Jump to content

Arthur Meschian Live in Concert


Nané

Recommended Posts

Ահա եվ վերջ...

Վերջ հարաժամ եվ հարատև:

Իբրև վերջին, փակվող մի էջ,

Եվ վերադարձ չկա արդեն:

 

Օ հարազատ, խզված ձայներ,

Դու իմ վերջին, վերջին աղոթք,

Բանտված հոգու արվարձաններ,

Շխթայակիր ու մենավոր:

 

Ահա եվ վերջ...

Սրտում անզոր մի աղաղակ,

Օ անավարտ, վերջին իմ երգ,

Դու իմ վերջին մայրաքաղաք:

 

Հիմա մենք ում ենք հավատում,

ՈՒր է հոգու եկեղեցին,

Մենք հախտեցինք պատերազմում

Սակայն պարզվում է - պարտվեցինք:

 

Ահա եվ վերջ...

Ինձ ասում է մի ձայն խորքից,

Լոկ դիմակն է հիմա խոսում

Որ խամաճիկն է ամբոխի:

 

Երգն այն նետն է ազատության

ՈՒ նիզակը առասպելի

Բել ոսոխին Հայկը հախթեց...

Կամ հակառակը, - երևի...

 

Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,

Քարացած մի արձան, պատմություն մոռացված,

Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,

Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելին...

 

Ահա եվ վերջ...

Հայկը պարտվեց ոսոխ Բելին...

 

Ահա եվ վերջ...

Ես պարտվեցի ահեղ մարտում:

Խփվել է երգն իմ անավարտ,

Սակայն ինչու չի ավարտվում:

 

Օ հարազատ, խզված ձայներ,

Դու իմ վերջին, վերջին աղոթք,

Բանտված հոքու արվարձաններ,

Շխթայակիր ու մենավոր:

 

Ահա եվ վերջ...

Սրտում անզոր մի աղաղակ,

Օ անավարտ, վերջին իմ երգ,

Դու իմ վերջին մայրաքաղաք:

 

Հիմա մենք ում ենք հավատում,

ՈՒր է հոգու եկեղեցին,

Մենք հախտեցինք պատերազմում

Սակայն պարզվում է - պարտվեցինք:

 

Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,

Քարացած մի արձան, պատմություն մոռացված,

Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,

Վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելին...

 

Ահա եվ վերջ...

Հայկը պարտվեց ոսոխ Բելին...

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Որքան էլ մենք կորցնենք իրար այս խելագար կյանքում,

Մի ծանոթ երգի մեղեդի մեզ նորից կբերի մեր տուն… Իմ հոգեկանն, ինձ թվում է, դեռ երկար պատրաստ չի լինի ընդունել ու հասկանալ Մեսչյանի մեծությունը, վայելում եմ այդ տաղանդի պտուղները փոքր-փոքր կտորներով: Վախենալով եմ մոտենում, որ ուրիշի փորձը չդարձնեմ իմ սեփականը, բայց պիտի ասեմ, նրա խոսքերը շատ են օգնում կողմնորոշվել ու չկորել մտքերի մեջ:

 

http://blog.banadzev.com/wp-content/uploads/2009/11/IMG_92611.jpgՎերջապես հայկական երաժշությունը Մոսկվայում ներկայացավ մի որակով, որտեղ գերիշխում էր ինտելեկտը: Կարևոր չէր մթնոլորտը, մարդիկ: Կարևոր էր Մեսչյանը` իր խոսքերը ու արևելյան ալաբինաներից զզված հայերը` այդ խոսքի ծովի մեջ…

 

Համերգն անցավ շատ լավ, քանի որ նախորդ օրը կատարված մի միջադեպի պատճառով քիչ էր մնում զրկվեինք Մեսչյանին, ինչպես ինքը խոստովանեց` վերջին անգամ Մոսկվայում լսելու վայելքից: Նախորդ օրը ժամանել էր Սերժ Սարգսյանը, և Արարատ Հայաթ ռեստորանում հավաքել էին հայ մեծահարուստներին` Շուշիի վերականգնման համար փող հավաքելու: Մեսչյանին հրավիրել էին ելույթ ունենալու, սակայն նա հայտարարեց որ հոնորարը` 30 000 դոլար , կտրամադրի Շուշիի վերականգնման ֆոնդին, և դրեց մի պայման, ըստ որի ելությը պիտի կայանար միայն անաղմուկ հանդիսատես ապահովելու դեպքում:

 

http://blog.banadzev.com/wp-content/uploads/2009/11/IMG_9237.jpgԲայց շատախոս բերանները չզսպեցին, և կես ժամ անց Սպիտակները հեռանում են, Բոլորը վաճառվում են,ու Տարօրինակ մարդ արարած երգերին զուգահեռ սեղաններից մեկին, որտեղ նստած էր նաև հյուպատոս Գոմցյանը, սկսեցին բուռն տեմպով կենացներ զարգանալ: Մեսչյանը թողեց կիթառն ու հեռացավ… դա դեռ հեչ, երկրորդ վտանգն այն էր, որ Մոսկվայի երաժշտության տանը, ուր պիտի կայանար Մեսչյանի համերգը, մի քանի տարի առաջ եղել էր արդեն Ձախ Հարութը, և ինչպես Մեսչյանն է համարում, մի դահլիճ, որտեղ երգել է Ձախ Հարութը, պղծված է և երգել այնտեղ չի կարելի:

 

 

Ի դեպ, երբ Էջմիածնում ծնված Ուր էիր Աստված ստեղծագործությունը սկսեց հնչել Լոս Անջելեսի ռեստորաններում, Մեսչյանը հրաժարվեց այդ երգը երբևէ կատարելուց, և չնայած հանդիսատեսի երկարատև խնդրանքին, այդպես էլ խոստումը չդրժեց: Շատ դժվարությամբ, բայց կարողացան համոզել նրան չզրկել մեզ գոնե նրան ունկնդրելու հաճույքից:

 

http://blog.banadzev.com/wp-content/uploads/2009/11/IMG_9218.jpgԱհա այս պայմաններում սկսվեց համերգը: Հանդիսատեսն այնքան տարբեր էր: Հազվադեպ ես մի տեղ հանդիպում այդքան գեղեցիկ, խելացի, հաստափոր ու տառապագին դեմքերով հայերի` մի ափսեի մեջ: Հետարքիր էր հետևել այն հաստափորներին ու Մեծ անձանց, ովքեր հարկ չէին համարում ծափահարել` ասես իրենց դիրքն ու պաշտոնը թույլ չէին տալիս…. Տենց էլ չհասկացա թե ինչու էին եկել:

 

Չնայած այդ փոքրիկ անհարմար տեսարանների` համերգն ընթացավ անընդմեջ կրկնվող բուռն ծափաարությունների ներքո: Մեսչյանը կարծես շոյված էր: Իսկ ես` գոհ, որ հայ հանդիսատեսը այնուամենայնիվ գիտի տարբերակել ու գնահատել բարձրորակ երաժշտությունը:

 

http://blog.banadzev.com/wp-content/uploads/2009/11/IMG_9267.jpgԻնքս երաժշտագետ չեմ, ոչ էլ քննադատ, այդ պատճառով գրում եմ իմ հույզերի մասին: Մեսչյանի երգերը այդ առումով բացառիկ են` նրանք զրուցում են քո հետ, երբեմն` կարծես քո մենախոսությունը դառնալով, երբեմն` քո դատավճիռն ու ճակատագիրը: Մեսչյանը ինքնատիպ է` սահմանները, տարիքն ու սեռը, ժամանակն ու տարածությունը վերացնելու իր բացառիկությամբ. Որովհետև միայն նա` 60-ամյա մի տղամարդ, կարող է երգել իր քսանամյա վաղեմության երգը ու երգել այնքան հույզով, սիրով, թախիծով, կասկածանքով ու տագնապով, որ այն դառնա նույնքան դիպուկ ու հարազատ նաև ինձ` քսանքանի տարեկան մոսկվայաբնակ մի աղջիկա:

 

Ձայնագրեցի նրան, ու երբ սպիտակ ձյունը ծածկի նրա ոտնահետքերը, կմիացնեմ այդ ֆայլը ու կլսեմ … Համերգից ժառանգեցի մի մեծ կարոտ, մի պուճուր թախիծ, մի քիչ ինքնահեգնանք ու վարանում և ինձ համար կարևոր ու ամենատպավորիչ մի բառափունջ:

 

Տաքերակ մանկություն,

Չեղած կիրք, չպղծված խաչ

Շատախոս բերաններ, կռկռացող ամբոխ

Սրտի նոր երանգներ, հաստափոր լեզուներ

Ճերմակ աչքեր, կյանքի ծարավ

Խզված կոկորդ, քրտնած կայարան

Գողացված երազ, հոտած պանդոկ

Ուշ է…:

 

 

 

 

http://blog.banadzev.com/?p=1374

 

 

Link to comment
Share on other sites

  • 2 months later...

Ահա եվ վերջ...

Վերջ հարաժամ եվ հարատև:

Իբրև վերջին, փակվող մի էջ,

Եվ վերադարձ չկա արդեն:

 

Օ հարազատ, խզված ձայներ,

Դու իմ վերջին, վերջին աղոթք,

Բանտված հոգու արվարձաններ,

Շխթայակիր ու մենավոր:

 

Ահա եվ վերջ...

Սրտում անզոր մի աղաղակ,

Օ անավարտ, վերջին իմ երգ,

Դու իմ վերջին մայրաքաղաք:

 

Հիմա մենք ում ենք հավատում,

ՈՒր է հոգու եկեղեցին,

Մենք հախտեցինք պատերազմում

Սակայն պարզվում է - պարտվեցինք:

 

Ահա եվ վերջ...

Ինձ ասում է մի ձայն խորքից,

Լոկ դիմակն է հիմա խոսում

Որ խամաճիկն է ամբոխի:

 

Երգն այն նետն է ազատության

ՈՒ նիզակը առասպելի

Բել ոսոխին Հայկը հախթեց...

Կամ հակառակը, - երևի...

 

Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,

Քարացած մի արձան, պատմություն մոռացված,

Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,

Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելին...

 

Ահա եվ վերջ...

Հայկը պարտվեց ոսոխ Բելին...

 

Ահա եվ վերջ...

Ես պարտվեցի ահեղ մարտում:

Խփվել է երգն իմ անավարտ,

Սակայն ինչու չի ավարտվում:

 

Օ հարազատ, խզված ձայներ,

Դու իմ վերջին, վերջին աղոթք,

Բանտված հոքու արվարձաններ,

Շխթայակիր ու մենավոր:

 

Ահա եվ վերջ...

Սրտում անզոր մի աղաղակ,

Օ անավարտ, վերջին իմ երգ,

Դու իմ վերջին մայրաքաղաք:

 

Հիմա մենք ում ենք հավատում,

ՈՒր է հոգու եկեղեցին,

Մենք հախտեցինք պատերազմում

Սակայն պարզվում է - պարտվեցինք:

 

Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,

Քարացած մի արձան, պատմություն մոռացված,

Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,

Վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելին...

 

Ահա եվ վերջ...

Հայկը պարտվեց ոսոխ Բելին...

 

 

 

 

Please watch this clip. I LOVE his response to the woman who yells "VOCH" toward the end of the song.

Edited by Em
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...