-
Posts
9,923 -
Joined
-
Last visited
-
Days Won
41
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Arpa
-
Թէեւ չեմ հասկանում իմաստը Մախոխ մի տեսակի , երեւի անհամ կերակուր է պատրատուած չոր կանաչ լոբի ով Նաեւ չի մոռանալ որ ԽՈԽ նշսնսկի կերակուր, աւելի ճիշտ ԽՈՐԽ որտեղից գայ մեր ԽՈՀԱՆՈՑ, իմա ԽՈՐԽԱՆՈՑ բառը:
-
Sometimes I feel like the mother below. ==== Խեղդամահ Սիամանթօ Ու գետնափոր նկուղին մէջ քառասուն անձ՝ Արջառներու սարսափահար հօտի մը պէս, Որ աւազահողմի հարուածներէն կը հալածուի, Մահուան դիմաց դողահար եւ մէկզմէկ ջախջախելով՝ Չորս պատերուն մէջ խաւարտչին խռնուեցանք...։ Ապառի լռութիւն մը իր սարսափովը կը ծանրանար, Շշուկ չըկար, շնչող չըկար, շրթունքները փակ էին, Եւ ամէնուս նայուածքները քստմնելի եւ դիւային, Մէկզմէկու վրայ յառած՝ մէկզմէկու մահ կ՚ուզէին...։ Արեւածագէ մը մինչ արեւածագըն յաջորդ, Այսպէս անձայն եւ անօթի, գերեզմանի քարերուն պէս՝ Մենք մեր մարմնոյն վրայ, մեր սարսափն երկաթեցինք...։ Ու մեր թաքուն կատաղանքն եւ կարօտը կոտորելու մտածումով՝ Մեզմէ շատերն սկսան մոլէգնօրէն, իրենց մատները կրծոտե՜լ... Եւ ապառաժեայ լռութիւնը անհունին պէս մեր աչքերուն կ՚երկարէր...։ Բայց արեւին տակ՝ հազարաւոր անասնադէմ բարբարոսներ՝ Բերրի դաշտերն ու գիւղերն աւերելէ դեռ չըյոգնած, Մեր թաքստոցը փնտռելով՝, մեր մահը դեռ կ՚ուզէին...։ Եւ գետնափորի մութերուն մէջ մահացնոր՝ Մենք սարսափո՛վ, սարսափո՛վ, սարսափո՛վ, էր որ լսեցինք, Հրազէնի, նիզակներու, սուիններու եւ սուրերու, Կայծակնապար շառաչիւնն որ արեւին տակ կը վառէր... Ու դիակնե՜ր, դիակնե՜ր մեր նկուղին երդիքներուն վրայ, Արմատախիլ ծառերու պէս, սրսփանքով վար կ՚իյնային, Հոգեվարքի հռնդիւններ՝ մերթ ամեհի եւ մերթ խուլ՝ Պատերէն ներս, նկուղին մէջ կուգային մեզ ցնորել։ Եւ հողապատ ձեղունէն, որ մեր վրան թագաղի մը պէս կը փակուէր՝ Վէրը հոսող տաք արիւնը յորդառատ՝ ծակտիքներէն վար սուզուելով... Սկսաւ ալ կաթի՛լ կաթիլ մեր դէմքերուն վրայ ծորիլ...։ Բայց նորածին մը նորէն սուր ճիչով մը սկսաւ լալ. Մեր դաւաճանն անտարակոյս այդ անմեղը պիտի ըլլար. Որոշման մը, եղէռնի մը, ոճիրի մը յոյսը միայն կար մեզի, Երբ իր մայրն հեծեծանքով մը ալ վերջապէս փսփսաց... — Աստուած մեզի թո՛ղ գթայ, ստինքներս պարապ են. Ա՛լ կաթիլ մը կաթ չունիմ. մինչեւ արիւնս ծծել տուի... Ա՛լ կաթիլ մը կաթ չունիմ, ինչ որ կ՚ուզէք վճռեցէ՛ք… — Պէտք է խեղդե՛լ, ըսաւ մէկը իր բազուկն բարկութեամբ մը երկարելով. — Պէտք է խեղդե՛լ... փսփսացինք քառասուն անձ նոյն ատեն... — Նախ եւ առաջ զիս խեղդեցէք եւ յետոյ իմ զաւակս ... — Ձայնը առին, տանիքն արդէն բրիչներով կը փորեն... — Բոլորս մէկ մատնուեցանք, արդէն տանիքը կը փորեն... — Արդէն հողը վար կը թափի, լոյսն արդէն կ՚երեւայ... — Կը պաղատի՜մ, խեղդեցէ՛ք զիս. ահաւասիկ իմ կոկորդս եւ կոկորդն իմ զաւակիս... Ու հայ մայրն իր վզին հետ՝ զաւկին վիզը մութին մէջէն մեզ երկարեց... Խաւարին մէջ, երկու բազուկ օձերու պէս գալարուելէն, Մանկան վիզը գտնելով՝ ահեղութեամբ մը զայն սեղմեցին...։ Լռութիւնն, այս անգամ, նկուղին մէջ մրրիկ մ՚էր։ Ես, րոպէ մը, կարծեցի որ բոլորս մէկ արժանապէս մահացանք...։ Պահ մը յետոյ՝ խաբուած մարդու հայհուչներով տղմաթաթաւ, Զգացինք որ արիւնախում խուժանը յուսահատած, կը հեռանար...։ Փրկութի՞ւնն էր մեզի հասած։ Ստրուկները կը փրկըւի՞ն։ Ա՞յսպէս պէտք է փրկըւիլ...։ Ու ամէն օր այդ խեղճ կինը կիսամերկ՝ ճամբաներուն վրայ կեցած, Անծանօթի՛ն, անցորդի՛ն, թշնամիի՛ն եւ օտարի՛ն Քղանցքներուն փաթթուելով խենթի մը պէս կ՚աղաղակէ... — Սա ձեռքերս կը տեսնէ՞ք, կը տեսնէ՞ք սա ձեռքերս. Ես էի որ ասոնցմով նկուղին մէջ, իմ նորածինըս խեղդեցի... Հաւատացէ՛ք, ես էի որ զայն խեղդեցի, ի՜նչ անարդար մարդեր էք, Դուք ալ գոնէ զի՛ս խեղդեցէք, իմ ձեռքերս անզօր են. Ես էի որ նորածինս նկուղին մէջ բոլոր ոյժովըս խեղդեցի... Սիրտ չունի՞ք դուք, խեղդեցէ՛ք զիս, իմ ձեռքերը ալ ոյժ չունին...։ Ստացված է
-
ՎԷՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ Yes! It is ՎԷրք not Վերք simply because the Է turns to Ի as in վիրաւոր, and Ե does not. I have been looking for this for a long time. http://www.eanc.net/EANC/library/Fiction%5...tani.htm?page=1 Վէրք Հալէպիստանի? Recently we saw pictures of released hostages from the Colombian rebels, where they also showed how one of them had been infected by Leishmaniasis (Leishmania Donovani, transmitted by the desert fly known as Phlebotomus), aka Aleppo Sore, Baghdad Sore, Ayntap Sore , Delhi sore etc http://www.google.com/imgres?imgurl=http:/...=image&cd=1 I have the scars of the Aleppo Sore, also at times known a Aintap Sore, but it is not anywhere you can see.
-
Nairi, do you know what "thanatology" means? Serach an see. In the Greek, "thanatos' means "death" and "anathas" means immortal, just as Anastas Mikoyan.
-
I don't know about Chevrolet, but look here to see "tractor" and more. http://hyeforum.com/index.php?showtopic=4242&hl=lenser Aside from the fact that Mercedes is a common girls' name. http://en.wikipedia.org/wiki/Mercedes
-
MosJan, dou tesar im post@ ortegh yes gretsi parkapzouk/tkjor/tkzar i masin? Look here; http://hyeforum.com/index.php?showtopic=18...amp;hl=goatskin
-
You need more laments? Don’t forget that as we speak Abdaloglu Gul** is touring Ani. Observe the background. Please someone, freeze this picture for all times' ake. http://www.reporter.am/ Look here, Ani Kaghak. Also see my translation. http://hyeforum.com/index.php?showtopic=5288&hl=lament For those who cannot see the Armenian text, here it is in Uni; with some poetic and textual corrections. ՏԱՂ ԱՆԻ ՔԱՂԱՔԻ Անի քաղաքնստեր կուլայ, Չկայ ըսող մի լայ, մի լայ. Կըսես քիչ է, թող, մնսյ լայ, Ախ, երբ լսեմ մի լայ , մի լայ: Շատ ցաւերով կայրիմ տապիմ, Չունիմ մէկ մարդ հաւատարիմ, Որ խղճալոյս գայ մօտենայ, Հիչ չէ ըսէ մի լայ, մի լայ: Postscript, Advice, Caution. ՅՈՐԴՈՐԱԿ Ախ, Հայ տղայ, խղճայ ինձի, Տես թէ քո Անին ինչպէս է, Հերիք ես լամ դու չգթաս, Չէ քո Անին ափսոս է? Ախ ու վախով օրըս անցաւ, Լանէն աչքըս կուրացաւ. Որբ մնալն ինձ վիճակցաւ, Բախտս բնաւ զիս մորացաւ: Կորուցեր եմ թագաւորներ, Ժողովել գլխուս քէօր բուեր, Որք միշտ կերգէն “Անին անցաւ”, Անին անտէր աւերեցաւ: Անին էր, շատ մարդաբնակ, Մնացեր եմ դառն աւերակ Իմ լացն, իմ կոծն ու աղաղակ, Անտէր որբերու նմանակ: **Did you know that in their baslted language "gul" means both "rose" and "laugh"? Who will have the "last laugh"?
-
Where are our առաքեալs , missionaries. The likes of Onnik, Jrag et al, who dare not move their pulpit to Hamshen and instead turn it on us, “the choir“? Can we accept them as our kin, or are they too polluted, simply because they have lost part of their ;oops: reproductory organ? http://www.naregatsi.org/new/events/images...22-002-2008.jpg http://www.azg.am/AR/2008072414 Ազգն» արդեն գրել է Հայաստանում համշենահայության շաբաթ միջոցառումների մասին, բայց համշենահայության հոգեւոր զարթոնքի մասին մեր հրապարակումը գրելիս չէինք ենթադրում, որ կբացահայտենք հայի մի յուրահատուկ տեսակ` համշենահայը, որ, ճիշտ է, նմանություն ունի, բայց առավել տարբեր է, քան նամուսով թալինցին, աղուհացով լենինականցին, մարտավարությամբ անզուգական ղարաբաղցին ... (եթե տարբերակում, ապա՝ միայն այսպիսին): Իսկ մեր հանդիպման ժամանակ տարբերակում ոչ թե երեւանցին է դնում, այլ հենց ինքը` համշենահայը, հավանաբար նկատի ունենալով հայի իր ուրույն տեսակը: Հա՞յ ես: Ոչ, համշենահայ: Թերեւս, համշենահայը սեփական ինքնությանը ամենահավատարիմ հայը կարող է համարվել, քանի որ անցնելով բազմաթիվ փորձությունների` հալածանքների, եղեռնի, կրոնափոխության ու ուծացման միջով, այնուամենայնիվ, օտար միջավայրում պահել-պահպանել է սեփական հայկական դիմագիծը: Բարբառը, որ այնքան երեւակայություն եւ ջանք է պահանջում արեւելահայից` հասկանալու համար ասվածը, երգը, որ սկզբում հետաքրքրական ու քարերի պես հին է թվում, ապա եւ` պարը, որ այնքան կաքավակերպ է: Այս ամենին հաղորդակցվելու երկու առիթ ունեցանք` նախանցյալ օրը, երբ Նարեկացի արվեստի միությունում տեսանք Համշենի պատմությանն ու մշակույթին նվիրված ցուցահանդես, ապա եւ «Վովա» անսամբլի առաջին կատարումը Հայաստանում: Մեկ այլ գիտական առիթ էլ գիտաժողովն էր: (Կարդալ 3-րդ էջում) Ցուցահանդեսը լուսանկարների մի հավաքածու էր եւ ներկայացնում էր համշենահայ ճակատները կոպեկներով զարդարուն կանանց ու աղջիկների, ինչպես նաեւ զարմանահրաշ ու առատ բուսականությամբ հարուստ գյուղական բնակավայրեր` փայտե գեղեցիկ ու հնաոճ տներով: Հանդիսատեսին էին ներկայացված նաեւ մի քանի թուրքալեզու գրքեր` Համշենի ու համշենահայերի լուսանկարներով զարդարուն: ՆԱՄ-ը շնչում էր պատմական հայրենիքից հեռու ապրող հարազատ մարդկանց սրտի բաբախյունով, ամենուր մարդիկ ժպտում էին ու փորձում հաղորդակցվել համշենահայերենով, ռուսերենով կամ թուրքերենով: Մարդիկ հուզված էին, զգացվում էր ջերմ ու հարազատ մթնոլորտի շունչը, որ նկարների սրահում վերաճում էր հետաքրքրության, ճեմասրահում` փոխադարձ ուսումնասիրության, խոսք ու զրույցի: Հետո սկսվեց համերգը: Դրանից առաջ ողջույնի ու բարեմաղթանքի խոսքեր հնչեցին բեմից: «Այսօր պատմական օր է: Նարեկացի արվեստի միության համար պատիվ է եւ պարծանք, որ լսելու ենք համշենահայերի խոսքը, երգը, տեսնելու պարը», ասաց ՆԱՄ-ի նախագահ Նարեկ Հարությունյանը, հույս հայտնելով, որ «Վովան» կշրջի նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախում: Հիքմեդ Աքչիչեքը «Վովայի» ղեկավարն է: «Վովայի» միջոցով պահպանում եւ փրկում եմ մոռացությունից համշենահայության երգերը», ասում է ծնունդով հոպացի համշենահայը, որ հիմա Ստամբուլում է բնակվում: «Ասա, օնդեր, ասա» երգն եմ շատ սիրում», ասում է զրուցակիցս, որը շուտով այն պիտի կատարի բեմից: Հետո, երբ նա կկատարի ոչ միայն իր նախընտրած այլեւ շատ երգեր, արդեն հանդիսատեսից տպավորության մասին կհարցնեմ: «Հրաշալի էր, շատ լավ, ասում է Ալինա Թոփչյանը: Ես արմատներով համշենահայ եմ: Հայրս երգում էր այս երգերը, բայց ես չէի հասկանում եւ հիմա էլ բառերը չհասկացա, բայց եւ կատարումը, եւ մեղեդիներն ու ռիթմը հասկանալի ու շատ հարազատ են ինձ», ասում է հուզված հանդիսատեսը: ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Dear mods, and other geeks Please repost that article so we can see the picture of that beuatiful girl before the site expires.
-
You need more laments? Look here, Ani Kaghak http://hyeforum.com/index.php?showtopic=5288&hl=lament
-
let's go back to another lamentatious favorite of ours, as far as Avarayr and the see the "lament" Thank you SAS. === Խոսք՝ Ռ. Պատկանյանի Երաժշտ.՝ Ն.Շահլամյանի ԵՐԳ ՎԱՐԴԱՆԱ Լռեց: Ամպերը եկան ծածկեցին Երկինքն ու լուսինն աչքես խլեցին. Մնացի մենակ՝ հոգիս վրդոված, Ձեռներըս ծոցիս, գլուխս քարշ արած: Եվ այնուհետև ամեն իրիկուն Մընում եմ լուսնի խաղաղ ծագելուն. Նորա տըխրամած դեմքը նայելիս՝ Հիշում եմ թըշվառ վիճակը ազգիս: Ա՜խ, ցոլա՛, փայլե՛, տըխրադեմ լուսին, Գուցե քու փայլից փայլ տաս և հային... Պատմե շատերուն Վարդանի մահը, Կամ՝ ինչպես կորավ հայ ազգի գահը, Կամ ինչ վեհ սիրով սիրում էր Վարդան Մայրենի հողը- աշխարհ Հայաստան:
-
Reminds me of Petros' words-Եւ մահամերձը կուզէ երկու բան, Նախ կեանքը, յետոյ լացող մ'իր վրան: In reverse. We have so many "լացող", but where is the "կեանք"? Let us continue with our all time favorite TEARS (lament)of ARAKS. Whose tears are we talking about? Who can tell the difference of furkish and Armenian tears? Which is more bitter, salty? --- ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ Խոսք` Ռ. Պատկանյանի, երաժշտ.` Պ. Աֆրիկյանի Մայր Արաքսի ափերով Քայլամոլոր գնում եմ, Հին-հին դարուց հիշատակ Ալյաց մեջը պտրում եմ: Բայց նոքա միշտ հեղհեղուկ. Պըղտոր ջըրով եզերքին Դարիվ-դարիվ խըփելով, Փախչում էին լալագին: - Արա'քս, ինչո՞ւ ձկանց հետ Պար չես բռնում մանկական, Դու դեռ ծովը չհասած` Սըգավո՞ր ես ինձ նման: - Խիզա՜խ, անմի'տ պատանի, Նիրհըս ինչո՞ւ դարևոր Վրդովում ես, նորոգում Իմ ցավերը բյուրավոր: Էլ չի խոսեց Արաքսը, Հորձանք տվեց ահագին, Օղակ-օղակ օձի պես Առաջ սողաց մոլեգին:
-
How can we forget… “Մեր Հայրենիք, Թշուար անտէր”. “Our Fatherland, wretched/poor, and orphaned/ownerless”?? ** **Ownerless? Wait a few more years of emigration and see who the "owners" will be. Ամերիկայի քաքը աւելի լաւ հոտի քան Հայաստանինը?
-
Այո, ես տեսել եմ այդ պատկերը: Դա "շնանալ" ին մի այլ իմաստ տայ:
-
And, now that we have sttled down, we will add Avetik's other Lament. BTW. The Armenian name of the furkish "alagyaz" is ArakGats/ԱՐԱԳԾ "Dark and black clouds shrouding your front(forehead)...You're clad in smoke(/fog/smog), my Arakats, Sun will never shine in my heart, Smoke has also too filled it " ՍԵՒ ՄՈՒԹ ԱՄՊԵՐ Աւիտիք Իսահակեան Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան, Դուման հագար, Ալագյա՛զ, Սրտումս արև էլ չի ծաղկում, Սիրտս էլ դուման, Ալագյա՛զ: Զառ** փեշերդ անցա, տեսա, Առանց դարդի սիրտ չկար, Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ, Իմ դարդիս պես դարդ չկար… — Է՜յ Մանթաշի նախշուն հավքեր, Իմ դարդս որ ձերն էղներ, Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ Կըսևնային, քանց գիշեր: — Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր, Իմ դարդս որ ձերն էղներ, Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ Թույն ու տոթի կփոխվեր: — Հե՜յ վա՜խ… կոտրան իմ թևերս Ընկա գիկդ, Ալագյա՛զ. Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս Լամ, արուն լամ, Ալագյա՛զ… **Զառ փեշերդ, Your Golden skirt, ԶաՌ, ոսկէ, ոսկեթել” as opposed to ԶաՐ, զարկ, զարնել, hit/strike. From the Persian ZAR, gold, as in ZIRANI, GOLDEN, ԾԻՐԱՆԻ
-
Let’s begin with Beshiktashlian’s ? Եկ իմ սրինգ/Come my flute” that was put to music by whom? I thought I had it somewhere, I can’t find it. Here is how much I remember. Does anyone have the full text? Եկ իմ սրինգ, իմ բարեկամ սրտագին Նիհար շրթներդ, ոհ երերուն, Սիր դալկահարիմ շրթներուն: Երգենք ու լանք, Լանք ու երգենքվշտագին Come my flute, my heartfelt friend (my sweetheart), Place your thin lips on to my lips, We’ll sing and cry, We’ll weep and sing in sorow…. --- Hi Nairi, You posted this from Isahakian somewhere else Badalian immortalized it in a song ---- Իմ այրող վշտից սիրտըս է մաշվել, Կյանքըս է մաշվել, էլ ի՞նչս մնաց. Լամ ու արցունքըս աղի-ծով դառնա,— Միայն թե մայրըս վիշտըս չիմանա: Ա՜խ, գլուխս առնիմ, ընկնիմսարերը( սարէ սար, I corrected it), Զարկե՜մ քարեքար, զարկեմ քարեքար, Սիրտս գայլերին թող բաժին դառնա Միայն թե մայրըս մահըս չիմանա: Իմ այրող վշտից սիրտըս է մաշվել, Կյանքըս է մաշվել, էլ ի՞նչս մնաց. Լամ ու արցունքըս աղի-ծով դառնա,— Միայն թե մայրըս վիշտըս չիմանա: Ա՜խ, գլուխս առնիմ, ընկնիմ սարերը, Զարկե՜մ քարեքար, զարկեմ քարեքար, Սիրտս գայլերին թող բաժին դառնա Միայն թե մայրըս մահըս չիմանա:
-
L AMENTATIONS ՈՂԲՔ OK Nairi. Your wish is my command Here it is. Let’s begin with this Lamentations of Jeremiah; ՈՂԲՔ ԵՐԵՄԵԱՅ http://www.armenianchurchlibrary.com/files...bible/voxb.html http://quod.lib.umich.edu/cgi/k/kjv/kjv-id...mp;byte=3052580 Then move to this, by Narekatsi, Մատեան Ողբերգութեան http://armenianhouse.org/grigor-narekatsi/prayer1.html And see how many more LAMENTS we can add. Not to forget Adanayi Voghb @ that we spoke so much about.
-
OK, You begin. Let's begin with Narekatsi's Lamentations Մատեան Ողբերգութեան** Or we can begin with (I ca,t find it yet)Beshiktashlian's "Yek im Sring, im barekam srtakin, Nihar shrtnerd oh yereroun, dir dalkahar im shrtneroun, Yergenq ou lang, Lanq ou yergenq vshtakin" **Aside from his literary and esthetic value, I think he is a nincompoop. I can never forget the time, on Mauday Thursady, Աւագ Հինգշապթի when it was time for confession, and Narek was being quoted, one of the passages was "Forgive me Lord,I havebroken all your commandemnst". Huh? You mean in the past week we all committed adultery, murder....blah blah...? No wonder we have been lamenting ever since!!! Forgive me...!!! I get carried away. I have always been a rebel ever since I can remember.
-
Շունը յիշէ, փայտը քաշէ This is reminiscent of the English-attributed to Teddy Roosevelt- "Walk softly and carry a big stick", which should be our policy in re our so called neighbors. Հաչող շունը չի խածնի Its bark is worse than its bite Շունը որ զգայ իր վխճանը, մզկիթի դրան կեղտոտէ Meaning " suicide by cop"? Շան օրեր Dog days. In English it refers to the hot summer days, based on the domination of the star/constellation Cirius/Dog Մի ովմն արդեն ըսաւ Շան ատամ, խոզի կաշի Ես յաճախ յիշեմ սա հրեայ արաբ , եւ այլ ժողովուրդների առընթեր: Ծիծաղելին , թէ ոչ արաբը եւ ոչ ալ հրեան խոզի սիրահար են:
-
ԱԼԱԳԵԱԶ ՍԵՒ ՄՈՒԹ ԱՄՊԵՐ Աւիտիք Իսահակեան Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան, Դուման հագար, Ալագյա՛զ, Սրտումս արև էլ չի ծաղկում, Սիրտս էլ դուման, Ալագյա՛զ: Զառ փեշերդ անցա, տեսա, Առանց դարդի սիրտ չկար, Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ, Իմ դարդիս պես դարդ չկար… — Է՜յ Մանթաշի նախշուն հավքեր, Իմ դարդս որ ձերն էղներ, Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ Կըսևնային, քանց գիշեր: — Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր, Իմ դարդս որ ձերն էղներ, Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ Թույն ու տոթի կփոխվեր: — Հե՜յ վա՜խ… կոտրան իմ թևերս Ընկա գիկդ, Ալագյա՛զ. Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…
-
Ճիշդ է: Արեւելք նայելիս հիւսիսը ձախին է եւ հարաւը աջին: Չի մոռանալ որ գրեթէ ամեն մշակոյթներում աջը նախնտրելի ձախին, շիմէլ ձախ , անյաջող եւ եէմին բարի վստահելի: Տես թէ ինչու (յ)ա ջը միշտ բարի է իսկ ձախ ը չար: Տես սա տեղ http://hyeforum.com/index.php?showtopic=1516&hl=ortho http://hyeforum.com/index.php?showtopic=1628&hl=ortho Այժմ որ մեր ուղղութիւնը փնտռենք Հայերէնով Արեւելք եւ Արեւմուտք հեշտ են, տեսնենք հիւսիս եւ հարաւ ին նշանակեն: Աճառեանը միայն կասկած յայտնի միույ եւ միւսին մասին: Հետաքրքիր է երբ ասէ թէ ոմանք մտածեն “հարաւ” ը “ԱրաբArab” բարի տարբերակ է եւ հիւսիս ը (բնիկ հիւսիւս) գայ Յն. Hyas =անձրեւ ի աստուած բառից** ** Ուրախ եմ որ պրպտեցի: Վերեւ խօսեցինք “ամպրոպ” ի մասին, տես թէ Յն. բառը ինչէ : Ombro/ombr= rainstrorm. ըստիս հարաւ բառը “երեբ ereb/gharb/west /արեւմուտք” ի հետ կապ ունի( երեբ, երեբունի, ուղակորոյս Հայ? … Ասորերէն ereb=west): Մենք գիտենք որ շարք մաշրեք նշանակի արեւ-ա-ծագ, արդեօք ղարբ մաղրեբ կապ ունի արեւ- մուտք ի հետ?
-
:jerry: About time that his own kind realise what a clown masquerading as an historian he is. We read in AZG that that comedian clown Haljoglu has been released of his office. We wish him good luck in his new career of a Stand up Comic in his new House of Comedy -------------------------------------------------------------------------------- AZG Daily #141, 07/24/2008 -------------------------------------------------------------------------------- ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱԼԱՉՕՂԼՈՒՆ Երեկ Աթաթուրքի անվան մշակույթի, լեզվի եւ պատմության գերագույն խորհրդի որոշմամբ պաշտոնից ազատվել է Թուրքական պատմական ընկերության նախագահ, դոկտ., պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն: Որոշումը հրապարակվել է «Պաշտոնական թերթի» նույն օրվա համարում եւ մտել է ուժի մեջ: Նա դասախոսական աշխատանքի կվերադառնա «Գազի» համալսարանում, որտեղ մինչ այդ աշխատել էր: «Անատոլու» գործակալության հարցին պատասխանելիս, Հալաչօղլուն ասել է, որ պաշտոնից ազատվելու որոշման մասին իմացել է արձակուրդի պահին՝ ամառանոցում, եւ ազատման հանգամանքներին տեղյակ չի եղել: Կայքէջում, նշելով այս ամենի մասին, «Միլլիեթը» գրում է, որ Հալաչօղլուն անսովոր հայտարարություններով հակազդեցություն էր առաջացնում հասարակության մեջ: Ի դեպ, նա մի առիթով հայտարարել էր, թե «քրդերն ու ալավիները հայկական ծագում ունեն», ապա իր ասածները սրբագրելու համար հրավիրել էր մամուլի ասուլիս, նշելով. «Որոշ հայեր քուրդ կամ ալավի են ձեւացել»: Հալաչօղլուի հայտարարությունների պատճառով նրա դեմ դատական հայց էր ներկայացվել, իսկ «Թուրքական օջախները» թիկունք էին կանգնել նրան: «Ավշարները թուրքերի պատմության մեջ» թեմայով գիտաժողովում Հալաչօղլուն որպես զեկուցող ամբիոնից հայտարարել էր, որ «դյոնմեների» ցանկ ունի իր ձեռքում, ապա շարունակել. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քրդական համարվող որոշ աշիրաթներ իրականում ունեն թուրքմենական ծագում»: Հ. Չ. === Maybe now we can hire him to rewrite our own history.
-
Մեղայ, մեղայ: Մենք նորից ենք շեղում: Այո, մենք Հալէպի հիւսիսային արուարձաններում ապրէինք, եւ երբ այդ ոսկրասառ bone chilling քամին փչեէր իմ հայրը նրան "բոյրազ" կոչէր, իմա Մարաշից, Այթապից փչող հիւսիսային քամի: Արաբները նրան կոչեն shemali:
-
Այս ինչ մրրիկ, փոթորիկ՛ բուք ու բորան ստեղծեցի եւ զարթնացուցի մեր մրափեալ եղբայրները
-
Չի մռռանալ միրհաւը որ երեւի մրրկահաւի կրճատումն է , իմա Անգլիերէն thunderbird: Տես Բակունցի Մթնաձոր ը, որ նամանապէս օդի ,եղանակի հետ լապ ունի:
