Jump to content

Հայերեն


Harut

Recommended Posts

ԱՊՐԵԼ

 

Ապրե~լ, ապրե~լ, այնպե'ս ապրել,

Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը.

Ապրե~լ, ապրե~լ, այնպե'ս ապրել,

Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:

Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես,

թե ինքդ քեզ արհամարհես

ու համառես,

քեզ հետ վիճի',

քեզ չզիջի'

համբերատար քեզ հետ խոսի~,

հակառակո'ւմ քեզ համոզի

ինքը... հզոր Հանրությունը...

 

Ապրե~լ, ապրե~լ, այնպե'ս ապրել,

Որ ուրիշի խինդով խնդաս,

Որ ուրիշի ցնծությունով

Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

 

Լինես, մնաս ամենքի հետ,

Նրանց կամքին հպատակվես,

«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,

Նրանց ցավով լուռ տապակվես:

 

Տրվես նրանց լույսի նման

Եվ չխաբես՝ հույսի նման:

Արշալույսի նման բացվես

նրա'նց համար,

Վերջալույսի նման բոցվես

նրա'նց համար:

 

Թե լաց լինես՝ նրանց համար,

Թե բաց լինես՝ նրանց համար:

Եվ հա~ց լինես նրանց համար՝

հոգեւոր հա'ց,

Քեզ նրանցով կյանքում զինես

Եվ նրանցով կյանքում լինես

ոգեւորվա~ծ:

Եվ նրանցով կյանքում լինես

թույլ կամ ուժեղ,

Եվ նրանցով կյանքում լինես

բույլ կամ մժեղ,

Թշվառ՝ ինչպես անապաստան,

Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...

 

Ապրե~լ, ապրե~լ, ապրել այնպե'ս,

Որ նրանց հետ մթնես-ամպես,

Եվ նրանց հետ շանթարձակվես.

Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,

Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.

Մեկտե~ղ բացվես, մեկտե~ղ փակվես՝

Ինչպես նամակ եւ կամ բացիկ...

 

Ապրե~լ, ապրե~լ, ապրել մեկտե'ղ,

Կյանքդ խառնել նրանց կյանքին,

Տառապանքդ՝ տառապանքին,

Ջանքդ՝ ջանքին,

Ցանքդ՝ ցանքին,

Եվ ենթարկվել նրանց կամքին,

Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,--

Դառնալ ե'ւ շանթ, ե'ւ շանթարգել...

 

 

 

Պ. Սեւակ

27. V. 57

Մոսկվա

Edited by Sulamita
Link to comment
Share on other sites

  • Replies 320
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Դավիթ արաբներին ասաց.

՛ Վե'ր հանեք էդա ձեր աղեն,

Կանչեք. Մելիք թող դուրս գա դուռ:

Էդ արաբներ ասին.

- Մենք չե'նք կարնա. էնի յոթըն օր տի քնի:

Իրե'ք անցե, չորս օր էլ կա, որ վեր էլնի:

Դավիթ ասաց.- Ես չե'մ դադրի,

Չուր էնիկ իր քեֆով էլնի:

Քընի-մընի ես չե'մ գիտի.

Շուտ մի կանչեք, թող դուրս էլնի,

Թե մահ չունի՝ մա'հ եմ բերե.

Թե գրող չունի՝ գրող եմ դառե.

Էնոր ջո'ջ քուն կը քնացնեմ :furious: :

 

 

 

Ասաց.- Էսա էսպես տի շինվի:

Davit1.JPG

Davit2.JPG

Edited by Sasun
Link to comment
Share on other sites

Օրվա Վերջում...

 

Նվիրված Մեկին

 

Հայացք նետի՛ր դու հեռուն՝

Բոցկլտացող երկնքին,

Հանգչող շողը արևի

Թող մեղմ փարվի քո դեմքին...

 

Քեզ վայել է տաքուկ ժպիտ,

ՈՒրախ աչքեր երկնային,

Կայտառ ավյուն, խրոխտ մարմին,

Աստվածային սուրբ հոգին...

 

 

***

Տեսնում եմ՝ ինչպես ես հոգոց քաշում,

Հոգիս հոգուդ հետ տանջվում է, մաշվում...

Edited by Harut
Link to comment
Share on other sites

Your converter (Don't pay attention to the typos): ին9պես ասւում են 3ւր4յ 3ւր4անք 9ի բերի

 

Converted localy (on my comp): Ինչպես ասում եք. դուք ինքներտ գիտեք

 

But when I look at the source code I saw html character codes... Does your forum filter posts and converts to utf-8 automaticaly?

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...
Արփա, մի խնդրանք ունեմ:  Կարո՞ղ ես հին հայկական ամսանունները թվել:

style_images/master/snapback.png

 

1.Նավասարդ

2.Հոռի

3.Սահմ

4.Տրե

5.Քաղոց

6.Արաց

7.Մեհեկ

8.Արեգ

9.Ահեկան

10.Մարերի

11.Մարգաց

12.Հրոտից

 

Ղ.Ալիշան - Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնը

Link to comment
Share on other sites

Անետա,

 

իսկ օրերի և ժամերի անունները պե՞տք են:Էս ավատարդ էլի փոխեցի՞ր:

 

Դու այդքան անփոփոխ-հաստատուն, իսկ տեսքդ՝ հարափոփոխ: :D

 

Ինձ թվում է, թե բոլոր ավատարների վրա դու ինքդ ես, «քու անուշ պատկիրն է՝ ղալամով քաշած»: :)

Edited by SAS
Link to comment
Share on other sites

1.Նավասարդ

2.Հոռի

3.Սահմ

4.Տրե

5.Քաղոց

6.Արաց

7.Մեհեկ

8.Արեգ

9.Ահեկան

10.Մարերի

11.Մարգաց

12.Հրոտից

 

Excellent SAS, and a very good idea Aneta.

There is more to Haykakan Oratsuyts, just so this subject may not be lost in the tohupoh I will start a ne topic in the Culture category with the subject topic Haykakan Oratsuyts/Armenian Calendar. And with your permission I will move the above so I don't have to type it all over again.

Link to comment
Share on other sites

Անետա,

 

իսկ օրերի և ժամերի անունները պե՞տք են:Էս ավատարդ էլի փոխեցի՞ր:

 

Դու այդքան անփոփոխ-հաստատուն, իսկ տեսքդ՝ հարափոփոխ:  :D 

 

Ինձ թվում է, թե բոլոր ավատարների վրա  դու ինքդ ես, «քու անուշ պատկիրն է՝ ղալամով քաշած»:  :)

style_images/master/snapback.png

 

 

ՍԱՍ ջան, ինձ ամեն ինչ էլ պետք է :)

 

Անփոփոխ ... հաստատուն ... լավ ասացիր ;) Բայց մարդու էությանը հակասում են ...

 

Edited by Sulamita
Link to comment
Share on other sites

Սուլամիկա,

 

ոչ մի հակասություն,  էականն է մնում անփոփոխ: :)

 

PM-ին պատասխանել եմ...

style_images/master/snapback.png

 

 

Իսկ ո՞րն է էականը ... իսկապես հետաքրքրում է ինձ քո կարծիքը ...

 

PM չեմ ստացել

Link to comment
Share on other sites

որքան շատ եմ խմում այնքան շատ է ձեռքս դողում ... որքան շատ է ձեռքս դողում այնքան շատ է թափվում ... որքան շատ է թափվում այնքան քիչ է մնում ... որքան քիչ է մնում այնքան քիչ եմ խմում ...

 

Հետեւություն. որքան շատ եմ խմում այնքան քիչ եմ խմում ...

 

(հիշում ե՞ք սա)

Link to comment
Share on other sites

  • 4 weeks later...

Բարեւ Ձեզ՝

 

Շատ ուրախ եմ որ վերջապէս առիթը ունիմ հայերէն գիրերով գրելու. Խորհին շնորհակալութիւն կը յայտնեմ անոնց որոնք «Տառափոխում» յայտագիրը պատրաստեցին.

 

Կեցցէ՛ մեր մայրենի լեզուն.

Edited by Gor-Gor
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...

×
×
  • Create New...