Jump to content

Ashot

Members
  • Posts

    5,065
  • Joined

  • Last visited

  • Days Won

    5

Everything posted by Ashot

  1. ՆԱ 1 Վենեցիայում, դոժերի, ջրանցքների և գեղարվեստների աչդ հրա ՛շակերտ քաղաքում, մի հին ազնվական րնտ անիքի մեջ ապրում էր այդ ընաանիքի միակ զավակը՝ գեղեցիկ Ջուլիետան։ Այնքան էր գեղեցիկ նա, որ թվում էր, թե հողեղեն չէ, այլ մի հավերժահարս, որ դուրս է եկել ծովի փրփուրներից։ Աչքերը կապույտ էին, ինչպես Իտալիայի ջինջ երկինքը, հայացքը զվարթ ու անհուն, ինչպես Ադրիատիկի հորիզոնները։ Ոսկեգույն ծամերը սքանչելի գանգուրներով պսակում էին նրա փոքրիկ, սիրունիկ գլուխը։ Երբ ժպտում էր (բայց ե՞րբ չէր ժըպտում), նրա չքնաղ այտերի վրա մատնեհարներ էին գոյանում և փոքրիկ բերանի մեջ վարդագույն շրթունքների տակ շողշողում էին փղոսկրի պես սպիտակ ու ամուր մանրիկ ատամները։ Միշտ զվարթ էր գարնան արևի պես, միշտ թրթռուն՝ թիթեռնիկի պես, միշտ չարաճճի՝ կայտառ երեխայի պես։ Երկու գույն էր սիրում— կարմիր ու սպիտակ, և նրա արդուզարդի ու կրծքի վրա միշտ անպակաս էին այդ երկու գույնի ծաղիկներր՝ մեխակր և շուշանը։ Նա ինքը թարմ ու հոտավետ ծաղիկ էր կարմիր կամ սպիտակ, նայելով թե ինչ գույնի հագուստ է հագնում՝ մեխակի պես կարմի՞ր, թե՞ շուշանի պես սպիտակ։ 2 Մի անգամ, գարնանային մի սքանչելի երեկո, որպիսին միայն Ագբիատիկի ափերումն է լինում, երբ Ջուլիետան իր հոր պալացցոյի վերին հարկի իր փոքրիկ սենյակում զբաղված էր րր սպիտակ հագուստով և կրծքին մեխակի կարմիր ծաղիկն էր ամրացնում, որ զբոսանքի գուրս գա Հոնտե-Ռիալտոյի տակ Մեծ ջրանցքի վրա, դրսից ինչ-որ նվագածության ձայն լսեց։ Մի հմուտ ձեռք սերենագ էր նվագում ջութակի վրա։ Ջուլիետան վազեց դեպի Բաց պատուհանը և ցած նայեց դեպի փողոց։ Նվագողը մի պատ անի էր իտալական լայնեզր գլխարկով։ Այնքան մեղանուշ, այնքան դյութիչ էր նվագած եղանակը, որ Ջուլիետան կարծում էր, թե իր սրտի լարերի վրա են նվագում։ Նա մեքենայաբար կիսով չափ հանվեց պատուհանից և լսում էր ամենայն ուշադրութայմբ: Իր ամբողջ էությամբ լսողություն դարձած, ագահորեն կլանում էր մարմինը փաղաքշող այն դյութիչ ձայները, որ պատանի երաժիշտը հնչեցնում էր ջութակի լարերից, ինչպես աղբյուրի ակունքը դուրս է Հոսեցնում իր քչքչան ականակիտ ջուրը անբռնազբոսիկ ու սահուն։ Շունչը պահել էր, որ ոչ մի հնչյուն չթռցնի: Սքանչացման արցունքը գոհարի պես խաղում էր նրա աչքերի մեջ։ Վերջապես լռեցին ջութակի հնչյունները, և այգ հնչյուների հետ կարծես ամեն ինչ լռեց բնության մեջ։ — Ո՞վ ես դու, նայի՞ր վերև, պատանի մաեստրո,— կանչեց բարձ֊րից Ջուլիետան։ Պատանի երաժիշտը նայեց վերև։ —Հանիր գլխարկդ, երեսդ չեմ տեսնում։ Պատանի արտիստը վերցրեց լայնեզր գլխարկը, երկայն մազերը գլխի մի շարժումով ետ գցեց ճակատից և նայեց վերև։ Ի՜նչ հրաշալի աչքեր, բայց լուրջ ու խոհուն և թախծալի, ՝ ինչպես այն եղանակը, որ մի քիչ առաջ նվագում էր նա. ի՜նչ գրավիչ դեմք, բայց գունատ ու տխուր, ինչպես մարմարի մի անդրի. ի՜նչ բարձր ու հպարտ ճակատ, որի վրա փայլում էր ոչ երկրային մի վեհություն։ — Ի՞նչ Է անունդ,— կանչեց Ջուլիետան։ — Անտոնիո։ — Անտոնիո, նվագիր ինձ համար դարձյալ մի բան: Ու նորից հնչեցին լարերն աոաջվանից ավելի փւսղաքուշ ու դյութիչ, և Ջուլիետան, պատուհանին գամված, չէր հագենում լսելուց, մինչև որ լարերն իրենց վերջին սիրակեզ հառաչանքն արձակեցին ու մարեցին։ — Անտոնիո, ասս ինձ, ո՞ վ ես դու։ — Ես որբ եմ։ — Ո՞վ է հայրդ։ — Մի բանվոր, որ մեքենայի տակ ջարդվեց և մեռավ: — Մա՞ յրդ։ — Մայրս գնաց հորս ետևից։ — Քույր չունե՞ս. — Ո՛ չ մի հարազատ։ — Կուզես ես քո քույրր լինեմ, դու իմ եղբայրը: Ես կխնդրեմ հորս , որ դու մեր տանն ապրես և ինձ համար միշտ այդպիսի եղանակներ նվագես: ե ։ Դու այլևս ստիպված չես լինի փողոցե-փողոց թապառել մի կրոտ հացի համար:։ Մենք շատ հարուստ ենք: — Ես շատ հպարտ եմ, սինյորինա։ — Իմ անունը Ջուլիետա է: — Ես հպարտ եմ , սիրուն Ջուլիետա: — Մենք չենք խլի քո հպարտությու՛նը, Ան տ ոնիո։ — Կխլեք, երբ ինձ մի կտոր հաց տաք։ Ջուլիետան մի դրամ նետեց նրա ոտքերի առջև և բարկացած հեռացավ պատուհանից։ Բայց իսկույն Էլ նորից մոտսցավ պատուհանին։ Անտոնիո,— կանչեց նա։ Պատանի երաժիշտ ը, որ վերցրել Էր դրամը և ուզում Էր հեռանալ, կանգ առավ և նայեց վերև։ —Համաձայնիր գոնե, որ ամեն երեկո, ճիշտ այս ժամին, կգաս կնվագես պատուհանիս տակ։ —Կգամ։ Բայց ոչ նորից սրա համար,– ասաց Անտոնիոն ցույց տալով ձեռքի դրամը։ — Գեղեցկության համար։ Այս ՛անգամ պատահի երաժշտի ոտների առջև ընկավ գեղեցիկ աղջկա կրծքի կարմիր մեխ ակր։ 3 Ու գալիս էր։ Ամեն երեկո, երբ արևի վերջին ճառագայթներր էլեկտրական լույսեր էին վառում պալացցոների պատուհաններին, Ջուլիետայի լսողությունը փաղաքշում էին միշտ նոր, մրշտ դյութիչ հնչյունները։ —Անտոնիո, մի թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի բարձրանալ ինձ մոտ, իմ սենյակում նվագելու։ Անտոնիոն լուռ բարձրացավ Ջուլիետայի սենյակը։ —Անտոնիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի ինձ հետ մի զբոսանք կատարելու ծովի վրա։ Լուսնի կաթնագույն լույսի տակ, ծովի հանդարտ ջրերի վրա մեղմիկ սահում էր մակույկը և գիշերային անհուն խաղաղության մեջ տարածվում էին դյութական հնչյունները։ Ամբողջ բնությունը, կարծես լսողություն դարձած, ականջ էր դնում այդ հնչյուններին, որոնք տևատարած, սահուն ու թետև տռչում տարածվում էին չորս բոլորը և մարում ծովի խաղաղ ջրերի մեջ, պարզ ու թափանցիկ օդի մեջ: —Անտո՛նիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ թույլ չես տա գլուխս դնեմ ծնկանդ վրա։ —0՜ … — հ աոաչում է միայն պատանի արտիստը վառված աչքերով և նրա կնտնտոցի՝ տակ ՜ութակի հնչյունները նոր թափ են առնում, նոր, մինչև աքդ չլսված նյուանսներով։ Զուլիետայի ոսկեգանգուր գլուխը հանգչում է Անտոնիոյի ծնկան վրա և թավշյա աչքերը հիացքով, սիրով ու երջանկությամբ վարից վեր նայում են պատանի երաժշտի վերասլաց դեմքին։ Մակույկի մեջ, լուսնի կաթնագույն լույսի տակ, ինչպես ձյուն, փայլում էր նրա սպիտակ թեթև հանդերձը, որով նա նմանվում էր իսկական հավերժահարսին՝ ընկղմված ծովի փրփուրների մեջ։ Պատանի արտիստը վերից վար նայում էր իր ծնկան վրա հանգչող երազական գեղեցկությանը և ինքը ևս զարմանում էր, թե այն ինչ նոր հնչյուններ են, որ իր ձեռքի շարժումից զեղում է ջութակն այնքան տիրականորեն։ —Անտո՛նիո, մի՞թե այնքան, հպարտ ես, որ մի համբույր չես տա ինձ։ Ջութակը լռում է։ Պատանի արտիստը կամաց խոնարհվում է հավերժահարսի դեմքի վրա, նրանց մազերը գրկախառնվում են և թրթռուն շրթունքները հիանում են մի բոցոտ համբույրի մեջ։ - Անտոնիո, Անտոնիո... - Ջուլիետա, Ջուլիետա… 4 Մի երեկո էլ, սովորական ժամին, պատանի երաժիշտը գոթական ապարանքի բարձր պատուհանի տակ կանգնած՝ իզուր աշխատում էր իր դյութական հնչյուններով դուրս կանչել հավերժահարսին։ Պատուհանը փակ էր։ Պատանի արտիստը, սակայն, չէր հուսահատվում. ջութակը մերթ կանչում հրամայաբար, մերթ խնդրում աղերսագին , մերթ խ ո սու մ լալագին, մերթ հաոաչամ ու լալիս հուսահատորեն: Պատուհանը միշտ փակ էր։ Այնու՞ետև, երբ ջութակն իր վերջին հուսահատկան ճիլերն Էր արձակում, պատուհանի մի փեղկը կիսով չափ պացվեց, նախ մի դրամ զրնգաց գետնին և ապա թղթի մի կտոր, օդի մեջ պտտվելով, ցած յնկավ պատանի երաժշտի ոտների առջև: Թուղթը վերցրեց և կարդաց. “Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։ Մենք վերևն ենք, դու ներքևը։ էլ մի՛ գա։ Մոոացիր ինձ”։ Կարդաց, առժամանակ շանթահար մնաց տեղնատեղը արձանացած, հետո ցնցվեց ուժգնորեն, մի կայծակնացայտ հայացք նետեց դեպի ազնվական ապարանքի բարձունքը, թուղթը, ցասումով լի, ուզեց պատառ-պատառ անել, բայց զսպեց իրեն, խնամքով ծալեց, ծոցը դրեց, ոտով դեն շպրտեց գետնին ընկած դրամը և, ջութակը պինդ սեղմելով վիրավոր կրծքին, հեռացավ անարգանքի կսկիծը հպարտ սրտի մեջ պարուրած։ Այդ օրվանից Վենեցիայի փողոցներում Էլ ոչ ոք չտեսավ հանրածանոթ պատանի ջութակահարին։ 5 Անցան տարիներ։ Նորից Վենեցիան։ Քաղաքի ամբողջ մամուլն ավետեց հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինիի գալուստը, որ իր միակ կոնցերտը պիտի տար մեծ թատրոնում։ Վերջին ժամանակները ոչ միայն իտալական, այլև եվրոպական ու ամերիկյան ամբողջ մամուլը խոսում էր այգ նոր փայլուն աստղի մասին, որ երևացել էր երաժշտական հորիզոնի վրա։ Կոնցերտի գիշերր թատրոնում ասեղ գցելու տեղ չկար։ Այնտեղ էր քաղաքի ամբողջ բարձր դասակարգը։ Անտոնիո Բոնվինի... Ամենքն անհամբեր սպասում էին նրա ելույթին։ Եվ ահա վերջապես, դուրս եկավ նա բեմ։ Մի՞թե սա այն Անտոնիոն չէ, որին ճանաչում էր ամեն մի վենեցիացի, այն պատանի ջութակահարը, որ միջնադարյան տրուբադուրի նման շրջում էր քաղաքից քաղաք, փողոցից փողոց. պատուհանների տակ նվագում էր սերենադներ: Այո՛, այո՛, նա է, ինքը, որովհետև — ահա՛ նույն հնչյունները, բայց այս անգամ արդեն առնականորեն հասուն, ոինքնավստահ, ինքնամփփ, երբեմն վերասլաց, երբեմն մարտակոչի խիզախ ավյունով լեցուն: Ու որքան այդ հնչյունները դյութիչ Էին, այնքան գեղեցիկ ու հմայիչ Էր ինքը՝ Անտոնիո Բոնվինին, բարեկազմ հասակը. հրացայտ աչքերը, վառված դեմքը, հանճարեղ ճակատը, ականջների մոտ ցրված երկար փայլուն մազերը, բոլորը, բոլորը մի սքանչելի ներդաշնակություն Էին կազմում նրա ջութակի մոգական հնչյունների հետ։ Երբ վերջին հնչյունները թրթռալով մարեցին գերեզմանային լռության մեջ, և արտիստը հեռացավ բեմից, ամբողջ դահլիճը դեռևս պահ մի նստած Էր լուռ ու անշարժ, կարծես անհունորեն քաղցր մի երազանքի մեջ կախարդված։ Ու հետո հանկարծ, որպես մի գերեզմանոց մեկեն հարություն առնի, ամբողջ դահլիճը շրջվեց ու թնդաց որոտագին. —Բոնվի՛նի... Անտոնիո Բոնվի՛նի... Անտոնիո... Հանճա՛ր... Նոր Ստրադիվարիուս... Եվ ամեն ոք շտապում Էր դեպի կուլիս՝ անձամբ սեղմելու երիտասարդ հանճարի ձեռքը և իր հիացքն ու շնորհակալությունը հայտնելու նրան։ Երիտասարդ մաեստրոն հոգնած էր։ Փակվեց իր սենյակում և հայտնեց, որ այլևս ոչ ոքի չի կարող ընդունել։ Բայց ահա մտնում են և հայտնում, որ մի կին ուզում է նրան տեսնել։ —Անկարող եմ ընդունել։ —Թախանձում է սաստիկ շատ նշանավոր անձի ամուսինն է։ Ու տալիս են ազնվազարմ տոհմի մի բարձրաստիճան մարդու անունը, որից կախված է հազարավոր մարդկանց բախտո։ —Թ՛ող մտնի։ Գեղեցիկ՝ ինչպես Ռաֆայելի Մադոննան, հագնված ինչպես մի թագուհի, շտապով մտավ մի նորատիպ կին և ուղղակի ընկավ երիտասարդ հանճարի ոտների առջև։ -Անտո՛նիո, ես քո Ջուլիետան եմ, ես սիրում եմ քեզ... Երիտասարդ մաեստրոն այլայլված բարձրացրեց գեղեցկուհուն։ Նրա աչքերը վաովում էին ինչ-որ տարօրինակ փայլով, նման այն հրացայտ հայացքին, որ նա, դեռևս պատանի մի խեղճ երաժիշտ, նետեց իր ստորին ծագումն ու հպարտությունն այնքան մեծամտորեն արհամարհող պալացցոյի բարձունքն ի վեր։ Առանց մի խոսք արտասանելոլ ձեռքը ծոցը կոխհց. հանեց հուշատետրը, հուշատետրից՝ խնամքով պահած թղթի մի կտոր և մեկնեց Ջուլիետային։ Զուլիետան առավ, նայեց և հանկարծ կաս-կարմիր կտրեց։ —Կարդացեք, սինյորա, կարդացեք,— ասաց Անտոնիոն, տեսնելով, որ նա ծայր աստիճան շփոթված, չի համարձակվում աչքերը վեր բարձրացնել։ Ու հազիվ լսելի ձայնով Զուլիետան կարդաց իր նամակը։ “Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։ Մենք վերևն ենք, դու ներքևը։ էլ մի՛ գա։ Մոռացիր ինձ”։ Անտոնիոն նամակը ետ առավ նրա թուլացած ձեռքից, և նորից խնամքով պահելով հուշատետրի մեջ, ասաց, - Ավա՜ղ, սինյորա, ներեցեք ինձ, որ ես չլսեցի ձեզ և թեպետ այլևս չեկա ձեզ մոտ, բայց չմոռացա ձեզ, այլապես ձեր այս նամակը այսպես խնամքով չէի պահի ինձ մոտ։ Սա մի անգնահատելի գանձ է, որ դուք պարգևեցիք ինձ, և այս գանձն աչքիս լույսի պես կպահեմ մինչև մահս, որովհետև եթե ձեր այս նամակը չլիներ, ես թերևս այն չլինեի, ինչ որ եմ այժմ։ Ես մոռացա ձեզ, այո՛. բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ մեզ բաժանում էր իրարից։ Դուք վերևն էիք,— ես ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիս արհամարհանքով նայելու դեպի ներքև։ Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողները երբեմն թևեր են առնում, թռչում վերև, և, վրիժառության զգացումով լեցուն։ Այն օրը, որ դուք ձեր բարձունքից արհամարհանքով մերժեցիք ինձ— ներքև գտնվողիս, ես երդվեցի վրեժ առնել և դրա համար ուրիշ միշոց չգտա, բայց եթե միայն բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ, մինչև որ իր ձեռակերտ ապարանքի բար՛ ձունքից ինձ վրա նայող քմահաճույքն ինքը գար իմ անձեռակերտ բարձունքի առջև ծնրադրելու։ Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացամների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՛ղ, սինյորա, ես չեմ կարող։ Այսպես էր վերջանում իտալական սիրավեպը: Մի սիրավեպ՝ հար և նման իմ սիրավեպին, մի սուր հակադրությամբմիայն այստեղ ես էի իմ բուրժուական միջավայրի հարազատ ծնունդը, տաքուկ ապրելու սովոր, կամազուրկ, փափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է այլևս չելնելու համար, իսկ այնեղ նա՝ աշխատավոր ժողովրդի ծոցից ելած անապաստան, թափառական մի պատանի իր միջավայրի երկաթակուռ կամքով, որով զինված, ոչ թե ընկճվում Է ինձ պես առաջին իսկ հարվածից, այլ ընդհակառակը, ո՛վ գիտե ինչ դժվարություններ հաղթահարելով, հետզհետե բարձրանում է մինչև գլխապտույտ բարձունքները, որպեսզի այնտտեղ վրիժառության թույնը թափի իր մարդկային արժանապատվությունն արհամմարհողների, իրեն նվաստացնողների գլխին։ Բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ… 0՜ ի՜նչ, հրաշալի վրիժառություն, որի համար, սակայն, ես անընդունակ եղա։ Եվ այնուհետև ինչպե՞ս չհավատամ իմ դասակարգի ճակատագրին, որին բնական մի անեծքով դատապար՛տված նա հետզհետե այլասերվելով, պիտի դառնա ինձ պ՛ես իբրև փտած ծառի կոճղին բսած մի մգլած մակաբույծ և չքանա անհետ, տեղի տալով նրա՛նց, որոնք ներքևից բարձրանում են վերև...
  2. ԵՍ ԵՎ ՆԱ Ե Ս Ես սիրում Էի նրան: Կրկնե՞մ արդյոք սիրո այն խոսքերը, որոնք այնքան ծիծաղելի ու տաղտկալի են թվում կյանքի հմայքը կորցրած սկեպտիկներին, բայց որոնք մի֊մի Հայտնություններ են նորաբողբոջ սիրող սրտերի համար։ Ամեն անգամ, որ նայում Էի նրա զարմանալի պայծառ աչքերին, որոնց մեջ կարծես արևն Էր վառվում, ամեն անգամ, որ լսում Էի նրա կենսաթրթիռ ծիծաղը, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քլքչում, ամեն անգամ, որ առնում Էի նրան գիրկս ու ականջիս մոտ լսում նրա կուսական կրծքի հևքը, այտերիս վրա զգում Էի նրա թավիշ մազերի Էլեկտրականացնող շփումը,– ինձ տիրում Էր այնպիսի այնպիսի մի խենթ զգացում, որի՛ ազդեցության տակ պատրաստ էի գործել և՛ ամենամեծ առաքինությունը, և՛ ամենամեծ ոճիրը— միսյն թե նա հրամայեր: Սիրում Էր նա ,ինձ նույնպես,— այդ ես հիմա չգիտեմ, բայց այն ժամանակ լիովին հավատում Էի, որ չի կեղծում, երբ հավատացնում Էր, թե սիրում Է և երդվում Էր, թե մահն անգամ չի կարող անջատել մեզ իրարից։ Այն ժամանակ վերջին կուրսի ուսանող Էի և շուտով պիտի ավարտեի իրավագիտական ֆակուլտետը։ Վստահ երիտասարդական թարմ ուժերիս և մանավանդ հասարակական լայն գործունեության բուռն տենչանքիս վրա՝ լցված Էի փառավոր ապագայի վառ հույսերով։ Ոգևորված աչդ ապագայով և խրախուսված երջանիկ սիրով, բուռն եռանդով առանց հանգիստ առնելու, պատրաստում Էի ավարտական դիսերտացիաս, որը ապագա մեծությանս ու փառքիս հաստատուն հիմնաքարը պիտի հանդիսանար։ Բայց... Օ՜հ, այդ “բայց”՝–ը… Այժմ Էի երբ ամեն ինչ կորած Է, ամեն ինչ խորտակված վերջ նականապես ու անդարձ, այժմ Էլ, երբ հիշում եմ այդ մոմենտները, քիչ Է մնում ճչամ հոգեկան կարևեր մի ցավից֊ այն աստիճան ա(դ մոմենտներր դեռևս չեն կորցրել ինձ համար իրենց սրությունը: Սակայն շարունակեմ պատմությունս: Մի անգաւմ, երբ հեռու հյուսիսու՛մ՝ ուսանողական մենակյաց սենյակումս, փակված, դիսերտացիայիս վերջին գլուխներն Էի գրում, մի նամակ ստացա, որի մեջ ապշեցուցիչ անողոք անկեղծությամբ գրում Էր նա, որ իր սիրո նախկին հավաստիացումներն ընդունեմ իբրև ցավալի թյուրիմացություն և աշխատեմ մոռանալ իրեն, որովհետև ինքը ուրիշի կին Է լինելու շուտով։ “Գիտեմ, այս բանը շատ Էլ հաճելի չպիտի լինի քեզ համար, բայց ի՞նչ արած, աշխարհիս մեջ ամեե բան պա֊ տահում Է և ա՛մեն բան կարող Է պատահել”— այսպիսի հեգնական ասեմ, թե՞ դիվական անխիղճ խոսքերով Էր վերջացնում իր նա՛մակը։ Սկզբում կարևորություն չտվի այդ նամակին, կարծում Էի, թե մի կատակ Է այդ, որով չարաճճին ուզում Է զվարճալի մի խաղ խաղալ ինձ հետ կամ փորձել իմ սերր։ Բայց հետագայում որքան եղավ նախ զարմաքնս, հետո զայրույթս և, ի վերջո, հուսահատությունս, երբ իրար հետևից գրած նամակներիըս և հեռագրերիցս և ո՛չ մեկի պատասխանը չստացա։ Ու երբ այս խենթացնող լռությունից հետո, կատարյալ հուսահատության մեջ, ինչ անելիքս չգիտեի, անսպասելի կերպով ստացա մի լակոնական հեռագիր— “Ամուսնացա”։ Մի բառ միայն և ուրիշ ոչինչ։ Այս հեռագիրը տվել էր, երևի, նրա համար, որ այլևս չձանձ֊րացնեմ իրեն նոր նամակներով ու հեռագրերով։ Սկզբում այդ հեռագիրն ինձ այնքան էլ չազդեց, որովհետև արգեն նախապատրաստված էի, բայց հետո նկատեցի, որ ինչ-որ քարացում, հոգեկան ապատիա է եկել վրաս։ Իսկ երբեմն էլ մանավանդ գիշերները, երբ քնել չէի կարողանում և ուղեղս գործում էր հիվանդագին հուզման մեջ, ինձ թվում էր, թե խելագարվում եմ։ Առաջ, երբ բնավ չէի կասկածում նրա սիրոււն և լիովին հավատացած էի, որ նա իմս է և իմս է լինելու, իմս անբաժան ու հավիտյան, ինձ թվում էր, թե այնպես ուժգին չէի սիրում նրան, ինչպես այժմ, երբ նա դավաճանել էր ինձ, և ես արդեն կորցրել էի նրան առմիշտ ու անդարձ։ Այդպես է լինում, սիրույդ առարկան կրկնակի սիրելի է թվում նրան կորցնելուց հետո: Այլևս չէի հասկանում, թե ինչ է պատահում ինձ, այնպիսի մի դատարկություն էի սգում շուրջս ու ներսս, որ կարծես ուղեղս հանել էին գանգիցս ու ինձ նետել մի անապատ՝ թափառելու սոսկալի մի ամայության մեջ, աննպատակ ու անղեկ, առանց ձգտումների, առանց իդեալների, առանց փրկության որևէ հույսի: Մի բան միայն զգում էի շատ պարզ ու շատ որոշակի, դա վրեժի թույնն էր, որ կաթիլ առ կաթիլ կուտակվում էր սրտիս մեջ և սպառնում պա յթելու այն աղջկա գլխին, որ այնքան անխղճորեն անարգել՝ էր ոչ միայն ի՛մ ամենանվիրական զգացումները, այլև ինձ իբրև մարդու, և սպառ– սպուռ ջախջախել բո֊լոր հույսերս, իմ ամբողջ ապագան։ Քանի նա չէր դավաճանել ինձ, ես մի արծիվ էի հոգով ու մտքով բարձունքներում սավառնող, այժմ դարձել էի թևերը կտրած ողորմելի լի ճնճղուկ՝ գետնի վրա ցատկոտող։ Կարո՞ղ էի ես այդ ներել նրան։ Ու վճռեցի անողոք լինել դեպի նա նույնքան, որքան անողոքի եղավ նա դեպի ինձ։ “Ես չկամ, թող ինձ հետ նա էլ չինի”,— ասացի ես ու մի օր վեր կացա, թողի համալսարանն էլ, դիսերտացիան էլ, ամեն բան և եկա վճիռս իրագործելու։ Բայց այստեղ ինձ այնպիսի մի հուսահատություն էր սպասում, որի մասին բնավ չէի մտածել.– դավաճան աղջիկը մեկնել էր արտասահման իր, ինչպես իմացա, շատ հարուստ ամուսնու հետ։ Հուսալքումր նորից եկավ տիրեց ինձ նոր թափով և այնքան ուժեղ, որքան վրեժի զգացում ս մնացել էր անհագուրդ՛։ Այն գիտակցությունը, որ ես կատարելապես զինաթափ եմ եղած, պարզապես խելագարեցնում էր ինձ։ Ու եղավ մի րոպե, որ քիչ մնաց ձեռք բարձրացնեի ինքս ինձ վրա՝ հոգեկան անտանեյի տառապանքներիս միանգամից վերջ տալու համար։ Քայց հետո մտածեցի, որ այդ արդեն չափազանց փոքրոգություն կլիներ և, բացի այդ, հույս ունեի, որ վաղ թե ուշ կհանդիպեմ նրան, ինձ հասցրած անարգանքի փոխանցումը տալու։ Հոգեկան այղ դրությանը նորից հաջորդեց ծայր աստիճան անտարբերություն ու անզգայություն դեպի ամեն ինչ։ ՈՒժեղ ցնցումներ էին պետք՝ ինձ այդ անտարբերությունից ու անզգայությունից հանելու համար, և այդ ցնցումները ես ուրիշ բանի մեջ չգտա, բայց եթե միայն ծախու կանանց և գիշերները լուսացնող ընկերներիս շրջանում։ Կյանքի ճահիճը կամաց-կամաց ծծում էր ինձ ե ես չէի նկատում այդ: Ու, երբ նկատեցի, շատ ուշ էր. ես կորած մարդ էի արդեն։ Երբեմնի իրավագիտության վերջին կուրսի ուսանող, փառավոր ապագայի հույսերով լեցուն, հասարակական լայն գործունեության երազանքներով թևավորված,— այժմ դարձել էի դատարանների կողմանոցների կեղտոտ սեղանների վրա զանազան խնդրագրեր ու կլյաուզներ գրող, զանազան մութ գործեր պաշտպանող, միշտ արբած և միշտ քնատ մի աբլակատ՝ այդ զզվելի տիպի բոլոր բացասական հատկանիշներով։ Եվ իմ ամբողջ տրագեդիան այն էր, որ ես լիովին զգում ու գիտակցում էի այդ սոսկալի անկումը, բայց ելնել այդ տիղմից անզոր էի. ճահիճն արդեն ինձ շատ էր ծծել իր խորքը։ Եվ մի անգամ, որ խաչ էի քաշել ինձ վրա, հարություն առնելու այլևս անկարող էի զգում ինձ։ Մի անգամ,— այդ մեր հարաբերությունների խզման հինգերորդ տարում էր,— փողոցում բոլորովին պատահական կերպով, երես առ երես հանդիպեցի նրան՝ իմ սիրո նախկին առարկային: Այդ հանդիպումն այնքան անսպասելի էր ինձ համար, որ կարծես կածակնահար գամվեցի տեղնուտեղը նրա առջև և ապշությունից ծափ զարկեցի ակամա։ Ըստ երևույթին, նա սաստիկ վախեցավ այդ անակնկալից և, ինչպես նկատեցի, սկզբում բնավ չճանաչեզ ինձ: Եվ չէր էլ կարող ճանաչել որովհետև իր ճանաչած նախկին միշտ լավ հագնված լայնաթիկունք ու լայնակուրծք, 24—25 տարեկան գեղեցիկ ուսանողի տեղ այժմ տեսնում էր իր առջև կեղտից պլպլացող հնամաշ վերարկուով, մաղակալած երեսով, պրոֆեսիոնալ արբեցողի կարմիր քթով, կուրծքր ներս րնկած սապատավորի մի մարդ, որի բերանից էժանագին գինու, ծխախոտի և սխտորի հոտ էր փչում։ Իսկ նա ամենևին չէր փոխվել կամ ավելի ճիշտր, փոխվել էր դեպի այնքան լավր, որ ոչ մի գեղագետ նկարիչ չէր կարող նրա մեջ որևէ փուտ գտնել. նախկին մի քիչ նիհար , չարաճճի աղջիկը դարձել էր բարձրահասակ, փարթամ մի կին, որի մոտով անկարելի էր անցնել առանց ետ նայելու։ Իսկ հագո՜ւստր: Ես, երևի, երբեք չէի կարող այդքան շքեղորեն հագցնել նրան ս զարդարել նրա ականջներր, կուրծքն ու մատներր շողակներով ու մարգարիտներով, որքան էլ որ արդարանային փառավոր ապագայի վրա մի ժամանակ ունեցած հույսերս։ Ամեն բանից երևում էր, որ ընկել էր մի մարդու ձեռք, որը ոչինչ չէր խնայում նրա համար։ Ապշությանս հետ միասին ինձ տ ի րեց ակամա մի վարանում պատկառանք նրա այդ հաղթական շքեղության առջև։ Մի րոպե աշխատեցի հոգուս խորքում պրպտել վրեժի այն զգացումը, որ մ՛ի ժամանակ լափում էր ինձ և որի ազդեցության տակ այնքան հպարտ, այնքան անխոցելի ու արդարացի էի զգում ինձ, ու ոչինչ չգտա, հոգիս միանգամայն ամայացել էր։ Ու, երբ շփոթված և կակազելով, ներողություն հայցող ձայնով փորձեցի հիշեցնել նրան, թե ով եմ ես, նա սկզբում կարծես թե զարմացավ, շփոթվեց, հետո հանկարծ թողեց ինձ առանց մի խոսք անգամ արտասանելու, կառք նստեց և հեռացավ, ըստ երևույթին վախեցած, որ ես կարող եմ հետապնդել իրեն։ Այդ օրը ես անցկացրի գինետանը, որտեղից ինձ դուրս բերին թևերիցս բռնած։ Այնուհետև, այս հանդիպումից հետո, այն սակավ ժամերին, երբ խմած չէի լինում և կարողանում էի քիչ թե շատ խորանալ մտքերիս մեև, ինձ շատ էր մտատանջում այն հանգամանքը, թե ի՞նչ էր բուն պատճառը, որ ես այս աստիճան ընկել էի։ Իսկապես, որ խո չէր կա րելի այդ պատճառը դժբախտ սերը համարել,— մի բան, որ շատ-շատ կարող էր միայն ժամանակավորապես ընկճել, բայց ոչ առմիշտ կործանել մարդու։ Դա անհեթեթություն կլիներ։ Բուն պատճառը պետք է որ ուրիշ տեղ լիներ: Ու սկսեցի այդ պատճառը որոնել սիրածս աղջկա դավաճանությունից դուրս, որոնել իմ էության մեջ, որովհետև անկարելի էր, որ ես այղ աստիճան ընկնեի, եթե անկմանս սաղմերը չկրեի ինքս իմ մեջ։ Բայց որո՞նք էին այդ սաղմերը, որտեղի ց էին ընկել իմ ՛մեջ, ի՞նչ էր նրանց արմատը,— այս ուղղությամբ կատարած պրպտումներս դեռ երկար ժամանակ մտատանջում էին ինձ առանց որևէ եզրակացության հանգելու, մինչև որ, վերջապես, միանգամայն պատահական կերպով գտա բուն արմատը մի պատմվածքի ընթերցումից հետո, որը հանկարծ լուսավորեց իմ մինչ այդ մութ ներքին աշխարհը։ Այդ պատմվածքն իտալական մի սիրավեպ էր “Վրեժ” վերնագրով։ Այստեղ բառացի թարգմանությամբ առաջ եմ բերում այդ սիրավեպը, որի վերնագիրը, սակայն, դնում եմ “Նա”՝ պատմվածքի հերոսին ինձ հակադրելու համար։
  3. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՆԱՐ - ԴՈՍ (1867-1933) Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյանը) ծնվել է 1867 թվականին Թիֆլիսում։ Հավլաբարի ծխական դպրոցում սկզբնական կրթությունն ստանալուլց հետո նա ընդունվում է քաղաքային երկդասյան դպրոցը։ Ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով կիսատ է թողնում Քութաիսիի ուսուցչական սեմինարիան։ Անյուհետև մի տարի սովորում է Թիֆլիսի արհեստագործական դպրոցում։ Նար-Դոսը երկար տարիներ քարտուղարի և սրբագրիչի պաշտոնով աշխատել է “Նոր դար”, “Աղբյուր—Տարազ”, “Սուրհանդակ” պարբերականներում, որոնք խլել են նրա ժամանակի մեծ մասը։ Հոգնատանջ աշխատանքից հետո միայն գիշերային ժամերին է նա կարողացել ստեղծագործել։ Նար-Դոսը գրել սկսել է դեռևս արհեստագործական դպրոցում սովորելու տարիներին։ 1866 թվականփն տպագրում է “Ճըշմարիտ բարեկամ” պատմվածքը և “Նունե” վիպակը, այնուհետև՝ “Քընքուշ լարեր” վեպը և “Աննա Սարոյան” վիպակը, որոնք պատկերում են հեղինակի ստեղծագործական ինքնատիպ աշխարհը։ Այս հատկանիշներն ավելի են խորանում “Մեր թաղը”, “Սպանված աղավնի”, “Տանտիրոջս աղջիկը”, “Նեղ օրերից մեկը”, “Պայքար” և “Մահը” գործերում։ Ողջունելով սովետական կարգերը, Նար-Դոսը իր տաղանդը նվիրաբերում է սովետահայ մշակույթի զարգացմանը։ Նա գրում է “Անհետ կորածը”, “Վերջին մոհիկանները” ստեղծագործո՛ւթյունները և աշխատում “նոր մարդ” վեպի վրա։ Արձակագիրը փորձուլմ է նախահեղափոխական կյանքը պատկերել նոր լույսի տակ, ցույց տաք այդ կյանքով ապրած մարդկանց հոգեբանությունը։ Նար-Դոսի “Ես և նա” պատմվածքը հայ գրականության լավագույն երկերից է: Բուրժուական իրականության հարվածներից խեղված՝ անհատը կործանվում է, իսկ հատակից բարձրացող շնորհաշատ երիտասարդը հաղթահարում է “վերևի” և “ներքևի” տարբերությունները և գրավում արվեստի բարձունքները: “Ես և Նա” պատմվածքը ունի ճանաչողական և դաստիարակչական մեծ նշանակություն:
  4. * * * Ա'յ վարդ, լսի'ր աղաչանքիս, Թո'ւյլ տուր թփից քեզ քաղեմ, Եվ քեզանով սիրած կուսիս Մատաղ կուրծքը զարդարեմ: Մի' վախենար, նորա կրծքին Չես թառամիլ, քնքո'ւշ վարդ. Այնտեղ մատաղ կրծքի տակին Կյանքի աղբյուր կա առատ...
  5. ԵՐԿՐԻ ՄՇԱԿՆԵՐ Օ՜, ծանր հոգսերի խղճո'ւկ զավակներ, Որքա՜ն համբերող, քաջ է ձեր հոգին. Տանջվում եք անվերջ-օրեր, տարիներ. Կարծես, տանջանքն է միայն ձեր բաժին... Մանուկ օրերից ձեր մեջ ապրելով, Վկա եմ եղել ձեր շա՜տ ցավերին. Տեսել եմ, ինչպես տանջանքի գընով Դուք հաց եք տալիս հայրենի երկրին: Տեսել եմ, ինչպես հուսալից, զվարթ Դուք մշակում եք անմշակ դաշտեր. Ինչպես տանջանքում անլաց, անվհատ Դուք երգ եք երգում - վաստակի՜ երգեր: Տեսել եմ, ինչպես ամառվա շոգին, Երբ կրակ է թափում արևառ երկինք, Ոսկեշող արտում, մանգաղը ձեռքին, Դուք մեջք խոնարհած թափում եք քրտինք: Տեսել եմ, ինչպես գունաթափ աշնան Հայրենի երկրի կուրծքը պատռելով, Այնտեղ թաղում եք, գանձերի նըման, Ոսկի՜ հատիկներ, ոսկի՜ հույսերով... Տեսել եմ գարնան սիրուն օրերին, Պայծառ արևը դեռ նոր ծագելիս, Կանաչ, ալեծուփ արտերի մոտին Ձեզ ծունկ խոնարհած` ջերմ աղոթելիս: Տեսել եմ, ինչպես և' ցուրտ, տաղտկալի Ձմռան գիշերներ նստած խրճիթում, Հոգնած ձեռքերիդ դադար չե'ք տալի - Խոփն եք նորոգում, մանգաղը սըրում... Եվ այդպես ազնիվ գործին անձնվեր Ապրում, տանջվում եք անբավ հոգսերում, Եվ ձեր տանջանքում, հերո'ս-մշակներ, Արդար վաստակն է ձեզ ոգևորում: Օ՜, հայրենիքիս քըրտնաջա'ն որդիք, Որքա՜ն համբերող, քաջ է ձեր հոգին, Ձեզնո'վ է միայն կանգուն հայրենիք. Համբո՜ւյր ու օրհնա՜նք ձեր սուրբ վաստակին:
  6. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ծատուրյան Ալեքսանդր (1865- 1917) Ծատուրյան Ալեքսանդր Հովսեփի : Ծնվել է 28.4.1865, Զաքաթալայում, մահացել է - 31.3.1917, Թիֆլիսում: Բանաստեղծ, թարգմանիչ: Սովորել է ծննդավայրի դպրոցում, ավարտել քաղաքային երեքդասյան ուսումնարանը (1881): ՈՒսուցչություն է արել Նիժնի Նովգորոդի և Մոսկվայի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրական գրասենյակում: Աշխատակցել է "Հանդես գրական և պատմական" տարեգրքին, "Մուրճ" ամսագրին: 1902-ին դարձել է Մոսկվայի գրակ.-գեղարվեստական խմբակի անդամ: 1891-ին Մոսկվայում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, 1898-ին՝ երկրորդը: Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային ազատագրական պայքարի մոտիվներին ("Տուր ձեռքդ", "Զինվորի երգը", "Հերիք է, ազգ իմ..."): Ծատուրյանը մասնակցել է Յու. Վեսելովսկու և Մ. Բերբերյանի կազմած "Հայ արձակագիրներ" (1893) ժողովածուի նյութերի ընտրությանն ու թարգմանությանը, Յու. Վեսելովսկու հետ ռուսերեն է թարգմանել (1893) Գ. Սունդուկյանի "Պեպոն": Եղել է Վ. Բրյուսովի կազմած "Հայաստանի պոեզիան..." ժողովածուի նախաձեռնողներից: 1905-ին թարգմանել ու հրատարակել է "Ռուս բանաստեղծներ" ժողովածուի առաջին հատորը, 1906-ին՝ երկրորդը: Ծատուռյանը հանդես է եկել Սնար, Սլաքյան, Արծիվյան, Շիրակյան և այլ կեղծանուններով: Ծատուռյանի երկերը ռուսերեն են թարգմանել Յու. Վեսելովսկին, Վ. Բրյուսովը, Ե.Պոլոնսկին, Բ. Սադովսկին: Ա. Ծատուռյանի թեքստերով երգեր են գրել Ա. Սպենդիարյանը ("Այ վարդ", "Մի լար բլբուլ", Ա. Տեր-Ղևոնդյանը ("Արի ընկեր"), Ե. Բաղդասարյանը ("Սիրուն գարուն"):
  7. Ashot

    Lur Tsaver

    Ե Հիմա, որ տարիներ անցան անկե ի վեր, հիմա կ'օրհնեմ քեզի, ո'վ ռեհանի պզտիկ փունջ, որ ամեն սրտի մոտ բարեկամե ավելի երջանիկ ըրիր զիս գիշեր մը ողջույն: Աղջկան մը դեմք առիր պարտելու համար զիս. աղեկ ըրիր, այն բոլոր խանդակաթ գորովին համար՝ զոր թափեցի պզտիկ թերթերուդ վրա, չեմ զղջար: Առավոտը թող գա ուզածին չափ իր հոսած լույսին անողոք ստուգությունը թոթափելու չորս դիս: Դուն իմ աչքիս՝ առատ գեղեցիկ մազերն ես միշտ անոր:
  8. Ashot

    Lur Tsaver

    Դ Ի՞նչ կխորհիս դուն, ձեռքդ գլխուդ այդպես, պատուհանիդ առջեւ նստած. թեթեւ քամին մեղմիվ կշոյե մազերդ ու ես կնշմարիմ հոսկե անոնց վրա վազող սարսուռը: Այս իրիկվան դեմդ ելլող տղո՞ւ ն կմտածես դուն ալ. սպասված, օր մը չէ նե օր մը գտնված անծանոթին՝ որ հին բարեամի մը պես առջի ժամեն մտերիմ կ'երեւա քեզի, ինչպես որ ես ահա, փողոցին մեջ պատի մը տակ կեցած, քեզի կմտածեմ: Հետո ձանձրացած այս միակերպ անշարժութենեն, փողոցին մեջ կքալեմ, աչքս վեր այդ պատուհանին սեւեռած. ի՞նչ կ'ակնկալեմ քեզմե, բառ մը , անուշ խոսք մը, որ շոշափելի ապացույցը ըլլա մեզ միացնող համակրության: Մութին մեջ չեմ կրնար որոշել դեմքը, զոր ծնոտին դրված ձեռքը կգոցե, բայց սեւ մազերուն ժողվվածքը կտեսնեմ հստակ. մունջ կեցած է հոն, չհամարձակելով առջի բառը ինքը արտասանել: Եվ ես, իրմե ոչ նվազ վեհերոտ, չեմ խոսիր, վախնալով որ չխռովեմ այս գեղեցիկ երազը ու ձեռքե չհանեմ զայն: Հիմա, զովությունը կ'ավելնա. աջ ու ձախ երկարող փողոցներուն մեջ կլսեմ գիշերապահին ճոկանը որ կհնչե ու կ'իմացնե թե ժամը յոթն է: Վերը անշարժ կսպասե ան իր արձանի դիրքին մեջ, ու ես վարեն, զինքը դիտելով միայն երջանիկ եմ ահա: Հորիզոնին վրա պլպլացող լույսերը կտժգունին քիչ-քիչ. գիշերը ավելի հստակ, վճիտ ու թափանցիկ կ'ըլլա, ու հեռուն՝ ծովին մութ կապույտը, իր առջի փայլը կորսնցուցած՝ սեւ ծածկոցի մը պես կտարածվի իբրեւ թե անհուն դագաղի մը վրա: Շուրջս տիրող վեհւթյան ու խաղաղության մեջ ինքզինքս ուրիշ աշխարհ մը փոխադրված կզգամ. մաքուր ու խաղաղ երկիր մը, որ իզմե ու իրմե զատ բնակիչ չունի. ամբողջ տիեզերքը մեր երկուքիս ձգված: Աքաղաղները կխոսին, արեւելքեն լույսի հոսում մը կսկսի. գեղեցիկ մազերը վերն են միշտ, պատուհանին առջեւ, իրենց առջի դիրքին մեջ. հովը կգգվե զանոնք, անոնց պզտիկ թելերը կդողացնե. դեմեն՝ լույսը կ'ավելանա, կզեղու, կշռայլվի. արշալույսն է: Վաստակաբեկ,ժամերով հոս անքուն անցընելուս համար չեմ գանգատիր, դեմս է անիկա, իր պատուհանին աջեւ ինծի պես անքուն, ինծի պես երազող: Քիչ մըն ալ կկենամ այսպես. հանկարծ սեւ մազերու կոհակը կճշտվի աչքիս առջեւ. ռեհանի պզտիկ թումբ մը, իր մութ կարմիր թաղարին վրա կեցած, առտվան զեփյուռեն կսարսռա: Ա՞ն էր բաց պատուհանին առջեւ ինծի սպասողը մինչեւ լույս. կզարմանամ. ի~նչպես չտեսա. ծաղրելի կգտնեմ ինքզինքս. կբարկանամ պզտիկ իյնալուս համար:
  9. Ashot

    Lur Tsaver

    Գ Կեսգիշերին մոտ էր երբոր բազմությունը ցրվիլ սկսավ. լուսինը անհետացեր էր. անոնք ալ ոտքի ելան. գլխու աննշմարելի շարժում մը՝ որ երկուքիս միայն հասկնալի ըլլալուն համար այնքան ավելի քաղցր բարեւ մը ձեւացուց: Հեռվեն ուղեկից եղա իրենց, ու ճամփուն վրա, մութին մեջ տեսա իր նազելի գլուխը՝ որ ետին կդառնար մեկը փնտրելու համար կարծես: Համր ու դանդաղ քալվածքով մը կ'երթային ու հորը ձայնը կ'իմանայի մեզ շրջապատող անդորր լռության մեջ, խիստ ու հրամայող ձայն մը որ հնազանդություն կպատվիրեր: Արդեն կմեղքնայի զինքը.ի~նչ կքաշեր արդյոք խստասիրտ հոր մը ճնշումին տակ. մեծ ծառի մը անքույթ հովանիին ներքեւ փթթած ծաղիկ՝ որ քամիի հարվածներուն դեմ պաշտպանված է անշուշտ, բայց ուզածին չափ արեւին երեսը չի տեսներ. անդին, ուրիշներ կան, բաց օդին, ձյունին ու բուքին ձգվածներ, որոնց՝ վտանգները ու վայելքները հավասարապես շռայլված են. ո՞րն է բախտավորը ասոնցմե: Կզգամ որ իմս վանդակներու ետին պահվըտող աղջիկ մըն է. իր վեհերոտ ձեւը այս համոզումը կուտա ինծի: Ո՞վ էինքը. ո՞ւր կբնակի. այս հարցումները այնքան ավելի կհուզեն միտքս որքան ահա քիչ-քիչ կմոտենան հարկավ իրենց տունին: Կանգ առին վերջապես ֆրերներու դպրոցին կողմը, նոր շինված տան մը առջեւ. պզտիկ սպասուհի մը՝ կանթեղ մը բռնած ձեռքը, դուռը բացավ. ես քայլ մըն ալ առի մոտենալու ու վերջին անգամ մը տեսնելու համար զինքը. հայրը մտավ նախ, վերջը մյուսները, տարիքի կարգով. էն վերջը մտավ անիկա ու ես մինակ մնացի տասը քայլ հեռուն, փողոցին մթությանը մեջ: Ան ատեն ուզածիս պես դիտեցի տունը. դեպի Քուշ-Տիլի իջնող զառիվայրին ու հոն վազող վտակին կնայեր երեսը. գեղջուկ ու սիրուն բան մը ուներ. աջ կողմը՝ անկյունի սենյակը, էն աղվոր դիրքով, լույս մը երեւցավ հանկարծ ու փողոցեն կրցա տեսնել զայն, մազերը թափած հիմա, որ բաց պատուհանին առջեւ եկավ կանգ առնելու վայրկյան մը ու դիտելու Մոտայի ծոցը՝ իր սեղմված հողե լանջքերուն մեջ: Հետո լույսը մարավ ու ամեն բան խավարի մեջը ինկավ հանկարծ:
  10. Ashot

    Lur Tsaver

    Բ Որչափ որ կեցանք այնտեղ՝ անխոս մտերմության մը կապերով միացած զգացինք սրտերնիս: Տարեց մարիկ կային իր շուրջը, հայրը, հորեղբայրները թերեւս, ու անոնց առջեւ, մանավանդ այն չարահայաց բազմության մեջ, որ այս Մյոհյուրտարի պարտեզը կլեցներ հիմա, զգուշավոր դիրք մը պահելու ստիպված՝ չէր կրնար ուզածին չափ ստեպ ինծի դառնալ. բայց զիքը տոչորող հայտնի անհամբերությունը կկարդայի դեմքին վրա, ամեն անգամ, որ առիթը գտներ իմ կողմս նայելու: Պատանության անուրջներուն մեջ երազված, ըղձված էակն էր դեմս, խորհրդանշանը իմ բոլոր փափագներուս, որ հոդ նստած էր, իր անվերլուծելի ձգողությանը մեջ: Ազատ էր ան երեսս չնայելու ու չխնդալու ինծի. ի~նչ փույթ. նորեն պիտի սիրեի զինքը, պիտի հետեւեի իրեն ու կապվեի իր հիշատակին. իր Կուռքի անտարբերությունը՝ մազի չափով չպիտի խախտեր իմ հավատքս: Իսկ հիմա ավելի բախտավոր էի. կզգայի ստույգ կերպով որ անուշադիր չէր ինծի, ու զիս վրդովող խորհրդածությունները՝ իր մտքեն ալ կ'անցնեին: Երազող ու մտամոլոր կերպարանք մը առած էր անիկա եւ անդադար կդիտեր ծովը՝ հանդարտ, անծալք սփռոցի մը պես պարզված, որուն վրա լուսինը՝ իր լրումի առատությանը մեջ՝ ադամանդե ոստոստուն գոհարներ կթափեր, մինչդեռ ամառ գիշերին անդորրությանը մեջ, ծառերը կկենային մեր շուրջը անշարժ՝ մինչեւ իրեց դողացող սաղարթները: Օդին մեջ՝ ամբողջ անուրջի, վերացումի հրավեր մը կար կարծես, որուն երկուքս ալ անձնատուր կ'ըլլայինք ժամերով:
  11. Ashot

    Lur Tsaver

    ԼՈՒՌ ՑԱՎԵՐ ՌԵՀԱՆ Ա Ան ատենն ալ առատ մազերը կսիրեի ու քովընտի նստած՝ կդիտեի ձյունասպիտակ ծոծրակին վրա ժողվված սեւ թումբը՝ պարտեզին մեջ տեղ-տեղ դրված կազի լապտերներու լույսերուն տակ, շքեղ ու անբարբառ ցոլացումով , որուն աչքերս հառած կմնային: Ինչե~ր չէին ըսեր ինծի այդ մազերը. իրենց անմռունչ կեցվածքը՝ հո՛դ, այդ բարձունքին վրա, պարկեշտ ու վրդովիչ բան մը ուներ: Հեռվեն՝ նայվածքս կհետեւեր անոնց շնորհալի շրջագծին, կամակ ելեւէջներուն, ըմբոստ պզտիկ թելերուն,- ըմբոստ՝ որպես են ամեն պզտիկները,-որոնք սանտրեն փախչելով կդառնային կ'իյնային վար, զսպանակի գալարումներով: Քիչ-քիչ, մտերմություն կհաստատեի անոնց հետ. կճանչնայի զանոնք, գրեթե կխոսեի հետերնին: Ամենեն հաճոյալի անակնկալը եղավ երբ ինծի դարձավ իր դեմքը. գեղեցի՞կ. ոչ հարկավ. բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ու համակրելի պատկեր մը, հոգնած ու տրտում նայվածքով, որ ինկած տեղը կանգ առնելու պես բան մը ուներ կարծես: Անո՞ր համար երկար ատեն սեւեռած մնաց վրաս. չեմ գիտեր. բայց ինծի այնպես թվաց, որ այդ նայվածքը մանրամասն հետախուզեց զիս. չափեց, ձեւեց, տեսավ մանավանդ զմայլած ու քիչ մը ապշած արտահայտությունը աչքերուս: Գոհ երեւեցավ անշուշտ այս քննութենեն, վասն զի ժպիտ մը գծագրվիլը ու աներեւութանալը մեկ եղավ երեսին սաստիկ կարմրությանը մեջ, այն վերջալույսի տարտամ շառավիղներուն նման որոնք արեւմուտքին մեջ կհալին՝ համասփյուռ շեկություն մը ձգելով հորիզոնին վրա:
  12. Ashot

    Lur Tsaver

    Դ Քարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դռներուն ետին կսլքտկան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա եւ անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին: Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը, շատոնց լքած է զիրենք եւ հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կմնան այդ տեղ ժամերո~վ, չորս դիեն բարձրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման: Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ որ Թիարան կկոչվի եւ որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներովը: Վերեն , նեղ բացվածքներե լույսը կսպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքներուն պես զորս լուսավորելու կու գա: Զաբուղոն ասոնց մեջն է. իր համբավը կանխած է զինքը բանտի մեջ. մեծ չարագործ մը չէ, բայց մեծ ճարպիկ մըն է. հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը, որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ: Յոթը տարի պիտի մնա այսպես, երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե. իր նշանածին կծորհի ամեն ատեն, այն մեկհատիկ բարեկամության որուն աներկբա կհվատա դեռ. ո՞ւր է. ի՞նչ կ'ընե արդյոք. ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կ'ընե. անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կ'անցնի, բայց դուրսի բակին մեջ կբռնվի. ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կհաջողի. երկու գիշեր կ'անցընե հոն. կտեսնեն ու կբռնեն ղինքը նորեն: Այն ատեն ամեն խստությունները ի գործ կդնեն ամեն վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ. բանտին կարգապահական պատիժները կտեղան իր գլխուն. բան մը չի կասեցներ զինզքը. դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար. իրավ որ ուրիշ պատճառ մը չունի փախչելու: Ու գիշեր մը կհաջողի վերջապես. խոհանոցին ծխնելույզին մեջեն վեր կ'ելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կ'իջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս: Երեք տարվան մեջ այս վեցերորդ փորձը կհաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերեւս, մեր գեղը կդառնա նորեն. կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն. տարակույս մը չի գար թունավորելու իր սիրույն մաքրությունը: Իր ձերբակալությո՞ւնը. ձախող դիպված մը միայն. առջի օրերուն պես գիտե որ սպասող մը կա իրեն ամեն անակնկալ ժամուն. ըւ վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով կբազմապատկվի, կմեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ: Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնե նորեն. անոր գոռոզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջեւեն կ'անցնի, եւ ուրածության սարսուռ մը կցնցե իր հեք մարմինը: Մեղմիվ կմոտենա անոր տունին. պատուհանին ռջեւ խոսակցության ձայն մը կկեցնե զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ'ընե, չի հավտար իր լսածին. ներս կմտնե անձայն, առաանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավտար իր տեսածին. ժամ մը ամբողջ նկյուն մը կծկված կսպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքզինքը կգտնե, կխորհի ու ձեռքը ակամա կ'երթա պզտիկ դանակի մը կոթին զոր մեջքի գոտիին անցուցած է. մատները կշոյեն զենքը. առջի հեղն է որ արյուն թափելու հարկը կտեսնե որոշ ու հստակ. ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա: Ո՞վ է այդ ապուշ էակը, որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ. սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը: Մեկ նայվածքով կչափե, կգնահատե այս ոսոխը ու շատ վար կգտնե իրմե: Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջեւ վրեժի գաղափարը կթուլնա. ձեռքը կքաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կանացուկ դուրս կ'ելլե կրկին: Բոլոր գիշերը կքալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի: Կխորհի որ այդքան ծանրագնի թեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր եւ ուսերուն վրա կծանրանա: Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կդառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջեւ կգտնեն զինքը առտուն ու ներս կ'առնեն:
  13. Ashot

    Lur Tsaver

    Գ Սկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես: Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը որ աշխարհքը կկողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով: Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվեցան իրեն աչքին: Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կկորսցներ այսպես ծածուկ մնալով եւ չկրնալով ուրիշներուն ցուցվիլ: Երեւակայեցեք մեծագի ադամանդ մը, որ հավիտյան տւփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կուրծքերնուդ վրա դնելով դիմացիննիդ շլացնել: Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կթողեին: Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնա գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը որ ահա իր ձեռքին տակն էր եւ որ դուրսը արձագանք չէր ձգեր. մարդիկ կան որ դերասաններ են աշխարհքիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին եւ ուրիշներուն համար կ'ապրին միայն. հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի, եթե զիրենք դիտողներ պակսին. դերասաններ՝ որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջեւ ներկայացում տալու: Այսպես էր Վասիլիկ. իր մեկուսացումը՝ լքում կնշանակեր. ոչ ոք իր երեսը կնայեր փողոց ելած ատեն. գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կդողային: Հիմա պչրանքի արվեստը կփորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քալվածք մը առած էր, որ նուրբ մարմինին ամեն խաղերը կմատներ, եւ այսպես ցանկության տաք հով մը կտարածեր շուրջը ու ճձի նայվածք մը՝ որուն դիպողը կկախարդվեր: Օր մը տղուն մեկը կպվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանին գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն: Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց ու լացավ. մյուսը կզարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կսիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբւղոն իր առնձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կպարզեր: -Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը,- կհարցներ աղջիկը: Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կփափագեր որ վերջը չգա: Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելլի ամուր ու հաստատ կ'երեւար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը:
  14. Ashot

    Lur Tsaver

    Բ Զաբուղոն նշանված էր. կզարմանա՞ք: Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ: Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին: Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. եւ աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը: Ամենքնիս կճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուչաններով, արդակարգ արդուզարդերով՝ վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները: Ոչ ոք կհամարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր. Կեսարի խոսեցյալն էր անիկա. իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված՝ աներկյուղ կպտտեր ամեն տեղ. ու զինքը պահպանող այս վախը կվայելեր իրեն. անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ'ըներ զինքը: Մասամբ մըն ալ նշանածին փառքը իր վրա կ'անդրադառնար. անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ. աշխարհքեն դուրս ապրող մարդուն նանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կնայեին իրեն, ամեն անգամ, որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձեւերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը: Վասիլիկ՝ ինը գոհ կթվեր այս կյանքեն. մարդ մը կար մութին մեջ որ զինքը կպաշեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երեւան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ: Ու մութը՝ իրական մութն էր հոս. կյանքը՝ գիշերը կսկսեր իրեն համար ու գիշերը կվերջանար. վասնզի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կսպասեր: Ուրիշներ կրնային ըսել որ “այսքան օր” ապրեցան. ինքը պիտի ըսեր “այսքան գիշեր”: Լուսինին պես խավար պետք էր որպեսզի փայլեր. էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը: Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը, ամեն գիշեր նոր սիրահար մը կթվեր իր աչքին, եւ այսպես ամեն հասկները ու ամեն գույները կարգով կծնադրեին իր առջեւ, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն:
  15. Ashot

    Lur Tsaver

    ԼՈՒՌ ՑԱՎԵՐ ԶԱԲՈՒՂՈՆ Ա Մարդ մը որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր, որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձեւ ու վավերացում կստանա, իրողության կարգ կ'անցնի: Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը որ կբռնվի շարունակ, կծաղրվի ու բանտերու մեջ կփճանա. ոչ այն ահարկու ավազակը որուն գողոնին արյուն կխառնվի ատեն-ատեն: Իր մեծ արժանիքը ճարպիկության մեջ էր. օդի պես անորս, ոգիի մը պես աներեւույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն: Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կսպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես: Ամեն բան գիտե, ամեն խոսք կլսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն. իրեն համար պատրաստված ծուղակնրուն մեջեն հաջողությամբ դուրս կ'ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները: Երեսը շիտակ տեսնող չկար. բայց կպատմվեր ո՞վ, կամ ինչպե՞ս, չեմ գիտեր թե երիտասարդ մըն էր այս տղան,նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը. երկաթագործի քով աշակերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սորված էր: Հիմա արվեստասերի մը պես՝ կ'ապրեր, գողնալով թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե քան թե իրական չարութենե մղված: Կբավեր որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը, թե որ բռնվելու վախը չըլլար: Կամաց-կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացվոց ու այս գողին մեջ, ի հարկե ստիպյալ՝ վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու ամեկնելի գոյությունը, հալածակն մարդու այս աստանդական կյանքը՝ սրտերնիս կշարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը:
  16. Դ Հիմա կպարեին. այրերը իրենց պահանջումներուն անհամբերությունը բերելով հոս ալ, կիները իրենց անձնամատույց մեղկությունը. խոլական գիրկընդխառնումներու, վետվետումներու անընդհատ շարք մըն էր այս ամենը: Վալսին՝ տիկինն ալ եկավ այն երիտասարդին հետ, որ իր խոսակիցը եղած էր գրեթե շարունակ, եւ պարողներուն մեջ այս եղավ էն շնորհալի զույգը: Զմայլած կդիտեինք զիրենք. պար մը չէր այս, այլ շլացուցիչ բան մը. եթերային ու ցնորական սլացում մը, հափշտակություն մը, քերթված մը ամբողջ: Մյուս պարողները իրենք ալ կանգ առեր էին այս զույգին շուրջը հիացած, հիացում, որուն մեջ նախանձը իր արդար բաժինը ուներ: Հանկարծ, սայթակումի պես բան մը պատահեցավ, կինը իր բոլոր ծանրությամբը վայր իյնալու պես եղավ. երիտասարդը մեծ ճիգով հաջողեցավ իր գիրկին մեջ բռնել զայն: -Ոտքը սահեցավ,- կ'ըսեին: Ոչ, ավելի բան մըն էր, նվաղում մը ունեցեր էր: -Հասե՛ք, տոքթոռ,- պոռաց երիտասարդը: Իսկույն քովը վազեցի ու երկուքնիս բազմոցին վրա տեղավորեցինք զինքը. հազիվ կրցավ աչքերը բանալ. անմիջապես տեսա սրտի կաթվածի բոլոր նշանները: Ընդհանուր տակնուվրայնության մեջ՝ դեղ մը ապսպրելն անգամ անկարելի կդառնար. օտարականները հեռացուցինք, հյուրերը մեկիկ-մեկիկ մեկնեցան. բայց դեռ սանդուխերուն վրա անոնց ոտնաձայնը չմարած, անիկա իր հոգին ավանդեց, գլուխը իր սիրած տղուն գիրկին մեջ, նույնիսկ իր բույնին մեջ նետահար սպաննված թռչունի մը պես, ժամանակ չձգելով, որ դեղ կամ դարման մը ընեմ: Այս եղավ ահա իր վախճանը. կյանքին բոլոր երանությունները միացած խտացած էին այն երկվայրկյանին մեջ ուր կյանքը կթողուր. ասկե ավելի երջանիկ մահ մը կրնա՞ք երեւակայել, պատրաստել, շինել ձեզի համար: Հիվանդություններու, ցավերու մեջ չտառապեցավ. ծերությունը չփճացուց իր շնորհները. պաշտելի ու պաշտված կինը մնաց մինչեւ վերջի վայրկյանին ու ընդհանուր զմայլումով մը ողջունված, իր սիրած տղուն թեւին վրայեն գնաց հեռացավ անիկա: Բաժակի մը պես, որ կոչունքի մը սեղանի վրա, ցնծության մաղթանքներու, բախումներու մեջ կփշրվի, փոխանակ դուրսը սպասավորներու ձեռքով, լվացքի աղտոտ ջուրին մեջ օր մը կոտրելու անհետանալու, այս կինն ալ էն շնորհագեղ պատերի մը մեջ գերագույն երջանկությունը զգացած ու պարգեւած ժամուն անհետացավ:
  17. Գ Երեկույթը իր ամենեն ցնծահույզ վայրկյանին մեջն էր: Շատ մը աղվոր կիներ, շատ մը շնորհալից աղջիկներ, այնքան ալ երիտասարդ մարդիկ ու պատանիներ. լուռ ըղձանքներով ծանրացած մթնոլորտ մը, որուն մեջ՝ տանտիկինը իր հասակին ու արդուզարդին շքեղությամբը ամենեն զմայլելին կհանդիսանա: Քովես՝ պզտիկ ձայն մը. ասանկ երեկույթներու սովորական չարախոսությունները, որոնց ամենեն թունավորները տանտիրուհուն դեմ կ'արձակվեին: -Տեսեք, իր սիրած երիտասարդեն վայրկյան մը չի բաժնվիր. մարդ չի սեպեր սա կնիկը: Երիտասարդը՝ տժգույն ու նիհար մեկն էր, զոր կիները իրարու ձեռքե կխլեին: Իր վրդոված կյանքին կպարտեր այս ձգողությունը: Ուրույնություն մը ուներ անիկա, եւ իրեն հատուկ դրոշմ մը կար իրեն պատկանող ամեն բանի մեջ: Արհամարհող պզտիկ ժպիտ մը նուրբ ու սեւ պեխերուն ծայրը, կոպերը կտրած աչքեր, որոնք իր գիշերամոլ մարդու հոգնությունները կպատմեին. վես խրոխտություն մը, որ վաղաթարշամ երիտասարդությանը վրա ծավալած ծանրության պես բանի կնմաներ, կարծես ուսումներու եւ հսկումներու մեջ խորասուզվող մարդու ծանրությունը: Մտքի ու ճաշակի տեր մեկն էր: Իրավագիտություն սովրելու համար Եվրոպա կեցած տարիներեն՝ միջակ վկայականով մը, բայց նրբացած իմացակնությամբը վերադարձած էր հոս: Համալսարանին սրահներեն ավելի՝ գեղեցիկ կիներու քով, միանգանայն՝ տաղանդավոր մարդոց եւ լավագույն ընկերությանց մեջ մտած ու ապրած էր, մսխելով փճացնելով ունեցածը եւ չունեցածը: Հոս ոչ փաստաբան եղեր էր եւ ոչ դատավոր. անկեղծությամբ, քաջությամբ խոստովանած էր իր ապիկարությունը: Ամեն ինչ չափավոր, գրեթե մեղմ էր իր վրա, իր ձայնը, իր շարժումները. բայց ատոր խորը կտեսնայիր անձնավստահ մարդու, կամ՝ ավելի ճիշտը ըսելու համար՝ իր գերազանցությունը գիտցող մարդու անխռով հանդարտությունը: Աղջիկներու հետեւեն չէր վազեր. երեխաներ անոնք՝ իր փորձ, գրեթե հայրական աչքին: Զիջում մը, ստորնացում մը պիտի ըլլար իրեն համար խռովել կույսի մը մաքուր հոգին. այս կենցաղասեր մարդուն մեջ՝ ահա այս կերպ իր կյանքին հակասող ազնվություններ ալ կային: Իր ասպետական, կռիվով, հարձակումով բերդ առնող մարդու համբավին եւ սովորությանցը հակառակ էր տեսլական սիրո մը հեռանկարովը աղջկան մը սրտեն ներս սպրդիլ. այս Ոդիսեւսի միջոցները իրեն չէին պատշաճեր: Զրուցվածին նայելով՝ տարիե մը ի վեր տիկին *** ի մտերիմն էր, ու ամենքը, իրենց բոլոր չարախոսությանց մեջ անգամ, այս երկուքին միջեւ ճշմարիտ ներդաշնակություն մը գտեր էին, որ երկուքին ալ սովորական էակներ չըլլալեն առաջ կուգար անշուշտ:
  18. Բ Տասը տարի կա անկե ի վեր. բարեկենդանի գիշեր մը իմ դրացիներես մեկուն տանը մեջ երեկույթ մը կար. տիկին անունը պետք չէ ձեզի, այնպես չէ՞, քառասունը հազիվ թեւակոխեր էր, բայց երեսունհինգ տարու չէր ցուցներ վրայեն. այն շատ հավնված ու շատ սիրված կնիկներեն մեկն էր որոնց սերունդը հետզհետե պակսելու, անհետանալու վրա է մեր մեջ. իր մասին պատմված առասպելներու վրա ամենեն առաջ եւ ամենեն շատ խնդացողը ինքն էր: Սուտ պարկեշտություններու, կեղծավոր կարմրություններու կինը չէր այն կինը. գլխեն մինչեւ ոտքը ամեն բան խիզախ ու համարձակ էր վրան: -Աղվոր կուրծք մը չունեցողները միայն de՛collte՛-ին թշնամի են, - կ'ըսեր խնդալով, եւ հոժարակամ կպարզեր իր լանջին կոհակները քոռսեին բացվածքեն: Էրիկը, ծերունի մը, հայր մը գրեթե տարիքով, հոր մը թույլտվությունները, ազատությունները թողած էր անոր: Էն աղվոր երիտասարդները, էն շնորհով մարդիկը իր շուրջն էին, թիթեռնիկներու պես դառնալով, երբեմն էրելով, մրկելով, իր ջերմ ու կիզիչ մթնոլորտին մեջ: Բոլոր կիները չէին քաշեր զինքը, կնախանձեին, կչարախոսեին իր վրա. անոր համարձակ վարմունքը իրենց պարտկված մեղքերուն, իրենց շինծու ամոթխածությանը դեմ պայծառ արեւի մը հալածիչ լույսին կնմաներ՝ խպնոտ ստվերներու վրա սփռված: Ասոր հետ մեկտեղ, երբեք չէին պակսեր անոր տունեն, նոր երեկույթներեն, ուր էն աղվոր, էն զվարթ, էն նրաբմիտ ընկերությունը գտնելուն ապահով էին: Ատեն-ատեն կկանչեին զիս այս տունեն, տիկնոջ համար որ մարելիքի պես տագնապներ կ'ունենար երբեմն: Առջի քննութենես՝ սրտի հիվանդության մը հաստատ նշաները գտեր էի վրան, բայց զինքը չխռովելու համար բավականացեր էի ըսելով. -Բան մը չեն ասոնք, պարզ ջղային անհանգստություններ: Գլխավոր բանը քիչ մը հանդարտ կյանք վարելու պետքն էր. այս եղավ իմ պատվերս ալ. բայց ո՞վ մտիկ կ'ըներ ինծի: Օր մը նեղացա: -Տիկին ,- ըսի,- պարապ տեղը երթալ գալեն չեմ ախորժիր. մանի որ իմ պատվիրած բանս չեք ըներ, պետք չկա որ զիս կանչեք ուրիշ անգամ. ավելի հաճոյակատար բժիշկի մը դիմեցեք, խնդրեմ: Հիվանդս հասկցավ, եւ որովհետեւ մտքի ու սրտի տեր կին մըն էր, իսկույն ներում խնդրեց այնպիսի քաղցր ու անուշ ձայնով մը, որուն դեմ կենալու էն քարսիրտ մարդն անգամ կարող չէր: -Ձեր աղեկության համար է իմ պահանջումս. չեմ կրնար առողջության բոլոր կանոններուն հակառակ ձեր վարած կենցաղին ավերումները տեսնել եւ լուռ կենալ, չեմ կրնար ձեզ չարգիլել այս կյանքը շարունակելե: -Օր մը ավելի՞ ապրելու համար, տոքթոռս,- պատասխանեց ինծի ժպտալով,- օր մը ավելի՞ տառապելու համար. եւ բռնելով ձեռքս, ստիպելով զիս որ քովը նստիմ, երբ ես մեկնելու կպատրաստվեի արդեն շարունակեց. -Դուք, բժիշկներ, կյանքը երկարացնելու աշխատող մարդիկ, կիներուն՝ այս հեք էակներուն կյանքը պահպանելու մի՛ աշխատիք, քանի որ չեք կրնար այդ կյանքը իր թարմության, իր գեղեցկության մեջ անայլայլ ու հաստատ պահել. ճերմակած թափած մազերու, փոթփոթած երեսի, թուլցած մսի մը ավելի կամ նվազ տեւողությունը նշանակություն չունի. կինը իր երիտասարդության, իր հրապույրներուն մեջ կրնա՞ք վար դնել, կեցնել: Չե՞ք կրնար, թող տվեք ուրեմն որ երթա հոսկե. իր պաշտոնը, իր կոչումը ավարտած է ան. ի~նչ, կպահանջես ձայնը մարած երգիչեն՝ որ սրահին վրա՞ կենա, մինչեւ որ սուլեն, ծաղրեն ու նախատեն զինքը. կինը ծիծաղ մըն է , պետք չէ որ լացի փոխվի: Հիվանդությունը կսաստկանար, հեղձումները կհաճախեին ու միշտ խուլ կմնար անիկա իմ խրատներուս, եւ իր զբոսանքի, հաճույքի կյանքը անխափան կշարունակեր: Տարօրինակ, բայց թերեւս ամենեն ուղիղ ըմբռնումն էր իրենը՝ աշխարհիս մեջ կնոջ մը դերին եւ կոչումին վրա: Հույսը եւ ուրախությունն էր ինքը եւ անձնուրաց արիությամբ մը կբաշխեր իր կենդանությունը, իր շնորհքը, իր հրապույրը, երբոր ինքը պետք ուներ ատոնց: Քոփեի մանիշակ ծախող աղջիկին պես.
  19. ԿՅԱՆՔԸ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է ԵՐՋԱՆԻԿ ՄԱՀԸ Ա Տոքթոռ Վահանյան սովորական բժիշկ մը չէր. մարմնի հիավնդություններուն չափ ու, թերեւս անոնցմե ավելի, հոգիի ցավերուն հետամուտ, հետաքրքիր բժիշկ է անիկա: Իր ըմբռնումին ու դատողության չափ՝ իր ներողության սահմանը ընդարձակ է: Գիտության ֆոռմյուլներուն, կամ իր արհեստին մեքենական կիրառումին մեջ տափակցած ու չքացած միտք մը չէ: Իր հմտության մեծությունը՝ չոր ու ցամաք ապառաժի զանգվածին չի նմանիր բնավ, այլ դալար դաշտավայրի մը ծիծղուն երեւույթը ունի: Վաթսունի մոտ, մազը մորուքը ճերմակած, տկարակազմ բայց զվարթախոս մեկն է տոքթոռը: Մահվան դեմ իր քառասուն տարվան բժիշկի մղած պայքարովը, մտերմություն մը հաստատած է կարծես անոր հետ. անոր ամեն դավերը ու խաղերը գիտե. անոր զարհուրելի, երբեմն հանկարծահաս ու երբեմն համեցող հարվածներուն բոլոր գաղտնիքները ուսումնսիրած է: Իր խոսակցությունը օգտավետ դասերով, ուղիղ դիտողություններով ու իմաստուն խորհրդածություններով կվխտա: Անձնական փորձառութենեն ու հիշատակներեն պատմությունները հետաքրքրությամբ մտիկ կ'ըլլվին: Քատըգյուղի իր տանը մեջ իրիկուն մը ժողվվեր էինք, եւ մարդոց համար ամենեն հետաքրքական հարցումը մեջտեղ նետվեցավ հանկարծ: Ո՞րն էր հազար տեսակ մահերուն ամենեն քաղցրը, բժշկական ու հոգեբանական կրկին տեսակետով: Հայտնված կարծիքներուն մեջ համաձայնություն չկար. առողջ ու կայտառ աղջիկ մը, որ Ռաֆայել կարդացեր էր եւ դալուկ ու նիհար կազմվածքի մը կտենչար, թոքախտի հյուծումն է, ըսավ, էն գեղեցիկ մահը. երիտասարդի մը կարծիքին նայելով՝ ռեվոլվերի գնդակն էր ուղեղին մեջ. ուրիշ մը՝ ծովահեղձ ըլլալը ամենեն քիչ տանջանք տվող վախճան մը ըլլալուն վրա պնդեց. քլորոֆորմը երկու կուսակից գտավ: Բնության ու գիտության հնարած բոլոր միջոցները զատ-զատ քննվեցան ու քննադատվեցան. ամենքն ալ իրեց աղեկ ու գեշ կողմերը ունեին: Տոքթոռը ինքը, մտիկ կ'ըներ ամենուս, առանց բառ մը արտասանելու. վեճը կ'երկարեր ու համաձայնության մը գալե հեռու էինք: -Ես,- ըսավ տոքթոռը, խոսքերնիս կտրելով,- ամենեն քաղցր մահը տեսա, բայց չեմ կրնար պնդել, որ ամեն անգամ մարդս կրնա զայն իր ձեռքին տակ ունենալ. մեկ հատիկ մահն էր ասիկա զոր, իմ տեսած հազարավորներուս մեջեն, ոչ միայն ամենեն հեշտն էր կրնամ ըսել, այլ իրոք քաղցրն ու երջանիկն էր: Պատմություն մը ուներ լեզվին ծայրը. խելոք կեցած տղոց պես մտիկ ըրինք զինքը:
  20. Ը Ծովուն վրա կծփար, կ'օրորվեր, կտատաներ, կռնակին վրա պառկած, բոլոր հասակովը ջուրին երեսը. գեր մարդ մըն էր ասիկա, մեծ-մեծ բացված, կարծես թե զարմացած աչքերով ու անթարթ, համառ նայվածքով մը դեպի երկինք՝ ուր լուսինը, իր տասնհինգին մեջ, արծաթե կլոր ու հսկա դրամի մը պես կփայլեր: Ու մարդուն վզին սերտիվ կապած սեւ կաշիե պայուսակի մը մասը, ջուրեն դուրս մնացած, կծփար անոր հետ, ատեն-ատեն գլուխը սուզել տալով քիչ մը դեպի վար. հետո այդ գլուխը վեր կ'ելլեր իսկույն, ազատելու ճիգով մը պայուսակին ծանրութենեն: Ծովին հայելիին պես արծաթած երեսին վրա՝ այս մարմինը, իր ճիտեն կախված պայուսակովը, մակույկը ետին ձգած նավու մը կնմաներ, հեռուն, խիստ հեռուն. ջուրին մեջ երկուքն ալ կապված էին ինչպես կյանքին մեջն ալ զատված չէին իրարմե: Կապը անեղծ կմնար ամեն տեղ: Քար լեցված այս կաշիե տոպրակը ալ պարպվելու վախ չուներ այսուհետեւ. հագեցած ու կշտացած փորն էր, գիրգ եւ ուռեցվորած. իր տեղը՝ մարդոց թեւին տակը չէր ուր այդքան տարի ծալլված, սեղմված ու շնչահեղձ մնացած էր, ո՛չ. այդ պայուսակը՝ իր անողորմ համառությամբը, իր հուսահատեցուցիչ դատարկությամբը, մարդոց ճիտին պարտքը կմարմնացներ անշուշտ. իր ճշմաիրտ տեղը, ուրեմն, անոր վզին վրա էր, ճիշտ հոն ուր հաստատված էր հիմա: Եվ երեսուն տարիե ի վեր, վտարվածի մը նման՝ որ առջի անգամ իր բուն տեղը գտնելուն ու բազմելուն համար կ'ուրախանա, քեյֆ կ'ընե, ծովուն ամեն ծփանքին հետ՝ պայուսակը իր կոպիտ մորթովը մարդուն երեսը կգգվեր ու կշոյեր:
  21. Զ Ինչպե՞ս կ'ըլլա որ մարդ հացի մը ստակին կարոտը կքաշե կամ շոգենավի մի ստակ չվճարելուն համար կեցած տեղը կմնա գամված, անշարժ: Հուսեփ աղան հիմա այս խնդիրները կհարուցաներ մտքին մեջ, լուծելու կջանար, եւ փողոցին մեջ քալելով, իր դատարկ պայուսակը զգալով, շոշափելով մատներուն տակ, իր տունը փոխադրված կզգար ինքզինքը հանկարծ, իր սիրուն զավակներուն քովիկը, եւ պահ մը վերացած՝ կմոռնար ինքզինքը, իր ավուր հացի կարոտ մուրացիկ դիրքը, վայրկյան մը գոնե, հարուստ ու ամենակարող ըլլալու համար. այդ փոքրիկ տունը կձգեր, ավելի ճոխ բնակություն մը տալու համար իր զավակներուն. նոր զգեստներ, գլխարկներ, անոնց երիտասարդի բոլոր պահանջումներեն ավելի՛ն, շատ ավելին կուտար, ու հրճվանքնին տեսնելով կբերկրեր: Ի~նչ դյուրին ու ի~նչ դժվար երջանկություն: Հետո վերջին հնարքները սկսան ապրուստի. մանր ու արհավրալից բաներ. նորոգելու պատրվակով տունեն տարված ու չնչին գնով վաճառված կարասիներ, տնական պետքերը հոգալու համար նորե նոր՝ ամեն օր տարբեր խանութներու, ծախողներու դիմումներ. ապառիկ գնելու համար հաստատված մտերմություններ, բարեկամություններ. հետո շոգենավի տոմսակը ուրիշի ստակով առնելու համար ուրիշին քով սպասելներ. զուր ջանքեր բոլորն ալ՝ լեցնելու, ոհ, մասամբ գոնե լեցնելու համար իր պահանջող պայուսակը զոր բռնած կտանի դեռ, առանց պատճառը գիտնալու, առանց պետքի, անգիտակից շարժումով: Այն առտուն իր առջինեկ աղջիկը տվավ պայուսակը ձեռքը,- “Երեկվան պես միսը չմոռնաս. քիչ մըն ալ պտուղ բերես. պանիր ալ”: Ու փախստական հորը ետեւեն որ կ'աճապարեր հեռանալու, կշարունակեր իր չնչին խնդրանքներու անհատնում շարքը: Զառիվայրեն իր ընդոստ աճապարող քալվածքին հետ պայուսակը կ'երերար, պարապ որովայնի ձայներ, հեծկլտուքներ կհաներ: Երեք մեթալիք տասնոցները զորս իր գրպանին մեջ հուսահատորեն կսեղմեր, չկորսնցնելու սարսափով, Պոլիս պիտի տանեին զինքը. ի՞նչպես պիտի վերադառնար իրիկունը. ու կզղջար, ո~րքան կզղջար բնակելուն Սկյուտար ուր ոտքով չերթցվիր, ու չի բավեր բարի կամեցողություն կամ աշխարհիս մեծագույն քաջությունը ունենալ՝ նույնիսկ պարապ ձեռքով տուն դառնալու համար: Շոգենավին մեջ ծանոթներե հեռու նստավ, ծայրը, հոն ուր մեվզի չկա, ոջլոտ մարդերու մոտիկ: Լավ մը իր քովը տեղավորեց պայուսակը. խնամքով, հոգածու ձեռքով անոր փոթերը շտկեց: Հետո անիվներուն փոֆ փոֆը իր ուշադրությունը գրավեց. այս եղանակը իր հետաքրքրությունը շարժեց. անիվները իրենց շրջանակին մեջ, տեղ մը հասնելուն, միշտ վարանումի պես բան մը ունեին նոր շրջան մը սկսելե առաջ. ասով մասնավոր եղանակ մը կձեւանար. փոֆ, փոֆ, փոֆ, փոֆ փոֆ. մտքեն այս տարօրինակ նվագին կհետեւեր, հաճույք մը կզգար: Այդ վայրկյանին իր հոգվույն ու մտքին մեջ այդ խորհրդավոր ձայնեն զատ բան մը չկար. ո՞վ էր ինքը, ի՞նչ կփնտրեր այս շոգենավին մեջ. ո՞ւր պիտի երթար. չէր գիտեր, իրա՛վ որ չէր գիտեր: Պոլիս իր վաճառականներուն հանդիպեցավ. խոժոռ ու դաժան դեմքեր գտավ միայն, որոնց տեսքը անգամ իր լեզուն պապանձեցուց. քաջությո՛ւն. ըսե՛ սա երկաթե քացան խրոխտորեն բացող ու գոցող մարդուն, որ զավակներուդ ուտելիք տանիլ խոստացած ես այս իրիկուն. ո՛չ, չկրցավ ըսել: Շուկան թափառեցավ առանց բան մը ասելու մեկու մը. խանութներեն ներս նայեցավ քիչ մը. հետո ոսկերիչներու կրպակներուն դեմը կեցավ քառորդ ժամի մը չափ, ադամանդե զարդերու վրա զմայլված. իր աղջիկներուն երբեք չէր կրցած հատ մը տալ ասոնցմե, ու հիշեց որ իր երկու աղջիկները կսպասին իրեն: Ժամը հարցուց: Իրիկուն էր. այն ատեն վազել սկսավ. ուշ մնացեր էր. պարապ վարանումներու ու մեծ սրտության ատեն չէր. հաց պետք էր ու պիտի ուզեր առջի դեմը ելլող ծանոթեն: Զարմա~նք. ինքը որ այնքան շատ մարդ կճանչնար, անոնցմե մեկուն չէր հանդիպեր: Սա դեմի կողմեն քալողը կճանչնար անշուշտ. ատենով իրեն մրցակից եղող վաճառական մըն էր, բայց շատոնց բարեւը կտրած էին, իր աղքատանալեն ի վեր. սա մյուսը, որ արագ քայլերով իր քովեն անցավ հիմա, ան ալ կճանչնար, ատենով երաշխավոր ալ եղած էր անոր, բայց քանի մը օր առաջ մեճիտիե մը փոխ տալ մերժած էր եւ հիմա ալ փախչելու պես, երեսը պահելով իր քովեն կ'անցներ: Ծերուկ մը, մինակ, բարեւեց զինքը. իրմե ավելի դժբախտ մը: Կամուրջը հասած կեցավ. չկրցավ անցնիլ. տասը փարա չուներ. այդ պահուն զգաց որ բան մը կպակսեր: Ինքզինքը հարցուփորձեց ու պատճառը գտավ. պայուսակը մոռցեր էր տեղ մը. ետ դարձավ, վազեց, ի՞նչ ընելու համար:
  22. Ե Տունը՝ ուրախ ու զվարթ էր. աղջիկները իր վիճակին վրա տեղեկություններ կ'ուզեին երբեմն. գուշակություններ, նախազգացումներ ունեին իրենց ներսիդին: -Գործերը ինչպե՞ս են, հայրիկ, - կ'ըսեր անդրանիկը: Ու կրտսերը՝ կապույտ աչվի, շուշանաթույր աղջիկ մը որ ճիշտ մորը պատկերն էր. -Այսչափ ուշ մի մնար: Հայրը կխնդար. ո՛չ գործերը գեշ չէին երթար. աստուծով ասկե վերջը ավելի պիտի բացվեին -Վաղը կանուխ եկու, եւ մեզ պտտցնելու տար: Ու ողորմելի հայրը կխոստանար, ամեն բան կխոստանար, կանուխ պիտի գար ու պտտցնելու պիտի տաներ այս հեք զրկյալ որբերը, որոնց էն աղվոր տարիները չքավորության մեջ կ'անցնեին. երեւակայեցեք ուղեւորություն մը, որուն է՛ն գեղեցիկ տեսարանը թյունելի մը անցք ըլլա, մութ ու քարակոփ պատեր, եւ որուն մյուս ծայրեն սպասված լույսի շառավիղը չտեսնես երբեք: Եվ առտուն, կանուխ-կանուխ, առջի շոգենավով կ'երթար Պոլիս, իր ուժաթափ թեւին տակ սեղմելով իր պարպված պայուսակը, այս հավիտենական թշնամին ու հավիտենական անկուշտը, որ չէր հագեցած երբեք երեսուն տարիե ի վեր. ու հոն, թեւին տակը, խեղդելու պես կսեղմեր զայն, այդ պարպված փորը ու չքացնել կ'ուզեր: Պոլիս գործ չկար. ժամացույցին ստակեն մնացորդը երթեւեկության ծախքին մեջ սպառեցավ ու վայրկյան կմոտենար ահավոր արագությամբ մը խոյանալով իր վրա, ուր վերջին երեսուն փարան Քուզկունճուքեն Պոլիս իջնելու, հույսի մը ետեւեն վազելու ծախքը- վասն զի հիմա հույսի ետեւեն երթալն ալ ծախքով է - պիտի հատներ: Այն անե՞ն. այս հարցումը զոր միտքը կ'ըներ, որուն պատասխանելու հարկեն չէր կրնա խուսափիլ, իր դեմը կ'ելլեր, խոշոր, հսկա տառերով կգրվեր օդին մեջ, ու իր առջեւեն կքալեր իր նայվածքին փակչելով ամեն տեղ:
  23. Դ Պասմաի ջոջերը կքալեին տոտիկ- տոտիկ, ճամփուն վրա խոսելով, իրենց ծախելիքի ապրանքներու հոգերովը բեռնավորված ամենքն ալ: Պարսիկ վաճառականները, գլխավոր հաճախորդները, աչքերնին կսկսեին բանալ. թահացած ու գունաթափ կերպասներու, կշիռեն ու չափեն պակաս ամերիքաններու վրա առջի շահերը չէին մացած ա՛լ, եւ վաճառականները խնայողության նոր միջոցներ կխորհեին. մաքսեն ետքը, գրասենյակի ծախքեն վերջը, միջնորդչեքները ծանր կթվեին իրենց: Ի~նչ հարկ միջնորդի, անձամբ չէի՞ն կրնա առնել կամ ծախել ապրանքները, այնուհետեւ, ուիրշ պատճառներ կուգային զորացնել այս որոշումը. միջնորդը միջնորդ մըն է վերջապես եւ ոչ ապրանքին տերը. ոչ անոր արժեքը կրնա բացատրել տիրոջը չափ եւ ոչ անոր հոգը տանիլ միշտ, ու Հուսեփ աղան որ ետեւնուն կուգար, իր սեւցած պայուսակը ձեռքը , կդողար հիմա: -Հուսեփ աղա, քեզի համար չենք, - կ'ավելացնեին վաճառականները,- դուն մեր մարդն ես: Շունչ կ'առներ խեղճ մարդը. բայց գործերը կպակսեին, ավուրչեքը շահիլը տաժանելի տառապանք մը կ'ըլլար ու պարտքերը կդիզվեին շուրջը, գյուղը, չարշին, ամեն կողմ: Հագուստը տակավին մաքուր կոկիկ էր ու իր արտաքին տեսքեն ոչ ոք պիտի գուշակեր իր զարհուրելի անկումը: Ու պայուսակը կշարունակեր կրել ձեռքը, անօգուտ տարուբեր մը հիմա, բայց ամչնալով թողուլ, մեկդի նետել զայն, հուսահատությունը խոստովանիլ աշխարհքի առջեւ, վասն զի ի՞նչ պիտի ըսեր աշխարհք ձեռնունայն տեսնելով զինքն այսուհետեւ: Հետո՝ ճարահատած՝ այն վաճառականեն որուն արբանյակն էր, երկու ոսկի փող ուզեց ու մերժողական պատասխան ստացավ. հինգ ոսկի պարտք ուներ. պետք էր նախ այդ պարտքը վճարել: Այն իրիկունը իր պղնձե փոքրիկ ժամացույցը ծախեց երեսուն ղրուշի ու պայուսակը մասամբ գոնե կրցավ լեցվիլ նորեն:
  24. Գ Սկյուտարի բարձունքին վրա՝ Իճատիյեի կողմն է իրենց փոքրիկ տունը, ուր երկու հարյուր ղրուշ ամսական վարձքով կբնակեին երեքը, հայրը ու երկու աղջիկները, որոնց մայրը շատոնց մեռած է. փողոցի վրա նայող փոքրիկ սենյակին պատեն կախված երիտասարդ կնոջ պատկերը անորն է. էրկանը աղեկ օրերուն մեռած էր կուրծքի հիվանդութենե մը, որ պատկերին մեջ տեսնվող սպիտակ ու անարյուն երեսեն կգուշակվի: Բայց իր հիշատակը կ'ապրի եւ օր չըլլար որ իր խոսքը չընեն. գիշերները, երբ աղջիկները կքաշվին, ամուսինը կմնա դեռ իր վաղամեռիկ կնոջ պատկերին դեմը, անխոսուկ ու առանձին. ու իր ոսկեզօծ շրջանակեն նայող այդ անթարթ աչքերեն՝ աղքատացած վաճառականը քաջալերություն մը կ'ակնկալե, գերեզմանի մյուս կողմեն սպասված զորավիգ մը: Վասն զի բարոյական կորովը կպակսի իրեն օր օրի. իր երբեմնի նյութական դրամագլխին պես, հիմա կզգա որ սրտին քաջությունը կսպառի ու կհատնի քիչ-քիչ: Դեռ առտուները իր դողդոջուն ձեռքի մեջն է պայուսակը, զոր առանց ամբողջապես լեցնելու կդառնա շատ հեղ. ու առտուն, նավամատույցին վրա, այն վաճառականներուն քով՝ որոնք մուրացիկի մը ողորմություն տալու պես երբեմն գործ կուտան իրեն, կսլքտա, երբեմն կհամարձակի անոնց խոսքին խառնվիլ, կարծիք տալ, միշտ խոսողին նպաստավոր կարծիք մը: Անոնց գծին վրա չի քալեր, այլ քիչ մը ետեւեն, իր անբաժան պայուսակը ձեռքը, ու երբ պատահի, որ առեւտուրի մեջ մեկ մը երեսեն վնաս մը կրեն այդ մարդիկը, ինք անոնցմե ավելի կզայրանա այդ մեկուն դեմ, խաբեբա ու խարդախ կկոչե զայն, որ իր վաճառականին, այդ պատվավոր մարդուն ապրանքները շփոթած էր ու ստակները չէր ուզեր հատուցանել: Ուրիշ ատեն՝ անոնց զվարթ վայրկյաններուն ՝ կատակներով, փոքրիկ սիրուն պատմություններով կզվարճացներ, կխնդացներ զանոնք, հետեւյալ օրվա համար պզտիկ գործ մը շնորհելու սպասումով: Ու վաճառականները կսիրեիր այս պապա մարդը որ ուրիշներուն պես աներես չէր ու իր միջնորդչեքը իրավունք մը պահանջելու եղանակով չէր ուզեր եւ առաջակված ամեն զեղջի գլուխ կծռեր:
  25. Բ Հիմա միջակ հասակով, մորվոք, ալեւորած մեկն էր Հուսեփ աղա որ վաճառականութենե, խանութպանե հետզհետե իջնելով, իջնելով առուտուրի միջնորդությամբ կ'ապրեր ալ, խանութե խանութ, դուռնե դուռ տանելով պասմաի ու ճերմակեղենի մատուցումներու ու պահանջումներու անհամաձայնելի ու հակառակորդ հավաքածոները: Ո՞վ ըսեր էր որ սա երկուքին մեջ ներդաշնակություն մը կա. Հուսեփ աղան իզուր օրն իբուն իր հաշտարարի դերը կկատարեր, ողոքիչ, համոզիչ փաստերով, առնողին ըսելով թե ապրանքը աժան էր այդ գինով, ու ծախողին՝ թե իր վաճառքը պահանջած գինեն շատ պակաս կ'ըներ. ո՛չ. երկուքն ալ կհամառեին եւ Հուսեփ աղան հուսակտուր ձեռնթափ կ'ըլլար ա՛լ. առեւտուրի տագնապը, զոր իր վաճառական եղած ատենեն այնքան լավ կճանչնար, նորեն իր վրա, իր համեստ միջնորդի ապրուստին վրա ալ կ'իշխեր ու փճացնել կսպառնար ինքը: Ո~հ, թե որ մինակ ըլլար. ի~նչ փույթ. բայց երկու աղջիկ զավակներ իրենց պատանության ամեն հրապույրներովը, ամեն պատրանքներովը իրեն կնայեին. առջի մանկուհիները չէին, այլ խելահաս պատանուհիներ կյանքի վայելքի արդար ու անմեղ ըղձանքներով, ակնկալություններով ծարավի: Այս զավակները, իր բոլոր երջանկությունը, հիմա կճնշեին զինքը իրենց 14-15 տարու աղջկան անմեղության ժպիտովը, որ հանդիմանությունով լեցուն կ'երեւար իր հայրական աչքին: Հանցավորի պես կմտներ ներս, զրկանքներու դատապարտված այս երկու հոգիներուն առջեւ, մեղավորի նման գլխիկոր կդառնար տուն, երեսին վրա միշտ պահելով զվարթության կեղծավոր երեւույթը ու այս դիմայլակին տակ պարտկելով ապիկար ու շվարած մարդու կսկիծը:
×
×
  • Create New...