Jump to content

Aksel

Members
  • Posts

    75
  • Joined

  • Last visited

Aksel's Achievements

Newbie

Newbie (1/14)

0

Reputation

  1. Ուռած տերտերը Ամռանը Մոսկվայում աշխատում էի: Մեր պրարաբը Հայ էր, գեղեցկության սրահ էինք կառուցում: Էս մեր Հայ պրարաբի հետ շատ հաճախ մեզ այցելում էր մի տերտեր, միջին տարիքի տղամարդ էր: Հենց առաջին օրը, էդ տերտերի հետ ծանոթանալուց, մի զավեշտալի իրադրություն ստեղծվեց: Մեր բրիգադում շատ տարբեր մարդիկ կային, մի տղա կար, յոթ տարի բանտ նստլուց հետո, հանցավոր կյանքից հրաժարվել, եկել իր քրտինքով փող էր աշխատում: Մենք հաճախ երեկոները նրա հետ մինչև ուշ ժամերը զրուցում էինք, ես զգում էի, որ էդ տղայի ուղեղը աշխատում է, շատ հասարակ բաներ չգիտեր, բայց հիմնական մարդկայնությանը պատկանող արժեքների նկատմամբ շատ շուտ կողմնորոշվում էր ու բացարձակապես մարդկային դիրք էր գրավում: Օրինակ երբ խոսում էինք Հայաստանում ապրող հայերի նյութական վիճակի մասին ու Արցախում ապրող մեր ժողովրդի մասին, ես նրան ասեցի, որ թեկուզև հայաստանում կարիքի մեջ են, արցախում պետք է լիություն լինի, որ ժողովուրդը կարողանա դիմակայել այս պատմական պահին: Նա անմիջապես պատասխանեց. - Հա ապ ջան, ես ստամոքսով չեմ մտածում... -Իմ մշտական զրուցակիցը թմրանյութ էր օգտագործում, հաշիշ, թե պլան, չգիտեմ նունն է թե ո՛չ: Զարմանալին այն էր, որ նա երեկոները արդեն թմրանյութ ծխելուն գերադասում էր զրուցել, էլ չեր օգտագործում: Եվ ահա մի օր, մեր պրարաբի հետ մեր մոտ եկավ մի տերտեր: Էս տերտերը ու պրարաբը իմանալով, որ իմ զրուցակցի մոտ թմրանյութ կա, առաջարկեցին թմրել, ուռել, ինչպես ասում են: Զրուցակիցս, տերտերին, արդեն վառած հաշիշի գլանակը փոխանցելուց առաջ, ինձ հարցրեց. -Դու չես ծխում չէ՞: -Ես գլուխս ճոճեցի՛, ո՛չ: Դա ինձ համար շատ մեծ հարգանքի նշան էր այդ տղայի կողմից: Հաշիշ ծխելուց հետո , երբ տերտերի տրամադրությունը բարձրացավ, էս տերտերը սկսեց խոսել օրենքով գողերի մասին, սկսեց թվել թե ու՛մ է ճանաչում, պատմել նրանց արկածները: Ես քմծիծաղով ասի. «ղայդին» լուսավորչական աշխատանք էս տանում, կարծում էի կվիրավորվի, կսթափվի, բայց Օ՜ զարմանք, Օ՜ տեր աստված, հլը իջի վար տես քո աշխատողը ինչ խոտան է տալիս, այդ ՍԻՆԼՔՈՐԸ լուրջ դեմքով նայեց ինձ, ապա գոհունակությամբ իր ունկնդիրներին ու սկսեց խոսել հին ժողովուրդների մասին: Ասում է, կան հին բայց շատ նոր ժողովուրդներ, օրինակ հրեաները շատ հին ժողովուրդ են եղել իսկ ներկայումս նրանք ամենաերիտասարդ ժողովուրդն են, բոլորովին ուրիշ ազգ են հիմա: Ես սրտանց ուզում էի որ էդ ապիկարը գոնե հասկանա, որ էստեղ իր վրա ծիծաղող մարդ կա ու նորից կտրեցի «լուսավորչական» քարոզը: Եթե էդքան նոր են, ինչու՞ են էդքան հին հավատ դավանում- ինչպիսին է հուդայիզմը, էդ ասածդ հո նոր չե՞ն ավելացրել թալմուդի մեջ: Այս անգամ ես հիսուն տոկոսով նպատակիս հասա, նա մի տեսակ խոժոռվեց ու թեման փոխեց, սկսեց խոսել աստծուց: Դեռ չեր հասել իր հեքիաթի մեջտեղը, սրան ասեցի: .-Աստված չկա, աստվածը մեռել է: Ա՛յ էստեղ ուռած տերտերը փքվեց, անցավ հարձակման, բայց ես նրան կասեցրի մի շատ անմեղ արտահայտությամբ, ասեցի էդ ես չեմ ասել, դա Նիցշեն է ասել: Նրա հայացքը ինձ հիշեցրեց հանրաճանաչ դերասան Էտուշի հայացքը «Կովկասի գերուհին» ֆիլմից, երբ բժիշկը Նետուշին արբած Շուրիկի մասին ասում է. - Բելայա գարյաչկա: - Նետուշը աչքերը չռած ասում է. - Բելի, սավսեմ բելի: - Ո՛չ, նա իհարկ է Նիցշեին ԲԵԼԻ չհամարեց, որովհետև ճիշտ որոշում ընդունեց, չխոսեց այն մասին, ինչից տեղյակ չէ: Բայց ես հասկացա, որ նա զբաղված է մի խորամանկ ու հեռու գնացող գործով, նա որպես հոգևորական մտել էր կրիմինալ աշխարհ ու գովաբանում էր հանցավոր կյանքը, ահա թե ինչ խաղ էր բռնել էդ տերտեր կոչեցյալ սատանան, ավաղ նա միակը չե և դա արդեն տարածված երևույթ է: ԵՎ մեր միակ հույսը նորից մնում է մեր գեների վրա, որ անկախ նրանից մարդու կյանքը ինչպես է դրսեվորվել, նա իր Հայ բնազդով կկարողանա ձերբազատվել այդ առնետական հոգեվորականությունից: Ես համոզվեցի դրանում, երբ նկատեցի, որ իմ զրուցակիցը, որը հյուրասիրել էր տերտերին հաշիշով, որ նույնպես չգիտեր Նիցշեի մասին, բայց նա տեսնում ու հասկանում էր տերտերի ո՛չնչությունը ու քթի տակ ծիծաղում էր: Ըստիս այդ ծիծաղը անպայման պետք է հասնի աստծուն: Ու ևս մի զարմանք: Երկրորդ օրը էս տերտերը եկավ ու սկսեց ամենավերջին լուտանքը թափել հրեաների մասին, ամենալպիրշ արտահայտություններով: Այդ ողորքագլուխը կարծում էր թե էստեղ ազգայնամոլ մարդիկ են, որ ընդունակ են ատել մարդուն ըստ ազգության ու ամեն գնով ուզում էր մեր դուրը գալ, որ խելքներս ուտի: Ոչխարհը ոչխարներ էր որոնում: Բայց այդ տերտերը, մեր Հայ պրարաբի հետ իրենց գործը արեցին, մեզ խաբեցին, մեր աշխատանքի հիմնական մասը գողացան, չվճարեցին ու հիմա էլ ո՞վ գիտի, էդ պրարաբը ու էդ ուռած տերտերը ու՞մ են «լուսավորում»: Ակսել Վարդանյան
  2. Որբ դիվանագիտություն Աթոռին մեխված չորացած գանգեր Աշխարհում ի՞նչ կա ձեզ համար, Մի՞ թե չեք սրբել որբի արցունքներ, Որ լաց են եղել ձեր բախտի համար: Ու՞մ ձեռքը բռնի այդ որբը հիմա Երկնքի կապույտ դերզորում, Նա չի հասկանում, կո՞ղմ էք թե հակա, Որ իր մայրիկը իրեն չի գրկում: Նա չի՛ հասկանում քա՞ջ էք թե՝ վախկո՜տ, Թե՞ դիվանագետներ էք ձևանում, Չէ՞ որ նրա մոր շորերն արյունոտ Մարդասպանի դրոշն է հիշեցնում: Ու լոք մի բառ գիտեք՝. Համերաշխությու՛ն, Ո՞վ չի ուզում դա, պարո՜ն գողություն, Ու որբացած դիվանագիտություն՝:
  3. Ներքնաշորերի պատմաբանները Ամերիկյան գիտունները «Նորագույն» պատմաբանները, Հոտոտում էին իրենց բերռը, Չարենցի՜ ներքնաշորերը: Բեռը տարել հասցրել էին Իրենց որջը, Ամերիկա՜, Ու մե՛կ առ մե՛կ շարել էին Ամեքը մի բարձի վրա: Մի անլվա անդրավարտիք Զննում էին ինչպես մասունք, Իսկ բանասեր ինչ որ մարդիկ Գտնում էին խոսքի ակունք: Ու ցնծում էին, ուրախանու՜մ, Ու գտնում՝ էին ընդհանրացում, Չէ՛ որ ամեն մեկը ուներ Նման կեղտո՜տ ներքնաշորեր՝, Ավելի ճի՛շտ, հագուստնե՜ր: 31.03.2009թ.
  4. Խելառը Ապա նայեք էս խելառին, Բանաստեղծ է էս նոր դարում, Մի զույգ կոշիկ չունի հագին, Ոտանավոր է հորինում: Երևի լավ չի հորինում, Քանզի լո՛ք մի տեղ է կարդում, Որտեղ կա շա՜տ ուտելու բան Ու մթնոլորտ պոետական: Մի տե՛ղ ունի նա խոսելու՝, Սեղանի մոտ խնջույքի՝, Ուր չես տեսնի կոշի՜կն հագի, Թեկուզ ելնի՛ ոտքի՛ կանգնի: Ու պոետը արտասանե՜ց, Լռությու՜ն էր ճոխ սեղանին, Մեկը նույնիսկ արտասվե՝ց, Խո՛սքը կպավ խեղճի՝ սրտին: Ու երբ խնջույքից հետո Կոշիկները երևա՝ց, Մի լոռեցի գիժ Սաքո, Կերած խմած ելավ գնաց: 08.01.2009
  5. Խոհեր արևի Գանգս քիչ է. Մտքերս չեն տեղավորվում, Մեկը մորմոք, մյուսը ճիչ է, Անհանգույց են ծավալվում: Անհագույց են ին հույզերը, Կռնատ են ու չեն սավառնում, Ու իմ արևոտ հուշերը Մառախուղներն են ծվաստում: Խորամանկներ, խորամանկներ, Որ սիրում են սողուններին, Քանզի ունեն երկար պոչեր Փռած տիրոջ ոտքի տակին: Խաղաղության ագռավները Խորամանկներ են թևավոր, Իրողության անուրջները Էժան են ու անհարկավոր: Անհանգույց է իմ բողոքը, Ու՞մ վրա եմ հույսս դրել, Այս աշխարհը նորոգելիս Իմ հայրենիքը չեն հիշել: Ովքե՞ր են գովերգում սերը՝ Ավա՝ղ, այստեղ պիտի լռեմ, Բոլոր կարգերն ու բարքերը Ծունկի են իջել սիրո դեմ: Ես սե՛ր ունեմ, արևի սե՛ր, Հայրենի՛քը իմ արևի, Ահա շատ պարզ ու ջերմ խոհեր, Սավառնող առանց թևերի, Ինչպես շողերը արևի: 08.12.2008
  6. Սուտը Փչում է Բաղդադի քամին, Արդար չարչին է հարթակին, Խոստանում է ապագա, Ուր ո՛չ մի չարչի չկա: Փչում է չարչին միալար, Ո՛վ է ազնիվ, ո՛վ է արդար: Նրա սուտը կարևոր է, Ծախու կնոջ ներքնաշոր է: Հմայում է ու համոզում Ու էլ կարևոր չէ գինը, Գայթակղում է ու մատուցում Պոռնիկի ծախու մարմինը: 29.07.2008.
  7. Նրանց, ովքեր Հայաստանում 2008թ. նախագահական ընտրությունների հետ կապված հուզումները փորձում էին անվանել բադրջանների հեղափոխություն: Բնական պարարտանյութ Բադրջանը Լոնդոնում Անգլերեն էր սովորում, Ու չգիտես թե «ինչու» Միշտ ասում էր I love you: Նա հպարտ էր ու կանգուն, Շատ էր սիրում թագուհուն, Որպես բադրջան հասուն Երդում տվեց տիրուհուն: Ասում էր ի՛նչ էլ անեն, Խավիար սարքեն, խորովե՛ն, Ուտե՛ն, մարսե՛ն, բայց կրկին Ես ծառայում եմ թագին: Թեկուզ որպես բնական պարարտանյութ: 09.04.2008թ.
  8. Ասեք ինձ Ասեք ինձ ա՛յն, ինչ ես զգում եմ, Ինչ չեն պատմել ու չեմ լսել: Ջնջեք ա՛յն, ինչ կասկածում եմ, Մոռացել եմ տառապել: Մոռացել եմ տառապել, Ալեկոծվել եմ անդարձ, Ալիքնե՜ր են ծավալվել, Աանդո՛ր չլինին՝ հանկարծ: Հանկա՝րծ օրերը գալի Չդառնան լու՜ռ, տաղտկալի՛, Փրփուրներն ալիքների Ավելի են հուսալի: 31.03.2008
  9. Միջանկյալ ազատություն Ազատությունը դա մի արջ է, Որ քնում է չորս տարի, Չորս տարին մեկ արթնանում է Ու ելնում է պայքարի: Մագլցում ու բարձրանում է Ընտրապայքարի ծառը, Ծառի կատարից պատմում է Նախընտրական իր ճառը: Ու հավքերը, միջանկյալ, Սկսում են մրթմրթալ: Որ շատ տարորինակ է...
  10. Ու՞մ խաղն է դա Սև օրերի քսանամյակին Պար են բռնել ու պարում, Ձեռք են մեկնել Թուրքի սրին, Ու հաղթանակ են գոչում: Ու հախթանակ են գոչում, Երևանի կենտրոնում, Ա՜խ դուք հաղթե՞լ էք ուզում, Ու՞մ: Նրան ում երեկ հլու հարգանքով Զիջել էս ճամփան, քանզի փո՛ղ ունի, Թե՞ են տզրուկին որին քծնելով Ուզում էիր, որ քեզ նեցուկ լինի: Ամեն օր պարտվել, մի օրում հաղթել, Ի՞նչ երազանք է, ի՞նչ ցնորք է սա: Կազինոներում երբեկ չէ՞ս հաղթել Ու ողջը դրել զերոյի վրա: Մի՛ թե չգիտես ու՞մ խաղն է դա:
  11. Քաղաքական բասկետբոլ Խլեզներն ու ընձուղտները Բասկետբոլ էին խաղում, Նրանց անհաշտ զեղումները Բանավեճ էր հիշեցնում: Խլեզները ֆշշում էին Վա՜խ իմ պոչը, իմ քամակը, Ընձուղտները դոփում էին, Որոնում էին գնդակը:
  12. Հրաշալի է Հակոբ ջան, քո հուշերը ու ԱՅՍ օրերը ամբողջացրել էս, զգացվում է,որ քո մեջ ոչինչ չի փոխվել հայրենիքի հանդեպ, ու քո ստեղծած լույսը վառած էս պահում, որ էլ մութ չլինի: Լավն է Եղբայր, շնորհավորում եմ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
  13. Հակոբ ջան, քեզ էլ Մերիին, Գրուլին էլ հիշում եմ: Դե զավզակությունն էլ ինքստինքյան պիտի ստացվի, որ չի ստացվում ի՞նչ անեմ մնացածը ամեն ինչ լավ է եղայր շնորհակալ եմ: Իսկ թե ի՞նչ բանաստեղծության մասին էս ասում, ճիշտն ասած գլուխ չհանեցի
  14. Սպիտակ առավոտ Ձյուն է եկել ու անդոր է, Հանկարծակի լռություն, Ու մի սպիտակ առավոտ է, Մի գիշերվա պատմություն: Գուցե դեռ չե՞մ արթնացել, Աչքերս բա՞ց եմ քնել, Ու սպիտակ է, լռություն, Ու միապաղաղություն: Գեղեցկություն, Անտարբերություն, Խաղաղություն, Մաքրություն, Սառնություն, Ձյու՜ն: Իակ հեռվում մի սպիտակ տանիք, Գուցե այնտեղ ձյունե մարդի՞կ... 26.12.07
  15. Մկան մտքինը Իրենից գոհ, շախով-շուխով, Կենդրոնական շքամուտքով, Հին բազկաթոռի տակից Մուկը հելավ իր ծակից: Հպարտ նայեց չորս բոլորը Վարագույրի հետևից, Կտրուկ պոկեց գետնից փորը, Դուրս եկավ ընդհատակից: Անցավ սառնարանի մոտ. - Գրո՛ղը տանի, ո՛չ մի հոտ, Չէ՛ որ այստեղ երշի՜կ կա, Ահա թե ինչու՛ էմ ես հակա՛: Չեմ վախենում ո՛չ մեկից, Ես խո՛սք ունեմ ասելու, Հացամանը ինձանից Արդյոք ու՞ր էք պահելու: Հրես ելնեմ սեղանին Ճշմարտությունն ասելու Ու տե՛ս թե տան տիրուհին Ո՛նց է վախից ճչալու: լեզուն կապ է ընկնելու, Թավալվելու է իմ դեմ, Ես անչափ վախենալու Պիտի տիրուհուն ներեմ: Ելնեմ մտնեմ իմ ծակը Կամ բազկաթոռի տակը Ու տակից եմ ծակելու, Աթոռն ի՛մն է լինելու: ԵՎ ա՛յս ու հետ գիտեցե՛ք, Ծակս էլ չսվաղե՜ք, Կրծել, ծակելն ինձ համար Միշտ եղել է խաղ ու պար: 05.12.2007
×
×
  • Create New...