Aksel
Members-
Posts
75 -
Joined
-
Last visited
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Aksel
-
Սերն ու գարին Մի նժույգ ունեմ սանձարձակ, Չգիտեմ ուր է ինձ տանում, Ու մեր հետևից աղմուք, աղաղաք, Փոշի՝, փօշու մեջ խորտակվող քաղաք: Ձի՛ ջան, իմձ ու՞ր էս տանում. - Քեզ նոր քաղաք եմ տանում, Որտեղ գարին էժա՜ն է: - Նժուգս հաշվենկա՜տ է: ինչի՞ս է պետք էժա՛ն գարին, Տար ինձ որ կա սերն ու բարին, Ձին ինձ վրա խրխնջա՝ց. - Այնտեղ ձրի՜ի՜ է գարին: Ա՛խ դու ախո՞ռ էս գնում, Դու ինձ ախո՞ռ էս տանում, Ճամփեդ փոխի ավանա՜կ, Ա՛ռ քեզ խոթան կողիդ տակ: Իմ նժույգը զարմացավ Ու քառատրոփ սլացավ, Քամիներից սանձարձակ Թռնում էր ուրիշ քաղաք: Տեսնես էդ քաղաքում սե՞րն է էժան թե՞ գարին: 26.4.2007
-
Ազատության ստախոսություն Ազատության շուկայում Երկու իր է վաճառվում, Հարմարավետ ճշմարտություն, Հոգուտաբեր արդարություն: Ի՛ր են, իրե՛ր իրակա՛ն, Կպած կաշվից սեփական, Հարմարավետ ճշմարտությում, Հոգութաբեր արդարություն: Ու քարոզնե՜ր, քարոզնե՜ր, Վ՛այ փափաղ թռցնողներ, Ո՞ւմ աչքերն էք կապում Ու պոչերդ քողարկում: Ստով սնում ստռկացնում, Համբուրգեր էք բաժանում, Ինքներդ ինչո՞վ էք սնվում, Արյունո՞վ::: 29.3.2007
-
Զրույց գարնան Գարու՜ն, բարով էս գալիս: Գարու՛ն, ինչու՞ էս լալիս, Գուցե մերժված սե՞ր ունես, Ու հետամու՞տ էս ինձ պես: Ու սիրունիկ աղջկա պես Խուսափում իմ հայացքից, Ու ո՛չ մի ծաղիկ չունես, Նոր էս ծնվում ձյուներից: Թեև ուրախ էս, գարուն, Ասա՛, բանը ինչու՞մն է, Գուցե չե՞ս տեսել արյուն, Գուցե քո վիշտը հի՞ն է: Գիտեմ՝, գիտե՜մ իմ գարուն, Որ դու կյանք էս արարում, Լոք քո գրկում կա տաք ձյուն, Ազատությու՜ն, ջերմությու՜ն: Ա՛խ թե ես կարենայի՝, Դուրյանի սա՜զն ունենայի, Ես կերգեի քեզ համար, Որ տևես երկա՜ր, երկար՜... Արի գարուն, սիրահար, Ու ինձ ձյուների հետ տար, Գնանք գտնենք մի գալիք, Մի սիրունիկ ձնծաղիկ: Գալի՛ք, գալի՛ք ձնծաղիկ, Այս աշխարքում անցողիկ, Կյանքի, սիրո ակնթարթ, Որ մնում է անաղարտ
-
Սիոմանթո Պետրոս Դուրյանի հիշատակին լուռ մարմառակերթ դամբանին խորեն Հանճարի աչքերն անքույթ կնայեն, լուռ ոգիներովն կյանքով երկնային Ալ մեկուսացած ունայն ժխորեն: Մեռավ խանդավռ սերեն երգելեն Ու պիտի հավետ մտքերն հմայեն, Իր նուրբ քնարով ու երգերովն ալ հին Հավատով զմեզ միշտ պիտի գերեն: շարունակությունը չեմ հիշում
-
Բարի գալուստ Գեվորգ լավ էս գրում, շատ հեշտ ու սահուն է ընթերցվում...
-
Մսագործները Թուրք աշխատանքի կուսակցությունը Մսագործներին ցույցի է հանել, Կեցցե գիշատիչ ազատությունը Ո՛վ - ու՛մ ուզենա, կարա հոշոտել:
-
Սաս ջան մինչև Կինտոյի իշխանության գալն էլ, Բակունցը լավ էր հասկանում ինչ է կատարվում, ով – ո՛վ է, ինչի՛ է ձգտում և ի՞նչ կարելի է սպասել... Կաքա՛վ,- հո չասեցիր, կաքավը սիրուն թռչուն է, գոնե ասեիր ղառղառ
-
Արփա ջան, երբ ես ծնվել եմ իմ հայրը գրական աշխատություն է գրել Ակսել Բակունցի Ալպիական մանուշակի մասին, որտեղ Բակունցը այլաբանորեն Ներկայացնում է Ստալինին, նկարագրելով արծվին, որ նստել էր ամրոցի փլատակների վրա, թևերը բաց, ամեն փետուրը ինչպես մի սուր, կախված վերևից մարդկանց գլուխներին, իսկ արծվի կտուցը համեմատում է լեռնեցու քթի հետ և ալն... Սա իմ հայրն է ինձ բացատրել և այդ, ինչպես և ուրիշ աշխատությունների համար իմ հորը սիբիր չեն ուղարկել միյայն նրա համար, որ նա Հայաստանի առաչին վաստակավոր մանգավարժն էր: Իսկ իմ անունը դրել է Ակսել հենց արդ ժամանակ: Այսպիսով կարող եմ ասել, որ եթե ոչ ուղղակի ապա հոգևոր, իհարկ է, Բակունցի սերմից էմ:
-
Ազատ աշխարհ Ամերիկա, ես մի քանի հայկական ֆորումներում տպում եմ իմ բանաստեղծությունները և մենակ Ամերիկայի ֆորումում է, որ սխալներս չեմ կարող ուղղեել, սա ծրագրային պրոբլեմ է՞ թե ազատության նոր չափանիշ Նախավերջին տողը գոնե էստեղ ճիշտ գրեմ. Աշխարհի չափ էս,
-
Դու ինձ նման էս Դու ինձ նման էս, Հե՝շտ էս լինում բարերար, Երևի ինձ պե՝ս Չգիտես ինչպե՝ս լենել չար: Ու նայու՜մ էս. Ու նայու՜մ եմ քեզ երկար, Աղխարհի չափ էս, Ընդհամենը մի նկար: Գրողը տանի, սա իմ նկա՜րն էր, չէ՝ի նկատել.
-
Ուրեմն շուն է՝լ չէ Գերմանիայում լավ շներ կան, Գերմանական ավչառկաներ, Նրանց կողքին Թալեաթ փաշան Լավ շուն լինելու շանս չունե՛ր: Թափառակա՜ն, անտե՜ր շու՛ն էր, Վռնդե՛լ էին իր թաղից, Շատ անլվա ու քոսոտ էր, Վարագի բուն էր տեղից: Ըստ հետևյալ վարկածի, Որ վարագը չտարածվի, Թեհլերյանը լուծեց հարցը, Բռնե՛ց ու գյուլլե՛ց էդ շանը: Թափառական շներին Այժմ չեն գնդակահարում, Ուստի շուն Թալեաթ փաշին Ոմանք զոհ են համարում: Բայց արի տես, որ նա զոհ չե, Թեհլերյանն էլ մեղավոր չէ, Դատարանն է դա որոշել, Թեհլերյանը շուն չի՜ սպանել, Ուրեմն Թալեաթը շուն է՝լ չէ, Բորենի՛ է երևի...
-
Ընտանիներ Աշխարհում կան շատ էակներ, Որ կոչվում են կենդանիներ, Բայց այսպիսի հասարակ բան. Ու՞մ ենք կոչում անասուններ: Ան- ասուն. Մթամ թե չեն կարում խոսեն, Թե վարժեցնես կարան լսեն, Ու լավ էլ ընտելանում են, Իսկ թե ճիշտն ասենք, խաբվում են: Թեև մարդիկ էլ են խաբվում, Տարիներով ու դարերով, Բայց որոնում են ու գտնում Ինչպե՛ս ապրեն իրենց կամքով: Իսկ ում փորի մեջ է հոգին, Զոռ չի տալիս ուղեղին, Բա խելքը գլխին կենդանին Ընտելանու՞մ է խաբողին, Դե անասուն են է՛լի:
-
Դեմոկրատիաի պատը Էս աշխարհը փքր է, Մեր բագի չափ է, Կամ մեր բագի պես մեծ է, Ինչ որա է, Մինչև դեմի պատն է: Պատից էնկոմ էլ է աշխարհ, Բայց ո՛չ բոլորի համար, Այսինքն բոլորի համար, Բոլորի՛, ով ունի դոլլար: Պատից էն կոմ շուկա է, Ասում են տերը հսկա է, Մի ոտը առ է մյուսը ծախ, Առնում ծախում է աջ ու ձախ, Շատ հարուստ է ու անվախ, Մենակ գլուխն է մի քիչ կախ: Յոլդաշ Ալոն փիղ է գնել, Խելացի բան է մտածել, Փղի հետ փիղ է պարապում Ու ինքն էլ է փող ձևանում, Իմիջայլոց լավ է ստացվում, Երբ կնճիթով է մտածում: Շատ բաներ կան պատից այնկոմ, Գարեջուր, ողի, վիսկի, ռոմ... Պատից ենկոմ ամեն ինչ կա, Ուզածիդ պես կայանք, ապագա: Լսել էմ ,էդ պատը արդեն Պիտի ընդմիշտ գլոբալացնեն Ու բոլորս մեկի նման Պատրաստվում ենք գլոբալացման: Մեր բագն արդեն գլոբալ բագ է, Մեր տրանսպորտը մի գլորակ է, Մի գլորակ տասը վարորդ, Էն էլ մեկը մեկից ձախորդ, Այսինքն ո՛չ, ձախորդ չեն Ուղղակի ուրիշ ճար չունեն, Մեղավորը էդ պատն է Ի՞նչ ասես, դեմոկրատիա է Ուղղակի էդ ճամփան ազատ Տանում է ուղիշղ դեպի պատ, Ո՜վ հետևի գլորակի՛ն Պիտի գնա ծեփվի պատին: Ասում էմ էդ պատը քանդե՛մ Ազատ, հպարդ շուկա հելնեմ, Ու՞մ է պետք էդ ճամփան ազատ, Որ տանում է դեպի պատ: Որ տեսնես ու գիտենաս Գլուխդ ո՛ր պատին տաս: - Դե ի՞նչ արած թող լինի պատ - Վերից խոսեց մի դեմոկրատ, Էն Վաղոն է երկրորդ հարկի, Վաղո պատուհանդ փակի՜, Նստի մի օդապարիկ Իջիր բագ, մեր հայրենիք: Վաղոն եկավ նայեց պատին, Նայեց խարաբ գլորակին, Ասաց – Մեզ գլորակ պետք չէ, Մեր բագը գլոՐբալ բագ չէ, Մեզ պետք չէ գլոբալիզացիա, Մեզ պետք է փլոգալոզացիա, Պետք է պատը փլելիզացիա, Կամ պատից թռնելիզացիա, - Այ քեզ հիմարիզացիա, Բա որ ընկնեսվարիզացիա, Կամ պատն ինչո՞վ փլելիզացիա, Ո՛չ մի խելամիտիզացիա, Նախ պետք է մեխանիզացիա, Չունենք բուլդոզերիզացիա, Գոնե ասեիր դեմոկրատիա՛... - Դեմոկրատիան միշտ կա ու կա՛ Պա՜տը վկաղ.՛
-
Շշուկներս ուրվական Խոհերիդ մեջ իրիկնային Եթե լսես շշուկներ, Դա իմ ոգի՝ն է, Որ թափառու՝մ է, Ու որոնու՝մ է Ու գտնու՜մ է քեզ, Բայց դու նրանց չլսե՜ս, Չհավատա՛ս շշուկներիս, Շշուկների՛ս ուրվական, Նրանք սա՛ռն են, Առա՝նց իմ շնչի, Որը զգում էիր երբևե...
-
Տխուրը հեշտ է, Նույնիսկ երջանիկի համար, Նույնիսկ խելագարի համար, Իսկ եթե կիսախելագագա՞ր, Անլու՛րջ սիրահար, Անվ՛երջ երազող, Վ՛իշտն առհամարող, Զգալ երանություն հոգուդ ցավերից, Ապրե՜լ, Չգիտես ինչու՛ մեկին խայթել, Որ չննջի իր խոհերի մեջ, Վտանգավոր է, կխաբեն: Խաբված հավատարիմ, Խորթ ու մտերիմ... Տարակուսանքնե՜ր իմ, Արդեն տխուր է Իսկ կյանքը տխուր չէ, Անհասկանալի է:
-
[Օրհներգ Երաշտություն, Արամ Խաչատրյանի Բարձրիկ երկիր, ազատ աշխարհ Հայաստան, Արևելյան ջահակիր էս դպրության, Դու՛ երգչի՛ դալար բարդին էս Նաիրյան, Սե՛րն ու մի՛տքն էս, բե՛րթն ու դի՛րքն էս հայության: Մեր հին ու նոր ու անթառամ քերթություն, Տիգրան մեծի ու Վարդանանց պետություն, Թո՛ղ արևը մի՛շտ դրոշդ փայփայի, Փա՛ռք քեզ, փա՛ռք հույսի՛, լույսի՛ աշխարհ Հայի՜:
-
Արև Ես արևին եմ սիրում, Նա է աշխարհիս սերը, Ու քո հայի աչքերում Փնտրում նրա շողերը: Կ՛ան, Երբեմն ավելի շա՛տ Քան արևն է հորինում, Ջա՛ն, Հոգի հարազատ, Ես քեզ ինչքա՜ն եմ սիրում:
-
«Փափուկ» թերթի լրաճչողը «Փափուկ» թերթի թղթակիցը, Մի փորձառու լրաճչող, Ուզում էր, որ զրուցակիցը Լինի դուդ և ունենա փող: Նա իր գործը լավ գիտեր, Հեյ գիտի պարոն դդեր, Թե ուզում էք թուք ու մուր, «Փափուկ» թերթից ունեք հյուր: Գնաց մտավ մի մեծ շենք, Ամենամեծ սենյակը, Ու որպես իր միակ զենք, Կրցքին սեղմած գրչակը: Էդ սենյակում մարդ չկար, Մի չաղլիկ ճանճ էր տզզում, Լրաճչողը արդար Սկսեց հարց ու գրառում: - Դուք ինչու՞ էք այստեղ տզզում, Ի՞նչն է ձեզ անհանգստացնում, Ե՞րբ տզզում էք սենյակում Ձեզ ո՞ր թերթով են խփում: - Տզզ, տզզզ, տզզզ… - Ի՞նչ է նշանակում տզզ: - Տզզ, տզ-տզ, տզզզզզզզ:: - Պարզ է, ուրեմն Տ.Զ..Զ: Տ.Զ..Զ: Տնտեսական Զարգացումների Զավթիչ: Ա՛յ քեզ լքտի կառավարի՜չ, Դուք զավթում էք թե՞ զարգացնում, Լսու՞մ էք ինձ, ձե՛զ եմ տզզում: - Ու փորձառու լրաճչողը լրացրեց հաճորդ տողը. - ԵՎ այսպիսով, պարոն ճանճը Դեռ չի ընկել սարդի չանչը: - Ու շտապ վազեց լրաճչատուն, Թռավ ուղիղ հրատարակճչություն, Այնպես ճչաց, որ իր ձայնից Ինքն էլ թռավ կանգնած տեղից: Ու օդի մեջ տեսավ հեռուն, Տեսավ բարին, ճշմարտություն, Տեսավ հեռու կանաչ դաշտում Մի վրդովված էշ էր զռում: Մտքում կապվեց մի նոր հանգույց, Հորինեց նոր հարցազրույց:
-
Ջոն Էվանսին փոխարինելու հարցը պետքարտուղարությունը քննարկում է արդեն երկար ժամանակ, այն բանից հետո, երբ նա ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ անցյալ տարի օգտագործել էր ցեղասպանություն բառը: Ազատությու՞ն Ազատություն՛, երբ քո որդին Ճշմարտությունն է ասում, Ճշմարտությունն ասողին Ու՞մ վրա էս վաճառում: Ու՞մ վրա էս վաճառվում, Գինդ ինչո՞վ էս չափում, Որ գնորդի դուրը գաս, Փալաս:
-
Ամերիկյան Պորտապար Ամերիկյան ազատ ոգին Դեպ արևելք էր ճախրել, Պորտապարի թակուհին Անկարա էր ժամանել: Պորտապարը Թուրքիաում Գնահատում են, գիտե՛ն, Իսկ Ամերիկայում Որպես աստղ կնդունեն: Նազանքով ու նզրանքով Պարպրում էր բեմերին, Ամերիկյան հմայքով Պորտապարի թակուհին: Նա իր գինը լավ գիտի, Գիտի երբ ինչպես պարի, Որ Թուրքերի դուրը գա ԵՎ ունենա մեծ շուկա:
-
Իմ աղունիկներին Աղունիկներ իմ սպիտակ Դուք էլ չկա՜ք, էլ չկա՜ք... Առանց ձե՝զ են տարածվում Երկինքները կապուտակ: Դուք իմ թևերն էիք սպիտակ Փրկո՛ղ, ------աշխարհից պարփակ, Ջահելության իմ լույսեր, Դուք ինձ ավանդել էք Սե՜ր... *** Հայտնվեցիր իչպես փրկիչ, Դու ոչ աստված ոչ հրեշտակ, Չեմ էլ ուզում , որ լինես, Քնար եմ ես իսկ դու երգիչ Հանձնվում եմ քեզ հպատակ, Ու հնչում եմ, որ երգես...
-
*** Իմ սերը պոկած վարդի նման է Այ նանե - նանե, յարանե, Գնչուն թափառող սիրո գուշակ է, Իմ հանելուքը նրա համար չե, Գնչուն տխուր է, ու անգուրգուր է, ճամփեն հեռու է... Իմ սերը պոկած վարդի մնան է, Որի ժամերը արդեն հաշված են: Ինչու են ասում թե ջուրը կյանք է, Ջուրը իմ վարդի մահվան ծառավն է, Սերս ծառավ է, հեռվի համար է, ու անկատար է... Սերն իմաստության միակ վկան է Իմ սերը պոկած վարդի մնան է...
-
Երազ Մթության մեջ և խավարի Միայն երազն աչքեր ունի, Միայն երազն հույսեր ունի, Հույսեր, ձգտում, նպատակ: Երազն արարիչն է կյանքի Ու խառնարանն է իղձերի, Սլացիկ լույսն է պոետի, Գիսաոր աստղից արագ: Մրմունջն է սիրահարների, Անհասությունն է հանճարի, Փառքի հևքն է հերոսների Կենաց մահու ժամանակ: Փայլն է պսպղուն աստղերի, լուսե շղարշն է լուսնյակի, Կարողությունն է արևի, Հեռվի փայփայանքը տաք: Ուժն է գարնանային ծաղկի, Որ պիտի անպայման ծաղկի Եվ նույնիսկ չարագործի Միտքն է դավի ժամանակ: Ընթացքն է այս մոլորակի, Տարածությունը տիեզերրքի, Մթության մեջ և խավարի Միայն երազն աչքեր ունի:
-
*** Եթե ես կա՛մ, աշխարհը կա՛, Ասում են իդեալիստները, Երբ գրպանումդ փող չկա, Ստու՜մ են փիլիսոփաները:
-
Can’t see Armenian letteres below? Clic here, for instruction
