Լինելով բառախաղերի և բառագիտության մեծ սիրահար՝ առաջարկում եմ մի նախագիծ՝ կազմակերպել զանազան խաղեր, որոնք կպարքև են ուրախ ժամանց և միևնույն ժամանակ կուսուցանեն մեզ մեր լեզվի բացմաթիվ գաղտնիքներն ու հնարավորությունները:
Եվ այսպես, առաջարկում եմ հետևյալ խաղը:
Մեկը գրում է մի բառ, և փորձում ենք գտնել այդ բառի նույնարմատ հականիշը:
Նախքան խաղին անցնելը՝ մի քանի նշումներ:
Բնականաբար բառերը պետք է լինեն ածական կամ մակբայ:
Հականիշ բառը պետք է իսկապես արտահայտի գրված բառի հակառակ իմաստը, այլ ոչ թե լինի, եթե ասենք՝ առաջարկված է մի ինչոր ժխտական բառ, մեկ այլ նույնարմատ դրական բառ:
Ինչպես գիտեք, հայերենում շատ բառերի ժխտականը, հետևաբար նաև հականիշը, կարելի է ստանալ պարզապես ժխտական նախածանց ավելացնելով: Չնայած, որ այդպիսի պատասխանները կլինեն միանգամայն ընդունելի, ես կոգեշնչեի գտնել ավելի հետաքրքիր պատասխան:
Ճիշտ գուշակող անձը առաջարկում է հաջորդ բառը:
Խնդրում եմ՝ հնարավորին չափով պահպանել հերթ:
Կարող եք անել գուշակություններ:
Հեղինակի իրավունքով կսկսեմ խաղը:
Առաջին բառն է
ԱԿԱՄԱ
Բարի ժամանց և ուսուցում: