Jump to content

Puff Ara Puffff


MosJan

Recommended Posts

Armenian Aryan Order: Armen Shahbazyan Is Not Our U.S. Representative


http://hetq.am/static/news/b/2012/07/17086.jpg12:12, July 30, 2012

 

Armenian Aryan Order is announcing that the U.S. office of the Armenian Aryan Order (AAO), which is called the Armenian Aryan Fist (AAF) has a history of 10 years, and is regulated solely by the orders of Armen Avetisyan, the leader of the AAO and the Supreme Council of the AAO.


 

After an attempt on the AAO leader's life, in November 2009, when comprehensive inspections were carried out in the Diaspora offices of the AAO, Armen Shahbazyan, who was in charge of the U.S. office of the AAO, was dismissed from the organization, and replaced by Vardan Zohrabyan, one of the dedicated members of the American-Armenian office of the AAO.

 

The former leader, Armen Shahbazyan, had been dismissed on the grounds of embezzlement committed in the course of many years, as well as his failure to notify the AAF members about the activities of the AAO and its orders in their entirety. For many years, Aryan American-Armenians have been organizing fund-raisers to support the activities of the AAO. However, the abovementioned person, formerly in charge, had been appropriating a part of that money, taking advantage of our trust in him.

 

All the damages and illegal activities were fully exposed in November 2009 and, by the decision of the Supreme Council of the AAO, Armen Shahbazyan was dismissed from the AAO (including the U.S. office), along with a few of his "partners."

 

However, recently he has been appearing on some American-Armenian TV shows in Los Angeles, using the symbols of the AAO-AAF, which is impermissible and is a deliberate provocation against the AAO. Recently he has

as "the head of the U.S. office of the AAO", which is a fraud and an outright lie.

 

The Supreme Council of the AAO is informing the Diaspora Armenians, especially the American-Armenians, that Vardan Zohrabyan is the one in charge of the Armenian Aryan Fist, the U.S. office of the AAO, and that Armen Shahbazyan cannot represent any AAO office. And if any agreements have been signed with him until now, the AAO is making an official announcement that it carries no responsibility.

 

The Supreme Council of the AAO is addressing the Armenian authorities with request to have the Armenian Embassy in the U.S. (or the Consulate General) call him to account and teach a lesson to Armen Shahbazyan and his followers based in Los Angeles, since the political wing of the AAO, the Armenian-Aryan Party of Armenia, is an organization registered at Armenia's Justice Ministry and operates under the laws of the Republic of Armenia. A corresponding letter will also be handed to Eduard Nalbandyan, Foreign Minister of Armenia.

 

The Supreme Council of the AAO is also addressing the U.S. authorities to call U.S. citizen Armen Shahbazyan, resident of Los Angeles, to account for deliberate exploitation of the name of our organization operating under the laws of the Republic of Armenia, which, I am certain, is also a violation of the U.S. laws, since a U.S. citizen is violating our copyright and damaging the reputation of our organization. A corresponding letter will be handed to the U.S. Embassy in Armenia.

 

Armenian Aryan Order

Supreme Council

Link to comment
Share on other sites

Armenian Aryan Order Defends Nemets Rubo


http://hetq.am/static/news/b/2012/07/17079.jpg00:01, July 30, 2012

Armen Shahbazyan, Stepan Gumrikyan, and Poghos Harutyunyan, Members of the Armenian Aryan Order in the U.S., and PhD Candidate Bedros Hajian speak out in defense of Ruben Hayrapetyan a.k.a. Nemets Rubo live on TV in Glendale, CA. Note that they have confused Ruben Hayrapetyan's last name, it is NOT Harutyunyan.

 


Link to comment
Share on other sites

 

Երեք հայեր ձերբակալվել են ԱՄՆ-ում հազարավոր քրեդիտ քարտերի տվյալներ գողանալու համար

Չորեքշաբթի շերիֆի դետեկտիվներն անձնական տվյալների գողության և կողոպուտի կասկածանքով ձերբակալել են 3 մարդու:

 

Շերիֆի դետեկտիվների, Սակրամենտոյի ոստիկանական բաժանմունքի, շերիֆի Սան Խոակին բաժանմունքի և հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից անցկացված մեկամսյա հետախուզության արդյունքում ձերբակալվել են Գագիկ Վերդյանը, Միհրան Հակոբյանը և Կարինե Խաչատուրյանը, ովքեր տեղադրել են կարդացող սարքեր և գողացել են հազարավոր կրեդիտ քարտերի անուններ:

 

Դետեկտիվները հայտնաբերել են հազարավոր կրեդիտ քարտերի անուններ, Կալիֆոռնիայի` անձի նույնականացման քարտեր, կրեդիտ քարտերի կեղծումներ:

 

Գագիկ Վերդյանը, Միհրան Հակոբյանը և Կարինե Խաչատուրյանը կարդացող սարքերը տեղադրել են մեքենայի գազալիցքավորման կետերում:

 

Կա վարկած, որ կարդացող սարքերը տեղադրված են եղել գազի լիցքավորման վահանակների մեջ:

 

Դետեկտիվները նշում են, որ գողացված քարտերի տերերին հետաքրքրքում է` արդյոք գազալցակայանի աշխատակիցներին հասանելի են եղել իրենց քարտային բոլոր տվյալները:

 

Յուրաքանչյուր կասկածյալից որպես տույժ կգանձվի 2,000,000 դոլար կամ ավելին:

 

 

Link to comment
Share on other sites

 

Գուցե ոչ մի հրաշք էլ չլիներ, եթե Մաշտոցը տեսներ քարե տառերի վիճակը (լուսանկարներ)

 

 

 

Այսօր` օգոստոսի 3-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն այցելել է Հայաստանի ամենանվիրական վայրերից մեկը` Արագածոտնի մարզի Արտաշավանի ճանապարհին գտնվող Տառերի պուրակ:

 

 

Ֆոտոլրագրողը հիշեցնում է, որ երբ բացվում էր պուրակը, ողջ հայությունը ցնծում էր և ասում, որ այն դառնալու է նոր սրբատեղի. այնտեղ են բերելու բոլոր առաջինդասարանցիներին` յուրօրինակ ուխտի:

 

 

Սակայն այսօր Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկն արձանագրել է տխուր իրողություն. քարե տառերը պատված են զանազան գրություններով` սիրո խոստովանություններ, պուրակը այցելածների անուններ, նույնիսկ` անիմաստ խզբզանքներ ու ոտնահետքեր:

 

 

Ֆոտոլրագրողը ցավ է ապրել, որ հայաստանաբնակ որոշ անկիրթ մարդկանց պատճառով անվանարկվում է ողջ հայությունը, և հիշեցնում Վահան Տերյանի հայտնի տողերը. «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին, Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին»:

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 

http://farm9.static.flickr.com/8005/7705557346_57e7f362b4_s.jpghttp://farm9.static.flickr.com/8008/7705557974_21d6d979f3_s.jpghttp://farm9.static.flickr.com/8141/7705558450_5ff30f1fbc_s.jpghttp://farm8.static.flickr.com/7123/7705558832_146fe74ce4_s.jpghttp://farm9.static.flickr.com/8284/7705559248_517157f1c5_s.jpg

Link to comment
Share on other sites

ARMENIAN STUDENT ASSOCIATION OF BELGIUM "HAYASA": IT IS TIME TO CLEAR THE COUNTRY OF THE TRASH

 

arminfo

Wednesday, August 8, 10:49

 

Armenian Student Association of Belgium "Hayasa" has issued a statement

in connection with the 40th day of Vahe Avetyan's death.

 

The statement runs that candle lighting and an informative meeting

took place in Belgium organized by Hayasa in the St. Mary Magdalene

Armenian Church.

 

The Armenian Student Association is concerned about the atmosphere

of fear, impunity and permissiveness in Armenia where the ordinary

citizen in not protected.

 

According to them, Vahe Avetyan's tragedy is a challenge to the

healthy forces of the Armenian society, which don't stop fighting

for the supremacy of law and justice.

 

The Armenian students say they won't be silent since silence is

equal to suicide. It is time to clear the country of the trash,

the statement runs.

 

To recall, V. Avetyan was viciously beaten to on June 17 at Harsnaqar

Restaurant belonging to parliamentarian, a member of the Republican

Party, President of the Football Federation of Armenia Ruben

Hayrapetyan. He died on June 29.

Link to comment
Share on other sites

«Դու վաբշե ո՞վ ես, դու գիտե՞ս՝ ես ով եմ». հարցնում է «Լայթհաուս» հիմնադրամի տնօրենը

 

Մարինե Մադաթյան


http://hetq.am/static/news/b/2012/08/17446.jpg16:13, 10 օգոստոսի, 2012

«Մենք ունենք 10 սենյակ, որտեղ ապահով պայմաններում ապաստանում և սննդամթերքով ապահովվում են միայնակ մայրեր` իրենց նորածինների հետ և հղի կանայք»,- գրված է Փարոս «Լայթհաուս» հայ ամերիկյան բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքում:

 

Քրիստինե Գևորգյանը այդ տասը սենյակներից մեկի նախկին շահառուն է: Ասում է, որ հիմնադրամն իր համար դադարեց բարեգործական լինել, երբ լույս աշխարհ եկավ «նապաստակի շրթունքով» և «գայլի երախով» իր փոքրիկը՝ Անժելին: Այն որ երեխայի շրթունքն ու քիմքը վնասված են, Քրիստինեն իմացել է ծննդաբերությունից դեռ մի քանի ամիս առաջ, սակայն չի համաձայնել հրաժարվել երեխայից, փոխարենը, իր խոսքով, հիմնադրամի տնօրենի՝ Նաիրա Մուրադյանի վերաբերմունքն իր հանդեպ սկսել է վատանալ:

 

Քրիստինեն «Լայթհաուսում» հայտնվել է հղի վիճակում: Նրա ամուսինը՝ Հակոբ Կլեչյանը, ազատազրկման մեջ է: «Մամաս ասում էր, որ գնամ ամուսնուս տանը երեխա ունենամ, իսկ ամուսնուս ծնողները դեմ էին, որ գնամ իրենց տուն: Ստիպված գոյությունս պահելու համար աշխատանքի անցա «Ռագմակ» պահածոների գործարանում: Աշխատանքը չափից դուրս ծանր էր, այդ ընթացքում հիվանդացա, մոտս գրիպ, ալերգիա սկսվեց, քթիցս անընդհատ արյուն էր գալիս: Աշխատանքից գալիս էի տուն, մամաս էր հետս վիճում: Շատ ժամանակ մորքարոջս տանն էի գնում, մնում նույնսիկ օրերով: Մամաս ինձ ուղարկեց ամուսնուս տուն: Գնացի, իրանք էլ ասեցին. «Ոնց եկել ես, այնպես էլ գնա» »:

 

Ապաստան գտնելու համար հղի կինը գնում է Էջմիածնի Մայր տաճար, որտեղ հոգևորականներից մեկը տալիս է նրան «Լայթհաուսի» հասցեն: Քրիստինեն հիմնադրամի մայրատան առաջին բնակիչներից է: «Սկզբից լավ ընդունեցին, 2 հոգի էինք, մարդ չկար, բայց ինձնից առաջ եկած կինը՝ Նելլին, միշտ բողոքում էր, որ այստեղ վատ է, ինքը ստիպված է մնում, ես դեռ չէի հասկանում: Երկուսով էինք, դրանից հետո շատ աղջիկներ եկան: Կոպիտ ասած՝ մեզ դրել էին մուրացկանի տեղ»- պատմում է Քրիստինեն: Ասում է, որ կոնկրետ իր նկատմամբ տնօրենի վերաբերմունքը սկսել է ավելի վատանալ այն ժամանակ, երբ պարզվեց, որ էրեխան հաշմանդամություն է ունենալու: «Որ լրագրողներ կամ հյուրեր էին գալիս, մենք ասում էինք՝ լավ է, բայց ստում էինք: Իրենք ուտում էին, մեզ էին կանչում` ամանները լվալու: Առաջին հարկի հատակը հավաքարարը պետք է մաքրեր, բայց մենք էին մաքրում, հիմնականում՝ ես: Որ գնացի էխոյի, իմացա, որ երեխայի շրթունքն ու քիմքը վնասված են, իմ հետ սկսեցին վատ վերաբերվել, ես սենյակում լացում էի, իրենք ասում էին` արի գործ արա: Շատ բաներ է այնտեղ կատարվում, պետք է մնաս, սեփական աչքերով տեսնես, կողքից գեղեցիկ է երևում, բայց դա լրիվ կեղծ է»:

 

http://hetq.am/static/content/persons/hakob_klechyan/0.jpgԱնժելին ծնվել է դեկտեմբերի 23-ին: Քրիստինեն պատմում է, որ ծննդաբերության օրը՝ երեկոյան, զանգահարել է Նաիրային և խնդրել է երեխայի համար բերել 10 հատ տակդիր և 4 տակաշոր: «Դա իրենց պայմանների մեջ էր մտնում, ես զանգեցի, ինքը իմ հետ մի տեսակ էր խոսում: Հաջորդ երեկոյան մեր կենտրոնի վարորդի կինը ինձ սնունդ բերեց, հարցրի՝ Նաիրային չի տեսել, ես իրենից բան եմ խնդրել, ասաց, որ տեսել է, բայց Նաիրան իրեն ոչինչ չի ասել»:

 

Դրանից հետո Նաիրայի հետ, իր խոսքով, հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ տնօրենն ասել է. «Մենք քո հիվանդ երեխային մեր կենտրոն չենք բերի»: Երեխայի ծննդականը հանել են հիմնադրամի վարորդն ու կենտրոնի շահառու մի կին, ովքեր եկել են Քրիստինեին տեսակցության: Մի քանի օր հետո հիվանդանոցից դուրս է գրվել և տեղափոխվել ծնողների տուն` նրանց առաջարկով: Իսկ Նաիրան, սկզբում չիմանալով այդ մասին, ասել է, թե «խղճալով, որ նոր ես ծննդաբերել, մի քսան օր էլ կպահենք մեր կենտրոնում»: Քրիստինեն հրաժարվել է «բարեգործությունից», քանի որ մնալու այլ տեղ ուներ: Իսկ փոքրիկ Անժելին մնացել է հիվանդանոցում մետ մեկ ամիս` բժիշկների հսկողության ներքո. Քրիստինեն ասում է, որ այդ ընթացքում երկու օրը մեկ այցելել է փոքրիկին` «բարի մարդկանց շնորհիվ» նրան տանելով բոլոր անհրաժեշտ իրերը:

 

Հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրը` հունվարի 27-ին, Քրիստինեն գնացել է «Լայթհաուս»` իրերը վերցնելու: «Նաիրան ինձ մի քանի անգամ ասեց «հիվանդ երեխադ», կարծես ծաղրում էր, ասում էր` իբր ինձ մի քսան օր կպահի, ես ինձ չզսպեցի, ասեցի՝ հիվանդը դուք եք, եթե երեխայիս չեք ընդունում, չեմ գա: Մի հինգ րոպե եմ մնացել, հագուստներս վերցրի, դուրս եկա,- պատմում է նա,- հետո տարբեր լրագրողներ ուզում էին ինձ հանդիպել, լսել էին իմ մասին, բայց Նաիրան ինձ սպառնաց, ասեց` մի մոռացի՝ երեխադ հիվանդանոցում է, ամուսինդ բերդում, դու լավ գիտես իմ հնարավորությունները»:

 

Քրիստինեն պատմում է, որ երբ կենտրոնը ծանրոցներ էր ստանում, ամենալավ հագուստները տնօրինությունն էր վերցնում. «Բայց աղջիկներից ոչ ոք ձայն չէր հանում: Ճիշտ է, մեզ շորեր տալիս էին, բայց, օրինակ, որ մուշտակներ էին ստանում, իրենք էին վերցնում: Ես գոնե իմ վերարկուն ունեի, բայց աղջիկներ կային, որ չունեին ձմեռվա համար ոչ մի բան: Բարերարը` տիկին Սեդան, շատ լավն է, երբ ինքը գալիս էր կենտրոն, ոչ ոք չէր մտնում պահեստները, հենց գնում էր, նրանք նորից էնտեղ էին»:

 

Քրիստինեն մեզ հետ խոսելուց հետո էլ խնդրեց, որ իր անունը չհրապարակենք՝ ասելով, թե Նաիրան իրեն սպառնացել է, որ «թաղով մեկ խայտառակ կանի»: Բայց Քրիստինեի ամուսինը` Հակոբ Կլեչյանը, խնդրեց գրել «Լայթհաուսի» հետ ունեցած իրենց պատմության մասին՝ զայրանալով, որ Նաիրան կնոջը սպառնացել է, թե «ամուսինդ բանտում է, մի մոռացի»:

 

«Բարեգործները նրանք չեն, ովքեր ուրիշի գումարների կեսի կեսն են զոհաբերում: Ես էստեղից տարբեր մարդկանց եմ դիմել Քրիստինեին ու երեխային օգնելու համար. գտնվել են մարդիկ, որ մեզ օգնել են,- ասում է Հակոբը,- սարկավագ Գևորգ Ալավերդյանը, Բաբլոյան բժշակական կենտրոնի վիարբույժ Հրաչյա Արշակյանը մի դրամ չի վերցրել մեզնից, մի բարեգործական կազմակերպություն կա ամերիկյան, միջնորդեց, որ մեր երեխան վիրահատվի, իրենց եմ շատ շնորհակալ»:

 

http://hetq.am/static/content/persons/hakob_klechyan/hakob-klechyan.jpgՀակոբը Նաիրայի հետ հեռախոսով խոսակցություն է ունեցել դեռ այն ժամանակ, երբ Քրիստինեն նոր է ընդունվել «Լայթհաուս»: Ասում է՝ այդ ժամանակ տնօրենը խոստացել է անել ամեն անհրաժեշտ բան Քրիստինեի և երեխայի համար:

 

«Մի բան է զարմանալի, ես իրենց հետ շփվել եմ, ամեն ինչ գիտեմ. մի ամիս առաջ հեռուստատեսությամբ տեսա «Լայթհաուսի» գովազդը, իմ մոտի տղաներն էլ, որ տեղյակ էին համարյա ամեն ինչից, զարմացած նայում էին իրար երեսի. ո՞նց կարող է պատահել նման ձևի գովազդ, էնպիսի հաղորդում էր պատրաստված, որ էլ ասելու չի: Ոչ ոք իբր էնտեղ պրոբլեմ չունի. չնայած էդ էլ դժվար չի անելը, էդ էլ է փողով: Ինչ կապեր ուզում է, թող ունենա. ինքն իր արածների համար պատասխան է տալու: Ես իրեն էլ եմ ասել. որ օրը ազատվեմ, էդ օրը մասսայական խայտառակ է լինելու, ասել եմ` քո ձեռքով էդ աշխատանքից ազատվելու ես, քո տեղը նորմալ մարդ է գալու, որ նորմալ աշխատի»,- ասում է Հակոբը:

 

«Լայթհաուս» հիմնադրամի մայրատանը արգելված է հեռախոս ունենալ կամ օգտվել ինտերնետ կապից: Թե ինչու, Քրիստինեն այսպես է բացատրում. «Որ դրսում չիմանան, թե ներսում ինչ է կատարվում»: Հակոբը Նաիրա Մուրադյանի հետ բանակցելուց հետո համոզել է, որ Քրիստինեն հեռախոս ունենա, որպեսզի խոսի նրա հետ:

 

Ասում է՝ հաճախ է հեռախոսազրույց ունեցել նաև Նաիրայի հետ, և իր համար զարմանալի էր նրանց վերբերմունքի կտրուկ փոփոխությունը երեխայի ծնվելուց հետո: «Եկավ հիվանդանոցի շրջանը, երբ Քրիստինեն ծննդաբերեց, ճիշտն ասած, իր մոտ գնացող-եկող չկար, ես շատ էի անհանգստանում, Քրիստինային հարցնում էի՝ չեն եկել Նաիրայենք, ասում էր՝ չէ: Մի օր անցավ, երկրորդ օրը զանգեցի Նաիրային, որ խոսեմ, տեսնեմ` ինչն է պատճառը, ախր ինքն ինձ շատ ուրիշ ձև էր ներկայացնում: Ասեցի՝ բա ինչ պետք է լինի, ինչ պիտի անենք, ասեց՝ մենք չենք պատրաստվում ձեր հիվանդ երեխային պահել: Ասեց՝ էդքանով սահմանափակվում է մեր ծառայությունը: Ասեցի՝ ես առաջին անգամ եմ լսում, որ բարեգործական կամակերպությունը ծառայություն մատուցի. ծառայությունը մատուցում են գումարի դիմաց, մենք ձեզ գումար չենք տվել»: Եվ Քրիստինեն, և Հակոբը նշում են, որ Նաիրան առաջարկել է իրենց միմյանց հետ խորհրդակցել և հրաժարվել երեխայից:

 

«Ասեցի` չեք ամաչում, եթե դուք նման բարեգործական կազմակերպության տնօրեն եք, պաշտպանում եք մայրերին ու երեխային, ո՞նց եք համարձակվում երեխայի մորը նման բան ասել,- ասում է Հակոբը,- իրենց մոտ ով չնչին գումարով կարողանում է ապրել, էդ մարդկանց պահում են գովազդի համար, հենց մարդը խնդիր ունի լուծելու, կարող է մի քիչ շատ գումար ծախսվի, էդ մարդիկ էլ իրենցը չեն», - ասում է Հակոբը:

 

Անժելին վիրահատվել է 2012թ. մայիսի 4-ին: Քրիստինեն ասում է, որ վիրահատությունը հաջող է անցել:

 

Նույնը մեզ հետ զրույցում հաստատեց աղջկան վիրահատող բժիշկը` «Արաբկիր» բժշկական համալիրի Պլաստիկ վիրաբուժական և միկրովիրաբուժական ծառայության ղեկավար Հրաչյա Արշակյանը. «Շրթունքը կոսմետիկ խնդիր է, առողջական ոչ մի խնդիր չկա, այսինքն` վիրահատության իմաստն այն է, որ գեղեցկացնենք շրթունքը, նման դեպքերում ինչպես երեխայի մոտ է, մի քիչ մեծ տարիքում ևս մեկ կոսմետիկ փոքր միջամտություն է պահանջվում, որ շրթունքը վերջնական գեղեցիկ լինի: Ինչ վերաբերում է իր երկրորդ վիարահատությանը՝ քիմքի հետ կապված, որը դեռ չի արվել, դա առողջական խնդիր է, այսինքն՝ երեխան չի կարողանում սնունդը նորմալ կուլ տալ, չի կարողանում նորմալ խոսել: Այդ վիրահատությունների դեպքում, եթե նույնսիկ թեթև է, որոշակի հետք մնում է, բայց նաև մի քիչ ինդիվիդուալ է: Չենք կարող հստակ պրագնոզ տալ վատ է խոսելու, թե ոչ: Իր մոտ ամեն ինչ նորմալ է: Եթե երեխայի քիմքը տարիներով չվիրահատվեր, դա կհանգեցներ լսողության խանգարման, բայց այժմ նորմալ է: Առողջական այլ ակնհայտ խնդիրներ չենք նկատել»: Յոթ ամսական Անժելիի քիմքը պետք է վիրահատվի սեպտեմբերին:

 

http://hetq.am/static/content/persons/hakob_klechyan/naira-muradyan.jpgԼուսանկարը` «Լայթհաուսի» տեսանյութից«Հետքի» հեռախոսազրույցը «Լայթհաուս» հիմնադարամի տնօրեն Նաիրա Մուրադյանի հետ (մեջբերվում է բառացի).

 

-Քրիստինեն երեխա ունենալուց հետո դուրս է եկել «Լայթհաուսից», ի՞նչ պատմություն է եղել, ինչո՞ւ է դուրս եկել:

 

-Ինքը հրաժարվել էր երեխայից, իսկ առանց երեխա մենք չենք ընդունում: Իր վեշերը մնացին, չտարավ, իր հագուստը և այլն: Ես, գիտեք ինչ… Իր պատմությունը դրեք մի կողմ, ավելի լավ պատմություններ կան, որ ավելի հետաքրքիր է ժողովրդի համար: Հոգնացրեցին իրանք իրանցով: Ինչի՞ ա դուրս եկել: Դուրս ա եկել, որովհետև փնթի էր, որովհետև… Ի՞նչ եք ուզում իմանաք, բանտ գնացող-եկող աղջիկ էր: Ի՞նչն եք ուզում իմանաք: Էդ ինչ մի թեմա է, էլի, ամոթ ա էլի, ամոթ ա, ամոթ: Ինքը դուրս ա եկել իր երեխայի հետ: Ի՞նչն է ձեզ էդքան հետաքրքրում, էդ ո՞վ է: Էդ ո՞վ է, հասարակությանը ոչ պիտանի մարդ: Մի գրեք, խնդրում եմ:

 

-Այսի՞նքն: Ի՞նչ է նշանակում ոչ պիտանի մարդ:

 

- Հերիք ա, ի՞նչ եք ուզում: Դուրս ա եկել, որովհետև չվերցրեց իր երեխային: Ասում էր` ես չեմ կարող պահել երեխային, չեմ ուզում: Էկեք էստեղ, ես նյութեր տամ ձեզ, էկեք Քրիստինայի մասին նյութեր տամ:

 

-Ինչ նյութեր, ասեք` ինչ նյութեր են:

 

-Որ ձեր համար անհասականալի է, էկեք ցույց տամ գումարների ցուցակները, ցույց տամ, ի՞նչ եք ուզում:

 

-Ուզում եմ իմանալ` ինչու դուրս եկավ երեխա ունենալուց հետո:

 

-Դուրս եկավ, որովհետև ինքը չէր ուզում այդ երեխային:

 

-Բայց ինքը նման բան չի ասել, որ հրաժարվել է երեխայից:

 

- Գնացեք ուրեմն Արշակի մոտ (նկատի ունի Մանակական հանրապետական կլինիկական հիվանդանոցի մանկաբույժ Արշակ Ջերջերյանին- Մ.Մ.), լսո՞ւմ եք: Որտեղ խնդրել եմ, ասել եմ` ինքը չի հասկանում, շատ եմ խնդրել, աղաչել եմ: Ասել եմ` Նոր տարի ա, ի՞նչ կլինի, տոներ են, ի՞նչ կլինի, մի քսան օր պահեք հիվանադանոցում, մինչև ինքը կորոշի, ինքը չի կարող հանձնել: Խնդրել ենք, աղաչել ենք, քսան օր անցել ա: Ինքը եկել ա առանց երեխայի: Մնացել է մի գիշեր մեզ մոտ, լսում ե՞ք:

 

-Քրիստինեն երեխային թողել է հիվանադանոցում բուժելու համար բժիշկների հսկողության տակ:

 

-Ոչ, ոչ, ինքը կարող էր երեխային վերցնել: Արշակը համոզում էր, որ երեխային վերցնի, որովհետև կերակրելը շատ հեշտ ա… Էն ժամանակ հրաժարվել է, դուրս ա եկել էնտեղից: Էդ աղջիկը ընդհանրապես կյանքի եզրին ընկա~ծ էր, երբ որ մենք իրան եկեղեցուց բերեցինք: Եկեղեցուն ասեցինք` ուղարկեք մեզ մոտ: Երեք օր մնացել է սպասավորների սենյակում, տեղ չուներ գնալու: Ոչ ծնողն էր ճանաչում իրան, ոչ էլ նրանք էին ճանաչում, իսկ ինքը ասում է` ամուսին, հետո երբ որ հղիացավ, կանչել են եկեղեցու սպասվորին և զագսին, էդտեղ ամուսնությունը գրանցել են, հասկացա՞ք:

 

-Տիկին Մուրադյան, Քրիստինեն երեխա ունենալուց հետո ձեզ հետ խոսակցություն է ունեցել…

 

-Ձեզ երևի չի հետաքրքրում` ինքը ով ա, իմ հետ ինչ խոսակցություն ա ձեզ պետք: Որ հանել եմ Վիվարոյի թղթերը, հա՞: Ես ինքս անձնական գումարներ եմ տվել, որ ինքը գնա ըստեղ-ընդեղ: Ինքս կտրել եմ տվել մազերը, որ հինգ տարի կտրված չէր, ոջիլի մեջ էր: Ի՞նչ եք ուզում:

 

-Ասե՞լ եք, որ հիվանդ է երեխան ու չեք կարող պահել: Նման բան ասե՞լ եք Քրիստինեին:

 

-Մենք չենք կարող պահել, այո, մենք չենք կարող, բայց ինքը պարտավոր էր: Արշակը իրան ասեց` հինգ օր արի, սովորի երեխային կերակրելը: Մենք նման բան չենք ասում: Դուք չփորձեք հանկարծ, դուք իմ հետ գործ կունենաք, չփորձեք հանկարծ մեր «Լայթհաուսի» անունը արատավորել: Ես իրոք ճիշտ եմ ասում: Հասկանո՞ւմ եք` Դուք ինչի հետ եք խաղ անում: Քրիստինային իր երեխան պետք չէր, էդ երեխան ու «Լայթհաուսը» իրան պետք էին, որ իր ամուսնուն` Հակոբին հանի գաղութից: Մենակ դա էր պետք: Եվ դա չստացվեց իր մոտ: Քրիստինան յոթ ամիս գիտեր, որ իր երեխան էդպիսին ա: Ի~նչ փողեր ենք մենք իրա վրա ծախսել: Ո~նց ենք իրան վերաբերվել: Ինքը անամոթաբար եկավ իրա հագուստը տանելու: Մնացել էր հագուստը: Ո՞նց ենք հանել: Մենք ենք զանգել, ասել` արի տար: Մի հատ էլ էրեխուն օժիտ ենք դրել: Նախ «Լայթհաուսը» պարտավոր չի էդ ամեն ինչը անի, սա մասնավոր կազմակերպություն ա, որը ոչ մի գրանտներից, ոչնչից չի օգտվում:

 

- Բայց վիրահատությունը անվճար էր տիկին Մուրադյան ի՞նչ գումարների, ի՞նչ լրացուցիչ ծախսերի մասին է խոսքը:

 

- Գումարները… Թող լռի, ի՞նչն էր անվճար:

 

-Վիրահատությունը:

 

- Վիրահատությո՞ւնը:

 

-Այո:

 

-Բա իր դեղերը, հղիությունը տանելու դեղերը:

 

-Դուք Քրիստինեին չեք ընդունել երեխան ունենալուց հետո: Դրա մասին է խոսքը:

 

-Ո՞նց չենք ընդունել: Ինքը եկել ա, տարել ենք ավտոյով, ո՞նց չենք ընդունել, տարել ենք ավտոյով սաղ իրա դակումենտները տարել ա, տարել ա մեր վարորդը, մեր մանկավարժը` հետը, կանգնել են, տասը ժամ թղթերը արել ա, նոր ա դուրս եկել: Էկել ա էստեղ, վեշերը թողել էր, ասեց` գնամ մամայիս տուն, ո՞նց չենք ընդունել: Չենք ուզել, չենք ընդունել: Էդ ի՞նչ նման բաներ եք ասում: Դու ո՞վ ես վաբշե: Դու արի ըստեղ, ըստեղ իմացի: Դու ով ես, մի հատ ինձ ասա: Ես ձեր անունն էլ չեմ ուզում դաժե տամ, չեք ամաչո՞ւմ: Դու հլը ինձ ասա, երեխա ունես, ամուսնացած ե՞ս…

 

Նաիրա Մուրադյանի հարցը անպատասխան մնաց, որովհետև զրույցի թեմայի հետ կապ չուներ: Ավելի ուշ նա զանգահարեց խմբագրություն և առաջարկեց հոդված գրելու «այլ հետաքրքիր թեմա»: Ասաց, որ իրենց կենտրոնում մի կին կա, ով բռնաբարվել է, իրենք շատ կուզեին, որ «Հետքը» այդ կնոջ մասին նյութ պատրաստեր: Շնորհակալություն հայտնեցինք առաջարկի համար, պատասխանեց, որ իրենք «չեն առաջարկում, պահանջում են»: Տեղյակ պահեցինք, որ խմբագրությունը պատվերներ չի ընդունում: Սկսեց համոզել, որ իր առաջարկածը «իսկապես շատ հետաքրքիր, ուժեղ» թեմա է: Ստիպված եղանք ընդհատել հեռախոսազրույցը՝ հասկանալով, որ Նաիրա Մուրադյանը Քրիստինեի մասին հոդվածից շեղելու տարբերակներ է փնտրում:

 

Հանրապետական ծննդատան մանկաբույժ Արշակ Ջերջերյանը, ով Քրիստինեի երեխայի ծնունդը ընդունող բժիշկն է, և ում հետ Նաիրա Մուրադյանը խորհուրդ տվեց կապվել իրական պատմությունը իմանալու համար, մեզ հետ զրույցում հերքեց տնօրենի այն խոսքը, որ Քրիստինեն հրաժարվել է փոքրիկից: Դժվարությամբ, բայց մանրամասն հիշեց Քրիստինեի երեխայի հետ կապված պատմությունը: Անժելիի` հիվանդանոցում մնալու պատճառը, ըստ բժշկի, այն էր, որ երեխան պետք է լիներ բժշկի հսկողության տակ: «Մենք էլի մտածում էինք` կկարողանա նա երեխային տանը կերակրել կամ հանկարծ չմրսի: Նա մի ազգական ուներ, հավաստիացրին, որ երեխային կարող են պահել, եթե չեմ սխալվում անկետայի մեջ գրել տվեցինք, որ պատասխանատու են, ու երեխան հուսալի ձեռքերում է լինելու, և դուրս գրեցինք: Եթե կինը անգամ հիվանդ երեխային էդպես կպած ասում է, որ ուզում է տանի, իրեն պետք է ամեն ինչով աջակցել, մեր կարողացածի չափով իրեն օգնել ենք»:

 

Ասում է, որ Անժելիի` հիվանդանոցում եղած ժամանակ, ինքը ստանձնել էր «ժամանակավոր խնամատարի դեր»: Քրիստինեն ամեն օր չէր կարողանում գալ տեսակցության, որովհետև, բժշկի կարծիքով, «աղջկա հնարավորույթյունները չէին ներում»: Ասում է` Նաիրա Մուրադյանի հետ մեկ անգամ է խոսակցություն ունեցել հիվնադանոցում, որի ժամանակ տնօրենը ասել, որ «Քրիստինեին իրենք են պահում, բայց երեխային չեն կարող տանել»:

 

«Երեխայի հետ կապված խնդիրը կլինի մինչև նրան մեծացնելը, գուցե ինքը ռնգային խոսակցություն ունենա, բայց մեր երկրում նման վիրահատություններ անում են ու վատ չեն անում»,- ասում է Արշակ Ջերջերյանը: Նույնը, իր խոսքով, բացատրել է նաև Նաիրա Մուրադյանին: «Ինքը կարծում եմ, որ միանշանակ չէր տանի երեխային»,- ասում է նա:

 

Առաջին լուսանկարը` «Լայթհաուս» հիմնադրամի կայքից

 

Link to comment
Share on other sites

Գյումրիում ընտրակաշառքի գործով թանգարանի տնօրենին մեղադրանք առաջադրվեց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված քննության արդյունքում Գյումրու «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի երկրորդ մասով՝ Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը: Ըստ մեղադրանքի, հիշյալ անձը 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների օրը Գյումրի քաղաքի 5 բնակչի ընտրակաշառք է տվել՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար:

 

Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ տեսանյութ էր ցուցադրվել այն մասին, որ նույն օրը ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայից կաշառք է բաժանվել: Դատախազությունը հանձնարարել էր Շիրակի մարզի ոստիկանությանը՝ պարզել ԶԼՄ-ի տարածած տեսանյութում մատնանշված հանգամանքները:

 

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ոստիկանությունը նախապատրաստած նյութերի արդյունքում մերժել էր քրեական գործի հարուցումը, ինչը սակայն վերացվեց ՀՀ գլխավոր դատախազ կողմից:

 

Ուսումնասիրելով տվյալ տեսանյութի հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից նախապատրաստված նյութերը` դատախազության պարզել էր, որ դրանք թերի են, իսկ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ ոչ հիմնավոր: Մասնավորապես` օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում տեսանկարահանման պահին ավտոմեքենայի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիներից միայն երկուսի ինքնությունն է պարզվել, որոնց պատճառաբանություններն այն մասին, թե իբր ավտոմեքենայից հագուստ է վաճառվել եւ այդ կապակցությամբ են մոտեցել ավտոմեքենային ու հայտնվել տեսանյութում, ինչպես նաեւ` հիշյալ ավտոմեքենայի վարորդի պատճառաբանությունը` իր կողմից մատնանշված կանանց վարձավճարով տեղափոխելու եւ առավել եւս նրանց չճանաչելու վերաբերյալ, արժանահավատ չեն:

 

Բացի այդ, հիշյալ տեսանյութի հետ կապված` «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Գալան» կռիվ է գցել ընտրակաշառք վերցրած կնոջ ընտանիքում» վերտառությամբ հոդվածի համաձայն` «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վ. Խաչատրյանը նշել է, որ ընտրությունների ընթացքում կաշառք ստացած անձանցից շատերը տարբեր եղանակներով դիմել են` տեսանյութից իրենց դեմքերը հանելու խնդրանքով: Այդ կապակցությամբ եւս բավարար ստուգումներ չեն կատարվել, բացատրություններ չեն վերցվել կողմերից:

 

Վերոգրյալի հիման վրա՝ 2012թ. հուլիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել էր ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ հարուցվել քրեական գործ: Այն ըստ քննչական ենթակայության ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու:

 

Հատուկ քննչական ծառայությունում կատարված քննությամբ հիմնավորվել է ընտրակաշառք բաժանելու հանգամանքը:

 

Նախաքննության տվյալներով՝ 2012 թ. մայիսի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում կայանված ավտոմեքենայում ոչ թե հագուստ են վաճառել, այլ Շ. Մելքոնյանը Գյումրի քաղաքի թվով 5 բնակիչների տվել է 5000-ական դրամ կաշառք՝ ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար:

 

 

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Link to comment
Share on other sites

Glendale News Press, CA

Aug 17 2012

 

 

 

Glendale police: Arrest stops records leak

 

 

Federal court employee is accused of tipping off organized crime members.

 

August 16, 2012|By Veronica Rocha, veronica.rocha@latimes.com

 

 

The arrest this week of a Hollywood couple accused of leaking

confidential court records to organized crime groups, including

Armenian Power, exposed a major `betrayal within the system' that

forced authorities to move up timelines and change tactics to cope

with the breach, Glendale police officials said.

 

Nune Gevorkyan, 35, a federal court employee in Los Angeles, and her

husband, Oganes Koshkaryan, 40, were arrested Tuesday on charges that

they conspired to obstruct justice by tipping off organized crime

about police investigations and upcoming arrests.

 

`Organized crime is actually infiltrating in areas we wouldn't have

expected,' said Glendale Police Lt. Tim Feeley, who oversees the

Special Investigation Bureau and the Eurasian Organized Task Force,

which includes investigators from the FBI, U.S. Secret Service, U.S.

Department of Immigration and Customs Enforcement, and the Glendale,

Burbank and Los Angeles police departments.

 

http://articles.glendalenewspress.com/2012-08-16/news/tn-gnp-0817-police-arrest-stops-leak_1_records-leak-massive-regional-takedown-armenian-power

Link to comment
Share on other sites

Los Angeles Times

August 16, 2012 Thursday

Home Edition

 

CALIFORNIA;

Court leaks are alleged

 

by Andrew Blankstein

 

 

A federal court employee in Los Angeles has been charged with leaking

confidential court files, the FBI said Wednesday.

 

Nune Gevorkyan, 35, was accused of accessing sealed court documents

and giving the information to defendants before they were arrested,

officials said. Gevorkyan and her husband, Oganes Koshkaryan, were

arrested Tuesday. They are charged with conspiring to obstruct

justice.

 

Federal authorities said they believe Gevorkyan looked at sealed

indictments before raids across Southern California in February 2011

that led to the arrests of more than 70 people associated with the

Armenian Power gang. Most of the charges filed in those cases dealt

with white-collar crimes.

 

One of the defendants, who is seeking a reduced sentence, told FBI

agents that information about the takedown was known to some of those

arrested.

 

"The cooperating defendant said that, as a result of this information,

he/she fled his/her home the night before the arrests," according to

court documents.

 

Officials said an undercover agent "approached Koshkaryan about

getting leaked information."

 

"Following this conversation, on two separate occasions, the

undercover provided Koshkaryan with the names of individuals who were

actual defendants in a criminal case filed under seal in federal

court. On both occasions, Koshkaryan then delivered to the undercover

confidential information that had been obtained from the sealed court

records," according to a statement by the FBI. Electronic records

showed Gevorkyan accessed the sealed records shortly after Koshkaryan

was given the names, the FBI added.

Link to comment
Share on other sites

Հայաստանից մարդկանց են արտահանել նրանց մարմնի մասերին տիրանալու համար

 

http://newsam.com/news/117784.jpgՕգոստոս 21, 2012 | 00:53

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, վճռել է մարմնի մասերի թրաֆիքինգի գործով ամբաստանյալ 25-ամյա Սերգեյ Հովսեփյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված հանցանքում եւ դատապարտել ազատազրկման` 8 տարի ժամկետով: Այս մասին NEWS.am-ը տեղեականում է Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից:

 

Մինչ սույն գործի նախապատմությանն անցնելը հիշեցնենք, որ 21-րդ դարում մարդկանց որսն ու վաճառքը իրականացնող բիզնեսի այս տեսակը հիմնականում բաժանվում է 4 ճյուղի` սեռական, աշխատանքային, մարմնի մասերի եւ երեխաների առեւտրի: Թրաֆիքինգի այլ տեսակներ եւս կան`ստրկության դրդող վիճակը` ստրկություն, երեխայի առքուվաճառք, մարդու առքուվաճառք, սակայն դրանք մյուս 4-ի պես տարածված չեն: Փաստաբան Հովիկ Արսենյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ թրաֆիքինգի գործերով երկրները բաժանված են երեք խմբերի` սկզբնաղբյուր երկիր, տարանցիկ երկիր եւ վերջնակետ երկիր: «Բայց առաջին հերթին մենք ելքի` մատակարար երկիր ենք համարվում, հետո նոր տարանցիկ եւ վերջում նոր միայն մուտքի` վերջնակետ երկիր»,- ասել էր Հովիկ Արսենյանը:

 

Առավել հայտնի սեռական թրաֆիքինգի տեսակին NEWS.am-ը արդեն անդրադարձել է: Հետեւաբար` նշենք, որ առավել պահանջված է մարմնի մասերի թրաֆիքինգը: Այս ճյուղը ոչ միայն շահույթ է ապահովում, այլեւ տվյալ դեպքում զոհի կյանքի հաշվին մեկ ուրիշի կյանքն է փրկվում: Իսկ կյանքը փրկելու համար շատերը պատրաստ են վճարել վերջին կոպեկը եւ կորցնել խիղճը: Համեմատության համար նշենք, որ համաշխարհային շուկայում Հնդկաստանը մարմնի մասեր արտահանող ամենագլխավոր երկիրներից է համարվում` հատկապես երիկամների գործով, ինչը պայմանավորված է երկրի սոցիալական վիճակով: Իսկ որպես մուտքի երկիր հիմնականում Իսրայելն է համարվում, քանի որ այնտեղ փոխպատվաստումները բարձր մակարդակով են կազմակերպվում: Նման բիզնեսների թիկունքում էլ առհասարակ «մաֆիոզ» կազմակերպություններն են կանգնած:

 

Հարկ է նկատել, որ տվյալ շուկայում չպահանջված մարմնի մաս չկա, քանի որ նույնիսկ մարդկանց մաշկն են քերթում` նոր մաշկ ստանալու նպատակով: Իսկ վտանգավոր հանցախմբերի շրջանում շատ պահանջված է մատնահետքերը փոխելու վիրահատությունը: Հովիկ Արսենյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում մարմնի մասերի թրաֆիքինգի գործով ամենաթարմ դեպքով զոհին տարել հասցրել էին Շրի Լանկա եւ երիկամները վաճառել: Ինչ վերաբերում է նախապատմությանը, ինչպես նշել էինք 25-ամյա Սերգեյ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնություն ձեռք բերելով արտերկրում բնակվող, գործով դեռեւս ինքնությունը չպարզված ոմն Ալեքսի, Ալբերտի եւ Բագդանի հետ, մարդկանց շահագործելու, այն է՝ օրգաններ՝ երիկամ, վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելու, նրանց տեղափոխումը կազմակերպելու եւ յուրաքանչյուր անձի դիմաց 2000-ական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն ստանալու վերաբերյալ, ՀՀ-ում բժշկական կենտրոններ այցելելու եւ ինտերնետային կայքերում հայտարարություններ տեղադրելու միջոցով, մարդկանց վիճակի խոցելիությունն օգտագործելով, բժշկական հետազոտության եւ տեղափոխման ծախսերը հոգալու եւ երիկամի դիմաց 10 հազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն տալու խոստումներով, հավաքագրել է Արեւհատ Բենիկի Մխիթարյանին, Նարեկ Հովհաննիսյանին, Աշոտ Հարությունի Գազիլյանին, Աարգիս Մնացականի Ֆեսչյանին, Գայանե Նորայրի Ստեփանյանին եւ Արտաշես Գագիկի Մխիթարյանին եւ ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով կազմակերպել է Արեւհատ Մխիթարյանի, Աշոտ Գազիլյանի, Աարգիս Ֆեսչյանի եւ Գայանե Ստեփանյանի տեղափոխումը Շրի Լանկայի հանրապետություն։ Ամբաստանյալ Սերգեյ Հայկի Հովսեփյանի ինքնախոստովանական ցուցմունքում պատմել է, որ գտնվելով սոցիալական ծանր վիճակում, ունենալով կուտակված պարտքեր, իր եւ ընտանիքի կարիքները հոգալու, ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով, 2011թ. ամռանը մտադրվել է վաճառել իր երիկամը։

 

Տեղեկանալով, որ Հայաստանում նման վիրահատություններ կատարվում են «Արաբկիր» բժշկական կենտրոնում` այցելել է այնտեղ, սակայն իրեն տեղեկացրել են, որ որպես դոնոր կարող է հանդես գալ միայն հիվանդի ազգականը։ Դրանից հետո երիկամի փոխպատվաստման դոնոր փնտրողների հայտարարություններ է որոնել համացանցային կայքերում եւ մի քանիսին արձագանքելով` ծանոթացել է ոմն Ալեքսի հետ։ Վերջինս հայտնել է, որ իր հոր համար երիկամ է անհրաժեշտ եւ պատրաստ է դրա դիմաց վճարել 10 հազար ԱՄՆ դոլար գումար։ Գումարային պարտավորություններ ունենալու, պարտատերերի կողմից իրենց գումարները պահանջելու, դրանք վերադարձնելու հնարավորություն չունենալու եւ դրանից ճնշված լինելու պատճառով համաձայնվել է այդ պայմանին եւ հարցրել, թե ինչ է իրենից պահանջվում։ Ալեքսը հայտնել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է գնալ հիվանդանոց եւ հետազոտվել։ Համապատասխան բժշկական հիմնարկում հետազոտություններ անցնելուց հետո դրանց արդյունքներն համացանցով ուղարկել է Ալեքսին։ Վերջինս տվել է դրական պատասխան եւ ասել, որ ինքն Իսրայելից է, իսկ վիրահատությունը կատարվելու է Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքում։ Իր համար պատվիրվել են էլեկտրոնային տոմսեր եւ 2011թ. հոկտեմբերի 6-ին Երեւանից մեկնել է Մոսկվա, այնտեղից Աբու Դաբի, որից հետո` Շրի Լանկայի Կոլոմբո քաղաք։ Կոլոմբոյում իրեն դիմավորել է ազգությամբ հրեա ոմն Ալբերտը, որն իրեն ուղեկցել է հյուրանոց։ Հաջորդող օրերին Ալբերտի ուղեկցությամբ տարբեր կլինիկաներում անցել է բժշկական հետազոտություններ, նրա վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են ձեւակերպել այն մասին, իբրեւ թե հանդիսանում է այն հիվանդի ազգականը, ում համար պետք է դոնոր հանդես գա։ 2011թ. հոկտեմբերի 16-ին ենթարկվել է վիրահատության, որի արդյունքում իր ձախ երիկամը վերցվել է։ Չորս օր բժշկական կենտրոնում գտնվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Իր երիկամի դիմաց պահանջել եւ հիվանդի քրոջից ստացել է 12 հազար ԱՄՆ դոլար գումար։ Հասկացել է, որ այն անձը, ում համար հանդես է եկել որպես դոնոր, Ալեքսի հայրը չէ։ Այդ մասին հայտնել է նաեւ Ալբերտին, ինչին վերջինս պատասխանել է, որ իրենք իրականում ընդամենը միջնորդներ են այդ գործում։ Ալբերտը, իսկ հետագայում հեռախոսային խոսակցության ժամանակ նաեւ Ալեքսն ասել են, որ իրենք այդ գործով են զբաղվում եւ եթե Հայաստանում կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան որպես դոնոր հանդես գալ` իրենք պատրաստ են վճարել 10 հազար ԱՄՆ դոլար, իսկ իրեն` յուրաքանչյուրի համար 2 հազար ԱՄՆ դոլար գումար որպես միջնորդավճար։ Գայթակղվել է այդ առաջարկով եւ 2011թ. հոկտեմբերի 23-ին վերադառնալով Հայաստան` սկսել է զբաղվել երիկամի փոխպատվաստման դոնոր հանդես գալու ցանկություն ունեցող մարդկանց հավաքագրմամբ: Ինչի համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հուլիսի 31-ին վճռել է ամբաստանյալ Սերգեյ Հայկի Հովսեփյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված հանցանքում եւ դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2012թ. առաջին կիսամյակում մարդկանց թրաֆիքինգի` (132, 132պ հոդվածով) 15 դեպք է արձանագրվել` 2011թ-ի նույն ժամանակահատվածի 11 դեպքի համեմատ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի վերջերս ամփոփված հաշվետվությունից:

 

Հ.Գ Առաջիկայում կանդրադառնանք երեխաների թրաֆիքինգին:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

 

 

Link to comment
Share on other sites

eli em asum, benzin u pagrishka

 

el tasib patinob anqam mornel ktsaxen es anaraki vortinere

 

ches havata te inch hiastabutyuna mtel mejs espes barer lselov, ara duk namus uneq dzer kerats kat@ haram elli

 

tuuuuuuuuuuuuuu

Link to comment
Share on other sites

glendalenewspress.com/news/tn-818-0822-glendale-man-returns-from-armenia-on-11million-arrest-warrant,0,3524889.story

 

Glendale News Press

Glendale man returns from Armenia on $1.1-million arrest warrant

2:25 PM PDT, August 22, 2012

 

 

A 29-year-old Glendale man who was arrested at Los Angeles International Airport upon returning from Armenia on an outstanding $1.1-million arrest warrant pleaded not guilty this week to drugs and theft related charges, officials said.

 

The man, Alen Sogomonyan agreed to return after negotiating with U.S. Marshals and faces three felony counts related to stealing an access card and one an additional felony count of possessing a controlled substance stemming from a Sept. 17, 2009 incident in Glendale, according to a Los Angeles County Superior Court criminal complaint.

 

He was arrested Sunday without incident at LAX by U.S. Marshals Task Force officials upon his return from the Armenian capitol of Yerevan, according to Glendale police.

 

In agreeing to return, Sogomonyan cited his desire to live with his family here in the U.S., Glendale Police Sgt. Tom Lorenz said.

 

Sogomonyan told investigators that surrendering would allow him to face charges and know “that one day he will have the opportunity to be with family again,” Lorenz added.

 

The Los Angeles County district attorney’s office filed charges and issued a warrant for his arrest in October 2009.

 

At that time, witnesses told police that Sogomonyan was allegedly driving erratically on the Golden State (5) Freeway near Western Avenue and crashing into walls.

 

Officers spotted him a short time later in a Del Taco parking lot on San Fernando Road and noticed severe damage to the entire passenger side of his BMW, police said.

 

Sogomonyan was allegedly pacing while “sweating profusely and gnawing his mouth” after complying with an officer’s request to exit his BMW, police said.

 

He reportedly told police that the reason he was acting nervous was because he had been involved in a crash.

 

When police asked Sogomonyan if he had anything illegal inside his car, he allegedly told them “no” and ran away. A brief chase ensued before he was caught and detained.

 

When officers searched the BMW, they found three balloons containing heroin, according to police. They also discovered someone else’s identification and Social Security cards, as well as credit and bank cards belonging to two victims inside his pant pocket, police said.

 

Sogomonyan was convicted in 2003 for making threats and kidnapping, according court records.

 

-- Veronica Rocha, Times Community News

 

Follow Veronica on Google+ and Twitter: @VeronicaRochaLA

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...