Jump to content

Puff Ara Puffff


MosJan

Recommended Posts

ՏՄՊՊՀ հերթական բացահայտումները. ի՞նչ է կատարվել մանկատներում եւ ծերանոցներում

 

ՏՄՊՊՀ հերթական բացահայտումները. ի՞նչ է կատարվել մանկատներում եւ ծերանոցներումՀոկտեմբեր 15, 2012 | 12:16

 

Մանկատներում եւ ծերանոցներում փոշիացվում են պետական միջոցները: Այդ է վկայում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունը՝ պետական գնումների շրջանակում: Այս անգամ Հանձնաժողովը ուսումնասիրել է, թե ինչպես են մանկատներն ու ծերանոցները տարեցների եւ երեխաների համար սնունդ եւ անհրաժեշտ տնտեսական պարագաներ ձեռք բերել: Ուսումնասիրվել են 18 սոցիալական հաստատություններ:

 

Հաշիվ-ապրանքագրերը փաստում են, որ որոշ մանկատներ և ծերանոցներ սնունդը ձեռք են բերել շուկայականի համեմատ մինչեւ 200 տոկոս թանկ գնով:

 

Ըստ ՏՄՊՊՀ դիտարկումների, մրցույթներին մասնակցող որոշ ընկերություններ աշխատել են միմյանց հետ փոխկապակցված: Օրինակ, առկա են դեպքեր, երբ 2 տարբեր ընկերություններ մասնակցելով մանկատան կամ ծերանոցի կողմից հայտարարված մրցույթին, ներկայացրել են գրեթե միեւնույն փաթեթները՝ նույն գնային առաջարկով, տառասխալներով եւ անգամ նույն կոնտակտային տվյալներներով ու տնօրենի ստորագրությամբ: Նման ընկերություններից յուրաքանչյուրը հաջորդաբար հաղթող է ճանաչվել մրցույթներից առնվազն մեկում, ինչը փաստում է ներքին համաձայնության մասին: Արձանագրվել են նաեւ այնպիսի դեպքեր, երբ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է եւ կարտոֆիլը մատակարարել կգ-ը 300 դրամով, իսկ մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 500 դրամ: Վերջին բարձր գինն առաջարկվել է, որպեսզի մեկ այլ ըւնբկերություն կարողանա կարտոֆիլի մրցույթը հաղթել 320 դրամ առաջարկով:

 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր մրցույթներում էլ ձեռք բերված ապրանքների գները հիմնականում էապես բարձր են իրական գներից: Օրինակ, սննդամթերքի ձեռքբերման մրցույթներից մեկում հաղթող ընկերությունը բազուկը մատակարարել է կգ-ը 300 դրամով, մինչդեռ նույն ժամանակահատվածում շուկայում բազուկի գինը եղել է առավելագույնը 100 դրամ: Նման օրինակները բազմաթիվ են:

 

Որոշ ընկերություններ վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն՝ շուկան բաժանելով միմյանց միջեւ: ՏՄՊՊՀ-ի նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզ է դառնում, որ

 

մատակարար հանդիսացող մի քանի ընկերություններ պետգնումների շրջանակում նախապես միմյանց հետ համաձայեցրել են, թե տվյալ մրցույթում ինչ գին պետք է առաջարկեն: Ըստ էության շուկան բաժանելով միմյանց միջեւ՝ նրանք հաջորդաբար հաղթել են տարբեր մրցույթներում։

 

Հանձնաժողովն այսօր որոշում ընդունեց վարույթ հարուցելու վերաբերյալ, առաջիկայում կհրապարակվեն նաեւ օրինախախտ ընկերությունների անվանումները, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:

 

«Պետական գնումների ոլորտը չափազանց ռիսկային է»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ չարաշահող ընկերությունները չկարողանան մասնակցել պետգնումների մրցույթներին:

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Հայ մաֆիոզների կլանը Նիցցայում դատարանի առաջ է կանգնել

 

 

Հոկտեմբեր 24, 2012 | 00:01

 

Նիցցայում դատարանի առաջ կկանգնեն 20 մեղադրյալներ` կեղծ փողերի առքուվաճառքի, կավատության կամ փողերի լվացման համար: Այս մասին գրում է ֆրանսիական «Nice-Matin»-ը:

 

Նրանց «օրենքով գող» են անվանում: Ռուսական լրատվամիջոցները այս արտահայտությունն օգտագործում են, որպես մաֆիայի հոմանիշ: 2011 թ-ին ռուսական կայքերից մեկը հոդված է տպագրել «Նախկին ԽՍՀՄ-ի մաֆիան նվաճում է Ֆրանսիան» վերնագրով: Խոսքը վերաբերում էր Ֆրանսիայի մի քանի քաղաքներում գործող «Օրենքով գողերին»: «Նիցցան աչքի է ընկել առավել, քան Մարսելը» հոդվածում խոսվում է չեչեն Աբդուլա Էրզանուկաեւի եւ հայ Էդուարդ Մարգարյանի սպանության մասին, ովքեր համարվել են կլանի պարագլուխներ:

 

Ի՞նչ կապ ունի այս ամենը Նիցցայում երկուշաբթի օրը մեկնարկած կեղծ փողերի, կավատության կամ փողերի լվացման դատի հետ: Մեղադրյալներից ոմանք` սկսած ազատ բռնցքամարտի նախկին չեմպիոն Միհրդատ Ասատրյանից, լավ ճանաչում էին երկու զոհերին: Կեղծ փողերի մշակման ցանցը տարածվել էր ընդհուպ մինչեւ լիոնյան շրջան, Բելգիա, Գերմանիա եւ առավել հեռու: Մեղադրանքի համաձայն, հայկական հանցախումբը կեղծ փողերի շրջանառությունը կազմակերպել է Նիցցայից: Այցելուների հետ հապը, որպես կանոն, հայերի հետ իրականացվում էր որդու` Մենտոնում գտնվող ձեռնարկության մենեջերի միջոցով: Շրջանառությունը ներառում էր տասնյակ հազարավոր եվրոներ:

 

Շատ դեպքերում այս գործընթացը պատմության մեջ կմտնի որպես նախկին խորհրդային բլոկի մաֆիայի նկատմամբ «ամենամեծ» գորընթացը Լազուրե ափում, անգամ Ֆրանսիայի մակարդակով, եթե իրավապաշտպաններին չհաջողվի մեղմացնել մեղադրանքը:

Link to comment
Share on other sites

  • 4 weeks later...

«Օրինական» թալան. ովքե՞ր են արտոնյալները

Արարատ Դավթյան

 

13:10, 20 նոյեմբերի, 2012

 

Իրավաբանական ֆակուլտետի ուսանող, 25-ամյա Սերգեյ Գրիգորյանը ՀՀ այն հազարավոր քաղաքացիներից է, ով ավտոմեքենա ներկրելիս ՀՀ մաքսատանը բախվել է «օրինական» թալանին, բայց միաժամանակ նա այն քչերից է, ով դրա դեմ պայքարում հասել է մինչեւ դատարան:

 

6 ամիս առաջ Սերգեյը «TRUST Company» ընկերությունից անձնական օգտագործման համար 10 հազար ԱՄՆ դոլարով գնել է 2004թ. արտադրության «Mercedes-Benz CLK 320» մակնիշի ավտոմեքենա: Ձեռքբերման վայրից՝ Ճապոնիայի Յոկոհամա քաղաքից մինչեւ Նագոյա նավահանգիստ ավտոմեքենան տեղափոխելու համար Սերգեյը վճարել է 300 դոլար, իսկ «Georgian Cargo Group» տրանսպորտային ընկերությունը 1265 դոլարի դիմաց հուլիսին մեքենան հասցրել է Վրաստանի Բաթումի նավահանգիստ, որտեղից էլ Սերգեյն անձամբ այն վարելով բերել է Երեւան:

 

Մինչ այդ, սակայն, նա ծախսել է նաեւ 203 վրացական լարի, որից 100-ով ավտոմեքենան բենզին է լիցքավորել, իսկ մնացած 103 լարին էլ նրանից պահանջել են նավահանգստում ավտոմեքենան ստանալու եւ դրա հետ կապված ծառայությունների դիմաց:

 

Բոլոր վճարումների համապատասխան փաստաթղթերը Սերգեյն ունի: Նա անգամ պահել է «TRUST Company»-ին եւ «Georgian Cargo Group»-ին ուղարկված գումարների համար բանկային միջնորդավճարների հանձնարարականները:

 

«Երբ գնացի մաքսատուն, միջանցքում փակցված գնացուցակներում իմ մեքենայի այսպես կոչված «հսկիչ գինը»՝ կողմնորոշիչ արժեքը, նույնիսկ չկար: Աշխատակիցներն էլ իբր համակարգչում փնտրեցին ու գտան, որ հայաստանյան շուկայում այն արժե 17 հազար 500 դոլար, եւ ես մաքսազերծման համար պետք է վճարեմ դրա 34 տոկոսը,- հիշում է Սերգեյը,- ներկայացրի բոլոր փաստաթղթերը եւ խնդրեցի, որ օրենքի համաձայն՝ այդ 34 տոկոսը գանձեն ավտոմեքենայի համար փաստացի իմ կատարած ծախսերից, այսինքն՝ կիրառեն «գործարքի գնի» մեթոդը: Ասացին՝ բացառվում է, դիմեք ՊԵԿ նախագահին, եթե թույլ կտա, կկիրառենք»:

 

Մի քանի տարի առաջ ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծմանը վերաբերող փոփոխություններով սահմանվեց, որ մինչեւ 5 տարեկան մեքենաների մաքսազերծման համար պետք է գանձվի մեքենայի արժեքի 32%-ը, մինչեւ 10 տարվա մեքենաների դեպքում՝ 34%-ը, 11-15 տարվա մեքենաներից՝ 42%-ը, իսկ 15 տարուց ավելի մեքենաներինը՝ 52%-ը։ Նման բարձր գների սահմանումը պաշտոնապես մեկնաբանվեց հետեւյալ կերպ՝ խրախուսում ենք նոր ավտոմեքենաների ներմուծումը: Սակայն իրականում հենց պաշտոնական տվյալներով տեղի է ունեցել հակառակը: Սա առանձին թեմա է, եւ հայկական ԶԼՄ-ները դրան բազմիցս անդրադարձել են՝ նշելով, որ մաքսազերծման նման բարձր գների պատճառով Հայաստանը վերածվում է հին ավտոմեքենաների գերեզմանոցի:

 

Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի (ՄՕ) 87-րդ հոդվածի՝ եթե ներմուծողը ներկայացնում է ապրանքի գնման եւ այն Հայաստան հասցնելու համար կատարած բոլոր ծախսերի համապատասխան փաստաթղթերը, ապա կիրառվում է մաքսային արժեքի որոշման «գործարքի գնի» մեթոդը: Այսինքն՝ կոնկրետ ավտոմեքենայի դեպքում կախված նրա տարիքից 32, 34, 42 կամ 52 տոկոս գանձվում է դրա վրա փաստացի ծախսված գումարից: Իսկ այն դեպքերում, երբ ապրանքի գնման եւ մաքսատուն հասցնելու փաստաթղթերն ամբողջական չեն, մաքսազերծումն իրականացվում է կողմնորոշիչ՝ «հսկիչ գների» մեթոդով, երբ ներկրողից համապատասխան տոկոսները գանձվում են` ելնելով նրանից, թե տվյալ ավտոմեքենան, ըստ մաքսայինի, Հայաստանում ինչ արժե:

 

Ըստ երեւույթին, ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը «թույլ չի տվել» Սերգեյի ներկրած «Mercedes-Benz CLK 320»-ի նկատմամբ կիրառել «գործարքի գնի» մեթոդը: Գագիկ Խաչատրային ուղղված դիմումին պատասխանել է վերջինիս առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Աֆրիկյանը՝ մերժումը հիմնավորելով նրանով, որ « …ներկայացված փաստաթղթերում բացակայում են Վրաստանի Փոթի նավահանգստում ավտոմեքենայի բեռնաթափման եւ մինչեւ ՀՀ մաքսային սահման տեղափոխման համար կատարված հիմնավոր ծախսերը»:

 

«Նրանք այնքան են տարված մերժումով, իրենց համար ամեն ինչ այնքան ձեւական բնույթ է կրում, որ անգամ չեն էլ ուսումնասիրել դիմումին կից ուղարկածս փաստաթղթերը,- ասում է Սերգեյ Գրիգորյանը,- այլապես այդ փաստաթղթերը նույնիսկ հպանցիկ թերթելիս կտեսնեին, որ մեքենան ներկրվել է ոչ թե վրացական Փոթի, այլ Բաթումի նավահանգիստ»:

 

Եթե ավտոմեքենան Հայաստան ներկրելուց հետո 10-օրյա ժամկետում չես մաքսազերծում, գործի է դրվում տույժ-տուգանքների մեխանիզմը: Դրանից խուսափելու համար Սերգեյը «Mercedes-Benz CLK 320»-ը հանձնել է ՊԵԿ-ի պատասխանատու հսկողությանը եւ հուլիսից մինչ օրս մաքսատան ավտոկայանատեղիում դրա կանգառի յուրաքանչյուր օրվա համար վճարում է 1300 դրամ:

 

Նա Գագիկ Խաչատրյանին երկրորդ դիմումն է գրել՝ դրան դարձյալ կցելով «բացակայող» հիմնավոր փաստաթղթերը: Սակայն ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Աֆրիկյանը, մոռանալով մերժման համար բերած իր նախորդ հիմնավորումները, այս անգամ էլ նշել է, թե «ներկայացված փաստաթղթերում բացակայում է ճապոնական Յոկոհամա քաղաքից մինչեւ Նագոյա նավահանգիստ եւ նավահանգստում նավի տախծտակամածի վրա տեղադրելու համար կատարված վճարները»:

 

«Ներկայացված թիվ 133342 հաշիվ-ապրանքագրում բացակայում են նաեւ փաստաթուղթը տրամադրող պաշտոնատար անձի տվյալները (անուն-ազգանուն, պաշտոն): Թիվ 11135 հաշիվ-ապրանքագրում «Georgian Cargo Group» կազմակերպության հասցեն է Թբիլիսի, Ճավճավաձե 80, սակայն թիվ MSCUJ0859399 Bill of Landding (հասցեն նշված է) Կոստավա 67, որը հակասություն է առաջացնում ներկայացված փաստաթղթերում»,- գրել է գեներալ-մայոր Աֆրիկյանը՝ միաժամանակ նշելով, որ թիվ MSCUJ0859399 Bill of Landding փաստաթուղթը «ստորագրված չէ, բացակայում է ստացողի բնակության հասցեն եւ ստորագրված է ոչ այն սուբյեկտի կողմից, որը փաստացի իրականացրել է ավտոմեքենայի տեղափոխումը»:

 

 

«Ես Գագիկ Խաչատրյանին երրորդ դիմումը գրեցի՝ մանրամասն հիմնավորելով, որ արդեն իսկ իրենց տրամադրած հաշիվ-ապրանքագրում հատուկ տողով ընդգծված է Յոկոհամայից Նագոյա ավտոմեքենայի տեղափոխման ծախսը (300 դոլար), որ ավտոմեքենայի տեղափոխումը Վրաստան փաստացի իրականացրել է հենց «Georgian Cargo Group» ընկերությունը, կրկին ներկայացրի 133342 հաշիվ-ապրանքագիրը՝ փաստաթուղթը տրամադրող պաշտոնյայի տվյալներով հանդերձ... Ուղարկեցի նաեւ այս ընկերությունից ստացված մեր հարցման պաշտոնական պատասխանը, որ հասցեների հակասության մասին խոսք լինել չի կարող, քանի որ ընկերությունը գրասենյակ ունի եւ Ճավճավաձե 80, եւ Կոստավա 67 հասցեում»,- պարզաբանում է Սերգեյը:

 

Այս երրորդ դիմումին ի պատասխան՝ ՊԵԿ առաջին տեղակալը նշել է, որ մերժման հիմնավորումները ներկայացվել են նախորդ 2 գրություններում: Վերջ, ՊԵԿ-ը հարցը փակված է համարում եւ Սերգեյից պահանջում է մաքսազերծման համար, ի հեճուկս ՄՕ 87-րդ հոդվածի, վճարել մոտ 1/3-ով ավելի գումար:

 

Առհասարակ, ՄՕ 87-րդ հոդվածը, կարելի է ասել, որ արտոնյալների համար է: 2010թ. հունվարից մինչեւ 2012թ. օգոստոս ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներմուծված ավտոմեքենաների միայն կես տոկոսն է մաքսազերծվել այս հոդվածի կիրառությամբ՝ «գործարքի գնի» մեթոդով: Ըստ երեւույթին, այս կես տոկոսի մեջ են մտնում ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները, մեր երկրի օլիգարխ-չինովնիկներն ու նրանց մերձավոր շրջապատը:

 

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանի հարցման առնչությամբ ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալը հայտնել է, որ նշյալ ժամանակահատվածում ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներկրված 55 հազար 747 մարդատար ավտոմեքենայից ընդամենը 314-ն է մաքսազերծվել ՀՕ 87-րդ հոդվածի կրառությամբ: Զավեշտն այն է, որ այսքանով հանդերձ՝ գեներալ-մայոր Աֆրիկյանը նշել է, թե «գործարքի գնի» մեթոդով դիմումների համատարած մերժման վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

 

Իսկ ովքե՞ր են այդ 314 ավտոմեքենաները ներկրել, եւ ի՞նչ մակնիշի ու գնի ավտոմեքենաներ են դրանք: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը հրաժարվել է հարցին պատասխանել՝ դրանք համարելով գաղտնիք պարունակող տեղեկություններ:

 

Սերգեյ Գրիգորյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՊԵԿ-ին իր ներկրած «Mercedes-Benz CLK 320»-ի մաքսային արժեքը որոշել «գործարքի գնի» մեթոդով եւ փոխհատուցել ՊԵԿ-ի կամայականության արդյունքում իր կրած վնասները: Դատավարությունը դեռ չի սկսվել: Սերգեյն ասում է, որ դատարանի միջոցով պահանջելու է նաեւ գաղտնազերծել արտոնյալների ցուցակը:

  • Like 1
Link to comment
Share on other sites

Իրանի քաղաքացիները նստել են Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքին և կոտրել այն

 

12:02, 15 նոյեմբերի, 2012

 

Նոյեմբերի 15-ին` ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Մալիբու» այգու մոտ տեղադրված Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը 2 օտարերկրացի կոտրել են:

 

Նույն օրը` ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Մաշտոցի պողոտայից բաժին են հրավիրել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 1984 թ. ծնված Ֆարշիդ Ա.-ին և 1986 թ. ծնված Ֆարշադ Ա.-ին:

 

Պարզվել է, որ նոյեմբերի 14-ին` ժամը 23.30-ին, «Մալիբուի» այգում Ֆարշիդ Ա.-ն նկարվելու համար նստել է Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքին և անզգուշորեն կոտրել:

 

Ոստիկանությունը հայտնում է, որ նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

Link to comment
Share on other sites

ՊՆ աշխատակիցները փորձել են զորամասից զգալի չափերի ձեթ եւ խոզի միս հափշտակել

 

 

Նոյեմբեր 22, 2012 | 00:32

 

Հայաստանի ՊՆ թիվ N զորամասում անձեռնմխելի պաշարների պահեստարանի պետը եւ պահպանման բաժնի պետը փորձել են զգալի չափերի ձեթ եւ խոզի միս հափշտակել: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը դատարան է ստացվել նոյեմբերի 21-ին:

 

Գործի նյութերի համաձայն, 27-ամյա Կ. Գ.-ն եւ 28-ամյա Մ. Գ.-ն ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ թիվ N զորամասում որպես համապատասխանաբար անձեռնմխելի պաշարների պահեստարանի պետ եւ պահպանման բաժնի պետ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք իրենց վստահված պետական գույքից յուրացման եղանակով Երեւան քաղաքի բնակիչ 39-ամյա Հ. Մ-ի օժանդակությամբ, վերջինիս ավտոմեքենայով փորձել են հափշտակել զգալի չափերի` ընդհանուր 142870 դրամ արժեքով ձեթ ու խոզի միս, սակայն հանցագործությունը իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն կարողացել հասցնել:

 

Երեքի դեմ էլ քրեական գործ է հարուցվել 179 հոդվածի 1-ին մասով`յուրացնելը կամ վատնելը` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

 

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Անչափահաս աղջկան 20.000 դրամով 3 օրով վաճառել էր կալանավայրից վերադարձած ծանոթին

 

23:34, 4 դեկտեմբերի, 2012

 

Ոստիկանություն: Անչափահաս աղջկան 20.000 դրամով 3 օրով վաճառել էր կալանավայրից վերադարձած ծանոթին

Link to comment
Share on other sites

Brazzaville Crash: Five Armenians Die Flying Plane with Forged Documents

 

Vahe Sarukhanyan

 

 

http://hetq.am/static/news/b/2012/12/21233.jpg 12:27, December 5, 2012

 

On the evening of November 30, an Ilyushin Il-76T plane crashed when attempting to land at the Maya-Maya Airport in Brazzaville, the capital of the Republic of the Congo.

The plane was on a cargo flight from Pointe Noire to the capital when it crashed short of the runway in bad weather.

All seven crew members, five of them from Armenia, one police officer on board the aircraft, and 26 people on the ground were killed, and 14 people on the ground were injured.

Aljazeera initially reported that the plane belonged to the Trans Air Congo company and that it was carrying out cargo runs for another local airway Aéro-Service. Trans Air quickly denied that the plane was theirs. It later turned out that the plane belonged to the Armenian company Rich Airways.

Rich Airways, along with eleven other airways, is registered in Armenia with the Civil Aviation Agency. In the RA State Registry, one Sergey Kocharov is listed as the owner.

In a letter to Hetq, airplane Captain Vitali Poghosyan writes that the plane actually belongs to another company with the same name that is registered offshore. Poghosyan says that those who died in the Brazzaville crash were his friends.

In general, many airways registered in Armenia operate overseas, mostly in Africa and the United Arab Emirates. Three years ago, Ishkhan Zakaryan, President of the RA Control; Chamber, noted that airlines register in Armenia because it is free of charge. The taxes they pay the Armenian government are minimal at best when compared to Armavia or ArmAero.

http://hetq.am/static/content/banak/lwO1FjY7TcsqDLffVUl5YsP6Li.jpgIn his letter, Poghosyan also writes that Rich Airways belongs to Deputy Head of the RA General Staff, Lieutenant-General Stepan Galstyan, but that the company is registered in his wife’s name. Poghosyan says four other planes belonging to Galstyan also operate in Africa. He estimates that $9 million was spent to acquire the planes.

Poghosyan also points out that the young general had only four years of peace time service before rising to his present rank and that he never attended any military academy.

According to the RA Ministry of Defense website, Stepan Galstyan served in the Soviet military from 1983-1992 and that he graduated from the Armavir Military Pilots Aviation Academy in 1988.

Naturally, the ministry has refuted the above information regarding Galstyan and says it’s an attempt to smear the good name of the military.

But what’s more important is the plane itself, rather than who owns the company. Pilot Poghosyan claims that the plane had been operating in the Congo for 16 months and illegally for the past four.

Poghosyan goes on to claim that the plane’s documents had been forged and the Congolese aviation authorities were in a panic when this was discovered.

The pilot says that, in fact, the documents of all Rich Airways planes are forged and that the plane that went done and its crew were not insured.

Poghosyan, who is now working in Africa, says the plane couldn’t fly without crew insurance. The fact that the plane never underwent a technical inspection deprived it of being insured as well.

Poghosyan writes: “So who is responsible regarding the compensation of the families and third parties. And why didn’t the RA Civil Aviation Administration react in a timely fashion? This agency has been turned into a commercial body rather than an administrative one. In all probability, they will claim that the plane was never registered in Armenia in the first place.”

On the website of the «Ilyushin Aviation Complex», the manufacturer of the IL model planes, are listed the operating life spans of the Il-76 planes. The plane that crashed in the Congo isn’t listed there. However, we see that nine of the eleven Il-76 planes registered in Armenia have surpassed their estimated lifespan.

http://hetq.am/static/content/banak/Untitled-3.jpg

The question naturally arises, how many of the nine “expired” planes are still taking to the skies, endangering the lives of crew and passengers alike.

Top photo by AP

Link to comment
Share on other sites

  • 3 weeks later...

http://youtu.be/uiSitIT3Ty8

 

Երեւանում անհայտ անձինք այս անգամ էլ կոտրել են լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանի արձանը, որը տեղադրված էր Օպերայի հարակից տարածքում:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ վնասել էին Երեւանի Չարենցի տուն-թանգարանի մոտակայքում տեղադրված Հրանտ Մաթեւսյանի արձանը, Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանը, որը վերականգնելուց հետ նորից տեղադրվել է:

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Հաց են կերել, փոխարենը` կճուճ տվել

Լարիսա Փարեմուզյան

 

19:21, 17 հունվարի, 2013

 

Երեկ Լոռու մարզի Հաղբատ գյուղի մի խումբ բնակիչներ հաղորդագրություն էին ուղարկել «Հետքին», որտեղ ահազանգում էին Հաղպատ գյուղի տակ գտնՀվող` Ալավերդու գերեզմանոցի դիմաց, գազալցակայանի կողքին գտնվող «Աթոռիկ» ռեստորանի բակում ընկած մի քանի կավե մեծ կճուճների մասին. «Դրանք պատմամշակութային արժեք են ներկայացնում իրենցից: Գիտենք, որ դուք ջանացավ կլինեք պատմական արժեքների նկատմամբ և կահազանգեք պատկան մարմիններին: Խնդրում ենք պարզել, թե նշված ռեստորանի սեփականատերը ինչ իրավունքով և որ պատմական հուշարձանից է ձեռք բերել այդ կճուճները: Չէ՞ որ դրանք չի կարելի սեփականաշնորհել»,- հայտնում էին հաղպատցիները:

 

Այսօր «Հետքը» այցելեց «Աթոռիկ» ռեստորան. «Հո չեմ գողացել: Դե, ծախել են, առել եմ»,- ասաց ռեստորանի սեփականատեր Գարիկ Թանթուշյանը: Վերջինս հրաժարվեց հայտնել, թե ումից և որտեղից է գնել կճուճները. «Մեկը ծախել է, մեկ` հաց ա կերել, փողը չի կարողացել տա, փոխարենը կճուճ է տվել»,-ասաց նա:

 

Գարիկը նաև հայտնեց, որ հողում թաղված շատ կճուճներ կան Հաղպատի անասնագոմերի մոտ և գյուղի այլ տարածքներում: Հաղպատցիները գտնում են, որ կճուճները պետք է ուսումնասիրվեն ՀՀ մշակույթի նախարարության մասնագետների կողմից և պարզեն, թե որ դարի արժեքներ են դրանք:

Link to comment
Share on other sites

: http://hetq.am/static/content/lori/haghpat/karasner/kchuchner-3.jpg

http://hetq.am/static/content/lori/haghpat/karasner/kchuchner-2.jpg

http://hetq.am/static/content/lori/haghpat/karasner/kchuchner-6.jpg

http://hetq.am/static/content/lori/haghpat/karasner/kchuchner-4.jpg

http://hetq.am/static/content/lori/haghpat/karasner/kchuchner-1.jpg

http://hetq.am/static/content/lori/haghpat/karasner/kchuchner-5.jpg

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Չափումները վկայում են, որ Ծիծեռնակաբերդի խճուղին կառուցվել է «ատկատներով»

Դանիել Իոաննիսյան

 

18:47, 26 հունվարի, 2013

Հիրավի, ոչ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանում ճանապարհային շինարարությունը կատարվում է «ատկատներով» ու պետական գումարների գրպանումներով: Սակայն շատերին թվում էր, թե դա անվերահսկելի է, քանի որ լուրջ փորձաքննություն է ենթադրում:

 

Մենք որոշեցինք ձեռքի տակ եղած միջոցներով ստուգել վերջերս կառուցված Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկության գոտիների լայնությունը և դրա համապատասխանությունը ստանդարտներին... Պարզվեց, որ գրպանումների ապացույցները աչքի առջև են:

 

Այսպիսով, Ծիծեռնակաբերդի խճուղին ունի (յուրաքանչյուր ուղղությամբ) երթևեկության երկուական գոտի, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը, համաձայն պետական ստանդարտների, պետք է լինի 3,5 մետր: Ըստ այդմ, փողոցի (խճուղու) լայնությունը պետք է լինի 14 մետր:

 

Այնուամենայնիվ, բազմաթիվ տեղեր չափումներ անելով՝ չկարողացանք գտնել գեթ մի հատված, որտեղ աջ գոտու լայնությունը լիներ 3,4 մետրից ավելի, իսկ ձախ գոտունը՝ 3,15 մետրից: Իսկ տեղ-տեղ գոտիների լայնությունը կամ, ավելի ճիշտ, բարակությունը հասնում էր 2,8 մետրի...

 

Հանրագումարի բերելով չափումները՝ նշենք, որ խճուղու մի քանի հատվածում (արագաչափ սարքի մոտ, հանգույց-կամուրջի տակ և այլ) կատարված փողոցի լայնության չափումների միջինը 14 մետրի փոխարեն կազմում էր մոտ 12,5-12,8 մետր:

 

 

 

Այսինքն՝ շուրջ 2 կմ երկարություն ունեցող Ծիծեռնակաբերդի խճուղու լայնությունը պետ. ստանդարտից մոտ 1,5 մետրով (մոտ 10 տոկոսով) պակաս է:

 

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ դա բավականին լուրջ անհարմարություններ է ստեղծում վարորդների համար՝ վթարային իրավիճակների պատճառ է դառնում՝ դա նաև, ինչպես նշեցինք, պետական միջոցների գրպանում է:

 

Առաջիկայում կփորձենք գնահատել, թե որքան գումարի վնաս է հասցվել պետությանը, բայց կարող ենք մոտավոր ասել, որ խոսքը հարյուրավոր միլիոն դրամների մասին է:

 

Հույս ենք հայտնում, որ իրավապահ մարմինները, հիմք ընդունելով սույն հրապարակումը, կնախաձեռնեն քննություն, կպատժեն մեղավորներին և միջոցներ կձեռնարկեն պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...