Jump to content

SAS

Members
  • Posts

    654
  • Joined

  • Last visited

Everything posted by SAS

  1. SAS

    ԳԱՐՈՒՆ Ա

    Արփա, հայերենից հայերեն տառադարձելու համար, կարող եք օգտվել այս ծրագրից: http://www.genocide.ru/translit/convert.html ԱՌԱՋԻՆ ԾԻԼԵՐ Զեղուն աւիշն հողերուն տակ պայթեցուց Սերմերն։ Արտերս այս գիշեր Կանանչցեր են լուսընկային տակ գարնան... — Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր, Քըրտինքիս ցօղը վըրան։ Կատաղօրէ՜ն, կատաղօրէ՜ն յորդեր են Տե՛ս, ցորեններն աղածրի. Դաշտերն հագեր են զմրուխտէ պատմուճան... — Քոյրի՛կ, ծիլ մը բեր ինծի, Եզիս շողիքը վըրան։ Կը փողփողին արտավարէ արտավար Կարծես կանանչ մոմիկներ։ Ամէն ընձիւղ մարգրիտ մ՚ունի իր բերանն... — Հօտա՛ղ, ինծի ծիլ մը բեր, Արեւուն շողը վըրան։ Կը զարդարէ ամայութիւնը հողին Մատղաշ ծաղի՛կը հացի։ Կանանչին մէջ կոշտերը թուխ կը լողան... — Հարսնո՛ւկ, ծիլ մը բեր ինծի, Մատերուդ բոյրը վըրան։ Ծիլ արտերուս մէջն է ծըլեր նըշենիս, Հոն միսմինա՜կը ծաղկեր... — Մայրի՛կ, քոյրի՛կ, հօտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական, Բերէք անկէ ծաղիկներ, Բերէք վարդգոյն ծաղիկներ, Հընձուորին յո՜յսը վըրան։ ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՎ Դաշտերուն վրա իր տրտմությամբ համառող Անձրեւը չէ՛ ասիկա։ Գարնան ջաղբն է՝ որ ցանքերուն վրա անհուն Լուսացընցուղ կը տեղա։ Աստղերն անհայտ, կարծես հալած արեւեն, Տեղատարափ կը թափին, Եվ կը լըվան իրենց լույսին մեջ փաղփուն Անդաստաններն ու այգին։ Կապույտն հանկարծ կու լա բուռըն ծիծաղեն, Եվ կը տեղա ադամանդ. Կը լուսնան կույր աղբերակներն ու կ՚երգեն Իրենց ծընունդն արգավանդ։ Անհունն ի վար կը հեղեղվին շառաչով Մեծ կաթիլներ շափյուղա, Լի արեւով, ցընծությունով, կապույտով, Ծիծաղներով սատափյա։ Մարգերը թաց կ՚արտաշընչեն զովություն... Կը լըվացվին գառնուկներ... Բո՜ւյրը հողին, հողին բո՜ւյրը, ծավալուն, Կը լեցնե գյուղն ու եթեր։ Ու արտերո՜ւս, արտերո՜ւս մեջ քրտնաշատ Իմ ցորյաններս համեցող Նոր ուժերով հորդահոսա՜ն կ՚ընձյուղին Կայլակներու մեջ ի լող։ Եվ մաքրըված անտառին մեջ, այս պահուս, — Ըստ իմ գյուղիս հեքիաթին- Կը ծնի եղնիկն, գոտիին տակ ծիրանի, Եղնորդ մը՝ նման լուսինին։
  2. ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ԽՈՍՔ ՀԱՎԱՍՏԻՔԻ Մ.Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ: “Ոչ միայն որ գործենն պարտական են, այլև որ յանձն առնուն “ Ա Քեզ հետ այս պահին զրուցել էր պետք Միայն նախդըրիվ - ոսկեղնիկով Եվ պետք էր գրել այն երկաթագիր տառերով միայն, Որոնց կերպը դու առել ես գուցե Հին գործիքներից մեր դարբինների Եվ այն կեռերից ամենատարբեր, Որոնցից զեն ու զարդ էին կախում... Բայց Գյուտարարիդ համեմատությամբ Ես` Դանիելյան թերատ այբուբեն, Զուրկ յոթնաղողանջ ձայնավորներից, Չեմ կարող զնգալ Ու չեմ էլ զնգում, Այլ պիտի հիմա լոկ բաղաձայնեմ, Թե պե՞տք է արդյոք, որ Քո անունով Մտքի մի օջախ կամ մի մայրուղի կոչվի աշխարհում, Եթե Քո անվամբ մի ամբողջ ազգ է կոչում ինքն իրեն, Ա՛զգ, Որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ, Սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբե՜ք` Թեկուզև մի օր... Եվ պե՞տք է արդյոք, Որ արձաններդ հառնեն աստ ու անդ, Եթե Ինքըդ Քեզ – քանի՜ դար արդեն – Քանդակում ես միշտ Մեր մանկաշխարհի պարզ հոգիներին Երեսուն և վեց կերպերով անքանդ: Պե՞տք է ուրեմն ... Ու պետք է եթե` Քեզ... պետք չէ բնա՜վ, Պետք է ... միայն մե՛զ: Բ Դո՛ւ, որ անվարան բնաբարձեցիր կռապաշտներին, Վերաքննությամբ պիտի մեզ ներես, Եթե խոսում ենք քանդակ – արձանից Զի կան արձաններ, որ կուռք չեն դառնում, Եվ միաստվածներ կան նոր ու նորեկ, Որ չեն տարբերվում կռապաշտներից: Եվ այն պատճարով պիտի մեզ ներես, Որ հնուց անտի սովոր լինելով Հարկի և տուրքի, Բաժի և սակի Ու վճարելով միշտ ճարահատյալ, Մենք հոգով լոկ մե՛կ հարկ ենք ընդունել` Հարկը հոգեկա՜ն: Եվ Դու` եզակի մի հարկահավաք, Որ ընտրված է – ոչ նշանակված, Ա՛ռ ու մթերի՜ր, Ա՛ռ ու պաշարի՜ր Տասնըվեցդարյա հարկը մեր հոգու, Որպեսզի կրկին վերաբաժանես` Մեր նեղ օրերին, Բայց... իբրև նպաստ Եվ ոչ մուրածո ողորմաբաժին... Գ Աշխարհազբոսիդ համեմատությամբ Ես մինչև անգամ Արաքս չտեսած տնաբնակըս, Ի լրո՛ գիտեմ, Որ քեզ ծին տված բնիկ գավառում Կար մի մենաստան` «Սուրբն Կարապետ», Որի դռները փակ էին ընդմիշտ կանանց սեռի դեմ: Մենք կին չենք, Այր ենք, Տղամարդ ենք մենք, Սակայն անօրեն մի նոր օրենքով Փակ է մեր առջև Ոչ միայն դուռն ու գավիթը վանքի, Այլ գավա՜ռն ամբողջ Եվ ո՜ղջ մի երկիր, Որի անունից զրկված է նույնիսկ քարտեզը հիմա: Մենք կին չենք, Այր ենք, Տղամարդ ենք մենք, Եվ ընդդեմ այս բաց անարդարության Առայժըմ մենք մեր աչքերն ենք փակում, Բայց փակում այնպես, Ինչպես փակում են մարդիկ մատները, Եվ ստացվում է դրանից ... բռունցք: Ուստի իզուր է խոսքը երդումի: Բնիկ գավառըդ հենց որ ոտք դնենք` Քո Հացեկացը կպեղենք բրչով, Եվ տարոնական պարզած երկնի տակ Սրբատաշ վեմը սուրբ թանգարանի ձևակերպ կառնի: Եվ դա կդառնա Նո՛ր Էջմիածին... Դ Սակայն... Եվ սակայն Կա սուրբ Օշական, Որ ազգի համար մի շատ վաղեմի Հավասար է Նոր Երուսաղեմի: Աշուն է հիմա: Եվ սրբատեղի տանող ծուռումուռ ճանապարհներին Խաղողի վազն է իր տերևները փռել ամենուր, Իր տերևները, որ շատ են նման Անհայտ ձիերի սմբակից պոկված ժանգոտ պայտերի: Այս հողի վրա օտար սմբակներ չեն դոփում հիմա: Եվ եթե կաղնու անտառն է սակավ այս հողի վրա, Ապա խաղողի և կաղնու տերևն իսկապես անչափ նման են իրար: Գաղտնասացության համար չեմ ծնվել, Ես գիտեմ սակայն, Որ օշականյան բանուկ այս ճամփով քայլող ամեն ոք Անխոս – լռելյայն երդում է տալիս Մի՜շտ զուգաշավիղ ընթանալ Քեզ հետ: Անձնադատորեն նա հանձն է առնում Արդյունավորվել մի՛միայն այնպես, Որ հողագնդի բյուր լեզուներից Անարտաքսելի մնա հավիտյան Մեր այն բարբառը, Որի գրերից կարելի է սուր եղաններ կռել: Բայց մեխե՜ր նաև` Գամելու համար հին ու նորորյա պիղատոսներին: Կանխասացության համար չեմ ծնվել, Ես գիտեմ սակայն, Որ սրբատեղի տանող այս ճամփով քայլող ամեն ոք Եվ վաղը պիտի դառնա մասնակից Քո անկշռելի որքանությանը, Իր հոգում զգա Քո մշտակայուն ներկայությունը, Քո իսկության հետ ինքն իրեն ձուլի` Փոխելով քայլն իր մոլորագընաց, Բեռնակիր դառնա մեր բեռ ու բարձին, Դասալիք լինի բանակից վարձու: Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք Ավանդակորույս իրենց վարքի դեմ Վերստին պիտի աչքերը բանան: Հայոց աշխարհի այրերից նրանք, Ովքեր հուլաբար ճամփա են ընկել Ու դեռ ծուլաբար դեգերում են լուռ` Օտար հովերի ապտակին հլու, Պիտի դառնորեն դարձի գան դարձյալ` Խորհե՛ն հայերեն, Ապրե՛ն հայօրեն... Ե Հոռետեսության համար չեմ ծնվել Եվ դեմ եմ հիմար լավատեսության, Սակայն շատերից մեկն էլ ես` գիտե՛մ. Դու էիր , որ մեզ անըստգյուտ գյուտովդ ուսուցանեցիր, Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար: Ուստի հավատա, ո՜վ Հնարավոր, Որ եթե մի օր – աստվա՜ծ չարասցե – Գտած հնարըդ դառնա գործազուրկ, Ասպարեզ կիջնի մեկն էլ, անկասկած, Որ սկիզբ կտա մի նո՛ր սխրանքի: Թե ճիշտ է, որ Դու հայր ունենալով` Չունեցար որդի, Ճիշտ է առավել, Որ զավակի տեղ ժառանգներ ունես` Սերունդ ու սերուցք, Որոնք անըստգյուտ գյուտովդ գիտեն, Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար... Ննջի՛ր ուրեմն սուրբ շիրիմիդ տակ, Քանզի արթուն ես մեր հոգիներում: Չէ՞ որ ինչ-որ տեղ փոքրերս ու Մեծըդ Հավասարվում ենք, դառնում աջակից. - Դու ... գործն ես արել, - Մենք ... հանձն ենք առել ... Հ.Գ. ՄոսՋան, ես այսօր բարի և առատաձեռն եմ. ահա մի նվեր ևս...
  3. SAS

    Երկրպագել

    Երկրպագու նաև՝ բոլելշչիկ= ցավաքաշ\ցավքաշ՝ սպորտային խաղերի թունդ սիրահար: Երկրպագել՝ Ա.Երկիրը համբուրել մեկի առաջ՝ ի նշան խոնարհության և հարգանքի Բ.Աստծուն՝ սրբություններին հարգանք մատուցել՝ համբուրելով, առաջը խոնարհվելով պաշտել Գ.Պաշտել, չափազանց սիրել(որևէ մեկին) Դ.Խոնարհումով ողջունել
  4. SAS

    Հայ գրերի

    Ի լրումն հոդվածի՝ Պարույր Սևակի «ԵՎ ԱՅՐ ՄԻ՝ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ...» պոեմը
  5. Ժ Կիսված էր արդեն հայրենիքը մեր, Եվ հետո պիտի այդպես էլ մնար. Դարերով հեղված մեր արյունը սուրբ Պիտի ապարդյուն կորչեր ու գնար: Դեռ պիտի գային օրեր ահավոր. Մեր հողը պիտի մեզ կարոտելուց Պատվեր եղինջով ու փշով խայթիչ, Իսկ մեր երկինքը՝ Մեր աչքից զրկված, Պիտի որ ինքն էլ իր զուգսից զրկվեր: Հետո պիտի մեզ խաբեին այսպե՛ս, Որ հին խաբեբան՝ Նոր բյուզանդացին, Զարմանար ինքը: Հետո պիտի մեզ... Միջահատված էր մեր հողը բնիկ, Ճեղքված էր արդեն հայրենիքը մեր: Եվ Նա չծնվեց ինչ-որ մի մորից: Նա հենց այդ ճեղքից ծառացավ հանկարծ, Որ ճեղքը լցնի գեթ ինքն իրենով: Եվ այդ ճեղքը Նա լցրեց իսկապես. Մեր բաժան-բաժան հողերը նորից Այդ Նա էր միայն,որ բերեց իրար Ու միավորեց արդեն ... մեր մտքո՜ւմ: Եվ այդ օրից վեր Ու մինչև այսօր Այդ միացումը մնում է անխախտ՝ Ընդդեմ ճչացող այն խախտումների, Որ բախտն է անում սուսուփո՜ւս այնպես, Եվ անում անձայն մի քմծիծաղով, Որի տակ պիտի ամոթն իր ծածկի, Բայց իզո՜ւր. Ծածկել չի կարողանում, Ինչպես չի ծածկում ծածկույթը խոտի Ճահճի գոլորշին՝ քրտինքն ամոթի... ԺԱ Չունեինք արդեն պետ ու պետություն. Ծաղրանկար էր եղածը արդեն՝ Գծված ձեռքերով երկու նկարչի, Որ ատում էին իրար ոչ պակաս, Քան թե մենք իրենց: Հետո մենք պիտի գաղութ դառնայինք Գաղութի մարզպան-կառավարիչով: Հետո մեզ պիտի դարեր շարունակ Տանեին անվերջ անկումից անկում, Մեր մեջքի վրա երկանք աղային Եվ ստիպեին, որ ժպտանք նաև: Հետո մենք պիտի մեր շենից զրկված՝ Քաղաք շինեինք ավերն ուրիշի: Հետո մենք պիտի մեր հերկից զրկված՝ Հերկեինք օտար կորդ ու առապար: Հետո մենք պիտի մեր ոտնահետքի Դրոշմը դարձրած յուրովի դրոշ՝ Մխեինք բոլոր լայնքերի վրա Երկիր կոչեցյալ այն կլոր գնդի, Որտեղ պիտի որ ամեն ճամապարհ Վերստին բերի իր տեղը նախկին, Բայց մեզ... հայրենիք չբերե՜ց երբեք... Չունեինք արդեն պետ ու պետություն. Հայրենյաց գահը փլվածք էր տվել: Եվ նա չծնվեց ինչ-որ մի մորից. Նա այդ փլվածքից բուսնեց սխրանքով, Որ այդ փլվածքը ողջանա նորից: Եվ այդ փլվածքը իրոք ողջացավ: Այն,ինչ որ անել չկարողացան Արշակ-Վաղարշակ, Մուշեղ ու Մուշե, Սա՛ արեց միայն՝ անզեն ու անզորք. Մեզանից խլված մեր պետության տեղ Ստեղծեց մի նոր՝ Չեղյա՜լ պետություն, Թագավորություն մի հզորազոր՝ Ո՛չ թե մեզանից խլված հողերի, Մեր բաժան-բաժան հայրենու վրա, Այլ մեր անբաժա՛ն, Մեր անկիսելի՛, Երբե՜ք չխլվող հոգիների մեջ: Եվ այնուհետև անվախճան եղավ Թագավորական Նրա տունը մեծ, Եվ մեր հոգևոր թագավորության Գահին բարձրացող ամե՜ն թագավոր Ծնվեց նո՛ւյն տնից, Նո՛ւյն ցեղից սերեց Եվ պատվով-փառքով-վեհությամբ կրեց Նո՛ւյն տոհմանունը՝ ........................Մեսրոպ Մաշտոցյա՜նք... ԺԲ Այսպե՛ս ծնվեց Նա: Բախտի հակառա՞կ, Թե՞ վայրկենական նրա զղջումով, Նա եկավ, որ մեզ վերադարձնի Այն,ինչ խլել էր նույն բախտը երեկ: Առանց հավատի հեշտ չե մեռնելը, Իսկ ապրելն... արդեն անտանելի է: Եվ մեր կործանված հին հավատի տեղ Մեզ նո՛ր հավատով զինեց վերստին: Էժան-ծախուի,անցնող-վատի տեղ Բերեց չքերվող-անջինջ-հավաստին: Սուր ու կեղծիքի ծծակի տեղակ Մեր մանկանց տվեց անցամաք ստինք, Որով և նրանք կրկնամայր եղան, Ով օրով՝ Նրանք մեծացան տարով, Ով տարով՝ Նրանք մեծացան դարով,- Եվ բիրտության տեղ փռվեց կրթություն, Պարապմունքներով պարապը լցվեց, Ու մեկ օր անգամ չորեքթաթ չարած՝ Մի արագոտն կայտառ քերթություն Ընդոստնեց մեկեն ու վազքի լծվեց: Մեր փլատակված- փլաուզվածի տեղ Նա նո՛րը կերտեց, նո՛րը կառուցեց. Նավաբեկվածի ու սուզվածի տեղ Անտակ հատակից նո՛րը հարուցեց. Արգելված երգի զվարթ գույնի տեղ Խորունկի վրա տրտումը հինեց. Անմիտ միտումով քանդված բույնի տեղ Հոգեբնակման մեր տունը շինեց. Օտարի զենի ու զորության դեմ Նո՛ր հզորությամբ-նորությա՜մբ զինեց՝ Զենքով մի նորոգ և սքանչելի, Որի դեմ պիտի դառնային անզոր Նետ ու յաթաղան, Փղեր ու տանկեր, Եվ որ մեր ոգու անբառ կանչերին Պիտի որոտով միշտ արձագանքեր: Դա զե՞նք էր արդյոք, Թե՞ լույս էր, մի լո՜ւյս, Որ օտար հողմից երբեք չհանգավ, Այլ քանի գնար՝ պիտի որ հանգեր Անծուխ-զտաբոց անշեջ կրակի Եվ տառապալից մեր օրերի մեջ Լիներ կենարար զվարթ կիրակի: Մեզ սպառնացող վտանգի չափ մեծ Եվ այդ վտանգից նաև ահագին՝ Նա օտար հրի ճարակի դիմաց Մեր ինքնությունը կոփեց ու կռեց. Օտար եկամուտ վարակի դիմաց Մահ համտես արած մեր ամենիմաց Առողջությունը որմի պես դրեց. Դրեց խարդախված կաթի դեմ՝ մերան, Քանակի դեմ՝ թև, Թվի դեմ՝ թռիչք, Արյան դեմ՝ թանաք, Սրի դեմ՝ գրիչ, Եվ դարանի դեմ՝ Մատենադարան... Եվ մենք՝ Նրանով միղտ զինավառված, Միասին եղանք՝ ցիր ու ցան արված. Անվերջ կրելով զարկեր ու հարված, Նույնիսկ հաղթվելով ժանտ բանակներից՝ Ժանտերից ժանտին հաղթեցինք կյանքում- Հաղթեցինք դաժան ժամանակներին . Կանգուն առ կանգուն թաղվելով հողում՝ Հառնեցինք դարձյալ, Մնացինք կանգուն. Անվերջ ընկնելով՝ Վերաթևեցինք. Մեռնելով անվերջ՝ Գոյատևեցինք... Եվ հիմա արդեն այդ մե՜զ չեն պեղում, Այլ մենք ենք պեղում. Այդ մե՛զ չեն հիշում, Այլ մենք ենք հիշում, Մե՛զ չեն վկայում, Մենք ենք վկայում՝ Հասնելով ուրիշ ժամանակների, Երբ մենք՝ տառապած միշտ քանակներից, Հպարտ ենք արդեն մեր նոր որակով. Մենք՝ բռնադատված արբայնակության, Հպարտ են հիմա այն արբանյակով, Որի ծիրի մեջ կա և վազքը մեր. Եվ հպարտ՝ նաև հրթիռով այն նոր, Որի թիռի մեջ կա հրաշքը մեր... Այսպե՛ս ապրեցինք Եվ այստե՛ղ հասանք: Այսպե՛ս շիթվելով՝ Դարձանք գոռ հոսանք: Մենք՝ հինը հնից, Նորացա՜նք նորից: Եվ այս ամենը՝ Նրա՛ շնորհիվ... ԺԳ Այսքանից հետո ի՞նչ կոչես Նրան. Մեր կեռմանաշատ երթուղու վրա Մի նշանացի՞ց, Մի սյո՞ւն, Կամ մի ձո՞ղ, Ինչ-որ գրերի ինչ-որ ստեղծո՞ղ: Ու եթե պիտի գիր ու տառ հիշվի, Ապա Նա ինքն է այն մեծատառը, Որով հասարակ ու պարզուկ բառը Աճում է – հասնում խորհըրդանիշի, Եվ... մարդը ձգվում ու դառնում է Մարդ, Անցողիկ մարտը՝ հավերժական Մարտ, Խեղճ տքնությունը՝ զորեղ Տքնություն, Ինքնությունն անուժ՝ հուժկու Ինքնություն, Պաշտողշը՝ Պաշտող, Իսկ հայը... Մաշտոց: Մաշտո՜ց... Այսինքն՝ Ա՛յր մի, որ եկավ ապացուցելու, Թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ: Այսինքն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց, Թե հրաշք չկա՜, Այլ կա լոկ կարի՛ք: Այսինքն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց, Եվ կոչ է անում ապացուցելո՜ւ, Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, Ուր վերջանում է ամե՜ն մի հնար... 1962, փետրվար, Երևան Հ.Գ. Մովսես, կարող ես հանգիստ խղճով տեղադրել գրադարանում:Ինքս եմ աչք ու մատ փչացրել տպելու համար(բացառությամբ Ա և Բ գլուխների ):
  6. Է Իրավունք չկար Արյան փոխարեն գեթ արցունք ոթել: Եվ ի՞նչ էր մնում: Այլ բան չէր մնում, Քան թե աղոթել: Աղոթել նրան՝ Այն նոր աստըծուն, Որ խոստումներից աչք իսկ չէր բացում, Բայց ողջը՝ այնտե՜ղ, Բայց ողջը՝ հետո՜, Եվ ոչի՜նչ՝ հիմա, Եվ ոչի՜նչ ցածում: Այլ բան չէր մնում, Քան թե աղոթել: Բայց նրանք նույնիսկ իրենց աստըծուն Աղոթում էին... օտար խոսքերով, Խոսքեր՝ ոչ պակաս անհասկանալի, Քան ինքն այդ աստված: ....Եվ մարդականց հոգնած սրտերի վրա, Որ երեկ այնպե՛ս հուզառատ էին, Այնպե՛ս զգայիկ, Իջել էր արդեն անտարբերություն մի կործանարար Ե՛վ վաղվա հանդեպ, Ե՛վ ապագայի: Ոչ ոք չգիտեր՝ վաղն ի՞նչ կբերի: Եվ ապագայի երաշխիք չկա՜ր: Բերք չէին տալիս արտերը բերրի: Նույնիսկ խոստացյալ երկինքը վերին Դարձել էր մի կեղծ – անկենդան նկար: Անդընդանում էր մի անհայտություն, Անորոշություն մի ամենաքամ, Որ վատ է անգամ որոշյալ մահից: Մի անհայտությո՛ւն, որ ինքն էր դարձել Երկրի իրական տիրակալը չար: Եվ կործանումի սուր հոտ էր փչում Ո՛չ միայն հացից, ջրից ու հողից, Այլ նաև օդի՛ց ու քամո՜ւց անգամ: Պետք էր, շա՜տ էր պետք ինչ-որ բան անել, Սակայն ի՞նչ անել և ինչպե՞ս, ինչպե՞ս: Ու բոլորն էին այդ հարցը տալիս, Իսկ պատասխանող չկա՛ր ու չկա՜ր... Ը Եվ այդ պահին էր, որ աշխարհ եկավ Նա՝ ......Այր մի՝ ...............Մեսրոպ Մաշտոց անունով: Որտեղի՞ց եկավ, Ի՞նչ ակից բխեց: Եվ ինչպե՞ս եկավ, Հոսեց ի՞նչ հունով: Այդպես՝ արցունքն է ծնվում աչքի մեջ, Երբ որ աչքի մեջ ընկնում է ավազ: Այդպես՝ դառնում է ավազն ապակի, Եվ ապակին է հայելի դառնում: Այդպես՝ արևը ամենից առաջ Լուսավորում է բարձրաբերձ ծառի Կատարին թառած թռչունի բույնը: Այդպես՝ գոյության ահեղ պայքարում Անփոփոխ պահած իր ներքինն էլի՝ Գազանն է փոխում իր մաշկի գույնը, Եվ դա թվում է անսպասելի... Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում, Բայց նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկ այն պատճառով, Որ անչափ շատ են սպասել նրանց: Ժողովրդի մեջ ննջում են Նրանք, Ինչպես ջրի մեջ՝ ահեղ գոլորշին, Ինչպես ընտանի աքաղաղի մեջ՝ Իր իսկ երբեմնի թռչունությունը, Ինչպես մանուկի պարապ բերանում՝ Ակռա-ատամը: Նրանք ծնվում են իրենց ծնողի անօգնությունից, Որպեսզի դառնան նոր զորեղություն: Նրանք ծնվում են ինչ-որ հանճարեղ մի հոգնությունից, Որպեսզի դառնան հանճարեղություն: Նրանք ծնվում են, որ ապացուցեն, Թե վերջը մի տեղ դառնում է սկիզբ: Նրանք ծնվում են, որ ապացուցեն, Թե հրաղք չկա՜, Կա միայն կարի՛ք: Նրանք ծնվում են, որ ապացուցեն, Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, Ուր վերջանում է ամե՜ն մի հնար... Թ Այսպես էլ ծնվեց մեկը Նրանցից, Ծնվեց Նա՝ ...............Այր մի՝ ........................Մաշտոց անունով: Եվ նա չծնվեց որ ավելացնի Հարց տվողների քանակն անպակաս: Նա եկավ աշխարհ՝ պատասխանելու, Եվ պատասխանը գտավ իսկապես... ... Քաջերի սահմանն իրենց զենքն է հենց: Քաջեր մի՛շտ էլ կան, Զե՜նք է հարկավոր: Քաջեր մի՛շտ էլ կան, Պետք է ասպարե՜զ: Եվ նա էր ահա, որ ձևավորեց Մի զենք ժանգախույս, Եվ ծովավորեց Ասպարեզ մի նոր, Ուր թույլ-ուժեղի, Շատ ու սակավի, Քիչ ու բազումի Մրցության համար ասպարեզ չկա՜, Քանզի նորատիպ այդ մաքառման մեջ Այրուձիի տեղ մտքերն են կռվում, Թանաք է հեղվում արյան փոխարեն, Եվ հաղթանակը կոչվում է Մատյան... Մենք կայինք,այո՛, Նրանից առաջ: Սակայն Նա ծնվեց, Որ գա ու դառնա ինչ-որ նոր Սկիզբ: ...Նրանից առաջ կային աստվածներ՝ Երկընքի, սիրո, պտղավորումի, Ինչպես փոթորկի, նաև... դպրության: Եթե բոլորը՝ մինչևիսկ ստույգ, Վերջինս սուտ էր, սուտ ստուգապես -Աստված կար, սակայն դպրություն չկա՜ր: Դպրության մեր սուտ աստծուն վռնդեց Եվ Ինքը մնաց նրա փոխանակ: Բայց մինչ դպրրության հին աստվածը մեր Շարունակ միայն մի գործ էր անում՝ Մարդկանց հոգին էր առնում ու տանում,(*) Սա եկավ, որ մեզ հոգի՜ պարգևի ... Այո՛, մենք կայինք Նրանից առաջ. Հզոր թե տկար՝ Մարմին էինք մենք: Սակայն Նա եկավ,որ Հոգի՛ դառնա, Շոշափվո՜ղ հոգի, Եվ անմե՜ռ հոգի: Այո՛, մենք կայինք Նրանից առաջ. Քիչ թե շատ՝ կար հաց, Եվ ունեինք ջուր: Սակայն Նա ծնվեց, որ Սնո՜ւնդ դառնա: Ծնվե՛ց, որ ծնե՜նք, Եղա՛վ, որ լինե՜նք, Եվ անմահացա՛վ, Որ անմահանա՜նք...
  7. Դ Հենց այսպես էինք մենք ապրում այնժամ: Հայաստան կոչված աշխարհն էլ արդեն Լոկ անունով էր Հայաստան կոչվում: Զոհված արջառի տաքուկ սրտի պես Մեր հողն էր կիսված Ու բռնի քաշված Երկու շիկացած ու սուր շամփուրի, Որոնցից մեկը պարսիկն էր բռնել կրակի վրա, Մյուսը բռնել էր մոմերի վրա նենգ բյուզանդացին: Խորովվում էին: Արցունքի տեղակ Մեր ճենճերն էին կաթում-կաթկթում, Ասես կամենում իրենց խորովող կրակը մարել: Սակայն ճենճերից – այդ ո՞վ չգիտի- չի՜ մարում կրակ, Այլ բորբոքվում է մոլությամբ մի նոր: Մե՛ր հողի վրա, Մե՛ր երկընքի տակ Մենք դարձել էինք օտարի գաղութ: Նույնիսկ մեր հորը երկըրպագելու Եվ կամ թե որդուն պագելու համար Այլ արքունիքից պիտի խնդրեինք թույլտըվություն, Որ եթե հասներ՝ Պարտավոր էինք համարել շնորհ Եվ շնորհակալ մնալ հավիտյան: Հայաստան կոչված աշխարհը կիսված Նստել էր արդեն Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների, Որոնց տակ անտակ անդունդն էր բացվում: Իսկ մեր մարմնավոր տերերը բոլոր Ունեին լոկ մի մտահոգություն, Լոկ մի խոհ բարձըր՝ Իրենց աթո՛ռը, Գահո՛ւյքը իրենց Եվ իրենց բա՜րձը: Միա՜յն չզրկվել իրենց վերադաս տիրոջ շնորհից,- Զսպանակի պես Այս միտքն էր նրանց վեր ու վար ճոճում: Միա՜յն թե կառչել ու նստած մնալ Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների, Որոն տակ անտակ վիհն էր որոճում... Ավերակվել էր երկիրը հայոց: Ու եթե նրա տերերը տանու Գեթ ունենային ազնըվությունը իրենց նախորդի՝ Նրա պես պիտի մռռային նորեն. «Ավերակացըս ո՞ւմ թագավորեմ»... Ե Քաջերի սահման իրենց զենքն է հենց: Քաջեր մի՛շտ էլ կան, Զե՜նք է հարկավոր: Քաջեր մի՛շտ էլ կան, Պետք է ասպարե՜զ, Որ նո՛ւյնպես չկար: Կար միայն պարի՜սպ, Որ տարածվում էր աշխարհից աշխարհ: Եվ կային նաև ազնիվ ճակատներ, Որոնցով երբեք պարիսպ չե՜ս քանդի... Աշխարհի վրա իշխում էր արդեն մի ճշմարտություն, Որ հարյո՜ւր տարի, Հարյուր ձի՛գ տարի Չէր կարող իր ճշմարտությունը կարգին հաստատել. Մի ճշմարտությո՛ւն , Որ ամեն վայրկյան Կամա-ակամա հերքում էր իրեն՝ Անվերջ բացելով իր մերկությունը Եվ իսկությունը: Իսկ իսկությո՜ւնը... Հիսուսը, Որ մի հրեա էր ազնիվ, Արդեն շա՜տ վաղուց դարձել էր իրոք Մի բյուզանդացի խորամանկ ու նենգ. Եվ նոր հավատի եդեմ-դրախտի պաճուճանքի տակ Հին Բյուզանդիոնը նոր հնարներով Իր օտարական դժոխքն էր տանում ուրիշ երկըրներ, Իր կայսերական մականն էր զարկում աշխարհի մեջքին, Ա՛յն խեղճ աշխարհի, Որ զարկի ցավից նույնիսկ տնքալու իրավունք չուներ, Եվ տնքոցի տեղ Դեռ «ալելո՜ւա» պիտի որոտար: Իսկ իսկությո՜ւնը... Հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով Ուրիշի տուն ու երկիր էր մտնում Օտար վարք ու բարք, Օտար ծես ու կարգ: Իսկ իսկություն չէ՞, Որ զորքից հետո Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում, Եվ ինչ չի կարող ո՛չ մի զորք անել՝ Լեզուն է անում: Իսկ իսկությո՜ւնը... Նոր գաղափարը էլ գաղափար չէր, Այլ մի կաղապար, Մի նե՜ղ կաղապար, Որ արդեն հարյուր տարի էր տևում. Ո՛չ թե գաղափար, Այլ մի կաղապար, Որ երազն անգամ իր մեջ էր ձևում. Ո՛չ թե գաղափար, Այլ մի կաղապար՝ Ե՛վ մարմնի համար, Որ շնչակտուր հևում էր, հևում, Ե՛վ հոգու համար, Որ վաղուց արդեն ազատ չէր թևում, Ե՛վ լեզվի համար... Գեթ լեզո՛ւն գործեր: Մինչդեռ մեր լեզո՜ւն... Զ Իրավունք չկար երգել երգը մեր, Որ դարեր ի վեր Հնչել էր լեզվով մեր ոսկեղնիկ. Ե՛վ մեն ու մենիկ՝ Սիրո խոսքերով, Ե՛վ ուրախության տաճարների մեջ՝ Գինու հոսքերով, Ե՛վ մեր յոթնօրյա հարսանիքներին՝ Մեր փակ բակերում, Բաց տանիքներին: Իրավունք չկար նաև նվագել՝ Ո՛չ վինի վրա, Ո՛չ էլ բամբիռի: Այս կյանքի համար հոգացի՞ր՝ Պիղծ ես, Ե՛վ անօրեն ես, Ե՛վ բանադրված: «Ամեն ինչ արա հանուն ա՛յն կյանքի, Որ քեզնից հետո, հետո է գալու»... Թատրո՞ն ես գնում՝ Ուրեմըն պիղծ ես, Կեր ու խո՞ւմ անում՝ Ուրեմըն պիղծ ես: Պարի՞ նայեցիր Եվ կամ պարեցի՞ր՝ Ուրեմըն պիղծ ես: Սիրասթա՞փ եղար, Նոր սե՞ր արեցիր՝ Ուրեմըն պիղծ ես: Այս կյանքի համար գեթ մի՞տք արեցիր՝ Ուրեմըն պիղծ ես: «Ամեն ինչ արա հանուն ա՛յն կյանքի, Որ քեզնից հետո, հետո է գալու»... Եվ այս ամենի՛ց, այսքանի՜ց հետո Իրավունք չկար մինչևիսկ լալու: Որդո՞ւդ ես սգում՝ Ուրեմըն պիղծ ես: Ողբո՞ւմ սև օրըդ՝ Ուրեմըն պիղծ ես: Իրենց իսկ տված ցավի՞ց ես լալիս՝ Անօրեն ես դու, Արժանի մահվան: Դավանաք կոչված դավի՞ց ես լալիս՝ Անօրեն ես դու, Արժանի մահվան: «Մտածիր միայն ա՛յն կյանքի մասին, Որ քեզնից հետո, հետո է գալու»... ... Եվ այս ամենի՛ց, այսքանի՜ց հետո Իրավունք չկար մինչևիսկ... լալու:
  8. ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ «ԵՎ ԱՅՐ ՄԻ՝ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ...» Ա Մենք կայինք նաև Նրանից առաջ, Եվ դարե՜ր առաջ: Մենք բռնությունից խույս էինք տալիս՝ Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ. Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում Եվ դրանով իսկ անուն ստանում՝ Կոչելով մեզ Հայկ: Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ, Ձուկ, Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից Իր փորը վառած՝ Կիսաբաց բերնով Երկնքից անջուր Գոնե անձրևի շիթ էր պահանջում: Լեռը ծակելով՝ Մենք նրա միջով ջուր էինք տանում Ու շռայլ բանում Մեր այգիների այրի արգանդին: Իսկ ամուլ կավին տալիս էինք մենք Ձևը վարսանդի Եւ կոչում կարաս, Որի մեջ հետո լողացնում էինք գարին մեր մաքուր, Եւ մկրտության այդ ջուրը դեղին հարբածությունից նույնիսկ առավել Զարմանք էր ազդում այն գոռոզներին, Որ մեզ այնուհետ Չէին հանդգնում կոչել «բարբարոս»: Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ՝ Դառնալ դիցուհու արձան անթերի, Եւ այդ հլությունն անձնատուր ոսկու Անվանում էինք Մայր զգաստությանց՝ Մեծն Անահիտ: Մենք տալիս էինք անհատակ վիհին մի նոր խորություն, Երկնամուխ կիրճին՝ բարձրություն մի նոր Եւ... կոչում Գառնի... Մենք կայինք նաև Նրանից առաջ: Մեր արքաների և իշխաններ արածի վրա չարածը դրած՝ Նրանց գործն էինք դեռ շարունակում Լարերի վրա բամբ բամբիռների Եւ... դա անվանում Երգ Վիպասանաց... Արշակները մեր՝ Հայրենի հողին ոտքով շփվելով, Լոկ հպարտության խոսքերով էին շուրթերը բանում Եւ ըմբերանում տիրակալներին: Մուշեղները մեր՝ Օտար զորությանն ընդդիմանալիս Նրանց հարեմը գերի առնելով Ու ձեռք չտալով և ոչ մի կնոջ՝ Առնականության և վեհանձնության դաս էին տալիս, Այնպիսի մի դաս, Որ ոսոխն անգամ անգիր էր անում... Մենք կայինք նաև Նրանից առաջ: Մենք աստղերն էինք մեր աչքով զննում, Արփալույս էինք թելերով հինում, Տաճարից ելնում ու թատրոն գնում, Վայելում նաև հաճույքը վսեմ Մեր այն պարուհի-կաքավողների, Որոնց մարմինը նվագ էր լռած Եւ որոնք նաև «երգեին ճեռամբ»... Բ Մենք կայինք նաև Նրանից առաջ: Սակայն աշխարհի լայնքի վրայով Մի չտեսնված մրրիկ էր անցել: Հրեա մի գունատ՝ քշված իր երկրից, Օտարականի ու հյուրի տեսքով, Ինքն իրեն տարավ աշխարհից աշխարհ: Զորավոր էին աստվածները հին, Այնքան զորավոր, Որ անկեղծ էին ու չէին ստում: Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին Եկավ շաղ տալու խոստումներ օդում, Եկավ զինավառ գեղեցիկ ստով: Միամիտ էին աստվածները հին, Միամիտ այնքան, Որ ծարավն իրենց հագեցնում էին լոկ արյամբ զոհի Եւ իրենց քաղցը՝ նույն զոհի մսով: Իսկ եբրայեցին եկավ ասելու. «Այս է մարմինն իմ.առեք ու կերեք: Այս է արյունն իմ.ըմպեցեք սիրով»... Ուղղամիտ էին աստվածները հին, Ուղղամիտ էին՝ Պարզ դերձակի պես. Իրենց հավատի հանդերձը նրանք Միշտ ձևում էին ճիշտ կյանքի վրա: Իսկ եբրայեցին եկավ կարելու Մի համընդհանուր - կախարդիչ հանդերձ, Որով պիտի որ հավասարվեին Եւ վտիտ ու գեր, Եւ հաստ ու բարակ: ճշտախոս էին աստվածները հին, ճշտախոս էին՝ Երեխայի պես. Մարդկանց մարդ էին նրանք անվանում, Իսկ իրենց աստված: Իսկ եբրայեցին ասաց «Մարդ եմ ես» Եւ ... դարձավ աստված՝ «Մարդ եմ» ասելով... ...Զորավոր էին աստվածները հին, Այնքան զորավոր, Որ անկեղծ էին ու չէին ստում: Իսկ պատմության մեջ կան ժամանակներ, Երբ ով չի ստում՝ պիտի կործանվի՜ ... Գ Եվ կործանվեցին աստվածները հին: Մարդիկ, Որ երեկ ունեին տարբեր աստվածներ բազում, Պարտավոր էին հիմա ունենալ Միայն մի՛ աստված, Բոլո՜րը՝ լոկ մի՛, միայն մի՛ աստված: Եվ չգիտեին, Թե ո՞վ է այդ Մին Եվ ի՞նչ է ուզում... Արամազդների, Միհրերի տեղակ, Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ, Եվ Աստղիկների,Անահիտների ու Նանեների Երեկվա տեղում այսօր հաստատեց Իր մորը դալո՞ւկ, թե՞ ամոթահար: Եվ խոսում էին նրանք մի լեզվով, Որ չէ՜ր հասկացվում: Մեհյանների տեղ ու բագինների, Նրանց դեռ տաք-տաք մոխիրների վրա, Հասակ նետեցին Դեռևս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք՝ Իրենց խաչերը սուր մխրճելով Նախ՝ սրտերի՜ մեջ, Ապա՝ երկընքի՜... Ատրուշանների խուրձ-խուրձ բոցերի առատության տեղ Կենտ-կենտ հասկերի չար աղքատությամբ Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հավատի, Որ իրեն կոչում կամավորություն, Բայց տարածվում էր բռնությամբ անքող... ... Առանց հավատի կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը, Իսկ ապտելն ... արդեն անկարելի է: Մարդուց խլեցին իր հավատը հին, Իսկ հավատը նոր հաստատվեց խոսքո՜վ, Մի՛միայն խոսքով. -Դեռ նորը չկա՜ր: Ավերվեց հինը ու փլատակվեց, Իսկ նորը միայն կառուցվեց խոսքո՜վ, Մի՛միայն խոսքով. -Դեռ նորը չկա՜ր: Եվ այսպես՝ Հանկարծ ու դանդաղորեն Ամե՜ն ինչ շրջվեց, Տակն ի վեր եղավ, Եվ կարգի բերել չէր կարող ոչ ոք. -Ինքը շրջողն իսկ չէ՛ր կարող էլ, չէ՜: Եվ այսպես՝ Կյանքից մնաց մի «մեղա», Որ պիտի նաև... բարձըր չհնչեր: Եվ այսպես՝ Անցավ ողջ հարյո՜ւր տարի, Որ կարճ է թվում, երբ գիրք ես կարդում, Իսկ երբ ապրում ես և ամեն րոպե Զգում ես մաշկի՛դ, զգում ես սրտո՛վ, Ուղեղիդ բոլո՜ր ծալքերով՝ այնժամ...
  9. SAS

    Հայ գրերի

    Արփա, շնորհակալություն հղումի համար և թարգմանության, չնայած անգլերեն չեմ կարդում: Ես ուզում եմ ռուերեն թարգմանել հոդվածը, բայց այսպիսի դժվարություններ չեմ կարողանում հաղթահարել... Դուք ինչպե՞ս եք թարգմանել:Գուցե հարկավոր է շրջանցե՞լ:
  10. SAS

    Հայ գրերի

    Այսպես վարվելու համար Մաշտոցն ուներ բոլոր հնարավորությունները , նա քաջահմուտ էր ժամանակի գլխավոր լեզուներին ու նրանց այբուբեններին՝ հունականին , ասորականին և պարսկականին: Նա կարող էր նախընտրել այդ այ -բուբեններից որեէ մեկը , վերցնել դրա համապատասխան տառերը , իսկ պակասը լրացնել մեկ այլ այբուբենով : Եթե նա այբուբենի սովորական ստեղծող լիներ այդպես էլ կաներ , բայց նա ընտրեց բոլորովին այլ ճանապարհ : Քաղաքագետ Մաշտոցը վերջնականապես համոզվել էր,որ վիթխարի և գիշատիչ աշխարհակալության կողքին, առավել ևս երկու աշխարհակալությունների միջև ապրող փոքրաքանակ ազգությունը կարող է գոյատևել՝ շեշտելով իր տարբերությունը և ոչ թե գլխագրելով նմանությունները: Լինելով զարմանալի խորաթափանց գիտնական՝ նա ասուրա-պարսկական աջից-ձախ գրությանը գերադասեց հունական ձախից - աջ գրությունը , որը գրության ավելի բարձր վիճակ էր ներկայացնում և դարեր հետո պիտի աջից ձախ գրողնհրին իսկ ստիպեր վերաշրջելու իրենց գրության եղանակը: Ճիշտ այդպես էլ նա , հունարենի օրինակով , նշանագրեր ստեղծեց նաև ձայնավորների համար , ինչը բացակայում էր պարսկական և սեմական այբուբեններից և , մի այնպիսի թերություն էր , որ դարեր հետո պիտի ստիպեր լրացնելու այդ թերությունը:Նույն ձևով նա կցողական գրությունից նախընտրեց անջատականը , մի խոսքով այն ժամանակվա բոլոր այբուբեններից առավ նրանց լավագույնը, բայց խուսափեց այն թերություններից, որոնք այդ այբուբենների մեջ հարատևեցին, ինչպես, օրինակ հնչյունագրական այն թերությունից , երբ միևնույն տառը տարբեր պայմաններով տարբեր հնչյուն է նշանակում և ընդհակառակը՝ միևնույն հնչյունը տարբեր տեղերում նշանագրվում է այլ տառերով : Այս ամենով Մաշտոցն իր այբուբենը հասցրեց մի այնպիսի վիճակի , որը վաղուց արդեն գիտության կողմից համարվում է իր ժամանակի ամենակատարյալը և անթերին ։ Բայց այս չէ գլխավորը : Մաշտոցի բուն նպատակը ոչ թե հերթական մի այբուբենի ստեղծումն էր իր ժողովրդի համար , այլ մի բոլորովին ուրույն , բոլորովին նոր , զուտ հայկական Այբուբենի ստեղծումը : Նույնիսկ այն դեպքերում , երբ նա վերցրել է որևէ գիր, ապա դա վերափոխել է այնպես , իր նախատիպից հեռացել այնքան , որ մինչև հիմա էլ այդ նախատիպը որոշելիս գիտությունը չի կարողանում խուսափել վեճից: Հունարենի հնչյունական համակարգում չեղած հնչյունների համար Մաշտոցը չի վերցրել ուրիշ այբուբենների համապատասախան գիրը , այլ ինքն է հորինել և այն էլ իր իսկ հնարած տառերից ։ Հեռանալ նմանություններից , ընդգծել տարբերությունները՝ սրանք հասցնելով մի բոլորովին նոր որակի ,- ահա այն սկզբունքը , որով առաջնորդվել է Մաշտոցը և հասել այդ սկզբունքի կատարյալ իրագործման։Ա՛յս կերպ նա ստեղծեց մի Այբուբեն , մի զուտ հայկական Այբուբեն , որ տարբեր է թե՛ իր ժամանակի , թե՛ հետագայի բոլոր մյուս այբուբեններրից : Ավելին, հավատարիմ իր այս սկզբունքին, Մաշտոցի միտքը մտել է այնպիսի մի ոլորտ , որ դժվար է մինչև իսկ երևակայել։ Եվ իսկապես էլ . ո՞վ է այն երկրորդ տառաստեղծը , որ մտադրվել է նույնիսկ կետադրական նշաններով էլ տարբերվել եղած ու լինելիք բոլոր այբուբեններից։ Առայժմ չկա այդ երկրորդը , և Մաշտոցն է առաջինը , որը խիզախեց գլխիվայր շուռ տալու, օրինակ , միջակետի և վերջակետի կետադրական նշանակությունը:Իր ստեղծած զուտ հայկական բութը այդպես էլ մնաց անկրկնելի։ Իր ստեղծած բացականչականն ու հարցականը՝ նորից լինելով զուտ հայկական, կրկին մնալով եզակի՝ միաժամանակ ձեռք բերեցին ամենահարմարի իրավացի համարումը : Այսպես կարող էր գործել ո՛չ սոսկ տառաստեղծը , ո՛չ էլ մեծ լեզվաբանն անգամ. այսպես կարող էր գործել միայն մեծ քաղաքագետը ։ Եվ դառնալով մեր առաջին ուսուցիչն ու մեր աոաջին դպրոցի առաջին տեսուչը՝ նա չմոռացավ դպրոցներ բանալ և ուսուցիչներ պատրաստել նաև վրաց ու աղվանից կողմերում:Եվ հիմնադրելով մեր դպրությունը՝ օգնեց , որ հիմնադրվի դպրությունը նաև մեր մերձավոր հարևանների , որոնցից վրացականը պիտի գլուխգործոցներ տար ։ Անդրկովկասյան այս լուսավորչությամբ Մաշտոցը «բաժանիր , որ տիրես» քաղաքականության մշտահարույց հարցին տվեց «մերձեցիր , որ չտիրեն » պատասխանը , որի ճըշտությունը հաստատվում է եղբայրակից ժողովուրդների բազմադարյան պատմությամբ ... Եվ ահավասիկ նրան ծնած և նրանով բազմիցս վերածնված ժողովուրդը հանդիսավորությամբ ու երախտագիտությամբ, հպարտությամբ ու պարտավորվածությամբ տոնում է 1600-ամյակը այն մարդու, որը Ծնվե՛ց , որ ծնվե՜նք , Եղա՛վ , որ լինե՜նք , Եվ անմահացա՛վ , Որ անմահանա՜նք ։ Նրա համար մի առանձին նորություն չէ իր ծնունդը նշված տեսնելը. այսպես թե այնպես նրա ծնունդը նշվել է ամե՛ն տարի։ Բայց նորություն է , և մե՜ծ նորություն , որ այս անգամ նրա փառատոնը կատարվում է ոչ թե եկեղեցական օրացույցով , այլ պետական որոշմամբ , ոչ միայն զանգերի ղողանջումով ու երգախառն աղոթքով , այլև գիտական զեկուցումներով և հայրենաշունչ համերգներով. ոչ թե եկեղեցիների բեմերից, այլ հանրային մեծ դահլիճներում ։ Այդ փառատոնը կատարում է մի ժողովուրդ, որ սփռված է ամբողջ աշխարհի վրա և, հակառակ այդ ցաքուցրիվությանը,պահում է իր ինքնությունը,ազգային իր կերպարան-քը, իր հոգևոր մշակույթն ու դասական լեզուն, և պահում է նաև շնորհիվ այն մեծագույն հայի, որի փառատոնն էլ կատարում է այսօր: Այդ փառատոնն առավել հանդիսավորությամբ կատարում է մի ժողովուրդ , որ ապրում է իր վաղեմի և նորոգ հայրենիքում, Մասիսների հսկումի տակ,Սևանի ալիքների լուսափոխությամբ ողողված, իր հնադարյան Մատենադարանի և իր ազգային նոր Ակադեմիայի ասուլիսով խանդավառ ... ... Եվ վերարթնացած մեր ժողովուրդը այսօր տոնելով երբևէ ծնած իր զավակներից ամենամեծի հոբելյանը, քաջ գիտակցում է , որ դրանով իսկ տոնում է իր իսկ հոբելյանը , փառանշում ոչ միայն իր դպրության և արվեստների, իր լեզվի և գիտությունների տոնը, այլև տոնն անկախության ու պետականության իր դարավոր երազի, գոյության և հարատևության իր անքակտելի հավատի: Նա հասկանում է խորապես , որ իր ամենամեծ զավակի ծնունդը՝ դառնալով ինչ-որ նոր Սկիզբ, միաժամանակ եղել է և է մի Շարունակություն, որ չի կարող վախճան ունենալ, քանի դեռ մեր մանուկների անարատ բերանից հնչում է մեր ազգային մեծագույն երգը՝ «Այբ - բեն - գիմ»-ը ։ Այս գիտակցումից է ծնվում և այն հարցը. Թե պե՞տք է արդյոք , որ նրա անվամբ Մի համալսարան կամ մի պողոտա կոչվի աշխարհում , Երբ այդ անունով մի ամբողջ ազգ է կռչում ինքն իրեն , Ազգ , Որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ , Սակայն մեռնելու մտադրությամբ Չի ապրել երբե՛ք՝ թեկուզ և մի օր ...
  11. SAS

    Հայ գրերի

    «Տիեզերական ժողովները», որ գումարվում էին մեղմելու այդ հակասությունները և բթացնելու այդ սրությունը, իրականում դաոնում էին փլուզումների վկայություններ ու հաստատումներ:Այսպես Հռոմից պոկվում էր Կ . Պոլիսը , Պոլսից՝ Ալեքսանդրիան , Ալեքսանդրիայից՝ Անտիոքը , Անտիոքից՝ Կեսարիան , Կեսարիայից՝ Հայաստանը , Հայաստանից՝ Վրաստանը:Հռոմը քրիստոնեություն ընդունեց՝ ամենից առաջ իր կայսերական ծիրանու պատռվածքները կարկատելու կամ այդ ծիրանին պապական պարեգոտով ծածկելու համար։ Այդ պարեգոտն ինքն էր հիմա կարաքանդվում, և ծի -րանակիրները չէին կարող չշտապել պարեգոտի ճեղքվածքները կարկատելու։ Եվ շտապեցին։ Արևմտյան Հայաստանը վերջնականապես միացվեց Բյուզանդիային, Հայաստանի միջնահատումը դարձավ անջնջելի փաստ,որ պիտի հարատևեր:Հայկական պետակա-նությունը ստացավ ոչ թե հերթական վնասվածք, այլ ողնաշարի անբուժելի ջարդվածք , որ շուտով պիտի հասցներ մահվան։ Փոքրիշատե խորամիտ քաղաքագետը չէր կարող չհասկանալ, որ Արևելյան Հայաստանին էլ սպառնում է Արևմտյանի վտանգը՝ կատարյալ գաղութացումը։ Արևելյան Հայաստանը փաստորեն արդեն անկախ թագավորություն չէր , այլ պարսկական մի կիսագաղութ:Հայաստանի մարմնավոր տերերը իրականում շարժուն խաղալիքներ էին բարձր իշխանության ձեռքին:Իրական վիճակն այնպիսին էր, որ բնիկ իշխանությունների մեծագույն մտահոգությունը իրենց գահույքն էր, բարձը, աթոռը ։ Միայն թե չգրկվել իրենց վերադաս տիրոջ շնորհից ու բարյացակամությունից:Միայն թե պահել իրենց գահույք - բարձ -աթոռը , իսկ եթե հնարավոր է հասնել ավելի բարձր գահույք -բարձ - աթոռի ։Եվ անարդար կլինի ասել, թե նրանք բոլորովին չէին զգում , որ իրենց այդ աթոռների տակ «անտակ անդունդն էր բացվում»։Եվ արդարացի չի լինի մեղադրել, թե ինչու էին իրենց մտահոգություններն այդքան նեղացրել՝ հասցնելով գահույք - աթոռին միայն:Վերջին հաշվով՝ նրանք մեղավոր չէին , որովհետև իրերի անողոք տրամաբանությունը ոչ միայն անկախ նրանց կամքից, այլ շատ դեպքերում նաև հակառակ նրանց կամքի՝ հասցրել էր այդ փակուղուն ։ Երկիրր մի առանձին փրկություն չէր կարող սպասել նաև հոգևոր տերերից:Չմոռանանք , որ երկրի քանդման ու ավերման գործին առաջին հերթին մեղսակից էին այդ հոգևոր տերերը:Նրանք էին փլուզել հին դավանանքն ու մշակույթը,կյանքի երեկվա կարգ ու սարքը : Շուռ էր տրվել ամեն ինչ , տակն ի վեր էր արվել , որպեսզի նոր ձևով տեղադրվի ու նոր կերպով սարքվի։Բայց դեո մնում էր շուռ տրված, տակն ի վեր:Պետք էր մի բան անել: Բայց ի՞նչ : Եվ ինչպե՞ս: Հարցնում էին բոլորը , իսկ պատասխանող չկար ։ Եվ այդ բախտորոշիչ պահին էր, երբ ծնվեց մեկը, ում մասին մեր պատմիչները իրենց խոսքն սկսում են զարմանալի մի պարզությամբ. « Եվ այր մի՝ Մաշտոց անուն ...»։ Տարոնի Հացեկում ծնված այս մարդը չեկավ մեկով էլ ավելացնելու հարցնողների անպակաս քանակը։Նա եկավ , որ պատասխան գտնի ։ Որտեղի՞ց եկավ, ինչպե՞ս , ի՞նչ հրաշքով ծնվեց ,- ահավասիկ ևս մի հարց , որ այն ժամանակ չէր տրվում, բայց կրկնվեց ու կրկնվում է արդեն 1600 տարի: Ինչպե՞ս , ի՞ նչ հրաշքով ծնվեց ։ Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում , Բայց նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկ այն պատճառով , Որ անչա՜փ շատ են սպասել նրանց ։ Նրանք ծնվում են իրենց ծնողի անօգնությունից , Որպեսզի դառնան նոր զորեղություն ։ Նրանք ծնվում են ինչ - որ հանճարեղ մի հոգնությունից , Որպեսզի դաոնան հանճարեղություն ։ Նրանք ծնվում են , որ ապացուցեն , Թե վերջը մի տեղ դաոնում է սկիզբ : Նրանք ծնվում են , որ ապացուցեն , Թե հրաշք չկա , Այլ կա լոկ կարիք , Նրանք ծնվում են , որ ապացուցեն , Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում , Ուր վերջանում է ամե՜ն մի հնար ... Այսպես էլ ծնվեց «այր մի՝ Մաշտոց անուն» ... Այդ նա էր , որ մեր անգիր բանարվեստի փլատակների վրա հիմնադրեց մեր դպրությունն ու քերթությունը , գողթան լռեցված երգիչների տեղ հնչեցրեց մեր հոգևոր մեղեդին , հեթանոսական անգիտության տեղ փռեց գիտության հեքիաթական սփռոցը , որի վրա մեզ պիտի կերակուր տային մեր հոգևոր մատակարարները՝ Խորենացուց ու Դավիթ Անհաղթից մինչև Տաթևացի ու Գոշ , մինչև Ալիշան ու Նալբանդյան , մինչև Աբեղյան ու Աճառյան , 0րբելիներ ու Ալիխանյաններ ... Այդ նա էր , նորի՛ց և դարձյա՛լ նա , որ մեր լեզուն հանեց այն աննախանձելի վիճակից, ինչ ունենում է աղքատ ազգականը իր մեծատուն բարեկամների տանը ։ Արդեն միայն Աստվածաշնչի թարգմանությամբ հայոց լեզուն կատարեց իր փաոատոնը՝ ապացուցելով , որ ի զորու է լիապես արտահայտելու ինչպես պատմություն , այնպես էլ օրենսդրություն,ինչպես հրապարակախոսություն,այնպես էլ բանաստեղծություն ինչպես բուսական ու կենդանական աշխարհ , այնպես էլ երևակայություն – տեսիլք և կանխատեսություն-մարգարեություն , որովհետև հին եբրայեցոց «Սուրբ գիրքը» իսկապես մի Ամենամատյան էր գիտության և արվեստի բազում բնագավառների։ Միայն Աստվածաշնչի թարգմանությամբ , որ հետո օտարներից պիտի կոչվի «մայր թարգմանութեանց» կամ «թագուհի թարգմանութեանց», հայոց լեզուն՝ հնդեվրոպական ընտանիքի այդ զավակր , աղքատ ազգականի իր անմխիթար վիճակից պիտի միանգամայն հասներ գահերեցության իր այն օրինական բարձին , որն այլևս չպիտի կարողանային խլել նրա արիական գոռոզ ազգակիցները , և բազմած իր այդ օրինական բարձին՝ աշխարհի բազմաթիվ ակադեմիաներից ու ճեմարաններից պիտի ընդուներ «հրեշտակ -դեսպաններ», որոնք նրա «Տպավորությունների գրքի» մեջ պիտի թողնեին իրենց մեծ անունները՝ Սկրոդեր և Հյուբշման, Կոնիբեր և Մեյե,Մարկվարտ և Մառ ... Այդ նա էր , դարձյալ ու վերստին նա՛, որ այս ամենով մեզ ծանոթացրեց մեզ , տվեց ինքնաճանաչում , անվստահության տեղ դնելով ինքնավստահություն , բայց ոչ անձնասպանություն, հուսահատության տեղ՝ հուսալիություն, բայց ոչ կարճատե-սություն . հավատաբեկության տեղ՝ հավատ , բայց ոչ ինքնակուրություն , ինչպես նաև Քանակի դեմ՝ թև , Թվի դեմ՝ թռիչք , Արյան դեմ՝ թանաք , Թրի դեմ՝ գրիչ Եվ դարանի դեմ՝ Մատենադարան... Աոանց այդ ինքնաճանաչման և ինքնավստահության, առանց այդ հույսի և հավատի, առանց այն նոր զենքի, որ կոչվում էր գրիչ, չէր կարող լինել ո՛չ Ավարայրը, ո՛չ էլ Քաղկեդոնը, ինչպես որ անհնարին է կռվել՝ դեռ չարթնացած , և պատասխան տալ՝ չմտածած : Ահա թե ինչու Մաշտոցն է իսկական հեղինակն ու կազմակերպիչր մեր քաղաքական պայքարի երկու բախտորոշ հաղթանակների՝ ո՛չ միայն գրերի գյուտի,որի շարունակու- թյունն էր Ավարայրը, այլ նաև Դվինի ժողովի, որ պիտի Քաղկեդոնին ասեր «ո՛չ»:Ահա թե ինչու Մեսրոպն է մեր մեծագույն և անբաղդատելի քաղաքագետը ...Միայն այսպիսի բարձունքից նայելով և այս բարձունքից նայելիս է երևում իսկական հասակն այն վիթխարի անձնավորության, որին սովորաբար կոչում ենք մեր գրերի գյուտարար : Մաշտոցը , անտարակույս , հանճարեղ լեզվաբան էր, անմրցակից հետախույզ հնչյունական այն բարդ համակարգի , որ ուներ և ունեցել է մեր լեզուն :Մաշտոցը նաև մեծ երաժիշտ էր։ Եվ այս ասվում է ոչ լոկ այն իրավունքով , որ մեզ տալիս է պատմագրությունը վկայելով , թե «նախ սուրբն Իսահակ (Սահակ Պարթև) և սուրբն Մեսրովպ ասացին զութն եղանակաւոր ձայնսն և զերկու ձայն ստեղիս ...և սուրբն Մեսրովպ՝ զկարգն Ապաշխարության»։ Աոանց այս պատմական փաստի էլ Մաշտոցի երաժիշտ լինելը վեր է ամեն մի տարակուսանքից:Առանց երաժշտական շատ սուր ականջի, առանց նրբին լսողության անկարելի էր (և այն էլ աոաջին անգամ ) տարբերել ու տարբերակել մեր լեզվի թեկուզ և բաղաձայնական եռաշարքը (ծ - ց - ձ ,ճ - չ - ջ և այլն), ինչպես որ այսօր էլ այդ հնչյունների տարբերաթյունը որսալ կարող է այն օտարազգին միայն, ով երաժշտական սուր լսողությամբ է օժտված : Այո՛,Մաշտոցը մեծ լեզվաբան էր և երաժիշտ:Առանց այդ ունակությունների նա չէր կարող ստեղծել մեր Այբուբենն այնպես, որ աշխարհի խռշորագույն լեզվաբաններից մեկը՝ ֆրանսիացի Մեյեն, ավելի քան 1500 տարի հետո գրեր . «Հայկական Այբուբենի համակարգը գլուխգործոց է։ Հայկական հնչումը ձայնագրվել է մի յուրահատուկ նշանով , և այդ համակարգը այնքան լավ է հիմնվել , որ հայոց ազգին հայթայթեց հնչումի վերջնական մի արտահայտություն, որը մինչև հիմա իրեն պահեց առանց որևէ փոփոխություն կրելու , առանց բարեփոխության կարիք զգալու, որովհետև հենց սկզբից կատարյալ էր»։ Եվ , արդարև. միայն հանճարեղ լեզվաբանը կարող էր 4 - րդ դարի վերջերին հասնել այսպիսի արդյունքի։ Բայց լեզվաբանը չէր , որ Մաշտոցի մեջ որոնեց քաղաքագետին : Ճիշտ հակառակն է , մեծ քաղաքագետն էր , որ իր քաղաքագիտական մտքին տվեց լեզվաբանական կերպաձևություն , որովհետև դա էր միակ ելքը , այն ելքը , որը գտնելու համար հարկավոր էր լինել վիթխարի քաղաքագետ։ Եվ սա ենթադրություն չէ , սրա ապացույցն է այն սկզբունքը , որով Մաշտոցը հնարել է մեր Այբուբենը։ Եթե Մաշտոցը գործին նայեր իբրև սոսկ տառաստեղծ , ինչպես որ վարվել են այլ այբուբենների բազմաթիվ հնարողները, ապա նա կատարելով ամենահիմնականն ու ամենադժվարինը՝ տարբերակելով և որոշելով մեր լեզվի հնչյունական համակարգր , պիտի որ եղած այս կամ այն այբուբենի տառերով նշանագրեր այդ հնչյունները՝ պակասի համար դիմելով մեկ այլ այբուբենի օգնության : Նոր այբուբեն կազմելիս այսպես են վարվել բոլորը , այդ թվում նաև սլավոնական այբուբենի հեղինակները , որոնք սլավոնական հնչյունական համակարգի համար վերցրեցին հունական գրերը , իսկ հունարենում չեղած գրերը լրացրեցին ուրիշ այբուբեններից՝ առնելով , օրինակ , Ш-ն՝ եբրայականից, Ч-ն ու Ц–ն ՝ հայկականից, իսկ Щ -ն կազմելով Ч-ի և Ц–ի միացումից:
  12. SAS

    Հայ գրերի

    Անկարելի է չափազանց ետ մնալ մարդկության ապրելակերպի և մտածելակերպի ընդհանուր աստիճանից. վաղ թե ուշ այդ աստիճանին են կանգնում բոլոր ժողովարդներն ու ազգերը : Քրիստոնեությունը չէր կարող չտարածվել ու չիշխել Հայաստանում : Բայց քրիստոնեությունը , ինչպես նաև ամեն մի այլ մեծ ուսմունք , մի անաստառ վերարկու չէր : Քրիստոնեությունն էլ ուներ իր աստառը , որ կոչվում էր հռոմեականություն կամ բյուզանդականություն : Քրիստոսի մեկ կամ երկու «բնության»՝ նրա «մա՞րդ ,թե աստված » լինելու վեճի տակ Հռոմն ու Կ.Պոլիսը առաջ էին մղում այն քաղաքականությունը, որը բնորոշող բառն էլ ստեղծվեց դեռ այն ժամանակ ՝ «իմպերիալիզմ » : Քրիստոսի երկնային արքայությունը փաստորեն մի երկրային իմպերիա էր: Եվ Քրիստոսի խաչը երկրից երկիր էր տարվում ոչ թե աղոթատեղերի գմբեթներին տնկվելու , այլ այդ երկրների անկախությունն ու ինքնությունը խաչելու համար : Աչդ խաչից խուսափելն անհնարին էր մանավանդ Հայաստանի համար , որովհետև աշխարհագրության չեղյալ աստծո կամքով Հայաստանն էր այն կենտրոնակետը , որի վրա խաչաձևվում էին հռոմեական երկար գայիսոնն ու պարսից հաստաբեստ մականը ստեղծելով մի վիթխարի խաչ : Տրդատը հասկացավ , որ իր ահեղ հարևաններին կուլ չգնալու համար ամեն մի փոքր ազգություն պիտի շեշտի իր տարբերությունը , հեթանոսությանը նա դիմագրավեց քրիստոնեությամբ : Արդեն քրիստոնեությունն էր դարձել մի ընդհանրացնող վտանգ : Անհնարին էր կրկին վերադառնալ հեթանոսության , մանավանդ որ պարսիկները դեո երկու-երեք դար հետո միայն պիտի հեթանոսությունից իսլամին անցնեին : Ուրեմն այլևս ինչպե՞ ս շեշտել այն տարբերությունը , առանց որի անկարելի էր գոյատևել : Եվ տրդատյան դարձից երկու դար հետո մեր նախնիք գտան այդ «ինչպեսը » , որ մեր ազգային հին քաղաքականության հազվադեպ հաղթանակներից մեկն է : Այժմ ծիծաղելի են թվում բոլոր հարցերն ու խնդիրները , որ քննարկում էին այն ժամանակվա միջազգային համագումարները՝ «տիեզերական ժողովները» : Նազովրեցի համեստ հյուսնի՝ Քրիստոսի ծննդյան և իր համեստագույն մոր ծննդաբերության հարցը ալեկոծել էր ամբողջ քաղաքակիրթ կոչված աշխարհը : Մարիամից ծնվածը աստվա՞ծ է , թե մարդ. Քրիստոսի մեջ աստվածային «բնությունն» ու մարդկային «բնությունը» միախառնված -ձուլվա՞ծ են արդյոք, թե՞ առանձին են . ըստ այսմ էլ նա «միաբնակ» է արդյոք , թե «երկաբնակ» ,- այժմ անհավատալի թվացող այս վեճով նազովրեցի համեստ հյուսնի և նրա առավել համեստ ձկնորս աշակերտների հաջորդները համաշխարհային կայսրություն էին ստեղծում իրենց համար : Սխոլաստիկ մտքերր արյուն ու կյանք են արժենում այն թշվառ սերունդների համար , որոնք ժամանակակիցն են այդ մտաքերի տարածման և նրանց շուրջ ծավալված վեճերի : Հետագա սերունդները ծիծաղելով այդ մտքերի ու վեճերի վրա՝ վայելում են պտուղները միայն : Կան ժամանակներ , երբ մարդ սպանելուց ավելի հեշտ բան չկա , մանավանդ երբ դրանով զբաղվում են վիթխարի պետությունները : Մարդկությունը հենց այդպիսի մի ժամանակաշրջան էր ապրում : Քրիստոսի մեկ կամ երկու «բնության» դատարկագույն վեճը խմորվում էր մարդկային հազարավոր կյանքերով և հունցվում էր ծով արյամբ : Քրիստոսի մեշ մարդկայինի գոյության և չգոյության հարցով վիճարկվում էր բազմաթիվ մանր ու միջակ ժողովուրդների գոյությունն ու չգոյությունը : Կան պահեր , երբ մի «չէ՛» կամ «այո՛» ասելը հավասարվում է կյանքի կամ մահվան՝ վերանալով նույնիսկ հերոսությունից : Այն ժամանակվա մեր «այո» -ն կամ «ոչ » -ը բախտորոշ նշանակություն ուներ : Եվ մեր նախնիք ասեցին՝ «ոչ » : Եվ այսօր ոչինչ չասող «Քաղկեդոնի ժողով» և «միաբնակ» բառերր դարձան մեր հին պատմության գլխագրերից մեկը ... Համաշխարհային նշանակություն ունեցող այս իրադարձությունը տեղի էր ունենում Մաշտոցի մահից ընդամենը 10 - 11 տարի անց՝ 451 թվականին : Ծանո՜թ թվական . մերոնք կենաց ու մահու մարտ էին տալիս Ավարայրում՝ թերևս անտեղյակ , թե ի՛նչ նոր Ավարայր էր պատրաստվում Պոլսո այսօրվա թաղերից մեկում՝ Գատը գյուղում , որ այն ժամանակ կոչվում էր Քաղկեդոն : Մերոնք չէին մասնակցում քաղ-կեդոնյան ճակատամարտին , որովհետև ճակատամարտում էին Ավարայրում : Մերոնք Ավարայրում չհաղթեցին , բայց նաև չպարտվեցին , որ արդեն հաղթանակ էր և մեծ հաղթանակ . Պարսկաստանը ստիպված եղավ Հայաստանից ետ կանչել իր Զրադաշտին , և հայը մնաց քրիստոնյա : Մերոնք չէին կարող խուսափել Քաղկեդոնի ճակատամարտից, որտեղ նույնպես պիտի չհաղթեին , բայ նաև պիտի չպարտվեին , որ արդեն հաղթանակ էր և մեծ հաղթանակ . Հռոմը պիտի ետ տաներ իր ծուռ խաչը , և հայաստանցին պիտի իրեն կոչեր հայ քրիստոնյա ... Այսօր , իհարկե , այս բառակապակցությունը զուտ կրոնական է . այն ժամանակ «հայ քրիստոնյա» կոչվելով ՝ մերոնք կարողացան համընդհանուրի մեջ մասնավորվել , համանմանության մեջ տարբերակվել. այդ համընդհանրությամբ ու համանմանությամբ կանխեցին զրադաշտական (ապա՝ նաև իսլամական ) սպառնալիքը , իսկ այդ մասնավորմամբ ու տարբերակմամբ դիմադրեցին հույն-բյուզանդական համահարթիչ վտանգին։ Մի պահ կարող է թվալ , թե այս ամենը չի առնչվում Մաշտոցին , մանավանդ որ և՛ Ավարայրի ճակատամարտը , և՛ Քաղկեդոնի ժողովը տեղի ունեցան նրա մահից մեկ տասնամյակ հետո : Բայց ըստ էության Մաշտոցը ոչ միայն առնչվում է Ավարայրին ու Քաղկեդոնին , ոչ միայն մասնակիցն է այդ արյունոտ և անարյուն ճակատամարտերի, այլև փաստական կազմակերպիչն է և՛ մեկի , և՛ մյուսի : Ավարայրի ճակատամարտը, եթե կուզեք, ըստ էության , տեղի ունեցավ ո՛չ թե 451-ին , ո՛չ թե Տղմուտ գետակի ափին , այլ մոտավորապես կես դար առաջ , Գողթան գավառի այն քարանձավներում , որտեղ Մաշտոցը, իր աշակերտի վկայությամբ , «տրտում հոգսերով պաշարված ու թակարդված՝ մտածմունքների ծովն էր ընկած, թե ինչպիսի ելք գտնի» իր «եղբայրների և ազգակիցների համար», երբ նա վերջնականապես վճռել էր «հոգալ համայն (հայոց ) աշխարհի ժողովրդի » փրկության գործը : Չմոռանանք նաև, որ Վարդան Մամիկոնյանը՝ Աահակ Պարթևի թոռը, Մաշտոցի աոաջին աշակերտներից մեկն էր, մեկը այն սակավաթիվներից , որոնք առաջինը վարժվեցին մաշտոցւան տառերի գրությանը և հեգեցին « այբ - բեն - գիմ ... » : Եթե Վարդանը չլիներ սպարապետական տնից նա , անկասկած , պիտի դառնար մեկը մեր այն դպիր -քերթողներից , որոնք «առաջին թարգմանիչք» են կոչվում, ինչպես որ դարձան նրա անմիջական դասընկերները՝ Հովսեփ Վայոցձորեցին , Ղևոնդ Երեցը , Եզնիկը , Կորյունը և մյուսները : Մաշտոցի անմիջական աշակերտներից էին նաև Վարդանանցից շատերը : Ահա թե ինչու Վարդանանց շարժման բուն հեղինակները մաշտոցյանք էին , Մաշտոցի ավագ ու կրտսեր աշակերտները : Եվ , բացի դրանից , պարսից ռազմիկ փղերն ու Մատյան գնդին հաղթելուց կամ ետ մղելուց աոաջ և այդ անելու համար նախ և առաջ հարկավոր էր հաղթել կամ ետ մղել պարսից «քէշ աղանդը» : Ուստի և նախքան Տղմուտ հասնելը ճակատամարտը պիտի մղվեր «Եղծ աղանդոց » -ի մեջ , «Եղծ» , որի հեղինակը նախ Մաշտոցն է, ապա միայն նրա աշակերտը՝ Եզնիկը ... Այլ խոսքով ասած՝ զրադաշտական նվաճմանը դիմադրելու համար պետք էր զրադաշտական չլինել : Իսկ այդպիսի՞ն էր արդյոք հայոց երկիրը Մաշտոցից առաջ .. Արդեն հարյուր տարի էր, ինչ քրիստոնեությունր Հայաստանում համարվում էր պաշտոնական կրոն : Քանդվել ու ավերվել էին մեհյաններն ու բագինները , որոնց տեղ բարձրացել ու բարձրանում էին եկեղեցիներ հաճախ դեռևս անծեփ ու փայտակտուր։ Բայց այդ եկեղեցիների գմբեթին տնկված խաչը երկնքի մեջ խրվելուց առաջ մխրճվում էր նաև մարդկանց սրտերի մեջ։ Հակառակ հեզության և համբերատարության իր ուսմունքի՝ քրիստոնեությունը տարածվում էր անսքող բռնությամբ , խոսելով կամավորությունից՝ գործում էին հարկադրանքով, կրկնելով «մի սպանիր»՝ հեղում էին արյուն կամ մատնում արտաքսման : Ժողովուրդը դժվարությամբ էր վարժվում նոր կյանքին : Դարերով սովոր բազմաստվածության՝ մարդիկ այժմ պարտավոր էին բոլորը պաշտել միայն մեկ աստծու։Անահիտների, Աստղիկների ու Նանեների երեկվա տեղում Արամազդներին, Միհրերին , Վահագներին ու Տիրերին փոխարինած եբրայեցին հաստատել էր իր մորը միայն : Ատրուշանների հավերժական բոցերի տեղ պլպլում էին աղոտ մոմերը : Իրենց երեկվա շոշափելի ու տեսանելի աստվածների՝ ոսկեձույլ կամ քարաքանդակ դիցերի փոխարեն մարդիկ պարտավոր էին պաշտել այն Միակին , որին հնարավոր չէր ոչ միայն տեսնել, այլև ... հասկանալ : Եվ իսկապես էլ . օտար կրոնը հետը բերել էր նաև օտար լեզու , ժամասացությունն ու եկեղեցական արարողությունները կատարվում էին հունարեն կամ ասորերեն։ Անգրագիտության մեջ խարխափող երեկվա հեթանոս ժողովրդից խլելով նրան հասկանալի բառն ու բանը , երգն ու աղոթքը ,ասքն ու առասպելը՝ տեղը դրել էին մի վերացական անըմբռնելի գաղափար, այն էլ՝ օտար ու անհասկանալի լեզվով։ Ստացվել էր մի անտանելի վիճակ . մարդուց խլել էին իր երեկվա (և դարավոր ) հավատը , իսկ տեղը ոչինչ չէին դրել կամ դրել էին միայն ու միայն խոսքով , որ նաև անհասկանալի էր։ Քանդել էին հինն ու դարավորը , իսկ նորը չէին շինել կամ շինել էին միայն ու միայն խոսքով , որ նաև անհասկանալի է։Հնից օգտվել չէր կարելի , իսկ նորից օգտվելն անկարելի էր, որովհետև նորը փաստորեն չկար , իսկ եղածն էլ՝ անհասկանալի:Արգելված էին հին երգն ու նվագը, հին խաղերն ու զվարճալիքները: Եվ այսքանից հետո մինչև իսկ ...լալ չէր կարելի,արգելված էին նաև «լալեաց երգերը», ողբ ու կոծը արժանանում էր խստագույն պատժի ...Բայց այսքանով չի լրանում ժամանակաշրջանի ոչ միայն պատկերը,այլև ուրվանկարը։ Քրիստոնեությունը , որ տարածվում էր իբրև մի համամարդկային - ապազգային ուսմունք , առաջին իսկ հաջողություններից հետո անմիջապես ցույց տվեց ինչպես իր դասակարգային , այնպես էլ ազգային էությունը:Տարածվելով ամենից առաջ հռոմեական կայսրության մեջ և այդ կայսրությունից՝ նա դարձավ մի նոր և զորավոր գործիք բյուզանդական ազդեցության ծավալման ու խորացման ։ Հավասարություն ու եղբայրություն էր քարոզում նոր կրոնը, մինչդեռ այդ քարոզի տակ ուրիշներին էր փաթաթում իր վարք ու բարքը , իր կարգն ու կանոնը , իր երգն ու լեզուն:Մի աստված էր ընդունում նոր կրոնը և դրանով կապում-կաշկանդում մարդուն , որ ի բնե հակված է բազմազանության , ինչպես է ինքը բնությունը և այդ բնությունն արտացոլող մարդկային միտքը:Բայց սա դեռ բավական չէր:Իրականում այդ մի և միակ աստվածն էլ իրեն պահում էր իբրև ... զտարյուն բյուզանդացի։ Մի համընդհանուր -աստվածային օրենք էր թելադրում նոր կրոնը:Բայց փաստորեն այդ օրենքը դաոնում էր բյուզանդական օրենքի պարտադիր թելադրանք։Նոր լույս ու հույս տարածող հավատը իրականում հասել էր խոսքի և գործի հակասության մի այնպիսի սրության , որը չէր կարող չկտրատել իր սեփական կարերը։Եվ այդ կարերն իսկապես որ կտրատվում էին ու պիտի կտրատվեին դեռ։
  13. SAS

    Հայ գրերի

    Մ. Մաշտոցի 1600-ամյակի առթիվ կարդացվել է որպես զեկուցում ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում... 23, 26 IV.62 Երևան _______________________________________________________________________________ Պարույր Սևակ ԹՐԻ ԴԵՄ՝ ԳՐԻՉ ՄԱՇՏՈՑԻ ՍԽՐԱԳՈՐԾՈԻԹՅՈԻՆԸ «Լավ սկիզբը գործի կեսն է»,— այս ծանոթ խոսքի ճշմարտության կշիռը ոչ մի տեղ թերևս այնպես չես զգում, ինչպես Մաշտոցի մասին գրելիս։ Ինչպե՞ս սկսես։ Թերևս ամենաճիշտը հենց այդ Ս Կ Ի Զ Բ բառն է։ ճիշտ է, որ Մաշտոցից դարեր առաջ էլ հայերը կային: Ճիշտ է , որ նրանք ունեին պետականություն և բանարվեստ, գիտեին կոթողներ կառուցել ու կերտել բագիններ, քամում էին գինի և ձուլում արձաններ, թատրոն էին հաճախում ու վայելում գեղեցիկ հաճույքն այն պարուհի -կաքավողների, որոնք «երգեին ձեռամբ»:Երևակայությունն ու պատկերացումը նման լինելով՝ նույնը չեն:Երևակայում են նաև մանուկները, մինչդեռ պատկերացնել կարող է միայն հասուն մարդը: Մաշտոցը եկավ դառնալու մեր պատկերացումը, պատկերացումը մեր իսկ գոյության, մեր իսկության:Երեխաները ծնվում են, ատամ հանում ու քայլում, սկսում են խոսել ու պատշաճորեն դատել, բայց նրանց համար այդ երեք-չորս տարին փաստորեն մնում է իրենց կյանքից դուրս, որովհետև ոչինչ չեն հիշում իրենց այդ երեք-չորս տարուց։ Եվ նրանց ծննդյան օրր ըստ էության այն օրը չէ, որ նշում են նրա ծնողները, ճիշտ կլիներ, եթե նրանք իբրև իրենց ծնունդ նշեին այն օրը միայն, երբվանից հիշում են իրենց: Այն, ինչ մարդու կյանքում չափվում է տարով , ժողովուրդների կյանքում չափվում է դարով։ Նախամաշտոցյան մեր կյանքը անցավ առանց «ինքնահիշողության»։Եվ Մաշտոցն էր, որ եկավ դառնալու մեր հիշողությունը, հիշողությունը մեր իսկ գոյության, մեր իսկ մասին: Եվ սա չափազանցություն չէ, այլ պարզ եզրահանգումը 16-դարյա մեր կյանքի, հետևությունը մեր ոլորապտույտ պատմության՝ Մաշտոցից մինչև այսօր: Իսկ մ ե՞զ համար: Ուրիշ այբուբենների ստեղծողների հետ Մաշտոցին ամենից շատ համեմատել են օտարները։ Ահա Մարկվարտը՝ գերմանացի աշխարհահռչակ արևելագետը , որ հմուտ էր արևելյան ու արևմտյան բազմաթիվ մեռած ու կենդանի լեզուների և գիտակ նույնքան Այբուբենների: «Եթե նկատենք այն պարագաները, որոնց տակ Մաշտոց և ՍաՀակ իրենց մտքի գործունեությամբ եկեղեցական ու ժողովրդական ինքնագիտակցության զարթուցին հայ ազգը , և այս գործքին հետ համեմատության դնենք դանայյան այն պարգևը , զոր Պեպինոս Ֆրանկ՝ քաղաքական ու եկեղեցական ամեն միջոց լիապես իր ձեռքին ունենալով՝ նվիրեց գերման ժողովրդյան, այն ատեն թե Պեպինոս և թե յուր զինակիրը Վինֆրիդ խեղճ թզուկներ կերևան համեմատությամբ մտքի այդ հսկաներու»: Գերմանացի գիտնականի մեջ չէր կարող խոսել հայկական հպարտությունը , ուր մնաց թե սնափառությունը : Գերմանացի գիտնականը պարզապես սոսկ քարտուղարություն է անում մի ժողովում , որ երկարաձգվեց դարերով , ժողով , որի օրակարգում կար մեկ հարց միայն. քննարկվում էր մեր լինել կամ չլինելու խնդիրը։ Ահա թե ինչու այսօր , 16 - դարյա մի բարձունքից նայելով , Մաշտոցը մեզ երևում է նա խ և ա ռ ա ջ իբրև մի վիթխարի քաղաքագետ , որի շահած անարյուն ճակատամարտի հետ չի կարող համեմատվել մեր սպարապետների փառավոր հաղթանակներից և ոչ մեկը : Մաշտոցը , այո՛, հայ նշանագրերի գյուտարարը և հայ դպրության հիմնադիրը լինելուց առաջ , մեր մեծագույն քաղաքագետն է։ Չափազանցությո՞ ւն կլինի արդյոք , եթե ասվի , որ քաղաքականության մեջ հայերս առանձին ընդունակություն չենք ցուցաբերել։ Ավելին , մեր և՛ հին , և՛ նորագույն պատմությունը լեցուն է հակառակն ապացուցող անջնջելի փաստերով և անշտկելի իրողություններով : Այնքան շատ գործածելով «աջ» -ը , որից բարդվել ու ածանցվել են հարյուրավոր այլ բառեր ու դարձվածքներ՝ քաղաքականության մեջ մեր նախնիները գործել են մեծ մասամբ ձախ ձեռքով: Ուստի և՝ ձախորդություններ, ձախավերություն, ձախողակություն ...Եվ մեր քադաքագիտական մտքի պատմությունը հիրավի արգահատելի կլիներ, եթե արձանագրած չլիներ մեկ - երկու հաղթանակ : Բայց արդար լինենք և ավելացնենք , որ այդ մեկ - երկու հաղթանակի համար քիչ է թվում նույնիսկ այնպիսի ածականը , ինչպիսին է «մեծ » - ը : Այդ հաղթանակները բախտորոշիչ էին, վճռական : «Որտեղ հաց՝ այնտեղ կաց »:Չի կարելի կասկածել , որ այս տխուր փիլիսոփայությանը մեր ժողովուրդը հասել է իր պատմության վերջին հազարամյակին , երբ ստիպված էր կրկնել «թափառական հրեա» -ի աննախանձելի բախտը :Այս առածից առաջ դարեր շարունակ նա կրկնում էր մեկ ուրիշ իմաստություն , իմաստությունն այն հրեայի , որին դեռ չէր կպել «թափառական » մակդիրը . «Ոչ միայն հացիւ կեցցե մարդ ...» : «Ոչ միայն հացիւ», ոչ միայն մարմնով , այլ նաև ոգով , այլ նաև «բանիւ»: Եվ ժողովուրդների ու ազգերի գոյության միակ երաշխիքը միայն հողը չէ կամ զորությունը : Կան նաև այլ գործոններ , որոնք պակաս վճռական չեն : Բաբելոնացիք ու ասորեստանցիք , խալդերն ու խեթերը չունեցան հրեաների ծանր բախտը՝ չկորցրեցին իրենց հողն ու հայրենիքը : Նրանք կորան իրենց իսկ հողերի վրա , որովհետև ինչպես մարդիկ , այնպես էլ ժողովուրդները գոյատևում են « ոչ միայն հացիւ», այլ նաև «բանիւ» : Եվ իսկապես էլ, ինչպես հնագույն , այնպես էլ նորագույն ժամանակներում աշխարհակալները իրենց հարևաններին ձուլում են ոչ միայն մեծությամբ ու զորությամբ, այլ նաև այն համընդհանուր -ընդհանրացնող գաղափարով , որ տարածում են այդ աշխարհակալությունները : Եթե հույն-հռոմեական ու հին հայկական պանթեոնի տարբերությունը միայն անունների մեջ էր , ապա հայ - իրանական պանթեոնում այդ տարբերությունն էլ համարյա չկար : Եվ , անտարակույս , խելացի էր Տրդատ Գ - ն , որ այդ համընդհանուր - ընդհանրացնող հեթանոսությանը կուլ չգնալու համար իրեն պատեց փշերով՝ Հիսուսի փշեպսակով : Եվ պակաս խելոք ու հեռատես չէին նրա քրիստոնյա հաջորդները , որոնք երկու դար հետո տեսան ու հասկացան , որ համընդհանուր - ընդհանրացնող քրիստոնեությունը դարձել է նույնպիսի ահավոր վտանգ , ինչպիսին մի ժամանակ հեթանոսությունն էր :
  14. SAS

    Հայ գրերի

    Կան որոշ մարդիկ, որ բլրի նման Բարձրանում են վեր մյուս մարդկանց միջև Եվ տեսնում հեռվում ամբողջ ապագան Ավելի պայծառ, քան իրենց ներկան, Ավելի հստակ, քան անցյալն իրենց... Գիյոմ Ապոլիներ Ավելի քան 1600 տարի առաջ Տարոնի Հացեկաց գյուղում ծնված «այր մի՝ Մաշտոց անուն» ստեղծեց Հայ գրերը՝ մեր ինքնության հարատևան Մատյան գունդը՝ երեսուն և վեց ռազմիկ-նշանագրերով: Ողջունե՜նք Նրան, ողջունե՜նք Նրան... Հ.Գ.Մովսես, Սևակի հոդվածն ինքս եմ scan արել, սրբագրել: Ցանկություն դեպքում կարող ես տեղադրել գրադարանում...
  15. MosJan, գլուխ հանել պետք չէ, այլ հարկավոր է հիմար գլուխները կտրել կամ ձագը բնի մեջ... Ազիխանտրոպների այս կարծեցյալ «ապացույցները» հայկական մի կայքից մյուսն են չվում: Իմ կարծիքով հարկավոր է՝ Ա. Անխտիր ջնջել նմանատիպ հերյուրանքները: Բ. Օգտվել մոդերատորին տրված իրավունքներից ու ցույց տալ ֆադուլ-մադուլիներին խեցգետինների ձմեռման տեղը.
  16. Ակսել, ամո՛թ քեզ՝ հազար ամո՛թ, որ բնիկ հայկական ՈՌԸ շփոթում ես ռուսական վոռի՝ գողի հետ...
  17. SAS

    Օրվա Բառը

    Բարև բոլորին Ունենք՝ Հրշեջ = հուր + շիջող: Ըստ այդմ՝ Հրեշ = հուր+ շնչող Իսկ ինչո՞ւ ո՛չ, ես դեմ եմ Աճառյանին... Հայկական հեքիաթներում հենց այդպես էլ նկարագրում են այդ այլանդակներին՝ բերանից ու պնչերից հուր ժայթքող գազաններին: Հ.Գ. Հրեշներն օգնեցին գտնել օրվա բառը՝ ժայթքել:
  18. SAS

    SIAMANTO

    Ո՜վ Դիցուհի Անահիտ<այստեղ պետք է լինի "ծաղկեփունջ" զմայլիկ-smile>, թույլ տուր այսպես ձևավորել բանսատեղծությունը... ՀՈՒՅՍԻՆ ՀԱՄԱՐ Ա Գաղափարներու ո՞ր հովիտներեն պիտի գաս և ե՞րբ պիտի լուսնաս, ո՜վ Հույս, Ե՞րբ, որպեսզի ես ալ իմ երկու Ձեռքերս, կարոտեն ու սպասումեն դողդոջուն, Արշալույսիդ քրքումներուն երկարեմ, կյա՜նք պաղատողի մը պես, երկարե՜մ... Անոնց հոսանքին առջև իմ ազատության առաջին նայվածքս բանալու համար: Բ Եվ ի՜նչ ծովերեն խոր հուզում պիտի թափես մեր հոգիներուն աշխարհներեն ներս, Ի՜նչ կնճիռներ պիտի ջնջվին մեր վշտակոծ ու տժգունած այտերեն, Ո՜րչափ ժպիտ պիտի ծաղկի, հրեշտակորե՜ն, ո՜րչափ ժպիտ մեր աչքերուն մեջ, Ո՜րչափ հառաչ պիտի մեռնի, ո՜րչափ արյուն և ո՜րչափ արցունք պիտի ցամքին... Գ Մոխիրներու հողը ծաղկաստան մը պիտի դառնա, դրախտային և անթառամ, Եվ բազմահազար աղբյուրները, իրենց հեծեծանքը՝ հովիվներուն հետ՝ երգերու պիտի փոխեն, Սև անձրևներուն տեղ՝ հայրենի աստղերեն, կապույտ եթերն է որ վար պիտի թորա, Եվ գառնուկներ պիտի ծնին առվակին եզերքը և մարմանդներուն վրա... Դ Գեղուհիներու է՛ն գեղանին քու քղանցքիդ առջև իր խունկը և իր ծաղիկը պիտի թափե, Եվ կեղծիքին տաճարները պիտի քանդենք քու Տաճարդ կերտելու համար. Ժպիտե, այրի ցեղը վերջապես կանաչ պիտի հագնի, և դառնասիրտ թշնամին՝ սև... Եվ գերեզմանները, մեր քայլերուն տակ, կմախքի անտառներե՜, դանդաղորեն պիտի շարժին: Ե Երազուն ճակատիս համար ամառվան տերևանքեն պսակներ պիտի հորինեմ, Եվ ծիածանե վերարկուս, հովերուն հետ, ուսերուս վրա, արծիվի մը պես պիտի ծփա... Ու եբենոսե սրինգս՝ շունչիս, կամ գեղաքանդակ քնարս՝ ձեռքս առած, Ոսկիե դաշխուրանես, աստուածներու գինիեն, գինի՜, գինի՜, գինի՜ պիտի ըմպեմ... Զ Եվ հետո ես ցնծության և Հույսերու կարմիր Ջահերը կռապաշտորեն պիտի վառեմ... Եվ անտառներուն համանվագը քու փառքիդ համար մրրիկներ պիտի երգե, Սուրերը, մեր ծունկերուն դիմաց կոտրտելեն՝ արյունոտ կամ անբիծ, անցյալին պիտի նետենք, Եվ Հայ զինվորին պղինձե շեփորը պիտի պատռի հաղթանակի Ռազմերգին որոտումեն...
  19. SAS

    Turkey Flu

    Թուրքն ինքն իրենով flu է,ավելի ճիշտ՝ ճանտախտ-plague...
  20. SAS

    Բառախաղեր

    Գեղեցիկ --- անգեղ(Տորք Անգեղ ), տգեղ Հաջորդը՝ ձև...
  21. SAS

    Best Armenian poem...

    ՄԻԱԿ ՄԱՅՐԵՆԻՆ Լեզուներ գիտես, Գիտես, իմացիր. Եվ ո՞վ չի ուզում, Բայց հասկանո՞ւմ ես ի՞նչն է ինձ հուզում. -Ավա՜ղ, համր ես դու, Քանզի չգիտես միակ մայրենին՝ Քո հայոց լեզուն: Գուցե կարծում ես այդ միևնո՞ւյն է, Բայց ինձ թվում է Արար աշխարհը Քեզ համար միայն թարգմանություն է... Միքայել Հարությունյան
  22. + նաև՝ PERSEVERANCE = nastoychivost' = համառություն DETERMINATION = opredelenie = սահմանում
  23. SAS

    New Jokes Anyone?

    Աբրահամի կին Սառան մահանում է:Անցնում են երկար տարիներ, բայց Աբրահամը չի ամուսնանում:Մի օր հարեվան Մոշեն հարցնում է, թե ինչո՞ւ չի ամուսնանում: Ա. Ես որտեղի՞ց գտնեմ ասթմայով հիվանդ կին ամուսնանալու համար: Մ. Իսկ ինչո՞ւ անպայման հիվանդ կին... Ա. Սառայի մահից հետո այնքա՜ն դեղորայք է մնացել... ============================================================== Աբրահամի քունը չի տանում, անընդհատ շուռ ու մուռ է գալիս: Սառա. Աբրահամ, ի՞նչ է եղել, ինչո՞ւ չես քնում: Ա. Սառա, ես մեր հարևան Մոշեյին հինգ ռուբլի եմ պարտք և վաղը պիտի վերադարձնեմ: Ս. Իիի՜, այդպիսի դատրակ բանի համար չես քնո՞ւմ: Սառան պատուհանը բացում է ու գոռում՝ -Մոշե՛, ա՛յ Մոշե: -Ի՞նչ է, Սառա՛, չես թողնում քնել, գիշերով ձայնդ գլուխդ ես գցել: -Մոշե՛, Աբրահամը քեզ հինգ ռուբլի է պարտք և վաղը պետք է վերադարձնի՞: -Այո՛, բայց դրա համար մարդուն գիշերվա կեսին կարթնացնե՞ն: -Ուրեմն իմացի՛ր՝ Աբրահամը պարտքը էլ չի վերադարձնի... Աբրահամ, աղավնյակս, դու հիմա մուշմուշ, հանգի՜ստ քնիր, թող Մոշեն շուռ ու մուռ գա...
  24. SAS

    Impressions Of The Day

    Անետան... Չգիտեի՞ք՝ իմացե՛ք:
  25. SAS

    Impressions Of The Day

    Անետա, ես օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի վերջը Երևանում եմ լինելու: Եթե ցանկություն,հնարավորություն ու ժամանակ ունենաս, կարող ենք վերջապես ... ԾԱՆՈԹԱՆԱԼ:
×
×
  • Create New...