Jump to content

Ակսել Վարդ&#1377


Aksel

Recommended Posts

Ասեք ինձ

 

 

 

Ասեք ինձ ա՛յն, ինչ ես զգում եմ,

 

Ինչ չեն պատմել ու չեմ լսել:

 

Ջնջեք ա՛յն, ինչ կասկածում եմ,

 

Մոռացել եմ տառապել:

 

 

 

Մոռացել եմ տառապել,

 

Ալեկոծվել եմ անդարձ,

 

Ալիքնե՜ր են ծավալվել,

 

Աանդո՛ր չլինին՝ հանկարծ:

 

 

 

Հանկա՝րծ օրերը գալի

 

Չդառնան լու՜ռ, տաղտկալի՛,

 

Փրփուրներն ալիքների

 

Ավելի են հուսալի:

 

 

31.03.2008

 

 

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...
  • Replies 82
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Նրանց, ովքեր Հայաստանում 2008թ. նախագահական ընտրությունների հետ կապված հուզումները փորձում էին անվանել բադրջանների հեղափոխություն:

 

Բնական պարարտանյութ

 

 

 

Բադրջանը Լոնդոնում

 

Անգլերեն էր սովորում,

 

Ու չգիտես թե «ինչու»

 

Միշտ ասում էր I love you:

 

 

 

Նա հպարտ էր ու կանգուն,

 

Շատ էր սիրում թագուհուն,

 

Որպես բադրջան հասուն

 

Երդում տվեց տիրուհուն:

 

 

 

Ասում էր ի՛նչ էլ անեն,

 

Խավիար սարքեն, խորովե՛ն,

 

Ուտե՛ն, մարսե՛ն, բայց կրկին

 

Ես ծառայում եմ թագին:

 

Թեկուզ որպես բնական պարարտանյութ:

 

 

 

09.04.2008թ.

 

 

Link to comment
Share on other sites

  • 3 months later...

Սուտը

 

 

 

Փչում է Բաղդադի քամին,

 

Արդար չարչին է հարթակին,

 

Խոստանում է ապագա,

 

Ուր ո՛չ մի չարչի չկա:

 

 

 

Փչում է չարչին միալար,

 

Ո՛վ է ազնիվ, ո՛վ է արդար:

 

Նրա սուտը կարևոր է,

 

Ծախու կնոջ ներքնաշոր է:

 

 

 

Հմայում է ու համոզում

 

Ու էլ կարևոր չէ գինը,

 

Գայթակղում է ու մատուցում

 

Պոռնիկի ծախու մարմինը:

 

29.07.2008.

 

 

Link to comment
Share on other sites

  • 4 months later...

Խոհեր արևի

 

 

 

Գանգս քիչ է.

 

Մտքերս չեն տեղավորվում,

 

Մեկը մորմոք, մյուսը ճիչ է,

 

Անհանգույց են ծավալվում:

 

 

 

Անհագույց են ին հույզերը,

 

Կռնատ են ու չեն սավառնում,

 

Ու իմ արևոտ հուշերը

 

Մառախուղներն են ծվաստում:

 

 

 

Խորամանկներ, խորամանկներ,

 

Որ սիրում են սողուններին,

 

Քանզի ունեն երկար պոչեր

 

Փռած տիրոջ ոտքի տակին:

 

 

 

Խաղաղության ագռավները

 

Խորամանկներ են թևավոր,

 

Իրողության անուրջները

 

Էժան են ու անհարկավոր:

 

 

 

Անհանգույց է իմ բողոքը,

 

Ու՞մ վրա եմ հույսս դրել,

 

Այս աշխարհը նորոգելիս

 

Իմ հայրենիքը չեն հիշել:

 

 

 

Ովքե՞ր են գովերգում սերը՝

 

Ավա՝ղ, այստեղ պիտի լռեմ,

 

Բոլոր կարգերն ու բարքերը

 

Ծունկի են իջել սիրո դեմ:

 

 

 

Ես սե՛ր ունեմ, արևի սե՛ր,

 

Հայրենի՛քը իմ արևի,

 

Ահա շատ պարզ ու ջերմ խոհեր,

 

Սավառնող առանց թևերի,

 

Ինչպես շողերը արևի:

 

 

 

08.12.2008

 

 

Link to comment
Share on other sites

  • 1 month later...

Խելառը

 

 

 

Ապա նայեք էս խելառին,

 

Բանաստեղծ է էս նոր դարում,

 

Մի զույգ կոշիկ չունի հագին,

 

Ոտանավոր է հորինում:

 

 

 

Երևի լավ չի հորինում,

 

Քանզի լո՛ք մի տեղ է կարդում,

 

Որտեղ կա շա՜տ ուտելու բան

 

Ու մթնոլորտ պոետական:

 

 

 

Մի տե՛ղ ունի նա խոսելու՝,

 

Սեղանի մոտ խնջույքի՝,

 

Ուր չես տեսնի կոշի՜կն հագի,

 

Թեկուզ ելնի՛ ոտքի՛ կանգնի:

 

 

 

Ու պոետը արտասանե՜ց,

 

Լռությու՜ն էր ճոխ սեղանին,

 

Մեկը նույնիսկ արտասվե՝ց,

 

Խո՛սքը կպավ խեղճի՝ սրտին:

 

 

 

Ու երբ խնջույքից հետո

 

Կոշիկները երևա՝ց,

 

Մի լոռեցի գիժ Սաքո,

 

Կերած խմած ելավ գնաց:

 

08.01.2009

 

 

Link to comment
Share on other sites

  • 2 months later...

Ներքնաշորերի պատմաբանները

 

 

Ամերիկյան գիտունները

 

«Նորագույն» պատմաբանները,

 

Հոտոտում էին իրենց բերռը,

 

Չարենցի՜ ներքնաշորերը:

 

 

 

Բեռը տարել հասցրել էին

 

Իրենց որջը, Ամերիկա՜,

 

Ու մե՛կ առ մե՛կ շարել էին

 

Ամեքը մի բարձի վրա:

 

 

 

Մի անլվա անդրավարտիք

 

Զննում էին ինչպես մասունք,

 

Իսկ բանասեր ինչ որ մարդիկ

 

Գտնում էին խոսքի ակունք:

 

 

 

Ու ցնծում էին, ուրախանու՜մ,

 

Ու գտնում՝ էին ընդհանրացում,

 

Չէ՛ որ ամեն մեկը ուներ

 

Նման կեղտո՜տ ներքնաշորեր՝,

 

Ավելի ճի՛շտ, հագուստնե՜ր:

 

 

 

 

 

31.03.2009թ.

 

 

 

 

Link to comment
Share on other sites

  • 5 months later...

 

 

Որբ դիվանագիտություն

 

Աթոռին մեխված չորացած գանգեր

Աշխարհում ի՞նչ կա ձեզ համար,

Մի՞ թե չեք սրբել որբի արցունքներ,

Որ լաց են եղել ձեր բախտի համար:

 

Ու՞մ ձեռքը բռնի այդ որբը հիմա

Երկնքի կապույտ դերզորում,

Նա չի հասկանում, կո՞ղմ էք թե հակա,

Որ իր մայրիկը իրեն չի գրկում:

 

Նա չի՛ հասկանում քա՞ջ էք թե՝ վախկո՜տ,

Թե՞ դիվանագետներ էք ձևանում,

Չէ՞ որ նրա մոր շորերն արյունոտ

Մարդասպանի դրոշն է հիշեցնում:

 

Ու լոք մի բառ գիտեք՝. Համերաշխությու՛ն,

Ո՞վ չի ուզում դա, պարո՜ն գողություն,

Ու որբացած դիվանագիտություն՝:

 

Link to comment
Share on other sites

  • 5 months later...

Ուռած տերտերը

 

 

 

Ամռանը Մոսկվայում աշխատում էի: Մեր պրարաբը Հայ էր, գեղեցկության սրահ էինք կառուցում: Էս մեր Հայ պրարաբի հետ շատ հաճախ մեզ այցելում էր մի տերտեր, միջին տարիքի տղամարդ էր: Հենց առաջին օրը, էդ տերտերի հետ ծանոթանալուց, մի զավեշտալի իրադրություն ստեղծվեց:

 

Մեր բրիգադում շատ տարբեր մարդիկ կային, մի տղա կար, յոթ տարի բանտ նստլուց հետո, հանցավոր կյանքից հրաժարվել, եկել իր քրտինքով փող էր աշխատում: Մենք հաճախ երեկոները նրա հետ մինչև ուշ ժամերը զրուցում էինք, ես զգում էի, որ էդ տղայի ուղեղը աշխատում է, շատ հասարակ բաներ չգիտեր, բայց հիմնական մարդկայնությանը պատկանող արժեքների նկատմամբ շատ շուտ կողմնորոշվում էր ու բացարձակապես մարդկային դիրք էր գրավում: Օրինակ երբ խոսում էինք Հայաստանում ապրող հայերի նյութական վիճակի մասին ու Արցախում ապրող մեր ժողովրդի մասին, ես նրան ասեցի, որ թեկուզև հայաստանում կարիքի մեջ են, արցախում պետք է լիություն լինի, որ ժողովուրդը կարողանա դիմակայել այս պատմական պահին: Նա անմիջապես պատասխանեց.

 

- Հա ապ ջան, ես ստամոքսով չեմ մտածում...

 

-Իմ մշտական զրուցակիցը թմրանյութ էր օգտագործում, հաշիշ, թե պլան, չգիտեմ նունն է թե ո՛չ: Զարմանալին այն էր, որ նա երեկոները արդեն թմրանյութ ծխելուն գերադասում էր զրուցել, էլ չեր օգտագործում:

 

Եվ ահա մի օր, մեր պրարաբի հետ մեր մոտ եկավ մի տերտեր:

 

Էս տերտերը ու պրարաբը իմանալով, որ իմ զրուցակցի մոտ թմրանյութ կա, առաջարկեցին թմրել, ուռել, ինչպես ասում են: Զրուցակիցս, տերտերին, արդեն վառած հաշիշի գլանակը փոխանցելուց առաջ, ինձ հարցրեց.

 

-Դու չես ծխում չէ՞:

 

-Ես գլուխս ճոճեցի՛, ո՛չ: Դա ինձ համար շատ մեծ հարգանքի նշան էր այդ տղայի կողմից:

 

Հաշիշ ծխելուց հետո , երբ տերտերի տրամադրությունը բարձրացավ, էս տերտերը սկսեց խոսել օրենքով գողերի մասին, սկսեց թվել թե ու՛մ է ճանաչում, պատմել նրանց արկածները: Ես քմծիծաղով ասի. «ղայդին» լուսավորչական աշխատանք էս տանում, կարծում էի կվիրավորվի, կսթափվի, բայց Օ՜ զարմանք, Օ՜ տեր աստված, հլը իջի վար տես քո աշխատողը ինչ խոտան է տալիս, այդ ՍԻՆԼՔՈՐԸ լուրջ դեմքով նայեց ինձ, ապա գոհունակությամբ իր ունկնդիրներին ու սկսեց խոսել հին ժողովուրդների մասին:

 

Ասում է, կան հին բայց շատ նոր ժողովուրդներ, օրինակ հրեաները շատ հին ժողովուրդ են եղել իսկ ներկայումս նրանք ամենաերիտասարդ ժողովուրդն են, բոլորովին ուրիշ ազգ են հիմա: Ես սրտանց ուզում էի որ էդ ապիկարը գոնե հասկանա, որ էստեղ իր վրա ծիծաղող մարդ կա ու նորից կտրեցի «լուսավորչական» քարոզը: Եթե էդքան նոր են, ինչու՞ են էդքան հին հավատ դավանում- ինչպիսին է հուդայիզմը, էդ ասածդ հո նոր չե՞ն ավելացրել թալմուդի մեջ:

 

Այս անգամ ես հիսուն տոկոսով նպատակիս հասա, նա մի տեսակ խոժոռվեց ու թեման փոխեց, սկսեց խոսել աստծուց: Դեռ չեր հասել իր հեքիաթի մեջտեղը, սրան ասեցի:

 

.-Աստված չկա, աստվածը մեռել է:

 

Ա՛յ էստեղ ուռած տերտերը փքվեց, անցավ հարձակման, բայց ես նրան կասեցրի մի շատ անմեղ արտահայտությամբ, ասեցի էդ ես չեմ ասել, դա Նիցշեն է ասել: Նրա հայացքը ինձ հիշեցրեց հանրաճանաչ դերասան Էտուշի հայացքը «Կովկասի գերուհին» ֆիլմից, երբ բժիշկը Նետուշին արբած Շուրիկի մասին ասում է.

 

- Բելայա գարյաչկա:

 

- Նետուշը աչքերը չռած ասում է.

 

- Բելի, սավսեմ բելի:

 

- Ո՛չ, նա իհարկ է Նիցշեին ԲԵԼԻ չհամարեց, որովհետև ճիշտ որոշում ընդունեց, չխոսեց այն մասին, ինչից տեղյակ չէ: Բայց ես հասկացա, որ նա զբաղված է մի խորամանկ ու հեռու գնացող գործով, նա որպես հոգևորական մտել էր կրիմինալ աշխարհ ու գովաբանում էր հանցավոր կյանքը, ահա թե ինչ խաղ էր բռնել էդ տերտեր կոչեցյալ սատանան, ավաղ նա միակը չե և դա արդեն տարածված երևույթ է: ԵՎ մեր միակ հույսը նորից մնում է մեր գեների վրա, որ անկախ նրանից մարդու կյանքը ինչպես է դրսեվորվել, նա իր Հայ բնազդով կկարողանա ձերբազատվել այդ առնետական հոգեվորականությունից: Ես համոզվեցի դրանում, երբ նկատեցի, որ իմ զրուցակիցը, որը հյուրասիրել էր տերտերին հաշիշով, որ նույնպես չգիտեր Նիցշեի մասին, բայց նա տեսնում ու հասկանում էր տերտերի ո՛չնչությունը ու քթի տակ ծիծաղում էր: Ըստիս այդ ծիծաղը անպայման պետք է հասնի աստծուն:

 

Ու ևս մի զարմանք: Երկրորդ օրը էս տերտերը եկավ ու սկսեց ամենավերջին լուտանքը թափել հրեաների մասին, ամենալպիրշ արտահայտություններով: Այդ ողորքագլուխը կարծում էր թե էստեղ ազգայնամոլ մարդիկ են, որ ընդունակ են ատել մարդուն ըստ ազգության ու ամեն գնով ուզում էր մեր դուրը գալ, որ խելքներս ուտի: Ոչխարհը ոչխարներ էր որոնում:

 

Բայց այդ տերտերը, մեր Հայ պրարաբի հետ իրենց գործը արեցին, մեզ խաբեցին, մեր աշխատանքի հիմնական մասը գողացան, չվճարեցին ու հիմա էլ ո՞վ գիտի, էդ պրարաբը ու էդ ուռած տերտերը ու՞մ են «լուսավորում»:

 

 

 

Ակսել Վարդանյան

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...

×
×
  • Create New...