Jump to content

mariam

Members
  • Posts

    20
  • Joined

  • Last visited

mariam's Achievements

Newbie

Newbie (1/14)

0

Reputation

  1. Miguce du chicht es. Bayc amen mard uni ir tesaket@ Mark Tuen@ da asel e poxaberakan imastov
  2. քո աչքերը ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, Գիշերի պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ։ Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում։ Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ։ Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող, Քո աչքերը հոգի տանջող։ Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ, Որպես գարնան իրիկնամուտ։
  3. Պարույր Սևակ ՈՐԴՈՒՍ ...Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից. Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից: Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,– Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում...
  4. Պարույր Սևակ Դու մի՛ հարցրու. «Սիրո՞ւմ ես ինձ»: Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում, Դու էլ հիշի՛ր, Որ երբ իզուր հարց չեն տալիս՝ Սուտ պատասխան չե՜ն ստանում: Եվ դու բնավ իմ այս խոսքից մի՛ վշտանա , Այլ մտածիր, Թե ջրհորի մութ խորության չափման համար Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում...
  5. Հովհաննես Հովհաննիսյան Ինձ մի՛ սիրիր, անբախտ օրիս Այդ սերն ինձ չէ խնդություն. Դաժան վշտից խեղդված հոգիս էլ չի առնի հարություն։ Ծածուկ կիրքը ինձ պիտ տանջե, Ես չըկամիմ քեզ սիրել, Բայց իմ սիրտը միշտ պիտ խնդրե Քնքուշ սրտիդ մոտ լինել... Եվ պատրաստ եմ քեզ հավիտյան Լինել անկեղծ կարեկից. Եվ թող բեռը քո տխրության Չըհեռանա իմ սրտից։ Ինձ մի՛ սիրիր... թող ախտավոր, Մաշող սիրո փոխարեն Մտերմություն մեզ բախտավոր Կապե կապով բոցեղեն։
  6. Ուինսթոն Չերչիլ Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը...
  7. Voxchuyn bolorin Aystex aracharkum em texadrel tarber grqeric,stexcagorcuciunneric cez dur ekac hatvacner,mtqer,toxer....
  8. mariam

    Paruyr Sevak

    Նամակ Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս էլ չգիտեմ. "Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու... Ձմե՛ռ ու ամա՜ռ, Աշո՛ւն ու գարո՜ւն... Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը..." Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս ել չգիտեմ. "Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, Որով անցել ես ամռան օրերին, Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` Ճանկռում են դեմքդ, Աչքիդ սպառնում: Ես քայլում էի աղջամուղջի մեջ, Ու քայլում էի նաև ... մտացիր: Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,- Մի՞թե նույնը չէ: Ու ես հասկացա, Որ երբ հուզված ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը, Երբ անվստահ ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը. Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը Գուցե ամոթի՞ց (Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար) Գուցե կարոտի՞ց (Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով): Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն (Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ... Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,- Ինքս էլ չգիտեմ. "Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր, Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին: Գարունը անցավ` ես քեզ չտեսա, Ամառը անցավ` ես քեզ չտեսա, Աշունը անցավ` չտեսա ես քեզ, Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ... Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ...
  9. mariam

    sevak

    Պարույր Սևակ Գլխապտույտ Դու իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա~կը` ճակատագրով... Սիրո բավանդակ կոչականները մանկական են միշտ, մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան, որ իմ տարիքում Դեղձին տասն անգամ մեռած կլիներ: Իսկ ինչպե՞ս ես դու: Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա°ն տարի, Որքան տեսել եմ: եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն, Քանի որ չկաս Դո°ւ – Իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա~կը` ճակատագրով: Իմ շրթունքներից Կախված է հիմա մի ամբո~ղջ աշխարհ` Մի գունդուգծի°կ, Բառերի մի պա~րս, Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ: Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն` Թող թռչեն սիրո°վ, Մի°միայն սիրով Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան, Որի մեջ կա գոլ անապատային, Ավազների սողք ու մտապատրանք: Մի՞թե քո հեռվից` Քո անտառների խոնավ օդի մեջ, Անվերջ չես լսում խոսքերս չասված: Իսկ թե լսում ես խոսքերս չասված` Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ, Որ, թվում է ինձ,պիտի որ զգան Սրբորեն հղի դեռահաս կանայք, Որոնցից մեկին, Մի°միայն մեկին Կարողանայի~ մտովին ասել. «Դու~- իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա~կը` ճակատագրով»: Քիչ ենք օգտվել մենք բարությունից: Եվ դրանից չէ՞ ,որ հետզհետե Բարին եմ դառնում, Եվ այնքա~ն բարի, Որ խղճում եմ ես .... մենակությանն էլ: Նա էլ է տանջվել ու հոգնել:Մեղք է: Եկ ամեն մեկս բացենք մեր փեղկը, Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից, Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ...այնտեղ, Ուր հանդիպում են այգն ու գիշերը: Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,- ես ի~նչ իմանամ:Գուցե գիտես դո՞ւ, «Դու°- իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա~կը` ճակատագրով» Ու ձյուն է գալիս, Ինչ –որ ջե~րմ մի ձյուն. Հյուսիսն է հղում հարավին ողջույն: Եվ ձյան մեջ ինչ –որ բուրմունք կա գարնան, Հեռավո~ր մի բան, Մի հիշողությո°ւն, Որի բարությամբ հոգեբուժական Չեն մեռնում, ճիշտ է, բայց և չեն ապրում, ինչպես չի մեռնում ,բայց չի ապրում Սերս- իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Բայց և միա~կս` ճակատագրով: Արի° ինքներս մեզնից բարձրանանք` Թույլ տանք արարքների ինքնաժխտումի. Փոխադարձաբար իրար նեղացնենք Ու վիրավորենք փոխադարձաբար, Որ... կարոտն ինքը հածտվի իրեն հետ, Ու տառապանքը ինքն իրեն ներ, Ես էլ հավատամ,որ դու չես եղել Ո°չ իմ միակը` ճակատագրո~վ, Ո°չ իմ վերջինը ` թյուրիմացաբա~ր...
  10. mariam

    sevak

    ՈՐԴՈՒՍ Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս, Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս, Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին, Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին: Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում, Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում.......
  11. mariam

    sevak

    Սիրտս նման է Ախ, սիրտս նաև նման է կարծես... Նման է կարծես նա մի թութակի , Որ ողջ ժամանակ նույն բանն է ասում. - ես քեզ եմ ուզում... Նման է կարծես նա մի ջութակի , Որ միակ լարով յոթ լարից շատ է Ազդում ու հուզում.. Նման է կարծես մի ջինջ վտակի, Որ տարբեր հունով, բայց դեպի քեզ է` Շարունակ վազում... Նման է կարծես մի պատատուկի , Որ գոտու նման փաթաթվում է քեզ Եվ շատ է սազում... Նման է կարծես մի խոր հատակի, Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև Եվ միայն քեզ է իր խորքը սուզում...
  12. mariam

    sevak

    Նամակ Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս էլ չգիտեմ. "Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու... Ձմե՛ռ ու ամա՜ռ, Աշո՛ւն ու գարո՜ւն... Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը..." Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս ել չգիտեմ. "Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, Որով անցել ես ամռան օրերին, Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` Ճանկռում են դեմքդ, Աչքիդ սպառնում: Ես քայլում էի աղջամուղջի մեջ, Ու քայլում էի նաև ... մտացիր: Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,- Մի՞թե նույնը չէ: Ու ես հասկացա, Որ երբ հուզված ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը, Երբ անվստահ ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը. Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը Գուցե ամոթի՞ց (Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար) Գուցե կարոտի՞ց (Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով): Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն (Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ... Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,- Ինքս էլ չգիտեմ. "Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր, Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին: Գարունը անցավ` ես քեզ չտեսա, Ամառը անցավ` ես քեզ չտեսա, Աշունը անցավ` չտեսա ես քեզ, Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ... Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու"
  13. mariam

    sevak

    Ay bacvel en bazmativ topikner Paruyr Sevaki masin lini da web siteri topic te asmunqneri ,sakayn chhandipeci aynpisi mi topiki vortex ir banastexcuciunnern ein grvac Aracharkum em texadrenq ayn banastexcuciunner@ voronq mez chat en dur ekel ps-ev inc tvume dranq chat klinen qani vor Sevaki nman mekel Sevakn e
  14. «Եկեք ապրենք այնպես,որ մեր մահվան պահին անգամ դագաղագործն ափսոսա» Մարկ Տվեն Հետեւիր մտքերիդ` դրանք բառեր են դառնում. Հետեւիր բառերիդ` դրանք գործեր են դառնում. Հետեւիր գործերիդ` դրանք դառնում են սովորություն. Հետեւիր սովորություններիդ` դրանք դառնում են բնավորություն. Հետեւիր բնավորությանդ` դա դառնում է ճակատագիր: Մարդն է անցնում,ոչ թե ժամանակը: Որովհետեև չի կարող անցնել այն, ինչ չկա, և <<ժամանակը>> մոլորված մարդու ինքնամխիտար հեյրուրանքն է... Վահրամ Փափազյան Հրաշքը, որի գաղտնիքը պարզ է բոլոր արվեստներին և կոչվում է կարճ մի բառով ` մարդ , այսինքն ` ապրում –մտորում և ոչ թե քայլք ու կեցվածք, այսինքն ` ներքին փակագծերի բացում և ոչ թե բազմապատկման աղյուսակ... Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքումի, գործել՝ առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու։ Ճիշտ այդպես էլ՝ ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքության զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության։
  15. Դուք ենթադրում եք, որ հիմարացրիք այդ մարդուն, իսկ նա ոչինչ էլ չնկատեց, դե, իսկ եթե միայն ձևացրե՞ց, թե չնկատեց, այդ դեպքում ո՞վ է ավելի շատ հիմար վիճակում՝ դու՞ք թե՞ նա։ Ժան դը Լաբրյուեր Սկզբում աստվածը ստեղծեց տղամարդուն: Հետո ստեղծեց կնոջը: Հետո աստված խղճաց տղամարդուն ու տվեց նրան ծխախոտ: Մարկ Տվեն Սիրել` նշանակում է դադարել համեմատել: Լակորդեր Սիրել` նշանակում է ապրել սրտով: Էրիխ Ֆրրոմմ Հոգու շռայլությամբ աչքի են ընկնում ոչ թե նրանք, ովքեր սիրում են շատ անգամներ, այլ նրանք, ովքեր սիրում են ամբողջ հոգով Հյուգո Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս: Ֆ. Լարոշֆուկո
×
×
  • Create New...