Jump to content

Ashot

Members
  • Posts

    5,065
  • Joined

  • Last visited

  • Days Won

    5

Everything posted by Ashot

  1. ԿՆԱԽԱՆՁԻՄ ԵՐՋԱՆԻԿ Կնախանձիմ երջանիկ Զգեստներուդ, որ մոտեն Իրենց ծալքին մեջ փափկիկ Քու մարմինդ կգրկեն: Կնախանձիմ քու ոտքիդ Մանրիկ քնքուշ մուճակին Ու մանյակիդ մարգրիտ, Որ կը պարուրե վիզդ անգին. Կնախանձիմ սյուքերուն, Որ մազերդ կշոյեն, Անբիծ աստղին իսկ սիրուն, Որ կժպտի քեզ վերեն: Կատեմ երկինքն, ուր աչքերդ Հափշտակված կթաղվին, Ու մատյանը հրաշակերտ Ու կը սուզվիս հոգևին: Խոհերն որ քեզ կպատեն Ու երազներն անուշակ, Որ միտքդ ինջմե կանջատեն, Կատեմ հեռով մը վայրագ: Հավտա՛, Աստված իսկ կ’ատեմ, Խորհելով որ անոր, մերթ, Աղոթքիդ մեջ երկնաճեմ, Կուղղես քու սիրտդ ու աչքերդ:
  2. * * * Կուզեի որ սիրտս ըլլար Աղվոր ծաղիկ անթառամ, Զեղուն հյութով երկնահամ. Եվ դուն, մեղո՛ւ օդապար, Բաժակիս մեջ հեշտալիր, Կյանքս հավիտյան ծըծեիր: Հալե՛ր, հալե՛ր իմ հոգին Եվ ըլլար ծով կապուտակ, Ջուրերով քաղցր ու հստակ. Եվ դուն, կարապ տափագին, Թևերովդ լուսածի՛ր Ծոցս հավիտյան պատռեիր:
  3. ԱԴԱՄԻ ՎԻՇՏԸ Լեռներու ստորոտ, մարմանդին վրա, Շուքին տակ ծառի մը բազկատարած, Վճիտ առվակի մը մոտ արծաթյա, Եվա մեղմորեն էր ընկողմանած: Բոցակեզ արևն հորիզոնեն վեր Կելլեր հաղթական. զեփյուռն անուշակ Կպարզեր օդին մեջ փափուկ թևեր, Վարդը կխնկեր, ու կերգեր սոխակ: Բայց ո'չ արևին, ո'չ ծաղիկներուն Կնայեր Եվա. ուժով կսեղմեր Իր թևերուն մեջ մանկիկ մը սիրուն, Խնձոր այտերով, խաժակն, ոսկեհեր: Կշարժեր անդուլ մանկիկն անհանդարտ, Խաղալով մանրիկ մատերովն իր մոր Գանգուրներուն հետ. և ան, գոհ, զվարթ Կհամբուրեր զայն, ժպելով անոր: Ծառի մ' ետևեն Ադամ կ'դիտեր Այդ պատկերն աղու և շնորհալի, ՈՒ լուռ, տրտմությամբ լեցված, կխորհեր՝ Աչքն իր մանկիկին հառած ծաղկատի: Հանկարծ արցունքով աչքերը լեցան, Հառաչ մը կուրծքեն թռավ թաղծալիր, Ճակտին զարկավ ձեռն ու շեշտով մը դառն՝ "Տե'ր, - ըսավ, - ինչո՞ւ մայր մ'ինձ չտվիր":
  4. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Արշակ Չոպանյան (1872- 1954) Արշակ Հովհաննեսի Չոպանյանը ծնվել է 1872 թվականի հուլիսի 15-ին Կ. Պոլսում, մահացել է 1954 թվականի հունիսի 8-ին Փարիզում: Գրող, քննադատ, բանասեր, լրագրող, հասարակական գործիչ: Սովորել է Կ. Պոլսի Մքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում: Աշխատակցել է "Արևելք", "Մասիս", "Հայրենիք" պարբերականներին: 1895-ին սկսել է "Ծաղիկ" հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար և ահաբեկված համիդյան բռնություններից՝ նույն տարում փախչելով՝ հաստատվել է Փարիզում, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը: 1898-1911 և 1929-1949 թթ. հրատարակել է հայտնի "Անահիտ" հանդեսը: Հասարակական, լրագրական-հրատարակչական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է արվեստի, բանասիրության, գրականագիտության և գրաքննադատության հարցերով, հրապարակախոսությամբ, գրել է արձակ ու չափածո գեղարվեստական գործեր, կատարել է թարգմանություններ: Առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական և գիտական բանասիրական գործունեությունը: Նա նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ: Հրատարակել է "Նահապետ Քուչակի դիւանը" 1902-ին, "Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովանթանեան նկարիչը" 1910-ին, "Հայ էջեր" 1912-ին, "Հայրեններու բուրաստանը" 1940-ին և այլ ուսուսմնասիրություններ: Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ուսումնասիրություններ: Առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել որպես գեղարվեստական ստեղծագործություն և նրան դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին: Անդրադարձել է գրական նոր երևույթներին՝ հաճախ առաջինը տալով դրանց հեղինակների (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Մ. Զարիֆյան և ուր.) ստեղծագործական ինքնատիպության բնութագիրը: Հոդվածներ է նվիրել նաև արվմտաևրոպական և ռուս գրողներին: Մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ: Թարգմանել ու ֆրանսերեն հրատարակել է հին և նոր շրջանի հայ բանաստեղծների գործերից, որոնք ամփոփվել են "Վարդենիք Հայաստանի" (հ. 1-3, 1918-29) ժողովածուում:
  5. Ashot

    A New Screen Name

    Mos@ vagh@ enqan gorts uni vor el chasats!!!
  6. Ashot

    Funny Clips

    Ed jan, gone gites et Hndkakan Qristine Pepelyan@ ova??? Asem imanas bro jan ~~~ Tulip Joshi ~ born 1979, is an Indian model and actress in Bollywood. She was born in Bombay, India, on September 11, 1979, is a Virgo, and stands 5'6" tall. She has dark-hair, brown eyes. She has two sisters, Selphi and Monalisa. The latter is married to Bollywood actor, Rajat Bedi. She has a nephew, Vivann, and niece, Vera. Tulip was brought up in Mumbai, and attended the Jamnabai Narsee School, and later Mithibai College from where she graduated in food science and chemistry. She excelled in sports, competing in athletics at the National level. Tulip entered the Femina Miss India Contest in 2000. She did not make it to the list of winners, but was noticed by many advertising agencies. She appeared in a number of advertising campaigns for big brands (Ponds, Pepsi, Siyaram, BPL, Smirnoff, etc.). (She also appeared in a video made as a tribute to Nusrat Fateh Ali Khan. She is of mixed parentage, with a Gujarati Indian father, and a Lebanese-Armenian mother. Currently, she is in a relationship with a self-styled faith healer and mind-reader, Captain (retd.) Vinod Nair.
  7. Չմորանանք շեշտել որ նրա անունով է կոչվում Երևանի քաղաքային մանկական գրադարանը։
  8. Մեծ Ցավը Անցյալները խոսեցինք էն մասին, թե մեր հարեւան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք էլ` նրանց, ու հաճախ ընկնում ենք ցավալի թյուրիմացությունների մեջ: Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն: Մենք մե'զ էլ չենք ճանաչում: Երկիր ունենք - չենք ճանաչում, պատմություն ունենք - չենք ճանաչում, ժողովուրդ ունենք - չենք ճանաչում, գրականություն ունենք - չենք ճանաչում, լեզու ունենք - չենք իմանում: Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք: Չե՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում ե'ւ պատմություն, ե'ւ գրականություն, ե'ւ գեղարվեստ, ե'ւ տնտեսական վիճակ, ե'ւ մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու` ո'չ կարող ես անցյալդ ըմբռնել, ո'չ ներկադ հասկանալ, ո'չ ապագադ տնօրինել: Պատմություն ունենք - տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ` էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ի'նչ ենք եղել, ի'նչ ենք արել, ինչո'ւ եւ ինչպե'ս, ի'նչ օրով, ի'նչ ճանապարհով ենք էստեղ հասել: Եվ ի'նչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, եւ շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում` սկսած իրենից: Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի Աստծո ընտրյալ ժողովուրդը, եւ կույր ազգասիրական տենչով բռնված` չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի` հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով: Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հպգեւորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրոդը ասում է` սոցիալիստ է... Եվ մինչեւ էսօր չիմացանք ու չգիտենք, թե ի'նչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է ՈՒրարտուի հին արձանագրությունների կողքին` աչքերն արցունքով ու վշտով լիքը: Հապա գրականությո՞ւնը: Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի, եւ, սակայն, քանի՞ հոգի կգտնենք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում, երկինք են հանում կամ պախարակում, ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք` ծանոթ չի, կարդացել չի. էստեղից մի կտոր, էնտեղից մի բրթուջ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ որքա՜ն գրական տգիտություն, ի՜նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի'նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչեւ գերեզմանի եզերքը, մինչեւ թաղման օրը: Էսպես է դրությունը: Եվ եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ի՞նչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ի՞նչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ եւ ի՞նչ հարգանք հենց դեպ իրեն: Եվ ինչպե՞ս կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն եւ հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը: 1909թ.
  9. ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍ Լինում է, չի լինում մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի։ Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթի ամանը, ուտում։ Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։ Պոչատ աղվեսը փախչում է, գնում մի քարի վրա կանգնում ու էսպես խնդրում. — Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Պառավն ասում է. Դե գնա իմ կաթը բեր։ Աղվեսը գնում է կովի մոտ. — Կովիկ, կովիկ, կաթ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Կովն ասում է. — Դե գնա ինձ համար խոտ բեր։ Աղվեսը գնում է արտի մոտ. — Արտիկ, արտիկ, խոտ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է. Դե գնա ինձ համար ջուր բեր։ Աղվեսը գնում է աղբյուրի մոտ. — Աղբյուր, աղբյուր, ջուր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Աղբյուրն ասում է. Դե գնա կուժ բեր։ Աղվեսը գնում է աղջկա մոտ. — Աղջիկ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Աղջիկն ասում է. Դե գնա ուլունք բեր ինձ համար։ Աղվեսը գնում է չարչու մոտ. — Չարչի, չարչի, ուլունք տուր, ուլունքը I տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Չարչին ասում է. Դե գնա ինձ համար ձու բեր։ Աղվեսը գնում է հավի մոտ. — Հավի՛կ, հավի՛կ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Հավն ասում է. Դե գնա ինձ համար կուտ բեր։ Աղվեսը գնում է կալվորի մոտ. — Կալվո՛ր, կալվո՛ր, կո՛ւտ տուր, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալիս, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալիս, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալիս, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալիս, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալիս, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալիս, կաթը տանում է տալիս պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցում, վազում է գնում, ընկերներին հասնում։
  10. ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։ Հուսահատված, մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ՝ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։ Ճանապարհին մի գայլ պատահեց. — Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում, — հարցրեց գայլը։ — Գնում եմ աստծու մոտ, — պատասխանեց աղքատը, — դարդ ունեմ ասելու։ — Դե որ գնաս աստծու մոտ, — խնդրեց գայլը, — ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա՛ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։ — Լա՛վ, — ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։ — Ո՞ւր ես գնում, ախպեր, — հարցրեց աղջիկը։ — Գնում եմ աստծու մոտ։ — Երբ որ աստծուն տեսնես, — աղաչեց սիրուն աղջիկը, — ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրեն, ի՞նչ պիտի լինի նրա ճարը։ — Կասեմ, — խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, — որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։ — Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ, — հարցրեց չոր ծառը։ — Գնում եմ աստծու մոտ։ — Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ, — խնդրեց չոր ծառը, — աստծուն կասես, այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։ Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։ Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։ — Բարի օր, — ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։ — Բարո՛վ եկար, — պատասխանեց աստված, — ի՞նչ ես ուզում։ — Էն եմ ուզում, որ ամեն մարդու էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլի չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։ — Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր, — ասաց աստվածը։ — Էլ բան ունեմ ասելու, տեր, — ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։ Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։ Վերադարձին պատահեց չոր ծառին։ — Ինձ համար ի՞նչ ասաց աստված, — հարցրեց չոր ծառը։ — Ասաց, քո տակ ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչի, — պատմեց մարդը։ — Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։ — Չէ, ես ժամանակ չունեմ, շտապում եմ, — պատասխանեց աղքատը, — աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, — ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց. — Ի՞նչ լուր բերիր ինձ համար։ — Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։ — Դե որ այդպես է, արի՛ դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը, — թախանձեց աղջիկը ճամփորդին։ — Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, — ասաց աղքատն ու հեռացավ։ Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։ — Հը, աստված ի՞նչ ասաց։ — Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. “Աղջկանն ասա իր համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակ ոսկի կա, պետք է այդ ոսկին հանես, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես”։ Ես իրենց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի՝ չէ, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ։ — Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված, — հարցրեց սոված գայլը։ — Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։ — Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ, —ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։
  11. Ashot

    Giqor

    ԳԻՔՈՐԸ (կրճատումներով) I Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։ Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։ — Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարհքը մի գցի, չեմ ուզում, — լալիս էր կինը։ Բայց Համբոն չլսեց։ Մի խաղաղ առավոտ էր, մի տխուր առավոտ։ Տանեցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամփա դրին։ Քույրը՝ Զանին, լաց էր լինում, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից ձայն էր տալիս. “Գիքո՜լ, էդ ո՞ւլ ես գնում, հե՜, Գիքո՜լ”։ Գիքորը շուտ-շուտ հետ էր նայում։ Տեսնում էր՝ դեռ գյուղի ծերին կանգնած են նրանք, ու մայրը գոգնոցով սրբում է աչքերը։ Դարձյալ հոր կողքով վազում կամ առաջն էր ընկնում։ Մեկ էլ ետ նայեց. գյուղը ծածկվել էր բլուրի հետև։ Այնուհետև Գիքորը հետ էր ընկնում։ — Արի հա՛, Գիքո՛ր ջան, արի հա՛, հասանք հա՛, — որդուն կանչելով գնում էր Համբոն՝ շալակին մի խուրջին՝ մեջը մի քանի հաց ու պանիր։ Իրիկնապահին, երբ անց էին կենում սարերը, մի անգամ էլ երևաց գյուղը հեռո՜ւ մշուշում։ — Ա՛յ, ապի՛, մեր տունն էն ա, հա՜, — ցույց տվեց Գիքորը՝ մատը մեկնելով դեպի գյուղը, թեև տունը ըսկի չէր երևում, ու անցան։ Առաջին իրիկունը հյուր եղան մի գյուղում։ Տանտերը Համբոյի հին ծանոթն էր։ Մի ջահել աղջիկ շխկշխկացնելով բաժակները լվանում ու թեյ էր պատրաստում։ Նա մի կարմիր սիրուն շոր ուներ հագին։ Գիքորը մտքում դրեց, որ երբ քաղաքում փող աշխատի, իրենց Զանիի համար մի էն տեսակ շոր առնի։ Մյուս օրը քաղաք մտան, բազարն իջան։ — Բիձա, էդ երեխին ծառա ես տալո՞ւ, — խանութի ներսից հարցրեց մի վաճառական։ — Հրամա՛նք ես, — ասաց Համբոն ու Գիքորին էն կողմը հրեց։ — Բեր, ինձ տուր, ես կբռնեմ, — առաջարկեց վաճառականը։ Նրան ասում էին բազազ Արտեմ։ II Համբոն քաղաքում Գիքորին ծառա տվեց բազազ Արւոեմի տանը։ Պայմանն էն էր, որ Գիքորը պետք է տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր ու էս տեսակ մանր ծառայություններ, մինչև մի տարի։ Մի տարուց հետո բազազը նրան պետք է տաներ խանութ, դարձներ “աշկերտ”, ու էսպես Գիքորը պետք է բարձրանար։ — Հինգ տարի դեռ փող չեմ տա, — ասաց բազազը պայմանը կապելիս։ — Թե դրուստը կուզես, դեռ դու պետք է տաս, որ քու որդին բան է սովորելու։ Ախար իսկի բան չգիտի... — Որտեղից գիտենա, խազեին ջան, — պատասխանեց Համբոն, — որ գիտենար, էլ ո՞ւր կբերեի։ Ես էլ բերել եմ, որ բան սովորի։ Իմ դարդն էլ էն ա, աղա ջան, որ մարդ դառնա, լեզու սովորի, գրել-կարդալ սովորի, նստել-վեր կենալ սովորի, մարդ ճանաչի, որ ինձ նման խեղճ ու զուրկ չմնա... Բազազը Համբոյին միամտացրեց ու դուրս գնաց՝ բարձր ձենով հրամայելով. “Չա՛յ բերեք, հաց բերեք սրանց համար...”։ III Հեր ու որդի նստած էին բազազ Արտեմի խոհանոցում։ — Դե՛հ, հիմի դու գիտես, Գիքո՛ր ջան, տեսնեմ՝ ինչ տեսակ տղա ես դուրս գալի... Մտիկ արա, հա՜, ձեռնաքաշություն չանես։ Կարելի ա քեզ փորձելու համար փող վեր կգցեն, մոտենա՛ս ոչ։ Թե վերցնես էլ, տար, ասա. “Խանո՛ւմ, էս ի՞նչ փող ա, էստեղ վեր ընկած էր”։ Դես-դեն չընկնես, ձեռդ ընկած փողը քոռուփուչ չանես, հազար ու մի պակասություն ունենք։ Քեզ էլ լավ պահի, գիշերները բաց չլինես, մրսես... Մեկ-մեկ եկողի հետ գիր ուղարկի... Հացի կտորտանքն ու քարթուն կտան, կերակուրի թերմացքը կտան, շատ անգամ էլ իրենք կուտեն, քեզ չեն տա, բան չկա, ծառայի կարգն էդ ա... Օրեր են, կմթնեն, անց կկենան... Շարունակում էր հերն իր խրատը, բայց Գիքորը քնել էր արդեն։ Էն երկու օրը նա էնքան բան էր տեսել, էս ու էն կողմը նայել, որ հոգնել էր բոլորովին։ Մրգով լիքը խանութները, դեզերի նման դարսած գույնզգույն չթերը, տեսակ-տեսակ խաղալիքները, ուսումնարան գնացող կամ դարձող երեխաների խմբերը, իրար հետևից սլացող կառքերը, ուղտերի շարքերը, կանաչի բարձած ավանակները... Էս ամենի գոռոցն ու զնգոցը, աղմուկն ու աղաղակը իրար խառնված ղժվժում էր նրա գլխում։ Եվ նա հոգնել էր ու հորը հենված քնել։ IV Խանութում Գիքորին ապրանք պետք է տային մուշտարիների հետ տանելու, չիթ պետք է ծալեր, խանութը սրբեր, իսկ պարապ ժամանակը՝ մուշտարի կանչեր։ Եվ ահա Գիքորը հաց է տանում խանութը։ Կերակրամանը ձեռքին, մաշված ու դժգույն մեծ-մեծ ոտնամանները քարշ տալով՝ անց է կենում կամրջով։ Նայեց ներքև։ Քարվանսարաների բարձր պատերին զարկելով ծառս էր լինում Քուռը, ոլորվում, պտտվում ու ճնշելով խեղդվում, խուլ թշշում կամուրջի տակ։ Ափից մոտիկ պտտում էր մի կանաչ նավակ։ Երկու հոգի կային նրա մեջ. մեկը ուռկան էր ձգում, մյուսը նավն էր կառավարում։ “Ա՛յ, հիմի կհանի”, ասաց Գիքորն ու կանգնած նայում էր ձկնորսներին։ Ուռկանը դատարկ դուրս եկավ։ Էս մինն իմ բախտից, — ասաց Գիքորը ուռկանը ձգելիս։ Գիքորի բախտը դատարկ դուրս եկավ։ Էս մինն էլ մեր Զանիի բախտից։ Էս էլ դատարկ դուրս եկավ։ Էս մինն էլ Գալոյի բախտից։ — Գալոն էլ էր անբախտ։ Մոտիկ քարվանսարի դռանը աղմուկ բարձրացավ։ Մի պարսիկ կապիկ էր պար ածում երգելով։ Ժողովուրդը հավաքվել էր գլխին, ու վազում էին չորս կողմից։ Գիքորն էլ վազեց։ Աշխատեց կանգնած ժողովրդի արանքը մտնի, առաջ անցնի, չկարողացավ։ Վիզը ձգեց, թաթերի ծայրերի վրա կանգնեց ու ճգնում էր անպատճառ տեսնի, թե ինչ է կատարվում մեջտեղը։ — Ի՞նչ ես ներս խցկվում, տո լածիրակ, գնա քու բանին, — ասաց մի կինտո ու զարկեց գլխին։ Գիքորը հանկարծ սթափվեց ու վազեց դեպի խանութը։ V Իրիկունը Գիքորը կուչ էր եկել խոհանոցում։ Դեռ արտասուքը չէր ցամաքել նրա երեսին, դեռ այրվում էին խազեինի ապտակների տեղերը, երբ շվշվացնելով ներս մտավ Վասոն՝ բազազի աշակերտը։ Գիքորին նկատելով՝ նա իսկույն կանգ առավ ու դեմքին լրջություն տալով, սպառնալի հարցրեց. — Կլուբում ուշացա՞ր, տո արջի՛ քոթոթ, թե՞ գուբերնատի մոտ վռազ գործ ունեիր... Գիքորը լուռ էր։ — Չե՞ս իմանում, տո՛, որտե՞ղ էիր, է՛, էսօր ինձ քաղցած սպանեցիր։ Որ մեռնեի՝ հետո՞... Էսպես խոսելով՝ կամաց-կամաց մոտեցավ, մի քիչ կանգնեց ու հանկարծ զարկեց Գիքորի գլխին։ Գիքորը երկու ձեռքով գլուխը պաշտպանեց ու սեղմվեց պատին։ Վասոն պատրաստվում էր մի ուրիշ ձևի հարված էլ հասցնելու, բայց լսվեց խազեինի ձայնը։ Գալիս էր։ Ապա տես հիմի քեզ ինչ է անում, — սպառնաց Վասոն։ “Հիմի ինձ կսպանեն” , անցավ Գիքորի մտքով։ Խազեինը արդեն բավականին ծեծել էր խանութում, այժմ միայն հրամայեց հաց չտան, որ իմանա, թե ինչ բան է քաղցածությունը։ Վտանգն անցավ։ Գիքորը կծկվեց, գլուխը կոխեց վերմակի տակը, տապ արավ։ Վասոն հաց էր ուտում։ Գիքորը վերմակի տակից երբեմն զգույշ ծիկրակում, թաքուն նայում էր նրան, կրկին աչքերը ծածկում։ Նա էն օրը հաց չէր դրել բերանը, ծեծվել ու լաց էր եղել, այժմ էլ քաղցած պառկեց, ու քունը չէր տանում։ — Հը՞, ո՞նց ա, սոված քունդ չի՞ տանում, հա՜, էդպե՜ս..., — նկատեց չարաճճի Վասոն ու մի կտոր հաց ու պանիր տվեց Գիքորին։ — Դե՛ , ա՛ռ, թաքուն կեր, խազեինը չիմանա։ Գիքորը հափշտակեց հաց ու պանիրը, թաքուն ուտում էր ու մտածում։ Մտածում էր իրենց տան մասին, էն օրերի մասին, երբ ազատ խաղում էր հանդերում ու լիասիրտ հաց ուտում, մտածում էր էն երեկոների մասին, երբ հերն ու մերը կռվում էին իրեն քաղաք բերելու համար... մերը լաց էր լինում, չէր ուզում... — Ա՜խ, նանի ջա՜ն, ինչ լավ էր սիրտդ իմացել, — հառաչում էր Գիքորը ու հաց ու պանիրն ուտում՝ ականջը սրած, թե խազեինը հո չի գալիս։ Իսկ առավոտը կանգնած էր խանութի դռանն ու կանչում էր. — Է՛ստի համեցե՜ք, է՜ստի համեցե՜ք... VI Ձմեռը եկավ։ Սառն աղմուկով ձյունախառն բուքը թռչում է քաղաքի վրայով, փողոցներում սուրում, սուլում, վզզալով մտնում է անկյունները, աղքատի ու տկլորի է ման գալի, պանդուխտ ու անտեր երեխա է որոնում։ Ահա գտավ Գիքորին։ Մի բարակ բլուզ հագին, խանութի դռանը կանգնած՝ ձեն էր տալի նա. — Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք... — Հրե՜սսս... — չարախինդ սուլելով՝ ցուրտը աներևույթ թրի նման զարկեց անցավ ոսկորները։ Գիքորը դողաց։ Առանց էն էլ նա շատ էր մաշված, էդքանն էլ հերիք էր նրան։ Ու անկողին ընկավ։ Հիվանդ պառկած էր Գրքորը բազազ Արտեմի խոհանոցում։ Պառավ դեդին օրը մի քանի անգամ ներս էր մտնում իրեն-իրեն խոսելով. — Ի՞նչ կուզես, որդի, Գիքո՛ր։ — Ջո՜ւր... — Դեդին ջուր էր տալիս։ Հիվանդը դողդոջուն ձեռներով բռնում, ագահ խմում էր ու կրկին ուզում։ — Էս սիրտս հովացնում չի, դե՛դի... Ես մեր աղբրի սառը ջրից եմ ուզում, դե՛դի... Ես մեր տունն եմ գնում... Ես իմ նանին եմ ուզում... Բազազ Արտեմը ցավի մեջ էր ընկել։ Նա դես-դեն ընկավ, նրանց կողմերից մարդ գտավ, ապսպրեց, որ Համբոն գա, իսկ Գիքորին տարավ քաղաքային հիվանդանոցը։ Էնտեղ շատ հիվանդներ կային շարքերով պառկած։ Տխուր տնքում էին անզոր հայացքներով։ Գիքորին էլ պառկեցրին նրանց շարքում։ Էստեղ գտավ նրան հայրը։ Էդ ի՞նչ ես եղել, Գիքո՛ր ջան, — մղկտալով վրա ընկավ Համբոն։ Գիքորը տաքության մեջ չիմացավ հոր գալը։ Գիքո՛ր ջան, բա եկել եմ, է՛, Գիքո՛ր ջան... Ես քու ապին եմ, է՛... Հիվանդը ոչինչ չհասկացավ։ Նա զառանցում էր ու զառանցանքների մեջ կանչում էր. — “Միկի՜չ, Զանի՜, ապի՜, նանի՜...”։ — Էստեղ եմ, Գիքո՛ր ջան, նանը ուղարկել ա, որ քեզ տանեմ մեր տունը... գալիս չե՞ս... Միկիչն ու Զանին հրեն, քեզ ճամփա են պահում։ Ի՞նչ ես ասում, դե խոսա է, Գիքո՛ր ջան։ — Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք, — բացականչեց հիվանդը, զանազան անկապ, կցկտուր խոսքեր ասաց ու ծիծաղում էր տաքության մեջ։ VII Մի երկու օրից հետո Համբոն գնում էր իրենց գյուղը։ Նա թաղել էր Գիքորին ու գնում էր։ Թևի տակ տանում էր Գիքորի շորերը, որ մերը լաց լինի վրեն։ Շորերի գրպաններում մի բուռ փայլուն կոճակներ, նախշուն թղթեր, չթի կտորներ ու մի քանի քորոց գտան։ Էն էլ երևի քրոջ՝ Զանիի համար էր հավաքել ու պահել... Գնում էր Համբոն ու մտածում։ Շատ ժամանակ չէր անցել, որ էդ միևնույն ճամփով քաղաք եկավ իր Գիքորի հետ։ Ահա էստեղ էր, որ նա ասաց. — Ապի՛, ոտներս ցավում են... Եվ ահա էն ծառը, որի տակ նստեցին հանգստանալու... Ահա էնտեղ էր, որ ասաց. — Ապի՛, ծարավ եմ... Ահա էն աղբյուրը, որ ջուր խմեցին... Մյուս օրը, երբ Համբոն անցնում էր լեռները, հեռվո՜ւմ երևաց իրենց գյուղը։ Գյուղից դուրս կանգնած սպասում էին նանը, Զանին, Միկիչը, Մոսին, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից կանչում էր. — Ալի, ալի, հե՜Գիքո՜լ...
  12. Ashot

    Mayr@

    ՄԱՅՐԸ Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Այս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինում մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը հետ գալի, ու նրա բույնը միշտ կպած էր, մեր սրահի օճորքին։ Եվ գարունն էր բացվում, և մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։ Եվ, ահա, նորից գարնան հետ վերադարձել էր իր բույնը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճիչով թռչում, կերակուր էր Բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց ճուտերի համար։ Ճուտերը ճվճվալով դեղին կտուցները դուրս հանեցին բնից։ Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մեկը, գուցե ամենից անզգույշը, կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։ Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի հետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ էր, դուրս պրծավ մեր կատուն, ճուտն առավ ու փախավ։ — Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով ու կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։ Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս՝, մի-մի փայտ առած, պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դունչը լիզելով։ Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։ Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը կատարվեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում ոչ այս դեպքը, ոչ այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։
  13. ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ Հայոց վիշտը անհուն մի ծով, Խավար մի ծով ահագին, Էն սև ծովում տառապելով, Լող է տալիս իմ հոգին: Մերթ զայրացկոտ ծառս է լինում Մինչև երկինք կապուտակ, ՈՒ մերթ հոգնած սուզվում, իջնում Դեպի խորքերն անհատակ: Ոչ հատակն է գտնում անվերջ ՈՒ ոչ հասնում երկնքին… Հայոց վշտի մեծ ծովի մեջ Տառապում է իմ հոգին:
  14. ՊԱՆԴՈՒԽՏ ԵՄ, ՔՈՒՅՐԻԿ Պանդուխտ եմ, քույրի՛կ, մանուկ օրերից. Գընում եմ դեպի մի անհայտ երկիր՝ Կըտրված կյանքի ամեն կապերից, Մենակ, տարագիր։ Հալածում են ինձ անցած օրերը, Ներկա Ժամերը հանգիստ չեն տալի, Հոգնած են վաղուց իմ թույլ ոտները, Ու սիրտս ավելի։ Բայց գընում եմ ես հալածված նորից, Ամեն վայելքից ու բախտից հեռու, Նույնիսկ հայրենի հողից ու ջրից, Ինչպես եղջերու։ Եվ դու հանդիպած իմ դըԺար ճամփում, Ասում ես՝ արդեն բախտավոր եմ ես. Իզուր եմ փախչում, իզուր գանգատվում Ու տանջվում այսպե՜ս... Ո՜վ դու միամիտ։ Բայց երկինք վըկա, Չեմ եղել երբեք ես այդքան ըստոր, Որ կարենայի այս դաԺան բանտում Լինել բախտավոր։ Չեմ եղել, քույրիկ. բոլոր օրերը Տառապանք բերին, կորուստ ու կըսկիծ, Եվ կյանքի հաճույքն, եւ կընոջ սերը Ընկան իմ սըրտից։ Ես էլ վիրավոր գընում եմ փախած՝ Անհայտ օրերի խավարի ընդդեմ, Ամենքից զըզված, ամենքին թողած, Քեզ էլ կը թողնեմ...
  15. ԽՐՃԻԹՈՒՄ Մանուկները գոռում-գոչում, Լալիս էին աղեկեզ. -Նանի՛, նանի՛, հաց ենք ուզում, Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։ Հիվանդ նանը տեղի տակին Ծանր տընքաց տըխրալի. -Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ, Ապին գնաց հաց բերի։ -Չէ՛, խաբում ես, սուտլիկ նանի, Դու ասացիր՝ քարափին Երբոր զարկի շողքն արեւի, Հաց կըբերի մեր ապին։ Արեւն եկավ անց էլ կացավ, Մենք սոված ենք դեռ էսպես. Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում, Վե՛ր կաց, նանի, հաց տուր մեզ։ -Հաց չի գտել ձեր ապին դեռ, Տուն չի գալիս սեւերես. Քիչ էլ կացեք, իմ բալիկներ, Հիմի այնտեղ կերթամ ես... Մի մեծ ապի կա երկնքում, Նա շատ ունի այնտեղ հաց... Նա ձեզ այնքան շատ է սիրո՜ւմ... Նա չի թողնիլ ձեզ սոված... Կերթամ այնտեղ, նրան կասեմ, Որ սոված եք, իմ բալեք, Ձեզ համար շա՜տ-շա՜տ հաց կուզեմ, Որ դուք ուտեք, լաց չըլեք.. Ասավ, սեղմեց սովալըլուկ Զավակներին իր լանջին, Ու շըրթունքի վըրա դալուկ Սառավ համբույրը վերջին։ Կըռներն էլ ետ չըբացվեցան Բազմաչարչար մայրիկի. Աչքը փակեց ու հավիտյան Գընաց, որ հաց ուղարկի։ Մանուկները գոռում, գոչում, Լալիս էին աղեկեզ. -Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում, Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։
  16. ՄԱՐՈՆ I Մեր գյուղն էն է, որ հըպարտ, Լեռների մեջ միգապատ, Խոր ձորերի քարափին՝ Ձեռը տըված ճակատին՝ Միտք է անում տըխրադեմ. Ի˜նչ է ուզում՝ չըգիտեմ … Պաս չենք էնտեղ մենք ուզում, Ու ջերմեռանդ աղոթում, Ժամ ենք գնում ամեն օր. Բայց միշտ ցավեր նորանոր, Միշտ մի աղետ, մի վնաս Գալիս են մեզ անպակաս: Ահա պատմեմ ձեզ մի դեպք, Մի պատմություն, որ երբեք Հիշատակով տըխրալի Սըրտիս հանգիստ չի տալիս: II Մեր գյուղից վեր մինչ էսօր Կա ուռենի մի սըգվոր: Մեծ անտառից նա զատված, Մարդու կացնից ազատված՝ Կանգնած է դեռ ու շոգին Հով է տալիս մըշակին: Գիժ, լեռնային մի վըտակ Խոխոջում է նըրա տակ, Խաղում կանաչ մարգերին: Էն առվակում կեսօրին, Երբոր շոգից նեղանում, Գընում էինք լողանում: Տըկլոր, աշխույժ խըմբակով, Աղաղակով աղմուկով Խաղում էինք, վազվըզում Գույն - գույն մանրիկ ավազում: Կամ հետևում հևիհև Թիթեռնիկին ոսկեթև, Որ միշտ հոգնած ժամանակ, Էն մենավոր ծառի տակ Նըստում տըխուր մի քարի, Գերեզմանին Մարոյի … Մարո˜, անբա˜խ, վաղամե˜ռ, Դու մանակության իմ ընկեր, Ո˜րքան ենք մեք խաղացել, Իրար սիրել ու ծեծե˜լ… III Ժիր էր Մարոն, դուրեկան, Նոր էր իննը տարեկան, Նըրանց տունը երբ մի օր Եկան երկու եկավեր: Ու Մարոյի մայրիկը Երբոր բերավ, դրավ լիքը Խոնչեն նըրանց առաջին, Շնորհակալ ենք մենք, ասին. Տաշտներըդ լի հաց լինի, Դուռներըդ միշտ բաց լինի. Հաց չենք ուզում ձեզանից, Հող տըվեք մեզ ձեր տանից … Էն ժամանակ Մարոյի Հայրիկն առավ արաղի Լիքը բաժակն ու ասաց. Կամքըդ լինի, տեր աստված… Նըշանեցին Մարոյին, Տըվին չոբան Կաոյին: IV Չոբան Կարոն սարերի Մի հովիվ էր վիթխարի. Բոյ- բուսաթին նայելիս Մարդու զարզանդ էր գալիս. Բայց զոքանչը անսահման Սիրում, փարում էր նըրան: Շատ էր սիրում և Մարոն. Լավն է, ասում էր, Կարոն, Բերում է ինձ ամեն օր Կանեփ, չամիչ ու խնձոր … V Մին էլ Կարոն աղմուկով Եկավ զուռնով - թըմբուկով, Ու Մարոյին զուգեցին, Երեսին քող ձըգեցին, Հինա դըրին ձեռքերը … Եկավ խաչով տերտերը, Տարավ ժամում կանագնեցրեց. Տ՞եր ես , որդյա՛կ, հարցըրեց: Տեր եմ ասավ մեր Կարոն, Լուռ կանգնած էր միշտ Մարոն … Հայրն էլ եկավ ու ծեսին Էապես օրհնեց իր փեսին. Ջաղացիդ միշտ հերթ լինի, Մեջքըդ ամուր բերդ լինի… Իսկ երբ հնչեց “տարան- հա˜” -ն, Նըրան փեսի տուն տարան: Պսակեսին Մարոյին , Տըվին չոբան Կարոյին: VI Թե գըրբացի չար ջանքով, Գիր ու կապով, բըժժանքով Մանուկ սիրտը կըտրեցին, Կամ թե նըրա հանդերձին, Էն անհոգի չար ջադուն Քըսեց գիլի ճըրագուն … Էդ չիմացավ ոչ ոք պարզ, Միայն փոքրիկ նորահարս Մարոն ատեց իր մարդուն . Փախավ, եկավ ետ հոր տուն : Եկավ լացեց նա վըշտոտ. Ես չեմ գընալ նրա մոտ . Ես սիրում եմ մայրիկին, Ես չեմ ուզում լինեմ կին … VII Հայրիկն էն ժամ բարկացավ, Ծեծեց նըրան ու ասավ. Դու՛րս իմ տանից, սևերե՛ս, Ետ չընայես դեպի մեզ, Ոտ չըդնես էլ տունըս, Մըրոտեցիր անունս … Լալով, ծածկած իր դեմքը, Թողեց Մարոն հոր շեմքը: VIII Ու հալածված իր հորից, Փախած չոբան Կարոյից, Սոված, պատռած շորերով, Կորչում էր նա օրերով: Կուչ էր գալիս խըղճալի Օջախի շուրջ օտարի Կամ թափառում մեն -մենակ Մեր հանդերում շարունակ : IX Շատ ամիսներ անց կացած… Դիմացի սարից մի չոբան Ձեն էր տալիս մի օր մեզ , Թե՝ իմացե՛ք , որ էսպես Կարմիր շորով մի խիզան Ընկավ ձորը, մի կածան … Դուրս թափվեցինք մենք գյուղից, Հեռու կանգնած , երկյուղից, Տեսանք՝ ահեղ էն ձորում Ոնց էր լալիս ու գոռում Մարոյի հայրն ալևոր, Մայրը ճըչում սըգավոր: Շատ լաց եղավ և Կարոն… Մեռա˜վ, գնաց մեր Մարոն: X Սակայն անբախտ նըրա դին Պապի կողքին չըդրին: Գյուղից հեռու մինչ էսօր Կա ուռենի մի սըգվոր: Էն մենավոր ծառի տակ Փոս փորեցին մի խորին, Առանց ժամ ու պատարագ Մեջը դրին Մարոյին, Էն սև քարն էլ տաշեցին, Բերին վըրեն քաշեցին: XI Շատ եմ տեսել, երբ սըգվոր Մայրը մենակ, սևաշոր, Կորանալով էն քարին՝ Ձեն էր տալիս Մարոյին … Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա˜ն, Ո՞վ անիծեց, Մարո ջա˜ն, Ո՞ւր փախար դու , Մարո ջա˜ն, Խո՛ր ես քընել, Մարո ջա˜ն, Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա˜ն … Կորանալով էն քարին, Ձեն էր տալիս Մարոյին. Խունկ էր ծըխում, մոմ վառում, Որ գիշերվան խավարում Փայփլում էր մեն մենակ Հեռվից երկար ժամանակ:
  17. Ashot

    Impressions Of The Day

    Nane (Aneta) jan, it's is not that easy to come up with 10 positive and 10 negative things, therefore, if one of them reaches 10 easier then the second, then the choice should really be the first!!! By the way, I am trying to already get used to the Nane, it's gonnatake time for us to stop calling you Sulamita!!!
  18. Elia jan, there is only few words that I can tell you - if we have more people that think like this Then I don't think you can even get close to having Google.am recognize it and put it up for a day!!! First we must overcome the inner problems and have everyone ont he right track... who knows maybe I am the one thinking wrong, teach me to be right!!! Make me accept that Genocide is a political issue, make me accept the fact that it really doesn't matter what other's think, and you shall have your own answer Elia jan as to why don't we do the things that had to be done so many years ago... Are we that far behind the world? No, we have too many inner problems that are on different pages!!! We all need to be on the same page, think and believe the same for us to be more successful!!!
  19. Ashot

    Impressions Of The Day

    Every thing happens for a reason. Just be patient and in time, those reasons will be answered for you. Sometimes, the big question is (Why, is this happening to me)? The answer to that question is, every day that we wake up, we are gaining incredible knowledge, experience and wisdom. Cherish these moments, hold them close to your heart, for these are the Lessons of Life.
  20. Takoush jan - There are many things that life throws our way, it is our choice on how we respond, we have the option of becoming better or bitter - You don't need to worry, what he says can't mean anything to us!
  21. Zara jan, we are not the only ones reading this thread, it has come to my attention that there are many 16-18 year old students reading the forum as well, besides... we can never be old enough to learn and sometimes to repeat the things we learn!
  22. Nairi jan, I cannot and will not discuss this issue with you! We are on the wrong side of the stories!!! It's not worth for me to explain something to you and the explanation will not be appreciated... you have made up your mind on the wrong side of the room which only will trigger discussions that will lead to arguments and insults. Basically you are telling me to stop doing what I am doing and I will tell you to stop doing what you are doing, which will be the worst case scenario, but thank you for your explanation now I know where your ideas are coming from!!! I just don't want to turn this thread ito the "Do you believe in God" thread, therefore, this conversation between me and has to end now!!! See you in another thread ~
  23. У лукоморья дуб зелёный У лукоморья дуб зелёный; Златая цепь на дубе том: И днём и ночью кот учёный Всё ходит по цепи кругом; Идёт направо - песнь заводит, Налево - сказку говорит. Там чудеса: там леший бродит, Русалка на ветвях сидит; Там на неведомых дорожках Следы невиданных зверей; Избушка там на курьих ножках Стоит без окон, без дверей; Там лес и дол видений полны; Там о заре прихлынут волны На брег песчаный и пустой, И тридцать витязей прекрасных Чредой из вод выходят ясных, И с ними дядька их морской; Там королевич мимоходом Пленяет грозного царя; Там в облаках перед народом Через леса, через моря Колдун несёт богатыря; В темнице там царевна тужит, А бурый волк ей верно служит; Там ступа с Бабою Ягой Идёт, бредёт сама собой, Там царь Кащей над златом чахнет; Там русский дух... там Русью пахнет! И там я был, и мёд я пил; У моря видел дуб зелёный; Под ним сидел, и кот учёный Свои мне сказки говорил.
  24. Nairi jan, without further insults... explain your point of view, "WHY ARE WE TRYING TO HAVE THE WORLD RECOGNIZE THE AG?" Is it something that will make our Government more stable? or is it to make better relations with the surrounding nations? Please do explain me how is the Recognition of AG a pollitical gain or pollitical event...
  25. Well in any case there is no real proof if she is taking illegal drugs/steroids, therefore there is one thing to do ~ accept the victory with pride!!!
×
×
  • Create New...