-
Posts
5,065 -
Joined
-
Last visited
-
Days Won
5
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Ashot
-
ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՌԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ Ընդունված է համարել, որ այբուբենների տառերի անվանումները գալիս են Փյունիկյանից: Հույները` փոխառնելով այբուբենը, փյունիկացիներից վերցրել են նաեւ տառերի անունները եւ` ձեւափոխելով դրանք, դարձրել երկվանկանի: Այդ ժամանակից ի վեր այբուբեններ ստեղծելիս ընդունված է եղել տառերին տալ նաեւ անուններ, որոնք օգնում են այբուբենի կարգը հիշելուն: Մաշտոցը, այբուբենը ստեղծելիս, նույնպես հաշվի է առել այս հանգամանքը: Հայկական տառերի անունների մեծամասնությունը նա բաժանել է հինգ խմբերի: Այս հարցին էլ է նա ստեղծագործաբար մատեցել, տառերին տալով պարզ եւ լակոնիկ անուններ: Եթե տառերը այբուբենի մեջ դասավորելիս Մաշտոցը հետեւել է հունական կարգին, ապա այս հարցը նա լուծել է այլ կերպ: Հունական տառերի անունները հիմնականում երկվանկանի են, իսկ Մաշտոցը որոշեց իր ստեղծած տառերին տալ կարճ, միավանկ անուններ (բացառություն է կազմում "ի" տառի "ինի" անունը, որի պատճառը կբացատրենք): Բայց ինչպե՞ս: Մինչեւ այժմ ոչ ոք չի կարողացել պատասխանել այդ հարցին: Ընթերցողների դատին հանձնվող տառակառուցման սկզբունքը օգնեց լուծել նաեւ այդ հարցը: Վերլուծելով հայկական տառերի անունները, Հ. Աճառյանը դրանց որոշ մասը նմանեցրել է հունականին եւ սեմիթականին: Այնուհետեւ նա խմբավորել է տառերի մեծամասնությունը հետեւյալ կերպ. դա, զա, ծա, ձա, շա, չա, ռա է, ժէ, խէ, ճէ, պէ, ջէ, սէ, րէ, քէ ո, թո, հո, ցո բեն, կեն, մեն լիւն, տիւն, հիւն Այս խմբերում ընգրկված են 26 տառ եւ բացակայում են ընդամենը 1Օ-ը: Այդպիսի խմբավորումը հանգեցնում է այն մտքին, որ Մաշտոցը` տառերին անուններ տալիս, խմբավորել է դրանք ըստ ձայնավորների: Հետեւաբար, եթե մենք այդ խմբերը լրացնենք մնացած տառերով, (իսկ դրա համար անհրաժեշտ կլինի մտցնել եւս երկու խումբ` "ի" եւ "ը" ձայնավորների համար), ապա կգանք տառերի անունների լրիվ խմբավորմանը: Այստեղից երեւում է, որ Մաշտոցը անուններ տալու ժամանակ տառերը բաժանել է յոթ խմբի` ըստ ձայնավորների քանակի: Ա եւ Է ձայնավորները ստացան իննական տառ, Ո-ն եւ ՈՒ-ն միասին ստացան նույնպես ինը տառ (համապատասխանաբար հինգ եւ չորս): Նույնը պետք է լինի նաեւ Ե եւ Ի ձայնավորների համար (հինգ եւ չորս), սակայն քանի որ կար նաեւ վերջինը` թույլ ձայնավոր ը-ն, ապա, ընդհանուր սկզբունքը չխախտելու նպատակով, Մաշտոցը "ի" խմբի մեջ թողել է չորս վանկ` երեք տառերի համար: Այդպես ի տառը ստացել է երկվանկանի "ին" անունը: Այստեղ մենք նշեցինք տառերի անունների խմբերը: Բայց ինչպե՞ս են ստացվել խմբերը, այսինքն ի՞նչ սկզբունքի հիման վրա են տառերը տեղադրվել այս կամ այն խմբում: Մաշտոցը դարձյալ օգտագործել է այբուբենի կառուցման իր սկզբունքը: Հարցին վերաբերվող բացատրություններով տեքստը չծանրաբեռնելու համար մենք չենք բերում դրանց վերաբերող մասը: Նշենք միայն, որ ներդաշնակության, համեմատության եւ թվերի միստիկայի գաղափարները որոշիչ դեր են խաղացել նաեւ այս հարցում:
-
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ Գիտնականները վաղուց են նկատել, որ հայոց այբուբենը դասավորված է հունականին համապատասխան, այսինքն` հայոց այբուբենի այն քսաներկու տառերը, որոնք ունեն հունական համարժեք, կարգավորված են նույն կերպ, ինչ նրանց համարժեքները հունականում: Մնացած տասնչորս տառերը Մաշտոցը տեղադրել է առաջինների միջեւ: Բայց ինչպե՞ս: Այս հարցին ոչ ոք չի կարողացել պատասխանել մինչեւ Ս. Մուրավյովը: Վերեւում արդեն ասվել է ընթերցողների դատին ներկայացրած` հայոց այբուբենի առաջացման սկզբունքի եւ դանիելյան գրերի վերաբերյալ Ս. Մուրավյովի վարկածի միջեւ եղած կապի մասին: Այդ կապը ներկայանում է հետեւյալ կերպ. տառերը ստեղծելուց հետո Մաշտոցը վերցրել է դանիելյան նշանների աղյուսակը, լրացրել եւ ձեւափոխել այն իր եռանկյանը համապատասխան, համաձայնցրել հունականի հետ եւ հետո միայն տեղադրել մնացած տառերը: Ս. Մուրավյովը առաջարկում է հայոց այբուբենի կարգավորման հետեւյալ աղյուսակը. http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/678.jpg Այն տառերը, որոնք բացակայում են հունական այբուբենում (յուրահատուկները) տեղադրված են տառերի (կամ, որը նույնն է` սյուների) միջեւ, այնպես, որ նրանց հաջորդականությունը համապատասխանի աղյուսակի` մոտ հնչեղություն ունեցող տառերի հաջորդականությանը: Ահա թե ինչ է գրում Ս. Մուրավյովը այս առիթով. "Այբուբենային կարգի ստեղծման հիմք է ծառայում դանիելյան գրերի 24-վանդականի մատրիցան, որի տառերի տեղադրվում են մնացած 12 նոր տառերը. սկզբում ē եւ Խ ձայնավորները, հետո շփականները b, m, h, x (ե'ւ առաջինները, ե'ւ երկրորդները նույն հաջորդականությամբ, ինչ նրանց սկզբնական գրույթները` e, Ֆ եւ Թ, Յ , k, kh) եւ, վերջապես, աֆրիկատները (աղյուսակային դասավորություն)": Գեղեցիկի զգացողությունը չի լքում Մաշտոցին նաեւ այստեղ. ձախից հորիզոնականների եւ ուղղաձիգների հատման տեղերում տեղադրված է երեք տառ, իսկ մնացածները դասավորված են 3x3 քառակուսու մեջ: Ընդհանրապես, այստեղ եւս առկա են բազմաթիվ ներդաշնակ հարաբերություններ, որոնք մենք բաց ենք թողնում` շարադրանքը թվային արտահայտություններով չծանրաբեռնելու համար: Ձայնավոր Ը-ն, որպես յուրահատուկ, պետք է տեղադրվեր շարքերի միջեւ, սակայն այդ դեպքում Էլ ձայնավորը կգրավեր 8-րդ տեղը, ինչը չէր բավարարում Մաշտոցին` այն պետք է լինի մոգական 7-րդ տեղում եւ խորհրդանշի էությունը: Այդ պատճառով, հին աղյուսակի նշանին նա տալիս է նոր ձայնավոր` ը-ն, իսկ է ձայնավորի համար նշանը վերցնում իր եռանկյունից: Չնայած սկզբում Մաշտոցը հետեւում էր հունական տառերի դասավորությանը, սակայն յուրահատուկ տառերի առկայությունը թույլ տվեց նրան ստանալ հայկական այբուբենային կարգավորվածությունը: http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/789.jpg
-
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ Հայկական տառերը ուշադիր դիտելիս աչքի է զարնում նրանց նմանությունը եւ միաժամանակ յուրահատուկ տարբերությունը: Օրինակ, Ա, Մ եւ Ս տառերն ունեն ընդհանուր Ս նշանը, իսկ միմյանցից տարբերվում են առաջին երկուսում եղած գծիկներով: Նույն կերպ նմանվում եւ տարբերվում են Բ, Ը, Ր տառերը: Ամեն ոք, ով ծանոթանում է մեր այբուբենին, նկատում է այդ հանգամանքը: Ակնհայտ է, որ բերված տառերը կառուցված են երկու տարրերից` առաջին եռյակում ընդհանուր է Ս նշանը, իսկ երկրորդում` Ր-ն, եւ որպես երկրորդ տարր երկու դեպքում էլ հանդես է գալիս գծիկը: Առաջին տարրերը կանվանենք հիմնական, իսկ երկրորդը` երկրորդական տարրեր: Ուշադիր մարդու մոտ պետք է առաջանան հետեւյալ հարցերը` ինչո՞ւ են որոշ տառեր կառուցված նշված ձեւով, իսկ մյուսները` ոչ, ի՞նչ ձեւով են կառուցված այդ մյուսները, գոյություն ունի՞ արդյոք որեւէ կապ, օրինաչափություն բոլոր տառանշանների միջեւ: Եվ ընդհանրապես, հետեւե՞լ է արդյոք Մաշտոցը որեւէ սկզբունքի, բանաձեւի այբուբենը ստեղծելիս: Վերեւում մենք նշեցինք, որ պետք է գոյություն ունենա որեւէ սկզբունք, որը պարփակում է բոլոր տառերը մեկ ընդհանուր տրամաբանական համակարգի մեջ: Մնում է անցնել դրա ցուցադրմանը: Որպեսզի ընթերցողի համար հետաքրքիր լինի շարադրվող նյութի հետ հետագա ծանոթությունը, նա պետք է ժամանակավորապես ընդհատի ընթերցումը եւ փորձ անի, հնարավորության սահմաններում, ինքնուրույն մոտենալ իրողությանը: Դրա համար տանք կոնկրետ առաջադրանք` թող նա փորձի խմբավորել այբուբենի բոլոր տառերը ըստ հիմնական տարրերի եւ հաշվի դրանց քանակը: Ինչպես ցույց է տալիս մանրամասն քննությունը, Մեսրոպյան 36 տառերն էլ բաղկացած են երկու տիպի տարրերից` հիմնական եւ երկրորդական, այսինքն, ամբողջ այբուբենը կառուցված է մի սկզբունքով, որի մասին կխոսենք մի քիչ ուշ: Եվ այսպես, անցնենք տառերի խմբավորմանը ըստ հիմնական տարրերի: Ստացվում է հետեւյալ պատկերը` Ի (հիմնական տարրը I), Լ, Վ (հիմնական տարրը Լ), Ե, Կ, Ն (հիմնական տարրը Ն), Բ, Ը, Ր, մ (հիմնական տարրը Ր), Գ, Դ, Ղ, Պ (հիմնական տարրը Ղ), Ժ (հիմնական տարրը J), Ա, Մ, Ս (հիմնական տարրը U), Թ, Ռ, Ո (հիմնական տարրը Ո), t, Ք, Խ, Ի, Հ, Ճ, Ջ (հիմնական տարրը +), Զ, Ծ, Փ, Չ, Շ, Ց, Ձ, Ֆ (հիմնական տարրը Օ): Այստեղ պետք է շեշտել, որ մենք բերել ենք հայկական գրերի ամենահին ձեւը, որը նշված է հայտնի լեզվաբան Հր. Աճառյանի "Հայոց գրերը" աշխատությունում: Այս ձեւը հայտնի է "երկաթագիր" անվանմամբ: Պատկերավոր լինելու նպատակով հիմնական տարրերի խմբերը գրենք միմյանց տակ` ըստ նրանց քանակների աճման. http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/234.jpg Հինգերորդ խմբում (վերեւից հաշված) առկա են տարրեր, որոնք տարբերվում են մյուսներից, իսկ վեցերորդ խումբը կազմված է նույնական զույգերից: Այս խմբերի շեղումները հիմնական օրինաչափությունից պատահական չեն` դրանք ունեն իրենց բացատրությունը, որը մենք կբերենք, երբ կխոսենք այս բոլոր խմբերի հիմքում դրված խոր իմաստի մասին: Հաշվի առնելով երկրորդական տարրերը, մեր եռանկյունին կբերենք հետեւյալ տեսքի` http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/345.jpg Այստեղ ընթերցողի մոտ կարող է օրինական հարց ծագել: Եթե Մեսրոպ Մաշտոցը մտածված է վերցրել հիմնական տարրերի միջեւ քանակական այս հարաբերությունները (1:2:3:4:5:6:7:8), ապա ինչո՞ւ է կատարվել ձեւախախտում հինգերորդ եւ վեցերորդ խմբերում: Միանգամից նշենք, որ այս եռանկյունին կառուցելիս հաշվի է առնվել հարցի ոչ միայն մաթեմատիկական, այլեւ փիլիսոփայական կողմը (ինչի մասին ասվել է սկզբում): Ավելին, առաջ անցնելով, կարող ենք ասել, որ մաթեմատիկական եւ գրաֆիկական սկզբունքները կանխորոշվում են փիլիսոփայական սկզբունքով: Տրված եռանկյունու մեջ ամեն մի խումբ խորհրդանշում է անտիկ փիլիսոփայության որեւէ կատեգորիա, որն առաջին անգամ մտցրել է հանճարեղ Արիստոտելը: Հիշեցնենք, որ փիլիսոփայության մեջ կատեգորիա են անվանում հիմնական հասկացությունները, որոնք հնարավորություն են տալիս ավելի խոր ճանաչել շրջապատի աշխարհը: Մաշտոցի ժամանակ, ինչպես եւ Արիստոտելի ժամանակ, փիլիսոփայական կատեգորիա էին համարվում. տեղը, դիրքը, քանակը, տիրելը, որակը, հարաբերությունը, էությունը, ժամանակը հաշված վերեւից): Այս դեպքում պարզ է դառնում հինգերորդ եւ վեցերորդ խմբերում տարրերի տեղաբաշխումը` այն արտացոլում է համապատասխանաբար որակ եւ հարաբերություն կատեգորիաների յուրահատկությունները: Խոսելով "որակ" կատեգորիայի մասին, Արիստոտելը նշում է, որ "որակի հիմնական հատկություններից մեկն այն է, որ նա ունի իր հակառակը եւ եթե կողմերից մեկը որակ է, ապա նրա հակառակը նույնպես որակ է": Մեր դեպքում J տարրը Ղ տարրի հակառակն է: Առաջինից առաջացել է ժ տառը (թվային արժեքը հավասար է տասի): Նրանից են սկսում տասնյակները եւ նա հանդիսանում է տասական հաշվարկման համակարգի հիմքը: Հետեւաբար, որակի տվյալ սահմանման համաձայն, հիմնական Ղ տարրը նույնպես ունի որակի հատկություն: Ինչ վերաբերում է հարաբերության կատեգորիային, ապա այն դիտարկելիս հասկանալի է դառնում Ս եւ Ո զույգի իմաստը: Դրա բացատրությունը երեւում է նաեւ մաթեմատիկական տեսակետից. տեղադրելով տվյալ տողի համապատասխան տառերի թվային արժեքները ստանում ենք կարգի հարաբերություն (1,9) (200,600) (1000,2000) (միավորներ, հարյուրավորներ, հազարավորներ): Մեկ անգամ եւս ընդգծենք, որ տվյալ եռանկյունին առաջին հերթին ցույց է տալիս օգտագործված հիմնական տարրերի քանակական հարաբերությունները եւ ոչ մի կապ չունի տառերի խմբավորման հետ: Այբուբենի խմբավորման մասին կխոսվի առանձին: Երկրորդական տարրերը հինգն են` http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/123-1.jpg, որոնք խորհրդանշում են փիլիսոփայական տարրերը` հողը, ջուրը, օդը, կրակը եւ եթերը: Առաջին չորս գծիկը վերցրած է http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/234-1.jpgհնագույն գաղափարագրից (հիերոգլիֆ), որը նշանակում է Տիեզերական ծառ` հնագույն տիեզերաշինական մոդել, ըստ որի Տիեզերքը բաղկացած է երեք շերտից` օդի, հողի, եւ ջրի, որոնք պահվում են հրե սյունով: Այս Տիեզերաշինական հայեցակետն իր արմատներով հասնում է մինչեւ հնագույն, նախնադարյան մշակույթ: Այն ձեւավորվել է թե' կրոնական ուսմունքներում, եւ թե' փիլիսոփայության մեջ: Օրինակ, Աստվածաշնչում Տիեզերքը պատկերվում է երեք մասից բաղկացած: "Ելք" գրքում (գլ. 20, էջ 4) ասվում է` "երկնքի մասին, որ վերեւում է, երկրի` որ ներքեւում է, ջրի` որ հողից ներքեւ է": Անտիկ փիլիսոփայության մեջ նախատարրեր էին համարվում հողը, ջուրը, օդը, կրակը: Ավելի ուշ ավելացվեց հինգերորդ նախատարրը` եթերը: Եթերը համարվում էր առաջնային տարր: Ըստ Արիստոտելի, "հող, ջուր, օդ, կրակ" տարրերը կարող են ստացվել մեկը մյուսից, բայց բերված հաջորդականությունը վերափոխությունների ամենակարճ ճանապարհն էր համարվում: Հետաքրքիր է, որ Դանիելյան գրերի ենթադրյալ աղյուսակում տողերը համապատասխանում են այս հաջորդականությանը: Իսկ մատենադարանի ձեռագրերից մեկում, ինչպես նշում է Պ. Պողոսյանը, Հայոց այբուբենի չորս սյունակները, սկսած ձախից, անվանում են "կրակային", "օդային", "ջրային" եւ "հողային", այսինքն` հակառակ հաջորդականությամբ: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ նախատարրերի հաջորդականությունը ժամացույցի սլաքի ուղղությամբ 9Օ աստիճանով շրջելիս, այն փոխվում է հակառակի: Այս փաստերը ոչ միայն խոսում են հօգուտ հեղինակի առաջադրած տեսության եւ Ս. Մուրավյովի առաջին վարկածի, այլեւ վկայում են այն մասին, որ դրանց միջեւ գոյություն ունի օրգանական կապ: Այս կապը երեւակվում է այբուբենի կարգավորվածությունը դիտարկելիս, եւ կցուցադրվի այդ հարցի անմիջական քննարկման ընթացքում: Հինգերորդ տարրի նշանը վերցրած է http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/345-1.jpgհայկական գաղափարագրից, որն, ըստ Հր. Աճառյանի, նշանակում է "նշխար": Տառերում այն ընդունում է տարբեր դիրքեր, ինչը հաստատում է նրա անվանումը ("եթեր"-ը հունարեն նշանակում է "հավերժ վազող"): Այս հինգ տարրերից առաջնային է համարվում եթերը: Որոշ տառերում, ավելի ստույգ` յոթ տառերում, "կրակ" երկրորդական տարրը միաձուլվում է հիմնականի հետ, եւ երկուսում չի միաձուլվում (Ս, Փ): (Լ, Ի) տառերում "հող" տարրը միաձուլվել է հիմնականի հետ: Ընդգծենք, որ Մեսրոպյան այբուբենի կառուցման սկզբունքն այն է, որ տառանշանները բաղկացած են երկու տեսակի տարրերից: Ընդ որում, տառերը կազմված են. 1) այդ տարրերի հասարակ միակցմամբ (մեր եռանկյունու առաջին վեց խմբերում), 2) այնպիսի միակցմամբ, երբ տարրերից մեկը կամ երկուսն էլ շրջված են պ տտման առանցքի շուրջ, 3) վերջին երկու խմբերում որոշ հիմնական տարրեր մի թեթեւ հատած են: Տարրերի միակցման այս բոլոր ձեւերն էլ կապված են փիլիսոփայական բարդ աշխարհայացքի հետ, որը մենք այստեղ չենք բերում, որպեսզի չդժվարացնենք շարադրվող նյութի ընկալումը: Սակայն դա չի խանգարի ընթերցողներին հասկանալ առաջարկվող սկզբունքը: Այսպիսով, առաջադրվող սկզբունքը պետք է որ արդեն պարզ լինի: Առաջին վեց խմբերում տառերը կազմված են հասարակ միակցմամբ եւ այստեղ բարդություններ չկան, բացի Ա եւ Թ տառերի կառուցվածքից: Առաջինում երկրորդական տարրը թեք է, իսկ երկրորդում` ոլորված, ընդ որում այնպես, որ. 1) երկրորդական եւ հիմնական տարրերի հպման կետը մնա անփոփոխ, 2) երկրորդական տարրի ազատ ծայրի ուղղությունը մնա անփոփոխ եւ 3) պահպանվեն երկարությունները. http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/456.jpg Այժմ անցնենք յոթերորդ խմբին, որը խորհրդանշում է էություն կատեգորիան: Այս խմբում, ինչպես տեսնում ենք, կա յոթ տառ: Է տառը այբուբենում յոթերորդն է, եւ նրա թվային արժեքը հավասար է յոթի: Այս թիվը հնում համարվում էր կախարդական` այն իրենից ներկայացնում էր ողջ կենդանի եւ անկենդան էությունը: Ք (քրիսմա) տառը Քրիստոսի նշանն է եւ այդ պատճառով Մաշտոցը նրանով է ավարտում այբուբենը: Խ տառը ձեւավորվում է Ք տառը ժամացույցի սլաքի ուղղությամբ 9Օ աստիճանով պտտելով եւ օղակը բացելով (ինչը նշել է Ս.Մուրավյովը): Ընդհանրապես այս խմբի տառերից չորսն առաջացել են պտույտների միջոցով, ընդ որում պտույտների գումարը հավասար է զրոյի. http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/567.jpg Ամենաբարդ տառն այստեղ Ջ-ն է: Այն ստացվում է, երբ տառը ժամացույցի սլաքին հակառակ պտտում ենք 135 -ով եւ եռանկյունին փոխարինում շեղանկյունով: Հետո այս նշաններին միակցվել է "եթեր" տարրը: Այսպիսով տառում երկու երկրորդական տարր կա. "ջուր" եւ "եթեր", բայց քանի որ "եթերը" համարվում է առաջնային, ապա այն, թվում է, թե ծածկում է մյուս տարրը եւ պատկանում "եթեր"-ի խմբին: ՈՒթերորդ խմբի Ձ, Չ, Շ տառերում երկրորդական տարրերը թեթեւակի շրջված են, իսկ Ց տառում վերեւից ավելացրած է փոքր շրջանակ, որի ավելացման պատճառը հասկանալի չէ: Հնարավոր է, դա որոշակի հատուցում է այդ տառերի հատած լինելու համար (եւ Յ տառում նույնպես): Շ տառում օգտագործված է երկու "եթերի" տարր: Ինչո՞ւ: Որովհետեւ, ըստ հին փիլիսոփաների, բնության մեջ ամեն բան ստեղծված է համաձայն ներդաշնակության օրինաչափությունների: Բոլոր հարաբերակցությունները պետք է լինեն ներդաշնակ եւ համապատասխանեն որոշակի առնչությունների: Հիմնական տարրերի քանակների միջեւ գոյություն ունեցող ներդաշնակությունը մենք արդեն ցույց ենք տվել: Այժմ տեսնենք, թե ինչպիսի առնչություններ կան երկրորդական տարրերի միջեւ` նախօրոք լսելով Պղատոնի խոսքերն այդ մասին: Համաձայն Պղատոնի, Արարիչը նախատարրերի միջեւ կարգել է ճշգրիտ հարաբերակցություններ, որպեսզի "օդը հարաբերի ջրին, ինչպես կրակը` օդին" եւ "ջուրը հարաբերի հողին, ինչպես օդը` ջրին": Այսպես են ստեղծվել Տիեզերքի մարմինը եւ հոգին: Մարդն, ինչպես ողջ կենդանի աշխարհը, եւ նրա հոգին ստեղծվել են Տիեզերքի մարմնի եւ նրա հոգու նմանությամբ եւ, հետեւաբար, ունեն նույն գեղեցիկ հարաբերությունները իրենց մասերի միջեւ, ինչպես նրանց նախապատկերը: Մեր դեպքում Պղատոնյան հարաբերակցությունները ստուգելու համար խմբավորենք տառերը ըստ փիլիսոփայական տարրերի: "Օդ, ջուր, հող, կրակ, եթեր" տարրերի համար ստացվում է հետեւյալ հաջորդականությունը. 2, 4, 8, 9, 14: Երկրորդ առնչությունը կգրվի 4:8=2:4, այսինքն` ճիշտ է: Առաջին առնչությունը, թվում է ճիշտ չի ստացվում: Սակայն ուշադրություն դարձնենք, որ "կրակի" 9-ը տարրերից երկուսը երեւացող են, իսկ յոթը` միաձուլված, չերեւացող: Սա պատահական չէ: Կրակի յոթ չերեւացող տարրերի հարաբերությունը տասնչորս "չերեւացող" տարրերին (եթերներին) նույն արժեքն ունի, ինչ երկրորդ հարաբերությունը: Այս փաստը հանգեցնում է այն մտքին, որ Մաշտոցը` ունենալով հինգ երկրորդական տարր, պետք է եթերի տարրը կապեր մնացած չորսի հետ նույն հարաբերակցությամբ: Այսինքն` նա ավելացրեց երրորդ հարաբերությունը ("եթեր"-ի համար). "կրակ"-ի չերեւացող տարրերի հարաբերությունը "եթերայիններին" հավասար է մեկ երեւացողի հարաբերությանը "օդայիններին"` 7:14=1:2: Այս դեպքում "կրակ"-ի մնացած երեւացող մեկ տարրը զբաղեցնում է առաջին հարաբերակցության ազատ տեղը` 2:4=1:2: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ թե' հիմնական եւ թե' երկրորդական տարրերի քանակները պատահական չեն, այլ հաշված են մաթեմատիկական խստությամբ եւ փիլիսոփայական խոր իմաստ են պարունակում, իսկ նրանցից կազմած ամբողջությունը` այբուբենը, համապատասխանում է հին մարդկանց բարդ աշխարհայացքին:
-
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԽԱԼԸ Հայոց այբուբենի հիմնահարցով զբաղվել են շատ հայագետներ: Բազմաթիվ ուսումնասիրողներ մինչեւ վերջերս համարում էին, որ Մաշտոցը ոչ թե ստեղծել է հայոց այբուբենը, այլ ձեւափոխել հունականը (հնարավոր է եւ սիրիականը), ինչի մասին, կարծես թե եզրափակելով այս տեսակետը, ասում է այժմ հանգուցյալ ակադեմիկոս Է.Աղայանը իր "Մեսրոպ Մաշտոց" գրքում. "Համարյա բոլոր հայագետներին, որոնք երբեւէ զբաղվել են մեսրոպյան այբուբենի ստեղծման հիմնահարցով, հետաքրքրել է այն հարցը, թե որ այբուբենի տառերի ձեւափոխման միջոցով է կառուցել Մաշտոցն իր տառերը": Մեր կարծիքով, հենց այստեղ է թաքնված այն սխալը, որը` վերափոխվելով դոգմայի, թույլ չի տվել ուսումնասիրողներին մոտենալ ճշմարտությանը: Հանուն արդարության պետք է ասել, որ Է.Աղայանի հիշյալ գրքում ճիշտ է ասված, թե "մեսրոպյան այբուբենի տառերի գծագրական ձեւերը որոշակի համակարգ են ներկայացնում, իսկ այդ համակարգն էլ` գծագրական որոշակի սկզբունքներ", չնայած հետո, անհասկանալի պատճառով, պնդում է "ըստ որում այդ սկզբունքներից առավել ընդհանուր բնույթ ունեցողները գտնում ենք հենց Ա տառի ձեւում": Բերված պնդումը մեծ կասկած է առաջացնում: Պարզ չէ, թե ինչպե՞ս է հնարավոր` ձեւափոխելով որեւէ այբուբենի տառերը, ստանալ նոր, յուրահատուկ այբուբեն (այստեղ նկատի ունենք տառերի գրաֆիկան) եւ որը միաժամանակ իրենից ներկայացնի որոշակի գրաֆիկական սկզբունքներ արտացոլող համակարգ: Կարծում ենք, ուսումնասիրողներին մոլորության մեջ է գցել հայոց եւ հունական այբուբենների որոշ համարժեք տառերի աննշան նմանությունը: Իսկ այն, որ հայոց տառանշանները որոշակի գրաֆիկական սկզբունքներ արտացոլող համակարգ են ներկայացնում, ապա դա համապատասխանում է իրականությանը, եւ տվյալ աշխատանքը նպատակ ունի ցույց տալ հեղինակի կողմից բացահայտված տառակառուցման սկզբունքները: Դրանք ենթարկվում են որոշակի խիստ օրինաչափությունների, որոնց պատահականությունը բացառված է, եւ, հետեւաբար, այն պետք է համապատասխանի Մաշտոցի ստեղծագործական մտայնությանը: Ընդ որում այդ սկզբունքները եւ օրինաչափությունները ոչ միայն գրաֆիկական են, այլ նաեւ` փիլիսոփայական: Նախօրոք կարող ենք ասել, որ գրաֆիկական սկզբունքները կանխորոշված են փիլիսոփայական սկզբունքներով: Մինչեւ տվյալ սկզբունքի շարադրմանն անցնելը հիշեցնենք մի վարկածի մասին, որն առիթ հանդիսացավ այդ սկզբունքի բացահայտման համար: "Литературная Армения" ամսագրի 1985թ. երկրորդ համարում տպագրվեց Մոսկվացի լեզվաբան Ս. Մուրավյովի "Մեսրոպ Մաշտոցի գաղտնիքը" աշխատանքը, որտեղ բերվում են հայոց այբուբենի տառերի մի մասին վերաբերող` նրա կողմից հայտնաբերված օրինաչափությունները: Դա հենց այն մասն է, որն ընդգրկում է միայն հունական այբուբենում իրենց համարժեքն ունեցող տառերը (հայտնի է, որ այդ տառերի եւ նրանց հունական համարժեքների դասավորությունը համընկնում են): Դա հնարավորություն տվեց Ս. Մուրավյովին առաջարկել "դանիելյան գրերի" ենթադրյալ աղյուսակը: Մեսրոպյան այբուբենի ավելացած տառերը նա դուրս է բերում այդ աղյուսակի նշաններից փոփոխությունների եւ ձեւափոխությունների միջոցով` ակամա դառնալով "ձեւափոխությունների տեսության" կողմնակից: Փաստորեն, Ս. Մուրավյովը առաջարկեց երկու վարկած` դանիելյան եւ մեսրոպյան գրերի մասին, ընդ որում, դանիելյան գրերի ենթադրյալ աղյուսակը նրան թվաց այնքան արհեստական, որ նա որոշեց, թե այն կարող է գաղտնագիր լինել: Ս. Մուրավյովի քննադատները համարում են, որ նրա դատողությունները մտացածին են, քանի որ պատմագրության մեջ դանիելյան գրերի մասին ոչ մի հետք չի մնացել: Մտացածին լինելու վերաբերյալ կարելի է ասել, որ Ս. Մուրավյովն այդ նշանները օդից չի վերցրել, այլ դուրս է բերել մեր այբուբենից, ընդ որում ոչ կամայական ձեւով, այլ այն տառերից, որոնք ունեն հունական համարժեք եւ ենթարկվում են որոշակի օրինաչափությունների: Մենք չենք կարող այս փաստի հետ հաշվի չնստել:
-
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Հայոց այբուբենի ստեղծման մասին պատմում են մեզ, նախ եւ առաջ, Մաշտոցի սիրված աշակերտներից Կորյունը` իր "Վարք Մաշտոցի" գրքում, եւ Մովսես Խորենացին` իր "Հայոց պատմություն" գրքում: Մյուս պատմիչներն օգտվել են նրանց կողմից բերված տեղեկություններից: Նրանցից մենք իմանում ենք, որ Մաշտոցը ծնվել է Տարոն աշխարհի Հացեկաց գյուղում` Վարդան անունով բարեհամբավ եւ առաքինի մարդու ընտանիքում: Մանուկ հասակում սովորել է հունարենը: Հետագայում` գալով հայոց Արշակունիների արքունիք, գործի է անցնում որպես գրագիր եւ թագավորական հրամանների կատարածու: "Մաշտոց" անունը հնագույն ձեւով հիշատակվում է որպես "Մաժդոց": Հայտնի պատմաբան Ղ. Ալիշանը այն բխեցնում է "Մազդ" արմատից, որն, ըստ նրա, պետք է ունենար "սուրբ" իմաստը: "Մաժդ", "Մազդ" արմատը կարելի է նկատել "Արամազդ" եւ "Մաժան" (Մաժ(դ)ան-ը դ-ի հետագա զեղչմամբ) անուններում: Խորենացու մոտ վերջինս հիշատակվում է որպես բարձրագույն քրմի անուն: Մեր կարծիքով ճիշտ է Ա. Մարտիրոսյանի ենթադրությունն այն մասին, որ "Մաշտոց" անունը կապված է հեթանոսական-քրմական ժամանակաշրջանի նրա տոհմանունի հետ: Հայտնի է, որ հայերի կողմից քրիստոնեությունն ընդունելուց հետո, քրմերի զավակները ծառայության տրվեցին քրիստոնեական եկեղեցիներում: Ալբիանների նշանավոր տոհմն ուներ քրմական ծագում (հայկական եկեղեցական դինաստիա): Նույն ծագումը կարող էր ունենալ Վարդանի տոհմը, իսկ "Մաշտոց" անվանումը, համապատասխանաբար, կարող էր լինել տոհմի հին անվան հիշատակը: Անվիճելի է, որ Մաշտոցի տոհմը պատկանում էր բարձր դասին, որի վկայությունն են նրա կրթությունն ու գործունեությունն արքունիքում: Կորյունը գրում է. "Նա տեղյակ ու հմուտ էր աշխարհական կարգերին, իր զինվորական արվեստով սիրելի էր դարձել իր զորականներին": Այսպես է սկսվում նրա հիմնական գործունեությունը, այսպես է նա մտել եկեղեցու պատմություն որպես երկրորդ լուսավորիչ: Նրա լուսավորչական գործունեության, իսկ հետագայում էլ այբուբենի ստեղծման շարժառիթները հասկանալու համար պետք է պատկերացնել այն իրավիճակը, որում հայտնվել էր Հայաստանը իր պատմության այդ շրջանում, եւ նրա ներսում ու նրա շուրջ տիրող մթնոլորտը: Հայաստանը գտնվում էր երկու հզոր տերությունների` Արեւելահռոմեական կայսրության եւ Պարսկաստանի միջեւ: III դարում Պարսկաստանում Արշակունիների փոխարեն իշխանության եկավ Սասանյանների դինաստիան, որը մտադրություն ուներ կատարել կրոնական վերափոխում: Շապուհ I-ի օրոք Պարսկաստանում պետական կրոն է դառնում զրադաշտությունը: Պարսկաստանը միտք ուներ այդ կրոնը պարտադրել Հայաստանին, թեկուզ եւ բռնի ուժով: Որպես պատասխան քայլ 3Օ1 թ. Հայոց Տրդատ թագավորը քրիստոնեություն ընդունեց: Այդ առիթով, Մարտիրոսյանը դիպուկ նկատում է. "Հայաստանի քրիստոնեացումը III դարի վերջում - IV-ի սկզբում պատասխան էր Պարսկաստանում կատարված կրոնական վերափոխման: Թե' Պարսկաստանում, եւ թե' Հայաստանում այդ կրոնները մտցվել են թագավորական հատուկ հրամանով, որպես քաղաքական կամքի դրսեւորում: Առաջին դեպքում կրոնը քարոզում էր բռնություն, իսկ երկրորդ դեպքում` պաշտպանություն: 387թ. Բյուզանդիան եւ Պարսկաստանը միմյանց մեջ են բաժանում Հայաստանը: Հայ ժողովուրդը չի ուզում հաշտվել իր այդ վիճակի հետ: Հայոց Արշակունիների դինաստիան ձգտում էր վերականգնել իր թագավորության ամբողջականությունը: Նրա միակ դաշնակիցն այդ գործում Հայոց եկեղեցին էր, քանի որ նախարարները զբաղված էին իրար դեմ մղվող պառակտիչ պատերազմներով: Այսպիսով, եկեղեցին այն հաշտարար ուժն էր, որ` կանգնելով միմյանց դեմ պայքարող նախարարների միջեւ, կարող էր ոտքի հանել ժողովրդին: Այս պահին է ծնվում քրիստոնեությունն ազգայնացնելու գաղափարը: Չէ՞ որ քրիստոնեությունը` Միջագետքից Հայաստան մուտք գործելով, հելլենիզմի պայմաններում քարոզվում էր օտար լեզվով եւ այդ պատճառով հասկանալի չէր ժողովրդին: Առաջացավ հայոց լեզվով ազգային-քրիստոնեական գրականություն ստեղծելու անհրաժեշտություն: Եթե մի ամբողջ դար քրիստոնեության ընդունումից հետո եկեղեցին, համաձայն իր աշխարհաքաղաքական ուղղվածության, ազգային գրերի կարիքը չուներ, ապա այժմ, երկրի բաժանումից հետո, ամեն ինչ փոխվում էր` եկեղեցին ձգտում էր ազգայնացվել, որպեսզի դառնա հասարակությունը միավորող միջուկ: Հենց այս ժամանակ է առաջանում ազգային գրերի անհրաժեշտությունը: Այսպիսով, Հայաստանի քաղաքական վիճակն է ստիպում Մաշտոցին թողնել ծառայությունն արքունիքում եւ դառնալ անապատական (отшельник): Նա զրադաշտության դեմ ուղղված ստեղծագործություններ է պատվիրում ժամանակի ամենահայտնի մարդկանցից մեկին` Թեոդորոս Մոմսուեթացուն: Միաժամանակ նա ուղեւորվում է Գողթն գավառ, որը գտնվում էր Պարսկաստանի սահմանների անմիջական հարեւանությամբ եւ, հետեւաբար, պարսկական առավել ուժեղ ազդեցության տակ էր: Այս առիթով Ա. Մարտիրոսյանն իր գրքում հանգում է հետեւյալ մտքին. "Մաշտոցը թողնում է արքունիքը ոչ թե հիասթափության պատճառով, այլ որոշակի մտադրությամբ, այն է. պայքար կազմակերպել պարսկական ազդեցության եւ զրադաշտության ուժեղացման դեմ Հայաստանի այն մասում, որն անցել էր Պարսից տիրապետության տակ" եւ եզրակացնում. "այսպիսով, չնայած իր քարոզչական գործունեությունը սկսեց քրիստոնեության տարածման նպատակով, սակայն նաեւ զրադաշտության դեմ պայքարելու ակնհայտ մտադրությամբ` քրիստոնեությունն արդեն արմատավորվել էր Հայաստանում եւ մի ամբողջ դար գոյություն ուներ որպես պետական կրոն, այնպես որ այն քարոզելու առանձնապես մեծ անհրաժեշտություն չկար, եթե չլիներ այդ հարցը: Քրիստոնեությանը պետք էր տալ հատուկ ուղղվածություն` գրգռելով զրադաշտության դեմ, մի ուսմունքի, որի կրողը թշնամական պարսկական պետությունն էր: Կրոնական ուսմունքը վերածվում էր զենքի": Մաշտոցը տեսնում էր, որ քարոզչական գործունեությանն ուղղված իր մեծագույն ջանքերը շոշափելի արդյունքներ չեն բերում, եւ, հետեւաբար, անհրաժեշտ էր գտնել պայքարի նոր` լրացուցիչ միջոց: Որպես այդպիսին կարող էր հանդես գալ ազգային գրականությունը: Ըստ Կորյունի, Գողթնում տարած իր գործունեությունից հետո Մաշտոցը "մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն աշխարհի (հայոց - Ս.Բ.) ժողովրդին մխիթարելու մասին, ուստի եւ ավելացրեց մշտամռունչ աղոթքն ու բազկատարած պաղատանք առ Աստված եւ անդադար արտասուքը, մտաբերելով առաքյալի խոսքը. եւ ասում էր հոգալով. "Տրտմություն է ինձ համար, եւ անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների եւ ազգակիցների համար": Եվ այսպես` պաշարված տխուր հոգսերով, կարծես թե մտորումների ցանցով պարուրված, նա ընկել էր դժվարագույն, օրհասական դրությունից ելք գտնելու մասին մտածմունքների հորձանուտը: Երեւի թե, այս պահին նրա մոտ առաջացավ ազգային այբուբենի ստեղծման մասին փրկարար միտքը: Նա կիսեց այդ մտորումները Սահակ Պարթեւի հետ, որը բարեմաղթեց դրանք եւ օգնելու պատրաստակամություն հայտնեց: Որոշվեց հրավիրել եկեղեցական ժողով, բարձրագույն հոգեւորականության համաձայնությունը ստանալու նպատակով: Կորյունը վկայում է. "Շատ հարցուփորձով ու որոնումով պարապեցին եւ շատ նեղություններ կրեցին. հետո եւ իրենց առաջուց ուզած բանի մասին իմաց տվեց Հայոց թագավորին, որի անունը Վռամշապուհ էր կոչվում": Թագավորը, որը գտնվում էր երկրի սահմաններից դուրս, վերադառնալով` Մաշտոցին, Սահակին եւ մյուս հոգեւոր հայրերին գտավ այբուբենի ստեղծման հոգսերով տարված: Այստեղ թագավորը պատմեց, որ Միջագետքում գտնվելու ժամանակ հոգեւորական Աբելից իմացել է սիրիական եպիսկոպոս Դանիելի մոտ պահվող գրերի մասին, որոնք Դանիելը գտել է պատահականորեն, եւ իբր թե դրանք հայկական հին, մոռացված գրեր են: Իմանալով այս մասին, ժողովը խնդրեց թագավորին սուրհանդակ ուղարկել այդ գրերը բերելու համար: Այդպես էլ արվեց: Թագավորը, Մեսրոպը եւ Սահակը` ստանալով ցանկալի գրերը, շատ ուրախացան: Բոլոր գավառներից մանուկներ հավաքեցին գրերը սովորեցնելու համար: Սովորեցնելուց հետո թագավորը հրամայեց, նրանք գնան եւ բոլոր գավառներում սովորեցնեն այդ գրերը: Կորյունը պատմում է. "...եւ մոտ երկու տարի իր ուսուցչությունն արեց ու նույն նշանագրերով տարավ: Իսկ երբ հասկացան, որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն լեզվի սիղոբաներ-կապերն ամբողջությամբ արտահայտելու համար,... ապա դարձյալ երկրորդ անգամ նույն հոգսի մեջ ընկան...": Դրա պատճառով գրերն այլեւս չօգտագործվեցին: Այսպիսին է, այսպես կոչված, Դանիելյան գրերի պատմությունը, որը, ցավոք սրտի, տեղ չի գտել պատմագրության մեջ, եւ այդ պատճառով գիտնականների շրջանում մինչեւ այժմ էլ բազմաթիվ ավելորդ վիճահարույց հարցեր են քննարկվում: Առաջին` ինչ իմաստ պետք է տալ "գտավ" արտահայտությանը: Նա գրերը գտավ հին մատյաններում, թե՞ ինքը ստեղծեց: Երկրորդ` եթե նա դրանք գտավ մատյաններում, ապա արդյո՞ք դրանք հին հայկական, մոռացված գրեր էին, թե՞ դրանք արամեական գրեր էին, որոնց նա սխալմամբ հայկականի տեղ դրեց (սիրիական լեզվում "արամեական" եւ "հայկական" խոսքերը համարյա թե նույն ձեւով են գրվում): Հր. Աճառյանը գտնում է, որ դրանք կարող էին լինել հայկական հին գրեր, որոնք IV-V դարերում արդեն չէին գործածվում: Այս բոլորը ենթադրություններ են, որոնք չեն պարզում իրական պատկերը: Չպարզվեց այն նաեւ Ս. Մուրավյովի կողմից առաջադրված այն վարկածից հետո, որը մենք դեռ կբերենք ստորեւ: Թողնենք Դանիելյան գրերը, որոնց մասին մենք դեռ կխոսենք եւ հետեւենք Մաշտոցի հետագա քայլերին: Մովսես Խորենացին պատմում է. "Սրանից հետո ինքը` Մեսրոպը, աշակերտներով իջնում է Միջագետք նույն Դանիելի մոտ, եւ նախկինից ավելի բան չգտնելով` անցնում է Եդեսիա": Գտնվելով մշակութային կենտրոններից մեկում` Եդեսիայում, այցելում է տեղի գրադարանը, որտեղ, հավանաբար, գրերի եւ նրանց կառուցման սկզբունքների մասին հին աղբյուրներ կային (այս միտքը թվում է համոզիչ, քանի որ ընթերցողների դատին ներկայացվող սկզբունքում պարունակվում է գրերի մասին գոյություն ունեցող հնագույն հայեցակետը): Անհրաժեշտ սկզբունքը եւ կառուցման գրաֆիկան որոշ ժամանակ փնտրելուց հետո Մաշտոցը վերջապես հասնում է իր նպատակին` ստեղծում է հայոց այբուբենը: Նա ոչ միայն հետեւեց այբուբենների կառուցման հնագույն, գաղտնի սկզբունքներին, այլեւ կատարելագործեց դրանք: Արդյունքում ստեղծվեց թե' գրաֆիկայի եւ թե' հնչունաբանության տեսակետից յուրահատուկ եւ կատարյալ այբուբեն, ինչը ընդունվում է բազմաթիվ հայտնի գիտնականների կողմից: Նույնիսկ ժամանակը չկարողացավ շոշափելի ազդեցություն թողնել նրա վրա: Խորենացին իր "Հայոց պատմության" մեջ այսպես է նկարագրում Մաշտոցի կողմից այբուբենի ստեղծման բուն գործողությունը. "Եվ տեսնում է ո'չ երազ քնի մեջ, ո'չ տեսիլք արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երեւում է աջ ձեռքի թաթ` քարի վրա": Այստեղ բերված է Մաշտոցի պայծառատեսության պահի զարմանալի նկարագիրը (հայտնի է, որ պայծառատեսությունը աջակցում է ստեղծագործական հայտնագործության, որը կատարվում է ուղեղի ամենաբարձր լարման պահին): Դա նման է գիտության պատմության մեջ հայտնի դեպքերին: Համեմատելու համար վառ օրինակ է հանդիսանում էլեմենտների պարբերական համակարգի Մենդելեեւի հայտնագործությունը: Այս օրինակից մեզ պարզ է դառնում Խորենացու մոտ "աման" բառի իմաստը` դա համակարգ է, որի մեջ հավաքված են մեսրոպյան այբուբենի բոլոր տառերը: Այս կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել մի կարեւոր միտք. եթե Մաշտոցը հայտնագործություն է արել (իսկ դա ոչ ոք չի կասկածում), եւ իր առջեւ երեւաց այբուբենի ամբողջ աղյուսակը` տառերով, ապա անհրաժեշտ է բոլոր տառանշանները տրամաբանական համակարգում կապող սկզբունքի գոյություն: Չէ՞ որ անկապ նշանների հավաքածու, առաջին` անհնար է բացահայտել, իսկ երկրորդ` երկար որոնում չի պահանջում: Եվս մեկ հանգամանք: Որքան էլ անձնական, սուբյեկտիվ լինի այդ սկզբունքը, այն պետք է համապատասխանի հնագույն այբուբենների կառուցման սկզբունքներին, եւ, հետեւաբար, արտացոլի ընդհանրապես գրի, եւ մասնավորապես այբուբենների օբյեկտիվ էվոլյուցիան: Հենց դա հաշվի չեն առել որոշ հետազոտողներ, երբ պնդում էին, թե Մաշտոցի գլխավոր վաստակն այն է, որ նա բացահայտեց հայոց լեզվի բոլոր հնչյունները, իսկ գրաֆիկան, նշանները, նշանակություն չունեն: Իսկ Ա. Մարտիրոսյանը նույնիսկ մի դեպք է բերում, երբ հոլանդացի գիտնական Գրոտը մի ինն տարեկան աղջկա առաջարկել է նոր գիր հնարել, եւ նա դա արել է երեք րոպեի ընթացքում: Պարզ է, որ այս դեպքում եղել է պատահական նշանների հավաքածու: Այս խնդիրը շատերը կարող են լուծել ավելի արագ: Եթե լեզվաբանների տեսակետից այդպիսի պնդումը ճիշտ է, ապա գրավոր մշակույթի պատմության տեսակետից այն սխալ է: Այսպիսով, ըստ Կորյունի, Մաշտոցը Եդեսիայում ստեղծեց հայոց այբուբենը, կարգավորեց եւ անվանումներ տվեց տառերին: Ավարտելով իր առաքելությունն Եդեսիայում, նա ուղեւորվեց սիրիական մեկ այլ քաղաք` Սամոսատ, ուր մինչ այդ ուղարկել էր իր աշակերտների մի մասին` հունարեն սովորելու նպատակով: Այդ ուղեւորության մասին Կորյունը պատմում է. "Եվ ապա իջան Սամոսատ քաղաք, ուր մեծապատիվ կերպով մեծարվեց եպիսկոպոսից եւ եկեղեցուց: Եվ հենց այնտեղ, նույն քաղաքում գտան հելլենական դպրության մի գրագիր, Հռոպանոց անունով, որի ձեռով նշանագրերի բոլոր զանազանությունները` բարակ ու հաստ, կարճ ու երկար, առանձին ու կրկնավորը ամբողջապես հորինելուց ու վերջացնելուց հետո` ձեռնարկեց թարգմանություն անելու երկու մարդու, իր աշակերտների հետ... Եվ սկսեց թարգմանել [սուրբ] գիրքը` նախ Սողոմոնի առակներից, որ սկզբում հենց հանձնարարում է ծանոթ լինել իմաստության": Այդ պատմությունից պարզ է դառնում Սամոսատ մեկնելու նպատակը` նորաստեղծ տառերին անհրաժեշտ էր տալ գեղեցիկ տեսք գեղագրության բոլոր օրենքներին համաձայն: Այսպիսով, նորաստեղծ տառերով գրված անդրանիկ նախադասությունն եղավ առակների գրքի առաջին նախադասությունը. "Ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը": Ավարտելով իր գործունեությունը Սամոսատում, Մաշտոցն իր աշակերտների հետ բռնում է տունդարձի ճանապարհը: Նրա վերադարձը հայրենիքում առաջացրեց մեծագույն ուրախություն ու ոգեւորություն: Համաձայն Կորյունի, երբ թագավորին ու կաթողիկոսին լուր հասավ, որ Մաշտոցը վերադառնում է հայրենիք` իր հետ բերելով նոր գրերը, մայրաքաղաք Վաղարշապատում մեծ հանդիսավորությամբ նշվեց այդ ուրախալի իրողությունը: Վերադառնալուց անմիջապես հետո Մաշտոցը բուռն գործունեություն ծավալեց: Հիմնադրվեցին հայերեն լեզվով դասավանդող դպրոցներ, ուր ընդունեցին Հայաստանի տարբեր գավառներից եկած երիտասարդների: Մաշտոցը եւ Սահակ Մեծը թարգմանչական գործունեություն սկսեցին, ինչը պահանջում էր վիթխարի ջանքեր, քանի որ թարգմանում էին աստվածաբանության ու փիլիսոփայության հիմնարար գրքերը: Դրան զուգահեռ Մաշտոցը շարունակում է իր քարոզչական գործը երկրի տարբեր գավառներում: Եվ այսպես մինչեւ իր կյանքի վերջը Մաշտոցը մեծագույն կորովով շարունակում է իր գործունեությունը երեք ուղղություններով: Այսպիսին է հայոց այբուբենի ստեղծման համառոտ պատմությունը:
-
ԳՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ Մարդկության զարգացման պատմության մեջ գրերը խաղացել են չափազանց մեծ դեր: Նրանք իրենցից ներկայացնում են մի հզոր շարժիչ ուժ գիտության եւ մշակույթի զարգացման գործում: Գրերի շնորհիվ է, որ հնարավորություն ունենք օգտագործելու գիտելիքների այն մեծ պաշարը, որը մարդկությունը կուտակել է իր գործունեության բոլոր ոլորտներում: Գիրն ի հայտ է եկել մարդկության զարգացման որոշակի փուլում եւ ունի մի քանի հազար տարվա պատմություն: Հեռավոր տարածությունների վրա հաղորդակցվելու, գիտելիքները պահպանելու եւ հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունն էր, որ կյանքի կոչեց գիրը: Ձայնային լեզվի նկատմամբ այն լրացուցիչ հաղորդակցման միջոց է հանդիսանում: Գրի հայտնվելը ինքնին մտածելակերպի որակական փոփոխության վկայություն է, քանի որ պահանջում էր գիտակցության եւ ուշադրության որոշակի լարում: Գիրը, փաստորեն, մարդու ստեղծագործական գործունեություն է: Գրերի պատմությունը սերտորեն կապված է լեզվի զարգացման, ժողովրդի պատմության եւ մշակույթի հետ: ՈՒստի գրերի ուսումնասիրությունը տեղեկությունների աղբյուր է ինչպես լեզվի, պատմության, մշակույթի, այնպես էլ մշակույթների փոխադարձ կապերի եւ ազդեցությունների մասին: Իրենց զարգացման ճանապարհին գրերն անցել են մի քանի փուլեր: Այդ փուլերը որոշվում են գրերի տեսակներով, որոնք իրենց հերթին պայմանավորվում են այն հանգամանքով, թե ձայնային լեզվի որ տարրերն են (ամբողջական նախադասություններ, բառեր, վանկեր, հնչյուններ) ծառայել որպես միավոր: Գիտնականները սովորաբար տարբերում են գրերի չորս տեսակները. պատկերագրային, գաղափարագրային, վանկային եւ հնչյունա-տառային, չնայած նրանց միջեւ միշտ չէ, որ եղել են հատուկ սահմաններ եւ, հետեւաբար, գոյություն են ունեցել նաեւ անցումային տեսակներ: Խոսելով գրերի տեսակների մասին, պետք չէ պատկերացնել, թե անցումը մեկից` մյուսը, թեկուզ եւ նույն ժողովրդի մոտ, եղել է հարթ եւ անընդհատ: Ավելի հաճախ անցումները բարդ բնույթ են կրել եւ երբեմն նույնիսկ ընդհատվել երկար ժամանակով: Որոշ ժողովուրդների մոտ գրի տեսակը պահպանվել է երկար ժամանակ, չվերափոխվելով մեկ ուրիշ տեսակի (օրինակ, չինացիների հիերոգլիֆները), իսկ մեկ ուրիշ ժողովուրդ էլ գրի տեսակը ընդօրինակել է ավելի առաջավոր ու կատարյալ տեսակից եւ հարմարեցրել սեփական լեզվին: Այդպես են վարվել հույները, որոնք, վերցնելով փյունիկյան այբուբենը, ձեւափոխել եւ կատարելագործել են այն (աշխարհում առաջին անգամ տառանշաններ օգտագործելով ձայնավորների համար): Բայց դա չի նշանակում, թե մինչ այդ հույները գրեր չեն ունեցել: Նույն ձեւով են վարվել Եվրոպայի ժողովուրդները` լատինական այբուբենը հարմարեցնելով իրենց մայրենի լեզուներին: Այդպես են վարվել նաեւ աշխարհի շատ ու շատ ժողովուրդներ: Գրի տեսակը կարող էր նաեւ բռնի պարտադրվել կախյալ ժողովրդին իշխող ժողովրդի կողմից: Խոսելով գրի այս կամ այն տեսակի առաջացման մասին, պետք է հաշվի առնել նաեւ նրա անհրաժեշտությունը տվյալ դարաշրջանում: Չէ՞ որ հին պետություններում գրերը գտնվում էին քրմերի եւ հոգեւորականների ձեռքում եւ ժողովրդի մեջ դրանք լայնորեն տարածելու անհրաժեշտություն չկար: Հայաստանը` գտնվելով միշտ հնագույն քաղաքակիրթ աշխարհի խաչմերուկում, ունեցել է գրերի բոլոր տեսակները` պատկերագրեր, հիերոգլիֆներ, սեպագրեր եւ, վերջապես, այբուբեն, չնայած դրանց միջեւ հարթ, անընդհատ անցում չի եղել: Սեպագիրն, օրինակ, վերցվել է ասորիներից, ձեւափոխվել եւ կատարելագործվել: Դա Հայաստանի պատմության, այսպես կոչված, ուրարտական շրջանն է: Դրանից հետո, սկսած Մեծ Ալեքսանդրի արշավանքներից, գալիս է հելլենիզմի դարաշրջանը, երբ ամենուրեք, այդ թվում եւ Հայաստանում, օգտագործվում էր հունական այբուբենը: Մինչեւ այժմ էլ գիտնականները վիճում են` եղե՞լ են արդյոք նախամաշտոցյան գրեր, նկատի ունենալով գրի այբբենական տեսակը: Այս բնագավառում չպարզված շատ հարցեր կան: Ամեն դեպքում Մաշտոցի գործունեությանն անմիջապես նախորդող ժամանակաշրջանում Հայաստանում գոյություն չի ունեցել ազգային այբուբեն: Հայկական դպրոցներում օգտվել են հունական եւ սիրիական լեզուներից:
-
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ԻՄԱՍՏԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ (Ս. Բաբայան) ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՇԽԱՐՀ Աշխարհում գոյություն ունեցող գրերի թիվը հասնում է տասնյակների (եթե ոչ հարյուրների): Դրանցից մի մասը տարբեր պատճառներով դուրս է եկել օգտագործման ոլորտից, իսկ մյուս մասը շարունակում է մշտապես ծառայել մարդկանց` նրանց գործունեության տարբեր ոլորտներում: Չնայած մարդիկ գրերն օգտագործում են շատ հաճախ (համարյա թե ամեն օր), սակայն երբեք չեն մտածում այն մասին, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում տառանշանները, զարգացման ի՞նչ ճանապարհ են անցել նրանք, մինչեւ ժամանակակից տեսքն ընդունելը, ի՞նչ իմաստ է դրված եղել սկզբնապես նրանց հիմքում եւ ինչու՞ են նրանք դասավորված այբուբենում այսպիսի հերթականությամբ դեւ ոչ մեկ ուրիշ: Թվում է, թե այս հարցերի պատասխանները երբեք չեն գտնվի, քանի որ այբուբենները ստեղծվել են հեռավոր` մոռացված անցյալում: Սակայն, մարդկային միտքը` թափանցելով բնության, տիեզերքի եւ միկրոաշխարհի գաղտնիքների մեջ, ստեղծելով ժամանակակից օդային եւ ջրային նավեր, արբանյակներ, հաշվիչ մեքենաներ, ռոբոտներ եւ գիտության ու տեխնիկայի այլ սարքավորումներ, չի կարող աչքաթող անել անցյալից մնացած գրավոր հուշարձանները: Չբացահայտված որեւէ բան ժամանակի ընթացքում բացահայտվում է: Ճիշտ է, դրա համար հաճախ պահանջվում են գիտնականների բազմաթիվ սերունդների ջանքեր, իսկ ամեն հարյուր տարի, իսկ որոշ դեպքերում ավելի երկար ժամանակահատված: Դա պայմանավորված է ոչ միայն հիմնահարցերի բարդությամբ, այլեւ նրանց արդիականությամբ: Չէ՞ որ, նույնիսկ, միայն ֆիզիկայի հայտնագործություններից շատերը պահանջեցին ամբողջ աշխարհի գիտնականներից ստեղծագործական ջանքերի միասնական առավելագույն լարում: Գիտության ամեն մի բնագավառ` կախված արդիականությունից, անցել է իր յուրահատուկ զարգացումը` մշտապես փոխազդեցության մեջ լինելով այլ բնագավառների հետ: Սակայն գրավոր մշակույթի պատմությամբ զբաղվող գիտնականների թիվը շատ չնչին է, քանի որ այդ բնագավառը գտնվում է հնեաբանության, պատմության եւ լեզվաբանության հատման տեղում: Այս պատճառով էլ այն երբեք չի եղել արդիական, եւ այս բնագավառում դեռեւս պահպանվել են շատ ու շատ չբացահայտված գաղտնիքներ: Այս տողերի հեղինակին բախտ է վիճակվել թափանցել Մեծ Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծված հայոց այբուբենի գաղտնիքների մեջ: Նրա առաջ բացվել են այն աշխարհը, աշխարհայացքը եւ փիլիսոփայությունը, որոնք ընկած են մեսրոպյան այբուբենի հիմքում: Մաշտոցի կողմից տառանշանների ստեղծման մեխանիզմը եւ ալգորիթմը այնքան էլ բարդ չեն, ինչը մեկ անգամ եւս հաստատում է հայտնի ճշմարտությունն այն մասին, որ ամեն մի հանճարեղ միաժամանակ պարզ է, սակայն աշխարհընկալումը, իմաստը, որոնք դրված են նշանների հիմքում, ինչպես առանձին-առանձին, այնպես էլ ընդհանրության մեջ վերցրած` չափազանց բարդ են: Առաջարկված վարկածի ճշմարտության մասին է խոսում այն հանգամանքը, որ, հեղինակին հաջողվել է` կիրառելով այդ վարկածը, բացահայտել մյուս հնագույն այբուբենների գաղտնիքները, ինչն, ընդհանրապես, ուրվագծում է հնագույն այբուբենների առաջացման ապագա տեսության եզրերը: Մեսրոպյան տառերի կառուցման այս սկզբունքը` լինելով բավականաչափ պատկերավոր, հնարավորություն կտա այբուբենը սովորող մարդկանց շատ արագ հիշել այն: Հենց այս հանգամանքն է, որ ստիպեց հեղինակին ձեռնարկել գրքի գրելը: Գալիս է պահը եւ երեխան իր փոքրիկ ձեռքերով վերցնում է այբբենարանը, որպեսզի, մոլորվելով տառերի անտառում, ճանաչի մայրենի լեզվի հնչյունները: Ամեն տարի հազարավոր հայ երեխաներ, որոնք սփռված են աշխարհի չորս կողմերում, սովորում են մեսրոպյան հրապուրիչ եւ բարեկազմ այբուբենը, որպեսզի դրա միջոցով ճանաչեն ինչպես հնչեղ եւ հարուստ հայոց լեզուն, այնպես էլ շրջակա աշխարհը, գիտության ու մշակույթի արժեքները: Այբուբենին ծանոթանում են նաեւ այն բազմաթիվ մեր հայրենակիցները, որոնք դաժան ճակատագրի բերումով զրկված են եղել մայրենի լեզվով սովորելու հնարավորությունից: Հայոց լեզուն ուսումնասիրվում է նաեւ տարբեր երկրների հայագիտության ամբիոններում: Սովորում են նաեւ լեզվաբանները եւ դիվանագետները, որոնց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ առաջացել է վերջին տարիներին: Եթե քաղաքագետների եւ դիվանագետների հետաքրքրությունն առաջացել է Արցախյան հիմնահարցի հետ կապված ազգային հզոր վերելքի պատճառով, ապա պատմաբանների եւ լեզվաբանների հետաքրքրության պատճառն այլ է, բայց նույնպես շատ նշանակալից: Դա Իվանովի եւ Գամկրելիձեի առաջարկած` հնդեվրոպացիների ծագման նոր տեսությունն է: Համաձայն այդ տեսության, հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, այն տարածքը, որն ընկած է Վանա եւ ՈՒրմիա լճերի միջեւ, որտեղից մի քանի հազար տարի առաջ հնդեվրոպացիները սփռվել են դեպի Արեւմուտք` Եվրոպա, եւ դեպի Արեւելք` Պարսկաստան եւ Հնդկաստան: Այս տեսությունը, որը հայտնի լեզվաբանների կողմից շարադրված է երկու մեծածավալ հատորներում` հագեցված լեզվաբանությունից, պատմությունից եւ այլ բնագավառներից վերցրած բազմաթիվ փաստերով, գիտնականներին ստիպում է նոր տեսանկյունից դիտարկել պատմական եւ մշակութային բազմաթիվ գործընթացները: Համապատասխանաբար, հայ ժողովրդի եւ Հայաստանի ծագման հիմնահարցը գիտնականներից պահանջում է հրաժարվել անցյալում ընդունված շատ ու շատ դոգմաներից: Ամեն դեպքում Հայաստանի հնագույն պատմությունը եւ հայոց լեզուն դեռ երկար կմնան այն լեզվաբանների, պատմաբանների, ազգագրագետների ուշադրության կենտրոնում, որոնք զբաղվում են հնդեվրոպացիների ծագման հիմնահարցերով, իՆչից մեր ազգային գիտությունը կարող է միայն ու միայն շահել: Սակայն վերադառնանք մեզ հետաքրքրող բուն թեմային` այբուբենին եւ նրա կառուցման սկզբունքին: Այս գրքում մենք համառոտակի եւ մատչելի կշարադրենք այդ սկզբունքը, որը, լինելով ինքնին հետաքրքիր եւ պարունակելով մեծ ծավալի գիտական տեղեկություններ, թույլ է տալիս նկատել բոլոր տառանշանների կառուցվածքը, նրանց նմանությունները եւ տարբերությունները, կարգավորվածությունը եւ անվանումները: Այս ամենը, ընդհանուր առմամբ, օգնում է հեշտ հիշել հայոց տառերը, ինչը պետք է հետաքրքրի բոլոր նրանց, ով պատրաստվում է ուսումնասիրել լեզուն, ու նաեւ նրանց, ում հետաքրքրում է Հայաստանի պատմությունը եւ մշակույթը: Դա առավել եւս կարեւոր է դառնում, եթե հաշվի առնենք, որ երբեմն մամուլում, հայտագրերում (աֆիշներ) եւ հայտարարություններում օգտագործում են այնպիսի տառատեսակներ, որոնք ոչ թե հեշտացնում, այլ դժվարացնում են ընթերցումը: Լույս են տեսնում նաեւ հատուկ նկարազարդ այբբենարաններ, որոնք հեղինակների մտայնությամբ պետք է դյուրացնեն այբուբենի հիշելը, սակայն իրականում բերում են հակառակ արդյունքի, որովհետեւ օգտագործած տառատեսակը եւ նկարազարդումները շատ անհաջող են ընտրված: Այս փաստերը նույնպես դրդեցին հեղինակին շարադրել իր կողմից բացահայտած հայոց այբուբենի կառուցման սկզբունքը, որը կհետաքրքրի նաեւ պլակատի եւ տառատեսակների նկարիչներին: Այս նպատակին հասնելու համար երբեմն ստիպված ենք լինելու ընկղմվել այդ հեռավոր ժամանակաշրջանի պատմական մթնոլորտի մեջ, որպեսզի ընթերցողը որոշ պատկերացում ստանա հայոց այբուբենի ստեղծման շարժառիթների եւ նպատակի մասին եւ ընդհանուր գաղափար կազմի գրավոր մշակույթի պատմության մասին:
-
ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԳ XXVI արունը եկավ, հավքերը եկան , Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան. Մի աղջիկ ելավ , մի մենակ քաղվոր, ետի եզերքին շըրջում էր մոլոր, Շըրջում էր մոլոր, խընդում ու լալիս, Երգեր է ասում ու ման է գալիս: - Սիրուն աղջի՛կ, ի՞նչ ես լալիս Էդպես մենակ ու մոլոր, Ի՞նչ ես լալիս ու ման գալիս էն ձորերում անեմ օր: Թե լալիս ես՝ վարդ ես ուզում ՝ Մայիս կըգա , մի քիչ կաց, Թե լալիս ես՝ յարդ ես ուզում ՝ Ա˜խ, նա գընա˜ց,նա գընա˜վ… Արտասվելով , լալով էդպես Ես չեմ դարձնի էլ գերիդ, Ի՞նչու իզուր հանգցընում ես Ջահել կըրակն աչքերիդ: Նըրա անբախտ շիրիմի վըրա Պաղ ջուր ածա աղբյուրի, Դու էլ գընա նոր սեր արա, Էդպես է կարգն աշխարհի: Շնորհակալ եմ, անցվոր ախպե՛ր, Աստված պահի քու յարին. Ճամփիդ վերջում կանգնած է դեռ Անուշ ծիծաղն աչքերին… Ուրախ սըրտով դուք ձեր սերը Վայելեցեք անթառամ, Ինձ արցուն է տըվել տերը, Ես պիտի լամ, պիտի լամ… Ու ման է գալիս Երգում ու լալիս: Երգերը անկապ, երգերը տըխուր, Արցունքի նըման հոսում են իզուր. Բայց լալիս է նա ու երգեր ասում, Ու միշտ են անմիտ տըրտունջն է խոսում , Թե ինչպես հանկարծ աշխաքը փոխվեց, Ինչպես դատարկվեց կյանքում ամեն բան , Սարերը մընացին որբ ու անչոբան, Թե ի՛նչպես հանկարծ նա գընաց հեռու, Էլ չի˜ դառնալու, էլ չի˜ դառնալու… - Ե՛տ դառ, ե՛տ, իգի՛թ, Ե՛տ դառ, անիրա՛վ, Կարոտած յարիդ Աչքը ջուր դառավ: Ոչխարդ էն սարով Շուռ տուր, տու˜ն արի, Ճախի՛ր գիշե՛րով Ու թաքուն արի… Ա՛խ էն կանանչ սարի լանջին Ո՞վ է քընած էն տըղեն, Վըրեն քաշած սև յափնջին. Կուռը հանած էն տըղեն… Ջա˜ն, իմ յարն է , ջանի՛ն մեռնեմ, Ծաղկի հոտով նա հարբել, Սարի լանջին, հովի միջին Մուշ- մու˜շ, անուշ մըրափել: Վե՛կաց, վե՛ր, իգի՛թ, Վե՛կաց, վե՛ր, անիրա՛վ, Ոչխարըդ բեր կիթ, Օրը ճաշ դառավ… Արի˜, ջա՛ն, արի˜, Քու գալուն մեռնեմ, Թուխ չոբան, արի˜, Կարոտըս առնեմ: Տեսե՛ք, տեսե՛ք, դափ ու զուռնով Ի՞նչ հարսնիք է դուրս գալի, Մարդիկ ուրախ , թոն ու ձյունով Ձի են խաղում , չափ տալի… Աղջի՛, աղջի՛, մըտիկ արեք, Էս ի՞նչ տեսիլք ես տեսե. Ո՞վ է տեսել էդպես հարսնիք… Ո՛չ հարս ունեն , ո՛չ փեսա… Բերում են հըրեն, Ամա˜ն , մեր տան դեմ… Վե՛ր դըրեք, վըրեն Հյուսերըս քանդեմ… Ես է˜լ եմ գալիս, Էդ ու՞ր եք տանում… Ինձ էլ թաղեցեք Իր գերեզմանում … Ա˜խ, չէ˜, ամա՛ն, ասում են դա Մի դիակ է լու˜ռ, հոտած, Արյունը չոր դեմքի վըրա. Աչքերն անթա˜րթ, սպիտակած: Նա սիրուն էր անուշահոտ, Աչքերը լի ծիծաղով, Նա գալիս է ցողոտ, շաղոտ, Հանաքներով ու խաղով… Արի˜, ջա՛ն իգիթ, Արի˜, անիրա՛վ, Կարոտած յարիդ Աչքը ջուր դառավ: Էլ մի՛ ուշացնի, Ես շատ եմ կացել … Էլ մի՛ լացացնի, Ես շատ եմ լացել… Տե՛ս կըխռովե˜մ, Լաց կըլեմ ես է˜լ… Չեմ խոսիլ քեզ հետ… Չեմ սիրիլ քեզ է˜լ… XXVII Անլըռելի վըշվըշում է Պըղտոր ջուրը Դեբեդի, Նըրա ափին կանաչում է Մենակ շրիրմն իգիթի: Նըրա շուրջը հեգ սիրուհին Թընդացնում է ողբ ու լաց, Ձեն է տալիս իր Սարոյին Ու պըպըտվում մոլորված: Ու հոսում է գիշեր ցերեկ Արցունքն անբախտ աղջկա, Բայց իր սիրած տըղան երբեք Չըկա˜, չըկա˜ ու չըկա… Վըշվըշում է գետը - վու˜շ, վու˜շ, Ու հորձանք է տալիս հորդ, Ու կանչում է “Արի˜, Անուշ, Արի˜, տանեմ յարիդ մոտ …” Անու˜շ, ա՛յ աղջի, Անու˜շ, տու˜ն արի… Կանչում է մերը , վերևից կանչու˜մ. Լու˜ռ են ձորերը, լու˜ռ են ահռելի, Դուշման Դեբեդն է մենակ մըռընչում: Վուշ - վու˜շ, Անու˜շ, Վուշ - վու˜շ, քույրի˜կ. Վու˜շ քու սերին , քու յարին … Վուշ - վու˜շ, Սարո˜, վուշ - վու˜շ, իգի˜թ. Վու˜շ քու սիրած սարերին… XXVIII Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր, Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան. Բացվում են ոսկի երկընքի դըռներ, Ներքև պապանձվում, լըռում ամեմ բան, Ու աստվծային անհաս խորհըրդով Լցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով: Էն վեհ վայրկենին չըքնաղ գերի՝ Երկընքի անհու˜ն, հեռու խորքերից, Անմուրազ մեռած սիրահարների Աստղերը թըռած իրար են գալիս ալի˜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում Աշխարհքից հեռու˜, լազուր կամարում:
-
ՀԻՆԵՐՈՐԴ ԵՐԳ XXI Լալիս է Անուշն երեսին ընկած, Կանգնած են շուրջը կանայք հարևան, Ու խոսք չեն գըտնում ասեն անարգված Տարած, ետ բերած անբախտ աղջըկան: Աստված խընայեց՝ կոպիտ ախպերը Հեռու հանդերից դեռ տուն չէր դարձել, Իսկ խոժոռադեմ ալևոր հերը Սկսավ փըրփըրած թըքել, անիծել: Դու՛րս գընա, կորի՛, ա՛յ լիրբ, անըզգա՛մ, Սև ու սուգ լինի թագ ու պըսակըդ. Կորի˜, չերևաս աչքիս մյուս անգամ, ետինը մըտնի երկար հասակըդ : Տեսա՛ր, որ նըրան ասում է Մոսին, Չեն ուզում, տեսար, նըրան հերն ու մերդ. Դու քա՞նի գըլուխ ունիս քո ուսին, Որ վեր էս կենում փաղչում նըրա հետ: Խըռնված գյուղացիք կըտուրից իջան ՝ Մեղմելու կոպիտ բարկությունը հոր, Հայտնըվեց նույնպես գյուղի քահանան , Մի պատկառելի հըսկա ալևոր: - Դու՛րս գընացեք, դու՛րս, գոչեց տերտերը, Անուշը թողեք ուղիղ ինձ ասի, Թողեք նա հայտնի իր միտքն ու սերը, Նըրանից հետո բանը կըպարզի: Մի՛ լա, իմ աղջի՛կ, ինձ խոտովանի՛ր, Սիրու՞մ ես նըրան , քու կամքո՞վ փախար… Եթե սիրում ես՝ էլ դարդ մի՛ անիր, Պիտի պըսակեմ ես ձեզ անպատճառ… Ի˜նչ են հառաչում … էն ո՞վ էր ,մի տե՛ս, Որ դուրսը հանկարծ աղմըկեց էսպես… Ո՞վ է ըսպանել …Մոսի՞ն… ու՞մ .. ու՞ր… Անու˜շ, հե՛յ Անուշ… ջուր հասցրե˜ք, ջու˜ր… XXII Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ, Երկընքի մըթնած ամպերից իջեր, Ինչպես փոթորիկ սաստիկ սրընթաց, յուղից սըլացան մի խումբ կըտրիճներ: Ցավից տաքացած էլ բան չեն հարցնում, Թըռչում են , ասես ահից հալածված, Ու նըրանց առջև ահռելի բացվում, Թըշշում է ձորը արյունով լըցված: յուղը դատարկվեց մի ակնթարթում, Քարափի գըլխին կանգնած անհամբեր, Լու˜ռ, սըրտատրոփ ականջ են դընում, Նայում են ներքև … ձեն չի գալիս դեռ. Դեբեդն է մենակ անդընդում՝ հուզված՝ Խըլաձայն ողբում սողում դեպի ցած: XXIII Ու մարդասպանը դուրս եկավ ձորից, Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր. Սարսափ է կաթում արնոտ աչքերից, Եվ կերպարանքը փոխված է բոլոր: Առանց նայելու մարդկանց երեսին, Առանց խոսելու, սևակնած, դաժան, Մոտեցավ սրահին, կախ տըվավ սընին Սև հըրացանը՝ սև օձի նըման : Պապանձվեց նույնպես ամբոխը մեխված, Ոչ ոք ծըպտալ չի համարձակվում, Մենակ մի հոգի անզուսպ կատաղած՝ Հարա˜յ է կանչում, երեսը պոկում: Մեռած չոբանի պառավ նանն է նա՝ Ցավից խելագար բառաչում, լալիս. Տարաբա˜խտ ծընող, վազում է ահա, Ձորիցն է տըխուր գոռոցը գալիս: XXIV Սըգավոր կանայք նըրա ետևից Հարա˜յ կանչելով ձորը վազեցին, Իրենց կորցրածն էլ հիշելով նորից՝ Դիակի շուրջը կարգով շարվեցին : Իգիթին վայել սըրտառուչ ողբով Լաց ու կոծ արին ձեն ձենի տըված. Տըղեքն էլ մըթին, լուռ ու գըլխակոր, Մընացին մոտիկ քարերին նըստած: Ողբացին անշունչ դիակի վըրա՝ Անտեր մընացած ոչխարի մասին, Անսիրտ անեծքով հիշեցին նըրա Անճար մընացած խեղճ յարի մասին. Եվ նըրա մասին , որ ընկերները Հանդը գընալիս Սարո կըկանչեն: Ծանըր չոմբախը, գըլուխը մեխած, Օճորքում դըրած պիտի մըրոտի, Երկար խանչալը , պատիցը կախած, Պատենում մընա ու ժանգը պատի… Որ հով սարերի սովորած նանը Էլ սար չի գընա առանց Սարոյի: Սև շորեր հագած կընըստի տանը, Անցած օրերը միտը կըբերի: Եվ ամեն մի խոսք , մի հիշողություն Կըտրատում էին սիրտը խեղճ նանի, Եվ աղաչում էր նա մեռած որդուն՝ Մի անգամ խոսի, աչքը բաց անի: Ընչի՞ չես խոսում , ընչի՞ չես նայում, Իմ օր ու արև, կյանք ու ջան ՝արդի, Դու իմ գերեզմանն ընչի՞ ես խըլում, Թըշնամի՛ որդի, դավաճա՛ն որդի… Բայց չէին բացվում աչքերը փակված, Շուրթերը սառել չորացել էին. Նըրանց արանքից ատամները բաց՝ Սպիտակ շարքերով երևում էին: Ու նա կատաղած՝ հանդուգն անեծքով Ծառս եղավ դուշման երկընքի դիմաց, Եվ հայհոյում էր, և կուրծքը ծեծում, Եվ լալիս էին ձեն ձենի տըված… Կարմիր արևից ընկած , Սարո ջա˜ն, Կանաչ տերևից ընկած , Սարո ջա˜ն … Արևս հանգավ Սարո ջա˜ն, իշերս ընկավ Սարո ջա˜ն … իշերը իջավ , թանձրացավ մութը, Եվ նըվաղեցին ձեները տըրտում, Հոգնեցի˜ն, հանգա˜ն… Ծերուկ Դեբեդը Սըգում էր մենակ խավար անդընդում: Սըգվոր գետը՝ Ծեր Դեբեդը, Սիրտը քըրքըրած, Ջուրը փըրփըրած, Քարոտ ափին, Լեռ քարափին, Դեռ ծեծում է , Հեծեծում է… XXV Եվ մի քանի ընկեր- տըղեք Ձորում, գետի եզերքին , Փոս փորեցին ու սըրտաբեկ Հողին տըվին հովվի դին: Ծառ ու ծաղիկ՝ սըվսըվալով Բյուր խընկեցին դյուրեկան, Ծեր Դև- բեդն էլ ահեղ ձենով Երգեց վըսեմ շարական: Ու տըղերքը տըխուր ու լուռ Վերադարձան դեպի տուն , Ձորում թողած մի սև բլուր, Մի գերեզման անանուն:
-
ՉՈՐՐՈՐԴ ԵՐԳ XVI Ամպերը դանդաղ ուղտերի նման՝ Նոր են ջուր խըմած ձորից բարձրանում . Քարոտ թիկունքից Չաթինդաղ լերան Նոր է արևը պըռունգը հանում: յուղում աղմուկով իրար են անցնում , Կըտեր ծերերին կանայք հավաքված, Տըղերքը դեպի քարափն են վազում՝ Հըրացանների կիսերից բըռնած: XVII Եկավ վիթխարի ծերունի մի մարդ, Կանգնեց վըրդովված տըղերանց միջին, Մատը դեպի ձոր մեկնելով հանդարտ Էսպես նա պատմեց զոռ տալով շիբխին. Էս գիշեր, կեսը կըլիներ գիշերվա, Դեռ չէի կըպցրել աչքըս տեղի մեջ. Քունս էլ է կորել, ջանս էլ էն վաղվա, Ամեն մի բանից մընացել եմ խեղճ… Հա՛, հալալ կեսը կըլիներ գիշերվա, Շունը վեր կացավ էս կըռան վըրա. Հեյ- հե˜յ, կանչեցի, ձեն տըվող չելավ. Շունը գազազեց, շունը վեր կալավ… Հե˜յ գիդի, ասի ինքս իմ միջում, Ի˜նչ է մընացել առաջվան տըղից. Քնում էի վաղ մենակ արխաջում, Մի ձեն լըսելիս թըռչում տեղից… Էն էի ասում , քնել չէի դեռ. Կըլիներ դառը գիշերվան կեսը, Երկու մարդկային սև կերպարանքներ Շան առջև փախած ՝ ցած իջան դեսը… Էս որ լըսեցի , դես ու դեն ցըրված Տըղերքը ճեպով ձորը ներս մըտան, Ու մըտի տակին , ճամփիցը ծըռված, Երկու մարդու թարմ ոտնատեղ գըտան: XVIII Ամբողջ մի ամիս խումբը զինավառ Սարեր ու ձորեր ոտնատակ տըվեց՝ Չոբան Սարոյին գըտնելու համար, Որ սարիցն իջավ, Անուշին փաղցրեց: Մի ամիս հետո տըղեքը եկան տուն, ովելով նըրա արարքը ճարպիկ. Հալալ է տըղին , ա՛յ իգիթություն, Ահա թե ինչպես կըփաղցնեն աղջիկ: Մենակ Անուշի ախպերը - Մոսին ըտնի՝ կոտորի, սրտը հովանա: Մնաց հանդերում: Եվ ահա մի օր, Քաղվոր կանանց մեջ, մըթանը հետ, թաքուն, Շորերը պատռած, տըխուր գըլխակոր Անուշը ձորից եկավ հորանց տուն: XIX -Աղջի՛, Վա՛րդիշաղ, թե հոգիդ սիրես, Մի գարիդ գըցիր , տես ի՞նչ է ասում. Աչքըս խավարի , տեսիլք դառնամ ես,- Տեսիլք եմ տեսել գիշերըս երազում: Մի մութ ձորի մեջ, մի նեղ ձորի մեջ, Անբախտ Սարոյի ոչխարը կանգնած, Լեզու էր առել ու խաղ էր կանչում, Ու խաղ էր կանչում ձեն ձենի տըված… Մի գարիդ գըցի՛ր, թե որդով խընդաս, Էս երազն իսկի ես լավ չեմ փորձել. Ողորմած աստված, քու դուռը բանաս, Քու ոտի հողն ենք - դու էս ըստեղծել … Անբան գառները մութ ձորի միջին Խաղ էինք կանչում ու ձենով լալիս, Սարոյի նանն էլ նըրանց առաջին Աղլուխ էր փռել ու պար էր գալիս… Աղջի՛, Մա՛նիշակ, վատ բան էս տեսել, արիս էլ, ահա, էնպես դուրս եկավ. Էս չարն, էս բարին… Սարոն է էս էլ… Տե˜ս , ահա, Սարոն սև ճամփեն ընկավ… Աստված խընայի ջահել - ջիվանին, Աստված խընայի իր անբախտ նանին… XX Ու ման է գալի սարերը ընկած Սարոն փաղցրած եղջերվի նըման, Օրհասն առաջին, գընդակն ետևից, Հանդերը՝ դըժոխք, ընկերը՝ դուշման: Եվ երբ երեկոն , հանդարտիկ ու լուռ Սարերից իջնում , խավարն է պատում , Նըրա բայաթին ողբում է տըխուր, Ընկեր սարերին խոսում, գանգատվում: Բարձըր սարեր, ա՛յ սարեր, Ձեն եմ տալի “վա˜յ”, սարե՛ր, Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք, Իմ դարդերի թայ սարե՛ր: Որս եմ՝ բութես ձեզ արած, Ձեր ձորերին , ձեր արած, Կուզեմ կորչեմ անգյուման, Էս աշխարքից բեզարած: Կորչեմ բեզար դատարկուն, Քար- սարեսար դատարկուն, Մեռնեմ պըրծնեմ էս օրից, Բալքի առնեմ դադար քուն : Ա˜խ, կըմեռնեմ՝ ամա նա Վա˜յ թե հանկարծ իմանա, Ես ազատվեմ ես ցավից, Աչքը լալով նա մընա:
-
ԵՐՐՈՐԴ ԵՐԳ XI Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք , Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի. յուղն էին իջել հովիվ պատանքի՝ Աղջիկ տեսնելու , պարի ու կոխի : Ու պարից հետո լեն հըրապարակ Բաց արին մեջտեղն արձակ գըլխատան, Զուռնաչին փըչեց կոխի եղանակ, Ահել ու ջահել իրարով անցան: Հարա˜յ են տալի - “քաշի˜ հա , քաշի˜…” Ու դուրս քաշեցի զոռով երկուսին Մինը մեր Սարոն , իսկ մյուսն Անուշի Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին: Ողջ գյուղը կամգնեց պարըսպի նման , Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի, Ամեն մի բանակն ընտրեց փահլևան, Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի: ոռում են ,գոչում երկու բանակից. Սըրտապինդ կացե՛ք, մի՛ վախեք տըղե՛ք , Իսկ նորեկ հարսի փարդի քամակից Նայում են կանգնած հարսն ու աղջիկերք: Ըւ տաքանում են տըղեքը սաստիկ, Փեշերը հավաք խըրում են գոտին, ետին են զարկում ձեռքերը հաստլիկ, Իրար են հասնում թափով մոլեգին… Ագաթ կա սակայն էն մութ ձորերում, Ու միշտ հընազանդ հընոց ադաթին, Ամբոխի առջև իգիթն իր օրում ետին չի զարկիլ ընկեր իգիթին: Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին Քաշում են , ընկնում , ելնում միասին, Դըժվար է իբրև հաղթել մեկ դեմի: Իզուր է գոռում ամբոխը հարբած, Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ, Եվ զուր է Անուշն իր շունչը կըտրած, Սառել ու կանգնել ինչպես մի պատկեր : Անուշը կանգնա˜ծ … Սարոն նըկատեց, Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ. Աչքերի առջև մըլարը պատեց, Մոռացավ ընկեր , ադաթ ու աշխարք: Ու մինչ դեռ Մոսին ընկերախաղի, Կատակի տալով թողած էր իրեն, Ուժ առավ Սարոն, ծընկեց կատաղի, ետնեց ընկերին ու չոքեց վըրեն: Ամբոխը թափվեց հարա- հըրոցով, Վեր թըռցրեց ջահել փահլևաններին , Եվ ուրախության աղմուկ գոռոցով Հաղթողին փեսի թախտի մոտ բերին: Ձընծության ձայնից, ծափերի զարկից Շարժվում են , դողում պատեր ու օճորք, Իսկ նորեկ հարսի փարդի քամակից Նայում են կանգնած հարսն ու աղջիկերք: XII Վեր կացավ Մոսին. իրեն կըտրատում, Թող գա˜, գոռում է , որ բըռնենք նորից, Թե չէ նամարդը, այլևս չեմ երդվում, Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռքից: Վե˜ր չի գըցել ինձ .. ինձ խաբել է նա… Մեյդան բաց արեք, թող մին էլ մեջ գա…: Ու ամեն կողմից ուրախ հըռհըռում, Թունալի ծաղրով կանչում են , գոռում. -Չե՛ լավ, էդ չե՛ լավ, Վեր չի գըցել դեռ, Մոսին թոլ էլավ- Խոզապարկուկ էր … Հա՛, հա՛, հա՛. տըղե՛րք, Շատ էլ լավ կանի. Մեջը թա՛փ տըվեք, Թող մին էլ բըռնի… Հա՛, հա՛, հա՛. տըղե՛րք, Մեջքը թա՛փ տըվեք…: XIII Եվ աղմկալի հարսանիքի տանից Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր. Արյուն է կաթում սևակնած սըրտից, ընում է ըշտապ, քայլերը մոլոր: -Ամո˜թ քեզ , Մոսի՛, թու՛ք ու նախատինք -Ամո˜թ քեզ նըման գոված իգիթին, Մի անունդ հիշիր, մի բոյիդ մըտիկ, Դեռ քու թիկունքը չէր տեսել գետին: Ի˜նչպես վեր ընկար դու˜, սարի նըման, Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած … Դու˜ … կուչ գաս տակին Սարոյի ծընկան, Նըրանից հետո երևաս կանա˜նց… Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին … Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին … Դե մեռի՛ր , էլի՛, գետինը մըտի՛ր, Տանը վե՛ր ընկիր՝ իլիկ պըտըտիր… XIV Վա˜յ, վա˜յ, Մո՛սի ջան, ինձ մի ըսպանիր, Սըրանից հետո չե՛մ սիրիլ նըրան … Վախենում եմ ես … ղամեդ տեղը դիր… Սիրտը դողում է տերևի նըման … Խընդրում էր լալով եղբոր առաջին Անզոր ու դալուկ իր քույրը չոքած. Մոսին ՝ փայլկըտուն խանչալը ձեռին ՝ Ուզում էր մորթել նըրան աչքը բաց: Դե իմ անունով երդվի՛ր, անըզգա՛մ, Որ էլ Սարոյին դու չես սիրելու, Թե չէ՝ տեսնու՞ ես խանչալը հանած՝ Մինչև դաստակը սիրտըդ են խըրելու: Քու ոտի հողն եմ, Մո՛սի ջան, Մո՛սի, Դու քու եսիրին երդու՞մ ես տալիս… Ես էլ Սարոյին չեմ սիրում՝ ասի , Տեսնու՞մ ես չոքած ի˜նչպես եմ լալիս … Դու խաբու՞մ ես ինձ, սուտլի՛կ խաբեբա՛. Չե՞ս սիրում ասիր. էն ի՞նչ է հապա, էն ի՞նչ է հապա, որ տեղըն են մըտնում՝ Հեկեկում ես դու գիշերվա մըթնում . էն ի՞նչ է հապա, որ դու երազում “Սարո ջան, Սարո˜… Սարո” ես ասում … Մո՛սի ջան, Մո՛սի, գըլխովդ շուռ գամ. Ինձ մի՛ ըսպանիր, ինձ թող ես անգամ. Էլ չեմ սիրել ես, երբ դու չես ուզում , Էլ չեմ կանչիլ ես նըրան երազում … Ինձ մի՛ ըսպանիր, ղամեդ տար հեռու … Քու քույրը չե՞մ ես … իմ Մոսին չե՞ս դու … XV Ու էն հարսանիքից թըշնամի դարձան Ախպեր տըղերքը էս դեպքի համար. Ընկեր , բարեկամ գընացին, եկան , Կըրկին հաշտության չեղավ մի հընար: Անկոտրում Մոսին էլ ո՞ր Մոսին էր, Որ՝ աչքը դեռ բաց , էս լուս աշխարքում , Իրեն հարազատ քըրոջը տեսներ Նամարդ ընկերի՝ Սարոյի գըրկում. ուցե գիշերս էլ՝ իր հերսից անքուն՝ Ուզում է ջահել քըրոջն ըսպանի, Սարոյի անունն ու սերը թաքուն Խանչալի ծերով սըրտիցը հանի: Ո˜վ գիտի , գուցե հենց էս գիշեր էլ Իգիթ ոսոխներն, անհաշտ ու համառ, Մեկմեկու հոտից ոչխար են քըշել, Մեկմեկից վըրեժ առնելու համար: Կարող է նույնպես պատահել հանկարծ, Որ մեկի դեզը, արդյունքը հընձի, իշերվա ժամին , հըրով բըռընկված , Երկնահաս բոցով աստղերը խանձի:
-
ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ (Հ ա մ բ ա ր ձ մ ա ն ա ռ ա վ ո տ ը ) Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան Զուգել են հանդեր նախշուն գորգերով: Փունջ - փունջ աղջիկները սարերը ելան Վիճակ հանելու աշխույժ երգերով: Համբա րձում , յա՛յլա, Յա՛յլա ջան , յա՛յլա, Սև սարեր յա՛յլա,, Յա՛յլա ջան , յա՛յլա: Երգ ու բույր խառնած, Թև - թևի բըռնած Զուգում են լեռներ, Ծաղիկ են քաղում, Ծաղկի հետ խաղում , Ինչպես թիթեռներ: Համբա րձում , յա՛յլա, Յա՛յլա ջան , յա՛յլա, Սև օրեր յա՛յլա, Յա՛յլա ջան , յա՛յլա: Եկավ Համբարձում՝ Ծաղկով զարդարված, Մեր բախտին հարցում . - Ո՞վ է մեզ գըրված: -Ա՛յ ջան տղա, չոբա՛ն տղա, ու՞մն ես դու -Աստված գիտի , աշխարհ գիտի՝ իմն ես դու: Դե հանի՛ր, ա՛ղջի, Վիճակն ի բարին, Երգերով գովենք Էն իգիթ յարին: Բեղ ծիլ - ծիլ, բոյը թիլ - թիլ էն յարի, Ի՞նչ դարդ ունեմ , քանի նա կա աշխարհի: Համբա րձում , յա՛յլա, Յա՛յլա ջան , յա՛յլա, Հուր սըրտեր յա՛յլա,, Յա՛յլա ջան , յա՛յլա: Թընդում են երգեր, խընդում են սըրտեր, Ու շուրջ բոլորած վիճակ են հանում . Ելնում է մեկին իր երազն ու սերը, Մյուսի մուրազը սըրտումն է մնում : X Պըտույտ է տալիս վիճակը նորից՝ Քուշուշքը գըլխին ծաղիկ ծաղկամեր, Թընդում “ջան գյուլում ” մատաղ սըրտերից, Հետը գըվգըվում էն ծաղկոտ սարեր: -Ա՛յ թուխ մազերով աղջիկ, Ա՛յ սարի սովոր աղջիկ, Ջիգյարին գյուլլա դիպչի Ով որ քեզ սիրի, աղջիկ: -Ո˜հ, ի˜նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ, Սևաբա՛խտ քույրիկ, նազելի Անուշ. Քու ձեռը կոտրի , ով որ հանեցիր… Ու ողջ մընացին մոլորված, ապուշ: Սուտ բան է, քույրի՛կ, դու մի՛ հավատա. Լոկ պատահական մի չար խոսք է սա. Սիրտըդ մի՛ կոտրի սուտ բանի համար, Քու խաղը խաղա՛, ջան գյուլում ասա: Ա˜խ, չէ,՛ ես գիտեմ, որ ես բախտ չունեմ. Ես երբե˜ք, երբե˜ք բախտ չեմ ունեցել … Ես միշտ էլ էսպես անբախտ կըլինեմ. Մանուկ օրից են ինձ դեռ անիծել… Ասում են՝ մի օր , ես օրորոցում , Մի պառավ դարվիշ մեր դուռն է գալի, Իր խաղն ասում է ու բաժին ուզում , Իմ նանը նրան բաժին չի տալի. Կորի՛, ասում է , կորի՛ մեր դըռնից , Երեխես ճաքեց , հեռացի՛ր , գընա՛… Ու դարվիշն էնտեղ անիծում է ինձ, Թե՝ դըրա օրը լացով անց կենա … Ա˜խ, էն դարվիշի անեծքին անգութ Ու էս վիճակին տեղյակ է աստված. Սիրտըս էլ միշտ փա˜կ, սիրտըս էլ միշտ մու˜թ, Ի˜նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված… -Մի՛ տըրտմիր, Անու՛շ, մի՛ լինիր համառ. Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ, Մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար, Ու լալիս ես դու էդպես սըրտաճա˜ք… Հանգիստ կաց, քույրի՛կ, մի՛ վախի՛ր էդքան, Կայնքը քեզ համար վառ գարուն է դեռ, Էդ քո նորահաս մատաղ կուսության Առաջև դեռ կան երջանիկ օրեր: Սուտ բան է , քույրի՛կ, դու մի՛ հավատար, Լոկ պատահական մի չար խոսք է սա, Սիրտըդ մի կոտրի սուտ բանի համար, Քու խաղըդ խաղա, ջան գյուլում ասա: ( Խ ո ւ մ բ ը ե ր գ ո ւ մ է ) Աղջի, բախտավո՛ր, Երնե˜կ քու սերին, Քու սարի սովոր Սև - սև աչքերին : Համբա րձում , յա՛յլա, Յա՛յլա ջան , յա՛յլա, Սեր- օրեր յա՛յլա, Յա՛յլա ջան , յա՛յլա: Մեռնեմ գարունքիդ, Ծաղկած գարուն ես, Սարի պես մեջքիդ Կանգնած յար ունես : Համբա րձում , յա՛յլա, Յա՛յլա ջան , յա՛յլա, Սար -յարեր յա՛յլա, Յա՛յլա ջան , յա՛յլա: ( Ա ն ո ւ շ ը մ ե ն ա կ ) Ա˜խ, իմ բախտը կանչում էինձ, Չեմ հասկանում՝ դեպի ուր … Դողում է պաղ նըրա ձենից Իմ սիրտը սև ու տըխուր: Դուք էլ , սարի սիրուն ծաղկունք , Թաքուն մի ցավ ունիք լուռ, Աչիկներըդ լիքն է արցունք, Սիրտներըդ սև ու տըխուր: Ա˜խ, ծաղիկներն էս աշխարհքում Տանջվում են միշտ էսպես զուր, Տըրորվում են ու թառամում՝ Սիրտները սև ու տըխուր: ( Խ ո ւ մ բ ը հ ե ռ վ ի ց ) Համբա րձում , յա՛յլա, Յա՛յլա ջան , յա՛յլա, Վառ ցավեր , յա՛յլա, Յա՛յլա ջան , յա՛յլա:
-
ԱՌԱՋԻՆ ԵՐԳ I Կանչում է կըրկին, կանչում անդադար Էն չըքնաղ երկրի կարոտը անքուն, ՈՒ՝ թևերն ահա փըռած տիրաբար՝ Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն: Ուր որ է հայրենի օջախի առաջ վաղու˜ց կարոտով ըսպասում են ինձ, Ու ձըմռան երկար գիշերը նստած՝ Խոսում են Լոռու հին - հին քաջերից: Դեպի են սարերը, որ վես , վիթխարի, Հարբած շարքերով բըռնած շուրջպարի, Հըսկա˜ շուրջպարի բըռնած երկընքում, Հըրճվում են , ասես էն մեծ հարսանքում Պերճ Արագածի նազելի դըստեր, Որ Դև - Ալ, Դև - Բեթ և այլ հըսկաներ, Խոլ - խոլ հըսկաներ հընոց աշխարհի, Փախցրին բերին անառիկ Լոռի: II Է˜յ հին ծանոթներ , է˜յ կանաչ սարեր , Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան , Առաջըս եկան երջանիկ օրեր, Սիրելի դեմքեր , որ հիմի չըկան : Անցել են , ոնց որ ծաղկունքը պես - պես, Որ անցած գարնան կային ձեր լանջում. Անցե˜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես: Բայց եկել եմ ես՝ նըրանց եմ կանչում : Ողջյու˜ն ձեզ , կայնքիս անդրանիկ հուշեր, Որբացած հոգիս ողջունում է ձեզ , Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ, Դյութական ձայնով կանչում է հանդես: Դու՛րս եկեք կըրկին շիրիմից, խավարից, Դու՛րս եկեք տեսնեմ, շոշափեմ , լսեմ, Կյանքով շընչեցե˜ք,ապրեցե˜ք նորից, Լըցրե˜ք պոետի հաճույքը վըսեմ… III Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի, Թավուտ շըմակի լըռին խորքերից, Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի Արձագանքն ահա լըսում եմ նորից: Թընդում է զըվարթ աղմուկը բինի, Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից, Ու բոլորն, ահա, նորից կենդանի Ելնում են աշխույժ վաղորդյան մութից, Ու թա˜րմ , ցողապատ լեռների լանջում… Սու˜ս … ակա՛նջ արա, - հովիվն է կանչում … IV Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում, Ի՞նչ ես դուրս գալիս խելամաղ անում , Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում, Խաղեր կապելով, Չոլեր չափելով, Ոչխարըս անտեր Ընկել եմ հանդեր: Ամա˜ն, էրեցիր սիրտս քու սիրով, Ոտըս կապեցիր թել - թել մազերով. Էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զոռով, Ա՛յ սարի ազջիկ, Ա՛յ սիրուն ազջիկ, Ա՛յ դու կարմրաթուշ, Թուխամազ Անուշ: Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան , Արին կըթափեմ ես գետի նըման . Սարերը կընկնեմ , կորչեմ անգյուման, Ա՛յ սև աչքերով, Ա՛յ ծով աչքերով, Ունքերըդ կամար Աղջիկ, քեզ համար: V Երգում է Սարոն, ու չի կարենում Աղջիկը հանգիստ նըստի վըրանում: -Էն ո՞վ էր, նանի, որ կանչում էր մեզ, Դու չե՞ս իմանում … ականջ արա, տե՛ս… Հերի՛ք է, Անու՛շ, ներս արի դագեն, Քանի՛ դուրս թըռչես, նայես դես ու դեն, Տեսնողն էլ կասի ի՞նչ աղջիկ է սա… Հազար մարդի մոտ կերթա կըխոսա: Մըտի՛կ տուր, նանի՛, էն սարի լանջին , Ի՞նչքան ավելուկ է տալիս կանանչին … Նանի՛, թող գընամ քաղեմ ու հյուսեմ , Էն սարի լանջին “ջան գյուլում” ասեմ : Հանգիստ կաց , Անուշ , դու հասած աղջիկ, Ինչ ունիս ջահել չոբանների մոտ, Նըստիր վըրանում , քու գործին մըտիկ, Պարկեշտ կաց աղջի ամոթ է ամո˜թ: Ա˜խ, սիրտըս , նանի՛, չըգիտեմ ընչի, Մին լաց է լինում սևակնա˜ծ, տըխու˜ր, Մին թև է առնում , ուզում է թըռչի , Չըգիտեմ՝ թե ու˜ր, չըգիտեմ՝ թե ու˜ր… Նա՛նի ջան , նա՛՛նի, ես ի՞նչպես անեմ, Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ. Նա՛նի ջան , նա՛՛նի, կուժը թող առնեմ , Աղբյուրը գընամ աղջիկների հետ… VI Կըժները ուսած՝ թըռվըռալով Ջուրն են իջնում աղջիկները, Խընդում իրար ուսի տալով, Երգը զնգում սարն ի վեր: Ամպի տակից ջուր է գալի, Դոշ է տալի, փըրփըրում. Էն ու՞մ յարն է նըստած լալի Հոնգուր - հոնգուր էն սարում : Ա՛յ պաղ ջըրեր զուլալ ջըրեր, Որ գալիս եք սարերից , ալիս՝ անցնում հանդ ու չոլեր, Յարս էլ խըմեց էդ ջըրից Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՞վ, Վառված սիրտը էն յարի: Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ Անքուն ցավը ջիգյարի … Աղջի՛ քւ յարն եկավ անցավ Վառված, տարված քւ սիրով, Էրված ջիգյարն՝ եկավ անցավ, Չըհովացավ պաղ ջըրով… Ամպի տակից ջուր է գալի, Դոշ է տալի, փըրփըրում. Ա՛խ իմ ազիզ յարն է լալի Հոնգուր - հոնգուր էն սարում : VII Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ Ձեն տըվավ թաքում մի խավար կասկած. Էն ե˜րբ էր՝ Անուշն իր կուժը առավ, Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ… Ամպերն եկել են սարերը պատել , Ձորերը լըցվել, իրար փաթաթվել, Հազար չար ու շառ, հազար հարամի, Հազար ջահելներ վըխտում են հիմի… Ու ելավ տեղից պառավը հանկարծ. Ո՞ւր կորար , Անու˜շ, ա՛յ մազըդ կըտրած … Ու ձորի գըլխին, ձեռը ճակատին , Կանչում է կանչում անահ զավակին: - Աղջի ˜, սևասիրտ, քու ահը կըտրի, Աղջիկը մենակ ձո՞րը կըմտնի, Ամպը կոխել է , աշխարքը մըթնել, Ի՞նչ ես կորցրել՝ չես կարում գըտնել … Աղջի, հե˜յ, Անուշ, ա՛յ աղջի˜, Անու˜շ… Ծընկանը զարկում, հառաչում է “վու˜շ” Ու ձորի գըլխին մոլորված կանգնած Նայում է ներքև սիրտը սևակնած: Ամպերն եկել են սարերն պատել, Ձորերը լըցվել, իրար փաթաթվել, Հազար չար ու շառ, հազար հարամի, Հազար ջահելներ վըխտում են հիմի: VIII -Թո՛ղ, կանչում են ինձ … մերըս կիմանա… -Չէ՛, Անու՛շ, քի՛չ էլ մընա… -Չէ՛, թող ես գնամ … ա˜խ, ի˜նչ խենթ եմ ես… Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես , Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում , Դու սարի լանջին խաղեր ես կանչում … Վաղու˜ց, վաղուց ես դու ինձ մոռացել … Ես ե՛րբ եմ եկել էստեղ քարացել Ու մընում եմ քեզ, մընու˜մ անիրա՛վ, Էնքան մընացի՝ աչքս ջուր դառավ. Ինձ չես լըսում, Չես ափսոսում, Էլ չեմ ասում ՝ Ինչ կըլնեմ ես… Ես կըվառվեմ, Հուր կըդառնամ , Ես կըհալվեմ , Ջուր կըդառնամ , Ես չըգիտեմ ՝ Ինչ կըդառնամ, Թե որ մին էլ Էսպես մընամ… Ասում են ՝ ուռին Աղջիկ էր ինձ պես, Մընում էր յարին, Ու չեկավ նա տես: Խեղճը դողալով՝ Անհույս կըռացավ, Դարդից չորացավ, Ուռենի դարձավ: Ջըրերի վըրա ըլուխը կախած Դեռ դողում է նա Ու լալիս կամաց, Ու ամբողջ տարին Մի միտք էր անում, Թե յարը յարին Ոնց է մոռանում … -Ա˜խ, Անու˜շ, Անու˜շ, էդ ի՞նչ ես անում. Բա դու չե՞ս լըսում. Էն, որ լանջերին խաղեր եմ ասում, Ո՞ւմ հետ եմ խոսում … Էն, որ գիշերով շըհու եմ թըչում, Էն ու՞մ եմ կանչում … Էն, որ մոլորված նըստած եմ մընում, Ո՞մ հետ եմ լինում … Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում, Էն ու՞մ եմ հիշում … -Ա˜խ, Անու˜շ, Անու˜շ, անաստված Անու˜շ… Արբեցա˜ծ, անու˜ժ Հառաչեց հովիվն ու սըրտին ընկավ, Հալվեցա˜վ, հանգա˜վ… IX Անու˜շ, ա՛յ աղջի˜, Անուշ, տու՛ն արի… Կանչում է մերը, հառաչում , կանչում : -Գալիս եմ, գալի˜ս, գալիս եմ, նանի˜… Ձորից աղջկա ձենն ղողանջում: Ու մազերն անկարգ տըված թիկունքով Ու ցըրված շիկնած այտերի վըրան, Դուրս եկավ թեթև ամպերի տակից Անուշը՝ փախած եղնիկի նման: Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին, Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա, Թողել է էն էլ ջըրի եզերքին… Ա˜խ, անհոգություն ջահել աղջըկա … Նանի՛, վախեցի, գանգատվում է նա, Եվ ուզում է լալ, չի կարողանում. Նանի՛, ներքևում ես մարդիկ տեսա, Կարծեցի ՝ թուրքեր էին լողանում … Անիծում է ծեր մերը բարկացած Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին, Ու անեծք տալով իջնում է նա ցած՝ Դատարկ ետ բերած հին կուշժը ուսին:
-
ԱՆՈՒՇ ՆԱԽԵՐԳԱՆՔ (Հ ա մ բ ա ր ձ մ ա ն գ ի շ ե ր ը ) Բազմած լուսնի նուրբ շողերին, Հովի թևին ՝ թըռչելով ՝ Փերիները սարի գլխին Հավաքվեցին գիշերով: Եկե˜ք, քույրե˜ր, սեգ սարերի Չըքնաղագեղ ոգիներ, Ե՛կեք , ջահել սիրահարի Սերը ողբանք վաղամեռ: Օխտն աղբյուրից ջուր է առել Կույս սափորով, լուռ ու մունջ, Յխտը ծաղկից ծաղիկ քաղել, Կապել սիրո ծաղկեփունջ: Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել, Խընդիրք արել աստղերին, Փափագ սըրտով խընդիրք արել՝ Բարի ժըպտան իր սերին… Ափսո˜ս, Անու˜շ, սարի ծաղիկ, Ափսո˜ս իգիթ քու յարին. Ափսո˜ս բոյիդ թելիկ - մելիկ, Ափսո˜ս էդ ծով աչքերին …: Ու նրանց հետ ՝ ցող - արցունքով Լըցված սըրտերն ու աչեր՝ Սարի ծաղկունք տըխուր սյուքով Հառաչեցին են գիշեր: Վուշ - վու˜շ, Անու˜շ, Վուշ - վու˜շ, քույրի˜կ. Վու˜շ քու սերին , քու յարին … Վուշ - վու˜շ, Սարո˜, վուշ - վու˜շ, իգի˜թ. Վու˜շ քու սիրած սարերին… Եկե˜ք, քույրե˜ր սեգ սարերի Չըքնաղագեղ ոգիներ… Ու փերիներն էսպես տըխուր Երգում էին ողջ գիշեր: Կանչում էին հըրաշալի Հընչյուններով դյութական , Ու հենց շողաց ցոլքն արևի Անտես, անհետ չըքացան: Խոր սուզվեցին ակն աղբյուրի, Մըտան կաղնին հաստաբուն, Ու լեռնային վըտակների Ալիքները պաղպաջուն:
-
ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ 1 Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն, Քառասուն տարի իշխում էր Սասուն. Իշխում էր ահեղ, ու նըրա օրով Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։ Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու Թնդում էր նրա հռչակն ահարկու, Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր. Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։ 2 Էսպես, ահավոր առյուծի նըման, Սասմա սարերում նստած էր իշխան Քառասուն տարի։ Քառասուն տարում “Ա՜խ” չէր քաշել նա դեռ իրեն օրում. Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ, Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։ Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը. — Հասել էն կյանքիս աշնան օրերը, Շուտով սև հողին կերթամ ես գերի, Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի, Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ, Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև... Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև Իմ թուրը կապի, Սասուն պահպանի... Ու միտք էր անում հըսկան ծերունի։ 3 Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին, Ոտները ամպոտ կանգնեց առաջին։ — Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային. Քու ձենը հասավ աստծու գահին, Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։ Բայց լավ իմանաս, լեռների արքա, Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել, Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։ — Իր կամքը լինի, ասավ Մհերը. Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը, Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք, Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։ Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից, Ու էս երջանիկ ավետման օրից Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ, Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։ Դավիթ անվանեց իրեն կորյունին, Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին, Երկիրն ու որդին ավանդեց նըրան, Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։ 4 Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր։ Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա, Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։ Ձենով Օհանը ահից սարսափած՝ Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց, Աղաչանք արավ, ընկավ ոտները. — Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը, Ու քու շըվաքում քանի որ մենք կանք, Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք, Միայն մեր երկիր քարուքանդ չանես Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։ — Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով Անց պիտի կենաս իմ թըրի տակով, Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ, Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։ Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ Սասունը բերավ, քաշեց թըրի տակ Մենակ Դավիթը, ինչ արին-չարին, Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։ Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն, Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն, Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ, Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։ — Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին, Ասավ թագավորն իրեն մեծերին։ — Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր, Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր. Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա, Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։ — Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր, Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր, Էս օրը վըկա, Սըրանից կըգա։ 5 Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան. Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ, Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։ Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա, Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։ Ձենով Օհանին ուներ մի չար կին։ Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել. — Ես մենակ հոգի, հազար ցավի տեր, Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել, Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր... Հո՜ղեմ գըլուխը... ես գերի հո չե՞մ՝ Ամենքի քեֆի ետևից թըռչեմ... Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի, Գընա, իր համար աշխատանք անի... Ու հետն սկսավ ողբալ ու կոծել, Իր օրը սըգալ, իր բախտն անիծել, Թե անբախտ եղավ աշխարքի միջում, Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում... Գընաց Օհանը երեխի ոտի Մի զույգ ոտնաման բերավ երկաթի, Երկաթի մի կոռ շալակին դըրած, Ու արավ Սասմա քաղքի գառնարած։ 6 Քըշեց գառները մեր հովիվ հըսկան, Ելավ Սասունի սարերն աննըման. “Է՜յ ջան, սարե՛ր, Սասման սարե՜ր...” Որ կանչեց նրա ձենից ահավոր Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր, Վայրի գազաններ բըներից փախան, Քարեքար ընկան, դատարկուն եղան։ Դավիթը ընկավ նըրանց ետևից, Որին մի սարից, որին մի ձորից Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց, Հավաքեց, բերավ, գառներին խառնեց, Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։ Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ... Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝ Գալիս էն հըրես անհամար գազան. “Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք... ” Մեծեր, երեխեք Սըրտաճաք եղած, Գործները թողած, Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ, Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։ Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում. — Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում. Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր, Ելե՛ք, շուտով բացեք դըռներ. Ով մինն ուներ — տասն եմ բերել, Ով տասն ուներ — քըսանն արել... Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք, Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։ Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում, Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում, Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց, Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։ Լուսին իշխաններ ելան միասին, Գընացին Ձենով Օհանին ասին. — Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած, Էս խենթը բերիր, արիր գառնարած, Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես, Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես, Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի, Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։ 7 Ելավ Օհանը, Դավթի մոտ գնաց. — Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց, Ուլեր կըփախչեն։ — Մին էլ էնտեղից Մի բոզ նապաստակ, ականջները ցից, Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։ Դավիթն էր. ելավ, ետևից ընկած Էն սարը քշեց, ետ բերավ էս ձոր, Բերավ, ուլերին խառնեց նորից նոր։ — Օ՜ֆ, ի՜նչ դըժվար է, հորեղբայր Օհան. Աստված օխնել է էն սև-սև ուլեր, Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան, Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր. Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ, Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ... Նայեց Օհանը, որ Դավթի հագին Ոտնաման չի էլ մընացել կարգին, Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել, Մի օրվա միջում էնքան է վազել։ — Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես, Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ. Էգուց նախիրը կըտանես արոտ։ Ասավ Օհանը ու մյուս առավոտ Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի, Երկաթի մի կոռ հարյուր լըդրական Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։ 8 Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան, Ելավ Սասունի սարերն աննըման։ “Է՜յ ջան, սարե՛ր, Սասման սարե՛ր, Ի՜նչ անուշ է Ձեր լանջն ի վեր...” Որ կանչեց, նըրա ձենից ահավոր Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր։ Վայրի գազաններ բըներից փախան, Քարեքար ընկան, դատարկուն եղան։ Դավիթն էր. ընկավ նրանց ետևից, Որին մի սարից, որին մի ձորից, Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բռնեց, Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց Ու առաջն արավ դեպի Սասմա քաղաք։ Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ... Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան, Հենց քաղքի վըրա անհամար գազան... “Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք...” Մեծեր, երեխեք Սըրտաճաք եղած, Գործները թողած Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ, Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։ Դավիթը եկավ կանգնեց մեյդանում. — Վա՜հ, էս քաղքըցիք ի՜նչ վաղ են քընում։ Հե՜յ կովատեր, հե՜յ գոմշատեր, Ելե՛ք, շուտով բացեք դըռներ, Ով մինն ուներ — տասն եմ բերել, Ով տասն ուներ — քըսանն արել։ Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք, Ձեր եզն ու կով գոմերն արեք։ Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում, Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում, Գըլուխը դըրավ մի քարի, մընաց, Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։ Լուսին իշխաններ ելան միասին, Գընացին Ձենով Օհանին ասին. — Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր, Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր, Միայն սրանից ազատ արա մեզ։ Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ, Մի օր էլ քաղքին փորձանք կըբերի, Արջերոց կանի, կըտա կավերի։ 9 Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։ Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝ Գընա, որս անի սարերի վըրեն։ Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից, Հեռացավ Սասմա քաղաքի սահմանից Ու դառավ որսկան։ նաց, մի կորկում Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում, Մըթանը գընում իրեն հոր ծանոթ Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ, Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն Մեկնըվում, քընում կըրակի կողքին։ Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ, Պառավը վըրեն սաստիկ բարկացավ։ — Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ, Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։ Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին — Ես եմ ու էն արտն աստըծու տակին, Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում, Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։ Թե որսկան ես դու — նետ-աղեղըդ ա՛ռ, Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ, Որսով մեջը լի որսի սար ուներ. Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա. Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա։ — Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում. Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։ Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի... — Գընա՛, հորեղբայրդ — Օհանը կասի։ 10 Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։ — Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝ Իմ հերը որսի սար է ունեցել, Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար. Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։ — Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր, Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։ Էն սարը, որդի՛, գնաց մեր ձեռից, Էն սարի որսն էլ գնաց էն սարից, Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։ Քանի լուսեղեն քու հերը դեռ կար, (Է՜յ գիդի օրեր — ո՜րտեղ եք կորել), Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել... Քու հերը մեռավ, աստված խըռովեց, Մըսրա թագավոր զորքեր ժողովեց, Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ, Էս սարի որսն էլ թալանեց, տարավ. Եղնիկը գընաց, եղջերուն գընաց... Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գրած։ Անցել է, որդի, քու բանին գընա, Մըսրա թագավոր ձենըդ կիմանա... — Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ... Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր. Մըսրա թագավոր թող Մըսըր կենա, Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա... Վեր կաց, հորեղբա՛յր, նետ-աղեղդ առ, Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։ Ելավ Օհանը ճարը կըտըրված, Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար. Անտառը ջարդած, պարիսպն ավերած, Բուրգերը արած գետնին հավասար... 11 Գիշերը հասավ, մընացին էնտեղ։ Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց. Դավիթը մնաց մտքի ծովն ընկած։ Մին էլ նկատեց, որ մութը հեռվում Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։ Էն լուսը բըռնած՝ Վեր կացավ, գնաց, Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար, Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար Կիսից պատըռված, Ու միջից վառված Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜, Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։ Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին, Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին. — Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես։ Լուս է իջել բարձըր սարին, Բարձըր սարին, մարմար քարին։ Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից. Էն ի՞նչ լուս է բըխում քարից։ Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին. — Է՜յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին, Էն մեր Մարութա սարն է զորավոր։ Էն լուսի տեղը կանգնած էր մի օր Սասմա ապավեն, Սասմա պահապան Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։ Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում, Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում։ Քու հերը մեռավ, աստված խըռովեց, Մըսրա թագավոր զորքեր ժողովեց, Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում, Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում... 12 Դավիթը էս էլ երբ որ իմացավ, — Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր ասավ, Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա, Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։ Էլ չեմ իջնի ես Մարութա սարից, Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։ Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ, Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ, Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն, Առաջվան կարգով մեր վանքը շինեն։ Գընաց Օհանը ու բերավ իր հետ Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։ Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին, Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին, Առաջվան կարգով, փառքով փառավոր Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։ Ցըրված միաբանք ետ նորից եկան, Նորից թընդացին աղոթք, շարական. Ու երբ շեն արավ հոր վանքը նորից, Ձած իջավ Դավիթ Մարութա սարից։ 13 Համբավը տարան Մըսրա Մելիքին. — Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կրկին Հոր վանքը շինել, իշխան է դառել, Դու օխտը տարվան խարջը չես առել։ Մելիք զայրացավ. — Գընացե՛ք, ասավ, Բադին, Կոզբադին, Սյուդին, Չարխադին, Սասմա քար ու հող տակն ու վեր արեք, Իմ օխտը տարվան խարաջը բերեք։ Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան, Քառսուն կարճ կընիկ, որ եկանք աղան, Քառասունն էլ երկար, որ ուղտեր բառնան, Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան։ Ու Կոզբադին առավ զորքեր. — Գըլխի՛ս վըրա, ասավ, իմ տեր. Գընամ հիմի քանդեմ Սասուն, Կանայք բերեմ քառսուն-քառսուն, Քառսուն բեռնով դեղին ոսկի, Տեղը ջընջեմ հայոց ազգի։ Ասավ, Մըսրա աղջիկ ու կին Պար բըռնեցին ու երգեցին. Մեր Կոզբադին գընաց Սասուն, Կանայք բերի քառսուն-քառսուն, Քառսուն բեռնով ոսկի բերի, Մեր ճակատին շարան շարի, Կարմիր կովեր բերի կըթան՝ Գարնան շինենք եղ ու չորթան։ Ջա՛ն Կոզբադին, քաջ Կոզբադին, Սասմա Դավթին զարկեց գետին։ Ու Կոզբադին փըքված, ուռած, — Շնորհակալ եմ, քո՛ւյրեր, գոռաց, Մինչև գալըս դեռ համբերեք, Էն ժամանակ պիտի պարեք... 14 Էսպես երգով, Զոռով-զորքով Գոռ Կոզբադին մըտավ Սասուն. Օհան լըսեց՝ կապվեց լեզուն։ Աղ ու հացով, Լաց ու թացով Առաջն ելավ, Խընդիրք արավ. — Ինչ որ կուզես՝ առ, տա՛ր, ամա՛ն. Վարդ աղջիկներ, կանայք Սասման, Դառը դադած դեղին ոսկին, Միայն թե գըթա մեր խեղճ ազգին, Մի՛ կոտորիր, մի՛ տար մահու, Վերև՝ աստված, ներքևը՝ դու... Ասավ, բերավ շարան-շարան Վարդ աղջիկներ, կանայք Սասման։ Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց, Մարագն արավ, դուռը փակեց, Քառսուն կույս աղջիկ, սիրուն, արմաղան, Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան, Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան, Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։ Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին. Սև սուգ կալավ հայոց ազգին։ 15 Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան, Քարը պատըռվի-դո՛ւրս արի մեյդան։ Քանդած հոր վանքը որ շինեց նորից, Ցած իջավ Դավիթ Մարութա սարից, Ժանգոտած, անկոթ մի շեղբիկ գըտավ, Գընաց՝ պառավի շաղգամը մըտավ։ Պառավն էր. եկավ՝ անե՜ծք, աղաղա՜կ. — Վա՜յ, խելա՛ռ Դավիթ, շաղգամի տեղակ Դու կըրակ ուտես, ցավ ուտես, ասավ, Քու աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսավ. Կորեկըս արիր գետնին հավասար, Էս էր մընացել ձըմեռվան պաշար, Էս էլ կըտրում ես, Էլ ո՞նց ապրեմ ես։ Թե կըտրիճ ես դու, աղեղդ ա՛ռ գընա՛, Քու հոր աշխարքին տիրություն արա՛, Քու հոր գանձը կե՛ր, Թողել ես անտեր, Մըսրա թագավոր մեր ի՞նչն է տանում։ — Մըսրա թագավոր քու աչքն է հանում, Դանդալոշ Դավիթ. ղըրկել է հըրեն, Եկել են Սասմա քաղաքի վըրեն Բադին, Կոզբադին, Սյուդին, Չարխադին, Թալան են տալիս բովանդակ Սասուն. Քառսուն բեռ ոսկի խարաջ են ուզում, Քառսուն կույս աղջիկ սիրուն, արմաղան, Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան, Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան, Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։ — Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում. Ցույց տուր մի տեսնեմ — որտե՞ղ են ուզում։ — Որտեղ են ուզում... Մահըս տանի քե՜զ. Դո՛ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս... Եկել ես՝ էստեղ շաղգամ ես լափում... Ոսկին Կոզբադին ձեր տանն է չափում, Աղջիկներ փըլեկ մարագն են լըցրած։ Շաղգամը թողեց Դավիթ ու գնաց։ Տեսավ՝ Կոզբադին իրենց տան միջին, Թափում է ոսկին թեղած առաջին, Սյուդին, Չարխադին պարկերն են բըռնել, Ձենով Օհանն էլ շըլինքը ծըռել, Կանգնել է հեռու, ձեռները ծոցին։ Տեսավ, աչքերը արնով լըցվեցին։ — Վե՛ր կաց, Կոզբադին, հեռո՛ւ կանգնիր դու, Իմ հոր ոսկին է — ես եմ չափելու։ — Կոզբադին ասավ. — Է՜յ, Ձենով Օհան, Կըտաս — տո՛ւր խարջը էս օխտը տարվան, Թե չէ՝ կըգնամ, միրուքըս վըկա, Մըսրա-Մելիքին կը պատմեմ, կըգա, Ձեր Սասմա երկիր քար ու քանդ կանի, Տեղը կըվարի, բոստան կըցանի։ — Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա շներ, Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր... Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք, Կուզեք մեր երկիր դընեք խարջի տա՜կ... Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց, Տըվավ Կոզբադնի գըլուխը ջարդեց, Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց, Մինչև օրս էլ դեռ գընում է թըռած։ Ու ելան՝ թափած ոսկին թողեցին, Հայոց աշխարքից փախան գընացին Բադին, Կոզբադին, Սյուդին, Չարխադին։ 16 Վա՜յ, վա՜յ, հորեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ. Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դեզ, Դու արել ես ինձ քաղաքի ծառան, Դու թողել ես ինձ օտարի դըռան... Հորեղբայրն ասավ. — Ա՛յ խենթ, խելագար, Ոսկին պահել եմ Մելիքի համար, Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա։ Չըտըվիր, հիմի որ զորք առնի՝ գա, Սասմա քար ու հող հեղեղի, տանի, Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի։ — Դու կա՛ց, հորեղբա՛յր, թող գա, ե՛ս կերթամ, Կերթամ, ե՛ս նըրան պատասխան կըտամ։ Ու մութ մարագի դըռանը զարկեց, Փակած աղջիկներ հանեց, արձակեց։ — Գընացե՛ք, ասավ, ազատ ապրեցե՛ք, Սասունցի Դավթին արև խընդրեցեք։ 17 Էսպես ջարդված, արյունլըվա Փախան, ընկան հողը Մըսրա Բադին, Կոզբադին, Սյուդին, Չարխադին։ Մըսրա կանայք հեռվից տեսան, Հեռվից տեսան, ուրախացան Ու ծափ տըվին կըտերներին. — Եկա՜ն, եկա՜ն, բերի՜ն, բերի՜ն... Մեր Կոզբադին գնաց Սասուն, Կանայք բերավ քառսուն-քառսուն, Կարմիր կովեր բերավ կըթան՝ Գարնան շինենք եղ ու չորթան... Հենց մոտեցան, նըկատեցին, Ծափ ու խնդում ընդհատեցին, Քըրքըջացին Ու կանչեցին. — Է՜յ, Կոզբադին մեծաբերան, Էդ որտեղի՞ց լերան-լերան, Լերան-լերան կըգաս փախած, Հաստ գըլուխըդ կիսից ճըղած։ Էն դո՞ւ չասիր՝ գընամ Սասուն, Կանայք բերեմ քառսուն-քառսուն, Քառսուն բեռնով ոսկի հանեմ, Հայոց երկիր ավեր անեմ։ Գացիր Սասուն քանց գել գազան, Ետ ես գալի քանց շուն վազան... Ու Կոզբադին խիստ բարկացավ. — Սո՛ւս կացեք դուք, լըրբե՛ր, ասավ. Ձեր մարդիկն եք տեսել դուք դեռ, Դուք չեք տեսել Սասմա ծըռեր։ Սասմա ծըռեր լերան-լերան, Նետեր ունեն մի-մի գերան. Սասմա երկիր քար ու կապան, Դըժար սարեր, ձոր ու ծապան. Նըրանց խոտեր — ինչպես կեռ թուր, Զորք ջարդեցին երեք հարյուր... Ասավ ու էլ չառավ դադար, Վըռազ-վըռազ, գըլխապատառ Վազեց իրեն թագավորին։ Խընդաց թագվորն իր աթոռին։ — Ապրե՛ս, ապրե՛ս, քաջ Կոզբադին, Արժե՝ կախեմ ես քու ճըտին Մեր ղուզղունի մեծ նըշանը — Պարգև քու մեծ հաղթությանը։ Ո՞ւր են, հապա առաջըս բեր Սասմա ոսկին ու աղջիկներ։ Ասավ Մելիք, ու Կոզբադին Գըլուխ տըվավ մինչև գետին. — Ապրա՜ծ կենաս, մեծ թագավոր, Զոռով փախա ես ձիավոր, Ո՞նց բերեի Սասմա ոսկին։ Մի խենթ ծընվեց հայոց ազգին, Ոչ ահ գիտի, ոչ տեր ու մեծ, Գըլուխըս էսպես տըվավ ջարդեց. “Չե՛մ տալ, ասավ, իմ հոր ոսկին, Չեմ տալ կանայք իմ հայ ազգին, Սասմա երկիր ձեզ տեղ չըկա... Քո թագավոր, ասավ թո՛ղ գա, Թող գա՝ ինձ հետ կըռիվ անի, Թե ղոչաղ է՝ զոռով տանի”։ Կատաղեց, փըրփըրեց Մըսրա թագավոր. — Կանչեցե՜ք, ասավ, իմ զորքը բոլոր. Հազար հազար մարդ նորելուկ մանուկ, Հազար հազար մարդ անբեղ, անմորուք, Հազար հազար մարդ բեղը նոր ծըլած, Հազար հազար մարդ նոր թախտից ելած, Հազար հազար մարդ թուխ միրուքավոր, Հազար հազար մարդ սիպտակ ալևոր, Հազար հազար մարդ որ փողեր հընչեն, Հազար հազար մարդ, որ թըմբուկ զարկեն... Կանչեցե՜ք, թող գան, հագնեն զե՜նք, զըրա՜հ, Կըռիվ տի գընամ ես Դավթի վըրա, Սասունն ավիրեմ, Հեղեղեմ, բերեմ։ 18 Էսպես անհամար զորքեր հավաքեց, Եկավ Սասմա դաշտ, բանակը զարկեց Ու ծանըր նըստեց Մըսրա թագավոր։ Էնքան ահագին բազմությունն էն օր Բաթմանա ջըրին եկավ ու չոքեց, Ով եկավ, խըմեց — գետը ցամաքեց, Սասմա քաղաքում մընացին ծարավ։ Ձենով Օհանին զարմանքը տարավ։ Քուրքը ուսն առավ, սարը բարձրացավ. Սարը բարձրացավ, տեսավ, ի՜նչ տեսավ։ Ճերմակ վըրանից դաշտը ճերմակել, Ասես՝ էն գիշեր ձըմեռը եկել, Սպիտակ ձյունով պատել էր Սասուն։ Լեղին ջուր կտրեց, կապ ընկավ լեզուն, Հարա՜յ կանչելով՝ փախավ տուն ընկավ. — Վա՜յ, փախե՜ք, եկա՜վ... հա՜յ, հարա՜յ, եկավ... — Ինչը՞ հորեղբա՛յր, ի՞նչը, ի՞նչն եկավ... — Ցավն ու կըրա՜կը Դավթի պինչն եկավ։ Մըսրա թագավոր ելել է, եկել, Եկել, մեր դաշտին բանակ է զարկել. Թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին... Վա՜յ մեր արևին, վա՜յ մեր աշխարքին... Ե՛կ, ոսկին տանենք, աղջիկներ տանենք, Չոքենք առաջին, պաղատանք անենք, Գուցե թե գըթա, Մեզ սըրի չտա... — Դու կա՛ց, հորեղբայր, դու դարդ մի՛ անիր.. նա՛, քու օդում դու հանգիստ քընիր. Հիմի ես կելնեմ Սասմա դաշտ կերթամ, Մըսրա-Մելիքին պատասխան կըտամ։ Ու գընաց Դավիթ ծանոթ պառավին. — Նանի ջա՛ն, ասավ, ժանգոտած ու հին Երկաթի կըտոր, անթարոց, շամփուր, Ինչ ունես, չունես, հավաքի՛ր, ինձ տուր, Մի էշ էլ գըտիր, որ վըրեն նըստեմ, Կըռիվ տի գընամ Մըսրա զորքի դեմ։ — Վա՜յ, Դավի՛թ, ասավ, մահըս տանի քեզ. Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս... Քու հերըն ուներ կըռվի համար Հըրեղեն ձի, ոսկի քամար, Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ, Թամբ սադափեն, կուռ սաղավարտ, Խաչ պատրաստին իր աջ բազկին, Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին, Դու եկել ես ա՛յ խենթ ու ծուռ, Ինձնից կուզես էշ ու շամփո՜ւր... — Ամա՛ն, նանի՛, չեմ լըսել դեռ։ Ո՜ւր են հիմի իմ հոր զենքեր։ — Հորեղբորըդ գընա հարցուր. Ո՞ւր են, ասա, հանի՛ր, բեր, տուր։ Բան է, թե որ չըտա սիրով, Աչքը հանիր՝ խըլիր զոռով։ 19 Դավիթ գընաց հորեղբոր մոտ. — Է՜յ հորեղբայր, կանչեց հերսոտ, Իմ հերն ուներ կռվի համար Հրեղեն ձի, ոսկի քամար, Ծալ-ծալ կապեն գուռզը պողպատ, Թամբ սադափեն, կուռ սաղավարտ, Խաչ պատրաստին իր աջ բազկին, Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին, Կըտաս — բեր տուր... — Վա՜յ Դավիթ ջա՜ն, Ահից գոռաց Ձենով Օհան. Քո հոր մահվան տարուց-օրից Դուրս չեմ հանել ձին ախոռից, Ոչ սընդուկից Թուր-Կեծակին, Զըրահ շապիկ, ոսկի գոտին... Ինձ թող ամա՜ն, մի՛ սպանիր, Կուզես — հըրեն, գընա հանի՛ր։ 20 Հագավ Դավիթ զենքն ու զըրահ, Կապեց գոտին, Թուր-Կեծակին, Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա, Ելավ, հեծավ Առյուծ հոր ձին, Հոր ձին հեծավ ու մըտրակեց. Ձենով Օհան լալով երգեց. — Ափսո՜ս, հազա՜ր ափսոս հըրեղեն մեր ձին, Ա՜խ, հըրեղեն մեր ձին. Ափսո՜ս, հազա՜ր ափսոս մեր ոսկի գոտին. Ա՜խ, մեր ոսկի գոտին. Ափսո՜ս թանկ կապեն, որ հագին տարավ, Ա՜խ, որ հագին տարավ... Դավիթ բարկացավ, Ձին քշեց, դարձավ, Օհանը վախեց, Իր երգը փոխեց. “Ափսո՜ս, նորելուկ Դավիթըս կորավ, Ա՜խ, Դավիթըս կորավ”։ Էս որ իմացավ, Դավիթ մեղմացավ, Իջավ, Օհանի ձեռքը համբուրեց։ Ձենով Օհանն էլ, ինչպես հայր ու մեծ, Օրհնեց, խըրատեց նըրան հայրաբար, Դեպի Սասմա դաշտ դըրավ ճանապարհ։ 21 Սասունցի Դավթին ուներ մի քեռի, Անունը Թորոս, ահեղ աժդահա։ Սա էլ իմացավ համբավը կըռվի, Մի բարդի ուսին գալիս է ահա։ Գալիս է՝ հեռվից բարձըր գոռալով. — Ի՜նչ եք վեր եկել էս դաշտի միջում, Քանի գըլխանի մարդիկ եք կամ ո՞վ, Սասունցի Դավթին որ չեք ճանաչում... Բա չե՞ք իմանում, որ էստեղ է նա Գալու՝ խաղացնի իր ձին թևավոր. Չըքվեցե՜ք, հիմի ուր որ է կըգա, Եկել եմ սըրբեմ մեյդանը էսօր։ Ասավ ու քաշեց իր ուսի բարդին, Սըրբեց բանակից մի քըսան վըրան... Դավիթն էլ ահա սարի գագաթին Կանգնած՝ գոռում է վիշապի նըման. — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք, Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք, Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք, Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք, Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք, Հետո չասեք՝ թե մենք քընած — Դավիթ գող-գող եկավ, գընաց... Էսպես կանչեց ասպանդակեց, Ու, ինչ ամպից կեծակ զարկի, Մըսրա զորքի մեջտեղ զարկեց, Շողացնելով Թուր-Կեծակին։ Ջարդեց, փըշրեց մինչև կեսօր. Կեսօր արինն ելավ հեղեղ, Քըշեց, տարավ հազարավոր Մարդ ու դիակ ողջ միատեղ։ Կար զորքի մեջ մի ալևոր, Աշխարք տեսած ու բանագետ. — Տըղե՛րք, ասավ, ճամփա տըվեք, Գընամ խոսեմ ես Դավթի հետ։ Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ, Էսպես խոսեց էն ծերունին. — Դալար կենա՛, կուռըդ, ո՛վ քաջ, Սուրըդ կըտրուկ միշտ քո ձեռին։ Մի ծերունուս խոսքին մըտիկ, Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։ Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ, Հե՞ր ես սըրանց դու կոտորում։ Ամեն մինը մի մոր որդի, Ամեն մինը մի տան ճըրագ, Որը կինն է թողել էնտեղ Աչքը ճամփին, խեղճ ու կըրակ։ Որը մի տուն լիք մանուկներ, Որը ծնող աղքատ ու ծեր, Որը լացով քողն երեսին Նորապըսակ ջահել հարսին... Թագավորը զոռով-թըրով Հավաքել է, էստեղ բերել։ Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով, Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել։ Թագավորն է քու թըշնամին, Կըռիվ ունես — իր հետ արա, Հե՞ր ես քաշում Թուր-Կեծակին Էս անճարակ խալխի վըրա։ — Լավ ես ասում դու, ծերունի՛, Ասավ Դավիթն ալևորին, Բայց թագավորն ո՞ւր է հիմի, Որ սև կապեմ նըրա օրին։ — Մեծ վըրանում քընած է նա, Է՛ն, որ միջից ծուխը կելնի. Էն ծուխն էլ հո ծուխ չի որ կա, Գոլորշին է իր բերանի։ Ասին. դեպի մեծ վըրանը Ասպանդակեց Դավիթն իր ձին, Քըշեց, գընաց ու դըռանը Գոռաց կանգնած արաբներին. — Ո՞ւր է, ասավ, ի՞նչ է կորել, Դուրս կանչեցե՛ք, գա ասպարեզ, Թե մահ չունի՝ մահ եմ բերել, Գըրող չունի՝ գըրողն եմ ես... — Մելիքն, ասին, քուն է մըտել, Օխտը օրով պետք է քընի. Երեք օրն է դեռ անցկացել, Չորս օր էլ կա, քունը առնի։ — Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ Խալխին լըցրել ծովն արյունի, Ինքը մըտել վըրանի մեջ՝ Օխտը օրով հանգիստ քընի՜... Քընել-մընել չեմ հասկանում, Վե՛ր կացրեք շո՜ւտ, դուրս գա մեյդան, Էնպես դըրան ես քընացնեմ, Որ չըզարթնի էլ հավիտյան։ Ելան՝ մարդիկ ճարահատված Շամփուր դըրին թեժ կըրակին Ու զարկեցին խոր մըրափած Մըսրա-Մելքի բաց կրընկին։ — Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ Էս անիծված լըվի ձեռից, Խոր մըռընչաց հըսկան հանդարտ Ու շուռ եկավ, քընեց նորից։ Ելան, բերին մեծ գութանի Խոփը՝ դըրին թեժ կըրակին, Ու կաս-կարմիր, կեծկըծալի, Շիկնած տըվին մերկ թիկունքին։ — Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ Էս անիրավ մոծակներից, Աչքը բացավ հըսկան հանդարտ, Ուզում էր ետ քընել նորից։ Տեսավ Դավթին։ լուխն ահեղ Վեր բարձրացրեց մըռընչալով, Փըչեց վըրեն, որ թըռցընի Էն աժդըհին մի փըչելով։ Տեսավ, տեղից ժաժ չի գալի, Զարմանքն ու ահ պատեց հոգին։ Արնոտ աչքերն ըսպառնալի Հառեց խոժոռ Դավթի աչքին։ Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ Տասը գոմշի ուժ պակասեց։ Պառկած տեղից վրա նստեց Ու ժպտալով հետը խոսեց. — Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ, Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին, Հետո դարձյալ կըռիվ կանենք, Եթե կըռիվ կուզես կըրկին... Իր վըրանում բըռնակալը Քառսուն գազ խոր հոր էր փորել, Ցանցով փակել մութ բերանը, Վըրեն փափուկ խալի փըռել։ Ում որ հաղթել չէր կարենում, Շողոմելով կանչում էր նա, Նըստեցնում էր իր վըրանում Էն կորստյան հորի վըրա։ Իջավ Դավիթ ձիուցը ցած, Գընաց նըստեց... ընկավ հորը. — Հա՛, հա՛, հա՛ հա՛, քահ-քահ խընդաց Մըսրա դաժան թագավորը։ — Դե, թող հիմի գընա՝ խավար Հորում փըթի, էնքան մընա։ Ու ահագին մի ջաղացքար Բերավ, դըրավ հորի վըրա։ 22 Քընեց էն գիշեր Ձենով Օհանը։ Գիշերն երազում երևաց ծերին՝ Մըսրա երկընքում արև ճառագած, Սև ամպ էր պատել Սասմա սարերին։ Սաստիկ վախեցած վեր թըռավ տեղից։ — Վա՛յ, կընի՛կ, ասավ, մի ճըրագ արա՛, Գընա՜ց մեր անփորձ Դավիթը ձեռից, Սև ամպ էր իջել Սասունի վըրա։ — Հողե՜մ գըլուխդ, ասավ կընիկը, Ո՜վ գիտի՝ Դավիթն ո՛ւր է քեֆ անում... Դու էլ քեզ համար քու տանը ընկած՝ Ուրիշի համար երազ ես տեսնում։ Քընեց Օհանը։ Վերկացավ դարձյալ. — Կընի՛կ, Դավիթը նեղ տեղն է ընկած. Մըսրա վառ աստղը շողում էր պայծառ. Մեր աստղը հիվանդ ցոլքում դալկացած։ — Ի՞նչ եղավ քեզ, մա՛րդ, գիշերվան կիսին. Բարկացավ վըրեն կընիկըն աղմուկով։ Խաչ քաշեց էլ ետ Օհանն երեսին, Շուռ եկավ, քընեց խըռոված հոգով։ Մի ուրիշ պատկեր ավելի ահեղ. Տեսավ՝ երկընքի բարձըր կամարում Վառվում էր մըսրա աստղը փառահեղ, Սասմա աստղիկը սուզվեց խավարում։ Զարթնեց վախեցած։ — Տունդ քանդվի, կի՜ն։ Ես ո՜նց լըսեցի քու էդ կարճ խելքին. Կորավ մեն-մենակ մեր ջահելն անտեր. Վե՛ր կաց, շո՛ւտ արա, զենքերըս մի բե՛ր... 23 Ելավ Օհան, գոմը մըտավ, Զարկեց ճերմակ ձիու մեջքին. — Է՜յ, ճերմակ ձի, մինչ ե՞րբ, ասավ, Կըհասցընես Դավթի կըռվին։ “Մինչև լուսը կըհասցնեմ”. Ու ձին տըվավ փորը գետին. — Մեջքըդ կոտրի՛, լուսն ի՞նչ անեմ. Լաշին հասնեմ ես, թե՞ նաշին։ Կարմիր ձիու մեջքին զարկեց. Սա էլ երետ փորը գետին. — Ջա՛ն կարմիր ձի, մինչ ե՞րբ դու ինձ Կըհասցընես Դավթի կըռվին։ “Մի ժամի մեջ, կարմիրն ասավ, Կըհասցընեմ Դավթի կըռվին”։ — Լեղի դառնա, սև մահ ու ցավ, Ինչ տըվել եմ քեզ՝ էն գարին։ Հերթը եկավ սևին հասավ. Գետին չերետ փորը սև ձին։ — Է՜յ, ջան Սևուկ, մինչ ե՞րբ, ասավ, Կըհասցընես Դավթի կըռվին։ “Եթե ամուր մեջքիս մընաս, Ոտըդ դընես ասպանդակին, Մինչև մեկել ոտըդ շուռ տաս, Կըհասցընեմ”, ասավ սև ձին։ 24 Սև ձին քաշեց Ձենով Օհան, Ձախը դըրավ ասպանդակին, Աջն էլ մինչև շուռ տար վըրան. Կանգնեց Սասմա սարի գըլխին։ Տեսավ՝ Դավթի նըժույգն անտեր Սարերն ընկած խըրխընջալով, Ներքև Մըսրա զորքը չոքած, Ինչպես անծեր ծըփուն մի ծով։ Օխտը գոմշի կաշի հագավ, Որ չըպատռի իրեն զոռից, Կանգնեց Օհան ամպի նըման Գոռաց Սասմա սարի ծերից։ — Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու. Հիշի՜ր խաչը քո աջ թևի, Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր, Ու դուրս արի լույսն արևի... Ձենը գընաց դըմբդըմբալով՝ Դավթի ականջն ընկավ հորում. — Հա՛յ-հա՜յ, ասավ, հորեղբայրս է, Սասմա սարից ինձ է գոռում։ Ո՜վ Մարութա Աստվածածին, Ո՜վ անմահ խաչ պատարագի, Ձե՜զ եմ կանչել, — հասե՜ք Դավթին... Կանչեց, տեղից ելավ ոտքի, Էնպես զարկեց ջաղացքարին՝ Քարը եղավ հազար կըտոր, Կըտորները երկինք թըռան, Ու գնում են մինչև էսօր։ Ելավ նորից, կանգնեց ահեղ, Սարսափ կալավ դև Մելիքին։ — Դավիթ ախպեր, ե՛կ դեռ էստեղ, Սեղան նըստե՜նք, խոսենք կարգի՜ն... — Էլ չեմ նըստիլ ես քու հացին, Դու տըմարդի, վախկոտ ու նենգ. Շո՛ւտ, զենքըդ առ, հեծիր քու ձին, Դո՛ւրս եկ մեյդան, կըռիվ անենք։ — Կըռիվ անենք, ասավ Մելիք, Իմն է միայն զարկն առաջին։ — Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ, Գընաց, կեցավ դաշտի միջին։ Ելավ, կանգնեց Մըսրա-Մելիք, Իր գուրզն առավ, հեծավ իր ձին, Քըշեց, գընաց մինչ Դիարբեքիր Ու էնտեղից եկավ կըրկին։ Երեք հազար լիդր էր քաշում Հըսկայական իր մըկունդը. Եկավ, զարկեց. կորավ փոշում Ու երերաց երկրի գունդը։ — Երկիր քանդվեց կամ ժաժք եղավ, Ասին մարդիկ շատ աշխարքում։ — Չէ՛, ասացին, արնի ծարավ Հըսկաներն են իրար զարկում։ — Մեռավ Դավիթ էս մի զարկից, Ասավ Մելիք իրեն զորքին։ — Կենդանի ե՜մ, ամպի տակից Գոռաց Դավիթ Մըսրա-Մելքին։ — Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա, Տե՛ս, ո՜րտեղից հիմի կըգամ։ Ու վերկացավ, կանգնեց հըսկան, Իր ձին հեծավ երկրորդ անգամ։ Երկրորդ անգամ քըշեց Հալաբ Ու բաց թողեց ձին Հալաբից. Բուք վեր կացավ, տեղ ու տարափ, Արար աշխարհ դողաց թափից։ Եկավ, զարկեց. զարկի ձենից Մոտիկ մարդիկ ողջ խըլացան։ — Գընա՜ց Դավիթ Սասմա տանից, Գուժեց գոռոզ Մըսրա արքան։ — Կենդանի՜ եմ, կանչեց Դավիթ, Մին էլ արի՜ — հերթն ինձ հասավ։ — Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա, Կանչեց Մելիք ու վեր կացավ։ Երրորդ անգամ հեծավ իր ձին, Գընաց մինչև հողը Մըսրա, Ու էնտեղից գուրզը ձեռին Քըշեց, եկավ Դավթի վըրա։ Եկավ, զարկեց բոլոր ուժով, Ծանըր զարկով հըսկայական. Փոշին ելավ Սասմա դաշտից, Բըռնեց երեսն արեգական։ Երեք գիշեր ու երեք օր Փոշին կանգնեց ամպի նըման, Երեք գիշեր ու երեք օր Բոթը տըվին Դավթի մահվան։ Երբ որ անցավ երեք օրը, Էն ամպի պես կանգնած փոշում Կանգնեց Դավիթ, ինչպես սարը, Գըրգուռ սարը մեգ-մըշուշում։ — Մելի՛ք, ասավ, ո՞ւմն է հերթը։ Սարսափ կալավ գոռ Մելիքին, Մահվան դողը ընկավ սիրտը Ու տապ արավ գոռոզ հոգին։ Գընաց, խորունկ մի հոր փորեց, Իջավ, մըտավ վիհն էն խավար, Վըրեն քաշեց քառսուն կաշի Ու քառասուն ջաղացի քար։ Մըռընչալով ելավ տեղից Էն առյուծի առյուծ որդին, Իր ձին հեծավ ու փոթորկեց, Խաղաց, շողաց Թուր-Կեծակին։ Առաջ վազեց մազերն արձակ Մելքի պառավ մայրը ջադու. — Դավի՜թ, մազըս ա՛ռ ոտիդ տակ, Էդ մի զարկը ի՛նձ բաշխիր դու։ Երկրորդ անգամ թուրը քաշեց. Էս անգամ էլ եկավ քուրը. Դավի՜թ, եթե կուզես, կանչեց, Իմ սըրտին զա՛րկ երկրորդ թուրը... Վերջին զարկի ժամը հասավ, Ելավ Դավիթ երրորդ անգամ. — Էս մի զարկն ու աստված, ասավ, Էլ մարդ չըգա, պետք է որ տամ։ Ասավ, ելավ ու փոթորկեց, Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին, Ձին փոթորկեց, փայլատակեց Ու ցած իջավ Թուր-Կեծակին։ Անցավ քառսուն գոմշի կաշին, Անցավ քառսուն քարերը ցած, Միջից կըտրեց ժանտ հըրեշին, Օխտը գազ էլ դենը գընաց։ — Կենդանի՜ եմ, մին էլ արի՜, Գոռաց Մելիք հորի տակից։ Դավիթ լսեց, շատ զարմացավ Իրեն զարկեց, Թուր-Կեծակից... — Մելի՛ք, ասավ, թա՛փ տուր մի քեզ։ Ու թափ տըվավ Մելիքն իրեն, Միջից եղավ ճիշտ երկու կես, Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն։ Էս որ տեսավ Մըսրա բանակ, Ջուր կըտըրվեց ահ ու վախից։ Դավիթ կանչեց. — Մի՛ վախենաք, Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։ Դուք ըռանչպար մարդիկ, ասավ, Զուրկ ու խավար, քաղցած ու մերկ, Հազար ու մի կըրակ ու ցավ, Հազար ու մի հոգսեր ունեք։ Ի՜նչ եք առել նետ ու աղեղ, Եկել թափել օտար դաշտեր. Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ, Մենք էլ ունենք մանուկ ու ծեր... Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ Հողագործի օր ու կյանքից, Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ, Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից... Դարձե՛ք եկած ճանապարհով Ձեր հայրենի հողը Մըսրա. Բայց թե մին էլ զենք ու զոռով Վեր եք կացել դուք մեզ վըրա, Հորում լինեն քառսուն գազ խոր Թե ջաղացի քարի տակին, — Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր, Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։ Էն ժամանակ աստված գիտի, Ով մեզանից կըլնի փոշման. Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի, Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։
-
ՏՐՏՈՒՆՋ Օրերս անպըտուղ, տըխուր, ձանձրալի, Ու գընում եմ ես ունայն տըրտունջով Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի Գերեզմանների շարքերի միջով։ Թաղել եմ նըրանց։ Տխուր է ճամփան։ Եվ իմ հայրենի աշխարհում օտար, Օտար ու մենակ անցվորի նըման, Որ չունի ընկեր, ոչ տեղ ու դադար։ Օտար են շուրջըդ ու չեն հասկանում Ոմանք քո վիշտը, ոմանք քո լեզուն, Անտարբեր գալիք երջանիկ օրին, Չըգիտեն նըրա կարոտը անքուն... Չընչի՜ն մարդուկներ, լըրբորեն հանգիստ Անսիրտ, փոքրոգի, գըծուծ ու կոպիտ. Մեռնում են, մարում նըրանց հայացքից Ե՛վ հոգու ձըգտում, և՛ սըրտի ժըպիտ։ Էլ ո՞ւմ առաջին սիրտըդ բաց անես, Ո՞ւմ համար երգես սըրտալի երգեր, Ո՞ր չըքին սիրես, կյանքըդ նվիրես, էլ ի՞նչպես ապրես անսեր, անընկեր... Եվ օրերս այսպես տըխուր, ձանձրալի, Ու գընում եմ ես ունայն տըրտունջով Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի Գերեգմանների շարքերի միջով։
-
ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ Սիրում էի երբեմըն քեզ... Այժըմ ևս տակավին Իմ սրտումը դու ապրում ես, Բայց ոչ ուժով քո նախկին։ Առաջ հընչում էիր մաքուր, Որպես աղոթք իմ հոգում, Որպես սիրո նախանձ և հուր՝ Տաք արյունս բորբոքում։ Այժմ՝ որպես վաղուց մեռած Բարեկամի հիշատակ, Կամ մանկության օրով սիրած Մի հին երգի եղանակ... Քո անունըդ այժմ տալիս, Էլ “հոգյակ” չեմ ես ասում, Չեմ աշխատում քուն մտնելիս, Որ քեզ տեսնեմ երազում։ Բայց զարմանքով երբեմնապես, Մտածում եմ ակամա, Ինչո՞ւ էլ դու սիրելի չես, Ինչո՞ւ ես քեզ մոռացա...
-
ԳԱՐՆԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր, Այն ճյուղալի ծառի տակին, Երբ գնացինք դիմավորել Նոր գարունքին ու նոր կյանքին։ Այն լավ օրից տարիք անցած, Ես այն ճամփով անցնում էի, Եվ ականջիս դիպավ հանկարծ Մեր աղմուկը ուրախալի... Պարզ ու որոշ ես լըսեցի Այն կենդանի ձայներն, ընկեր. Շըրըխկոցը բաժակների, Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր... Ու սրտաթունդ վեր նայեցի. Բայց կարոտած աչքիս առաջ Դաշտում դալար ու ամայի Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ։ Լուռ ու դատարկ մարգի վրա Մենակ կանգնած մընում էր նա, Նա էլ, կարծես, բան էր հիշում Եվ տխրալի ձայնով շըրշում... Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր, Այն ճյուղալի ծառի տակին... Բայց, ո՞վ գիտի, ո՞ւր ես ընկել, Եվ կըտեսնե՞նք միմյանց կըրկին։
-
ԻՄ ՍԵՐԸ Ես սիրել եմ վարդը տըժգույն Սիրուց տանջված այտերի, Մելամաղձոտ խաղաղություն Զույգ սևորակ աչքերի։ Ես պահել եմ սրտիս խորքում Մի լուռ գաղտնիք սիրային, Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում Հայտնելու չեմ աշխարհին։ Բայց և պահել անկարող եմ, 0՜, դրժվար է համբերել, Չասել՝ ինչով բախտավոր եմ, Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։
-
ՀՐԱԺԵՇՏ Այստեղ ահա կըբաժանվենք. Մնաս բարյավ, սիրելի. Այսպես ես չեմ ցավել երբեք Դառնությունով սիրտս լի։ Այստեղ ահա քեզ թողնում եմ Եվ չգիտեմ, ուր կերթաս. Կասկածներից ես դողում եմ... Թող պահպանե քեզ աստված։ Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս, Օրը տարի կդառնա, Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս Շուրջդ պիտի թրթռա։ Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր, Որ քեզ շատ եմ կարոտել. Եվ տեսության ժամի համար Չըմոռանաս աղոթել։
-
ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր, Ու մենք անհատնում էն անլույս մըթնում Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր Հայոց լեռներում, Դըժար լեռներում: Տանում ենք հընուց մեր գանձերն անգին, Մեր գանձերը ծով, Ինչ որ դարերով Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին Հայոց լեռներում, Բարձըր լեռներում: Բայց քանի անգամ շեկ անապատի Օրդուները սև Իրարու ետև Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ Հայոց լեռներում, Արնոտ լեռներում: Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար, Թալանված, ջարդված Ու հատված-հատված Տանում է իրեն վերքերն անհամար Հայոց լեռներում, Սուգի լեռներում: Ու մեր աչքերը նայում են կարոտ՝ Հեռու աստղերին, Երկընքի ծերին, Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝ Հայոց լեռներում, Կանաչ լեռներում:
-
ՄԵՐ ՈՒԽՏԸ Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս, Ու գընում ենք մեր ճամփով, Մըրրիկներով պատած անհույս, Սև խավարով, մութ ամպով: Մենք անցել ենք արյան ծովեր, Սուր ենք տեսել ու կըրակ, Մեր ճակատը դեմ ենք արել Մըրրիկներին հակառակ: Ու թեպետև պատառ-պատառ Մեր դըրոշը սըրբազան, Ու մենք չունենք տեղ ու դադար՝ Երկրից երկիր ցիրուցան: Բայց գընում ենք մենք անվեհեր Զարկերի տակ չար բախտի, Մեր աչքերը միշտ դեպի վեր՝ Դեպի լույսը մեր ուխտի:
-
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա Անցնում օրերն անու՜շ անու՜շ, Անրջային, թեթևասահ, Ամպ ու հովերն անուշ անուշ: Ահա բացվեց տարմ առաոտ, Վարդ է թափում սարուն-քարին, Շաղ են շողում ծաղիկ ու խոտ, Շնչում բուրմունք եդեմային: Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա Սահում օրերն անուշ անուշ, Շվին փչեց հովիվն ահա Աղջիկն ու սերն անուշ անուշ:
- 1 reply
-
- 1
-
-
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1869-1923 Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ: Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում: 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ): Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ: Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո: Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը: Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ: Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով: Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են “Մարոն” (1887, հրատարակվել է 1892թ), “Լոռեցի Սաքոն” (1889, հրատարակվել է 1890թ), “Անուշ” ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ): Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը: Օրինակ՝ “Թմկաբերդի առումը” (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ “Ախթամար”, “Փարվանա”, “Սասունցի Դավիթ” պոեմները, “Մի կաթիլ մեղր” հեքիաթը: 1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ: XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ: 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը: Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում: 1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է: Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22): Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում:
-
Հոգուն վրա հասավ Ձմեռնամուտ օրերից մեկն էր: Մութը դեռ չէր կոխել երկիրը: Երկինքը պղտոր էր գարնան ջրի պես: Կատաղի քամին վժժալով ներս էր պրծնում փողոցի մի բերանից, թռցնում էր առաջին պատահած մարդու գդակը, լիզում էր գետնից աղբն ու փոշին, ծեծում էր դռներն ու պատուհանները, բարձրացնում, պատովն էր տալիս մանրավաճառի խանութի ճակատից կախված ցուցանակն ու կորչում փողոցի մյուս բերանից: Լապտերավառը, սանդուղքն ուսին, փոքրիկ լապտերը ձեռքին, վազում էր լապտերները վառելու: Փողոցի անկյունում արդեն վառված լապտերը, հողմածեծ, ծռել էր գլուխը և նայում էր շուրջը կեղտոտ ապակիների միջից` մարդու ցավագար ճպռոտ աչքերի պես: Ամայի փողոցում մի փոքրիկ շուն կուչ էր եկել մի փակ դռան առջև, սրթսրթում էր ամբողջ մարմնով և կաղկանձում: Նախշքար Դավիթը գնում էր տուն, մատների ծայրերը կապույտ արխալուղի գրպանները կոխած: Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը և կարմիր աղլուխը, որ մի ծայրով պնդացրած էր կողքին կաշու գոտկից: Ամբողջ հագուստը, սկսած գոտիկից մինչև ոտնամանները, ծածկված էր ամեն գույնի ներկերի բծերով, որոնց մեջ առանձնապես աչքի էին ընկնում սպիտակները: Նա անցնում էր անհույս ու աննպատակ մարդու անորոշ քայլերով և քթի տակ մրթմրթում էր տրտունջի և հայհոյանքի պես մի բան: Ցուրտ քամին ծեծում էր նրա մազակալ երեսը, փոշով ծածկում մորուքը, բեղերն ու թավ հոնքերը, ստիպում ծածկել աչքերը, սպառնում խլել գդակը, որ նա քաշել էր մինչև ականջները, և երբեմն–երբեմն գրոհ տալիս նրա վրա այնքան ուժգին, որ նա ակամա կանգ էր առնում և ամբողջ մարմնով առաջ թեքվում, որ ետ–ետ չգնա: Բայն նա ոչինչ չէր զգում. զգում էր միայն մի բան–սիրուհու չափ տենչալի և մահվան չափ անդիմադրելի. զգում էր ծարավ. ոգելից խմիչքի անհուն ծարավ, որից լեզուն ցամաքել էր բերանում, որկորը քերվում էր, աղիքները գալարվում էին փորում և ամբողջ մարմինը կարծես զրկվել էր սովորական ջերմությունից: Ամբողջ երեք շաբաթ էր, որ պարապ էր. գործ չկար, չէր ճարվում: Ձմեռնամուտ էր. տուն շինողը շինել պրծել էր, վերանորոգողը` վերանորոգել պրծել. այլևս ոչ ոք նոր տուն չէր շինում, ոչ ոք հատակները, պատշգամբները, տանիքները ներկել չէր տալիս, պատերին նոր պաստառներ կպցնել չէր տալիս: Նախշքարների բանի օրերը անցել գնացել էին: Ամառվա և աշնան աշխատանքի փողն օրը գալիս էր, օրը գնում: Այժմ–ոչ մի սև գրոշ գրպանում, որ աչքը կոխեր: Իսկ այսօր առաջին անգամն էր, որ բերանը մի կաթիլ անգամ չէր առել ոչ արաղից, ոչ գինուց: Մի ամբողջ օր…Խենթանալու բան էր այդ, և նա անկեղծ կերպով զարմանում էր, որ մինչև այժմ դեռ խելքը չէր կորցրել կամ չէր մեռել: Այնինչ մինչև այսօր, մինչև այս տաժանելի մի օրը, ամբողջ ամսվա ընթացքում և հետո, երբ գրպանում միշտ փող կար, պատահե՞լ էր մի օր, գեթ մի հատիկ օր, որ բանի ժամանակ ձեռաց չվազեր մոտակա <պադվալը>, բերանը մի քիչ թաց անելու կամ բանից հետո ամբողջ ժամերով չնստեր գինետանը իր ընկերների հետ և լավ <թրջված> տուն չդառնար կեսգիշերին բայաթի երգելով: Իսկ ա՞յժմ…Գոնե ապառիկ տային մի կես թունգի գինի կամ մի <տրիցատկա> արաղ.–չէ՛,չէին տալիս անխիղճները, այսինքն` տվել էին, բայց էլ չէին տալիս, տեսնելով, որ արդեն հավաքված պարտքը վճարել չի կարողանում, մինչդեռ այդ ապերախտների մոտ էր թողել իր վաստակած գրեթե բոլոր փողերը: Գոնե ընկերներից մեկն ու մեկը հրավիրեր.–չէ՛, չէին հրավիրում.ամենքն էլ իր պես պարապ էին, ամենքի գրպանումն էլ մկներ էին խաղում: Անտեր տանն էլ չկար այնպիսի մի բան–արծաթե գդալ, ոսկե մատանի, ականջի օղ կամ գորգ, թեկուզ կնոջից ծածուկ տաներ գրավ դներ կամ ծախեր.–տունը սրբած, կինն ու երեխաները` տկլոր, ինքը` դառ ու դատարկ: Այսօր գինեվաճառը, որի մոտ նա թողել էր իր ամառվա գրեթե ամբողջ վաստակը, բաց արեց նրա առջև դավթարը և ասաց. Այ, ուստա Դավիթ, տասը մանեթ հինգ շայի նիսիա կա վրեդ. բե տու, ախպեր, ու էլի ինչքան ուզում ես` նստի խմի, քեզ անուշ ըլի: Ու, չնայելով Դավթի աղաչանք–պաղատանքին, մեռավ–կտրվեց` մի բաժակ օղի չտվեց, որ ցամաքած բերանը թաց աներ ու մի քիչ տաքանար այս անպիտան ցուրտ եղանակին: Այժմ նա տուն էր դառնում հույսը բոլորովին կտրած և խիստ չարացած ամենքի և ամեն բանի վրա: Ու որ մտածում էր, թե վաղն էլ, մյուս օրն էլ, երրորդ օրն էլ–ո՞վ գիտե դարձյալ քանի օրեր–նույն անհաջողությունը պիտի ունենար, ինչ որ այսօր, քիչ էր մնում իսկապես խենթանար: Մատներով անդադար պրպտում էր արխալուղի գրպանները, հուսալով թե մի գուցե տասը կամ տասնհինգ կոպեկանոց մի դրամ խցկված լինի կարկատանների արանքը, ինչպես շատ անգամ էր պատահել փող ունեցած ժամանակ, բայց մատների ծայրերը միայն շոշափում էին գզգզված գրպանների մազանման մճճված կեղտը: Քամու դեմ կռվելով, նա մտավ իրենց նեղ ու ծուռ փողոցը, որի երկայնքով այս ու այն կողմը իրար հենված էին, կարծես չթաղվելու համար, խղճուկ տնակներ ցածր, հողածածկ կտուրներով, ծուռտիկ–մուռտիկ պատուհաններով, փտած դռներով, ո՛րը գետնի մեջ խրված, ո՛րը գետնից բարձր: Դավիթը կանգ առավ այդ դռներից մեկի առջև, որի ծակոտիներից և ճեղքերից ճրագի լույս էր երևում: Փոխանակ ծեծելու, նա ոտը բարձրացրեց և մի պինդ հարված տվեց դռանը: Դուռը ճռճռաց, քիչ մնաց տեղահան լիներ, բայց չբացվեց. ներսից փակ էր: Այդ բանն ավելի կատաղեցրեց Դավթին, և նա կրկնեց հարվածն առաջվանից ավելի պինդ: Մեռել ե՞ք, սատկել ե՞ք,– գոռաց նա սարսափելի հայհոյանքներ թափելով: Ներսից լսվեց դռան փականքի շրխկոցը: Ոտաբոբիկ, պատառոտուն հագուստով, խճճված մազերով մի փոքրիկ աղջիկ դուռը բաց արավ և, ցրտից սարսռալով, մի կողմ քաշվեց, որ հայրը ներս մտնի: Դավիթը մտավ արյուն կտրած աչքերով: Աղջիկը սովալլուկ հայացքով աչքի տակից նայեց հոր դատարկ ձեռներին, և այն միջոցին, երբ փակում էր դուռը, մի ծանր հարված զգաց գլխին: Նա ձայն չհանեց, այլ ձեռքերը դրեց գագաթին և տեղն ու տեղը պպզեց տապ–տապ արած հավի պես: Ըստ երևույթին սպասում էր, թե հարվածը պիտի կրկնվի, և իր մանկական սովալլուկ մարմնի ֆիզիկական ամբողջ ուժը ոսկրացած ձեռքերի մեջ հավաքած` աշխատում էր պաշտպանել գլուխը` շեքերի մեջ կոխած: Սակայն հայրը բավականացավ մի հարվածով միայն և անմիջապես դարձավ կնոջը, որ թախտի վրա նստած կար էր անում լամպի լուսով. – Հա՞ա, մեռել ե՞ք, սատկել ե՞ք: Տո, դուռն էսքան կոտրատում եմ, չեք իմանո՞ւմ: Այ խլանաք դուք, խլանաք: Պինդ էլ կողպել եք, թե ի՞նչ: Գիտամ, էնքան բան–ման ունես անտեր տանդ, որ վախենում ես նի չթափվեն, չթալանեն: Վայ ձեր ծնունդը չորանա, ձեր ծնունդը: Դուք խո ինձ հմար կնիկ ու որդիք չեք, ցավ ու կրակ եք ինձ հմար, ցավ ու կրակ գա ձեր գլխին: Էլ ջըբումս բարաքաթ չմնաց, ինչ դու էդ կոտրած ոտդ տուն դրիր ըստեղ… Դավթի արտասանած ամեն մի պարբերությունը համեմված էր ամենաընտիր և երբեմն շատ ինքնուրույն հայհոյանքներով: Կինն ամենևին ձայն չհանեց, նույնիսկ գլուխը չբարձրացրեց կարի վրայից: Ամուսնու գոռգոռոցն ու հայհոյանքն այնքան սովորական բան էին դարձել նրա համար, որ միանգամայն կորցրել էին իրենց բոլոր նշանակությունն ու ազդեցությունը, և վաղուց էր արդեն, որ Մային այլևս չէր պատասխանում, մի անգամ առ միշտ համոզվելով, որ այդ ոչ միայն անօգուտ, այլ նույնիսկ վտանգավոր է, որովհետև խոսքը խոսք էր բերում, և Դավիթը վերջիվերջո խոսքից անցնում էր <գործի>: Կնոջ միակ պատասխանը լռությունն ու անտարբերությունն էր լինում: Շունը հաչեր, թե Դավիթը– այդ միևնույն էր նրա համար: Պատահում էր, որ Դավիթն ամբողջ ժամերով գոռում–գոռգոռում, հայհոյում էր ամենազզվելի ածականներով, բայց Մային գլուխը կախ` մնում էր իր բանին, քարի պես լուռ ու անտարբեր: Ծանր, շատ ծանր էին խեղճ կնոջ քաշած օրերն արբեցող ամուսնու ձեռքին: Ինչ Մային ոտ էր դրել ամուսնու տունը, ոչ մի լավ օր չէր տեսել, միշտ ծեծ ու հայհոյանք, միշտ հայհոյանք ու ծեծ: Ծեծն ու հայհոյանքն էլի վնաս չունի,– այդ բանին այսպես թե այնպես դեռ կարելի էր դիմանալ,– բայց գոնե տան և երեխաների հոգսը քաշեր. այդ էլ չկար: Ինչ վաստակում էր, իր փորն էր ածում: Ուրեմն էլ ինչացո՞ւ էր. ավելի լավ չէ՞ր լինի, որ իսկի չլիներ. խեղճ կինը գոնե հանգիստ իր բանին կկենար, գոնե գիշերները չէր սպասի ահ ու դողով, թե ահա որտեղ որ է` պիտի գա իր դահիճը արբած–տրաքած, երեխաներին լեղաճաք անի, ամբողջ թաղը հավաքի գլխին: Տունը ինքն էր պահում, երեխաներին ինքն էր հագցնում, կերակրում իր ձեռքի աշխատանքով, ուրեմն էլ ինչացո՞ւ էր այդ միշտ արբած մարդը, էլ ի՞նչ սրտով էր բղավում, հայհոյում, ծեծում, ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով: Մային աշխատում էր, գիշեր–ցերեկ աշխատում–կար էր անում, լվացք էր անում, հաց էր թխում, թոկ էր գզում, բարդաններ էր կարում, հինած էր հինում, պարսիկ վաճառականների համար նուշ, ընկույզ, տխիլ էր կոտրում. կարիքը ստիպել էր նրան վարժվելու ամեն տեսակ աշխատանքի, և ոչ մի օր նրա ձեռքը դադար չէր առնում: Հարատև աշխատանքը, զրկանքներն ու հոգսերը և ամուսնու պատճառած ֆիզիկական ու բարոյական տանջանքները հալումաշ էին արել խեղճին: Նրա կյանքը դարձել էր մի տեսակ անասնական. չէր իմանում ի՛նչ օր է լուսանում, ի՛նչ օր մթնում. մի բան էր միայն իմանում– երեխաները քաղցած են` պետք է աշխատել, երեխաները տկլոր են` պետք է աշխատել, տանտերը պահանջում է վարձը` պետք է աշխատել: Ահա այս գիշեր էլ, չնայելով շաբաթ գիշեր է, կիրակշտեք է, երբ ամեն աշխատանք դադար է առնում, նա դարձյալ աշխատում է. կարում է ամբողջ օրը` վաղ առավոտից նստած, որպեսզի վերջացնի, տանի տա տիրոջը, մի քանի կոպեկ փող ստանա` գեթ վաղը մի քիչ հաց առնելու: Առանց այն էլ երեխաները այսօր ամբողջ օրը սովից վնգստում էին: Փոքրն արդեն շատ վնգստալուց հոգնել, քնել է, մեծն էլ, աղջիկը` չես իմանում ինչի է սպասում: Նրա մատները փետացել են, ասեղը հազիվ են բռնում. մեջքը կորացել, չորացել է, որ շտկում է, կարծում է, թե ողնաշարն ուզում է կոտրվել: Երկար, շատ երկար գոռաց, գոռգոռաց Դավիթը, հայհոյեց, էլ մեռել ու կենդան չթողեց, հետո պառկեց թախտի վրա, ձեռները դրեց գլխի տակ և սկսեց նայել առաստաղի կաթիլքից բազմազան գույներ ստացած, ճաքճքած գերաններին: Փոքրիկ աղջիկը, որ հոր ահից հենց այնպես էլ մնացել էր դռան մոտ պպզած, ուր դռան ճեղքերից փչող սառը քամին մրսեցնում էր նրա վտիտ մարմինը, կամաց վեր կացավ, կատվի քայլերով գնաց բարձրացավ թախտը և նստեց մոր մոտ, մերկ սրունքները ծածկելով չթի դերիայի կարճ փեշերի տակ: Շուտով նրա աչքերի կոպերը ծանրացան, և նա նստած տեղը սկսեց նիրհել: Մայրն ատամներով կտրեց կարի թելը, որի ժամանակ աչքն ընկավ նիրհի մեջ գլուխը բարձր ու ցածր անող աղջկա վրա: Աղջի, քունդ տանում ա, գնա քնի: Աղջիկը բաց արեց շաղված աչքերը, մի րոպե ապուշ–ապուշ նայեց մորը, հետո սուր–սուր եղունգներով սկսեց քորել գլուխը և կամացուկ վնգստաց. Հաց եմ ուզում: Ես էլ եմ ուզում,– արձագանք տվավ թախտի ծայրից փոքրիկը, որ հոր գոռգոռոցի վրա զարթնել էր և, մինչև այժմ լուռ, մթելի տակից պլզած աչքերով նայում էր ճրագին: Էգուց, էգուց, բալա ջան, հմի քնեցեք,– ասաց մայրը: Բայց փոքրիկը և նրանից սիրտ առած մեծը սկսեցին ավելի ու ավելի վնգստալ: Սուս, շան լակոտներ, թե չէ, էս ա վեր կացա,– հանկարծ գոռաց Դավիթը, արագորեն շուռ գալով պառկած տեղը և բռունցքը ուժգին զարկելով թախտին: Փոքրիկն իսկույն սուս արավ և մթելը գլխին քաշեց: Աղջիկը նույնպես լռեց, չոքեչոք գնաց դեպի անկողինը, պառկելուց առաջ քորումոր եկավ ամբողջ մարմնով, հետո մթելի մի ծայրը բարձրացրեց, մտավ տակը, գլուխը դրեց եղբոր գլխի մոտ, կուչ եկավ սրթսրթալով և համարյա թե նույն րոպեին էլ քնեց: Քամին շվշվացնում էր դուրսը, բզզում էր բուխարու մեջ, ծեծում էր դուռը ու պատուհանը, իսկ ներսը լռության մեջ լսվում էր քնած երեխաների շնչառությունը և երբեմն–երբեմն Դավթի մռմռոցը: Այնինչ Մային, գլուխը միշտ կախ, կարում էր հա՛ կարում, և սպիտակ քաթանը նրա հոգնած աչքերի առաջ երբեմն–երբեմն շերտավորվում էր կարմիր, կանաչ, դեղին զոլերով: Պառկած տեղն էլ հանգիստ չէր կարողանում մնալ Դավիթը, տենդով բռնված մարդու պես դես էր շուռ գալիս, դեն էր շուռ գալիս, մռնչում էր, փռնչում, ոգելից խմիչքի ծարավն ավելի ու ավելի էր նեղում նրան: Նրան թվում էր, թե այդ գիշեր չի լուսացնի. կամ կմեռնի, կամ կգժվի: Առհասարակ ամբողջ օրը հիվանդ էր զգում իրեն. գլուխը ծանր էր քարի պես, աչքերից ջուր էր գնում, ձեռները դողում էին, ծնկների մեջ ինչ–որ մղմիղ էր զգում, իսկ ստամոքսի մեջ կարծում էր, թե մժեղներ են դժվժում. չնայելով, որ ոչինչ չէր կերել, այնուամենայնիվ քաղց չէր զգում և ուտելու մասին չէր էլ մտածում: Զգում էր միայն, որ մի քանի բաժակ օղին բավական էր այդ հիվանդագին բոլոր երևույթները ձեռաց վանելու համար: – Օ՜, ես ձեր,… – մի ծանր բռունցք իջեցնելով թախտի վրա, զորավոր հայհոյանք ուղղեց նա հայտնի չէ ում հասցեին, նստեց, ոտները կախեց թախտից, խոնարհվեց և գլուխն առավ ձեռքերի մեջ: Գոնե քունը գար, որ թերևս առժամանակ մոռանար այդ անտանելի պապակը: Ոգելից խմիչքի ծարավը չէր այնքան, որ տանջում էր նրան, այլ ավելի երևակայությունը, որ այնքան հրապուրիչ ու գայթակղիչ մտապատկերներ էր ստեղծում օղու և գինու շուրջը ընկերական շրջանում, դուդուկի և արգանի ձայների տակ, գինետան մեջ, որի քացախած օդը նրա համար ավելի ախորժելի էր, քան բուրավետ վարդն ու ծաղիկը: Նա վեր կացավ և սկսեց քայլել սենյակի երկայնքով: Մտածում էր` ի՞նչ աներ այդ սոսկալի դրությունից ելնելու համար. մտածում էր կյանքի և մահվան առեղծվածի առջև կանգնած մարդու մտատանջանքով: Ամեն անգամ, որ մոտենում էր սենյակի անկյանը, նրա աչքովն էր ընկնում ջրի կուլան: Սկզբում ուշադրություն չէր դարձնում, հետո կանգ առավ կուլայի առաջ և երկար ժամանակ չէր կարողանում հաղթահարել իր մեջ մի տարօրինակ զզվանք, որ, իբրև արբեցող, տածում էր դեպի ջուրը: Բայց ոգելից խմիչքի ծարավը սպանում էր նրան, թուքը ցամաքել էր, որկորը խանձվել, պետք էր բերանը մի բանով թաց անել: Եվ Դավիթը կամա–ակամա խոնարհվեց դեպի ջրի կուլան: Բայց այդ միջոցին հանկարծ մի միտք ծագեց նրա գլխում, և նրա դաժան դեմքը մի րոպե կարծես պայծառացավ: Նա արագորեն մոտեցավ պատի մեջ գտնված պահարանին, բաց արեց, հանեց օղու դատարկ շիշը, կուլայից մի գավաթի չափ ջուր ածեց մեջը և սկսեց ողողել: Ողողեց, ողողեց օղու շիշը, հետո գլխին քաշեց և սկսեց ծծել: Ծծում էր աչքերը փակ և շրթունքները պինդ սեղմած շշի պռնկին: Այդ միջոցին նրա դեմքը գարշանքի այնպիսի արտահայտություն էր ստացել, որ կարծես լուծողական էր ընդունում: Կինն առաջին անգամ բարձրացրեց գլուխը, նայեց նրան, հետևից մի չանչ արավ և նորից շարունակեց կարը: Դավիթը չտեսավ այդ չանչը, բայց նրան թվաց, թե կինն իր հասցեին ինչ–որ փնթփնթաց քթի տակ: – Հ՛ը, ի՞նչ ես փնթփնթում,–կամաց դարձավ նա կնոջ կողմը, շիշը հեռացնելով շրթունքներից: Հրացայտ աչքերով երկար ժամանակ լուռ ու անշարժ խեթում էր կնոջը, հետո ավելացրեց ծանր ու սպառնալից,– ջանդ խո քոր չի գալիս: Թե քոր ա գալիս, քորեմ… Կինը ձայն ծպուտ չհանեց: Դավիթը շիշը տեղը դրեց, պահարանի դուռը շրխկացնելով փակեց և գնաց նորից պառկեց թախտի վրա, չմոռանալով հայհոյանքի մի նոր փունջ հրամցնելու կնոջը: Ջուրը թեև մի քիչ օղու համ էր ստացել, բայց, իհարկե, այն չէր, ինչ–որ քթից ծուխ հանող, աչքերից արտասուք քամող օղին, որ խմելուն պես բալասանի նման տարածվում է մարդու երակների մեջ, և այդ բանն էր, որ ավելի ջղայնոտ էր դարձրել Դավթին, ավելի ևս գրգռելով նրա ոգելից խմիչքի պապակը: Նա սաստիկ ցանկանում էր, որ կինը ձայն հաներ, բան ասեր, որպեսզի իսկույն վեր թռչեր և մի լավ տրորեր նրան, սրտի բոլոր մաղձը նրա վրա թափելով: Բայց Մային ձկան պես լուռ, իր բանին էր: Դուռը դրսից ծեծեցին: Դավիթը գլուխը բարձրացրեց, նայեց դռանը և նորից պառկեց: Այդ անշուշտ Ակոբն էր – անդրանիկ որդին` ութ տարեկան, որ նոր էր վերադառնում խանութից: Չորրորդ ամիսն էր, որ նրան աշակերտ էր տվել մի պղնձագործի` մի տարի անվարձ ծառայելու, մինչև որ արհեստ սովորեր: Որովհետև դուռն իսկույն բացող չեղավ, նորից ծեծեցին: Դավիթը վեր թռավ, նստեց և դարձավ կնոջը կատաղած. – Տո խլացել ե՞ս, չես իմանո՞ւմ: Էս էլ խո ես չեմ, վե կաց բաց արա, է՛լի: Այ չորանաս էդ ճրագի տակը, հը՜, ընենց կպչես էդ թախտիցը, որ էլ պոկ չգաս: Մի հարցնող ըլի, օգուտդ ի՞նչ ա, է՞, էդ անտեր–մունդռիկ կարիցը: Նավթն էլ մինչև լիս էրում ես: Մային կարը մի կողմ դրեց, մեջքը հազիվ շտկեց, վեր կացավ, իջավ թախտից և ամուսնու անհատնում հայհոյանքների ուղեկցությամբ գնաց դուռը բանալու: Մտավ Ակոբը գզգզված հագուստով, մրից սևացած դեմքով, ձեռքերով և մինչև սրունքները մերկ ոտներով: Ցրտից սրթսրթում էր ամբողջ մարմնով և ատամները նկատելի կերպով զարնում իրար. բայց աչքերն իրենց տարօրինակ սպիտակուցներով սևացած դեմքի վրա փայլում էին մանկական ինչ–որ անհուն բերկրանքով: Մայիլո ջան,– մտնելուն պես բացականչեց նա,– ըսօր մեկն եկավ, պղինձներ առավ, տարա տուն, մի աբասի փող բաշխեց: Ա՜յ: Դավիթը փողի անունը լսելուն պես ծտի նման թռավ տեղից և մի ոստյունով հասավ դռան մոտ. Աբա՛, աբա՛… Ու քաղցած գայլի պես վրա ընկավ երեխային: Մայրն ընկավ որդու և նրա մեջտեղ: Չտաս, չտաս, Ակոբ ջան, հաց չունենք. հաց կառ… Խոսքը չվերջացավ կնոջ բերանում. Դավիթն երկու ձեռքով բռնեց նրա ոսկրացած ուսերից և այնպիսի ուժով ետ շպրտեց նրան, որ նա փռվեց գետնին մեջքի վրա: Ի՛նձ տու,– բղավեց և այնպես պինդ հուպ տվեց որդու բռունցքը, որ նա ցավից ճչաց և իսկույն փողը վայր գցեց ձեռքից: Դավիթը փողը թռցրեց գետնից և խելագարի պես դուրս թռավ… Երբ Մային ուշքի եկավ և աչքերը կամաց բաց արեց, կարծես երազի մեջ տեսավ, որ Ակոբը պատին կպած` լաց է լինում երեխայական ուժգին հեծկլտանքով, և ցուրտ քամին փչում է բաց դռնից, բլբլացնելով լամպի լույսը թախտի վրա: Մեծ դժվարությամբ նստեց, երկու ձեռքով բռնեց ծոծրակը, աչքերը փակեց ինչ–որ սուր ցավից և մի երկար ու ձիգ թառանչ քաշեց: Դուռը կողպի, Ակոբ ջան, դուռը կողպի, ցուրտ ա,– հազիվ կարողացավ արտասանել նա:
