Em Posted March 30, 2008 Report Share Posted March 30, 2008 Mersi Eva jan. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Eva Posted March 30, 2008 Report Share Posted March 30, 2008 Mersi Eva jan. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted March 30, 2008 Report Share Posted March 30, 2008 Eva jan, k@neres vor @ndatumem... sakayn hnaravore vor du mihat banastekhtsutsyun inqt g@res? Shat hatcheli k@lini kardal qo g@rvats@!!! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Eva Posted March 30, 2008 Report Share Posted March 30, 2008 (edited) Eva jan, k@neres vor @ndatumem... sakayn hnaravore vor du mihat banastekhtsutsyun inqt g@res? Shat hatcheli k@lini kardal qo g@rvats@!!! es chem karzum vor kkaroxanam,, ay mer Anin ayd gorzov shat lava....Hesa kga u kasenk vor gri..... Edited March 30, 2008 by Eva Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted June 26, 2008 Report Share Posted June 26, 2008 (edited) ԵՐԵՔՆՈՒԿ Խոսք.` Պ. Սևակի, երաժշտ. Վ. Հովսեփյանի Ա՜խ, ես գիտեմ, չէիր սիրում, Հիմա գիտեմ ես անկասկած... Վազվզում ենք մենք սեզերում, Խոտերի մեջ խոնավ ու թաց: Հետո նստում ուրախ ու գոհ, Երեքնուկի թուփ ենք խաղում Եվ այդ ծանոթ երեքնուկով "Սիրեմ-սիրեմ" անվերջ խաղում: Անուններում երեք հոգու Եվ դու կաս միշտ, և ես միշտ կամ: Քո անունն եմ ես միշտ պոկում, Իսկ դու իմը` ոչ մի անգամ: Որքան անգամ եմ ես վանել Տխուր մտքերն ինձնից հեռու Եվ վախեցել եմ միտք անել, Որ դու... որ դու ինձ չես սիրում: Չե, ինձ չէիր, չէիր սիրում... Թե չէ - ի՞նչ է, բա՞րդ է այդքան Գտնել երեք անուններում Իմ անունը գեթ մի անգամ: Lyrics Edited June 26, 2008 by Ani Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted July 9, 2008 Report Share Posted July 9, 2008 ՊԱՏԱՆՔԻ ՊԱՏԱՆՔԸ Եվ շատ ավելի վատթար է ցավը, Քան անարգանքն ու անպատվությունը, Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին: Վե՛հ ու վսեմի՜ն, Լսո՞ւմ եք, տղե՛րք, Վե՛հ ու վսեմի՜ն: Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում, Այն էլ ո՞ւմ համար, իր ... Սահարայի՜: Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար: Բայց Սահարայի ավազն իսկապես Շինարարական շաղախ չի՜ դառնում. Մանր է չափազանց: Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝ Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար, Հարկավո՜ր ավազ: Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛, Որ հավասար է...(բառը չե՛մ ասում): Եվ բավական չէ՞, Որքան մերպեսին Այլասերեցին այդ պատրանքները՝ Այդ հանդերձափոխ գործակալները... (բառը չե՛մ ասում): Թե բավական է՝ Հուղարկավորման լռությամբ լռենք Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝ Իբրև նորօրյա աղվեսադրոշմ Սին պատրանքների ճակատի համար... Կորչելը, անշո՜ւշտ, աղետ է ահեղ, Աղետն էլ գոնե լավ է այնքանով, Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից: Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չե՛մ ասում), Որ տարածվում է... խոնավության պես Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով: Անգե՛տ տղաներ,մի՞թե չգիտեք Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան: Նա հենց այնտեղ է,որտեղ պատրանքն են պատանքում, տղե՜րք, Պատրա՜նք պատանքում: Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի: Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան: Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն, Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի, Այլ սուրբ ավյուն է Ու սուրբ արյուն է, Որ պիտի տա ծիլ Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան, Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես, Այլ իբրև ... պատա՜նք, Որ... պատառոտվի պատանք-պատրանքը Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին: Նո՜ր ոգին, տղերք, Նո՛ր ոգին, նո՜րը... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted July 9, 2008 Report Share Posted July 9, 2008 ԲԵՌԱՆ ՆԵՐՔՈ Անցնում էիր: Ողջ երեկոն քոնն էր կարծես, Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ: Երկարափեշ եթե լիներ հագուստը քո` Ես կասեի, Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից` Քո հագուստի փեշի նման: Սակայն կարճ էր հագուստը քո: Եվ երեկոն Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ` Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո... Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ Ու շուլալվել քո հագուստի կոճակներին: Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ Երկարում էր քո ստվերը` հմայքիդ պես, Ու քայլում էր քեզնից առաջ` հմայքիդ պես... Եվ արթնացավ մեջս հանկարծ Ինքնաձաղկման և ամոթի Տարօրինակ մի ցանկություն. Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով` Ոչ թե անուշ մի հիացքով, Այլ մի տըտիպ, Հաճախ դառըն, Նաև կծու մի հայացքով: Եվ ինչպե՞ս եմ հաճախ իջել-ստորացել` Բարկանալու և դատելու աստիճանի, Չարանալու և ատելու աստիճանի, Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի Հիացմունքին: Հոգով-սրտով ներողություն... Այսուհետև, ինձ հավատա, Էլ չպիտի ես խառնվեմ ոչ իմ գործին. Էլ չպիտի այսուհետև Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ: Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո Այն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե Սապատվել է իմ շալակին: Թող հնչի նա: Եվ անցիր դու: Միայն թե դու ... "մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ", Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված, Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր, Եվ քեզ թաքուն ունենալուց Ջղերը մեր քիչ խաղաղվեն, Ու երկարի այս անդորրը` շուքիդ նման, Ու կարճանա հոգնությունը` փեշերիդ պես ... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted July 9, 2008 Report Share Posted July 9, 2008 ՀԱՅԱՍՏԱՆ Իմ քաղցրանո'ւն, Իմ բարձրանո'ւն, Իմ տառապա'ծ, Իմ փառապա'նծ: Հների մեջ` դու ալեհեր, Նորերի մեջ` նոր ու ջահել. Դու խաղողի խչմարված վազ, Վշտերդ` ջուր, ինքդ ավազ. Դու` բարդենի սաղարթաշատ, Առուն ի վար փռվա փշատ. Դու` կիսավեր ամրոց ու բերդ, Մագաղաթյա մատյանի թերթ. Դու` Զվարթնոց - ավեր տաճար, Կոմիտասյան Ծիրանի ծառ. Դու` ջրաղաց խորունկ ձորում, Դու` հորովել անուշ ծորուն, Փայլ գութանի արծաթ խոփի. Դու` նե'տ, նիզա'կ, մկո'ւնդ կոպիտ, Դու` հայրենի ծխանի ծուխ, Դու` անգի'ր վեպ, Դու` Սասնա ծո'ւռ... Իմ փառապա'նծ Իմ տառապա'ծ, Իմ բարձրանո'ւն, Իմ քաղցրանո'ւն: Դու ` մրգերի շտեմարան, Ոսկեվազյան գինու մառան. Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց, Արտաշատյան խաղող սևաչ. Դու` Սիփանի վառվող կոհակ, Երևանի սյուն ու խոյակ. Դու` հանգրվան, կանչող փարոս, Դու` հայկական գերբ ու դրոշ. Խոսուն վկա կոտորածի Ու վճիտ աչք ցամքած լացի. Արդարության ահեղ ատյան, Սրի պատյան, Սիրո մատյան- Միշտ հի'ն ու նո'ր իմ ՀԱՅԱՍՏԱՆ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted July 9, 2008 Report Share Posted July 9, 2008 ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓՈԹՈՐԻԿ Գեղեցիկ չէր , ես էլ գերված – տարված չէի: Կար պաղ գինի միայն ու նույնքան պաղ զրույց: Ո՛չ ես, ո՛չ էլ ինքը սիրահարված չէինք, Ո՛չ էլ խոսում էինք հիմար սիորւց: Հետո ... ինչպես եղավ ... ու տաքացա՛վ գինին, Ու տաքացավ խո՛սքը , ու ... տաքացա~վ : Ինչքան խմեցի ես ` ասաց «անու~շ լինի», Ինչքա՛ն խմեցի ես ` այնքան գեղեցկացա՛վ, Այնքա~ն գեղեցկացավ ,որ չեմ հիշում հիմա, Թե մինչև այդ ինքը իր ինչի՞ն էր նման... Հետո ,երբ դուրս ելանք ,թվաց ,թե նա Շրջազգե՛ստ չի հագել,այլ ` փոթորի~կ: Հետո ... փոթորիկն այդ տեղափոխվեց իմ մեջ , Հետո ... թոփորին այն փոխանցեցի նրան` Իմ մատների միջով – միջոցով իր թևի : Հետո... փոթորիկն այդ մեզ երկուսիս քշեց, Թավագլոր տարավ չգիտեմ ուր, Բանալիով ջարդեց ինչ – որ մի դուռ , Եվ քանի որ արդեն հոգնած էր շատ ` Փոթորիկը պառկեց մահճակալին, Հսկա~ փոթորիկը նեղլի՛կ մահճակալին, Որպեսզի մի փոքր հանգստանա ... Հանգստացավ ,երբ որ ... առավոտն էր բացվում ... Հիմա , կանգնած այդ նույն մահճակալի դիմաց, Փոթորկի հետքերն եմ զննում ու տնտղում ` Ո՛չ անկողնու վրա , այլ իմ ներսո~ւմ :Հիմա Մինչև ծունկս խրված ինքս իմ մեջ ` Ինչպես ծառը ` հողում, Ես ճոճվում եմ տեղում : Մեջս սկսում են արմատ ձգել եվ ծառայի՛ն մտքեր ,ծառի՛ մտքեր: Ու ես ծառի նման չեմ կարենում լքել Այն տեղը ,ուր տնկված եմ: Հիմա ինչպե՞ս պոկեմ , Ինչպե՞ս ինքս պոկեմ ինձ ինձանից Ու վեր կենամ գնամ . Քայլող ծառի՞ նման Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted July 9, 2008 Report Share Posted July 9, 2008 ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ (հատվածներ) Աքսորը միայն բռնի չի լինում, այլև կամովին, ... Օտարության մեջ ազատ լինելը ա՜յլ գերություն է, և տան մեջ նույնիսկ գերի լինելը` ա՜յլ ազատություն: Իսկ տունն էլ տո՛ւն չէ, այլ հայրենի՜ք է, և ի՜նչ հայրենիք. գայլի երախից ձեռքերով խլված մի Դավիթ մանուկ, երկնաքարի ակռայից պրծած-ողանդամ մի սերմ... Եվ ո՞վ կգտնի, որտե՞ղ կգտնի այսպիսի մեկ այլ երկրորդ հայրենիք և ի՜նչ հայրենիք Թերևս աշխարհում ո՛չ մի հայրենիք մե՜ծ ու վիթխարի, զորե՜ղ ու կարող ո՛չ մի հայրենիք յուրայինների սրտում ու հոգում չի հարուցանում այնքա՜ն սեր անանց ու կարո՜տ այնքան, որքան այս մի բուռ - բռում սեղմվծ երկիրը Հայոց. ո՛չ ոք աշխարհում իր հայրոնիքով մեծ ու մեծանուն չի հպարտանում այնպիսի մանո՜ւկ միամտությամբ, այնքա՛ն ինքնամոռ և անվերապա՜հ, ինչքան որ սրանք. ո՛չ ոք աշխարհում իր հայրենիքը չի տենչում այնպես, ինչպես որ սրանք. և չի հավաում այնպիսի մանո՜ւկ միամտությամբ, ինչպես որ սրանք. և չի դողդողում նրա այսօրվա ու վաղվա վրա, ինչպես որ Սրա Սիրածի գրկում` միշտ Սրա՛ մասին. բաժակի առաջ` միշտ Սրա՛ մասին. աքսորում - բանտում` միշտ Սրա՛ մասին. աշխարհի բոլոր քառուղիներում` միշտ Սրա՛ մասին. ապրելիս` Սրա՛, մեռնելիս` Սրա՛ միշտ Սրա՜ մասին... Եվ Սրան բնավ չճանաչողը պիտի որ կարծի, թե սա երկիր է մի հսկայակա՜ն, վիթխարի՜ աշխարհ, հայրենք հզո՜ր... Եվ իսկապես էլ` Սա երկիր է մե՛ծ վիթխարի՜ աշխարհ, հայրենք հզո՜ր Quote Link to comment Share on other sites More sharing options...
mariam Posted September 16, 2008 Report Share Posted September 16, 2008 Նամակ Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս էլ չգիտեմ. "Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու... Ձմե՛ռ ու ամա՜ռ, Աշո՛ւն ու գարո՜ւն... Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը..." Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս ել չգիտեմ. "Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, Որով անցել ես ամռան օրերին, Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` Ճանկռում են դեմքդ, Աչքիդ սպառնում: Ես քայլում էի աղջամուղջի մեջ, Ու քայլում էի նաև ... մտացիր: Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,- Մի՞թե նույնը չէ: Ու ես հասկացա, Որ երբ հուզված ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը, Երբ անվստահ ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը. Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը Գուցե ամոթի՞ց (Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար) Գուցե կարոտի՞ց (Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով): Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն (Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ... Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,- Ինքս էլ չգիտեմ. "Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր, Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին: Գարունը անցավ` ես քեզ չտեսա, Ամառը անցավ` ես քեզ չտեսա, Աշունը անցավ` չտեսա ես քեզ, Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ... Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted December 26, 2008 Report Share Posted December 26, 2008 Հայտնի մարդիկ` Սևակի մասին Դու ընդամենը անհնար էիր, բայց ինչպիսի~ անհնար: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք կարող բնությանը չսիրել... ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ Քիչ է ասել, թե Պարույրը տեղ գտավ «հայ գրականության» պատմության մեջ. այստեղից երկրորդ բառը պիտի հանել առանց երկմտանքի: Օրինաչափությունն այն է, որ նշանավոր գրողը տեղ գտնի գրականության պատմության մեջ ու երբ, ժամանակի վճռով, այդ տեղը քիչ գա նրան` իր տեղը գրավի իր ժողովրդի ազգային պատմության մեջ ևս: Արդեն իսկ կարելի է ասել, որ Պարույրը չենթարկվեց օրինաչափությանը` նա իր գործով, կյանքով ու մահվամբ միանգամից մտավ հայոց պատմության մեջ` քաղաքական ու քաղաքացիական, գրական ու գեղագիտական, հասարակական ու քննադատական մտքի պատմության: Մի ամբողջ սերնդի կյանքում ոչ ոք այնպիսի ներգործություն չունեցավ ժամանակակիցների վրա, որքան Պարույրը: Նրանց ազգային մտածողության և առհասարակ մտածողության, նրանց աշխարհզգացման, աշխարհընկալման, նույնիսկ աշխարհայացքի վրա... Մի ամբողջ սերնդի մտքերի տիրակալը եղած գրողը չի կարող հաստատորեն տեղ չբռնել իր ժողովրդի պատմության մեջ` անկախ այն պարագայից, թե ինչ է սպասում իր ստեղծագործությանն ապագայում... ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ Ինչպե՞ս կարելի է Պարույր Սևակի գերեզմանի առջև չհավատալ հոգու անմահությանը: ՎԱԶԳԵՆ Առաջին ...Սևակը մոտենում է ժամանակակից պոեզիայի մեթոդին, որին հատուկ է լաբարատոր վերլուծումը: Վերլուծական դարը պահանջում է և վերլուծական խոսք: Բանականությունն է մարզում ժամանակակից պոետի սիրտը... Պարույր Սևակը նուրբ մտածող, փիլիսոփայող պոետ է: Նրան կարելի կլիներ կոչել քնարական մտածող... Սևակը մտքի, ազատության և մարդկայնության երգիչն է: ԷԴՎԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ Կանգնած կանաչ սարի լանջին, Արևն առած որպես ծնծղա` Ծիծաղում է մի խանձադեմ ՈՒ հաստաշուրթ գեղջուկ տղա: Ծիծաղում է, ու թվում է` Նա ծնվել է աշխարհի մեջ Մի շատ երկար կյանքի համար, Որ պիտի գա, որ պիտի գա... Հրաչյա Հովհաննիսյան Նա զգայուն էր ծաղկաթերթի, բառի, զգացմունքի հանդեպ... Սևակի բանաստեղծությունները կմնան: Նրանք շարունակում են հնչել և խորհել... Ա.Վոզնեսենսկի Կյանքում նա շատ անմիջական էր, բարի, զգայուն, բաց հոգու տեր մարդ: Նրա հետ շփվելը հեշտ էր ու հաճելի: Նրա միտքը, ողջ ինտելեկտը համազոր էին հայոց խորհրդանշական նահապետ Արարատի իմաստուն և ճերմակ բարձունքներին, նրա մարդկային և բանաստեղծական խառնվածքը լեռնային գետակի բուռն հոսք էր հիշեցնում... Բուն հայկական խառնվածքի մարդ... Էդ. Մեժելայտիս ,,Եղիցի լույս''. նման ցանկություն, որ նա ընտրել էր իբրև խորագիր իր սքանչելի պոետական շարքի, իր հարազատ երկրին և ողջ աշխարհին կարող էր մաղթել միայն այն բանաստեղծը, որի սիրտը լի է բարությամբ, ազատությամբ, գեղեցկությամբ ու սիրով` դեպի մարդը: Դեպի այն մարդը, ում մեծագույն սիրով նա քնքշորեն տանում էր իր ,,ափի մեջ''` այնքան մոտիկ իր շռայլ սրտին: Նրա ամբողջ քնարերգությունն ու էպիկական ստեղծագործությունը թափանցված էր լուսակիր բարու և ազատության բերկրանքով: Էդ. Մեժելայտիս Մեր պարտքն է մասունք առ մասունք հավաքել, ամբողջացնել անգիր Սևակի առօրեական և աստվածային կերպարը և հանձնել սերունդներին: Համո Սահյան ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ բախտ է, աստղ է: Ես հիացեր եմ անոր գրությունեն : ՍԵՎԱԿ թանկ է հային համար: ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ Մենք անընդհատ մոտենում ենք բանաստեղծին, իսկ մեր միջև եղած տարածությունը մեծանում է տարեցտարի: Եվ քանի որ "Մեծը հեռվից է երևում", տարածության ավելացման հետ Պարույր Սևակ երևույթը խոշոր մասշտաբներ է ընդունում: ... Նա պատկանում է այն երևույթների թվին, որոնք աճում են ժամանակի մեջ: Իվան Դրաչ Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ... Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը... ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ Այդպիսինների մասին ասում են՝ «աստծո ողորմածությամբ բանաստեղծ» էր: Սևակը բանաստեղծ էր երկնքի ողորմածությամբ, Սևանի ողորմածությամբ, սարերի, հովիվների, ինքնաթիռային անքուն կրակների եվ մարդկային մտքի ողորմածությամբ: Անդրեյ Վոզնեսենսկի Իսկական բանաստեղծները միշտ էլ առաջ են ընկնում իրենց ժամանակից, և, իմ կարծիքով, դեռ կգա Սևակի «երաժշտության» ժամանակը, և դեռ շատ կոմպոզիտորների կոգևորի նա` ստեղծելու իր պոեզիային համահունչ երաժշտական մեծարժեք կտավներ: ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից... Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով: ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից: ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ Պարույր Սևակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի <<Եղիցի լույս>>: ...Պարույր Սևակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում: ՎԱԶԳԵՆ Ա Նրա մեջ մի այրող բան կար: Բորբոքող, անկասելի, ձգող մի բան: Թուխ, լայնաշուրթ, լարված, զգայուն: Խոշոր աչքերում՝ մշտական անհանգստություն: Մստասևեռ վիճակ: Շատ կարևոր մի մտքի հետամուտ մշտապես, որը կռահել չէի կարողանում: Պարույը Սևակը այդպես էլ գաղտնիք մնաց: Լև Օզերով Պարույր Սևակը բախտ է, աստղ է: Ես հիացեր եմ անոր գրությունեն: Սևակը թանկ է հային համար: Վիլյամ Սարոյան Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սևակը ընդլայնէց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սևակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էնէրգիայի դարում կրակ ստանալ… շփումով»: Պերճ Զեյթունյան Աշխարհում ոչ մի բան օտար չի նրան, ամեր ինչ նրան հուզում է, ամեն ինչ կարևոր է ու մոտիկ: Նրա քնարերգության մեջ դժվար չէ նկատել գենետիկական ազդակները, որ գալիս են հանճարեղ Նարեկացու փիլիսոփայական խորհրդածություններից, Սայաթ-Նովայի և հսկայական միջնադարի մյուս մեծ քնարերգուների տաղերից, ինչպես նաև Եղիշե Չարենցի նորարարական ստեղծագործություններից: Բայց այնտեղ հնչում են նաև Պուշկինի բանաստեղծական քնարի լարերը, զգացվում է Ուիթմենի բանաստեղծական ազատությունը, տրիբուն Մայակովսկու հասարակական ավանդույթների և Ռիլկեի մտորումների ազդեցությունը: Ոսկու այդ հատիկները նա վերձուլել է իր արհեստանոցում, ստանալով բավականին ինքնատիպ բանաստեղծական մի ձուլվածք: Էդուարդաս Մեժելայտիս Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը: Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայ: Հավատում եմ, որ ամեն հայ եվ օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտիշ իր հույզերի լարը կգտնի: Գրիգոր Խանջյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted December 26, 2008 Report Share Posted December 26, 2008 Սևակի և Սուլամիթայի նամակները «Սուլամիթա Սեվակի մեծ սերը» Հովիկ Չարխչյան ...Թանձրացող մթնում համրացած ձյունը փայլում էր ադամանդի նման: Աղջիկը նստեց աստիճաններին: Սևակը ծունկի եկավ և համբուրեց նրա շուրթերը: «Ամառանոցում շատ ձյուն կար: Արդեն գրվել էր «Երգ երգոցը» և ես դեռ համբուրվել չգիտեի ու քեզ հրեցի մոլեգնաբար,- հիշում է Սուլամիթան:- Դու հեռացար ընդմիշտ, սակայն արահետ բացեցիր... Երևի ցուրտ էր, երևի ինչ-որ տեղ կաղկանծում էին շները... Ես մանկական գիշերազգեստով էի, ծղոտե մաշիկներով, և քայլեցի, քայլեցի, քայլեցի քո ետևից: Ես արդեն սիրում էի` դեռ սիրել չկարողանալով: Ու հանկարծ դու հասկացար, որ իմ հագին ընդամենը ծղոտե մաշիկներ, միայն մաշիկներ են... ծղոտե... Հետո ես հարցրի քեզ, թե ինչու հենց այն ժամանակ, ձյան վրա ծնկի իջած, դու առաջին անգամ համբուրեցիր ինձ (շրթունքիս ձախ կեսը, երեք մատի չափ, որովհետև ես իսկույն շոշափեցի շուրթերս): Ու դու այնպես տարօրինակ պատասխանեցիր. «Չգիտեմ: Այն ժամանակ ինձ թվաց, որ այդպես է պետք»: «Ինչպես կինոյում, այո՞»: Եվ դու ծիծաղեցիր»: «Սուլամիթա Սևակի մեծ սերը» էջ 89 ...Իսկ դեկտեմբերի 2 ձյունաշատ օրը նրանց համար կդառնա սկիզբ նախանշող ամսաթիվ, սիրո ծննդյան վկայականում գրառված թվական, թեև կարծես թե այդ պատիվը պիտի վերագրվեր դեկտեմբերի 1-ին: Սակայն նման նախապատվությունը, որքան էլ դա զարմանալի է, բոլորովին էլ շփոթմունքի արդյունք չէր: Պարզապես դժվար պիտի լիներ հետո այդ ամենը վերապրել առանց «Երգ երգոցի»... «Սուլամիթա Սևակի մեծ սերը» էջ 90 ... Ես ինձ առանձնապես լավ չեմ զգում ու վաղուց ոչինչ չեմ խմել: Իսկ ամսի մեկին-երկուսին կխմեմ: Ինչպես միշտ: Առավոտյան կարթնանամ ու կհամբուրեմ քեզ: Ու միշտ կողքիդ կլինեմ...: Գիրք 2-րդ, 155 էջ. Արդեն երրորդ օրն է` ուշքի չեմ գալիս: Նախանցած օրը վերջապես եղա կաթողիկոսի մոտ: Ճաշի էր հրավիրել, ընդ որում ուղակել էր իր մեքենան… Ուղիղ մեկ տարի առաջ ես պիտի լինեի նրա մոտ… Ես հուզվել էի այնպես, ինչպես երբեք: Ու ամբողջ ժամանակ միայն մի բանի մասին էի մտածում. որպեսզի… չարտասվեմ: Ես ախր այնքան էլ «լռակյաց» չեմ: Բայց խոսեցի այնքան քիչ, միայն հարցերին պատասխանելով և կապակցելով բառերն ու առանձին դարձվածները, որ նա հավանաբար մտածեց` բանաստեղծների մեծամասնությունը զրկված է խոսելու ունակությունից: Նա երևի այդպես էլ չհասկացավ, որ ես վախենում եմ լաց լինելուց… Փոխարենը նա ինքը արտասվեց` կարդալով իմ մակագրությունը: Իսկ ես «շունն» եմ, գրել էի գրաբարով: Երբ նա սկսեց կարդալ (իր երկար տիտղոսը), նրա զարմանալի խելացի դեմքը ոչինչ չեր ասում: Հետո ամեն բան հալվեց այդ դեմքի վրա, հետո ողջ դեմքը փոխվեց, հետո, կարծես թե ի լուր ասաց. «Աղվոր է» (արևմտահայերեն` լավ = հրաշալի), հետո` «Շատ աղվոր է» (շատ հրաշալի), իսկ երբ աչքերը բարձրացրեց, դրանք լի էին արցունքով Այնպիսի աչքեր, ինչպիսին նրանն են, աշխարհում հազվադեպ են լինում: Մի խոսքով, ինձ համար դժվար է նկարագրել այդ ամենը: Նա ճաշի էր հրավիրել ևս մի արքեպիսկոպոսի (նա միաժամանակ հոգևոր ճեմարանի տնօրենն է), որը նոր էր վերադարձել Երուսաղեմից, և ինձ փոխանցեց Երուսաղեմյան Հայոց պատրիարքի (նա էլ է բանաստեղծ) օրհնությունը: Միանգամից Ամենայն Հայոց կաթողիկոսի, Երուսաղեմյան պատրիարքի ու արքեպիսկոպոսի օրհնությունները. չափից ավելի չէ՞, Սուլ ջան!!! Ես նաև մոռացա կաթողիկոսի մոր մասին, որը, ինչպես ինքն ասաց, ամեն օր կարդոււմ է «Զանգակատունը» և չգիտեմ քանի անգամ օրհնեց ինձ… էջ 353-355 Երբ ես իմացա, որ լինելու եմ նրա մոտ, որոշեցի. հենց որ մտնեմ Վեհարան (կաթողիկոսի ընդունարան), կմտածեմ քո մասին: Այդպես էլ արեցի: Ու ամբողջ ժամանակ դու ինձ հետ էիր: Եվ մտածում էի` քո հրեական աստվածը դժգոհ չի լինի ճիշտ այնպես, ինչպես իմ հայականը չչարացավ ինձ վրա: Ամենամեծ բանը, որ ես արել եմ քեզ համար, ավելի ճիշտ իմ սիրո համար, դա է հենց եղել: Դու պիտի գնահատես դա, թե չէ քեզ էլ չեմ սիրի… էջ 355 ...Ես նորից եմ կրկնում. այն աղջիկը վաղուց չկա: Ես արդեն ուրիշ մարդ եմ, որը երբևէ ճանաչել է նրանց երկուսին` Պարույրին և Սուլային: Ես քնքշությամբ եմ հիշում նրանց, քանի որ այդ աղջկա սերն առաջինն էր ` մաքուր ու անմեղ, իսկ նրանը վերջինն էր` իմաստուն և ուժգին: Այդ սիրո մեջ ջերմանում էին նաև ուրիշները: («Դու` իմ վերջինը թյուրիմացաբար և իմ միակը` ճակատագրով»): գիրք 2-րդ, էջ …Դու չես կարող պատերացնել` ինչպես եմ սպասում քո նամակներին,-անհամբերությամբ ու միաժամանակ երկյուղով: …Իսկ վախենում եմ ցավից,-այն, որ թարգմանվում է տառերի միջոցով, և ոչ պակաս այն, որ կարող ես դու պատճառել… /Չէ, չես հասկանա, որովհետև այստեղ, ըստ երևույթին, ռուսաց լեզու չկա/: Սկսում եմ նորից: Ես վախենում եմ քո սեփական ցավից, որ փոխանցվում է, և բացի նրանից, Սուլա, այն ցավից, որն արդեն ինքդ կարող ես ինձ պատճառել: Հասկացար: …Ես չպատասխանեցի քո նախավերջին նամակին: Քեզ թվում է, թե իմ լռության պատճառը վիրավորանքն է: Դու այնքան էլ ճիշտ չես: Ոչ թե վիրավորանքը, այլ ցավը: Վերստին ցավը: …Ես չեմ կարող նեղանալ քեզնից. Դա անմտություն է ճիշտ այնպես, ինչպես դու ինքդ չես կարող նեղացնել ինձ: …Այսօր ստացա քո վերջին նամակը: Ընդ որում, ես երեկ եմ եկել, այնպես որ երեկ էլ կարող էր ստանալ: Բայց, չգիտես ինչու, բնազդաբար խուսափեցի փոստից: Իսկ բնազդն ուժեղ է, ավելի ուժես նույնիսկ կարոտից… …Ինչ ասեմ քեզ: Ողջ օրը` առավոտից սկսած, գրել եմ քեզ, այսինքնէ գրել եմ բանավոր:Իսկ հիմա – ոչինչ չկա ասելիք – ցնդել են բոլոր բառերը, անհետացել` ողջը, բացի այն սատանայական ցավից… … Հիշողությունը հավանաբար իր զարմանալի արահետներն ունի: Ես բազմիցս եմ նկատել /և մի անգամ չէ, որ քեզ հետ խոսել եմ այդ մասին/, որ դու ոչ մի անգամ չես դիմել անունով: Ինչու դա այդպես եղավ, դու ինձ չես փորձել բացատրել /ու հավանաբար քեզ էլ/: Իսկ ես կոչել եմ քեզ, ինչպես գիտես, տարբեր ձևերով: Եվ ահա այսօր ես ինձ որսացի այն բանում, որ խուսափում եմ կոչել քեզ… Անսովոր է: Ցավոք, ոչ: Անսովորն այն է, որ ես նկատեցի դա. չէ± որ ես այսօր ի վիճակի չէի ինչ-որ բան նկատել… … Բայց քանի որ այդպես է, թույլ տուր առաջին անգամ այսօրվա-դարի ընթացքում կոչել քեզ Բալիկ ջան, ընդ որում այնպիսի քնքշանքով, որին դու ընդհանրապես անծանոթ ես… … Կնշանակի, Բալիկ ջան, դու հեռանում ես… … Բայց հո դու ինձ համար նորություն չէ: Գիտեի այդ մասին ու քանի անդամ ասել եմ քեզ Չանախչիից. միթե դու ինձ չէիր լսում: Ես նույնիսկ տսել եմ դա` քո Հեռանալը… … Ես այդ մասին իմացել եմ ավելի վաղ, քան դու ծնվել ես, բայց, երևում է փիլիսոփաները ուժեղ են /ինչպես ընդունված է համարել դարեր շարունակ/ միայն այն ժամանակ, երբ փիլիսոփայում են, այլ ոչ թե սիրում… Դու հեռանում ես: Դու պիտի դա անեիր վաղ թե ուշ: Դու կանեիր դա: Ես չեմ հարցնում: Արդյոք շուտ չէ: Դա հավասարազոր կլիներ վիրավորանքին, իսկ քեզ վիրավորել ես չեմ կարող ոչ այսօր, ոչ երբևէ: …Ամբողջ դժբախտությունն այն է, որ կարելի է նաև մեկ ուրիշ հարց տալ. Իսկ արդյոք ուշ չէ: Ինձ համար` այո: Ուշ է: Ընդ որում, ինձ համար ուշ է եղել մեր ծանոթության առաջին իսկ օրերից: Կարող եմ ավելի ճշգրիտ ասել. Հենց այն պահից, երբ ես շտապեցի քեզ հայտնել, որ ամուսնացած եմ, ու դրան արձագանքեցիր այնպես, ինչպես պիտի որ արձագանքեր Իմը: …Որպեսզի Ի-ն ամեն անգամ չկրկնեմ Իմը մեծատառով գրելիս, ես /կարծեմ ես, այլ ոչ դու/ մտածել եմ ուրիշ, ավելի հաջողված անվանում` Ինքը: Եթե հիմա շրջվեի ու տեսնեի քեզ, իմ Հարազատին: Եթե հիմա դուրս գայի ու նկատեի քո մուշտակը: Ես հիմա տեսնում եմ քեզ այնպես հստակ, ինչպես կենդանի ցավը... Ներիր, այլևս չեմ կարողանում: Թող այս Նոր տարին ինձ համար միայն մի բան անի. - թող իմ Սուլկան մնա ապրելու Մոսկվայում: Միայն դա: Ուրիշ ոչինչ չեմ ուզում ու չեմ խնդրում Ձմեռ Պապից: Միայն սա: Միայն այն, որ դու ապրես, շարունակես ապրել Մոսկվայում... Ամենակարող աստված: Միթե? իմ ցանկությունը չափազանց մեծ է, որ դու այն չկատարես: Դիր քո գլուխն իմ կրծքին, Սուլամիթա, ու թող հոտոտեմ քո հարազատ մազերը: Թող գրկեմ քո ծնկները, - այն ժամանակ կհասկանամ, թե ինչ անեմ` արտասվեմ?, թե? ննջեմ, մի քիչ ննջեմ, - ախր շատ է հոգնել քո Չգիտեմ, թե Ով, հավանաբար Խաչը: Եվ քո շուրթերը... Ինչու? է թվում, Թե քո այտերին - առաջին անգամ- Հպվելը նույնքան դժվար է հիմա, Որքան որ հնում հավատափոխման - դարձի բերումը. Եվ քեզ համբուրելն - առաջին անգամ - Նույնն է, ինչ մի նոր տաճար? ավերել, Թե? հիմնադըրել մի եկեղեցի...: Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, որին ես սիրեցի և սիրում եմ ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված: Դու գիտես, որ մեզ վիճակված չէ ապրել միասին: Ես գիտեմ, որ կլինեմ քեզ հետ. ահա այս դիլեման է հենց մեր ճակատագիրը: Ընդունիր նրան` այդ ճակատագրին ու ապրիր այդպես` դժվարին, բայց լուսավոր, սարսափելի, բայց հարուստ, խեղճ, բայց նախանձելի կյանքով: Ես նույնիսկ չեմ արցնում. -Դու համաձա՞յն ես: Ես միայն ասում եմ Նրան (Աստծուն). -Բարեգութ եղիր, թող ամեն բան այնպես, ինչպես կա, երևի մենք նրա հետ ավելիի համար ուժ չգտնենք: Եվ ես ժպտում եմ քեզ, ժպտում եմ այնպես, կարծես թե քեզ համար ցավալի չէ և ինձ համար ցավալի չէ: Քանզի երկու երնեկ միաժամանակ չի լինում` կամ միասին, կամ Մեծ սեր` բաժանման մեջ... Բոլոր դեպքերում, չնայած այս ամենին, ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ամենամեծը, ամենակարևորն ինձ համար` Սեր: Ես պատրաստ եմ ցանկացած տառապանքի, միայն թե չլինի մի բան` հիասթափություն: Եթե հարկ է, խաբիր ինձ, միայն թե մի արա այնպես, որ ես կորցնեմ քեզ` հիասթափվեմ: Ընդ որում, ես հասկանում եմ, որ հիմարություններ եմ ասում: Պարզապես վաղուց քեզ չեմ տեսել, հարազատս, սիրելիս... էջ 359 Սուլա ջան, Ես նստած եմ այստեղ սպասումով, թե երբ կլսեմ քո ձայնը: Սարսափելի աղմուկ ու աղաղակ է: Չգիտես ինչու ինձ թվում է` այսօր էլ չեմ խոսի քեզ հետ, իմ հեռավոր : Լինել կայարանում, հեռախոսային խոսակցության կետում,-- արդյոք սա չէ իմ ու քո կյանքը ? Դա մահացու ազդում է իմ վրա, ինչպես ամեոբայի: Եթե հաջողվի ես քեզ կբացատրեմ, թե ինչու այդպես ստացվեց, որ անգամ դեկտեմբերի երկուսին մենք քեզ հետ համաձայնության չեկանք" : Եթե հեռախոսով չխոսենք, ապա այսօր գիշեր կգրեմ եվ դու կհասկանաս : "Դու փոստատանը չէիր !!! Հեռանում եմ կիսամեռ: Մի կարծիր թե նեղված եմ : Պարզապես ճակատագիր է: Եթե չհարբեմ, հենց այս գիշեր էլ կգրեմ : Համենայն դեպս մոտ օրերս ծրար կստանաս: Քեզ շատ եմ սիրում .-- Ընդ որում հասկանում եմ, որ "շատ" մակդիրն ավելորդ է : Տարօրինակ կամ սարսափելի զգացողություն է հիմա մոտս,-- կարծես թե ապրում եմ ու չեմ ապրում .-- զգում եմ իմ մարմինը ու չեմ զգում : Ինչպես այն ժամանակ, երբ թմրում է ձեռքը կամ ոտքը ... Դա սարսափելի է, բայց հրաշալի է: Դու պատվեր մի տուր: Ես կտամ : Երբ ես դու մեռնելու ? Երբ ես կդադարեմ քեզ սիրել ? Եվ այնուամենայնիվ, լավ է , որ ես ապրում եմ : Փառք քեզ, իմ ՍՈՒԼԱ : Մինչ նոր հեռախոսազանգ ": "Իսկ դու որտեղ ես: Այդպես չի կարելի, սիրելիս, ես այդ ամենը տանել չեմ կարող, հասկացիր ինձ : Պետք է իմաստուն հրահանգ լինել, որպեսզի չհասկանաս այդ ամենը : Երբ է գալու այդ բարի առավոտը; Սովորաբար նրան սպասում են միայն մի քանի ժամ , իսկ ես արդեն մի քանի հարյուր ժամ եմ սպասում : Միլիոն ժամ : Սուլա : Օհ , ախր վաղը չէ մյուս օրը դեկտեմբերի մեկն է ... Դու ոչինչ չես հասկանում ": Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted May 5, 2009 Report Share Posted May 5, 2009 Ասում են, թե մի բան կա լոկ, Որ անձնապես ու մեն-մենակ են սովորում՝ Գիտությունը տառապանքի… Ու կսկիծն է տիրակալի հովեր առնում: Ա՜խ, տեր Կսկիծ, հարկավոր չէ՜, Բավակա՜ն է, տեր, ողորմյա՜: Այս դժվարին գիտության մեջ հմտացել եմ ես շա՜տ վաղուց: Ու չլիներ թե ինքնածին բարությունս, Կարող էի ի՜նքս դառնալ Ուսուցչապետն այն գիտության, Որ անձնապես ու մեն-մենակ են սովորում: Ա՜խ, տեր Կսկիծ, Այսքանն արդեն բավակա՜ն է, Էլ ավելին հարկավոր չէ՜, տեր, ողորմյա՜… Չե՜մ ուրանում. Ես քո նախկին ու մշտական հպատակն եմ: Ուրեմն այլևս ինչի՞ համար Ուժը պորձել հպատակի հլու մեջքին: Ինչի համա՜ր[, տեր, ողորմյա՜… Եվ չափազանց զգույշ եմ ես, Նույնիսկ վախկոտ. Անջատումից եմ վախենում, Երկյուղում եմ տվայտանքից չվտարվող, Կարոտի սև արյունումից եմ սարսափում… Ա՜խ, տեր Կսկիծ, Քո բարձունքից ամենազոր Մի պահ անսա հեզ ու հլու հպատակիդ. -Դժվա՜ր բան է մարդ լինելը, Դժվար է, տեր: Ամբողջ կյանքում Ես եղել եմ ազնիվ, ինչպես խաղալիքը: Ուրեմն ին՞ձ էլ պետք է ջարդել Խաղալիքի նման: Ինչու՞: Հարկավոր չէ՜, տեր, ողորմյա՜… Չէ՞ որ նույնիսկ ավերվելուց հետո Վանքը վանք է կոչվում Եվ կամուրջը՝ կամուրջ կրկին: Ուրեմն ինչու՞ զուր ուջ փորձել: Չէ՞ որ, տեր իմ, փորձը մեկի Մյուսի համար շատ հաճախ է փորձանք դառնում: Հարկավոր չէ՜, տեր, ողորմյա՜… Կրկին ասեմ՞, Որ չափազանց զգույշ եմ ես Նույնիսկ վախկոտ: Վախենում եմ Մինչև անգամ հայելու մեջ ինձ նայելուց. Կարեկցանքից վատթար բան է միշտ հարուցում Իմ ժպիտը Ա՜խ, տեր Կսկիծ, Քո բարձունքից ամենազոր Մի պահ անսա հեզ ու հլու հպատակիդ. -Անտանելի՜- ահե՜ղ բան է, Երբ խղճում է մարդ ինքն իրեն: Արավել քան բավական է հենց այսքանը: Իսկ ավելին հարկավոր չէ՜, Տեր, ողորմյա՜… Երբ կսկիծն է արդեն դարնում անտանելի, Ասում են, թե մոտենում է նրա վերջը: Զուր են ասում: Սուտ են ասում: Ճիշտ կասեին, Եթե իրոք մենք անձնապես ու մեն-մենակ սովորեինք Գիտությունը տառապանքի: Բայց մենք, կարծեմ, միասին ենք այդ սովորում Մի վիթխարի լսարանում, Որտեղ… սերն է դասախոսում… մնջախաղով՝ Խուլ-համրերի համար կարծես: Եվ չի օգնի "տեր ողորմյա"-ն: Մնում է, որ դու ինդզ սիրես, Ես քեզ սիրեմ, Մենք թե իրար, թե մեզ սիրենք՝ Ընդդեմ այս խուլ տառապանքի, Կույր կսկիծի, Համր ցավի. Սիրենք իրար… հավիտենից հավիտյանս, Եվ թող նույնիսկ չգտնվի գոնե մեկը, Որ բարությամբ "ամե՜ն" ասի: Ոչ "ողորմյա", Ոչ էլ "ամեն": Բավակա՜ն է: Հարկավոր չէ… Quote Link to comment Share on other sites More sharing options...
Em Posted November 6, 2009 Report Share Posted November 6, 2009 Դու ինձ ասում ես՝ դիմացիր, Բայց չես ասում՝ կարոտը քո Ես դեռ ինչքա՞ն պիտի քաշեմ, Բայց չես ասում, թե սպասման Այս պահերը անծայրածիր Դեռ ինձ ինչքա՞ն պիտի մաշեն: Ու տառապած իմ պապերի Խոսքն եմ հիշում ես սարսափով. - Էս նեղություն չուր ե՞րբ, ափո՛, Չուր ե՞րբ, ասա՛, պիտի քաշել: - Չուր քառսուն օր: - Ընդրե ե՞տև: - Ընդրե ե՞տև: - Ընդրե ե՞տև... վա՛հ, տնաշե՜ն, Սորվի՜նք պիտի ընդրե ետև... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Louise Kiffer Posted January 31, 2010 Report Share Posted January 31, 2010 Lavaguyn@ Lavaguyn jpit asvats@, anshush,Pak achqerovn e: Isk lavaguyn@ yerazanqneri`Bats achqerov@: Lavaguyn yerg@Bats batuhanits - hervits lsvatsn e: Lavaguyn xosq@Lrutyan xorqum lrin asatsn e: Lavaguyn azg@ ayn e, yerevi,Vor chi unenum hska kaysrutyun: Lavaguyn havatn ayn e, vor yerbeqChi darnum kron: Lavaguyn dimakn ayn e, ankaskats,Vor kochvum e demq: Lavaguyn der@`Vat xaghatsats@: Lavaguyn ser@`Kisat toghats@:Lavaguyn tanjvats u tarapats@Vardn e (yergerum): Lavaguyn kapikn ashxarhum (eli)Mardn e yerevi: Lavaguyn mardn el (voch mi yerevi)Neretseq ... yes em ... Sevak3-13-67Arzni-------------------------------------------------en français:LE MEILLEUR Ce qu'on appelle le meilleur sourire, naturellement,C'est avec les yeux fermés. Mais les meilleures rêveries, Sont avec les yeux ouverts. Le meilleur chant,C'est celui qu'on entend de loin, la fenêtre ouverte. La meilleure parole,C'est la silencieuse, du profond silence. La meilleure nation, c'est, semble-t-il,Celle qui n'a pas de souverain géant. La meilleure foi est celle qui jamaisNe devient religion. Le meilleur masque est, sans nul doute,Celui appelé visage. Le meilleur rôleEst celui joué par le mauvais. Le meilleur amour, le demi abandonné . La meilleure torture et souffranceC'est la rose (dans les chansons). Le meilleur singe du monde (debout)C'est l'homme, semble-t-il. Et le meilleur homme (il ne semble pas)Pardon… C'est moi… Barouyr Sévag Traduction Louise Kiffer V.O. www.armenianpoetry.org Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted November 23, 2010 Report Share Posted November 23, 2010 ՄԻԱՆԳԱՄԻՑ Ասում են, թե միանգամից կեանքում ոչի՜նչ չի կատարվում.Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատռվում,Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին։ Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թէ՝ խելօքանան,Զո՛յգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թէ՝ երեքանան։Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք,Ո՞չ այսօրն է անցեալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք։ Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,Հենց այսպս է, ինչպես որ կայ։Սակայն եթե իմ կեանքի մեջ գէթ հարցնեին մի՛ անգամ ինձ,Թե ես ի՞նչ եմ գերադասումՈւ երազում։Ես կասեի.Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՜ց... ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted June 17, 2011 Report Share Posted June 17, 2011 Sevaki Hishataki Orva Aritov http://asekose.am/?p=34649 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted October 18, 2013 Report Share Posted October 18, 2013 http://youtu.be/kRBOKDH5Q18 Bacahaytum, Paruyr Sevak Quote Link to comment Share on other sites More sharing options...
Yervant1 Posted January 25, 2014 Report Share Posted January 25, 2014 GREAT ARMENIAN POET PARUYR SEVAK WOULD HAVE TURNED 90 TODAY11:01 24/01/2014 " CULTUREToday, January 24, marks the birthday of Paruyr Sevak, one of thegreatest Armenian poets of the 20th century. Sevak would have turned90 today.Paruyr Sevak was born in Chanakhchi village to Rafael and AnahitSoghomonyan on January 24, 1924. Young Paruyr attended thevillage school and later in 1940 moved to Yerevan to study at thephilological faculty of Yerevan State University. He graduated fromthe YSU in 1945. The same year he starts a postgraduate study ofArmenian literature at the Academy of Sciences Abeghyan Instituteof Literature. In 1951 Sevak went to Moscow to study at the GorkyInstitute of World Literature. Graduating from that institute Sevakworks there in 1957-59 as a translating professor.In 1960 Sevak returns to Yerevan and starts his fecund and meaningfulliterary, scientific and public activism. He starts to work at theAbeghyan Institute of Literature as a scientific researcher. From1966-1971 Sevak served as the Secretary of the Board of the WritersUnion of Armenia.In 1967 Sevak became a doctor of philology after dissertation defense.In 1968 he was elected to the Supreme Council of the Armenian SSR.Sevak died on June 17, 1971 in a car crash while on a drive back toYerevan. His wife, Nelly Menagharishvili, also died in the car crash.He was buried in the backyard of his home, in Zangakatun, which laterbecame a museum.http://www.panorama.am/en/culture/2014/01/24/p-sevak/ Quote Link to comment Share on other sites More sharing options...
hagopn Posted January 27, 2014 Report Share Posted January 27, 2014 We always omit the fact that his car was hit by apparently a small truck in a field with no obstructions to the view to his car. Fascinating. Naturally and rightly so most think he was murdered by the wonderful Ka-Ge-Be. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 27, 2014 Report Share Posted January 27, 2014 (edited) We always omit the fact that his car was hit by apparently a small truck in a field with no obstructions to the view to his car. Fascinating. Naturally and rightly so most think he was murdered by the wonderful Ka-Ge-Be. Will we ever know the truth? When will the archives be opened to see the circumstances of the fate of the likes of Abovian, Chrents, Bakunts Yessayan**,. Mahari and many more Sylva's father (See her quasi-confession in her Ho@s, pleading for his forgiveness). I have been at that place where Sevak was killed by a so called avto-vtar, auto accident. On our way back from Sevaks birtplace, now called Zancakatun (previously known as chanakhchi, sovetashen and Sevakashen respectively). After traveling on snakily windingdangerous roads, we came to an open area where one could see for miles, our tour guide said that it was where Sevak had died. I read somewhere that his the then preteen children who were sittin in the back seat had said that people with kalashnikovs had fired at them. ** http://www.reporter.am/go/article/2009-03-05--finding-zabel-yesayan--a-film Edited January 27, 2014 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
hagopn Posted January 28, 2014 Report Share Posted January 28, 2014 Some of his offpsring live here. Stepan Kotanjian's late son, Partev Kotanjian, was on our list, if you remember. Partev was a close friend to Sevak's son here, and his granddaughter was also composing and reciting poems at literary events here in Los Angeles for a while. I had never heard of the kalashnikov testimony. It's worth checking. Unfortunately, my only direct contact with his family passed away last year. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 28, 2014 Report Share Posted January 28, 2014 Some of his offpsring live here. Stepan Kotanjian's late son, Partev Kotanjian, was on our list, if you remember. Partev was a close friend to Sevak's son here, and his granddaughter was also composing and reciting poems at literary events here in Los Angeles for a while. I had never heard of the kalashnikov testimony. It's worth checking. Unfortunately, my only direct contact with his family passed away last year.I can't find it now either. The way I remember, the children had said, a truck had obstructed their way and men with guns had fired at them. Today Paruyr would have been 90 years old, and if his children are still living, would be 60-70 years old. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 28, 2014 Report Share Posted January 28, 2014 If you think I dont buy that cockamamie story/fable of that accident? Youre right. How is it that, in that devastating accident both passengers at the front seat died, but those in the rear seat were unscathed and without a scratch? Remember that in those days there were no seatbelts or childrens car seats. Did anyone take a picture of that car after the accident? If so, where is it? BTW. Hagop, you often invoke the Ka Ge Be, KGB, you forget that many of those agents spoke armanski. Remember the Inquisition that Ajarian underwent, accused of being furko-British spy, when his frail body was tortured, spat upon and slapped. Those were Armenian speaking inqusitors. I cant find that heart rending story. Look here and see KGB and NKVD. http://en.wikipedia.org/wiki/Hrachia_Adjarian Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.