Jump to content

SAS

Members
  • Posts

    654
  • Joined

  • Last visited

Everything posted by SAS

  1. SAS

    Palm Desert

    MosJan, շնորհակալություն, բայց... ես չեմ գալու: Ի՞նչ եմ կորցրել էդ վերանա երկրում:
  2. SAS

    Palm Desert

    Բոլորին, բոլորին, բոլորին, ԼՈՍ-ում ապրող հայերին... Օգնեցեք խեղճուկրակ ՍԱՍ-ին, Որ հասնի իր նպատակ-հանգրվանին: Ինչպե՞ս կարելի է Palm Springs-ից գնալ հասնել Palm Desert: Ամենահարմար ու ամենաէժան միջոցը: Այդ վերանա, անապատ երկրում Մոսկվայի նման ցո՞ւրտ է, թե հարկավոր է ամառային հագուստ վերցնել: Կանխավ շնորհակալ եմ:
  3. Էլի ես ուշացա... Garo, ուշացումով, բայց ոչ երբեք ուշ շնորհավորում եմ ծնունդդ: Ձեռքդ մեկնիր կրկին օվկիանոսից այսդին, Այսօր խմենք նորից, քո կենացը անգին... Հարութ, դու՝ մատռվակ, Մովսեսը՝ խորովածի շեֆ, անզուգական Սուլամիկան էլ՝ ԹԱՄԱԴԱ, իսկ ես, իսկ ես՝... թամադայի տեղակալ-տեղապահ... Մնացած հրավիրվածներն էլ թող նվերներով առաջանան:
  4. SAS

    Օրվա Բառը

    Արդեն պատասխանեցի, շնորհակալություն:
  5. SAS

    Օրվա Բառը

    Հավանաբար օգտագործում են ArmASCII 8 կոդավորում: Այս կայքում http://www.genocide.ru/cgi-bin/guest.cgi# կարող ես «թարգմանել» հայերենից՝ հայերեն: ՍԵՐ Վիոլետ Գրիգորյան Ա. Այս է մարմինը, որ հանձնված է… սիրուն։ Այս է արյունը, որ թռվռում է ժիր երակներում։ Աչքս լու՛յս, տոն է, այս գիշեր տոն է, մարմնիս կիրակի, եւ իգությունս, որ մթերել եմ թանկ հյուրի համար, սփռել եմ ահա սիրեկանի դեմ։ Համեցիր, վերցրու, անուշ արա, դե, նայիր, Խաչիկի աղջիկն է, ջանի՛կ, քեզ հյուրասիրում։ Համբուրիր ինձ ու… Էլ չես ծերանա, համբուրիր ինձ ու… չես հիվանդանա, համբուրիր ինձ ու… չես մեռնի երբեք։ Չէ՞, բժշկվում են սիրո մահիճում, կույրը տեսնում է կրքի խլիրտը, համրը խոսում է թմբուկով սրտի, կաղը ելնում ու քայլում է մարմնի արահետներով, եւ մահվան քնից գեղեցկուհին է զարթնում համբույրով։ Համբուրիր ինձ ու… Չեմ մեռնի ես էլ։ Տես, ցեցն ու ժանգը կերել են արդեն դիզած գանձերս՝ սիրուն շորերս, փայլուն զարդերս, խելոք գրքերս, եւ գողը պատը ծակել է, տարել փողերս բոլոր, բայց քո համբույրը չի ժանգի երբեք, բայց քո համբույրը կծակի պատը չինական թախծի… Ես իմ բերանով քեզ կմոտենամ եւ իմ շրթունքով կպատվեմ ես քեզ, խուզարկու լեզվով ես կլրտեսեմ մարմինդ համակ եւ կպրպտեմ եւ կկրկտեմ փեթակը մեղրի։ Ա՜խ, ինչ համով են, ինչ զգայնոտիկ շուրթերը յարոջ, ինքնավար լեզուն ժիր նվագում է իմ ատամներին՝ վարժ, ինչպես ճերմակ ստեղնաշարի… Ի՞նչ անեմ, մամա՛, ընդառաջ գնա՞մ սիրո ներթաքույց միակ խոստումին, հպվե՞մ մատների տաք թմբիկներով, լեզվի փշփուշով խուտուտե՞մ տամուկ, շոյեմ-փաղաքշե՞մ ցողունը վերձիգ եւ հյուրընկալե՞մ սիրո ճամբարում… Ձրի եմ առել, ձրի էլ կտամ մարմինն այս նվեր, որ ինձ փայ հասավ, որ շահեցի հեշտ այն վերաշխարհիկ վիճակախաղում, (հափչի՛, էսքան ճի՞շտ)։ Դե, միջնամատով թակիր դուռը գոց շարժական գույքիս, հանիր բառերի սեղմ հանդերձանքը, մորեմերկ սրտով մտիր իմ կայքը եւ խարիսխ նետիր ծովածոցիս մեջ… Ես քեզ կողողեմ ներսիս ջրերով եւ թեժ արգանդիս ծորուն մյուռոնով քեզ կմկրտեմ և կնքված ես արդեն եւ դավանորդն իմ։ Աղվեսները, հա, որջեր ունեն միշտ, երկնքի բոլոր թռչունները՝ բույն, քո որջն ու բույնը ես եմ, մարմինս, եկ ու բնակվիր իմ մեջ, սիրելիս, քաղցր է քո լուծը, եւ բեռդ՝ թեթեւ։ Ելիր մահիճս, ասես ամբիոն, եւ ճառիր Ճարտար մարմնի վանկերով, մարմնի հոլովով, մարմնի բառերով, խոսքով մարմընի, ասմունքիր ասքը սիրո եւ կրքի արշավանքների, խնդրիր՝ կտրվի, բախիր՝ կբացվի, թեպետ նեղ դուռ է, անձուկ ճանապարհ, բայց, հու՜շ, անկողնում կանչողի ձայնն է՝ պատրաստել եմ ես քո ճանապարհը եւ հարթել բոլոր շավիղները քո… Դե, վարիր կառքը մկանակառույց, կառա վարիր ինձ, բարակ, կաշվեհյուս, բարակ, նրբահյուս, բարակ մտրակով ուղղորդիր խրտնած ընթացքը կրքի, կոնքերիս դաջիր զոլ-զոլ նշանդ եւ դրոշակդ ծածանիր վրաս։ Ես վայրի ջուր եմ, ես խիտ ողկույզ եմ, ես փուխր օդ եմ, մտիր իմ հունը, թաքնվիր իմ մեջ, եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր, խոր ներշնչիր ինձ, ա՜խ, արտաշնչիր, ա՜խ, արտաշնչիր… Ինչ հաճելի է քեզ ներընկալել, իմ սիրո մարզիչ, առույգ բարձընկեր, չկա կանանցից ծնվածների մեջ լավը քեզանից… Եվ երանի է իմ որովայնին, որ փշաքաղվեց լեզվիդ հպումից, եւ երանի է իմ ստինքներին, որ ծառս են եղել լեզվիդ հպումից, երանի է ինձ՝ տիրոջ աղախնիս, որ օրհնյալ եղա այսքան կանանց մեջ… Մա՛մ, մի բարկանա, տես, ինչ առողջ եմ, տես, ոնց եմ կոփվել սիրո մարզանքում, տես, սիրտս ուրախ, լեզուս ցնծուն է, եւ իմ մարմինը հույսով է ապրում, քանզի իմ անձը սիրո վայրում է… Ով տեսնելու աչք ունի, թող նայի, ինչ թովիչ նկար- զույգ զոդ մարմինը՝ սավանին սփյուռ՝ հյուսված ծաղկեփունջ, ամեհի շուշան, ոստրե բացուխուփ, տարուբեր ճոճան… Ճոճիր մակույկս, իմ կայտառ քամի, զվարթ գործընկեր, ճոճիր մակույկս, ընտիր թիավար, խելառ ծովահեն, ճոճիր ինձ, մինչեւ իսպառ սպառվեմ, մինչեւ վերջանամ ինքս ինձանից, մինչեւ ինձանից ինքս դադարեմ, ճոճիր ինձ այնքան, մինչեւ որ հասնեմ այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ- ափ երանության… Այդպես քայլ առ քայլ, այդպես բառ առ բառ, դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ ինձ քիփ ուղեկցիր իմ իսկ մարմընի լաբիրինթոսում ու պաչիկ-պաչիկ, շարժում առ շարժում, ու պաչիկ-պաչիկ, հնչյուն առ հնչյուն ու պաչիկ-պաչիկ ինձ տար անցկացրու իմ մարմնի շեմից, ինձ տար հասցրու ուրախության տուն… Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում և Ճերմակ սավանին, ասես ճերմակ թուղթ, երկու տող մարմնի շարահյուսությամբ գրված երկու խոսք՝ «Եվ կատարված է»։ Բ. Այս է մարմինը, որ հանձնված է… մահվան։ Այս է արյունը, որ կակազեց ու լռեց հավիտյան։ Ախ, ինչ տխուր տոն, ինչ ուրախ սուգ է, եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։ Մենք լաց ենք լինում, որ հարսանիք է, բայց փեսան, ավաղ, արդեն մեզ հետ չէ, որ հարսանիք է, հրավիրյալներն, ախ, արժանի չեն։ Եվ ծիծաղում ենք, որ թեպետ մեռավ ցորենի հատիկն, բայց բազում արդյունք պիտի ունենա։ Մեր հիվանդությունն իր վրա վերցրեց, մեր ցավը տարավ այս Մարդու Որդին, մեզ բուժեց մահից, եթե… Բայց ինքը մարդու համբույրով մահվամբ վարակվեց։ Ա՜խ, հյուսնի որդի, Մարիամի տղա, դու մարդու որսորդ էիր քեզ կարծում, բայց, տես, որ մարդը քեզ որսաց մահով, ախ, տես, որ մարդը քեզ որսաց մահով։ Եվ ահա ինքդ քեզնից վերջացար ու դադարեցիր ինքդ քեզանից։ Եվ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։ Գիտենք՝ ով սիրի երկնքի հորդ, նա է քո մայրը, քույրն ու եղբայրը։ Եվ ահա մենք էլ մոր պես լալիս ենք, քրոջ պես ողբում եւ եղբոր նման գլխահակ կանգնում։ Մերդ քոռանար՝ վիզդ դոշիդ ծուռ ընկած չտեսներ, քուրդ չորանար՝ քեզ էդպես տանջված, զարկված չտեսներ, եղբայրդ մեռներ՝ քեզ ծիծաղատեղ դառած չտեսներ… Բայց մենք լալիս ենք նաեւ մեզ վրա, մեր որդիների համար ենք լալիս ու աղաղակում, հազա՜ր երանի չբեր կանանց ու այն արգանդներին, որ չծնեցին, վա՜յ հղիներին, ստնտուներին, ախ, հսկա լեռներ, ընկեք մեզ վրա, կանաչ բլուրներ, շուտ ծածկեցեք մեզ, թեպետ մենք քեզ պես քամին ու ծովը հնազանդեցրինք, թեպետ ջրերի վրա քայլեցինք, կույրին բուժեցինք, կաղին կանգնեցրինք, թեպետեւ արդեն մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ ենք պատճենում, շունչ փչում ռունգին, բայց մեր սրտերը չեն ուրախանում, մեր լեզուները չեն ցնծում, ավաղ, եւ մեր մարմինը հույսով չի ապրում, քանզի մեր անձը մահվան վայրում է, եւ մենք զրկված ենք քո ներկայության ուրախությունից… Մեռելների մեջ չենք փնտրում, չէ՛, քեզ՝ ամենաողջիդ, բայց ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա, որի մեջ ենք քեզ տեսել ու սիրել, ո՜նց մխիթարվենք։ Վիրտուալ շուրթով, էհ, շատերն են մեզ հպվում, սփոփում, բայց քո իսկական սփոփանքը չէ, վիրտուալ ձեռքով, էհ, շատերն են մեզ շոյում, կարեկցում, բայց քո իսկական կարեկցանքը չէ, ա՜խ, մի օր նորից գայիր մարմընով, յուրայինի պես եւ ընկերական եւ շոշափեիր եւ հավատայիր մեր մարմիններին եւ շոշափեիր մեր վերքերը բաց եւ համբուրեիր,որ ցավը անցներ… Էլ ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա, որ դու էիր, դու՛, Ամենալավ Բան, ախ, այս մազերը, որ մենք նարդոսի յուղով օծեցինք, չորացած արյամբ կպել են իրար, ախ, այս ձեռքերը, որ հաց ու ձուկը մեզ բաժանեցին ու մեր ոտքերը լվացին խոնարհ, մեխերով ծակված, խոցված են ահա, եւ այս աչքերը, որ մխիթարում էին մեր սիրտը եւ ուրախությամբ լցնում մեր հոգին, պղտորված-սեւեռ նայում են դեպի այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ… Մահվան կապանքով շղթայված ես դու այս բանտախցում, որ դիակ է սառ- եռօրյա կանգառ… Բայց շուտով կելնես ճաղերի միջից կողոսկրներիդ, շուտով կազատվես, մինչդեռ մենք այստեղ դատապարտված ենք մեր մարմիններին, մեր մարմինների մեջ ենք ավարտվում։ Թեպետեւ մահը ամենաէժան մեր խաղալիքն է՝ տասդրամանոց սայր, մետրուկես պարան, թեպետեւ մահը մենք սառեցրել ենք, կյանքի պահածոն դրել սառնարան, թեպետ ազատ ենք մահը ընտրելու, բայց անժամկետ է մեր բանտարկությունն այս մարմնախցում, որի ներքնակը ճիճուներն են գարշ, որի վերմակը որդերն են փքուն։ Եվ մոտենում է երբ սայրն այդ էժան, մենք կակազում ենք, մենք սփրթնում ենք, մենք սնկրտում ենք, եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ, եւ մեր մտքերն են շփոթվում մեր մեջ, եւ մեր աղիքն է գալարվում մեր մեջ, եւ մեր լեզուն է չորանում մեր մեջ, եւ մենք վազում ենք մեր Սենյակները, դռները փակում, թաքնվում մեր մեջ… Նրա առաջ մենք բոբիկ ենք ու մերկ, քամակներս բաց ու վիզներս ծուռ։ Նա կծիկի պես մեզ կծկելու է, կծիկ շինելու եւ գնդակի պես շպրտելու է այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ… Բայց դու քայլ առ քայլ, բայց դու բառ առ բառ, դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ գնացիր դեպի մահդ անծպտուն, այդ նախաշեմը անցար ու մտար սիրելի հոր տուն։ Ամենալա՛վ Բան, մոր պես մեզ շոյիր, քրոջ պես հույս տուր եւ եղբոր նման մեր ձեռքը բռնիր ու տոտիկ-տոտիկ, շարժում առ շարժում ու տոտիկ-տոտիկ, հնչյուն առ հնչյուն ու տոտիկ-տոտիկ մեզ դուրս հանիր շուտ մութ ՈՉ ՄԻ ՏԵՂից, մեզ տար անցկացրու այդ նախաշեմից, մեզ տար հասցրու մեր պապայի տուն… Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում - վերջին կում օդն է վերջին հրումով շուրթերի ճեղքից ինքն իրեն նետում հավերժի ափսեն՝ «Եվ կատարված է»։
  6. SAS

    Davit of Sasoun

    Արմեն, նախ՝ բառերն ունեն սովորություն հնչյունափոխվելու: Օրինակ՝ Մհեր-Միհրը Միտրայի( Mithra) հայկական ժառանգն է: Ինչպես նաև շաԳանակը՝ շաԴանակի: Իսկ ժողովուրդը կարող է, օրինակ, Մհեր անունը «ստուգաբանել» որպես Մեր հայր = (բարբառային) մըր հեր = Մհեր(«ըր»-ը սղվում է): Երկրորդ՝ ՑասուՄ =(ց> ս) ՍասուՄ =(մ > ն) ՍասուՆ: Գոյություն ունի զուգահեռ երկու անվանում՝ ՍասՄա( ՍասՆա) Մհեր\ սարեր ևլն: Ի վերջո:Ես համամիտ եմ ձեր ասածին մի վերապահությամբ... Մհերը ԴԵՌ փոքր է:
  7. Հարութ, իսկ ե՞րբ ես տպելու «Մեր գյուղերի անունները»: Այդ բանաստեղծության լույս աշխարհ գալուց հետո, Հայքում սկսեցին գյուղերին վերադարձնել իրենց նախնական բարեհունչ-հայահունչ-հայածին անունները:
  8. SAS

    Davit of Sasoun

    Որքանով ինձ է հայտնի, դա ժողովրդական ստուգաբանություն է, իսկ գիտականը մեզ ասում է, որ Սասունը ՑԱՍՈՒՄԻ հնչյունափոխված ժառանգն է: Հայե՛ր, ե՞րբ ենք վերադառնալու Ցասման սարեր Փոքր Մհերին դուրս բերելու համար:Հայկ-Խալդի-Մհերի դուռը մի՞թե հավիտյան փակ է մնալու: Մեր հոգիներոմ...
  9. SAS

    VAHAN TERIAN

    *** Ձեր շքեղ շենքերի ծանրությամբ սրտմաշուկ, Ձեր ահեղ բերդերի համրությամբ վերամբարձ, Քաղաքնե՛ր, ձեր մեջ կա դժողքի մի շշուկ, Քաղաքնե՛ր, ձեր բանտից արդյոք կա՞ վերադարձ: Ե՛վ գիշեր, և՛ ցերեկ հղփացող պաղ կուռքեր, Զնդաններ ու բուրգեր՝ չարությամբ անողոք. Քաղաքնե՛ր, ձեր բանտում մեռնում է իմ հոգին, Քաղաքնե՛ր, մոռացա ես երգերս անհոգ: Դղյակներ, պալատներ կերտելով ոսկեզոծ, Հեռուները՝ մեռած շենքերի անտառում. Քաղաքնե՛ր, իմ հոգին այդ բանտում ալեկոծ, Քաղաքնե՛ր, իմ հոգին արեգակ է տենչում: Կրկնակի գալստյան զանգերն եմ ես լսում, Հատուցումն է գալիս-- ես զգում եմ նորան. Քաղաքնե՛ր, զարթնում է ահավոր մի ցասում, Քաղաքնե՛ր, զարթնում են այն մարդիկ, որ մեռան...
  10. SAS

    Օրվա Բառը

    Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին. Նա՝ կավատ, վարար մի չքնաղ դժողք, նրա բերանով Իբլիսն է խոսում... Ա.Իսահակյան Ողջո՛ւյն հայորդիներին ու չնաշխարհիկ հայուհիներին՝ տիկնանց փափկասուն Հայոց աշխարհի: Դուք ինձ դեռ հիշո՞ւմ եք, չե՞ք մոռացել: Սուլամիկ, քեզ շատ եմ կարոտել... http://forum.hayastan.com/style_emoticons/default/flower.gif Վիոլետ Գրիգորյանը մի լավ պոեմ է գրել (տափակություններ՝ նույնպես, ինքդ կգտնես): ՍԵՐ
  11. Այդ Քսյուխան (ռուսական Օքսաննա անվան կոպիտ ու արհամարհական ձևն է) երևի հայերենի հետ «դուք»-ով է խոսում, որ այդպիսի անհեթեթ հայտարարություն է անում: Բա ինքը ԾԼԻԿ չունի՞, թե՞ իրենը clitor է:
  12. SAS

    Հայերեն

    Հաաայի աչեեեր, տըըըխուր աչեեեր, ինչո՞ւ հայերեն չեք գրում:
  13. SAS

    Հայերեն

    Հարութը խմել է, ընկել է խանդակ, Երազ է տեսնում՝ մի ոսկե վանդակ, Մի մուկ ու կատու՝ լուսնի շողի տակ, Փորձում են կախել իր վզից զանգակ...
  14. MJ, yes der tarakusanqi mej em, te inch eq Duq uzum apacucel? Lezun matematika chi, yev pordzel amen inch tramabanoren bacatrel inch-inch kanonneric yelnelov, arnvazn miamtutyun e: Mi angam lezvaban Gurgen Sevak@ harcnum e Paruyr Sevakin, te inchu petq e aydpes grel? P.Sevaki pataskhan@ yeghel e."Vorovhetev aydpes en grel mer nakhninner@, aydpes e avandvats": Yev verj: I verjo: Yes grel ei, te indz hamar EL jur ber = indz EL jur ber yev avelacrel, vor vorosh depqerum kareli e "hamar" bar@ bac toghnel: Yev verj:
  15. Սիփան, ԻՆՁ մոտ փող չկա, բայց հուսով եմ, որ դա ՄԵԶ համար ոչ մի նշանակություն չունի՝ մարդս մարդ լինի, բայց Իմ մոր մոտ փող չկա = Մորս մոտ փող չկա Ի՞նչ անեմ, հայերեն լեզուն էլ ունի իր տարօրինակությունները:
  16. Քանի որ «համար, հետ, մոտ...» կապեր են, ապա հաճախ կարելի է նրանց սղել՝ թողնելով անփոփոխ նախադասության հիմնական միտքը:Օրինակ՝ Ինձ համար էլ ջուր բեր= Ինձ էլ ջուր բեր(այս երկու նախադասություններն էլ արտահայտում են ՆՈՒՅՆ միտքը): Իսկ՝ Իմ համար էլ ջուր բեր = Իմ էլ ջուր բեր - հիմարություն է Այստեղ հոլովվեց Տերյանի անունը: Նա մենակ մի տեղ է օգտագործել «իմ մոտ»-ը( իմ կարծիքով դա վրիպակ է Տերյանի կողմից, որ հետագայում թողել են անփոփոխ): Երբ կհոգնես, կգազազես աշխարհից Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու կրկին... Բայց բազմաթիվ անգամ նա օգտագործում է ճիշտ ձևը:Ահա մի քանի օրինակ՝ Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն: Ես էլ անգետ եմ- մոլոր քեզ պես Մոլոր ու որբ եմ չարիքի դեմ, Բայց միշտ ձեզ հետ եմ, եղբայր եմ ձեզ Ձեզ պես անզոր եմ, ձեզ պես անզեն: Փորձենք հիմա սխալ գրել Ես էլ անգետ եմ- մոլոր քո պես Մոլոր ու որբ եմ չարիքի դեմ, Բայց միշտ ձեր հետ եմ, եղբայր եմ ձեզ Ձեր պես անզոր եմ, ձեր պես անզեն: Մի՞թե սա հայերեն է:
  17. SAS

    Հայերեն

    Թույլ տվեք ուղղել՝ Մի հատ էլ ԻՆՁ համար...
  18. SAS

    Հայերեն

    Ա՜խ,լորիկ, լորիկ՝ անամոթ լորիկ...
  19. SAS

    Հայերեն

    Գուցե՝ Սրտիս ՏՐՈՓՅՈՒՆԻ տակ պարող Հարութ ջան, ի՞նչ ես արել, որ մատներդ ... հյուծվել են:
  20. Բարև բոլորին... Ժամանակակից գրական արևելահայերենում ՃԻՇՏ ձև է համարվում հետ, համար, պես,վրա,մոտ կապերի կողքին գործածել ինձ( քեզ, մեզ, ձեզ) և ոչ թե՝ իմ( քո,մեր,ձեր ):
  21. Yes qezi k'sem gor dun indzi ches haskna = Yes qez asum em, vor du indz ches haskanum... Mite yes skhalvum em?
  22. k'sem Gor\Kor = asum em Vor
  23. SAS

    Aksel Bakunts

    Շնորհակալություն...
  24. Albert Gasparyan\ Levon Mkrtchyan\Razmik Davoyan\ Unknown\SAROYAN\ Chingiz Aytmatov in Moscow http://sas-ru.hotbox.ru/Engibarov/saroyan1.jpg
×
×
  • Create New...