-
Posts
9,923 -
Joined
-
Last visited
-
Days Won
41
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Arpa
-
Ayo Movses,yes al nmnaapes qez voghjagourem Bayts khndrem, aghajem yev paghatim or furkeren chi khoses. Please, when we speak about Armenian culture, and Armenian foodstuff, let us at least use their Armenian names, not that g-damn language. The reason whyI will not open those so called At,rmian cookbooks and spend hours looking for Armenian names of our delicacies.
-
ԶՐՈՒՅՑ 9.+++++ ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՒ ՏՐԷ ԱՄԻՍԸ++++ Հայերս զարմանալի ենք. երեւի միակ ազգն ենք, որ ունենք գրի աստվածՙ Տիր : Ունեցել ենք նաեւ մեր ամսանունները, որոնց շարքում է նաեւ տրե ամսանունը: Տեսնենք, թե այս տրե բառն ինչպես է մեկնաբանվում հայոց լեզվի բառարաններում եւ առանձին մեկնիչների կողմից: Ինչպես գիտենք, Տիր աստվածը հայոց մեջ դպրության, պերճախոսության, գիտությունների եւ արվեստների աստվածն էր: Համարվել է Արամազդ աստվածահոր ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակն ու երազների մեկնիչը, ննջեցյալների հոգիները անդրշիրիմյան աշխարհ ուղեկցողը, նրանց չար ու բարի գործերի գրանցողը: Տիրի տաճարը գտնվում էր Վաղարշապատի եւ Արտաշատի միջեւ: Նա գրող էր. մատյանում գրում էր մեռնողների անունները: Եվ երբ ասում ենքՙ գրողը քեզ տանի , ցանկանում ենք, որ Տիրը մարդու անունը գրի իր մահվան մատյանում: Աստծու անունը ծագում է հնդեվրոպական նախալեզվի տիրէ բառից. այն նշանակել է «փայլել, երեւալ», որից ցեղակից լեզուների մեջ զարգացել են «օր, երկինք, աստված» իմաստները: Հայերենում այդ արմատից են ծագել նաեւ տիվ բառը եւ Տիր աստծու անունը: Տիրը նախապես եղել է ընդհանրապես աստված, բայց հետագայում ավելի հզոր աստվածներիՙ Հայկի, Արամազդի պաշտամունքի հետեւանքով դարձել է գիտության եւ ճարտարության աստված: Տեսնենք, թե ինչ կապ կա Տիր աստծու եւ հին հայկական տրէ ամսանվան միջեւ, որը հայոց չորրորդ ամսվա անունն է: Կարծիք կա, որ դեռեւս հեթանոս Հայաստանում դպիրները կախարդական, մոգական բանաձեւեր էին գրում, գիր էին անում, գրող էին: Այդտեղից էլ առաջացավ ժողովրդի վախն ու ակնածանքը գրողների նկատմամբ, նրանց ամենազորության նկատմամբ. չէ՞ որ նրանք կարող էին գիր անելով տնօրինել բախտն ու ճակատագիրը: Այդպես գրողները աստիճանաբար ժողովրդի աչքում աստվածացվեցին: Եվ դարերի ընթացքում առաջացան գրողը քեզ տանի, գրողի ծոցը գնաս դարձվածները: Տիր աստծու եւ տրե ամսանվան կապը դեռեւս 19-րդ դարում նշել է անվանի հայագետ Հյուբշմանը, սակայն այդ ստուգաբանությունը մերժվել է Հր. Աճառյանի կողմից: Ըստ նրա «Հայերեն արմատական բառարանի»ՙ տրէ բառն առաջացել է պահլավերեն tir բառի գավառական մի ձեւից: Իսկ Էդ. Աղայանը դժվարընդունելի է համարում այդ ստուգաբանությունը, պատճառաբանելով, որ հին հայոց ամսանունները սեռական հոլովով են կազմվածՙ քաղոց, մարգաց եւ այլն: Այսպես պետք է մտածել նաեւ տրէ ամսանվան մասին եւ համարել այն սեռական հոլով: Այսինքնՙ Տրէ ամսանունը ներկայացնում է մեր Տիր աստծու անվան սեռականը, եւ նշանակել է «Տիրի ամիս»: Տիր աստծու անունից են առաջացել նաեւ հայերեն Տիրիդատ (Տրդատ) «Տիրի ընծա», Տիրան «Տիրից ծնված» եւ այլ անուններ: Նախ ասենք, որ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում», տարօրինակորեն, այս բառն ընդհանրապես չկա: Ըստ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի, տրէ -ն հայոց ամսանուն էՙ նոյեմբեր-դեկտեմբերի միջեւ: Այստեղ ստուգաբանությունը կապվում է ցերեկները կարճանալու եւ գիշերները երկարելու հետ: Ըստ Գրիգոր Տաթեւացու, տրէ բառը պարունակում է տիրոջ խորհուրդը. այդ ժամանակ Աստված տիրեց արարածներին: Ստ. Մալխասյանցն իր «Հայերեն բացատրական բառարանում» գրում է, որ տրէ բառն առաջացել է պահլավերեն tir բառից, որն այնտեղ նշանակում է արեգակնային չորրորդ ամիսը: Ըստ անշարժ տոմարի, համապատասխանում է նոյեմբերի 9-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը ժամանակամիջոցին: Հայկական հանրագիտարանում կարդում ենք. ՏՐԵ - հայկական հեթանոսական տոմարի չորրորդ ամիսը: Կապվում է Տիր աստծու անվան հետ :
-
Are you sure it is not Toros-Khan-ian, like Yeprem Khan. Maybe even Torgom-ian. Also see Toros Ishkan in Raffi's David Bek.
-
Armav from Armau, add the KH in the beginning and see what you get See #16 here; http://hyeforum.com/index.php?showtopic=11612&st=0
-
ԶՐՈՒՅՑ 3. ++++ ԱՍՏՎԱԾ --ԱՍՏՈՒԱԾ +++++ Քանի որ «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն», ապա մեր զրույցները կսկսենք Աստծու անունից: Մենք երբվանի՞ց ենք Արարչին կոչել Աստված, արդյո՞ք հայերեն է հայ Աստվածը, ի՞նչ են ասում այս մասին տարբեր գիտնականներ: Աստծուն սեմական ազգերը կոչում են Էլ, Ելոհիմ, Ալլահ , հնդիկները, հռոմեացիները, հույներըՙ Տեա, Տեուս, Թեոս, Զեւս , պարսիկներըՙ Խյոդա , գերմանացիներըՙ Գոթ , սլավոններըՙ Բոգ եւ այլն: Տեսնենք, թե որտեղից է գալիս մեր Աստված բառը, բնիկ հայերե՞ն է, փոխառությու՞ն, որքա՞ն հին է: Հայերեն Աստված անունը գալիս է խոր անցյալից: Կարծիքներ կան, որ Աստվածը եղել է մեր գլխավոր եւ ամենահին աստծու անունը: Հետագայում այն դադարել է հատուկ անուն լինելուց: Հայկական պանթեոնում Աստվածի տեղը գրավել են հետագայում հայտնված աստվածներըՙ ասորական Բարշամը , պարսկական Արամազդը , հրեական Եհովան եւ այլն: «Աստուածը կամ Աշտուաշը պարզ երեւում է հայասական Աշտուաշ դիցանվան մեջ», - գրում է Մ. Գավուգչյանը: Այսինքնՙ դեռեւս հայ ժողովրդի կազմավորման փուլում նա մեր աստվածն էր: Այնուհետեւ Աշտուաշ - Աշտի - Արդի - Արա անցումով համարում է, որ մեր գլխավոր աստվածը Արան է եղել: Ի միջի այլոց, նշենք, որ Աստված բառը, գրված բոլոր տառերով, երբեւէ չի հանդիպել մեր հին մատենագրության մեջ, այլ միայն պատվանշանովՙ ԱԾ: Դա է նաեւ պատճառներից մեկը, որ ոմանք համարում են, թե մեր աստծու անունը կարող էր հնչել Ազդուած : «Շատ իմաստասիրական եւ ընտիր գյուտ, եթե ստույգ լիներ, կամ ած մասնիկը չլիներ, եւ ապա ու մասնիկը բացակայեր, որովհետեւ ազդ -ը եւ ազդու -ն ավելի հզոր են կամ ներգործող են հասկացվում, քան ազդված -ը», - գրում է Ղ. Ալիշանը: Իսկ հայտնի բանասեր Մկրտիչ Էմինը համարում է ոչ թե «աստ ածող», այլ «հաստատող եւ հաստատված» լինելը: «Հաստված, իբրեւ անփոփոխ հաստատություն»: Իսկ ի՞նչ են ասում սեպագրերը: Վանի հարավ-արեւմտյան կողմում, Խորխոր ժայռի հարթեցված երեսին պահպանվել է Բիայնա-Նաիրի երկրի ամենախոշոր սեպագիր արձանագրությունըՙ գրված Արգիշտի Ա-ի կողմից: Մինչ ինքը եղած ընթերցումներին կասկածելովՙ արեւելագետ Գ. Ա. Մելիքաշվիլին վերականգնում է բնագրի անհասկանալի մի բառակապակցությունՙ astiu ziirbilani : Երկրորդ բառի առաջին zi վանկը միացնելով առաջին բառին (հիշենք, որ սեպագրերը հիմնականում վանկագրեր են) ստանում է astiuzi irbilani եւ վերականգնում ճիշտ տեսքըՙ «Արգիշտին ասում է. ես լսեցի, թե, իբր, Էտուինի երկրում գողացել են Արդինի քաղաքի astiuzi-ին»: Այսինքնՙ գողացել են աստվածին, նրա կուռք արձանը: Մելիքաշվիլին համարում է, որ astiuzi -ին հայերեն աստուած բառն է: Աստուած բառի գործածության օրինակն առկա է նաեւ Մենուա արքայի մի սեպագիր արձանագրությունում, որը գտնվել է Վանում: Այստեղ վիմագիրը կրկնված է երեք անգամ. երեքի մեջ էլ աստված -ը կա նույն ձեւովՙ asihuse . «Իշպուինիի որդի Մենուան asihuse-ի այս տունը կառուցեց»: Այսինքնՙ աստծու տունը կառուցեց: Կան նաեւ հարեւան երկրների աստվածանուններից փոխառություններ համարողներ: Ըստ Մառիՙ հայերեն աստուած-ը փռյուգիական հայտնի աստված Sawazios-ից է փոխառված: Սա նախապաշարված այն տեսության հետեւանքն է, ըստ որի հայերը Բալկաններից են գաղթել: «Փռյուգիական Սաբաձիոսի անունից են բխեցնում Մառը եւ, նրա հետեւողությամբ, Աճառյանը, հայերեն աստուած բառը, որ հնչյունապես քիչ հավանական է», - գրում է Գ. Ջահուկյանը: Մառը մեկ այլ վարկած էլ է առաջ քաշում, թե արդյո՞ք հաբեթական չէ աստված բառը, որ հետո Փռյուգիա եւ այնտեղից էլ Թրակիա է անցել. հայերենի մեջ տ ձայնը համարում է հետո ավելացած, հին արմատական ձեւըՙ ասված: Գեղեցիկ վարկած, եթե հիշենք, որ ի սկզբանե էր բանը եւ բանն Աստված էր, այսինքնՙ ասվածն էր, խոսքն էր Աստված: Դարձյալ ամեն տեղ փնտրում ենք մեր Աստծու արմատները, բացի մեր միջից: Ով էլ պնդում է, թե աստված բառը հենց բնիկ հայերեն է, նրան տարբեր պիտակներ են կպցնում: «Մատյանում ասվում էր, թե հին հայկազունները իրենց գերագույն Աստված ճանաչում էին Նոյին, որ երկինքն է, եւ Արետիա (մի՞թե Արարատ) անվամբ նրա կնոջըՙ Երկրին» , - վկայակոչում է Ղ. Ալիշանը եւ շարունակում. «Եթե Հայկը Հաբեթի թոռան թոռն էր, նրա աստվածապաշտությունը հավանական էր, ինչպես հավանական եւ ստույգ էլ է, որ մինչ նահապետների մի քանի սերունդ, ցեղերի մոտ տեղ-տեղ ուղիղ աստվածապաշտություն կար: Նախ Բելը մտցրեց կռապաշտությունը կամ պատկերապաշտությունը, իսկ ըստ ոմանցՙ Սեմի ցեղից Աբրահամի հայրը կամ պապը»: Այսինքնՙ հայերս պաշտել ենք Նոյի աստծուն, հետո Բելը կամ Աբրահամի հայրը ստեղծել են կռապաշտությունը, Հայկը ընդդիմացել է, հավատարիմ մնացել իր Աստծուն: Բայց, ի վերջո, օտար աստվածները գրավել են նաեւ Հայոց երկինքը: Իսկ հրեաները աշխարհին են տվել իրենց աստծունՙ Եհովային, իբրեւ միակ աստծու: Հայերը նորից վերադարձել են իրենց միակ աստծուն Քրիստոսի միջոցով: Այս առիթով արժե հիշատակել Արտակ Մովսիսյանի մի ուշագրավ դիտարկում. «Ինչպես տեսանք, Հին Կտակարանի կարեւորագույն դրվագներում (Եդեմ, ջրհեղեղ եւ այլն) Հայաստանը հանդես է գալիս իբրեւ «արեւելք»: Ելնելով դրանիցՙ չի՞ կարելի արդյոք ենթադրել, որ Նոր Կտակարանում եւս հիշատակվող մոգերն արեւելքից, որոնք առաջինը եկան ողջունելու Հիսուս Քրիստոսի ծնունդը, Հայաստանի քրմերն էին...»: Ահա մինչեւ ուր է առաջնորդում մեզ մեր Աստվածըՙ դեպի անհիշելի ժամանակներ եւ անտեսանելի ապագա:
-
So, Yervat, you think it is funny? I am not laghing!!! No, no. You will get double kov kaka, cow dung from me. Even though I know it, I don't speak that cursed non-langauge of dolma and bsturma. I think Movses has been bringing it up to just get my dander up. TRY AGAIN!!! And see if I will respond in a civil manner, without the use of toxic words.. Just remember, this is HyeForum, not mehmethamidoghlu forum. Here we speak Armenian, not ahmedian.
-
Above we saw our Female deities, like Anahit, Astghik and Nane. Next will be some of our male gods, Astwats,*** the proper name of our pricipal god, which in time became a common generic name of the judeo-christian god. And Tir, from which the word TER- Master, Lord and tanter (land) lord are derived.** **If we spell the word properly as in traditional orthography, with letter E , not Yech we will see how TER turns to TIR and visa versa, as in tiratsou and tiramayr. My wish is that the above author would expand the list all the way from Haik, to Ara, Aram, Aramazt ****to Vahagn etc. not to forget Tork of Angegh, hopefully he will not repeat that highly self deprecating, bigoted and biased .interpretation of Angegh as Ugly. I wish I could find who that clown was that interpreted Angeghya as Ugly, and strangle him. Some of us may think we know the Armenian language but don’t know that angegh (the town) does not mean tgegh (ugly). When our so called historian, linguists and mythologists act as clergy and visa versa. Pleas search and see what we have said about Haik, Ara, Vahakn, Tork et al. ***Astuwats please, not AstVats. Yes I can pronounce the English W/ oua, unlike some of us would pronounce Watertown as vatertav@n, and tawar as in taur-os , not taVar.. **** Who took from whom? Did the Persians take Aramazt and converted it to Ahuramazta, Ormizt, or visa versa? Aramazt. http://upload.wikimedia.org/wikipedia/commons/a/ad/Mount_Nemrut.jpg http://upload.wikimedia.org/wikipedia/commons/a/ad/Mount_Nemrut.jpg
-
Shun@ shnits, yerkousn el mi tnits. Dog to dog, both from the same (dog)-house. Anyone here know the meaning of the Armenian word qtsnil? To sidle, to lick a**. Like -brown nosing-. That netanyahoodi is so full of s**it, his eyes are turning brown. http://www.bbc.co.uk/news/world-middle-east-21902273
-
ԶՐՈՒՅՑ 23. +++++ Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ++++ ՄԽԻԹԱ՞Ր ++++ Ինչո՞ւ ենք առանձնացրել Մխիթար անունը: Պարզվում է, որ շատ հետաքրքրական կազմություն եւ իմաստ ունի իր մեջ պահածՙ առաջին հայացքից չերեւացող: Մխիթարը հայերեն արական անուն է: Նշանակում է «սփոփանք, մխիթարանք, ամոքանք»: Առաջացել է հայերեն մի՛ խիթար ձեւից: Իսկ խիթել (կամ խիթալ ) բառի արմատն է խէթ , որը նշանակում է «խղճի խայթ», «կասկած, վախ»: Խիթալ նշանակում է «հոգս անել, վախենալ, մտատանջվել»: Ու երբ ասում ենքՙ մի՛ խիթար, ապա ասում ենք. «Հոգս մի՛ ունեցիր, մի՛ մտատանջվիր, մի՛ վախեցիր»: Ահա թե ինչ խորհուրդ ունի իր մեջ Մխիթար անձնանունը, որը ինչ-որ չափով բարեմաղթանք է, ինչ-որ չափով օրհնանք: Շատ նշանավոր Մխիթարներ ենք ունեցել. թվենք մի քանիսին: Մխիթար , նշանավոր ճգնակյաց, Թանահատի վանքի հիմնադիր: Մխիթար Հերացի, բժիշկ եւ աստղաբաշխ, գիտեր արաբերեն, հունարեն, պարսկերեն, նշանավոր գործերից մեզ է հասել «Ջերմանց մխիթարություն» բժշկական աշխատությունը, որը գրել է կաթողիկոս Գրիգոր Տղայի պատվերով եւ աջակցությամբ: Նրա խնդրանքով Ներսես Շնորհալին գրել է իր տաղերից մի քանիսը: Ահա թե ինչ «Վերնատուն» ենք ունեցել ժամանակին: Մխիթար Գոշ , նշանավոր առակագիր: 1184 թվականին գրել է իր նշանավոր Դատաստանագիրքը, որը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով: Մխիթար Սեբաստացի , Մխիթարյան միաբանության հիմնադիրը, միաբանություն, որը հայ գիտության եւ մշակույթի փարոս է աշխարհում: Այնտեղ հայերեն են թարգմանել օտար հին եւ նոր գրականության բոլոր նշանավոր երկերըՙ 1000 հատոր, կազմել ամբողջ հայ հին մատենագրությունը, գրել բառարաններ, հայոց պատմություն, գրականություն եւ այլն, եւ այլն:
-
ԶՐՈՒՅՑ 22. +++++ Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. +++++ ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ +++++ Հայերեն արական անուն է. կազմված Աստված եւ տուր բառերիցՙ իբրեւ «Աստծու տվածը»: Այս անունը մեր մեջ ձեւափոխվելով ու կրճատվելովՙ ստացել է զանազան ձեւեր, երբեմն փոխվելով մինչեւ անճանաչելիություն: Այսպեսՙ Ասծատուր, Ասվատուր, Ասպատուր, Ասատուր, Աստուր, Աստիկ, Ասպա, Ասո, Ծատուր, Ծատի , նաեւ Տատուր , եւ, վերջապես, Տատ : Այս անունները հայերի մեջ ավանդված են 14-րդ դարից: Հետաքրքրական է, որ «Աստծու տվածը» գաղափարը կա նաեւ հայերեն այլ անուններումՙ Խաչատուրՙ «Խաչի տվածը», Տիրատուրՙ «Տիրոջ տվածը», Քրիստոսատուրՙ «Քրիստոսի տվածը» եւ այլն: Համապատասխան անուններ կան նաեւ այլ ազգերի մեջ, օրինակՙ ասորականՙ Իլի-Վահաբա, եբրայականՙ Նաթանայել, պարթեւականՙ Բագարատ, թուրքականՙ Խուդավերդի, Ալլահվերդի, հունականՙ Թեոդորոս, լատինականՙ Դեոդատուս, գերմանականՙ Գոթգիբ, ռուսականՙ Բոգդան եւ այլն: Այս բոլոր անուններն էլ նշանակում են «Աստվածատուր, Աստված է տվել»: Հրաչյա Աճառյանն իր «Հայոց անձնանունների բառարանում» հիշատակում է 190 նշանավոր Աստվածատուրի: Նրանցից մեկի մասին կա մի այսպիսի պատմություն: Աստվածատուր Խթայեցի: Մանուկ էր, որին Խթայի հեծյալները գերելովՙ վաճառքի հանեցին: Բաղիշեցի Մխիթար անունով վաճառականը, որ Ատրպատականի, Ղումի, Շիրազի, Խորասանի, Սամարղանդի, Բուխարայի վրայով մինչեւ Հնդկաստան եւ Խթայ էր հասել, գնեց նույն մանուկին եւ հետը Բաղեշ բերավ, ուր, իբրեւ իր որդուն, պահում էր: Երեխան մեծացավ եւ ընդունեց քրիստոնեությունը, մկրտվեց եւ կոչվեց Աստվածատուր: 18 տարեկան պատանի էր արդեն: Թուրքերը չարախոսեցին, թե նա մահմեդականի որդի է եղել եւ պահանջեցին, որ ուրանա քրիստոնեությունը: Նա մերժեց: Սկսեցին տանջել. ծեծեցին, սառած գետնի վրա կապեցին, մեջքին կրակ վառեցին, կրակե հողաթափեր հագցրին, մարմինը սրով ծակոտեցին, ձեռքերի մեջ կրակ լցրին, հետո մոլլային հանձնեցին, որպեսզի կրթի, խրատի ու համոզի: Ամեն ինչ զուր անցավ: Ութ ամիս տանջելուց հետո քարկոծելով սպանեցին 1519 թ.: Նրա նահատակության վրա 30 տուն մի տաղ գրեց Գրիգորիս Աղթամարցինՙ հայերեն, պարսկերեն եւ թուրքերեն լեզուներով: Այսինքնՙ հավատից եւ անունից չի կարելի այդքան հեշտությամբ հրաժարվել եւ հայկական անունների փոխարեն Այբբենարանները լցնել Օֆիկ-Սոֆիկներով, Ռաֆիկ-Պետիկներով, Վալերիկ-Անժիկներով եւ այլն:
-
The next two names of males will be. 1. Astwatsatur, Assadur, Atur/Adour and many variations thereof. Yes, we know that it means God-given, however the author is unaware or dismisses that other languages have similar names in furko-Perso-Arabic like Alaverdi/Allah-verdi , Khoda-verdi etc. 2. Mkhitar. We know that it is based on the Armenian word mkhitarel, to console, to sympathize, yet once again the author is unaware that in the Arabic M(u)khtar means, blessed, chosen, i.e village chief. Why was Mkhitar Sparapet of Artsakh, (Arabic) Khamsayi Melikutiun named so?
-
The Liars’ Club is working overtime. The lies are getting bigger and bolder. Are we counting the hours and minutes to the Zero Hour? Remember that saddam was attacked for having killed/gassed his own people (kurds) in Halabja, and having WMDs, nklr and chemical weapons. Yes saddam was executed for his sins, but see what has been happening in Iraq, even today, ten years after.** Chemical Biological weapons? No talk of nklr ***yet!! For nklr go to the comedy club of telaviv- Tehran axis. http://news.yahoo.com/ambassador-no-evidence-chemical-syria-144508422--politics.html NATO? Read furkey. http://www.foxnews.com/politics/2013/03/19/us-commander-contingency-plans-under-way-for-possible-military-involvement-in/ ** http://www.armytimes.com/news/2013/03/ap-iraq-bombings-kill-65-decade-after-invasion-031913/ *** Here is a picture of Mr. NKLR http://agoratelegraph.com/wp-content/uploads/2011/12/imggeorge20w20bush3.jpg And his buddy What, me worry kid Alfred E Newman http://www.leconcombre.com/concpost/us/postcard4/alfred_e_neuman.jpg
-
Why are we honoring that SOB, son and grandson of a dog, a wolf in a sheeps clothing, the grandson of that murderer jemal qaqa. Let him kaka in his vartik. How is he advancing our cause? SCREW HIM!!! In what language is he presenting his thesis? Does he speak Armenian. Does he know how to say Barev, inchpes es? Why not ? Please show me that he is not planted from akakga to loll us to sleep. Rock-a-bye baby/ Qoun eghir balas. Did he revise and re-edit all the literature in ankaqa to use the G word? We are acting in a manner that my ancestors would say Jur@ chi tesats vartikn e var arnum/ Lowering ones pants before the sight of water Why are we so desperately naïve, like when the drowning will cling even to a snake of his kind. Did he re-edit the dictionary ro separate ermeni from gavur? Cant you see that he is shifting, diverting our concentration from a state perpetrated CRIME to a ONE person, his sonofadog grandfather jemal ?** **Just imagine that some of us will still refer to those dogs as P**ha/qaqa, as in talaat, enver etc, not to forget Andranik and Boghos Nubar.
-
Some famous Armens and Armenaks. Armen Garo http://en.wikipedia.org/wiki/Karekin_Pastermadjian Armenak Shamuradian http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AF_%D5%87%D5%A1%D5%B0%D5%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6 And the most famous Armen of all, Tigranian, best known, among others for his masterpiece, the Opera Anush. Note that he was a student of Makar Ekmalian, and perhaps Komitas. http://en.wikipedia.org/wiki/Armen_Tigranian
-
ԶՐՈՒՅՑ 18. +++++++++++++ Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ++++++++ ԱՐՄԷ՞Ն ++++ Արմենիա -ն, Արմանի -ն որպես երկրանուն առաջին անգամ հիշատակվում է աքքադական թագավորներ Սարգոնի եւ Նարամսինի (մ. թ. ա. 3-րդ հազարամյակ) հին սեպագիր արձանագրությունդների մեջ: Պարսիկ Դարեհ թագավորը եւս իր արձանագրությունների մեջ նշում է Արմինիա, Արմինա երկրանունը: Կան նաեւ ուրարտական հիշատակումներ: Հայ ժողովրդի Արմեն անվան ստուգաբանությամբ կամ ծագման հարցերով զբաղվել են մի շարք հայ եւ օտար գիտնականներ, բայց որեւէ մեկը դեռեւս չի տվել վերջնական լուծում: Բերենք ստուգաբանության մի քանի օրինակ: Արմեն անվան առաջին բաղադրիչըՙ ար -ը, պիտի հասկանալ «քաջ, արի», իսկ երկրորդ մասըՙ ման ՙ «մարդ»: Հայերենում ման բառը չի պահպանվել, բայց պահվել է մանուկ «փոքր մարդ» բառում: Այնպես որ, Արմեն նշանակում է «արի մարդ»: Այս ստուգաբանությունը չի ընդունում Գեւորգ Ջահուկյանը, համարելով, որ, իրականում, արի բառը այր բառից է առաջացել («տղամարդ, կենսուժ»): Ման բաղադրիչը մանուկի հետ չի կապվում, այլ գալիս է մեն «փոքր» արմատից: Եվ տալիս է իր ստուգաբանությունը. Արմեն անունը կապված է արմ (ն) «արմատ», զ-արմ «ցեղ, սերունդ» բառերի հետ: Կան կարծիքներ, որ Արմեն անունը առաջացել է ուրարտական առաջին թագավոր Արամեի անունից: Բոլոր ստուգաբանողները բաժանվում են երկու խմբի. մի մասը արմ -ը համարում է արմատական, մյուս մասը արմ -ը տրոհում էՙ Ար-մա : Օրինակ, պնդում են, որ Արամ -ը բաղկացած է երկու բառիցՙ Ար եւ ամ , որտեղ Ամ -ը կամ Ամա -ն Մայր աստվածուհին է, իսկ Ար -ըՙ արեւը, երկնքի աչքը, որով Ար-ամ նշանակում է «աչքը Մայր աստվածուհու»: Ռաֆայել Իշխանյանը գրում է, որ Արամ -ը առաջացել է Ար եւ արմ բառերից: Ար -ը այր բառի տարբերակն է. նշանակել է «արի, քաջ, խիզախ, տղամարդ», նաեւՙ «հայ»: Արմ -ը եւս բնիկ հայերեն բառ է, նշանակում է «սերունդ, զարմ, արմատ»: Արարմ նշանակել է «արի մարդ» կամ «հայի սերունդ»: Հետագայում Արարմ -ի ր -ն ընկել է, եւ Արարմ -ը դարձել է Արամ : Կան կարծիքներ, որ Արմեն, Արամ անունները ծագել են հայերի գլխավոր Արա աստծու անունից: Պլատոն ի վկայությամբ Էրը (Էրոսը, այսինքնՙ Արան) Արմենիոսի որդին էր: Շատ հին ժամանակների հեթանոսական աստվածները, հետագայում անձնավորվելով, դարձել են անձնանուններ, ուստի հասկանալի է, թե ինչու Էրը (Արան) համարվել է Արմենիոսի որդին: Ավելացնենք, որ Արան Արամ նահապետի որդին էր, որն իր չքնաղ գեղեցկության համար ստացավ գեղեցիկ մակդիրըՙ Արա Գեղեցիկ : Իսկ Արամը ուրարտացիների (հայերի) նշանավոր Արամե թագավորի անունից է: Արմեն անձնանունը, ըստ Հր. Աճառյանի, Արմենակ անվան կրճատ ձեւն է, որը Հայկ նահապետի որդին էր եւ փոխարինեց նրան: Ընդհանրապես, կարելի է ասել, որ առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից եւ ցեղային միություններից մեկը ներկայացնող Արմենիա անունը ծագել է այդ անունը կրող ցեղի վաղնջական եւ գլխավոր Աստծու Ար կամ Արա անունից: Հենվելով մի շարք փաստերի վրաՙ Մարտիրոս Գավուգչյանը եզրակացնում է, որ Ար-մա-նի անունը բարդ բառ է, որի առաջին Ար բաղադրիչը հենց արմենների ազգային աստծու Ար -ն է, մա բաղադրիչը շումերերեն նշանակում է «ծնել, սերել»: Ար-մա նշանակում է «Արածին, Արի սերունդ, Արորդի», իսկ -նի վերջավորությունը հոգնակերտ է: Հետեւաբար, Արմանի նշանակում է «Արածիններ, Արորդիներ, արեւորդիներ»: Ինչպես տեսնում ենք, մինչեւ հիմա էլ կարծիքները բախվում են, իրարամերժ են: Ինչ էլ լինի, մի բան պարզ է. Արամ, Արմեն, Արմենակ, Արամե, Արգիշտի, Արարատ, Արագած անունները հայերինն են, եկել են անհիշելի ժամանակներից, երբ հին աստվածները դեռ չէին լքել Հայաստանը:
-
ARMEN, ARMENAK, ARAM Next we will see what our friend Vachakan Sragisian says about it.
-
ԶՐՈՒՅՑ 17. +++++++ ԱՐ ԱՐՄԱՏԸ +++++++++++++++++ Տեսնենք, թե ար արմատի մասին ինչ են գրում լեզվաբանները, պատմաբանները, հայագետները: «Ոչ մի կասկած, որ Հարք անունը պարզ եւ անաղարտ պահում է հայերի ար ցեղանունը, որը արերի Ար աստծու անունն է: Հարք անվան սկզբի հ -ն արմատական չէ եւ աճել է որպես սաստկացուցիչ: Ուստի հարք -ը արք էՙ արեր, այսինքնՙ հայեր, կամ հայերի երկիր», - գրում է Մարտիրոս Գավուգչյանը :Գրիգոր Ղափանցյանը Արագած լեռնանվան մասին գրում է. «…Բաղկացած է Արա եւ գած չպահված հասարակ անունից, որ նշանակել է «գահ», այսինքնՙ Արագած նշանակել է տառացիՙ Արայի գահ»: «…Ար-մա-նի անունը բարդ բառ է, որի առաջին Ար բաղադրիչը հենց արմենների ազգային արեւի (գլխավոր) աստված Ար -ն (Արան) է (շումերերեն ar եւ ara արդեն նշանակում են «ճառագայթել, լույս տալ»), անվան մա բաղադրիչը շումերերեն նշանակում է «ծնել, սերել, շինել», որով Արմա նշանակում է «Արածին, Արիՙ սերունդ, Ար-որդի, արեւորդի»: Անվան նի մասնիկը շումերա-հայկական հոգնակերտ մասնիկն է», - գրում է Գավուգչյանը: Խորենացին գրում է. «Փութով Շամիրամը գալիս հասնում է Արայի դաշտը, որը Արայի անունով կոչվում է Այրարատ»: «Այս հին վկայությունը նույնպես կասկած չի թողնում, որ Ու-արտու (Ուր-արդի) նշանակում է Արայի երկիր», - գրում է Մ. Գավուգչյանը: Սա ապացուցում է նրա իսկ կռահած փաստը, որ Ուրարտու նշանակում է «վայր կամ երկիր կրակ - արեւ աստծու, Արա - Արդի աստծու»: Ընդ որում, Ու-արտու - Ուր-ատրու տեղանվան վերջին ատր մասը նշանակում է «կրակ» եւ, ըստ Գավուգչյանի, պահլավերենից փոխառություն չէ, ինչպես նշում է Հր. Աճառյանը, այլ հայերեն է, որի համար ապացույց է մեր այրել բնիկ հայերեն բառը ( ատրել - այրել ): Որ տ -ն կարող է փոխվել յ -ի, ցույց են տալիս հայերեն մի շարք բառեր. pater - հայր, mater - մայր եւ այլն: Արմեն անվանման մասին կան տարբեր կարծիքներ: Որոշ գիտնականներ համարում են, որ այն բաղկացած է ար եւ ման բաղադրիչներից, ար ՙ «քաջ» եւ ման ՙ «մարդ» ( մանուկ ՙ «փոքր մարդ»): Մերժելով սաՙ Գ. Ջահուկյանը տալիս է իր ստուգաբանությունը, ըստ որիՙ Արմեն անվանումը ստուգաբանորեն կազմված է արմ(ն) ՙ «արմատ», զ-արմ ՙ «ցեղ, սերունդ» բառից: Հայերեն արմ -ը, թերեւս, պահպանված է ուրարտերեն armuzi «ընտանիք» բառի մեջ: Գ. Ջահուկյանը նշում է նաեւ, որ ուրարտական Menua անվան մեջ առկա է հայերեն մանուկ -ի առանց փոքրացուցիչ ածանցի ձեւը ( մանու - հնդեվրոպական նախալեզվի մենուՙ «փոքր» իմաստից): Գր. Ղափանցյանը նշում է նաեւ ուրարտական Ara եւ հայերեն Արա զուգահեռը: Հայերենում ունենք արարել, արարիչ, արարած բառերը: Արդյո՞ք դրանց արմատը ար -ն է: Պարզվում էՙ այո: Ունեցել ենք առնել բառըՙ «անել, գործել, կատարել, ստեղծել, վերածել, շինել» իմաստներով: Սա առնել ՙ «գնել, ստանալ, վերցնել, խլել» բառի նույնանիշն է: Առնել -ի կատարյալն է արարի , հրամայականըՙ արա : Սրանք ցույց են տալիս, որ բուն արմատը ար-ն է, որի կրկնությամբՙ արար : Ըստ Հր. Աճառյանիՙ ար -ը հնդեվրոպական նախալեզվի ar արմատից է, որ նշանակել է «հարմարել, կազմել, շտկել, պատրաստել»: Բայց հիշենք, որ մենք ունեցել ենք Ար աստվածը եւ հնարավոր է, որ այդ բոլոր իմաստներն, ի վերջո, նրանից են եկել: Հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել գրաբարյան առնել բառը. միջին հայերենում դարձել է արնել, այրնել, այնել, անել , եւ այսօր ունենք նաեւ էնել ու ընել ձեւերը: Առաջին հայացքից լեզվական հնչյունափոխությունները արհեստական ու սարքովի են թվում: Բայց մեր աչքի առաջ այսօր էլ են դրանք տեղի ունենում: Չնայած այն բանին, որ արդեն 1600 տարի մենք ունենք գրավոր խոսք: Օրինակՙ այստեղից բառից էստեղից - ստեղից - ըստից ճանապարհով ստացվել է ստուց : Եթե իրար կողքի դնենք սկիզբըՙ այստեղից , եւ վերջըՙ ստուց , ապա խիստ անհավանական կթվա, որ դրանք նույն բառն են: Կամՙ այստեղ - էստեղ - ըստեղ - ըստե - ստե : Որովհետեւ բառն այսօր շատերի բերանում հնչում է որտեւ , եւ այլն, եւ այլն:
-
ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ Մարդկանց խմբերի բաժանելը բարդ է: Բանն այն է, որ մարդիկ բաժանվում են զանազան խմբերի ըստ որեւէ հատկանիշի: Օրինակ, մարդկանց կարելի է բաժանել ըստ մասնագիտությունների . զինվորականներ, գրողներ, երաժիշտներ, դերասաններ, դերձակներ, մարդասպաններ, պատգամավորներ, սուտասաններ, փաստաբաններ եւ այլն: Հնարավոր է բաժանել ըստ բնակավայրի . ղարաբաղցիներ, ապարանցիներ, գյումրեցիներ, սեւանցիներ, քյավառցիներ եւ այլն, ըստ հակումների . կնամոլներ, ամուրիներ, փողամոլներ, խաղամոլներ, ազգամոլներ, բամբասողներ, գարեջրասերներ եւ այլն, ըստ կրթության . անգրագետներ, կիսագրագետներ, գրագետներ, բուհավարտներ, հայկական կրթությամբ, ապազգային կրթությամբ եւ այլն, ըստ տարիքի . նորածիններ, մանկամսուրականներ, մանկապարտեզականներ, դպրոցականներ, ուսանողներ, պատանիներ, երիտասարդներ, ծերունիներ եւ այլն, ըստ հավատի . քրիստոնյաներ, մուսուլմաններ, բուդդայականներ, ավետարանչականներ, հիսունականներ, եհովականներ, չեհովականներ եւ այլն: Բնականաբար, ըստ այսպիսի հատկանիշների բաժանումները կարելի է անվերջ շարունակել: Սակայն կանգ առնենք մարդկանց անփոփոխ խմբեր նշանակող մի քանի անվանումների վրա: Դրանց ամենափոքր միավորը ամուսիններն են : Ամուսին -ը բնիկ հայերեն բառ է, կազմված է ամՙ «համ, կից, միասին», ուս ՙ «վարժվել, սովորել» արմատներիցՙ -ին մասնիկով: Հաջորդ միավորը ընտանիքն է : Ընտանիք բառը կազմված է ընդ նախդիրով, տուն բառից, իբրեւ ընդտանի , այսինքնՙ մի տան մեջ, միասին: Անչափ հետաքրքրական է, որ հնում տուն նշանակել է նաեւ կին : «Տուն ունե՞ս: Տուն առե՞լ ես» նշանակել է «Կին ունե՞ս: Կին առե՞լ ես» : Քանի որ առանց կնոջ ավեր է տունը, տուն չկա: Ընտանիքից հետո գերդաստանն է : Գերդաստանը բնիկ հայերեն բառ է. նախնական իմաստն է «ծառաների եւ գերիների ամբողջությունը», ինչպես նաեւ «ինչքը, ունեցվածքը, կալվածքը, հողերը»: Նորովի նշանակում է «մեծ ընտանիք»: Գերդաստանից հետո տոհմն է : Տոհմ նշանակում է «զարմ, ցեղ, ազգատոհմ»: Փոխառություն է պարսկերենից: Տոհմ -ին զուգահեռ եւ ավելի մեծ միավորում նշող բառ է ցեղ բնիկ հայերեն բառը, որի սկզբնական նշանակությունն է «բաժանմունք»: Ունենք երկցեղ բառը, որ նշանակում է «երկպառակտված, երկփեղկված»: Հաջորդը ժողովուրդն է: Ժողովուրդ բառը կազմվել է ժողով բառից, որ նշանակել է «հավաքում, հավաքույթ, աղմուկ, կռիվ, եկեղեցի, ամփոփ, կծկված»: Ժողովուրդը դառնում է ազգ : Ազգ -ը, ըստ Հր. Աճառյանի, փոխառյալ է պարսկերենից, թեպետ կան այլ մեկնաբանություններ եւս: Մարդկանց կարեւորագույն խմբերից է, ցավոք սրտի, կուսակցությունը : Բառի հիմքում կույս -ն է, որ նշանակում է «կողմ»: Այսինքնՙ կուսակցություն նշանակում է «կողմնակցություն, կողմնապահություն»: Ցավոք, բոլոր կուսակցություններն իրենց կուսակցական շահերը վեր են դասում ազգի շահերից. այլ կերպ չես բացատրի մեր կուսակցամոլությունը: Վերջում անդրադարձանք այս խմբին, որպես ոչ մի հատկանիշով չբնորոշվող խմբի: Այս խմբի մեջ կարող է լինել ամեն տիպի մարդՙ տգետ, անգրագետ, մարդասպան, նախկին պատգամավոր, դավաճան, սուտասան, ստամտավորական եւ այլն:
-
Yeah right!! They arrest another crazy homeless Armenian for the murder of an American tourist. Please note where it all happened, in the so called fictitious province of hatay, a suburb of Musa Ler. Homeless? He probably lives in a palace stolen from the Armenians. http://www.globalpost.com/dispatch/news/afp/130317/turkey-police-arrest-homeless-man-over-us-tourist-murder Below we see another fiction that the perpetrator was a crazy Armenian. Note. Neither Murat not Nazar are genuine Armenian names. Let’s try this again. Is his name Armen Armenyan? Or is it mehmet talaat-ian/osman-ian?
-
ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ Տեսնենք, թե ար արմատի մասին ինչ են գրում լեզվաբանները, պատմաբանները, հայագետները: «Ոչ մի կասկած, որ Հարք անունը պարզ եւ անաղարտ պահում է հայերի ար ցեղանունը, որը արերի Ար աստծու անունն է: Հարք անվան սկզբի հ -ն արմատական չէ եւ աճել է որպես սաստկացուցիչ: Ուստի հարք -ը արք էՙ արեր, այսինքնՙ հայեր, կամ հայերի երկիր», - գրում է Մարտիրոս Գավուգչյանը :Գրիգոր Ղափանցյանը Արագած լեռնանվան մասին գրում է. «…Բաղկացած է Արա եւ գած չպահված հասարակ անունից, որ նշանակել է «գահ», այսինքնՙ Արագած նշանակել է տառացիՙ Արայի գահ»: «…Ար-մա-նի անունը բարդ բառ է, որի առաջին Ար բաղադրիչը հենց արմենների ազգային արեւի (գլխավոր) աստված Ար -ն (Արան) է (շումերերեն ar եւ ara արդեն նշանակում են «ճառագայթել, լույս տալ»), անվան մա բաղադրիչը շումերերեն նշանակում է «ծնել, սերել, շինել», որով Արմա նշանակում է «Արածին, Արիՙ սերունդ, Ար-որդի, արեւորդի»: Անվան նի մասնիկը շումերա-հայկական հոգնակերտ մասնիկն է», - գրում է Գավուգչյանը: Խորենացին գրում է. «Փութով Շամիրամը գալիս հասնում է Արայի դաշտը, որը Արայի անունով կոչվում է Այրարատ»: «Այս հին վկայությունը նույնպես կասկած չի թողնում, որ Ու-արտու (Ուր-արդի) նշանակում է Արայի երկիր», - գրում է Մ. Գավուգչյանը: Սա ապացուցում է նրա իսկ կռահած փաստը, որ Ուրարտու նշանակում է «վայր կամ երկիր կրակ - արեւ աստծու, Արա - Արդի աստծու»: Ընդ որում, Ու-արտու - Ուր-ատրու տեղանվան վերջին ատր մասը նշանակում է «կրակ» եւ, ըստ Գավուգչյանի, պահլավերենից փոխառություն չէ, ինչպես նշում է Հր. Աճառյանը, այլ հայերեն է, որի համար ապացույց է մեր այրել բնիկ հայերեն բառը ( ատրել - այրել ): Որ տ -ն կարող է փոխվել յ -ի, ցույց են տալիս հայերեն մի շարք բառեր. pater - հայր, mater - մայր եւ այլն: Արմեն անվանման մասին կան տարբեր կարծիքներ: Որոշ գիտնականներ համարում են, որ այն բաղկացած է ար եւ ման բաղադրիչներից, ար ՙ «քաջ» եւ ման ՙ «մարդ» ( մանուկ ՙ «փոքր մարդ»): Մերժելով սաՙ Գ. Ջահուկյանը տալիս է իր ստուգաբանությունը, ըստ որիՙ Արմեն անվանումը ստուգաբանորեն կազմված է արմ(ն) ՙ «արմատ», զ-արմ ՙ «ցեղ, սերունդ» բառից: Հայերեն արմ -ը, թերեւս, պահպանված է ուրարտերեն armuzi «ընտանիք» բառի մեջ: Գ. Ջահուկյանը նշում է նաեւ, որ ուրարտական Menua անվան մեջ առկա է հայերեն մանուկ -ի առանց փոքրացուցիչ ածանցի ձեւը ( մանու - հնդեվրոպական նախալեզվի մենուՙ «փոքր» իմաստից): Գր. Ղափանցյանը նշում է նաեւ ուրարտական Ara եւ հայերեն Արա զուգահեռը: Հայերենում ունենք արարել, արարիչ, արարած բառերը: Արդյո՞ք դրանց արմատը ար -ն է: Պարզվում էՙ այո: Ունեցել ենք առնել բառըՙ «անել, գործել, կատարել, ստեղծել, վերածել, շինել» իմաստներով: Սա առնել ՙ «գնել, ստանալ, վերցնել, խլել» բառի նույնանիշն է: Առնել -ի կատարյալն է արարի , հրամայականըՙ արա : Սրանք ցույց են տալիս, որ բուն արմատը ար-ն է, որի կրկնությամբՙ արար : Ըստ Հր. Աճառյանիՙ ար -ը հնդեվրոպական նախալեզվի ar արմատից է, որ նշանակել է «հարմարել, կազմել, շտկել, պատրաստել»: Բայց հիշենք, որ մենք ունեցել ենք Ար աստվածը եւ հնարավոր է, որ այդ բոլոր իմաստներն, ի վերջո, նրանից են եկել: Հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել գրաբարյան առնել բառը. միջին հայերենում դարձել է արնել, այրնել, այնել, անել , եւ այսօր ունենք նաեւ էնել ու ընել ձեւերը: Առաջին հայացքից լեզվական հնչյունափոխությունները արհեստական ու սարքովի են թվում: Բայց մեր աչքի առաջ այսօր էլ են դրանք տեղի ունենում: Չնայած այն բանին, որ արդեն 1600 տարի մենք ունենք գրավոր խոսք: Օրինակՙ այստեղից բառից էստեղից - ստեղից - ըստից ճանապարհով ստացվել է ստուց : Եթե իրար կողքի դնենք սկիզբըՙ այստեղից , եւ վերջըՙ ստուց , ապա խիստ անհավանական կթվա, որ դրանք նույն բառն են: Կամՙ այստեղ - էստեղ - ըստեղ - ըստե - ստե : Որովհետեւ բառն այսօր շատերի բերանում հնչում է որտեւ , եւ այլն, եւ այլն:
-
Above at #4 we saw the words to describe groups of animals. Next will be about groups of humans. After which we will see the origin and meaning of some names of males. Once again, please use discretion as the author seems to be an amateur.
-
Show us your favorite paintings. http://www.virtualani.org/fetvadjian/index.htm Here are a few on my favorites. Mother Ani. http://www.virtualani.org/fetvadjian/fetvadjian_the_woman_of_sasun.jpg http://www.virtualani.org/fetvadjian/fetvadjian_the_woman_of_sasun.jpg Detail. http://www.virtualani.org/fetvadjian/fetvadjian_the_woman_of_sasun_detail.jpg http://www.virtualani.org/fetvadjian/fetvadjian_the_woman_of_sasun_detail.jpg Pony Express. http://www.virtualani.org/fetvadjian/fetvadjian_horses.jpg http://www.virtualani.org/fetvadjian/fetvadjian_horses.jpg
-
http://www.reporter.am/go/article/2013-03-14-book-helps-revive-interest-in-arshag-fetvadjian-s-art See the full text below; http://www.virtualani.org/fetvadjian/fetvadjian_photograph1.jpg http://www.virtualani.org/fetvadjian/fetvadjian_photograph1.jpg http://www.virtualani.org/fetvadjian/fetvadjian_photograph2.jpg See his biography and his works here. Thank you Steve of Virtual Ani; http://www.virtualani.org/fetvadjian/index.htm http://www.virtualani.org/fetvadjian/fetvadjian_ani_cathedral_1905.jpg http://www.virtualani.org/fetvadjian/fetvadjian_ani_cathedral_1905.jpg =====
-
ԶՐՈՒՅՑ 20. ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ ԱՍՏՂԻԿԸ հայերեն անձնանուն է, առաջացել է աստղ բառից: Աստղ -ը բնիկ հայերեն բառ էՙ ծագած հնդեվրոպական ster ձեւից: Բազմաթիվ լեզուներում կա այս բառը. հունարենՙ աստեր , սանսկրիտերենՙ սթար , պահլավերենՙ սթար , իտալերենՙ ստելլա , ֆրանսերենՙ աստրե , իսպաներենՙ աստրո , գերմաներենՙ շտերն , անգլերենՙ սթար եւ այլն: Այլ լեզուներում էլ աստղ բառից կազմվել են անձնանուններ. օրինակՙ իտալական Ստելլա -ն: Իբրեւ սովորական իգական անուն հնում գործածական չի եղել, այլ հատուկ էր միայն աստվածուհուն: Առաջին անգամ 15-րդ դարում է գործածվել իբրեւ սովորական անուն, իսկ այժմ շատ տարածված է: Հայոց մեջ Աստղիկը համարվել է սիրո, գեղեցկության եւ ջրի աստվածուհին: Համարվել է Վահագնի սիրեցյալը, համապատասխանում է հույների Աֆրոդիտեինեւ ասորիների Կաուկաբթա աստվածուհուն, որ բառացի նշանակում է «աստղիկ»: Ըստ Ղ. Ալիշանիՙ հայոց երրորդ դիցուհին է (Անահիտից եւ Նանեից հետո): Մեծարվել է, եւ թերեւս ամենից սիրելին ու ամենից ազգայինն է: Հայկական անվանմամբ Աստղիկը համարվում է Նոյի դուստրըՙ ծնված ջրհեղեղից հետո: Տիգրան Մեծը Հունաստանից բերել է տալիս Աֆրոդիտեի անդրին, եւ սկսում են պաշտել այդ կուռքը որպես Աստղիկ: Դրա հետեւանքով Աֆրոդիտեի եւ Աստղիկի պաշտամունքները խառնվում են իրար, եւ Աստղիկը համարվում է ցանկասիրության դիցուհի: Այդ պատճառով էլ Գրիգոր Լուսավորիչը կործանում է Աշտիշատի նրա մեհյանը: Լուսավորիչը կործանում է ոչ միայն նրա, այլեւ սիրո եւ մայրության աստվածուհի Անահիտի, Վահագնի ու Արամազդի եւ այլ աստվածների սրբատեղիները: Մինչ հունական խայտառակ անդրիի բերվելը Աստղիկի գաղափարը ավելի պարկեշտ է երեւում, եւ, ըստ անունի, նա լուսավոր ու պայծառ մի էակ էրՙ նույնացված Լուսաբեր (Արուսյակ) մոլորակի հետ: Հետագայում դարձել է ուրախության, փափկության, ցանկասիրության հորդորիչ: Նա ոսկեծղի էր եւ վարդամատն. հայերը նրան վարդեր էին նվիրում, որտեղից էլՙ Վարդավառի տոնախմբությունը: Տոնը կատարվում էր Նավասարդ ամսին: Տոնը սկզբնապես կապված է եղել ջրի եւ պտղաբերության պաշտամունքի անձնավորում Աստղիկի հետ: Տոնի ժամանակ մեր հեթանոս նախնիները ջուր են սրսկել իրար վրա, աղավնիներ են բաց թողել, վարդեր ձոնել Աստղիկին, զոհեր մատուցել նրան: Ավելի ուշ քրիստոնեական եկեղեցին Վարդավառը փոխարինել է Քրիստոսի պայծառակերպության տոնովՙ ծեսերն ու ավանդությունները հարմարեցնելով իրեն. ջուր սրսկելըՙ որպես ջրհեղեղի նշան, աղավնի բաց թողնելըՙ Նոյյան աղավնի, իսկ Աստղիկ դիցուհուն էլ դարձրել է Նոյի դուստրը: Վարդավառի վերաբերյալ շատ յուրօրինակ կարծիք ունի Գրիգոր Ղափանցյանը: Նա գրում է, որ վարդ բառը խեթերեն «ջուր» է նշանակում եւ վարդավառ նշանակում է «ջրալվա, ջուր առնել, ջուր ցողել»: Այսինքնՙ Աստղիկին վարդ նվիրելուց չէ, որ առաջացել է Վարդավառը, այլ վարդ (ջուր) բառից է Վարդավառը, որպես ջրի աստվածուհի Աստղիկին նվիրված ջրի տոն: Տոն, որով մարդիկ բնությանը հորդորում էին, որ նա, իրենց օրինակով, ջուր ցողի երկրի վրա, անձրեւ տեղա: Աստղիկի մասին պահպանվել են մի շարք ավանդություններ: Ահա դրանցից մեկը, որը կապված է Հայաստանի ամենաջրառատ ու արգասաբեր գետերից մեկիՙ Մշո դաշտով հոսող Գուրգուռա (պատմական Արածանի, այժմՙ Մուրադչայ) գետի հետ: Աստղիկ դիցուհին սովորություն ուներ գիշերադեմին լոգանք ընդունել Գրգուռ լեռան ստորոտին գտնվող համանուն գետում: Իմանալով այդՙ տեղացի կտրիճները կրակ են վառում մոտակա բլուրների վրա, որպեսզի կրակի լույսով հեռվից տեսնեն Աստղիկի գեղեցիկ մարմինը: Իմանալով այդՙ Աստղիկը թանձր մշուշով պատում է ամբողջ շրջապատը: Դրանից հետո գավառը կոչվում է Մշուշ, որը, բերանից բերան անցնելով, հետագայում դառնում է Մուշ: Հայ դյուցազներգության ուշագրավ հերոսներից է Պարոն Աստղիկըՙ Սասունցի Դավթի հորեղբայր Վերգոյի տղան: Նրան եւ Դավթին թշնամիները իրար դեմ են հանում, եւ Դավիթն ստիպված սպանում է քաջազն Աստղիկին, որը հոգին ավանդելուց առաջ ասում է. «Ա՜խ, էս մեր ազգականի զարկերն է ինձի հասավ»: Հետագայում Դավիթն էլ մահանալիս պիտի ասի. «Իմ ցեց իմ անձից է»: Այսպիսի պատմություններ ներկայացրինք Աստղիկ անվան մասին. ինչքա՜ն խոր հնությունից է գալիս այդ անունը եւ ինչքա՜ն մեծ պաշտամունք է ունեցել հայ ժողովրդի մեջ, եղել թե՛ իգական, թե՛ արական անուն:
-
ԶՐՈՒՅՑ 19. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՆԱՀԻ՞Տ ԱՆԱՀԻՏ անունը ներկայացրել է իգական մի աստվածություն ինչպես իրանական, հունական ժողովուրդների մեջ, այնպես էլ Հայաստանում: Ըստ որոշ գիտնականներիՙ բուն նշանակությունն է «անբիծ, անարատ», կազմված է ան- ժխտական մասնիկից եւ ահիտա ՙ «պիղծ, կեղտոտ» բառից: Կարծիք կա, որ կազմված է ան- ժխտականով ահ բառից, այսինքնՙ «անվախ, արի»: Անահիտի անվանն ու իմաստին զուգակից է եգիպտական Նիիթ անունը, որը եւս համարվում է զգոնության, արիության, բեղմնավորության եւ նյութական առատության դիցուհի: Անահիտ անունը բխեցնում են նաեւ հնդկերեն անահուտ բառից, որ նշանակում է «արյան եռանդ, եռք»: Նշանակել է նաեւ Արուսյակ մոլորակը, փոխառել են հույներըՙ Անաիտիս (համապատասխանում է նրանց Արտեմիսին), արաբներըՙ Անըհիդ, հռոմեացիներըՙ Դիանա: Մեր մեջ հին ժամանակներում հատուկ էր միայն աստվածուհուն, իսկ վերջին շրջանում դարձավ սովորական իգական անուն, եւ մեր գեղեցկագույն անուններից մեկն է համարվում: Անահիտը հայոց գերագույն աստծուՙ Արամազդի դուստրն է, մայրության, զգաստության, պտղաբերության, արգասավորության աստվածուհին: Նրա մասին Տրդատ թագավորը, երբ դեռեւս քրիստոնյա չէր, Գրիգոր Լուսավորչին ասում էր, որ նա Անահիտ մեծն տիկինն է, մեր ազգի փառքը եւ կեցուցիչը, բոլոր թագավորներն են նրան պատվում, նա է մայրը ամենայն զգաստությունների, բոլոր մարդկանց բարերարը, Մեծն Անահիտն է, որով կա եւ գոյություն ունի Հայոց երկիրը: Անահիտի պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից եւ սերտորեն առնչվում է մայրության պաշտամունքին: Ըստ որոշ դիցագետներիՙ տարբեր ժողովուրդների մեջ տարածված բոլոր Անահիտների նախատիպը հին հայոց Անահիտն է: Անահիտի գլխավոր սրբատեղին եղել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որի համար էլ գավառը կոչվել է Անահտական: Քրիստոնեության տարածման շրջանում ավերվել են Անահիտի տաճարները: Նավասարդ ամսվա 15-ի մեծ տոնական օրը ուխտավորները, Անահիտի կուռքը վերցնելով, թափորակերպ պտտվում էին մեհյանի շուրջը: Աշխարհիկ հանդիսություններ ու պարեր էին կատարվում, կերուխումից հետո լինում էին հեթանոսական անկարգություններ: Եվ, ըստ Ստրաբոնի, ազնվականները մինչեւ իսկ իրենց դուստրերի կուսությունն էին նվիրում Անահիտի պաշտամունքասերներինՙ սա համարելով սրբազան արարողություն: «Այլ երկրներում Անահիտի ունեցած մեծ պաշտամունքն էլ հիշելը մեզ համար ավելորդ է: Բայց չենք կարող զանց առնել Ս. գրքի նշանավոր հիշատակությունըՙ ի վկայություն Եփեսոսի աշխարհահռչակ տաճարի, որի համար մանր մեհյաններ շինող մի արծաթագործ, վախենալով, որ Պողոս առաքյալի քարոզությամբ իր արվեստը կխափանվի, ժողովրդին գրգռեց նրա դեմ, եւ ամբողջ քաղաքը ոտքի ելավ: Քաղաքապետերից մեկը հազիվ կարողացավ հանդարտեցնել նրանց, ասելով. «Ո՞վ է ի մարդկանէ, որ ոչ գիտէ զԵփեսացւոց քաղաքնՙ մեհենազարդՙ մեծին Արտեմեայ դիցն», որին, ինչպես արծաթագործն էլ էր ասում, «ամենայն Ասիա եւ տիեզերք պաշտեն»: Այս ձայները կարող են լինել հայոց Անահիտի ջերմեռանդ պաշտամունքի արձագանքը», - Անահիտի մասին իր գրվածքն այսպես է ավարտում Ղեւոնդ Ալիշանը: Ներկայացնեմ մի ակրոստիքոս, որ նվիրել եմ Անահիտին: Ամեն գիշեր տեսլաժամին խորհրդավոր ու սիրով Նայում է քեզ քո ծննդյան աստղը հեռու երկնքից, Առկայծում է գորով ու խինդ, ու քո ամեն ժպիտից Հազար տարով երկարում է կյանքը նրա հեռավոր ... Ինչքան կարոտ ունի իր մեջՙ լույսի ճիչով քեզ պարզում, Տառապում է կրակի մեջ, փոթորկվում է հրածին, Իջնում է ցած լույսի միջով ու աչքերդ համբուրում, Նորից ելնում դեպի երկինքՙ թրթռում է քո շնչից ...
