Jump to content

Ակսել Վարդ&#1377


Aksel

Recommended Posts

Ազատության ստախոսություն

 

 

 

Ազատության շուկայում

Երկու իր է վաճառվում,

Հարմարավետ ճշմարտություն,

Հոգուտաբեր արդարություն:

 

Ի՛ր են, իրե՛ր իրակա՛ն,

Կպած կաշվից սեփական,

Հարմարավետ ճշմարտությում,

Հոգութաբեր արդարություն:

 

Ու քարոզնե՜ր, քարոզնե՜ր,

Վ՛այ փափաղ թռցնողներ,

Ո՞ւմ աչքերն էք կապում

Ու պոչերդ քողարկում:

 

Ստով սնում ստռկացնում,

Համբուրգեր էք բաժանում,

Ինքներդ ինչո՞վ էք սնվում,

Արյունո՞վ:::

 

29.3.2007

 

 

Link to comment
Share on other sites

  • 4 weeks later...
  • Replies 82
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Սերն ու գարին

 

Մի նժույգ ունեմ սանձարձակ,

Չգիտեմ ուր է ինձ տանում,

Ու մեր հետևից աղմուք, աղաղաք,

Փոշի՝, փօշու մեջ խորտակվող քաղաք:

 

Ձի՛ ջան, իմձ ու՞ր էս տանում.

- Քեզ նոր քաղաք եմ տանում,

Որտեղ գարին էժա՜ն է:

- Նժուգս հաշվենկա՜տ է:

 

ինչի՞ս է պետք էժա՛ն գարին,

Տար ինձ որ կա սերն ու բարին,

Ձին ինձ վրա խրխնջա՝ց.

- Այնտեղ ձրի՜ի՜ է գարին:

 

Ա՛խ դու ախո՞ռ էս գնում,

Դու ինձ ախո՞ռ էս տանում,

Ճամփեդ փոխի ավանա՜կ,

Ա՛ռ քեզ խոթան կողիդ տակ:

 

Իմ նժույգը զարմացավ

Ու քառատրոփ սլացավ,

Քամիներից սանձարձակ

Թռնում էր ուրիշ քաղաք:

 

Տեսնես էդ քաղաքում սե՞րն է էժան թե՞ գարին:

 

26.4.2007

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Որդ լորդը

 

Խնձորի մեջ մի հաստ որդ

Համարում էր իրեն լորդ,

Լորդը ամեն ինչ ուներ,

Ինչքա՜ն ուզենար կուտեր:

 

 

 

07.05.2005

Edited by Aksel
Link to comment
Share on other sites

Անցնում էս

 

 

 

Անցնում էս ո՛վ գեղեցիկ

 

Ու միակն էս լուսնի պես,

 

Վարդ էս, Հասմիկ, ձնծաղիկ,

 

Մի հարց ունեմ միայն քեզ:

 

 

 

- լսում եմ քեզ բանաստեղծ,

 

Հյուսիր հարցմունքդ խնդրեմ,

 

Խոստանում եմ, որ անկեղծ

 

Հարցիդ կպատասխանեմ:

 

 

 

- Ի՛նչ գեղեցիկ էս.

 

 

 

- Հարցդ լավ եմ հասկանում,

 

Բայց իզուր էս ինձ դիմում,

 

Բայց մի մոլորվի, գնա՝

 

Կուպեիդոնին հարցրա:

 

 

 

- Նա վորսո՛րդ է, դու՛ ասա,

 

Քիչ առաջ նրան տեսա,

 

Բայց նրա նետի համար

 

Սրտիս վրա տեղ չկար:

 

 

 

- Ուրեմն դու ստում էս

 

Ստում էս, սիրահար չես,

 

- Ե՞ս, չի կարող պատահի

 

- Դու՛, կպատահի՛:

 

 

 

- Հանուն ինչի՞ չգիտեմ,

 

Ինչու պիտի քեզ ստեմ,

 

Ո՞րն է իմաստն իմ ստի,

 

Էլ ո՞րն է իմաստը կյանքի:

 

 

 

 

 

- Կյանքի իմաստ, իմաստություն,

 

Չկա՛ նման հասկացություն,

 

Կա մի զգացմունք, մի գարուն,

 

Երբ նայես գեղեցկուհուն:

 

 

 

- Ու կրակն էս ընկնում՝,

 

Ասա՛, ինչու՞ չես ասում,

 

Ասա՛ ո՛վ դու գեղեցիկ,

 

Վարդ, Հասմիկ ու ձնծաղիկ:

 

 

 

- Ուրեմն պիտի այրվես,

 

Այրվես, որ ես տաքանամ,

 

Դու քո ցավով տապակվես

 

Իսկ ես անցնեմ ու գնամ:

 

 

 

Կա՛ց զրուցենք, մի՛ գնա՜,

 

Գոնե անու՜նդ ասա՛

 

- Մուսա՜ա՜ա՜

 

12.5.2007

 

 

Link to comment
Share on other sites

  • 1 month later...
  • 2 weeks later...
Ճանապարհորդություն սյան շուրջը
Պերեստրոյկան լավ շոու էր,
Հազար ափսոս շուտ վերջացավ,
Լավ են հիշում, ով արթուն էր
Կամ ճիշտ ժամին արթնացավ:

Եվ մերձբալթյան երկրներում,
Որտեղ մարդիք շատ չեն քնում,
Արթնացել են եվրոպայում
Դեմոկրատիա են դավանում:

Ահա մի գյուղ տասը տնից,
Էստոնական կոկիկությամբ
Կազմել է մի շրջանագիծ
Նախանձելի ճշկրտությամբ:

Եվ այդ գյուղը երկնքիս տակ
Ուներ կլոր հրապարակ
Իսկ կենդրոնում սպիտակ ներկած
Մի հոսանքի սյուն էր ցցված:

Ու սյան շուրջը նորից շրջան,
Երկու գծով, միանման,
Որ գծել էին անիվները,
Օրինապահ վարորդները:

Արթնանում էր գյուղը փոքրիկ,
Ուր ամեն ինչ հարմար, մոտիկ,
Ուր լոք մի բան էր պակասում,
Տաքսի չկար այդ գյուղակում:

Եվ նա, ով շուտ էր արթնացել,
Առաջինն էր դա նկատել,
Քանի, որ լավ էր հասկացել,
Որ եվրոպաում է արթնացել:

Դա Հաննեսն էր, հմուտ վարորդ,
Որ չեր ուզում մնալ միշտ ճորտ,
Եվ որոշեց մեր Հաննեսը
Հիմնել սեփական բիզնեսը:

Երկար բարակ չմտածեց,
Երբ լիորեն քնից զարթնեց,
Հին մեքենան լվաց, մաքրեց,
Գնաց գյուղի սյան մոտ կանգնեց:

Եվրոպական առավոտը
Խզբզում էր նախրի հոտը,
Որ անցնում էր հրապարակով,
Սյունն էր, տաքսին ու կով, կով, կով:

Նախիրն եկավ, անցավ, գնաց,
Իսկ Հաննեսն իր տաքսով մնաց
Ու սապասում էր են սյան կողքին
Իր առաջին հաճախորդին:

Ու ժամանեց հաճախորդը,
Ո՛չ, գաղտնի էր մոտենում,
Ինչպես քթում որսի հոտը,
Որսորդական շունն է քայլում:

- Բարև Հաննես, է՛ս տաքսի է՞ս.
Հանես - Այո՛ Կառլոս, սպասում եմ քեզ:
Կառլոս – Ա՛յ ապրես դու, ինձ հենց հիմա
Տաքսի էր պետք, քշի՛, գնա՛:

Հանես- Ուր էս գնում ա՛յ տնաշեն,
Ձկնորսությա՞ն, ուշ չէ՞ արդեն.
Կառլոս – Ո՛չ, պտտվի տասը շրջան
Էս սյան շուրջը, բիզնեսմեն ջան:

Հաննես – ձեռք է՞ս առնում, ա՛յ հարբեցող,
Ինքդ պտտվի, չե՞ս կարող:
Կառլոս – Ո՛չ, ես տաքսով եմ պտտվում,
Այդպես, ժամանակ եմ շահում:

Հաննես – Տասը պտույտ էս սյան շուրջը
Նույնիսկ չի հաշվի հաշվիչը.
Կառլոս – Ո՛ր այդպես է, հարյուր շրջան ,
Գնա՛, գնա՜ բիզնեսմեն ջան:

- Հաննեսը խիստ ու մոլեգին
Նայեց Կառլոսի ճակաթին,
Բայց հիշեց, որ սա իր գործն է,
Եվ գու՝ցե առաջին փորձն է:

Ու հոգատար, համբերատար,
Ասաց. – լսիր պարոն հիմար,
Տեղ էս գնու՝մ, ասա,՛ տանե՛մ,
Իսկ եթե ո՛չ, զահլեդ չունեմ:

Կառլոս – Թե ուզում էս, որ ես գնամ,
Հիմա կիջնեմ ու կգնամ,
Ու կգնամ ու՛ր, որ պետք է,
Ու կդիմե՛մ ու՛մ, որ պետք է:

Եվ դու այն ժամ կգուշակես
Ինչպես պիտի ինձ հետ խոսես:
Հաննես – Ա՛յ ձկնկուլ, ի՞նչ էս ուզում.
Կառլոս – Հարյուր պտույտ հրապարակում:

- Հաննեսն հերսը միտքը պահած,
Իր մեքենան պոկեց առաջ:
Որպես հաղթող, մեծահոգի,
Կառլոսն անցավ քաղցր խոսքի.

Կառլոս – Բայց իզուր էս դու զայրանում,
Ես քո բիզնեսին եմ օգնում,
Քո ի՞նչ պետքն է ու՞ր եմ գնում,
Ես վճարու՛մ եմ, վճարու՜մ:

Սա է միակ մոտեցումը,
Շարժումը ու զարգացումը,
Ճիշտ չե՞մ ասում, բիզնեսմեն ջան.
- Ու լռություն տիեզերական:


Հաննեսն ուշադիր հաշվում էր,
Իր վիճակի հետ հաշտվել էր,
Արդեն ութերորդ շրջանն էր,
Արագությունը աճում էր:

Տասնվեցերորդ շրջանին
Կառլոսը դիմեց Հաննեսին.
Կառլոս – Կանգնիր, ինձ լավ չեմ զգում,
Խելքս մաղեց, սիրտս է խառնում:

- Իսկ Հաննեսը բան չեր լսում,
Պտտվում էր ու պտտվում.
Կառլոս – կանգնի՛ր, կանգնի՛ր, կանգնի՜ր, կանգ, կանգ...
Եեե՜, ուաա՜, խայտառակ եղանք:

- Ու Կառլոսի նախաճաշը
Կանաչակարմիրդեղնավուն,
Լավ չծամծմված գուլյաշը,
Ծեփվեց դիմացի ապակուն:

Իսկ Հաննեսը համառորեն
Շարունակում էր պտտվել,
Հույս ուներ, որ Կառլոսն արդեն
Կարող է նույնիսկ կղկղել:

Ու հաշվում էր, ճիշտ էր հաշվում:
Նա հաղթում էր ու սլանում,
Բայց կառլոսի ցավերն անցան,
Կարար անցներ միլիոն շրջան:

Հիսուներորդ շրջանն էր
Կառլոսն արդեն կազդուրվել էր,
Ու վստահ ու կշռադատված
Խոսեց ինչպես մի բանիմաց:

Կառլոս – Հասկանու՞մ էս, Հաննես ախպեր,
Բանն իմ քմահաճույքը չեր,
Ոչ էլ էս քո հին հաշվիչը,
Մատնիչը...

Ա՛յ հաշվիչդ պիտի փոխես,
Էլեկտրոնայինը դնես,
Որ ուղևորը իմանա,
Թե ո՛րն է կոչվում Եվրոպա:

Տե՛ս, մենք քառասուն տարի է,
Որ հենց այսպես պտտվում ենք,
Մարդկությունը զարգանում է
Իսկ մենք անվերջ կչկչում ենք:

Մեր ճամփան էս սյան շուրջն է,
Պտտվում ենք շրջանաձև
Իսկ աշխարհը զարգանում է,
Շարժվում առաջ սպիրալաձև:

Ու թե ուզում էս իմանաս,
Դու քո առաջին ուղերթը
Սպիրալաձև պիտի գնաս,
Արդեն եկել է մեր հերթը:

Հաննես – Էս մեր կլոր հրապարակից
Սպիրալաձև ու՞ ր էս գնում,
Մի երկու, երեք շրջանից
Կհայտնվենք քո բոստանում:

Կամ դու ու՞ր էս ուզում գնաս
Պառավ Մարգոի ցախանո՞ց,
Թե ուզում էս տաքսով գնաս
Մտնես սեփական արտաքնոց:

Կառլոս – կարևոր չե ու՛ր եմ գնում,
Ես տարածություն եմ անցնում
Կարևորն է, որ շարժվում եմ,
Տեղում չեմ, առաջանում եմ:

Հաննես – Ու՞ր էս ուզում առաջանաս,
Որ կերածդ հետ չփխսես,
Վա՞տ է, հիմա տուն կգնա՛ս
Ու ախորժակով հաց կուտես:

Կառլոս – Ուշք ու միտքդ ուտելն է,
Կարևորը ապրելն է,
Իսկ, որ հետաքրքիր ապրե՛ս,
Պիտի սպիրալաձև շատժվես:

Լսիր եթե վախենում էս
Են հին ցախանոցը փլես,
Արի մեքենադ հետ վարի,
Սպիրալաձև ու հետ վարի:

Մենք պատմության մեջ կմնանք,
Բեր տասը չրջան հետ գնանք:
Հաննես – Վա՛զն արի, ես հետ չեմ վարուն.
Կառլոս – Կրկնակի՛ եմ վճարում:

- Ու մեքենան կտրուկ կանգնեց,
Սպիրալաձև հետ շարժվեց:
Հաննես – Իննսունմեկ, երկու, երեք,
Կառլոս – Հաննես քեզ պետք է երկու ղեկ:

- Դղրդոց էր ու չխկչխկոց.
Հաննես – իննսուն չորս. – չխկ, դըդըդըդըմ,
Հաննես - Իննսունհինգ.- չխկ դըդըդըդմ-
Հաննես - Իննսունվեց. - Դըմփ – ա՜խ, վա՜խ, վա՜խ:

- Սպիրալաձև հետ գնալով,
Մեքենան իր ամբողջ թափով,
Խփեց գյուղամիջի սյանը
Ու գտավ իր հանգրավանը:

Սյունը ընկավ տաքսու կողքին,
Հաննեսը նայեց Կառլոսին,
Բռնեց կառլոսի օծիկը,
Որպիսի հայտնի կարծիքը:

Հաննես – Արի էստեղ, տեղ ենք հասել...
- Ծեծե՞լ,
Ենել ի՛նչ ծեծել...

Կառլոսի քիթը ծռվել էր,
Կարծես թե սպիրալաձև էր,
Բայց ուղեղը աշխատում էր,
Իսկ հաշվիչը չխկչխկում էր:

Մի բան կար, որ չեր վնասվել,
Դա են չխկչխկան հաշվիչն էր,
Բայց նոր պատմություն էր սկսվել,
Գյուղն այլևս հոսանք չուներ:

Դատ, դատաստան, քննություն,
Խոստովանք ու զրպարտություն,
Սպիրալաձև խառնակչություն,
Հետո՛, հետո մոռացություն:

Եվ այդպես էլ մարդ չիմացավ,
Թե Հաննեսը ու՞ր էր գնում,
Այս դեպքից մի տարի անցավ,
Գյուղն էլ իր կյանքով էր ապրում:

Տաքսին նորից սյան մոտ կանգնած,
Հաննեսը իր տեղը նստած,
Ու մոտեցավ մի հաճախորդ,
Նստեց ու պատվիրեց խորթ-խորթ.

Հաճախորդ – Տա՛ր ինձ Կիև.
Հաննես - Ուղի՞ղ թե սպիրսլաձև...

Link to comment
Share on other sites

  • 4 weeks later...

Հպա՛րտ է մայրը

 

Հեթանոսական տուրք է մասուցվում,

Հիշատակում են ընկած քաջերին,

Կյանք են արարում, երգում ու պարում,

Ցնծերգ է թառել Հայոց լեռներին:

 

Ու սեղան է, որ վերջ չունի,

Տղոնցն օղի, կանանց գինի,

Ընդունելի մատաղ լինի:

 

Լեռնեցիները մատաղ են տալիս,

Քրիստոնեական արարողությամբ,

Ընկած զինվորի մայրը չի լալիս,

Հպարտ է մայրը, բեղված օրհնությամբ:

 

Հպարտ է մայրը իր զավակներով,

Հպարտ է կյանքը անվախ պայքարով,

Հպարտ է Հայը Հայոց աշխարհով,

Հազարամյակներ հնչող երգերով:

Հպա՛րտ է մայրը:

 

5. օգոստոսի 2007թ.

Սահմանամերձ Կոթի գյուղ, Հայաստան:

 

 

Link to comment
Share on other sites

  • 4 weeks later...

Ո՛չոչխարը

 

 

 

Մի մտածող մեր նոր դարում

 

Հոգնել էր կյանքի շուկայում՛

 

Չեր ըմբռնում գովազդները,

 

Ու կակազում էին մտքերը:

 

 

 

Որոշել էր հանձնվել,

 

Էլ չեր ուզում մտածել,

 

Չգտնելով ո՛չ մի ճար,

 

Որոշեց դառնալ ոչխար:

 

 

 

ԵՎ այդ հարցով տակավին,

 

Դիմեց ծանոթ բժշկին,

 

- Մի բան արա ինձ համար,

 

Ուզում եմ դառնամ ոչխար:

 

 

 

-Ոչխար դառնալը հեշտ է,

 

Կոտոշ ճարելն է դժվար,

 

Կոտոշը դիֆիցիտ է,

 

Չունեմ նույնիսկ ինձ հաա՜հմաա՜հր:

 

 

 

- Էդ կոտոշի եղածն ի՞նչ է,

 

Մի զույգ կոտոշ էլ՝ չես ճարում,

 

- Է՜հհհհ, մի զույգը քիչ է, քի՛չ է,

 

Ոմանց տասը չի հերիքում:

 

 

 

- Տասը կոտոշն ի՞նչ են անում,

 

- Ի՛նչ որ դու էս ուզում անես,

 

Սրա-նրա կողն են բզում,

 

Իսկ քեզ չե՞ն բզել, չգիտե՞ս:

 

 

 

Գիտե՛ս, հեշտ չե ոչխար լինել,

 

Մկկալ ու խոտ արածել,

 

- Ի՛նչ դժվար է, կմկկամ,

 

Այդ մեկը որ հաստատ կարամ:

 

 

 

 

 

Ականջս համարակալ,

 

Ոչինչ պետք չե հասկանալ,

 

Տեղս միշտ կգիտենան,

 

Կունենամ իմ ապագան:

 

 

 

- Չէ՜, քեզանից բան դուրս չի գա,

 

Դու արդեն շատ էս խոսում,

 

Ոչխարը պետք է մկկա,

 

Երբ ինչ որ բան է ուզում:

 

 

09.09.2007թ.

Link to comment
Share on other sites

Միայն այսօր

 

Երկիրը նորից

 

Հեռանում է արևից,

 

Աշուն է արդեն,

 

Թռչունները կչվեն:

 

Եվ ուշ է արդեն

 

Երգել սերը խենթորեն,

 

Թող հույզերն անհեն

 

Տերևների պես ընկնեն,

 

Ու լինի անդոր,

 

Բայց միայն՝ այսօր:

 

15.09.2007

Edited by Aksel
Link to comment
Share on other sites

  • 1 month later...

Լուռ էր

 

Եկավ ու գնաց,

 

Մուսան էր, լուռ էր ու խոհեմ,

 

Մտքիցս կախված

 

Հանդարտ ճոճվող մի խոսք ունեմ:

 

 

 

Ճոճվում, ճոճվու՜մ է,

 

Ու իմ վրա ծիծաղու՞մ է,

 

Գանգս սպսում է,

 

Գայթակղվել, շիկանում է:

 

 

 

Ու մը՜-տա՜-ծու՜մ է:

 

Ու մեկը չկա, որ ասի,

 

Թե պատահում է,

 

Ուստի ինքս ինձ ասեցի.

 

 

 

Քեզ ո՞վ ասեց սիրահարվել,

 

Սուզվել ծովը հույզերի,

 

Ու փորձում էս հաղթահարել

 

Ձգողության ուժը երկրի:

 

 

 

Քո բախտը բերի՝

 

Չպառաված երիտասարդ,

 

Պղտոր ջրերի

 

Զոխլալ ալիք մի ակնթարթ:

 

 

 

Չե՛, իզուր էր,

 

Սա չեի ուզում ասած լինեի,

 

Մուսան լուռ էր,

 

Պիտի նրան լուռ լսեի:

 

 

10.11.2007

Link to comment
Share on other sites

  • 3 weeks later...

Պարոն Եսեմորկամը

 

Նա շատ դժվար դերասան էր,

Բայց դերը հեշտ էր խաղում,

Լավ մշակված կեցվածք ուներ,

Ուժեղ էֆեկտ էր գործում:

 

Նա լու՛ռ էր ներկայանում,

Մերկացնելով ատամը,

Շատ ինքնատիպ էր ժպտում

Պարոն Եսեմորկամը:

 

Երբ գլուխն հետ էր թեքում,

Որ տեսնեն իր էությունը,

Շատ ճկուն էր պահպանում

Հավասարակշռությունը:

 

ԵՎ շնորհիվ հաստ վզի

Գլխի ձևը չեր տուժում,

Հ՛եյ Նիկոլա Սարկոզի

Տ՛ես արքան ո՛նց է քայլում:

 

01.12.2007.

 

Link to comment
Share on other sites

Մկան մտքինը

 

Իրենից գոհ, շախով-շուխով,

Կենդրոնական շքամուտքով,

Հին բազկաթոռի տակից

Մուկը հելավ իր ծակից:

 

Հպարտ նայեց չորս բոլորը

Վարագույրի հետևից,

Կտրուկ պոկեց գետնից փորը,

Դուրս եկավ ընդհատակից:

 

Անցավ սառնարանի մոտ.

- Գրո՛ղը տանի, ո՛չ մի հոտ,

Չէ՛ որ այստեղ երշի՜կ կա,

Ահա թե ինչու՛ էմ ես հակա՛:

 

Չեմ վախենում ո՛չ մեկից,

Ես խո՛սք ունեմ ասելու,

Հացամանը ինձանից

Արդյոք ու՞ր էք պահելու:

 

Հրես ելնեմ սեղանին

Ճշմարտությունն ասելու

Ու տե՛ս թե տան տիրուհին

Ո՛նց է վախից ճչալու:

 

լեզուն կապ է ընկնելու,

Թավալվելու է իմ դեմ,

Ես անչափ վախենալու

Պիտի տիրուհուն ներեմ:

 

Ելնեմ մտնեմ իմ ծակը

Կամ բազկաթոռի տակը

Ու տակից եմ ծակելու,

Աթոռն ի՛մն է լինելու:

 

ԵՎ ա՛յս ու հետ գիտեցե՛ք,

Ծակս էլ չսվաղե՜ք,

Կրծել, ծակելն ինձ համար

Միշտ եղել է խաղ ու պար:

 

 

 

05.12.2007

 

 

 

Link to comment
Share on other sites

  • 4 weeks later...

Սպիտակ առավոտ

 

 

 

Ձյուն է եկել ու անդոր է,

 

Հանկարծակի լռություն,

 

Ու մի սպիտակ առավոտ է,

 

Մի գիշերվա պատմություն:

 

 

Գուցե դեռ չե՞մ արթնացել,

 

Աչքերս բա՞ց եմ քնել,

 

Ու սպիտակ է, լռություն,

 

Ու միապաղաղություն:

 

Գեղեցկություն,

 

Անտարբերություն,

 

Խաղաղություն,

 

Մաքրություն,

 

Սառնություն,

 

Ձյու՜ն:

 

Իակ հեռվում մի սպիտակ տանիք,

 

Գուցե այնտեղ ձյունե մարդի՞կ...

 

 

 

26.12.07

 

 

Link to comment
Share on other sites

Սպիտակ առավոտ

 

 

 

Ձյուն է եկել ու անդոր է,

 

Հանկարծակի լռություն,

 

Ու մի սպիտակ առավոտ է,

 

Մի գիշերվա պատմություն:

 

 

Գուցե դեռ չե՞մ արթնացել,

 

Աչքերս բա՞ց եմ քնել,

 

Ու սպիտակ է, լռություն,

 

Ու միապաղաղություն:

 

Գեղեցկություն,

 

Անտարբերություն,

 

Խաղաղություն,

 

Մաքրություն,

 

Սառնություն,

 

Ձյու՜ն:

 

Իակ հեռվում մի սպիտակ տանիք,

 

Գուցե այնտեղ ձյունե մարդի՞կ...

 

 

 

26.12.07

 

Aksel ջան, այս մեկն էլ, այնպես--ոչինչ, սեզոնային էր։ Իսկ այնպիսի մի բան–աստեղծություն չունե՞ս, որ ասենք, մի 5 տարվա բանաստեղծությունների իրանց բնում խեղտի ու սատկացրած խահի։

 

Նկատել եմ, որ այստեղ այդքան էլ չես զրուցում, ինչպես զրուցում էիր մի վայրում ուր ժամանակին ես, Մերին ու Գրուլն էին զավզակություն անում… Հը՞, կարողա՞ ինչ–որ մի բանա պատահել. ասա լա տենանք :)

Link to comment
Share on other sites

Aksel ջան, այս մեկն էլ, այնպես--ոչինչ, սեզոնային էր։ Իսկ այնպիսի մի բան–աստեղծություն չունե՞ս, որ ասենք, մի 5 տարվա բանաստեղծությունների իրանց բնում խեղտի ու սատկացրած խահի։

 

Նկատել եմ, որ այստեղ այդքան էլ չես զրուցում, ինչպես զրուցում էիր մի վայրում ուր ժամանակին ես, Մերին ու Գրուլն էին զավզակություն անում… Հը՞, կարողա՞ ինչ–որ մի բանա պատահել. ասա լա տենանք :)

Հակոբ ջան, քեզ էլ Մերիին, Գրուլին էլ հիշում եմ: Դե զավզակությունն էլ ինքստինքյան պիտի ստացվի, որ չի ստացվում ի՞նչ անեմ:) մնացածը ամեն ինչ լավ է եղայր;) շնորհակալ եմ:

Իսկ թե ի՞նչ բանաստեղծության մասին էս ասում, ճիշտն ասած գլուխ չհանեցի:)

Edited by Aksel
Link to comment
Share on other sites

Հակոբ ջան, քեզ էլ Մերիին, Գրուլին էլ հիշում եմ: Դե զավզակությունն էլ ինքստինքյան պիտի ստացվի, որ չի ստացվում ի՞նչ անեմ:) մնացածը ամեն ինչ լավ է եղայր;) շնորհակալ եմ:

Իսկ թե ի՞նչ բանաստեղծության մասին էս ասում, ճիշտն ասած գլուխ չհանեցի:)

 

Էհ Ակսել ջան, ինչ ժամանակներ էին, ծերանում ենք… Մերիի հետ մի ամիս է ինչ չեմ խոսել… Կարծեմ թե տեղափոխվել է Լոնդոն, PhDի համար… Կարենն էլ իր նոր նախագծով է տարվել, միայն ես եմ մնացել պարապ–սարապ (սա որպես գաղտնիք, թող որ շեֆս չիմանա)

 

Իսկ բանաստեղծությունը որի մասին ասում էի… չգիտեմ թե ինչի ասեցի, բայց երեւի թե մի պահ գնացի իմ հոգեվիճակին, քանզի վերջերս Ռուսական ռուլետ խաղալու հավես ունեմ։

 

Հա՜, լավ հիշեցի, բայց չեմ ջնջի վերեւի գրածը։ Իմ հաշվարկով, եթե ժամանակս վատնեմ գրել–ջնջելու վրա, ես շշի միջի գարեջուրն էլ իր համը կփողի… շան տղի բավարացիները ինչ համով գարեջուր են սարքում է՜

 

Էլեկտրականության հետ ոնցես՞ :)

 

Գրպանի Էլեկտրոկայանը՝ Ինը Վոլտային

 

Մութ էր…

Սենյակումս փակված,

Պառկել ու լսում էի Բախի պաղատանքն Աստծուն։

 

Մութ էր,

Ու հիշեցի օրերս հին,

Երբ հայրս մոմի լույսի տակ,

Սաղմոս էր երգում Աստվածաշնչային։

 

Ու այդ մթության մեջ,

Հիշում եմ, ծնվում էին գյուտեր,

Գյուտարարներ էին շինվում՝ տեղի՜ն, անտեղի՜ն։

 

Շինվում էին մարդիկ.

Շինու՛մ էին մարդկանց՝

Անգիտակցությունից ծլած բարակ ճյուղերին,

Խելագարված ծնողների գրկերում մութ։

 

Հիշում եմ անակնկալ գոռոցն իմ,

Ինը վոլտանի մարտկոցից բխած,

Անգիտական փորձարկման պահին։

 

Հիշում եմ, ու զարմանքով խորհում,

Ինչու՞ եմ սսկվել մինչեւ օրն արդի,

Ինչու՞ չեմ ասել Ապրե՛ս,

Պարոն Լիդեռ՝ Քո՛ռ։

 

Ձեր շնորհիվ եմ հիշում անցյալը իմ մութ,

Մութ, բայց ջերմագին,

Մարտկոցից բխած ինը վոլտային։

 

Նոյեմբեր 10, 2007, սակայն այսօր, մի փոքր փոփոխությամբ վերանայեցի

Հակոբ Գեւորգյան

Լոս Անջելես, Քալիֆորնիա

Edited by Balaclava
Link to comment
Share on other sites

Գրպանի Էլեկտրոկայանը՝ Ինը Վոլտային

 

Մութ էր…

Սենյակումս փակված,

Պառկել ու լսում էի Բախի պաղատանքն Աստծուն։

 

Մութ էր,

Ու հիշեցի օրերս հին,

Երբ հայրս մոմի լույսի տակ,

Սաղմոս էր երգում Աստվածաշնչային։

 

Ու այդ մթության մեջ,

Հիշում եմ, ծնվում էին գյուտեր,

Գյուտարարներ էին շինվում՝ տեղի՜ն, անտեղի՜ն։

 

Շինվում էին մարդիկ.

Շինու՛մ էին մարդկանց՝

Անգիտակցությունից ծլած բարակ ճյուղերին,

Խելագարված ծնողների գրկերում մութ։

 

Հիշում եմ անակնկալ գոռոցն իմ,

Ինը վոլտանի մարտկոցից բխած,

Անգիտական փորձարկման պահին։

 

Հիշում եմ, ու զարմանքով խորհում,

Ինչու՞ եմ սսկվել մինչեւ օրն արդի,

Ինչու՞ չեմ ասել Ապրե՛ս,

Պարոն Լիդեռ՝ Քո՛ռ։

 

Ձեր շնորհիվ եմ հիշում անցյալը իմ մութ,

Մութ, բայց ջերմագին,

Մարտկոցից բխած ինը վոլտային։

 

Նոյեմբեր 10, 2007, սակայն այսօր, մի փոքր փոփոխությամբ վերանայեցի

Հակոբ Գեւորգյան

Լոս Անջելես, Քալիֆորնիա

 

Հրաշալի է Հակոբ ջան, քո հուշերը ու ԱՅՍ օրերը ամբողջացրել էս, զգացվում է,որ քո մեջ ոչինչ չի փոխվել հայրենիքի հանդեպ, ու քո ստեղծած լույսը վառած էս պահում, որ էլ մութ չլինի:

Լավն է Եղբայր, շնորհավորում եմ:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ :)

Link to comment
Share on other sites

Հրաշալի է Հակոբ ջան, քո հուշերը ու ԱՅՍ օրերը ամբողջացրել էս, զգացվում է,որ քո մեջ ոչինչ չի փոխվել հայրենիքի հանդեպ, ու քո ստեղծած լույսը վառած էս պահում, որ էլ մութ չլինի:

Լավն է Եղբայր, շնորհավորում եմ:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ :)

 

Շնորհակալ եմ եղբայր բարեմաղթանքի համար։ Շնորհավոր նոր տարի։ :)

Link to comment
Share on other sites

  • 1 month later...

Քաղաքական բասկետբոլ

 

Խլեզներն ու ընձուղտները

Բասկետբոլ էին խաղում,

Նրանց անհաշտ զեղումները

Բանավեճ էր հիշեցնում:

 

Խլեզները ֆշշում էին

Վա՜խ իմ պոչը, իմ քամակը,

Ընձուղտները դոփում էին,

Որոնում էին գնդակը:

 

Link to comment
Share on other sites

Քաղաքական բասկետբոլ

 

Խլեզներն ու ընձուղտները

Բասկետբոլ էին խաղում,

Նրանց անհաշտ զեղումները

Բանավեճ էր հիշեցնում:

 

Խլեզները ֆշշում էին

Վա՜խ իմ պոչը, իմ քամակը,

Ընձուղտները դոփում էին,

Որոնում էին գնդակը:

 

 

Chkareli avel lavn nekarakrel esorva kaxakagan kazutyun@ mer hergrum.

Shonh@t devavorvel @. Hajox aber.

Edited by garmag
Link to comment
Share on other sites

  • 3 weeks later...

Ու՞մ խաղն է դա

 

Սև օրերի քսանամյակին

Պար են բռնել ու պարում,

Ձեռք են մեկնել Թուրքի սրին,

Ու հաղթանակ են գոչում:

 

Ու հախթանակ են գոչում,

Երևանի կենտրոնում,

Ա՜խ դուք հաղթե՞լ էք ուզում,

Ու՞մ:

 

Նրան ում երեկ հլու հարգանքով

Զիջել էս ճամփան, քանզի փո՛ղ ունի,

Թե՞ են տզրուկին որին քծնելով

Ուզում էիր, որ քեզ նեցուկ լինի:

 

Ամեն օր պարտվել, մի օրում հաղթել,

Ի՞նչ երազանք է, ի՞նչ ցնորք է սա:

Կազինոներում երբեկ չէ՞ս հաղթել

Ու ողջը դրել զերոյի վրա:

 

Մի՛ թե չգիտես ու՞մ խաղն է դա:

 

 

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Միջանկյալ ազատություն

 

Ազատությունը դա մի արջ է,

Որ քնում է չորս տարի,

Չորս տարին մեկ արթնանում է

Ու ելնում է պայքարի:

 

Մագլցում ու բարձրանում է

Ընտրապայքարի ծառը,

Ծառի կատարից պատմում է

Նախընտրական իր ճառը:

 

Ու հավքերը, միջանկյալ,

Սկսում են մրթմրթալ:

Որ շատ տարորինակ է...

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...

×
×
  • Create New...