-
Posts
9,923 -
Joined
-
Last visited
-
Days Won
41
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Arpa
-
ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ 1909-1974 Խաչիկ Դաշտենց (Խաչիկ Տոնոյի Տոնոյան)՝ հայտնի հայ արձակագիր, բանաստեղծ եւ թարգմանիչ: Ծնվել է 1909 թ. ապրիլի 15-ին Սասնա Դաշտայան գյուղում՝ հովիվի ընտանիքում: Հարազատ գյուղի անունով էլ հետագայում ընտրել է իր գրական կեղծանունը: ԱՌԱՋԻՆ ՄԱՍ “ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ” Մուշ քաղաքի ս. Մարինե թաղում հայոց լեզվի դաս էր: — Ապա արտասանիր “Ռանչպարների կանչը”, — մատնացույց արեց Մելքոն վարժապետը վերջին շարքում նստած մի թխադեմ աշակերտի, որ լուսամուտին կպած մտազբաղ նայում էր Ձորաթաղի այգիներին: Աշակերտը կանգնեց: Բոլորը զույգ-զույգ էին նստած, իսկ սա մենակ էր: Կողքի դասընկերը մի տարի առաջ լքել էր դպրոցը՝ իրեն մենակ թողնելով վերջին նստարանին: Շաբաթը մեկ անդամ Մելքոն վարժապետը աշակերտներին կրկնել էր տալիս հայոց այբուբենը: Աշակերտները պարտավոր էին անգիր ասել բոլոր տառերը, դրանք զուգակցելով հայ շինականների առավոտյան կանչերի հետ: Այբուբենը սերտելու այս եղանակը Մելքոն վարժապետն էր մշակել ոտանավորի ձևով, նպատակ ունենալով հայոց գրերի պատկերը և հաջորդական կարգը ամուր դրոշմել իր սաների հիշողության մեջ: Այնպես պետք է արտասանեին, որ թվար, թե առավոտ է, և ռանչպարները իրար ձայն տալով շտապում են դաշտային աշխատանքի: — Ա՛յբ, նե՛ն, գե՛մ, Բրդեմ ուտեմ. — Ի՞նչ ուտես, — ընգմիչեց Մելքոն վարժապետը հոնքերը խոժոռելով: — Թփով կլուլիկ կարմիր տաքտեղով: Դասարանը փռթկաց: — Լավ բան է Մշո թփով կլուլիկ ուտելը, այն էլ կարմիր տաքտեղով, բայց դասը լավ սերտելուց հետո, — սաստեց վարժապետը: — Այլապես տեսնու՞մ ես վարոցների խուրձը: — Առաջ ուտել, հետո սերտել, — պատասխանեց թխադեմ աշակերտը, դժկամությամբ նայելով բարակ վարոցների կապոցին, որ դրված էր անկյունում, կարգապահությունը խախտող և դասը չսովորող աշակերտներին պատժելու համար: — Դու ասա “Ռանչպարների կանչը”, — դիմեց պարոն Մելքոնը մի ուրիշ աշակերտի, որ առջևում էր նստած և թըվաբանությունից ու մայրենի լեզվից միշտ հինգ ու խաչ էր ստանում: Խաժաչք, սուր քթով և մազերի խոպոպները ճակատին թափած սասունցի մանուկ էր Սանասարը: Դասը պատասխանելուց առաջ սա միշտ դիմում էր Մարութա սարին, կարծես ուժ առնելու համր: “Յա Մարաթուկ”, ասում էր ու դասը պատասխանում: Ուստի դասարանում նա հայտնի էր նաև “Յա Մարաթուկ” մականունով: Սանասարը համարձակ վեր կացավ, և “Յա Մարաթուկ” դոչելով, ճակատը բարձր պահած սկսեց. — Ա՛յբ, բե՛ն, գի՛մ, Ե՛լ, Հովակիմ, Դա՛, ե՛ջ, զա՛, Լծիր եզան: է՛, ը՛թ, թո՛, Վերկաց, Թաթո, ժե՛, ինի՛, լյո՛ւն, Կապիր քո շուն: Խե՛, ծա՛, կե՛ն, Ու՞ր է Հակեն: Հո՛, ձա՛, ղա՛տ, Միհրա՜ն, Մրհրդա՜տ, Ճե՛ն, մե՛ն, հի՛, Կգանք հիմի: Նո՚ւ, շա', ո՜, Պրծիր, Շավո, Չա', պե', ջե', Ուշ է, Վաչե: Ռա', սե', վե՛վ, Ծագեց արև: Տյո՛ւն, րե', ցո', Մարդ աստծո: Վյո՚ւն, փյո՛ւր, քե', Քելե, Սրքե, Ե՛վ, օ', ֆե', 0, ի՜նչ զով է: — Ապրե՛ս, Սանասար: Դու Սասնա ո՞ր գյուղից ես: — Բսանաց գավառի Ջրտնիք գյուղից: — Շատ ապրես, որդիս: Ա՜յ, այդպես կսերտեն “Ռանչպարների կանչը” և ոչ թե կլուլիկ ուտելու մասին կմտածեն, — նկատեց Մելքոն վարժապետը և դասամատյանը բաց անելով Սանասարի անվան դիմաց ավելացրեց մի նոր հինգ ու խաչ: Թեպետ խոսքը վերջին նստարանի աշակերտի մասին էր, բայց նա դարձյալ դրսի աշխարհով այնպես էր կլանված, որ բոլորովին չլսեց իր ուսուցչի ձայնը: Ներքևում ձորի մեջ ինչ-որ բան էր կատարվում, որ նրան գամել էր լուսամուտին: — Ուշադրությունդ ուրիշ տեղ է, Մամիկո՛ն: — Ա՛յբ, բե՛ն, գի՛մ, Ել, Հովակիմ, Դա՜, ե՚ջ, զա՛, Լծիր եզան, — բարձրաձայն կրկնեց թխադեմ աշակերտը և լուսամուտը արագությամբ բաց անելով, իրեն վայր նետեց այնտեղից: — Վարժապետ, ես գնացի, — հնչեց Մամիկոնի ձայնը լուսամուտի տակից: Նա թռավ առաջին տանիքը, այնտեղից երկրորդ տանիքը և, մի կտուրից մյուսը անցնելով, սլացավ դեպի Զորաթաղի այգիները: Տարիների ընթացքում մի քանի աշակերտներ զանազան պատճառներով լքել էին ուսումը: Բայց նրանցից ոչ մեկը այդպես չէր բաժանվել դպրոցից, այդքան հանդուգն և անթույլատրելի ձևով: Զորի մեջ կանացի ճիչեր լսվեցին, և դպրոցում պարապմունքը ընդհատվեց: Հետևյալ օրը շաբաթ էր: Վարժապետ Մելքոնը վաղ լուսաբացին շտապեց դեպի ս. Մարինե թաղը՝ իր աշակերտի ծնողներին տեսնելու: Նրանց տունը շինված էր գետափին: Հասավ այն ժամանակ, երբ Մամիկոնը, մի կապոց թևի տակ, քայլում էր դեպի այն կամուրջը, որ ս. Մարինե թաղը միացնում էր Կողու թաղին: — Մամիկո՛ն: Պատանին կանգ առավ: — Զավակս, երեկվա դեպքը ցնցեց մեր քաղաքը: Բայց խոհեմություն չէր այդքան անթույլատրելի ձևով հեռանալ դպրոցից՝ “Ռանչպարների դասը” թողնելով կիսատ: — Իմ դասը վերջացավ, վարժապետ: Ներիր ինձ և թողություն արա ձեռքդ համբուրեմ: — Քահանայի ձեռքն են համբուրում, ես քահանա չեմ: — Ոչ թույլ տուր համբուրեմ ձեռքը այն մարդու, որ հայոց այբուբենի մշակն է եղել երեսուն տարի: Օրհնյալ լինես դու, Մեսրոպ Մաշտոց: Օրհնյալ լինես և դու, Մելքոն վարժապետ: — Որոշել ես գնա՞լ: — Իմ պես պատանին իրավունք չունի այժմ հանգիստ նստել դասի: Մելքոն վարժապետի աչքում արտասուք երևաց: — Գնա՛, տղաս, ես քեզ արգելք լինել չեմ կարող: ճիշտ է, իմ դասարանը մեկով կպակասի, բայց ժողովրդի համար գործող արաբոների թիվը մեկով կավելանա: Անցյալ տարի կոփեցի Շեկ Լևոնը գնաց Ամերիկա, այժմ դու ես գնում: էլ ո՞վ պիտի լսի ս. Կարապետի Ժառանգավորաց վարժարանի շրջանավարտ Մելքոն վարժապետի դասը: Ո՞վ պիտի անգիր անի “Ռանչպարների կանչը”: Գոնե այնքան սովորեիր, որ կարողանայիր “Նարեկը” և Րաֆֆու “Խենթը” կարդալ: — Իմ սովորածը ինձ բավ է, Մելքոն վարժապետ: Շարժում է ինձ պետք, լեռների կյանք եմ փնտրում: Ես մեկ էլ քեզ մոտ կգամ այն ժամանակ, երբ ռանչպարների կանչը իրական դառնա և հայ շինականներն առանց երկյուղի գնան գործի: Տա աստված, որ քեզ ողջության մեջ տեսնեմ վերադարձիս: — Գնա՛, որդիս, և աստված քեզ հետ: Մինչև ցորյանի հատիկ չմեռնի՝ հունձք չկա: Եվ եթե քո մեջ հավատք ունես մանանեխի հատիկի չափ՝ լեռը կշարժես: Մելքոն վարժապետը հնամաշ վերարկուն թիկունքին ուղղելով, թանձր ծխելով ետ դարձավ, իսկ Մամիկոնը առաջ ընթացավ քթի տակ դանդաղ երգելով. Թե հայրենյաց պսակադիր Գողթնի քնարք լռել են, Երկնուց թող գան անմահ հոգիք Հայոց քաջեր պսակել: Փրե կամուրջով անցնելիս Մամիկոնը տեսավ իր դաստիարակներից մեկին, որ գետափին կռացած լվացվում էր պաղ ջրով: Հայոց պատմության ուսուցիչ պարոն Սենեքերիմն էր, որ ամեն առավոտ իջնում էր ձորը գետակի ջրով թարմանալու: Նրա տեսքը մռայլ էր: Պարոն Սենեքերիմը իր աշակերտին չնկատեց, այլապես կարող էր կանգնեցնել նրան և հարցնել, թե որո՛նք են Հայաստանի գավառները: Մամիկոնը գնում էր ոտքով չափելու այդ գավառների լայնքը և նրանց լեռների վրա սերտելու ռանչպարների կանչը: (Աղբյուր՝ Խաչիկ Դաշտենց “Ռանչպարների կանչը”: Երևան: Տրամադրել է՝ Արևիկ Գառամովա Scanned: Արևիկ Գառամովա OCR: Աննա Վրթանեսյան Ուղղագրում՝ Աննա Վրթանեսյան Տրամադրել է՝ armenianhouse.org)
-
Նկատիր թէ ինչպս Կրթության Լէզուն յոդուածին Գ տարը չի ստացուլ եւ տէս թէ "գերագույն " բառը ինչ է դարձել: գգգգգգգ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ Ընդունվել է 00.00.1993 Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության եւ կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների լեզվահարաբերությունները: Հոդված 1. Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է: Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը: Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը: Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը: Հոդված 2. Կրթության լեզուն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը եւ դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով եւ հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ երագույն խորհրդի կրթության եւ գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ: Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական , մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննությունները եւ ուսուցումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Հոդված 3. Քաղաքացիների լեզվական պարտականությունները Պաշտոնատար անձաինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային մատյանում ընդունված կարգին: Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը: Հոդված 4. Հաստատությունների լեզվական իրավունքները եւ պարտականությունները Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով: Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են. ա) գործավարությունը կատարել հայերեն, բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը, գ) ցուցանակները, ձեւաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները ձեւավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով: Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով: Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձեւաթղթերը, կնիքները ձեւավորում են հայերեն՝ իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ: Հոդված 5. Պետական լեզվաքաղաքականության իրականացումը Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իշխանության եւ կառավարման տեղական մարմինները, ինչպես նաեւ դրա համար լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերեն լեզվով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաեւ հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար: Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ 17 ապրիլի 1993թ. Հ.Ն
-
Yes, of course the Aztec are descended from those asseri-s just as the State of Kenturkey was established by the first furkish inhabitants of America.
-
Իրաւ ես Մովսէս: Եթէ լէզուն ոսկոր ունենար մեզմէ շատերը պիտի խեեղդամահ լինէին: Ի զուր չէ որ մեր նախնիքը այս են ասել: Հայերէն հանելուկ: Այն ինչ է? "Կակուղ կաշի, ոչ կը հալի, ոչ կը մաշի:"
-
The swearing in ceremony of the Presidnet of the Republic of Armenia
Arpa replied to Ashot's topic in Republic of Armenia
OOPS! I couldn't resist. Pardon me. Shoot me if you must. ԵՐԴՆՈՒՄ ԵՄ I get a kick out of these dictionary translations. Some people should learn the intricacies and the nuances of the English language. I can still remember the days when on Noyan Tapan we would read "fire set" at such and such place. "fire set" ? You mean "arson". "swearing in" ? You mean like "hayhoyel/kufrel"? Is not "taking the oath of office" more apt? -
Lest you get any ideas, I have not read everything above, and neither will I. HEY KIDS!!! DO ARMENIANS HAVE A LIFE? DO ARMENIANS TALK ABOUT ANYTHING ELSE, LIKE THE WEATHER ETC AND ARAMAZT FORBID... S E X.? IS FURKS, HEWS AND THE BIG G IS ALL WE ARE ABOUT? Speaking of S E X . This LK claims to be 26 years old. Then why is he/she talking about these matters? Is there nothing else in life? I can vaguely remember when at that age all I thought about was girls, 25 hours a day, night and day. It seems some people have spotted where our buttons are, which button to press to have our antennae propped up. CAN WE GET A LIFE??!! What a tragedy that 26 year olds should think of nothing but the Big G!!! My biggest fear is, when this issue is resolved ... THEN WHAT DO WE TALk ABOUT?
-
Եկ միասին երգենք “Օտար ամայի ճաբեքի վրայ..” Արդեոք տակավին Հալէպում քանի եկեղեցի եւ դպրոց է կարուցւում? Արդեոք Հալէպը արդեն մեր Նոր Անին Դարձաւ իր 1001 եկեղեցինով? Հոգ մի անի: Այժմ Նիու Յորքը եւ Գլէնտէյլը մեր Նոր Անիներն են: Իմ յուշքը բավականին երկար է: Ես յիշեմ այն օրերը երբ Վասպուրական եւ ՀՄԸՄ ոտնգնդակի խումբերը , որ անպայման պիտի վերջնախաղը խաղային , ամբողջ Հալէպը, Քրիստոնեայ, Հայ, Արաբ կամ Մուսուլման( Արաբները նրանց կոչէին (“Fasforkan yev Hmtmn) խուժէին պետականխաղավայրը, որտեղ ոտք կանքնելիք տեղ չէր մնար: Հիմա պիտի երգենք…. “Երեւան դարձար իմ Գլէնտէլունի, Դու մեր Նոր Դուին մեր Նոր Անի “
-
]quote]Ծանօթ. 1.Մէյխանա- գինետուն (պարսկերէն): Անկատակ "ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ, ԹՈՂ ՈՐ ԹՔՆԵՄ ՔՈ ԵՐԵՍԻՆ!!!" Սիամանթօ Սիրելի Օհաննէս , քո ընդվզումը շատ հասկանալի է: Իսկ, խնդրեմ մեզ ասա թէ ինչու Նիու Յորկի Սբ. Վարդան Տաճարի դպրաց դասի հանճարեղ երաժիշտ ղեկավար Խորենին մականունը ՄԵՅԽԱՆԱՃԻ (ՕՂԼՈԻ)ԵԱՆ Է? Նրան ընկերակից երգեհոնահարին մականունը ՔԵՐԽԱՆԱՃԻ ՕՂԼՈՒ ԵԱՆ Է? Բարեբախտաբար , երբ նա գրեց իր հոյակապ պատարագը , Երջանակայիշատակ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսը ընդվզեց եւ առաջարկեց որ այդ Քրիստոնեայ հոգեւոր գլուխ գործոցը անուանուի "Խորենեան Պատարագ" եւ ոչ թէ "Մէյխանաճեան Պատարագ". Ինչ յանդկնում երբ Առաջնորդը, Կաթողիկոսը եւ հավատացեալ ժողովուրդը թոյլատրէ որ Սուրբ Պատարագի խմբավար մը կրէ ՄԷՅԽԱՆԱՃԻԵԱՆ մականուն մը: ՔԷՐԽԱՆԱՃԻՆԵՐ!!! Բարեբախտաբար, այժմ նկատեմ որ նա իր մականունը փոխել է եւ ինքնին կոչէ ՄԵՔԵՆԱՃԵԱՆ, ոչ ՄԷՅԽԱՆԱՃԵԱՆ
-
Dear Arvestaket, amenaket, all knowing, omniscient. Have you not noticed that very few of us, if any are interested in this subject. After all. Whose business it is if one does, does not believe in Astuats, Allah, Koda, Yehovah, God/god, Gotte, Shiva, Deo, Deus or any other "deyous". Will everyone, please retereat in their inner chambers, contemplate their navels and discover who or what "god" is? I have said this on numerous occasions. For the 6 billion + inhabitants of this planet, there are 8 million "gods". Pick your's.
-
VERY GOOD! OK! LK! I think I/we know who you are. Edit. My bad!! Sorry! Welcome LK.
-
GOOD JOB Yervant. This way, any searcher, regardless which of the words above, will zero in to this most valuable site.
-
With all due respects to Saint Khachatour, thanks to the so called Western Armenian speakers we don't use such furko-persian tems as "ղուրբան" and "ղայիմ". We use terms like "զոհ " and "ամուր". We have already spoken about the Arabic term of "gharib" to mean foreigner, which in fact literally means 'westerners", from "gharb=west" and "ghourban", based on the previous means " those worthy od sacrifice". Once again. Consider "ereb/erebuni/gharb/west"
-
Thank you again Dear Ashot for amending your posts. I only wish that our correspondents would take the time and troube to identify the authors of their posts, lest we assume that those are their own creations
-
I kind of suspected that. Whereas in the Diaspora NAIRI is a feminine name, in Yerevan it is a boy's name, the reason why they rather use NairA, as in the one time FM of Artsakh Naira Melkumian. They may be more attentive to the fact that in Latin feminine names end in A, like Roberto/RobertA, Alberto/AlbertA, to not forget the Arabic, as in Farid/FaridA, Samir SamirA and so on. BTW. Does anyone know who wrote the poem "Geghon I Pativ Hay Lezvin/Գեղոն Ի Պատիւ Հայ Լեզուին/Ode to the Armenian Language" . I don't remember any of it except the title. Was it Tekeyan or Chobnian? How about it, Johannes, Nairi, Harut and all?
-
That is Qeler Tsoler Im Yar@, My lover Walks and Shines/Flashes. Of course, played by Aslamazian/Komitas Quartet The first song here.
-
Excellent work Yervant. Thank you. Just as I had indicated above, once again cudos and thanks to Avril for one of the most complete documentaion. As to the Title Topic, I think it should contain the words "Armenian" "Genocide" and "Documents" since many surfers use one or all those words when searching. And a brief introduction in the first post as to what and where Avril24 Digital Library is. Excellent work Avril, please keep up. Excellent work. Hoping some day we do the same to many other subjects that are scattered and diluted all over the Forum. Note: At one time I ws toying with the idea of "Pop-ups" to pop whenever some keywords are used, but I realized it would be counterproductive as at times a million would pop up, specially when certain words are used. PS. SAD COMMENTARY! ՑԱՎՈՔ ՍՐՏԻ! That many a surfer will use the G word when searching for Armenian Stuff, rathr than words like C as in Culture, H as in History, L as in Lieterature, P as in Poetry and so on. ՈՂԲԷՐԳՈՒԹԻՒՆ LAMAENTATIONS. In a paraphrase from Siamanto; ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ** ԹՈՂ ՈՐ ԹՔՆԵՄ ՔՈ ԵՐԵՍԻՆ!!! **Արդարութիւն
-
Thank you. I knew that, but what I meant was for you to go back, edit your posts and add the athor's name to each of them
-
Yes, that is exactly what I meant. To see all the topics with a description all one has to do is look up the memeber's profile and under the "options" click "member's topics". An aside. I guess what Avril means by "numeric library" is "digital library". He may have literally translated it from the French "lbrairie numeral/numerique" or something.
-
Yes dear Ashot, I had noticed some time that Avril's post were consolidated, and I meant to add that those URLs were to have a short descrition of the contenrts to guide the searchers to the specific subject topic, something like "armenian orphans" or " tin city of aleppo" etc. otherwise a searcher will have very litttle choice in finding them unless they use "avril" as their search parameter..
-
Very good Ashot, please continue. Could you please tell us who the authors of the above are?
-
http://hyeforum.com/index.php?showtopic=17...mp;hl=varoujean Look at post #40, which among many of my pleas has gone unheeded when we still insist on creating whole new topics for the same or similar subjects.. I am not altogether innocent of the sin either. I can clearly remember when I suggested to Hye Fedayis to please add items to ONE main topic of his choice, which he took as an insult. WE also remember when Vartahoor was doing the same when Movses took upon himself to consolidate his posts , which he also took as a meddling in his affairs. Look at post #14 here http://hyeforum.com/index.php?showtopic=15243&hl=voch I only wish someone would impress on Avril 24 to please post his/her items under ONE main Subject topic instead of creating a whole new one for every one of them. Besides being highly distracting it is also unfair to him/her as the whole thing, which is highly informative and useful is being diluted and lost in a jungle of things. Dear Ashot, you are doing a wonderful job but my heart goes out to you as you are practically hoping for the impossible, that is as long as our correspondents will not take the time and trouble to search and see if the subject has been discussed before, it also goes against our EGO of “MY POST”, “I SAID HERE FIRST” syndrome, at times tantamount to SPAMMING. Please continue with your project, I will try and find duplications and repetitions for you , and I urge each and every one of us to do so. PS. As long as we are talking about the subject see this http://hyeforum.com/index.php?showtopic=16611 and your thread about the subject.
-
Նման վերեվի ԳԻՒՏԻՆ ՓԱՌՔԸ , ստորեւ , նրան Սուրբ Մեսրոպ Հավաքածոյից … Note: To see the remaining other two of four from the same collection go to Literature-Siamanto. Thank you whoever wrote it, they kept the original Mesropian orthography rather than bastardize with the "maniuk-yan" ---- Տեսիլքը Ո՜Վ ՀՐԱՇԱԼԻՔ, ո՜վ հաւատքի աննիւթական հուր, Ո՜վ զարմանագործ զօրութիւն, Ո՜վ բոցեղէն բԺԺանք, ո՛վ անլոյծ խորհուրդ, Ահաւասիկ Քերովբէ մը մրափին մէջ Մեսրոպին, Իր աջ ձեռքո՛վն լուսագիծ՝ Ակնթարթ մը՝ մենաստանին որմին վրայ Հայկազնեան Այբբենարանը տառագրեց...։ Յանկարծ՝ Սուրբը մեծ Տեսիլքէն ցնորաշարԺ՝ Մեռեալի մը պէս ընդոստ ոտքի, Փետուր գրիչն եւ տախտակն ի ձեռին, Հրաշքին տակ արտասուելով, Որմին առջեւ անհունօրէն ծնրադրեց...։
-
Glory of Discovery Գիւտին Փառքը By Siamanto
