Jump to content

Hangavorvac Zruyc


Ani

Recommended Posts

-Ի՞նչ է ապաւէնը,

=Մերթ շունչը, մերթ ծանօթ հնչող երգը, կամ անծանօթուհու ժպիտը:

 

-Ի՞նչ է հանգիստը,

=Յաջորդ օր մղուեիք մարտում, յաղթանակից վստահ լինելու պահը:

 

-Ի՞նչ է երջանկութիւնը,

= Բաց տարածք, ուր չեն մտնում անկոչ մտածումները:

 

-Ի՞նչ է յաղթանակը,

=Անխուսափելի պարտութեան՝ մահուան ճանապարհին, մի ակնթարթ խոյացում:

 

-Ի՞նչ է ծնունդը,

=Մահին յաղթած մարդը:

 

-Ի՞նչ է կինը,

=Պեղելի հնավայր, որ միշտ էլ պահուած բան ունի ընդերքում:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Երբեմն՝ կեանք է խտանում քսան օրում,

Երբեմն՝ չի լինում կեանք տարին քսան,

Միշտ չէ՝ ցանկութիւնն իրականին համընկնում,

Լքում եմ օրս, դաւաճանելով նրան:

 

Սպասելով հերթիս՝ բախտին քմահաճոյքի,

Օր եմ որոնում. դիրքով կրաւորականի,

Ու աննշան իրականութիւն՝ բաժակ սուրճի մի,

Երբ գայ ժպտադէմ. օր եմ հաշւում աւելի:

 

 

Sireli Johannes Ammo bil Halab ul mhallab, wa muhallabieh...

 

Verevi utnanotset te inch hoyagab zqtsmunkner harachtserets im hoqum garogh eq yerevakayel...

Bustan klebi sa pidje yerakhdapardutyamp shnorhagalutyun e haytnum qlkhahag tser araj...

Da Astvats tsez aroghjutyun yev sharungagman anhun uyj u yerant.

Garodov

Garo el Halabi ibn Hanness Abd el Aziz ( ELSIS )ly.

 

Link to comment
Share on other sites

...աշնան ուղեկից քամին է սուլում...

անհաշտ մտքերիս

տերևակույտն է կրկին փորփրում...

 

թրջվել է նորից երեսը բարձիս,

բայց արթնանալիս

գլխի չեմ ընկնում

տամու՞կն է աշնան, թե շաղն է աչքերիս...

Link to comment
Share on other sites

Yerevaqayel mi robe ardzivyan savarnum

Hayots ashkharhin yergnya barutyun,

Mi robe miyayn et bartsunqits

Desnel Hayasdann azad vosokhits...

Araritchn mez eli tuyl da linel mi qani dari !

 

Nergin te trsits jivaghnern sovahar

Irants arunod mrutnern seradz

Nayum en nayum u chen havadum

Sa boqriqn Hayun vor Haikyan avunov...

Dimatrum e bolorin ira hanjarov!

 

Garabedi torn Garo, el Halabi/Sessetsi

Link to comment
Share on other sites

  • 3 weeks later...

Կսահի ամեն օր,

կեանքն թաւագլոր,

Քանց երէ վիրաւոր՝

Գլորի դէպի ձոր:

 

Անդարձ եմ ուղեւոր,

-Հոգու բա'նտ անցաւոր,

Կարչի՞լ քեզ. ո'չ մի օր,

Անցորդ եմ՝ դարաւոր:

**

Ժպտա՞լ քաղցր կեանքին,

Որ լքի ամենքին:

Ժպտա՞լ՝ ժպտուն հրաշք աչքի տէրին,

Ով վաղը ժպտալու է ուրիշին:

**

Մի՛ ճանաչէք անցաւորն իմ,

Իբր երբէք եղած չլինիմ,

Գնամ, գնալու եմ անպայման,

Անշո՜ւք, աննկատ անցնեմ եւ անձայն,

Քանի չեմ լինելու անպայման:

**

Նայի'ր, չեմ նայելու

Ես չէի քեզ սիրողը,

Հաւատացի՞ր. խաբել էի,

Ես չէի, օրս էր խաբել..

 

Link to comment
Share on other sites

Անձրևից հետո...

թեթև եմ շնչում

պարզ է երկինքը անձրևից հետո...

 

Անձրևից հետո

երեկվա փոշու հետքը չեմ տեսնում

փողոցն ուրիշ է անձրևից հետո...

 

Անձրևից հետո

տերևների մեղմ խշշոցն է լռում

թույլ տերևները ձայնազրկվում են երբ ջուրն է կաթում...

 

Անձրևից հետո

արևն է նորից տիրաբար նայում

դեռ նոր կյանք առած ջրափոսերին

որ արեգակի ջերմող հայացքից անէանում են

փոքրանում վախից...

 

բայց թեկուզ հիմա, անձրևից հետո

մաքուր է օդը , երկինքը պարզկա

գործն ավարտվել է անձրևանոցի...

գույները պարզ են, տարբեր է տեսքը փոշոտ փողոցի...

իմ աչքերի մեջ և...իրականում

նույնն է ամեն ինչ անձրևից հետո

ոչինչ չի փոխվում...

 

 

Link to comment
Share on other sites

տարի

կարճլիկ բառ

գլորում եմ քեզ ձորը անցյալի...

մեկ ծանր էիր

ու ծանրությունդ ես առաջ մղել անկարող էի,

մեկ սահում էիր լուռ ու աննկատ

կարծես չկայիր ու իմը չէիր, քեզ փնտրում էի...

տարի

կարճլիկ բառ

ապերախտի պես չեմ բամբասելու, երբ դու գլորվես

ձորը անցյալի

քանի էստեղ ես ասեմ խոսքերը շնորհակալության

դու... վրիպել ես պահեր սիրելի,

որ քեզ չեմ տալու, չեմ գլորելու ձորը անցյալի,

այլ պահելու եմ ապահով մի տեղ

սրտիս անձավում (անտեսանելի)....

տարի

կարճլիկ բառ

դեռ չեմ ձանձրացել հրաժեշտիդ հետ

արցունք թափելուց,

ու բարեկամիդ գալստյան պահից

հույս փայփայելուց...

 

հեռացող տարի

չեմ հայհոյում քեզ

թեկուզ դեռ սիրտս կարոտով է լի

ու դեռ ծխում է անհաշտ ու անշեջ

աչքերս կրկին թրջվում են թեկուզ

ու երազներս չեն փոխվել էլի,

չեմ հայհոյում քեզ

դու... վրիպել ես պահեր սիրելի...

դե գնաս բարով

գլորում եմ քեզ անդունդն անցյալի...

 

 

 

Link to comment
Share on other sites

սկսած առաջին կիսատ բարևից

մի երկարաձիգ

հրաժեշտ էր այս ամենը միայն,

ե՞ս էի արդյոք իզուր ձգձգում,

դու՞ չէիր ուզում հեռանալ անձայն

կամ էլ ուղակի

այդ ամենը քեզ բնավ չեր հուզում...

Կամ "հրաժեշտն" իր քմահաճությամբ

չարաճճի իր խաղն էր ձգձգում,

որ միշտ լինելով այդքան վերջնական

այստեղ իշխում էր որպես նախաբան,

ընթացքը ամբողջ իրենով անում,

վերջակետ գրկած բազմակետ դնում...

Բայց հրաժեշտը…

լինի այն կտրուկ մի "Մնաս Բարով"

կամ էլ արցունքոտ գրկախառնություն առանց բառերի,

կամ թե վեհերոտ անձայն հեռացում

թողնելով պարկը հարցականների,

կամ ել ինքնախաբ մի "Ցտեսություն"

չխաբված աչքեր զույգ կորուստով լի,

կամ էլ ձգձգված ու անհասկանալի,

անսեր, անտարբեր… ինչ էլ որ լինի

ցավոտ է լինում...

ու...երկարացնել ցավոտ ընթացքն այս

մեղմ ասած ոչ միտք, ոչ իմաստ ունի...

լավ է որ հնչի "մնաս բարովը"

ազդարարելով վերջաբանն արդեն շա՜տ երկար ձգված

այս հրաժեշտի...

գերադասում ես հեռանալ անձա՞յն

քեզ այս ամենը բնավ չի՞ հուզում

դե...ավելի լավ...

արդեն ուշացած "մնաս բարովը" ես եմ հնչեցնում...

թող հրաժեշտը հասանելիքն իր

կորզի իմ սրտից,

իմ հոգուց միայն...

 

Link to comment
Share on other sites

Lamentations a la Naregatsi, (humbly begging his pardon for daring).

 

Was it that on three occasions

My youthful amorous feelings were ridiculed

By fair Armenian maidens...

That I ended in the embrace of ODARS?

 

Thirty two years of endurance

With hope of redemption

Was for naught...

Was it waste?

 

Did paternal curse play out...

Or was it lust that enslaved my soul...

Rending me blind to the core

Making me adamant seeker...

 

Pursuing a noble union of hearts

A heart that was dead warmed over...

Full of hateful revange due to past abuse...

Towards the other half of the family?

 

How cruel is turning ones'own children...

Aliens to their father?

Did nature create such mothers UNFIT for motherhood?

Why this kismet of sufferance...

 

The non access to ones' descendents...

Why carry on... if this deprivation is applied by LAW(sick western law)...

Not witnessing the growing up of grand children...

Surely no life sentence can be a match to this torment...

 

Never mind that psycho/babel tags are put on people...

To assassinate character then...

Watch them fade away in lamentable existance

Wandering homless clochards?

 

Well this one will put up with all the cruelty dished out ...

Will wellcome with open arms the enemity and hateful onsloth forever!

As the love inherent in my genes...

Will triumph unabated in the end!

 

Babigi ayradz serdi mekhitarank...shnourks Naregatsiin.

Garo el Halabi

Link to comment
Share on other sites

սկսած առաջին կիսատ բարևից

մի երկարաձիգ

հրաժեշտ էր այս ամենը միայն,

ե՞ս էի արդյոք իզուր ձգձգում,

դու՞ չէիր ուզում հեռանալ անձայն

կամ էլ ուղակի

այդ ամենը քեզ բնավ չեր հուզում...

Կամ "հրաժեշտն" իր քմահաճությամբ

չարաճճի իր խաղն էր ձգձգում,

որ միշտ լինելով այդքան վերջնական

այստեղ իշխում էր որպես նախաբան,

ընթացքը ամբողջ իրենով անում,

վերջակետ գրկած բազմակետ դնում...

Բայց հրաժեշտը…

լինի այն կտրուկ մի "Մնաս Բարով"

կամ էլ արցունքոտ գրկախառնություն առանց բառերի,

կամ թե վեհերոտ անձայն հեռացում

թողնելով պարկը հարցականների,

կամ ել ինքնախաբ մի "Ցտեսություն"

չխաբված աչքեր զույգ կորուստով լի,

կամ էլ ձգձգված ու անհասկանալի,

անսեր, անտարբեր… ինչ էլ որ լինի

ցավոտ է լինում...

ու...երկարացնել ցավոտ ընթացքն այս

մեղմ ասած ոչ միտք, ոչ իմաստ ունի...

լավ է որ հնչի "մնաս բարովը"

ազդարարելով վերջաբանն արդեն շա՜տ երկար ձգված

այս հրաժեշտի...

գերադասում ես հեռանալ անձա՞յն

քեզ այս ամենը բնավ չի՞ հուզում

դե...ավելի լավ...

արդեն ուշացած "մնաս բարովը" ես եմ հնչեցնում...

թող հրաժեշտը հասանելիքն իր

կորզի իմ սրտից,

իմ հոգուց միայն...

 

Qlkhahag khonarhvum em tser qrtchi araj.

Link to comment
Share on other sites

ո՞վ է ինձ նման՝ չորս անգամ միտքդ կարդում,

որ իւրաքանչիւրին գեղեցիկ է հնչում,

նման բիւրեղեայ բախտագուշակ այն գունդին,

որ տարբեր նրբերանգում ամէն շրջանին...

 

խօսքդ՝

սիրտ հանգստացնող մի կում խմիչք,

որ օգտակար է հիւանդին, առողջին,

ու պատասխան՝

բարձրացած, նաեւ դեռ չհնչած հարցերին...

 

այս հրաժեշտում չբաժանուենք մխիթարանքից,

նա ժպիտն ու զարմացած հայեացքն է երեխային,

կմեծանայ ու նա էլ կդադարի զարմանալուց...

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

  • 3 weeks later...

Քալեցի բեռս շալկելով,

անուշ ձայնի մը վերյուշով՝

անօթեւան ճամբորդի պէս:

Երգ մը միգամած անուրջէն,

հնչեցուց թրթիռը լարին՝

խոր կանչը սրտին առաջին:

Յուզմունքը ծանօթ ձայնին,

թեւածեց շուրջը եթերին,

հոգին հեւաց հետը շունչին:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

պահում ունայն

իմաստ որոնել

երբ ոչինչն էլ

իմաստ է հնչել

 

զարդ շքանիշ

անուշ մի յուշ

ժպտուն մի թուշ

սրտակեղ փուշ

գրին ճակատի

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

կրկին վերջաբան օրացույցային...

ու պայմանական մի ինչ-որ ավարտ

կիսամութ ցերեկ...կարճ...ձմեռային

պարպված օրեր ...տարի մահապարտ...

 

նորից մի նոր սկիզբ թվանշային

վարջաբանի բեռն ուսերին առած

հեռվից ժպտացող ու խոստումնալից

մոտիկից նույնը՝ թվերը փոխած...

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Առաջին Ձյան խորհուրդը...

Գիտեմ, բոլորն անհամբեր սպասում են գարնան գալուստին, բնության զարթոնքին, ծառի ճյուղի բողբոջ ծնող երկունքին...Բայց...Մինչև գարնան վերածննդին հասնելը, նախ պետք է թոթափել նախկինի կուտակածը...Այդ դժվար գործն իր վրա էր վերցնում առաջին ձյունը:

Հաճախ խիզախում էր ու նոյեմբերի կեսերին իջնում արդեն գորշացած ու մռայլ տանիքներին՝ գիտենալով որ ինքը դեռ ցանկալի չէ ու անհետանալու է ցեխաջրի մեջ: Բայց իջնում էր ստուգելու իր անելիքը, նայելու պատուհաններից ներս ու գտնելու իրեն սպասողներին: Հետո, երբ ըները՝քամին մաքրում էր փողոցները, նորից էր իջնում, այս անգամ լիիրավ, մեծ ու խիզախ փաթիլներով, որոնք բազմում էին կեղտոտ մայթերին սեփականատիրոջ իրավունքով: Իջնում էր ու ծածկում գորշությունը անբիծ ճերմակով...

Առավոտյան, խառնաշփոթը տիրում էր քաղաքին...Երկու արագաքայլ ոտքեր շտապում էին դիմավորելու առաջին ձյանը, շտապում էին դիմավորել նրա փաթիլներին, որ կարծես ոչ միայն թառում էին թերթերունքներին այն անցնում էին ներս, շատ ավելի խորը՝ մաքրելով թեթև աղի կուտակումները, չստացված կադրերը, անցակալին... Հետո աչքերից իջնում էին ուսերին ու թեթևորեն, առանց վերարկուն թրջելու վերցնում էին ուսերի ծանրությունը, լվանում տարվա ընթացքում հաստացած փոշին: "Էէէե էլի ձեռնոցներ չկան" բայց ինչ արած իջնում էին արդեն բացված սպասող ափին, որ այդքան էլ տաք չէր ու բյուրեղից ջրի վերածվելը այդքան էլ արագ չէր ստացվում: Ամենաերկարը խաղում էին մազերի հետ, ներթափանցելով մտքերի մեջ, լվանալով խցանումները, սառեցնելով ու մարելով խառնաշփոթը...

ՈՒ երկար սպասված հանդիպումը առաջին ձյան հետ տալիս էր խոստացված արդյունքը: Հետ էր քայլում տուն, լսում սպասված նախատինքը մինչև ոսկորները թրջվելու համար, ժպտալով գնում սենյակ, ու զարմանում հանկարծահաս թեթևության վրա...գրկում թեյի բաժակն ու թեթևացած շարունակում հետևել հազարաբյուրեղ փաթիլների խաղին պատուհանից այն կողմ...

Edited by Ani
Link to comment
Share on other sites

Հաճախ խիզախում էր ու նոյեմբերի կեսերին իջնում արդեն գորշացած ու մռայլ տանիքներին՝ գիտենալով որ ինքը դեռ ցանկալի չէ ու անհետանալու է ցեխաջրի մեջ: Բայց իջնում էր ստուգելու իր անելիքը, նայելու պատուհաններից ներս ու գտնելու իրեն սպասողներին:

:thumbup:

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...