Jump to content

Aksel

Members
  • Posts

    75
  • Joined

  • Last visited

Everything posted by Aksel

  1. Ուռած տերտերը Ամռանը Մոսկվայում աշխատում էի: Մեր պրարաբը Հայ էր, գեղեցկության սրահ էինք կառուցում: Էս մեր Հայ պրարաբի հետ շատ հաճախ մեզ այցելում էր մի տերտեր, միջին տարիքի տղամարդ էր: Հենց առաջին օրը, էդ տերտերի հետ ծանոթանալուց, մի զավեշտալի իրադրություն ստեղծվեց: Մեր բրիգադում շատ տարբեր մարդիկ կային, մի տղա կար, յոթ տարի բանտ նստլուց հետո, հանցավոր կյանքից հրաժարվել, եկել իր քրտինքով փող էր աշխատում: Մենք հաճախ երեկոները նրա հետ մինչև ուշ ժամերը զրուցում էինք, ես զգում էի, որ էդ տղայի ուղեղը աշխատում է, շատ հասարակ բաներ չգիտեր, բայց հիմնական մարդկայնությանը պատկանող արժեքների նկատմամբ շատ շուտ կողմնորոշվում էր ու բացարձակապես մարդկային դիրք էր գրավում: Օրինակ երբ խոսում էինք Հայաստանում ապրող հայերի նյութական վիճակի մասին ու Արցախում ապրող մեր ժողովրդի մասին, ես նրան ասեցի, որ թեկուզև հայաստանում կարիքի մեջ են, արցախում պետք է լիություն լինի, որ ժողովուրդը կարողանա դիմակայել այս պատմական պահին: Նա անմիջապես պատասխանեց. - Հա ապ ջան, ես ստամոքսով չեմ մտածում... -Իմ մշտական զրուցակիցը թմրանյութ էր օգտագործում, հաշիշ, թե պլան, չգիտեմ նունն է թե ո՛չ: Զարմանալին այն էր, որ նա երեկոները արդեն թմրանյութ ծխելուն գերադասում էր զրուցել, էլ չեր օգտագործում: Եվ ահա մի օր, մեր պրարաբի հետ մեր մոտ եկավ մի տերտեր: Էս տերտերը ու պրարաբը իմանալով, որ իմ զրուցակցի մոտ թմրանյութ կա, առաջարկեցին թմրել, ուռել, ինչպես ասում են: Զրուցակիցս, տերտերին, արդեն վառած հաշիշի գլանակը փոխանցելուց առաջ, ինձ հարցրեց. -Դու չես ծխում չէ՞: -Ես գլուխս ճոճեցի՛, ո՛չ: Դա ինձ համար շատ մեծ հարգանքի նշան էր այդ տղայի կողմից: Հաշիշ ծխելուց հետո , երբ տերտերի տրամադրությունը բարձրացավ, էս տերտերը սկսեց խոսել օրենքով գողերի մասին, սկսեց թվել թե ու՛մ է ճանաչում, պատմել նրանց արկածները: Ես քմծիծաղով ասի. «ղայդին» լուսավորչական աշխատանք էս տանում, կարծում էի կվիրավորվի, կսթափվի, բայց Օ՜ զարմանք, Օ՜ տեր աստված, հլը իջի վար տես քո աշխատողը ինչ խոտան է տալիս, այդ ՍԻՆԼՔՈՐԸ լուրջ դեմքով նայեց ինձ, ապա գոհունակությամբ իր ունկնդիրներին ու սկսեց խոսել հին ժողովուրդների մասին: Ասում է, կան հին բայց շատ նոր ժողովուրդներ, օրինակ հրեաները շատ հին ժողովուրդ են եղել իսկ ներկայումս նրանք ամենաերիտասարդ ժողովուրդն են, բոլորովին ուրիշ ազգ են հիմա: Ես սրտանց ուզում էի որ էդ ապիկարը գոնե հասկանա, որ էստեղ իր վրա ծիծաղող մարդ կա ու նորից կտրեցի «լուսավորչական» քարոզը: Եթե էդքան նոր են, ինչու՞ են էդքան հին հավատ դավանում- ինչպիսին է հուդայիզմը, էդ ասածդ հո նոր չե՞ն ավելացրել թալմուդի մեջ: Այս անգամ ես հիսուն տոկոսով նպատակիս հասա, նա մի տեսակ խոժոռվեց ու թեման փոխեց, սկսեց խոսել աստծուց: Դեռ չեր հասել իր հեքիաթի մեջտեղը, սրան ասեցի: .-Աստված չկա, աստվածը մեռել է: Ա՛յ էստեղ ուռած տերտերը փքվեց, անցավ հարձակման, բայց ես նրան կասեցրի մի շատ անմեղ արտահայտությամբ, ասեցի էդ ես չեմ ասել, դա Նիցշեն է ասել: Նրա հայացքը ինձ հիշեցրեց հանրաճանաչ դերասան Էտուշի հայացքը «Կովկասի գերուհին» ֆիլմից, երբ բժիշկը Նետուշին արբած Շուրիկի մասին ասում է. - Բելայա գարյաչկա: - Նետուշը աչքերը չռած ասում է. - Բելի, սավսեմ բելի: - Ո՛չ, նա իհարկ է Նիցշեին ԲԵԼԻ չհամարեց, որովհետև ճիշտ որոշում ընդունեց, չխոսեց այն մասին, ինչից տեղյակ չէ: Բայց ես հասկացա, որ նա զբաղված է մի խորամանկ ու հեռու գնացող գործով, նա որպես հոգևորական մտել էր կրիմինալ աշխարհ ու գովաբանում էր հանցավոր կյանքը, ահա թե ինչ խաղ էր բռնել էդ տերտեր կոչեցյալ սատանան, ավաղ նա միակը չե և դա արդեն տարածված երևույթ է: ԵՎ մեր միակ հույսը նորից մնում է մեր գեների վրա, որ անկախ նրանից մարդու կյանքը ինչպես է դրսեվորվել, նա իր Հայ բնազդով կկարողանա ձերբազատվել այդ առնետական հոգեվորականությունից: Ես համոզվեցի դրանում, երբ նկատեցի, որ իմ զրուցակիցը, որը հյուրասիրել էր տերտերին հաշիշով, որ նույնպես չգիտեր Նիցշեի մասին, բայց նա տեսնում ու հասկանում էր տերտերի ո՛չնչությունը ու քթի տակ ծիծաղում էր: Ըստիս այդ ծիծաղը անպայման պետք է հասնի աստծուն: Ու ևս մի զարմանք: Երկրորդ օրը էս տերտերը եկավ ու սկսեց ամենավերջին լուտանքը թափել հրեաների մասին, ամենալպիրշ արտահայտություններով: Այդ ողորքագլուխը կարծում էր թե էստեղ ազգայնամոլ մարդիկ են, որ ընդունակ են ատել մարդուն ըստ ազգության ու ամեն գնով ուզում էր մեր դուրը գալ, որ խելքներս ուտի: Ոչխարհը ոչխարներ էր որոնում: Բայց այդ տերտերը, մեր Հայ պրարաբի հետ իրենց գործը արեցին, մեզ խաբեցին, մեր աշխատանքի հիմնական մասը գողացան, չվճարեցին ու հիմա էլ ո՞վ գիտի, էդ պրարաբը ու էդ ուռած տերտերը ու՞մ են «լուսավորում»: Ակսել Վարդանյան
  2. Որբ դիվանագիտություն Աթոռին մեխված չորացած գանգեր Աշխարհում ի՞նչ կա ձեզ համար, Մի՞ թե չեք սրբել որբի արցունքներ, Որ լաց են եղել ձեր բախտի համար: Ու՞մ ձեռքը բռնի այդ որբը հիմա Երկնքի կապույտ դերզորում, Նա չի հասկանում, կո՞ղմ էք թե հակա, Որ իր մայրիկը իրեն չի գրկում: Նա չի՛ հասկանում քա՞ջ էք թե՝ վախկո՜տ, Թե՞ դիվանագետներ էք ձևանում, Չէ՞ որ նրա մոր շորերն արյունոտ Մարդասպանի դրոշն է հիշեցնում: Ու լոք մի բառ գիտեք՝. Համերաշխությու՛ն, Ո՞վ չի ուզում դա, պարո՜ն գողություն, Ու որբացած դիվանագիտություն՝:
  3. Ներքնաշորերի պատմաբանները Ամերիկյան գիտունները «Նորագույն» պատմաբանները, Հոտոտում էին իրենց բերռը, Չարենցի՜ ներքնաշորերը: Բեռը տարել հասցրել էին Իրենց որջը, Ամերիկա՜, Ու մե՛կ առ մե՛կ շարել էին Ամեքը մի բարձի վրա: Մի անլվա անդրավարտիք Զննում էին ինչպես մասունք, Իսկ բանասեր ինչ որ մարդիկ Գտնում էին խոսքի ակունք: Ու ցնծում էին, ուրախանու՜մ, Ու գտնում՝ էին ընդհանրացում, Չէ՛ որ ամեն մեկը ուներ Նման կեղտո՜տ ներքնաշորեր՝, Ավելի ճի՛շտ, հագուստնե՜ր: 31.03.2009թ.
  4. Խելառը Ապա նայեք էս խելառին, Բանաստեղծ է էս նոր դարում, Մի զույգ կոշիկ չունի հագին, Ոտանավոր է հորինում: Երևի լավ չի հորինում, Քանզի լո՛ք մի տեղ է կարդում, Որտեղ կա շա՜տ ուտելու բան Ու մթնոլորտ պոետական: Մի տե՛ղ ունի նա խոսելու՝, Սեղանի մոտ խնջույքի՝, Ուր չես տեսնի կոշի՜կն հագի, Թեկուզ ելնի՛ ոտքի՛ կանգնի: Ու պոետը արտասանե՜ց, Լռությու՜ն էր ճոխ սեղանին, Մեկը նույնիսկ արտասվե՝ց, Խո՛սքը կպավ խեղճի՝ սրտին: Ու երբ խնջույքից հետո Կոշիկները երևա՝ց, Մի լոռեցի գիժ Սաքո, Կերած խմած ելավ գնաց: 08.01.2009
  5. Խոհեր արևի Գանգս քիչ է. Մտքերս չեն տեղավորվում, Մեկը մորմոք, մյուսը ճիչ է, Անհանգույց են ծավալվում: Անհագույց են ին հույզերը, Կռնատ են ու չեն սավառնում, Ու իմ արևոտ հուշերը Մառախուղներն են ծվաստում: Խորամանկներ, խորամանկներ, Որ սիրում են սողուններին, Քանզի ունեն երկար պոչեր Փռած տիրոջ ոտքի տակին: Խաղաղության ագռավները Խորամանկներ են թևավոր, Իրողության անուրջները Էժան են ու անհարկավոր: Անհանգույց է իմ բողոքը, Ու՞մ վրա եմ հույսս դրել, Այս աշխարհը նորոգելիս Իմ հայրենիքը չեն հիշել: Ովքե՞ր են գովերգում սերը՝ Ավա՝ղ, այստեղ պիտի լռեմ, Բոլոր կարգերն ու բարքերը Ծունկի են իջել սիրո դեմ: Ես սե՛ր ունեմ, արևի սե՛ր, Հայրենի՛քը իմ արևի, Ահա շատ պարզ ու ջերմ խոհեր, Սավառնող առանց թևերի, Ինչպես շողերը արևի: 08.12.2008
  6. Սուտը Փչում է Բաղդադի քամին, Արդար չարչին է հարթակին, Խոստանում է ապագա, Ուր ո՛չ մի չարչի չկա: Փչում է չարչին միալար, Ո՛վ է ազնիվ, ո՛վ է արդար: Նրա սուտը կարևոր է, Ծախու կնոջ ներքնաշոր է: Հմայում է ու համոզում Ու էլ կարևոր չէ գինը, Գայթակղում է ու մատուցում Պոռնիկի ծախու մարմինը: 29.07.2008.
  7. Նրանց, ովքեր Հայաստանում 2008թ. նախագահական ընտրությունների հետ կապված հուզումները փորձում էին անվանել բադրջանների հեղափոխություն: Բնական պարարտանյութ Բադրջանը Լոնդոնում Անգլերեն էր սովորում, Ու չգիտես թե «ինչու» Միշտ ասում էր I love you: Նա հպարտ էր ու կանգուն, Շատ էր սիրում թագուհուն, Որպես բադրջան հասուն Երդում տվեց տիրուհուն: Ասում էր ի՛նչ էլ անեն, Խավիար սարքեն, խորովե՛ն, Ուտե՛ն, մարսե՛ն, բայց կրկին Ես ծառայում եմ թագին: Թեկուզ որպես բնական պարարտանյութ: 09.04.2008թ.
  8. Ասեք ինձ Ասեք ինձ ա՛յն, ինչ ես զգում եմ, Ինչ չեն պատմել ու չեմ լսել: Ջնջեք ա՛յն, ինչ կասկածում եմ, Մոռացել եմ տառապել: Մոռացել եմ տառապել, Ալեկոծվել եմ անդարձ, Ալիքնե՜ր են ծավալվել, Աանդո՛ր չլինին՝ հանկարծ: Հանկա՝րծ օրերը գալի Չդառնան լու՜ռ, տաղտկալի՛, Փրփուրներն ալիքների Ավելի են հուսալի: 31.03.2008
  9. Միջանկյալ ազատություն Ազատությունը դա մի արջ է, Որ քնում է չորս տարի, Չորս տարին մեկ արթնանում է Ու ելնում է պայքարի: Մագլցում ու բարձրանում է Ընտրապայքարի ծառը, Ծառի կատարից պատմում է Նախընտրական իր ճառը: Ու հավքերը, միջանկյալ, Սկսում են մրթմրթալ: Որ շատ տարորինակ է...
  10. Ու՞մ խաղն է դա Սև օրերի քսանամյակին Պար են բռնել ու պարում, Ձեռք են մեկնել Թուրքի սրին, Ու հաղթանակ են գոչում: Ու հախթանակ են գոչում, Երևանի կենտրոնում, Ա՜խ դուք հաղթե՞լ էք ուզում, Ու՞մ: Նրան ում երեկ հլու հարգանքով Զիջել էս ճամփան, քանզի փո՛ղ ունի, Թե՞ են տզրուկին որին քծնելով Ուզում էիր, որ քեզ նեցուկ լինի: Ամեն օր պարտվել, մի օրում հաղթել, Ի՞նչ երազանք է, ի՞նչ ցնորք է սա: Կազինոներում երբեկ չէ՞ս հաղթել Ու ողջը դրել զերոյի վրա: Մի՛ թե չգիտես ու՞մ խաղն է դա:
  11. Քաղաքական բասկետբոլ Խլեզներն ու ընձուղտները Բասկետբոլ էին խաղում, Նրանց անհաշտ զեղումները Բանավեճ էր հիշեցնում: Խլեզները ֆշշում էին Վա՜խ իմ պոչը, իմ քամակը, Ընձուղտները դոփում էին, Որոնում էին գնդակը:
  12. Հրաշալի է Հակոբ ջան, քո հուշերը ու ԱՅՍ օրերը ամբողջացրել էս, զգացվում է,որ քո մեջ ոչինչ չի փոխվել հայրենիքի հանդեպ, ու քո ստեղծած լույսը վառած էս պահում, որ էլ մութ չլինի: Լավն է Եղբայր, շնորհավորում եմ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
  13. Հակոբ ջան, քեզ էլ Մերիին, Գրուլին էլ հիշում եմ: Դե զավզակությունն էլ ինքստինքյան պիտի ստացվի, որ չի ստացվում ի՞նչ անեմ մնացածը ամեն ինչ լավ է եղայր շնորհակալ եմ: Իսկ թե ի՞նչ բանաստեղծության մասին էս ասում, ճիշտն ասած գլուխ չհանեցի
  14. Սպիտակ առավոտ Ձյուն է եկել ու անդոր է, Հանկարծակի լռություն, Ու մի սպիտակ առավոտ է, Մի գիշերվա պատմություն: Գուցե դեռ չե՞մ արթնացել, Աչքերս բա՞ց եմ քնել, Ու սպիտակ է, լռություն, Ու միապաղաղություն: Գեղեցկություն, Անտարբերություն, Խաղաղություն, Մաքրություն, Սառնություն, Ձյու՜ն: Իակ հեռվում մի սպիտակ տանիք, Գուցե այնտեղ ձյունե մարդի՞կ... 26.12.07
  15. Մկան մտքինը Իրենից գոհ, շախով-շուխով, Կենդրոնական շքամուտքով, Հին բազկաթոռի տակից Մուկը հելավ իր ծակից: Հպարտ նայեց չորս բոլորը Վարագույրի հետևից, Կտրուկ պոկեց գետնից փորը, Դուրս եկավ ընդհատակից: Անցավ սառնարանի մոտ. - Գրո՛ղը տանի, ո՛չ մի հոտ, Չէ՛ որ այստեղ երշի՜կ կա, Ահա թե ինչու՛ էմ ես հակա՛: Չեմ վախենում ո՛չ մեկից, Ես խո՛սք ունեմ ասելու, Հացամանը ինձանից Արդյոք ու՞ր էք պահելու: Հրես ելնեմ սեղանին Ճշմարտությունն ասելու Ու տե՛ս թե տան տիրուհին Ո՛նց է վախից ճչալու: լեզուն կապ է ընկնելու, Թավալվելու է իմ դեմ, Ես անչափ վախենալու Պիտի տիրուհուն ներեմ: Ելնեմ մտնեմ իմ ծակը Կամ բազկաթոռի տակը Ու տակից եմ ծակելու, Աթոռն ի՛մն է լինելու: ԵՎ ա՛յս ու հետ գիտեցե՛ք, Ծակս էլ չսվաղե՜ք, Կրծել, ծակելն ինձ համար Միշտ եղել է խաղ ու պար: 05.12.2007
  16. Պարոն Եսեմորկամը Նա շատ դժվար դերասան էր, Բայց դերը հեշտ էր խաղում, Լավ մշակված կեցվածք ուներ, Ուժեղ էֆեկտ էր գործում: Նա լու՛ռ էր ներկայանում, Մերկացնելով ատամը, Շատ ինքնատիպ էր ժպտում Պարոն Եսեմորկամը: Երբ գլուխն հետ էր թեքում, Որ տեսնեն իր էությունը, Շատ ճկուն էր պահպանում Հավասարակշռությունը: ԵՎ շնորհիվ հաստ վզի Գլխի ձևը չեր տուժում, Հ՛եյ Նիկոլա Սարկոզի Տ՛ես արքան ո՛նց է քայլում: 01.12.2007.
  17. Բարև, հազար բարև Անահիդ ջան, շնորհակալություն
  18. Լուռ էր Եկավ ու գնաց, Մուսան էր, լուռ էր ու խոհեմ, Մտքիցս կախված Հանդարտ ճոճվող մի խոսք ունեմ: Ճոճվում, ճոճվու՜մ է, Ու իմ վրա ծիծաղու՞մ է, Գանգս սպսում է, Գայթակղվել, շիկանում է: Ու մը՜-տա՜-ծու՜մ է: Ու մեկը չկա, որ ասի, Թե պատահում է, Ուստի ինքս ինձ ասեցի. Քեզ ո՞վ ասեց սիրահարվել, Սուզվել ծովը հույզերի, Ու փորձում էս հաղթահարել Ձգողության ուժը երկրի: Քո բախտը բերի՝ Չպառաված երիտասարդ, Պղտոր ջրերի Զոխլալ ալիք մի ակնթարթ: Չե՛, իզուր էր, Սա չեի ուզում ասած լինեի, Մուսան լուռ էր, Պիտի նրան լուռ լսեի: 10.11.2007
  19. Միայն այսօր Երկիրը նորից Հեռանում է արևից, Աշուն է արդեն, Թռչունները կչվեն: Եվ ուշ է արդեն Երգել սերը խենթորեն, Թող հույզերն անհեն Տերևների պես ընկնեն, Ու լինի անդոր, Բայց միայն՝ այսօր: 15.09.2007
  20. Ո՛չոչխարը Մի մտածող մեր նոր դարում Հոգնել էր կյանքի շուկայում՛ Չեր ըմբռնում գովազդները, Ու կակազում էին մտքերը: Որոշել էր հանձնվել, Էլ չեր ուզում մտածել, Չգտնելով ո՛չ մի ճար, Որոշեց դառնալ ոչխար: ԵՎ այդ հարցով տակավին, Դիմեց ծանոթ բժշկին, - Մի բան արա ինձ համար, Ուզում եմ դառնամ ոչխար: -Ոչխար դառնալը հեշտ է, Կոտոշ ճարելն է դժվար, Կոտոշը դիֆիցիտ է, Չունեմ նույնիսկ ինձ հաա՜հմաա՜հր: - Էդ կոտոշի եղածն ի՞նչ է, Մի զույգ կոտոշ էլ՝ չես ճարում, - Է՜հհհհ, մի զույգը քիչ է, քի՛չ է, Ոմանց տասը չի հերիքում: - Տասը կոտոշն ի՞նչ են անում, - Ի՛նչ որ դու էս ուզում անես, Սրա-նրա կողն են բզում, Իսկ քեզ չե՞ն բզել, չգիտե՞ս: Գիտե՛ս, հեշտ չե ոչխար լինել, Մկկալ ու խոտ արածել, - Ի՛նչ դժվար է, կմկկամ, Այդ մեկը որ հաստատ կարամ: Ականջս համարակալ, Ոչինչ պետք չե հասկանալ, Տեղս միշտ կգիտենան, Կունենամ իմ ապագան: - Չէ՜, քեզանից բան դուրս չի գա, Դու արդեն շատ էս խոսում, Ոչխարը պետք է մկկա, Երբ ինչ որ բան է ուզում: 09.09.2007թ.
  21. Հպա՛րտ է մայրը Հեթանոսական տուրք է մասուցվում, Հիշատակում են ընկած քաջերին, Կյանք են արարում, երգում ու պարում, Ցնծերգ է թառել Հայոց լեռներին: Ու սեղան է, որ վերջ չունի, Տղոնցն օղի, կանանց գինի, Ընդունելի մատաղ լինի: Լեռնեցիները մատաղ են տալիս, Քրիստոնեական արարողությամբ, Ընկած զինվորի մայրը չի լալիս, Հպարտ է մայրը, բեղված օրհնությամբ: Հպարտ է մայրը իր զավակներով, Հպարտ է կյանքը անվախ պայքարով, Հպարտ է Հայը Հայոց աշխարհով, Հազարամյակներ հնչող երգերով: Հպա՛րտ է մայրը: 5. օգոստոսի 2007թ. Սահմանամերձ Կոթի գյուղ, Հայաստան:
  22. Ճանապարհորդություն սյան շուրջը Պերեստրոյկան լավ շոու էր, Հազար ափսոս շուտ վերջացավ, Լավ են հիշում, ով արթուն էր Կամ ճիշտ ժամին արթնացավ: Եվ մերձբալթյան երկրներում, Որտեղ մարդիք շատ չեն քնում, Արթնացել են եվրոպայում Դեմոկրատիա են դավանում: Ահա մի գյուղ տասը տնից, Էստոնական կոկիկությամբ Կազմել է մի շրջանագիծ Նախանձելի ճշկրտությամբ: Եվ այդ գյուղը երկնքիս տակ Ուներ կլոր հրապարակ Իսկ կենդրոնում սպիտակ ներկած Մի հոսանքի սյուն էր ցցված: Ու սյան շուրջը նորից շրջան, Երկու գծով, միանման, Որ գծել էին անիվները, Օրինապահ վարորդները: Արթնանում էր գյուղը փոքրիկ, Ուր ամեն ինչ հարմար, մոտիկ, Ուր լոք մի բան էր պակասում, Տաքսի չկար այդ գյուղակում: Եվ նա, ով շուտ էր արթնացել, Առաջինն էր դա նկատել, Քանի, որ լավ էր հասկացել, Որ եվրոպաում է արթնացել: Դա Հաննեսն էր, հմուտ վարորդ, Որ չեր ուզում մնալ միշտ ճորտ, Եվ որոշեց մեր Հաննեսը Հիմնել սեփական բիզնեսը: Երկար բարակ չմտածեց, Երբ լիորեն քնից զարթնեց, Հին մեքենան լվաց, մաքրեց, Գնաց գյուղի սյան մոտ կանգնեց: Եվրոպական առավոտը Խզբզում էր նախրի հոտը, Որ անցնում էր հրապարակով, Սյունն էր, տաքսին ու կով, կով, կով: Նախիրն եկավ, անցավ, գնաց, Իսկ Հաննեսն իր տաքսով մնաց Ու սապասում էր են սյան կողքին Իր առաջին հաճախորդին: Ու ժամանեց հաճախորդը, Ո՛չ, գաղտնի էր մոտենում, Ինչպես քթում որսի հոտը, Որսորդական շունն է քայլում: - Բարև Հաննես, է՛ս տաքսի է՞ս. Հանես - Այո՛ Կառլոս, սպասում եմ քեզ: Կառլոս – Ա՛յ ապրես դու, ինձ հենց հիմա Տաքսի էր պետք, քշի՛, գնա՛: Հանես- Ուր էս գնում ա՛յ տնաշեն, Ձկնորսությա՞ն, ուշ չէ՞ արդեն. Կառլոս – Ո՛չ, պտտվի տասը շրջան Էս սյան շուրջը, բիզնեսմեն ջան: Հաննես – ձեռք է՞ս առնում, ա՛յ հարբեցող, Ինքդ պտտվի, չե՞ս կարող: Կառլոս – Ո՛չ, ես տաքսով եմ պտտվում, Այդպես, ժամանակ եմ շահում: Հաննես – Տասը պտույտ էս սյան շուրջը Նույնիսկ չի հաշվի հաշվիչը. Կառլոս – Ո՛ր այդպես է, հարյուր շրջան , Գնա՛, գնա՜ բիզնեսմեն ջան: - Հաննեսը խիստ ու մոլեգին Նայեց Կառլոսի ճակաթին, Բայց հիշեց, որ սա իր գործն է, Եվ գու՝ցե առաջին փորձն է: Ու հոգատար, համբերատար, Ասաց. – լսիր պարոն հիմար, Տեղ էս գնու՝մ, ասա,՛ տանե՛մ, Իսկ եթե ո՛չ, զահլեդ չունեմ: Կառլոս – Թե ուզում էս, որ ես գնամ, Հիմա կիջնեմ ու կգնամ, Ու կգնամ ու՛ր, որ պետք է, Ու կդիմե՛մ ու՛մ, որ պետք է: Եվ դու այն ժամ կգուշակես Ինչպես պիտի ինձ հետ խոսես: Հաննես – Ա՛յ ձկնկուլ, ի՞նչ էս ուզում. Կառլոս – Հարյուր պտույտ հրապարակում: - Հաննեսն հերսը միտքը պահած, Իր մեքենան պոկեց առաջ: Որպես հաղթող, մեծահոգի, Կառլոսն անցավ քաղցր խոսքի. Կառլոս – Բայց իզուր էս դու զայրանում, Ես քո բիզնեսին եմ օգնում, Քո ի՞նչ պետքն է ու՞ր եմ գնում, Ես վճարու՛մ եմ, վճարու՜մ: Սա է միակ մոտեցումը, Շարժումը ու զարգացումը, Ճիշտ չե՞մ ասում, բիզնեսմեն ջան. - Ու լռություն տիեզերական: Հաննեսն ուշադիր հաշվում էր, Իր վիճակի հետ հաշտվել էր, Արդեն ութերորդ շրջանն էր, Արագությունը աճում էր: Տասնվեցերորդ շրջանին Կառլոսը դիմեց Հաննեսին. Կառլոս – Կանգնիր, ինձ լավ չեմ զգում, Խելքս մաղեց, սիրտս է խառնում: - Իսկ Հաննեսը բան չեր լսում, Պտտվում էր ու պտտվում. Կառլոս – կանգնի՛ր, կանգնի՛ր, կանգնի՜ր, կանգ, կանգ... Եեե՜, ուաա՜, խայտառակ եղանք: - Ու Կառլոսի նախաճաշը Կանաչակարմիրդեղնավուն, Լավ չծամծմված գուլյաշը, Ծեփվեց դիմացի ապակուն: Իսկ Հաննեսը համառորեն Շարունակում էր պտտվել, Հույս ուներ, որ Կառլոսն արդեն Կարող է նույնիսկ կղկղել: Ու հաշվում էր, ճիշտ էր հաշվում: Նա հաղթում էր ու սլանում, Բայց կառլոսի ցավերն անցան, Կարար անցներ միլիոն շրջան: Հիսուներորդ շրջանն էր Կառլոսն արդեն կազդուրվել էր, Ու վստահ ու կշռադատված Խոսեց ինչպես մի բանիմաց: Կառլոս – Հասկանու՞մ էս, Հաննես ախպեր, Բանն իմ քմահաճույքը չեր, Ոչ էլ էս քո հին հաշվիչը, Մատնիչը... Ա՛յ հաշվիչդ պիտի փոխես, Էլեկտրոնայինը դնես, Որ ուղևորը իմանա, Թե ո՛րն է կոչվում Եվրոպա: Տե՛ս, մենք քառասուն տարի է, Որ հենց այսպես պտտվում ենք, Մարդկությունը զարգանում է Իսկ մենք անվերջ կչկչում ենք: Մեր ճամփան էս սյան շուրջն է, Պտտվում ենք շրջանաձև Իսկ աշխարհը զարգանում է, Շարժվում առաջ սպիրալաձև: Ու թե ուզում էս իմանաս, Դու քո առաջին ուղերթը Սպիրալաձև պիտի գնաս, Արդեն եկել է մեր հերթը: Հաննես – Էս մեր կլոր հրապարակից Սպիրալաձև ու՞ ր էս գնում, Մի երկու, երեք շրջանից Կհայտնվենք քո բոստանում: Կամ դու ու՞ր էս ուզում գնաս Պառավ Մարգոի ցախանո՞ց, Թե ուզում էս տաքսով գնաս Մտնես սեփական արտաքնոց: Կառլոս – կարևոր չե ու՛ր եմ գնում, Ես տարածություն եմ անցնում Կարևորն է, որ շարժվում եմ, Տեղում չեմ, առաջանում եմ: Հաննես – Ու՞ր էս ուզում առաջանաս, Որ կերածդ հետ չփխսես, Վա՞տ է, հիմա տուն կգնա՛ս Ու ախորժակով հաց կուտես: Կառլոս – Ուշք ու միտքդ ուտելն է, Կարևորը ապրելն է, Իսկ, որ հետաքրքիր ապրե՛ս, Պիտի սպիրալաձև շատժվես: Լսիր եթե վախենում էս Են հին ցախանոցը փլես, Արի մեքենադ հետ վարի, Սպիրալաձև ու հետ վարի: Մենք պատմության մեջ կմնանք, Բեր տասը չրջան հետ գնանք: Հաննես – Վա՛զն արի, ես հետ չեմ վարուն. Կառլոս – Կրկնակի՛ եմ վճարում: - Ու մեքենան կտրուկ կանգնեց, Սպիրալաձև հետ շարժվեց: Հաննես – Իննսունմեկ, երկու, երեք, Կառլոս – Հաննես քեզ պետք է երկու ղեկ: - Դղրդոց էր ու չխկչխկոց. Հաննես – իննսուն չորս. – չխկ, դըդըդըդըմ, Հաննես - Իննսունհինգ.- չխկ դըդըդըդմ- Հաննես - Իննսունվեց. - Դըմփ – ա՜խ, վա՜խ, վա՜խ: - Սպիրալաձև հետ գնալով, Մեքենան իր ամբողջ թափով, Խփեց գյուղամիջի սյանը Ու գտավ իր հանգրավանը: Սյունը ընկավ տաքսու կողքին, Հաննեսը նայեց Կառլոսին, Բռնեց կառլոսի օծիկը, Որպիսի հայտնի կարծիքը: Հաննես – Արի էստեղ, տեղ ենք հասել... - Ծեծե՞լ, Ենել ի՛նչ ծեծել... Կառլոսի քիթը ծռվել էր, Կարծես թե սպիրալաձև էր, Բայց ուղեղը աշխատում էր, Իսկ հաշվիչը չխկչխկում էր: Մի բան կար, որ չեր վնասվել, Դա են չխկչխկան հաշվիչն էր, Բայց նոր պատմություն էր սկսվել, Գյուղն այլևս հոսանք չուներ: Դատ, դատաստան, քննություն, Խոստովանք ու զրպարտություն, Սպիրալաձև խառնակչություն, Հետո՛, հետո մոռացություն: Եվ այդպես էլ մարդ չիմացավ, Թե Հաննեսը ու՞ր էր գնում, Այս դեպքից մի տարի անցավ, Գյուղն էլ իր կյանքով էր ապրում: Տաքսին նորից սյան մոտ կանգնած, Հաննեսը իր տեղը նստած, Ու մոտեցավ մի հաճախորդ, Նստեց ու պատվիրեց խորթ-խորթ. Հաճախորդ – Տա՛ր ինձ Կիև. Հաննես - Ուղի՞ղ թե սպիրսլաձև...
  23. Բրիտանական իմպերիաի բերետը, Որպես մահակ օգտագործվող կլարնետը, Տեսնես ի՞նչ էր մտածում պոետը. Եսի՛մ:
  24. Անցնում էս Անցնում էս ո՛վ գեղեցիկ Ու միակն էս լուսնի պես, Վարդ էս, Հասմիկ, ձնծաղիկ, Մի հարց ունեմ միայն քեզ: - լսում եմ քեզ բանաստեղծ, Հյուսիր հարցմունքդ խնդրեմ, Խոստանում եմ, որ անկեղծ Հարցիդ կպատասխանեմ: - Ի՛նչ գեղեցիկ էս. - Հարցդ լավ եմ հասկանում, Բայց իզուր էս ինձ դիմում, Բայց մի մոլորվի, գնա՝ Կուպեիդոնին հարցրա: - Նա վորսո՛րդ է, դու՛ ասա, Քիչ առաջ նրան տեսա, Բայց նրա նետի համար Սրտիս վրա տեղ չկար: - Ուրեմն դու ստում էս Ստում էս, սիրահար չես, - Ե՞ս, չի կարող պատահի - Դու՛, կպատահի՛: - Հանուն ինչի՞ չգիտեմ, Ինչու պիտի քեզ ստեմ, Ո՞րն է իմաստն իմ ստի, Էլ ո՞րն է իմաստը կյանքի: - Կյանքի իմաստ, իմաստություն, Չկա՛ նման հասկացություն, Կա մի զգացմունք, մի գարուն, Երբ նայես գեղեցկուհուն: - Ու կրակն էս ընկնում՝, Ասա՛, ինչու՞ չես ասում, Ասա՛ ո՛վ դու գեղեցիկ, Վարդ, Հասմիկ ու ձնծաղիկ: - Ուրեմն պիտի այրվես, Այրվես, որ ես տաքանամ, Դու քո ցավով տապակվես Իսկ ես անցնեմ ու գնամ: Կա՛ց զրուցենք, մի՛ գնա՜, Գոնե անու՜նդ ասա՛ - Մուսա՜ա՜ա՜ 12.5.2007
  25. Որդ լորդը Խնձորի մեջ մի հաստ որդ Համարում էր իրեն լորդ, Լորդը ամեն ինչ ուներ, Ինչքա՜ն ուզենար կուտեր: 07.05.2005
×
×
  • Create New...