Jump to content

Puff Ara Puffff


MosJan

Recommended Posts

 

Սահմռկեցուցիչ պատմություն. արժանի հատուցումը բացառվո՞ւմ է

 

Արարատ Դավթյան

 

http://hetq.am/static/news/b/2011/12/7449.jpg 11:35, 2 դեկտեմբերի, 2011

Ամուսնանալուց մոտ 10 ամիս անց 20-ամյա Մարիամը վերադարձել է Հայաստան: Հայրը՝ Համազասպ Գեւորգյանը, պատմում է, որ օդանավակայանում աղջկան նույնիսկ չի ճանաչել: Նրանք դիմել են ոստիկանություն: Հոր խոսքերով՝ անխտիր բոլոր իրավապահները, որոնք տեսել են Մարիամին ու լսել նրա «ամուսնական» կյանքի սարսափելի մանրամասները, հուզվել են:

 

«Դատախազ Արսեն Արսենյանի աչքերը լցվել էին. քիչ էր մնում լաց լիներ: Բայց հետո... »,- պատմում է Համազասպը եւ փորձում թաքցնել սեփական արցունքները:

 

Երկու տարի առաջ Ռուսաստանում ապրող Հայկանուշ Միքայելյանը, այցելելով Արարատի մարզի Տափերական գյուղ, Գեւորգյաններից խնդրել է իրենց դստերը՝ 20-ամյա Մարիամին, կնության տալ իր ավագ որդուն՝ 26-ամյա Դավիթ Զիրոյանին: Հայկանուշը խոսքի մեջ պատմել է, որ որդին ամուսնալուծված է. հարսը տեսողության հետ խնդիրներ է ունեցել, ինչ-որ բորբոքման պատճառով աջ աչքը կուրացել է, եւ նա, Դավիթին չդժբախտացնելու պատճառաբանությամբ, որդուն լքել է: Գեւորգյանները վստահության խնդիր առհասարակ չեն ունեցել. Հայկանուշը նրանց միջնեկ դստեր սկեսուրի հարազատ քույրն է:

 

«Բացի դրանից՝ նրանք Արտաշատում տուն ունեն եւ այստեղ՝ դաշտում, փոքրիկ սուրբ են կառուցում: Մտածում էինք, որ հավատացյալ, լավ մարդիկ են»,- ասում է Համազասպ Գեւորգյանը: Ամեն ինչ շատ արագ է դասավորվել: 2009 թ. նոյեմբերի 19-ին երիտասարդները նշանվել են: Մի քանի օր անց Դավիթը, իսկ դեկտեմբերի 22-ին արդեն Մարիամն ու սկեսուրը մեկնել են Սանկտ-Պետերբուրգ:

 

http://hetq.am/static/content/traffiking/mariam.jpg Մարիամը՝ ամուսնությունից հետո «Դեռ այստեղ սկեսուրս մի տեսակ հետս լարված էր: Մտածում էի՝ ոչինչ, մանավանդ Դավիթին միանալուց հետո ամեն ինչ կկարգավորվի: Բայց հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, սկսեցին ծեծել»,- պատմում է Մարիամը եւ մանրամասնում, որ ամենատարբեր պատճառներով՝ տունը դանդաղ ավլելու, «կանաչին սիրուն չդասավորելու», դուռն ուժեղ ծածկելու կամ «լեզվին տալու» համար ամուսինը սկսել է իրեն դաժանորեն հարվածել՝ ամբողջ մարմինն ու դեմքը «կապույտ լողակ» դարձնելով:

 

Մարիամի կրթությունը միջնակարգ է: Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է վարսավիրություն: Պատմում է, որ Սանկտ-Պետերբուրգում, որտեղ սկեսուր-սկեսրայրի, ամուսնու ու նրա երկու եղբայրների հետ ապրել է Իսակովի 38 հասցեի 554 բնակարանում, տնից միայն առաջին օրերին է մի քանի անգամ դուրս եկել: Մի դեպքում միասին եկեղեցի են գնացել, մեկ անգամ էլ գնացել է հարեւաններից Տանյայի տուն՝ վերջինիս մազերը կտրելու:

 

Նրա խոսքերով, բացի ամուսնու եղբայրներից, մյուսները ծեծին մասնակցել են: «Չնայած սկեսրայրս միայն մեկ անգամ է ինձ խփել, ու սկեսուրիս հետ թեւս կոտրեցին: Իսկ Դավիթի եղբայրը, երբ նրա սենյակում էին ինձ արյունլվա անում, ասում էր՝ սրան ուրիշ տեղ տարեք, իմ սենյակից հանեք»,- պատմում է Մարիամը եւ ցույց տալիս ամուսու եւ սկեսրոջ կողմից պատառաքաղի հարվածների պատճառով ուսին մնացած սպիերը, ձեռքին ու մեջքին առկա տաք արդուկի հետքը:

 

http://hetq.am/static/content/traffiking/mariam2.jpg http://hetq.am/static/content/traffiking/mariam1.jpg Պատառաքաղի հարվածների հետքերը Արդուկի հետքը առ այսօր Մարիամի մեջքին դաջված է «Ամեն անգամ մի պատճառ գտնում էին, ասում էին՝ դու մեզ թուղթ ու գիր ես արել: Հետո սկեսուրս սկսեց... Մի քանի անգամ կրակայրիչով, հետո արդեն թերթն էր կոլոնում ու կրծքերս վառում: Ստիպում էր, որ լեզուս հանեմ ու կրակայրիչով վառում էր: Ցավից հետ էի քաշում, գրտնակով խփում էր գլխիս, մազերս այնպես էր քաշում, որ տեղ-տեղ կաշվի հետ պլոկվում էր: Ստիպված լեզուս հանում էի, վառելուց հետո օճառը դնում էր բերանս ու ասում՝ որ լավ զգաս, թե մրմուռն ինչ ա: Բերանս պինդ փակում էր, թե հետո սապոնը կուլ կտայի... »,- պատմում է Մարիամը:

 

Նա նշում է, որ ամուսնության միայն առաջին կես ամիսն է ամուսնու հետ անկողնում քնել: Հետո թույլ չեն տվել անկողին մտնել: Սկզբում անկյուն են կանգնեցրել, հետո, երբ ոտքերն ուռել են, «տաբուրետկա» են դրել սենյակի անկյունում, ու ամիսներ շարունակ նստած է քնել: Լոգանք միայն սառը ջրով է ընդունել, լվացքը ձեռքով արել՝ չծեծվելու համար 2 րոպեում ավարտելու պայմանով: Հետո, երբ իր հագուստի արյան հետքերը երկրոպեանոց լվացքը չի մաքրել, ծեծ է կերել նաեւ դրա համար:

 

«Մի քանի անգամ թղթի վրա գրեցի՝ «օգնեցեք, ինձ այստեղ տանջում են», ու 4-րդ հարկից՝ պատուհանից ցած գցեցի: Դրա մասին էլ իմացան ու էլի ծեծեցին: Մի անգամ էլ սկեսուրս ասաց, որ իրա պլաշը (անձրեւանոցը) ծակել եմ: Ասում եմ՝ ես չեմ, էս հսկողության տակ ես ո՞նց կարայի սենյակից պլաշը վերցնել: Ծեծում էր ու ասում՝ խաբում ես: Ստիպված ասացի՝ հա, ես եմ արել, հիմա էլ ծեծում էր դիտմամբ ծակելու համար»,- հիշում է Մարիամը:

 

http://hetq.am/static/content/traffiking/hamazasp-gevorgyan.jpg Համազասպ Գեւորգյան «Ես զանգում էի, որ աղջկաս հետ խոսեմ, մի 10 րոպե սկեսուրը սպասեցնում էր, նոր հեռախոսը տալիս: Հարցնում եմ՝ բալա ջան, ո՞նց եք, ամուսինդ ո՞նց ա, էսի, էնի ո՞նց են: Մի հատ ինքը չէր հարցնում՝ պապա, դուք ո՞նց եք: Մենակ ասում էր՝ լավ եմ, չանհանգստանաք,- պատմում է Համազասպը:- Սկսեցի կասկածել: Հարցուփորձով, տանջվելով՝ մի կերպ Դավիթի նախկին կնոջը գտա: Գնացի իրենց տուն, մայրն ասաց՝ ձեր աղջկան հետ բերեք, մի բան արեք, փրկեք՝ քանի ուշ չէ»:

 

Դրանից հետո, հոր պատմելով, Հայկանուշին խնդրել է աղջկան հետ ուղարկել Հայաստան՝ պատճառաբանելով, որ մի քանի ամսվա կարոտին այլեւս չի դիմանում: Սակայն վերջինս ասել է, թե դա ամուսնու որոշելիք հարցն է: Իսկ ավտոմեխանիկ Դավիթը մերժել է՝ հընթացս բողոքելով, թե վատ ձեւով եք Մարիամին դաստիարակել. «Ու ոնց որ հիմա ես եմ տանջվում ձեր աղջկա ձեռքը, մի քիչ էլ դուք տանջվեք՝ կարոտելով»:

 

Մարիամն էլ ասում է, որ իրեն հիմնականում չեն տեղեկացրել հարազատների զանգերի մասին, փոխարենը ծաղրել են, թե դու տնեցիքիդ էլ պետք չես, քեզնով հետաքրքրվող չկա, «մնում է քեզ գցենք Նեւա գետը, ու մենք էլ պրծնենք»: Իսկ հազվադեպ հոր հետ խոսելիս սկեսուրը միշտ կողքին է եղել՝ ավելորդ բառի դեպքում միշտ պատրաստ հարվածելու:

 

«Ասում էի՝ բայց ես ի՞նչ եմ արել, խնդրում եմ՝ անձնագիրս տվեք, գնամ հետ: Սկեսուրս ասում էր՝ չէ, դու մեր ռաբն ես,- պատմում է Մարիամը,- ներվայնանում էր, որ ինքը չաղ է: Հաց ուտելուց 9 հատ բուխանկա էր դնում դեմս ու ասում՝ լրիվ կեր: Որ հետ էի տալիս, ստիպում էր հետ տվածս ուտել»: Մարիամի ներկայացմամբ՝ ամուսնությունից մոտ 10 ամիս անց՝ 2010 թ. սեպտեմբերի վերջերին, մի օր Դավիթը սենյակում քնած է եղել, իսկ սկեսրայրը՝ Լյուդվիգ Զիրոյանը, գնացել է կաթ գնելու՝ դուռը թողնելով բաց: Վերջինիս խանութ գնալուց անտեղյակ սկեսուրը մտել է սենյակ եւ զանգել Հայաստան: Առիթից օգտվելով՝ ինքը տնից փախել է:

 

«Դեմքս այլանդակված էր, ոտքերս՝ ուռած, ո՞ւր պիտի գնայի: Մութն ընկավ, վերադարձա շենք ու գնացի մեր հարեւան Տանյայի տուն: Խորհուրդ տվեց դիմել ոստիկանությանը: Ասացի՝ վախենում եմ, որ փողով ամեն ինչ շուռ կտան իմ դեմ, ուզում եմ Հայաստան գնալ: Հետո բարձրացա վերեւ ու նստեցի 5-րդ հարկի աստիճաններին: Սպասում էի, որ լույսը բացվի, գնամ եկեղեցի ու օգնություն խնդրեմ,- պատմում է Մարիամը:- Տանյան չէր ասել, որ իրեն ամեն ինչ պատմել եմ, այնպես ցույց տվեց, թե իբր միամիտ ինձ գտել էր աստիճաններին նստած»:

 

Ըստ Մարիամի՝ ամուսինը նույն օրն իրեն դանակով հարվածել է՝ փախչելու համար: Այնուհետեւ Զիրոյանները մտածել են, որ, այնուամենայնիվ, Տանյան ինչ-որ բան գիտի, մոտ երկու շաբաթ սպասել են, որ Մարիամի թարմ վնասվածքները հնարավորինս ապաքինվեն, եւ վերջինիս հոկտեմբերի 15-ին ուղարկել են Հայաստան:

 

http://hetq.am/static/content/traffiking/haykanush-miqayelyan.jpg Հայկանուշ Միքայելյանը (կենտրոնում) «Մարիամը սկզբում այնքան վախեցած էր, որ ոչ մի բան չէր պատմում: Հետո, որ եղբայրս էդ վիճակից, էդ լռությունից սկսեց երեխայի պես լաց լինել, նոր աղջիկս ամեն ինչ պատմեց»,- հիշում է Համազասպը: Վերջինիս խոսքերով՝ շուտով իրենց տուն են եկել Հայկանուշի քույրերը, գումար են խոստացել, հանձն են առել հոգալ Մարիամի կոտրված քթի վիրահատության ծախսերը, միայն թե իրավապահներին չդիմեն:

 

«Հետո մեր տուն եկավ Դավիթի նախկին կինը՝ Մոնիկան, ու ասաց, որ ինչ-որ պատմեցի, նույն կերպ իր հետ են վարվել: Նրան, ի տարբերություն ինձ, չեն վառել, բայց հղիության ընթացքում ստիպել են երեխայից ազատվել: Հետո ասաց, որ աչքը կուրացել է նրանց խփելու պատճառով»,- շարունակում է Մարիամը:

 

Մոնիկան 2005 թ. ամուսնացել է Դավիթի հետ եւ վերջինիս ընտանիքի հետ Սանկտ-Պետերբուրգում ապրել շուրջ 3 տարի: «Հետքի» հետ հեռախոսազրույցում նա հրաժարվեց պատմել իր հետ կատարվածը՝ նշելով, թե միանշանակ չի կարող ասել աչքի կուրացման պատճառը, քանի որ այդ ընթացքում եւ տարբեր դեղեր է ստացել եւ սկեսրոջ ու ամուսնու կողմից զանազան առարկաներով հարվածներ՝ ուղղված հենց աչքին:

 

«Ես չեմ ուզում էդ մասին նորից հիշել, նորից պատմել, առանց այն էլ ամիսներով տարան-բերեցին ոստիկանություն, բայց ոչ մեկին էլ ոչ մի բան ոչ անում են, ոչ էլ կանեն,- ասաց Մոնիկան:- Որովհետեւ փողը մութ տեղն էլ ա լույս տալիս: Բայց ոչինչ, մեկ ա Աստծու մոտ ոչ մի բան չի անցնում. իրենք իրենց պատիժն Աստծուց կստանան»:

 

Հոկտեմբերի 25-ին Մարիամ Գեւորգյանն ու Մոնիկան ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում են տվել: Շուտով Դավիթին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, իսկ նրա մայրը հետապնդվել է նույն հանցանքը, սակայն «առանձին դաժանությամբ» կատարելու համար:

 

«Մի օր քննիչ Արթուր Ավետյանն ինձ ասաց, որ ընկերության շնորհիվ, այսինքն՝ իրենց ռուս գործընկերների միջոցով Դավիթին բերել են: Բայց թղթերում գրած ա, թե իբր մեղայականով ներկայացել է,- պատմում է Համազասպը:- Եղբորս հետ գնացի դատախազ Արսեն Արսենյանի մոտ: Մեկ ժամի չափ սպասեցինք, մեկ էլ մոտից մի հատ չաղ-չաղ տղա դուրս եկավ: Հետո իմացա, որ Դավիթի փաստաբանն է: Դատախազն էլ արդեն լրիվ փոխվել էր, արդեն ոնց որ իրանց պաշտպաներ»:

 

Առերես հարցաքննության ժամանակ, Մարիամի խոսքերով, իր նախկին ամուսինը հրաժարվել է մեղադրանքներից եւ ասել, թե ինքն ընդամենը մի քանի անգամ է կնոջը հարվածել: Նա պնդել է, որ վնասվածքների մի մասը Մարիամը մինչ ամուսնանալն է ունեցել, մյուսներն էլ ինքնավնասման հետեւանքով են առաջացել:

 

Քանի որ Դավիթ Զիրոյանին առաջադրված մեղադրանքը սահմանում է ոչ ավել, քան 3 տարվա ազատազրկում, քննիչի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է համաներում, եւ քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչին Դավիթը չի առարկել: Նա նույնիսկ մեկ օր անազատության մեջ չի անցկացրել:

 

Իսկ նրա մայրը՝ Հայկանուշ Միքայելյանը, ինչպես հայտնում է գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, «արդեն մի քանի ամիս է՝ հայտնաբերված է, հանձնման միջնորդությունը ՌԴ իրավապահների կողմից բավարարվել է, եւ գործը ներկայումս էտապավորման փուլում է»:

 

Ոստիկանության լրատվության վարչությունից էլ «Հետքին» հայտնեցին, որ Հայկանուշ Միքայելյանի մասով ընթանում է նախաքննություն, եւ միայն դրա ավարտից հետո կարելի է հստակ ասել, թե վերջինիս արարքները ՀՀ Քրեական օրենսգրքի որ հոդվածներին են համապատասխանում: Ինչ վերաբերում է Դավիթ Զիրոյանին թրաֆիկինգի հոդվածով չմեղադրելուն, ըստ ոստիկանության, առաջադրվել է այն մեղադրանքը, որը նախաքննության ընթացքում հիմնավորվել է:

 

Համազասպ Գեւորգյանն ասում է, որ այլեւս ոչ մի բանի չի հավատում: Նա հետաքրքրվում է, թե արդարությունը վերականգնելու խնդրանքով ինչպես կարող է դիմել ՌԴ ղեկավարներին:

 

Հ. Գ. Մոնիկայի անունը փոխված է: Իսկ Մարիամ Գեւորգյանը պնդում է, որ իր բոլոր տվյալները հրապարակվեն, «քանի որ վախենալու կամ քաշվելու պատճառ չունի» եւ պայքարելու է մինչեւ վերջ:

 

Առաջին լուսանկարում Մարիամն է մինչեւ ամուսնանալը

 

 

 

Link to comment
Share on other sites

  • 1 month later...

DIASPORAN ARMENIAN WHO PURCHASED HOME IN YEREVAN 'CHEATED' OUT OF 30 MILLION DRAMS

 

epress.am

1.27.2012

 

Diasporan Armenian Georges Tovmasian, who claims that a company by

the name of Dershin embezzled 30 million drams (approx. $77.6 thousand

USD) from him, has taken the case to a Yerevan district court, where

it was heard today.

 

Tovmasian's representative, Samvel Jaghinyan, asked the court today

to annul the investigator's decision not to launch a criminal case

and launch criminal proceedings against the company.

 

According to the plaintiff's representative, his client had been living

in Germany for years but decided to retire in Armenia. In May 2010,

Tovmasian decided to build a home in Armenia and relocate with his

family. Having health issues, Tovmasian authorized Dershin director

Edik Stepanyan to carry out the work of building this home in the

Yerevan district of Vahagn. Since then, Tovmasian has poured 75

million drams (approx. $194 thousand USD) into the project - these

funds were transfered directly to the company, which, in return,

sent deeds that bore the company's seal and appropriate signatures.

 

However, independent experts have valued the amount of work done on

the house at 45 million drams (approx. $116.4 thousand USD), leading

the plaintiff to believe he was cheated out of 30 million drams.

 

As Tovmasian told Epress.am in conversation, as the building was built

in Vahagn district, all construction materials brought in were counted

and noted in the books, which proves that not all of the money he

wired to the company was spent on building the property.

 

"They trick you from beginning to end. The investigator doesn't believe

my arguments, the documents with [the company] seal and signatures,

but he believes their lies," said Tovmasian indignantly.

 

Defense prosecutor Arsen Pekinyan, however, considered the evidence to

be unfounded. "In this dispute, there are no indicators of a criminal

offense. This is purely a civil case and should be examined in civil

court," he said.

 

Judge Mkhitar Papoyan seemed to agree as he overruled the lawsuit.

 

The plaintiff's attorney said they will appeal the ruling.

 

"The Diaspora Minister says 'come home' [a campaign slogan aimed at

Diaspora Armenians to come to Armenia]. We come home so they can rob

us? People abroad hear stories like mine and they don't come.

 

But I won't go. I will fight for my rights," said Georges Tovmasian.

Link to comment
Share on other sites

PanARMENIAN.Net - An Armenian man will spend six years in federal prison for his part in a Charleston-based Medicare fraud scheme that threatened to cost the government more than $4 million in false health-care claims.

 

According to The Charleston Gazette, U.S. District Judge John T. Copenhaver sentenced Sargis Tadevosyan, 42, to six years in prison on counts of aggravated identity theft and conspiracy to commit health-care fraud.

 

During a weeklong trial in November, prosecutors said Tadevosyan supplied two Russian immigrants with fake identification documents and drove them from New York to Charleston to make a change to a bank account affiliated with one of six fake health-care clinics around town.

 

A man authorities know only as "Garik" is suspected of setting up the fake clinics and lodging hundreds of false Medicare claims. A health-care provider flagged the claims and brought them to the attention of U.S. Department of Health and Human Services investigators before they were processed.

 

Garik gave Tadevosyan a set of keys so he could collect mail from each of the fake offices while he was in Charleston, prosecutors said.

 

Just before sentencing, Tadevosyan, with the help of an interpreter, told Copenhaver that his wife was diagnosed with cancer a day earlier. Tadevosyan's lawyers also asked the judge to consider that Tadevosyan was roped into the fraud scheme after “escaping from Armenia, which was submerged in ethnic strife.

 

 

Link to comment
Share on other sites

Im thinking of getting out of tech and going in to the medical fraud business. seems like an easy way to make money

 

who is with me?

 

 

Axperam yes chka et gortsum.. heto asuma bantum karqin Valbreso Panir chen talis... isk arants valbresoyi yes chem karrogh.. chem dimana...

 

 

gites te inch HAykakan TV inchi em nayum,, VAlbresoyi tapak deletant reklamneri hamar.. miyayn yev miyayn .. valbreso

Link to comment
Share on other sites

Im thinking of getting out of tech and going in to the medical fraud business. seems like an easy way to make money

 

who is with me?

 

considering that as of today redevelopment is dead in California (thank you Gov. Brown) and layoffs are not in the very far horizon, I could be convinced

Link to comment
Share on other sites

«Արի տուն»-ը կմեկնարկի հունիսին. ծրագրից հետո երիտասարդները կվերադառնան տուն` արտերկիր

 

 

 

 

 

Փետրվար 02, 2012 | 02:28

Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակներում «Արի տուն» ծրագիրը 2012 թվականին կմեկնարկի հունիսին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբեր: Այդ մասին նշված է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կառավարությանը ներկայացրած տեղեկանքում: Ծրագրի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-20 տարեկան մինչեւ 800 երիտասարդներ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում: Նախատեսվում է նաեւ կազմակերպել «Արի տուն» ամառային ճամբար, ուր ծրագրի մասնակիցները կհյուրընկալվեն հայաստանցի իրենց հասակակիցների հետ:

 

Ծրագրի յուրաքանչյուր փուլի տեւողությունը երկու շաբաթ է, որին չեն կարող մասնակցել «Արի տուն» ծրագրի նախորդ մասնակիցները: 2012 թվականի ծրագիրը զուգահեռ կիրականացվի երկու տարիքային խմբերի` 13-16 եւ 17-20 տարեկանների համար:

 

Սփյուռքահայ երիտասարդները իրենք կհոգան ճանապարհածախսը: ՀՀ պետական բյոջեից հատկացվելու է 75 մլն դրամ:

 

Նշենք, որ «Արի տուն» ծրագիրը իրականացվում է 2010 թվականից:

 

 

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Link to comment
Share on other sites

Society  |  Marz  |  

Beirut-Armenian Gets Fined for Jaywalking in Goris; But There's No Traffic Lights

Susanna Shahnazaryan

 

14:25, January 25, 2012

Last spring, the manager of a Goris hotel told the story about a Beirut-Armenian tourist getting fined by a local traffic cop for jaywalking.

 

Given that the alleged violation took place late at night, the hapless tourist went out the next morning to see why he hadn’t noticed the traffic light. To his surprise, there was no traffic light at the intersection in question. In fact, he saw no traffic lights at any intersection in Goris.

 

We couldn’t verify the story and the local traffic cops laughed it away. The tourist has since departed, most likely with the memory of the unsupervised road traffic in this southern Armenian town.

 

Aram Galstyan, head of a local traffic unit, says that road accidents were up 10-12% in 2011 over the previous year. Fatalities due to accidents also remained constant.

 

Galstyan pointed out that a number of factors were at play besides the absence of traffic lights. He mentioned the lack of any type of road signs or the painting of street and crossing lanes.

 

He said that each road sign costs around 41,000 AMD and that Goris could use about 400 signs.

 

The traffic chief claims that he’s gone to the Goris Municipality on several occasions, asking that funds be allocated for this purpose.

 

“It seems to be a lost cause. Each traffic light costs some 10 million AMD,” Galstyan said.

 

He added that they had tried to negotiate with Yerevan authorities to get the city’s old traffic lights now replaced with digital versions.

 

Goris Mayor Nelson Voskanyan says the town just doesn’t have the funds.

 

The Goris town budget amounts to 341 million AMD. It’s hard to predict if any funds will be allocated to installing a few traffic lights at major intersections.

 

The town wants to take steps to develop its nascent tourist sector. Some steps have been taken in this direction.

Link to comment
Share on other sites

09:56, 3 փետրվարի, 2012

Տորք Անգեղի՝ Նորքի զանգվածում գտնվող արձանը անմխիթար վիճակում է: «Առավոտի» ընթերցողներից Վահագն Գրիգորյանը լուսանկարներ ուղարկեց, որտեղ պարզորոշ երևում են քանդակի լուրջ վնասվածքները:

 

Հայ առասպելաբանության մեջ հողմն ու ամպրոպը մարմնավորող աստված ու գերմարդկային ուժով օժտված դյուցազուն Տորքի քանդակի հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է, արձանը կանգնեցվել է 1982 թվականին:

 

Արձանի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, բայց այն շարունակում է քայքայվել:http://hetq.am/static/news/b/2012/02/10076.jpg

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...