Բեռլին` դա գերմաներեն թարգմանել տալու եւ անմիջապես հրատարակելու համար: Այդ գործի կարեւորությունը պայմա- նավորված էր նրանով, որ մի շարք եւրոպացի գիտնականներ սխալ տեղեկություններ էին տվել Հայ ցեղի ծագման մասին (կասկածի տակ էր դրվում հայերի արիական ծագումը), եւ այս ապատեղեկատվության հիման վրա նացիստական կուսակցության մեջ ձեւավորվել էր մի թեւ` Ռոզենբերգի ղեկավարությամբ, որը հայերին վերագրում էր սեմական ծագում: Վտանգի տակ էր գերմանական տիրապետության տարածքում բնակվող շուրջ 400 հազար հայերի գոյությունը: Հետեւաբար, անհրաժեշտ էր գործնական ու գիտական-քարոզչական միջոցներով վերացնել այդ վտանգը: Կապված Հ. Ասատրյանի Բեռլին մեկնելու հետ, 1943թ. սկզբին Գ Նժդեհի կողմից Բուլղարիա է հրավիրվում Կարո եւորգյանը (որը Սալոնիկում 1928-1937թթ. խմբագրում էր «Հորիզոն» թերթն ու եղել է տեղի Ցեղակրոն Ուխտերի ղեկավարը), որն առժամանակ խմբագրում է «Ռազմիկը»: 1943թ. վերջին Հ. Ասատրյանը վերադառնում է Բուլղարիա եւ կրկին անցնում «Ռազմիկ» թերթի խմբագրության գործին, ինչպես նաեւ ավարտում իր գրքի Բ մասը, որը սակայն լույս չի տեսնում: Երբ 1944թ. համայնավարները գրավեցին Բուլղարիան, իրար ետեւից ձերբակալվեցին . Նժդեհը, Հ. Ասատրյանը (ձերբակալվել է 1945թ. հունվարի 27-ին) եւ Ն. Աստվածատուրյանը: Հ. Ասատրյանը, դատապարտվելով 10 տարվա ազատազրկման, նախ ուղարկվում է Քիշնեւի, այնուհետեւ` Ուրալի բանտ, ուր գտնվում էր նաեւ Ն. Աստվածատուրյանը: Վերջինս կարճ ժամանակ անց մահանում է: Իր սիրելի ընկերոջ մահվան լուրը Ասատրյանն առնում է անկողնում ծանր հիվանդ պառկած եւ հազիվ կարողանում է տեսնել միայն նրա դիակը` բանտից դուրս հանելիս: 1952թ. Ասատրյանին Ուրալից փորձում են տեղափոխել Երեւան (Նժդեհի մոտ)` Դաշնակցության եւ Թուրքիայի հետ կապված խնդիրներում օգտագործելու համար: Սակայն, իր առողջական ծանր վիճակի պատճառով, դա տեղի չի ունենում: Հ. Ասատրյանի ձերբակալումից հետո հալածվում են նաեւ նրա ընտանիքի անդամները. կնոջն ու երկու աղջիկներին (Հեղինե — Արածանի) աքսորում են Պավլիկենի քաղաքը, ուր աքսորվել էր նաեւ Նժդեհի ընտանիքը: Նրանց ստիպում են ամեն առավոտ ու երեկո ստորագրություններ տալ` ներկայության համար, իսկ տիկնոջը նույնիսկ արգելում են աշխատել: 1947թ. Ասատրյանի կինը (Սիրանուշ Խանջիկյան) Չեկայի կողմից ստանում է կեղծ երկտող` իր ամուսնու մահվան մասին, որից հետո նրան խրատում են ամուսնանալ, քանզի, հակառակ դեպքում, աշխատանքի իրավունք չի ունենա եւ կդիտվի որպես հակակառավարական անձ: 1951թ. տիկին Ասատրյանը ամուսնանում է մի բուլղարացու հետ` այդպես փորձելով պահել իր երկու աղջիկներին: 1955թ. ընդհանուր ներման շնորհիվ ազատվելով բանտից, Հ.ԽԱսատրյանը ծանր հիվանդ վիճակում վերադառնում է Սոֆիա եւ ցավով իմանում իր ընտանիքի ու հատկապես կնոջ նկատմամբ` Չեկայի խարդավանքների մասին: Սակայն ստիպված է լինում հաշտվել իրականության հետ եւ մնում է իր մեծ աղջկա` Հեղինեի մոտ (ի դեպ, Հեղինեի կնքահայրը Նժդեհն էր): Սարգիս Սարունու վկայությամբ, բանտարկության տարիներին «թերթի լուսանցքներուն վրա, Հայկ գրած էր ընդարձակ դյուցազներգություն մը, որով կուտար հայ ժողովուրդին ամբողջ պատմությունը, սկիզբեն մինչեւ մեր օրերը»11, որը, ցավոք, կորել է: Ասատրյանի` աքսորի վերջին տարիներին գրած անավարտ, «հանգավոր մեկ վեպի» մասին է վկայում նաեւ նրա բանտակից Կարո Մեհյանը12: 1956թ. հունվարի 13-ին Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. «Ա՜խ, Հայաստա՜ն...»: Այսպես է ընդհատվում ցեղադրոշմ կյանքը հայաշունչ մտավորականի, որի դեռեւս քիչ հայտնի տեսական ժառանգությունը կգա անշուշտ լրացնելու հայ, թերեւս ոչ այնքան հարուստ, ազգային-իմաստասիրական միտքը: ՄՈՒՇԵՂ ԼԱԼԱՅԱՆ
×
×
  • Create New...