this is not a book that i read, but a small poetry, but i read it every week.
each time it has a new meaning to me as i advance through the stages of life.
it's an entire lifetime in 20 lines.
Մուշեղ Իշխան
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Մոմի լոյսով՝ խաւարի մէջ համատարած
Կը հալածես դու տեսիլքներ արեւավառ
Կը խարխափես բայց խաւարին չես հաւատար։
Արցունքներիդ միգամածին խորէն տմոյն
Գիտես նայել արշալոյսի ճաճանչներին
Սգի քօղի տակ յուսալից դու սիրահար՝
Կը տառապես եւ վշտերիդ չես հաւատար։
Վզիդ շղթայ եւ թեւերիդ ծանր կապանք՝
Դու կը փորձես արծիւներին վայել ճախրանք
Եւ այս կեանքի մեծ բանտի մէջ բազմակամար
Դու կը խեղդուես՝ շղթաներիդ չես հաւատար։
Փուշ ու տատասկ քեզ կ՚արիւնեն ճամբիդ վրայ,
Բայց խոցոտուած քո մատներով արիւնլուայ
Դու կ՚որոնես ծաղիկների հոգին պայծառ,
Ցաւից կ՚ոռնաս եւ ցաւերիդ չես հաւատար։
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Քո ձեռքերով հողին կը տաս կեանքեր ծաղկած,
Կը զգաս դէմքիդ մահուան քամին եւ հողմավար
Կ՚ընկնես անշունչ, սակայն մահուան չես հաւատար։
http://armenianpoetry.com/arm/1080.html