Jump to content

Հայերեն


Harut

Recommended Posts

համ ինչ-որ տեխնիկական խոտան կա...

 

համ էլ ինքը էությամբ փչացած հավասարում ա...

style_images/master/snapback.png

 

տե՛ս, երիտասարդ ուղեղը որտեղ ա զգացվում

իսկույն նկատեցիր

ապրե՛ս ;)

Link to comment
Share on other sites

  • Replies 320
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Ա՜խ, գիշերն ի՜նչ անուշ զով է...

style_images/master/snapback.png

Մարդ կա կայֆ է անում գիշերվա զովին,

Մարդ էլ կա ցրտից ատամներն է զնգզնգացնում ու ասում.

«Վա՜յ, էս ինչ սարսափելի ցուրտ է:

Երանի Քալիֆորնիաում լինեի, կամ էլ թեկուզ Տեխասում :( »

Link to comment
Share on other sites

Առաջին դասարանի հուշերից ...

 

Լեւոնն ասաց.

-Ասատուր

Մի սրիչը դեսը տուր:

-Ի՞նչ է, մատի՞տ ես սրում:

-Չէ, երկու տառ եմ գրում,

Հիշատակ է, թող մնա

Որ կարդացողն իմանա

Եվ ասի թե մի օր էլ

Ես եմ այստեղ սովորել:

 

Եկող տարի, աշնան հետ

Երկու նորեկ աշակերտ

Եկան, տեսան, կարդացին

Ու զայրացած ասացին.

-Տեսնես ո՞վ է այս «Լեւ»ը

Խելքից այսքան թեթեւը

Որ սեղանը փորփրել,

Վրան տառեր է գրել:

Link to comment
Share on other sites

այս գիշերվա բերքահավաքից... շնորհակալություն ինձ ոգեշնչողներին...

 

Բանվոր ես, բանվոր ջանիտ ղուրբան...

Բան անելուց բեզարիլ իմ...

 

Թե որ լիրեր թաղտը փափուկ...

Նստեի արքա էս աշխարհին...

Էլ չէի գրի տուֆտա բաներ կես գիշերին...

Link to comment
Share on other sites

«Խելառ դար է, խելառ մարդին,

Խելոք մարդուն տեղ չկա...»

Խելոք մարդու, խելառ գլխից,

«Խելառ» մտքեր դուրս կգա...

Խելառ մտքով խելոք մարդը,

Խավարումից դուրս կգա...

Link to comment
Share on other sites

"Կըսեն թե Հայաստանը Կուտան Հայերուն։ ես ալ կուտամ, թե կարո՞ղ եք, գացեք ստացեք:"

 

Հակոբ Պարոնյան

style_images/master/snapback.png

 

Մոս ջան, երկու օր առաջ դա էի կարդում

Link to comment
Share on other sites

? անհայտ զինվորի հիշատակարանը

style_images/master/snapback.png

 

չէ, այ ցավդ տանեմ: «հոսհոսի ձեռատետր»

 

բայց էնտեղ միքիչ ուիշ ձև ա գրված: երևի նույնը չեն:

Link to comment
Share on other sites

(հուշեր գողական օրերից)

 

Հավլաբարում ձյուն է գալիս

Երեւանում պայծառ արեւ

Ինձ քեզանից բաժանողը

Ցավդ տանեմ

Դիփ մերդ էր մեղավորը ...

 

Կոշկակար եմ, լավ տղա եմ

Լակիռովնի կոշիկ կարեմ

Տանեմ բազար, թանկ կծախեմ

Ցավդ տանեմ

Սիրած յարիս լավ կպահեմ ...

Link to comment
Share on other sites

Վա՜խ մամա ջան, ինձ տանում են Մագադան,

Վախենում եմ, որ էլ կյանքում հետ չգամ...

 

Վարդ էր բացվել դուշման մարդկանց սրտերում,

Իսկ իմ կյանքը՝ մութ ու խոնավ բանտերում...

Link to comment
Share on other sites

Ծափիկ ծափիկ ծիրանիկ

Ունեմ տատիկ ու պապիկ

Տատս ճաշ է պատրաստում

Պապս ցախ է կոտրատում

Ես էլ նստած ծառի տակ

Նկարում եմ նապաստակ ...

Edited by Sulamita
Link to comment
Share on other sites

Վարպետն էկավ, Դավթի թևեն բռնեց

Ու հանեց դուրս. տարավ, քաղքի մեջով, գընաց:

Ինչ պատահեց, Դավիթ հարցուց՝

Տավա՛ր, գոմե՛շ ու ձի՛՝

Ամեն ինչի հարցում կաներ,-

Էսիկ ի՞նչ է, էնիկ ի՞նչ է:

Վարպետ կասեր.- Էսիկ՝ է'ս է, էնիկ՝ է'ն է:

Edited by Sasun
Link to comment
Share on other sites

Սասունցիների Պարը

 

Դու ծանօ՞թ ես Աշնակ գիւղին,

Ուր ծիրանն է հասնում ճիւղին,

Ուր կտրին չիրն է քաղցրանում

Ուր հօտը սարն է բարձրանում

Ուր փէշի տակ Արագածի

Տան կտոուրին տստած հացի

Ձայն են տալիս իրար հերթով

Եւ գիւղամէջ գալիս խմբով

Աղջիկները՝ կարմիր հագած,

Տղաները՝ փուշի կապած,

Ուր զուռնէն իր ձայնը զլում

Դափի բերնից խօսքը խլում

Աշնակ գիւղից հիւր է կանչում,

Շղարշիկին ու Աղաքչուն,

Կաթնաղբիւրին, Դաւթաշէնին,

Իրինդին ու Սասնաշէնին,

Թէ հէրիք է հնձենք, վարենք,

Եկէք Սասնայ պարը պարենք…

 

…Թող Սասունն իր պարը պարի

Իսկ դու դեռ մի ծափահարի,

Այլ հասկացիր թէ այդ պարով

Մերթ Անդոկից գրոհ տալով

Մերթ գաղթելով սար ու ձորով

Մէկ խնդալով ու տաս լալով

Սասրւնը քեզ ինչ է ասում…

 

Հէյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո,

Թէ տեսնէիր մի օր Սասո՜ւն…

Աասնայ սարեր մէջ ամպերուն

Սասնայ ջրեր մէջ վիհերուն

Ամէն սարին՝ մի վանք ու բերդ,

Ամէն ջրին՝ ջաղացի հերթ,

Ամէն քարից ջո՛ւր էր գալիս,

Աչքն ո՜ւր թեքւեր՝ դո՜ւր էր գալիս,

Երկնուց իջնում էր մանանա՜…

Ի՜նչ մանանա՝ լավ մահանա՜,

Որ Սասունցի հարս ու աղջիկ,

Դաշտ իջնէին խունջիկ մունջիկ,

ազպայի տեղ՝ նա՜զ քաղէին,

Հոտաղ տղի սիրտ դաղէին,

Որ հայրական հին տան կողքին,

անտառի մէջ, ժայռի ճեղքին,

Մի նոր քողտրի՛կ աւելանար,

Մի խորոտիկ հա՛րս մայրանար,

Նոր օրօրոց գնար ու գար,

Բարին լինէ՛ր, չարը՝ չգա՜ր…

 

Հէյ վա՜խ, Սասնայ բարձրիկ սարեր,

Հէյ վա՜խ, Սասնայ Քաղցրիկ ձորեր,

Զուռնան էսօր թէ նւագէր՝

Եկող ամռան կարձագանգէր՝

Սասնայ ամէն թուփ ու քարից.

Ու թէ դհոլն էսօր թնդար,

Մինչեւ աշուն, դեռ անդադար,

Ամէն գիշեր ու ամէն օր

Ժեռ-ժեռ քարեր Անդոկ սարից

Ցա՜ծ կիջնէին գլոր-գլոր…

Բարին լինէ՛ր, չարը չգա՜ր…

Բայց թէ լինես միահն մի բուռ,

Դու սի՛րտ լինես՝ չորս կողմը՝ քա՜ր,

Չարը՝ հզօր, իսկ դու՝ տկար,

Աղօթք անես թէ պաչհամբոյր,

Չարի ձեռքից պրծում չկա՜յ…

Եւ դեռ գաթէք թսնիրն ի կախ,

Եւ դեռ հարբած՝ փեսայ, աներ,

Մինչեւ մէրիկն ասէր «հէյ վա՜խ»,

Փեսան գոմից բերդա՛ն հանէր,

Զուռնան չոլում ընկած մնաց,

Դափը՝ գլոր-գլոր գնաց,

Եւ ով ողջ էր՝ սարերն ընկած,

երանդու տեղ բէրդան գրկած,

Մէկ ապրելով, տաս մեռնելով,

Մէկ զարկելով, տաս զարկւելով,

Թողին Սասնայ զմրուխտ սարեր,

Դաւթի ջաղացն ու իր քարեր,

Եկան ռուսի հողը հասան,

Բայց էստեղ էլ կռիւ տեսան,

Տեսան աւեր ու կոտորած,

Եւ ի՝նչ մնաց… մի Սասնաշէն,

Մի Բազմաբերդ ու Դաւթաշէն,

Մի Կաթնաղբիւր ու Աղաքչի,

Մի խեղճ Իրինդ ու Շղարշիկ

Եւ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ…

Հէյ վա՜խ, Մշոյ սրսու՛ռ հողեր,

Դէ՜ քա՛ր մաղի, որ հո՜ղ դառնայ,

Հէյ վախ, Սասնայ զուլա՛լ ջրեր,

Դէ՛, ձիւն հալի, որ ջո՜ւր դառնայ,

Հէ՜յ Աշնակայ չոլ ու ղռեր՝

Աշնակն ինչպէս Սասուն դառնայ,

Եկան դրին քարը քարին՝

Դուշմանն եկաւ խառնեց իրար,

Ողջ ու մեռել ջոկ-ջոկ արին՝

Դուշմանն եկաւ խառնեց իրար,

Մինչեւ արիւնը թանձրացաւ,

Կարմիր գոյնի դրօշ դարձաւ,

Մինչեւ մանգաղն էլաւ հողից,

Մուրճը պոկւեց սալի կողից,

Ու երկուսն էլ, եղբօր նման,

Այդ դրօշի վրայ ելան

Ու նոր արեւ ծագեց հողին,

Հող վարողին, հող սիրողին։

Մինչեւ նորից օջախ դրին՝

Ծուխը սողաց,

Մինչեւ նորից տաք Թոնիրին

Բոցը շողաց.

Մինչեւ նորից, խունջիկ-մունջիկ,

Դաշտ գնացին հարս ու աղջիկ,

Որ աղցան ու սիբեխ քաղեն,

Հօտաղ տղի սիրտը դաղեն,

Հօր արտի մօտ նոր արտ վարեն,

Արթիկ տուֆից նոր պատ շարեն,

Մի նորելուկ հա՛րս մայրանայ,

Մի նոր թոնրի ծո՛ւխ բարձրանայ,

Նոր օրօրոց գնայ ու գայ,

Բարին տեւի՝ չարը չգա՜յ…

…Եւ երբ տեսան, էլ չարորդին

մօտ չի՜ գալիս,

Եւ երբ տեսան՝ էլ վառօդի

Հոտ չի՜ գալիս, Եւ երբ տեսան՝

Էլ չի՜ թափւում հողին արիւն,

Եւ երբ տեսան՝

Եկաւ աշուն, եկաւ գարուն,

Առանց ահի, կոտորածի,

Բա՜ց արեցին սուփրէն հացի,

Զուռնէն խօսե՜ց բերանացի

Եւ Արագած լեռան լանջին

Զարթնե՜ց կրկին Սասնայ ոգին…

Եւ Սասունը նորի՜ց պարեց,

Ոտքը զարկեց, ձեռքով արեց,

Եւ նոյն զուռնան, որ հնչում էր

Հին տան բակում, հնչեց

Հիմա ամէն գիւղում ու քաղաբում,

Իսկ դհոլը, օր քարեր էր պոկում սարից՝

Ծափե՜ր պոկեց ամէն աղգից ու

աշպարհից…

Պարեց Սասունն, ու ողջ

աշխարհը հիացաւ,

Պարե՜ց Սասունն, ու ողջ

աշխարհը հասկացաւ,

Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում

Սասնայ ձորից ջուր են բերում,

Արտ քաղհանում,

Երբ ոտքի տակ տղաների հո՛ղն է թնդում

Հօտաղները Սասնայ սարում

ա՜յլ են խեղդում,

Երբ խռնւում՝ կարծես ամպրոպ

պայթի սարում՝

Այդ ոսոխն է նրանց գիւղերը պաշարում,

Երբ միանում՝

Բե՛րդ են դառնում շինւած քարից՝

Այդ ոսոխին ե՜տ են քշում Անդոկ սարից,

Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում,

Ծափ են տալիս…

Մահւան վիհից դէպի կեանքի

ա՜փ են գալիս…

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացաւ

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացաւ

Որ պար չէ սա, այլ՝ մի երկրի

Քաջ պատմութիւն,

Ուր պատմութիւ՜նն անգամ

Ունի հպարտութիւն,

Եւ չի յաղթի ոչինչ այն հին ժողովրդին,

Որ այս ջանքո՛վ ու այս կամքո՛վ

Պարե՜լ գիտի…

Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի,

——Հալա՜լ է քեզ, Սասո՛ւն պարի՜…

Պարի՜, դու դեռ երա՜զ ունես կատարելու,

Վրէ՜ժ ունես պատմութիւնից դեռ հանելու,

Պարի՜, գազպան դեռ քո ձեռքին է կարօտում,

Սասնայ հողը վար ու հերկի՜ է կարօտում,

Պարի՜, մինչեւ ողջ հայերին դու ամբարես,

Եւ այս պարը

Մասիս լեռան լանջի՜ն պարես…

 

Գեւորգ Էմին

Link to comment
Share on other sites

«ՍՈՎԵՏԱԿԱՆ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» շարքից

 

Իմ հա'յ ժողովուրդ, դու փոքր ես եղել,

Աղբյո~ւր ես եղել եւ ո'չ թե հեղեղ:

 

Դու փոքր ես եղել, եղել ես մի բուռ,

Բայց մեծ է եղել ափդ լիաբուռ:

 

Դու փոքր ես եղել այն մուրճի' նման,

Որ ձեւ է տվել ժայռերին համառ:

 

Փո~քր, բայց նման այն կշռաքարին,

Որ միշտ դրվել է բարու նժարին

 

Եվ այդ նժարը ներքեւ է տարել...

Եկել են դարեր, անցել են դարեր,

 

Քեզ մատնել սրի, ավերի, գաղթի:

Բայց տիրացել ես այսօր մի բախտի,

 

Որ մեծ է քո հին վշտերի'ց անգամ:

Եվ լա~վ է որքան, ինչ քա~ղըցր է զգալ,

 

Որ այսօր, երբ որ աշխարհը համայն

Կշեռքի երկու թաթի է նման,

 

Դու քո պատմության դասերով բոլոր,

Քո երջանկությամբ ու բախտով քո նոր,

 

Քո հին անունով, կյանքով դշվարին՝

Ծանր կանգնած ես այն մեծ նժարին,

 

Որ ծանր է կշռում ո'չ թե արկերով,

Ո'չ թե վառոդի, զենքի հարկերով,

 

Ո'չ թեավերման կրքով կատաղի,

Ո'չ թե մայրերի արցունքով աղի,

 

Այլ երջանկության մշտավառ հրով.

Խաղաղ ծերությամբ, ծիկնանքով սիրո,

 

Հպարտ մայրությամբ, ծիծաղով մանկան,

Ձեռքի սեղմումով բարեկամական...

 

Այն մեծ նժարին, որտեղ ապագան

Ու պատմությունն են դարձել կշռաքար:

 

Պ. Սեւակ

1950, նոյեմբեր

Երեւան

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...

×
×
  • Create New...