-
Posts
9,923 -
Joined
-
Last visited
-
Days Won
41
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Arpa
-
The next time you're in your fvorite candy aisle look for these brands ; Among many sites, search and see; http://famousbrandnames.blogspot.com/2007/02/peter-paul.html
-
Has anyone heard of the adage “winning the battle and losing the war”? We have won many a battle, yet it seems we constantly lose the war. You be the judge, look at the Artsakh debacle. We get ourselves stuck in a mire of WORDS and in the process lose sight of the whole picture. We seem not to be as smart when we “paint ourselves into a G-orner” I mean Corner, when we get carried away on semantics, as was it a G or not, while in the meantime we forget how our adversaries are playing semantical acrobatics and contortions.. It may be time that we learn to reinvent ourselves as you-know-who have done. Furks have all but confessed that they had killed thousands and thousands of Armenians, whether they claim it was WAR or not, yet the fact is that a highly militarized state machine MURDERED its peaceful and peaceable citizens. Now they have decided to not use that G word under any circumstance or qualification. They call it “that event”, “war“, “collateral damage“. They argue that it was not a G as there still are Armenians, by their definition a G is when the GENE is totally exterminated. i.e. GENE-O-CIDED. We will exterminate their rotten gene yet! Why are WE so rigid and stuck on a WORD? What difference does it make whether it is called the BIG G, massacres, extermination, “that event”, “collateral damage” or else. The outcome is still the same. It was MURDER MOST FOUL (Hi Agatha Christie!). Yes, we know. Some of our polticians and president are dyslexic. They can' even spel "nklr", let the G word. Is it time we teach them a new and word like MURDER? If only we were to learn to “speak” no matter what language, be it G or not. The whole thing is stuck in semantics. Was it a G or not? No matter, the outcome is still the same. MURDER with a capital M, when the sate murders men, women and children!!! And, as before, as far as “petitions” are concerned please read Khrimian Hayrik’s PAPER LADLE/TUGHTEH SHEREP. How many IRON LADLES do we have? How many ballistic missiles do we have? Why are we wasting our precious time and energy to have the US president utter the G word. They, all of them have use words describing the event, no matter what euphemism they may have used. What difference will it make whether it was a G or an M as MURDER? PS. Speaking of "petitions" and other shuns. As we speak, in Fresno, a young 17 year old brilliant Armenian boy, a valedictorian of his graduating class is facing deportation, simply based on that he is an "ollegal alien". Illegal alien? Tell us about them!!! Does that mean "martian" or "mexican"?
-
In addition to the above autobiography, Komitas has added the following footnote; (This is from his manuscript.) 1. Սողոմոնեաններն ու Քիւթահիայի Հայ հին ընտանիքներըՀայկական Զոք ցեղիցն են եւ գաղթել են ԺԷ դարու վերջում Գողթն գաւառի Ցղնայ գիւղից: As we can see the above autobiography is very sardonic and dry chronology. No socio-politico-psycho-cultural commentary. It is almost reminiscent of Soviet historiography. Just dates and places. --- Here are some of his works as listed by him; Իմ աշխատութիւններս են Ա- Տպուած ա. Յօդուածներ 1. Հայոց եկեղեցական եղանակները: 2. Նիւթեր ԺԹ դարու Հայոց երաժշտութեան պատմութիւն: 3. Քննադատական յօդուածներ: 4. Das Intepunctionsystem der Armenier 5. Armeniens Volfstumliche Reizentanze 6. La Musique rustique Armenienne բ. Երգարաններ 1. Շար Ակնայ ժողովրդական երգերի 2. Հազար ու մի խաղ 3. Հազար ու մի խաղ 4. Melodies Kurdes 5. Հայ Քնար, հաւաքածոյ գեմջուկ երգերի, La Lyer Armeninene, Receuil de chansons rustique 6. Հատով երգեր զանազան թերթերում Բ. Անտիպ աշխատանքներս: 1. Հայ ժղովրդական երգեր 2. Հայ հոգեւոր երգեր 3. Օտար երգեր զանազան լեզուներով 4. Տաճիկ երգեր 5. Զանազան պարեր նուագարանների համար 6. Ուսումնասիրութիւն Հայ ժողովրդաական երաժշտութեան 7. Ուսումնասիրութիւն Հայ եկեղեցական երաժշտութեան 8. Խազաբանութիւն 9. Զանազան երաժշտական դասագրքեր 10. Թարգմանութիւններ (երաժշտութեան վերաբերեալ)
-
Note that I have used “Ինքնակենսագիր” instead of Ինքնակենսագրութիւն from the original source. Why do we have to make ten mile long words a hundred miles with the addition of that stupid suffix of “outyooun”? Why is (ինքնա) կենսագիր not enough? Hello! Our hezajkoun Nayirian Aghjik Nairi, Նայիրի, ՆահիրիJ: Also note that the date is unknown except that the last entry refers to 1907. ------ Կոմիտաս Ինքնակենսագիր Komitas Autobiography ---- Ծնուել եմ 1869 թուին: Սեբտեմբերի 26- ին, փոքր Ասիայի Կուտինա կամ Քիւթահիա քաղաքում: Երրորդ օրն ինձ կնքել են եւ անունս գրել Սողոմոն**: Հայրս ԳեւորգՍ ողոմոնեանըՔիւթահեացի է. Իսկ մայրս Թագուհի Յովհաննէսեանը, Բուրսացիէ: Երկուսն էլ հայ են: Հօրս ու մօրս ազգատոհմն ի բնէ ձայնեղ է: Հայրս եւ հօրեղբայրս Յարութիւն Սողոմոնեանը յայտնի դպիր ենեղելմեր քաղաքի Սբ. Թէոդորոս եկեղեցում: Մորս ու հորս տաճիկ լէզուով եւ եղանակներով յորինած երգերը, որոնցից մի քանիսն արդէն գրել եմ 1893 թուին Հայրենիքումս, դեռ երգում են մեծ հիացմունքով մեր քաղաքի ծերերը: Մայրս վախճանուել է 1870 թուին, իսկ հայրս 1880 ին: Ծնողներիս մահից յետոյ ինձ միամօր զաւակիս դաստիարակել եւ ուսմանս մասին մեծ հոգ է տարել Հօրենական տատս Մարիամը: 1876 թուին էր, երբ առաջին անգամ ոտքս դրի դպրոցի շէնքը: Մեր քաղաքի վարժարանըմի չորս բաժանմունքդպրոց էր: 1880 Թուինաւարտեցիայդ վարժարանը եւ հայրս, իր մահից չորս ամիս առաջ, ինձ ուղարկեց Բուրսայի վարժարանը: Դեռ տարինչբոլորած, հօրս մահուան պատճառաով, մեր քաղաքը վերադարձայ: 1881թուին , մեր վիճակի Առաջնորդը, Գեւորգ Վարդապէտ Դերձակեանըպէտք էր գնալ Սբ. Էջմիածինեպիսկոպոս ձեռնադրուելու: Գեւորք Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսըհրամանագրել էր որ Առաջնորդըհետը բերէ մի որբ աշակերտ, իր Սբ, Էչմիածնում հիմնած Մայր Աթորի ԳեւորգեանՃեմարանի համար: Քսան որբի մէջվիճակն ինձ ընկաւ եւ առաջնորդն ինձ Սբ. Էջմիածին բերաւ: 1881-82 ուսումնական տարեշրջանին, Սեպտ. 15 ին մտայ ԳեւորգեանՀոգեւոր Ճեմարանն իբրեւ գիշերօթիկ սան եւ աւարտեցիդպրոցական եւ լսարանական բաժինը 1892-93 ուսումնական տարեշրջանը: 1896 թուին, Հայ յայտնի բարեգործ Ալեքսանդր Մանթաշեանի օժանդակութեամբ գնացի Բերլիներաժշտական ուսումս կատալեգործելու: Դիմեցի աշխարհահռչակ ջութակահար Յոսէփ Յովակինին, որ Բերլինիարքունի երաժշտանոցիտեսուչն էր: Խորհուրդ տուաւ մտնել Ռիխարտ Շմիտթի մասնաւոր երաժշտանոցը: Ուսուցչապեդ եւ արքունի երաժշտագէտ տեսուչ Ռիխարդ Շմիտթը յանձն առաւ ինձ հետ պարապել առանձանապէս: Թէեւ ծանօթ էր ինձ դաշնակի ուումը մինչեւ կեղծ յաջողութիւնները, բայց սկզբից ն սկսեցինք որ հիմնաւոր լինի: Շմիտթի մօտ մնացի ուղիղ երեք տարի1896 Յունիսից մինչեւ 1899 ի Յունիսը: Աւարտեցիտեսական եւ մանաւանդ գործնական երաժշտութեան ամբողջ դասընթացը: Միաժամանակ իսկական ուսանող գրուեցայ Բերլինի արքունիՖրիտրիխ -Վիլհելմ համալսարանի փիլիսոփայական բաժնումու լրացրի երաժշտութեան փիլիսոփայական պատմական դասընթացը: Ուսուչապետներս էին F. Bellermann.. Fleischer, G. Friedlander: 1899 թուին , Սեպտեմբերին վերադձայ Սբ. Էջմիածին: Դեռ Գեւորգեան Ճեմարանի Զ դասարանի աշակերտ էի, երբ ՄակարԱ. Ամենայն Հայոց Կաթիղոկոսի օրով մտայ Սբ. Էջմիածն ի միաբանութեան շարքը: 1890 *** թուին Յունիսի 8 - ին ձեռնադրուցայ աւագ սարկաւագ**** : 1893 թուին , Սեպտեմբերի 11- ին , Մկրտիչ Ա Ամենայն Հայոց Կաթողոկոսի օրով ձեռնադրուեցի Աբեղայ: 1895 թուին, Փետրուար 26 - ձեռնադրուեցայ Վարդապետ: Արտասահմանում եւ վարդապետ ուսանող էի: Ճեմարան մտած օրից, երգիչ եւ Մայր Աթորի աչքի ընկողձայնեղ մանուկներից մէկն էի: Երբ Գեւորգ Դ Կաթողիկոսն իջնում էր Վեհարանից Մայր Տաճար, ես եւ իմ մի ձայն եղ ընկերս կանքնում էինք Նորա Աթոռի մօտ եւ այնպէս երգումմիաձայեղանակները: Մենք երգելու ժամանակ ծերունի Հայրապետի արցունքը գրորւում էին եւ թաւալւուելով երկար ու ճերմակ մօրուքի վրայովթաքնւում էին փիլոնի ծալքերի մէջ: ՄակարԱ ի օրով արդէն գլխաւոր դասապէտ էի Մայր Աթոռում Դ դասարանիցն սկսած: Մկրտիչ Ա- ի օրով 1893 ի Սեպտեմբերի սկիզբին նշանակուեցի Ճեմարանի երաժշտութեան ուսուցիչ: Դաս էի տալիս Հայ եկեղեցական երաժշտութիւնը Հայ նորագոյն եւ Էւրոպականձայնանիշնեով մինչեւ արտասահման գնալու երաժշտանոցն ու համալսանարանն աւարտէլուցս յետոյ: 1899 ի Սեպտ. Վերսկսեցի Ճեմարան դասերս, նշանակուեցայ Մայր Աթոռի երաժշտապետ եւ վարում էի Մայր Տաճարի բազմաձայն խումբը: Առաջին համերգը միացած էր Բերլինի Բ դասախօսութեան հետ: Եւրոպայում մեծ համերգս տեղի ունեցաւ Փարիզում, Փարիզի Հայկական Միութեան ձեռներեցութեամբ, 1906 Դեկտ. 1 ին: Այս համերգովնպատակ ունէի ծանօթացնլ Ֆրանսայի երժիշտ աշխարհինՀայ ժողովուրդի եկեղեցական եւ ժողովրդայինատեղծագործմանցը: Այս համերգի մասին խօսեցին գր եթէ բոլոր երաժշտական հրատարակութիւնները. Իսկ մանրամասնաբար Le Mercure Musical , Dec, 15: Փարիզի համերգից յետոյ հրաւէր տացայ Զուիցերիայի Հայ ուսանողներից համերգներ տալու հետեւեալ քաղաքներում Ցիւրիխ, Լոզան եւ Ժընեւ: Կովկասում համերգներ եմ տուել Ս. Էջմիածնին, Երեւան, Տփղիս եւ Բագու: Անդրանիկ դասախօսութիւնն եմ արել “Հայ ժողովրդական եւ եկեղեցական երաժշտութեան” Մասին, աւարտելուցս անմիջապէս յետոյ Բերլինի Միջազգային Երաժշտական ընկերութեան համար 1899 թուին Մայիսի 10 ին: Այս ընկերութեան հիմնադիր անդամներից մէկն էլ ես էի: Նոյն դասախօսութիւնն Ընկերութեան խնդիրքով երկրորդեցի 1899 Յունիսի 14 ին, աւելի բազմամարդ երաժիշ հասարկութեսն առաջ նոյն քաղաքում, Շարվենքայի երաժշտանոցի սրահում: Այս դասախօսութեան մասին գրուեցան թերթերի մէջ հիացմունքով, եւ Միջազգային Երաժշտական Ընկերութեան ամսագրի մէջ: Երրորդ դասախօսութեան հրաւէրն ստացայ, նոյն նիւթի մասին , Փարիզի համերգից յետոյEcole des Hautes Etudes իվարչութիւնից, եւ կարդացի, մի փոքրիկ համերգ կցելով 1907 ի Յունուար13 ին: Միւս դասախօսութիւնները նոյն նիւթի մասինարել եմ Ս. Ւջմիածնայ Գեւորգեան Ճեմարանում, Իգտիրում, Տփղիսում, Բագու, Փարիզ, Բերն, Լոզան, Ժընեւ, Վենետիկ քաղաքներում Հայերէն լզուով Հայ հասարակութեան համար: ** According to some Սողոմոն Solomon means peaceable. See Salam and shalom. *** Watch the dates. Something is the matter? **** Why the double Awag- (and)- Sargawag? ----- (It follows with some of his works… To follow.)
-
Dear Nairi, sometime you amaze me. Among many, look here; http://www.pomegranatewine.net/pom.html
-
There is/was another site called HayYergani with an extensive list of songs. http://forum.hayastan.com/index.php?showto...mp;#entry361283 Which along with their other site of Ajarian, they have decided to restrict access. Those who may have permission to enter the site may help us with titles of party songs.
-
Երանի ինձ թողնէին որ նրան խեղթէի: Գարեգին Ա , երբ տակաւին Կիլիկիոյ Կաթողիկոս էր , ելոյթ ունեցավ մեր “գիւղում”, որին ինք մտերիմ ծանօթ էր, քանի ինք ժամանակ էր անգկագրել այնտեղ իբր կաթոլիկ աստուածաբանական ուսանող: Երբ նա մի քանի անեկգդոտ ներ պատմեց պատուոյ բեմից, որտեղ նա ըսաւ որ Երեւանը այսպէս կոչուել Նոյի բացականչ “ԵՐԵՒԱՑ” ից: Եւ կարծես սա բաւական չէր, նա շարունակեց մի անհամ կատակ պատմել (որ չեմ յիշում) եւտրամադրեց նա Նասրէտտին Խոջայ ին: Արդեօք նա լսել էր Քաջ Նազարի, Դժիկոն ի եւլն ի մասին? “Ով մարդկային արդարութիւն, Թող որ թքնեմ քո երեսին”: Նա ինձ ճանաչեց Էջմիածնում, քանիես իր աջը սեղմեցի,չի պագնեցի: Ես ոչ ոք մարդու, մահկանացու ձեռը չեմ պագնի, ի բաց իմ կնոչ, մորըս , եւ զաւակների: Մենք երբ պիտի ունենանք իսկական Հայագէտներ? Ոչ նման հակառակներին որք տակաւին պնդեն թէ Ճենաց ը Չինաց է, եւ կամ թէ Նախճ- աւանը այդ ապուշ խման Նոյի Նախ- Իջէ-ւան ն է: Մենք Հայագիւտների կարօտ ենք: Բաւ են Տէր Բարթողոմեոս ները, որք մեր հինգ հազար տարուայ պատումը զոհեցին այդ սուտաբանութեամբ որ ոմանք կոչեն երգիծական սուտաբան/սրբա- գրանա -գիրք: Սուրբ ? Որտեղ են մեր Սուրբ Անահիտները, մեր Սուրբ Արամազտները, Մեր Սուրբ Աստղիկները եւ մեր Սուրբ Վահակն երը? Եւ տակաւին մեզմէ ոմանք հարզ տան թէ ինչու մեզմտ ոմանք Եհովայի Վկայ են դառնում: Եհովա- Jehovah/Jewhova/ Եւ Ոռա?
-
Տես թէ ինչպէս այդ ՍՐԻԿԱ ** գրագողները ԻՇՏԱՐԸ արել են եւ տեղափոխել ESTHER/Եսթեր ով: Խնդրեմ կարդալ այդ երգիծական Սբ.? գրային ԵՍԹԵՐ գիրքը եւ մեզ ասայ թէ ինչպէս նէ չի մամեմատւում պոռնիկ բառի հետ: Եւ, հիմա մեզ ասեն որ esther/hadasa հաւասարի myrtle ծաղկի հետ: ** Տես ՍՐԻԿԱ եւ Արաբերէն Սարրաք-ա /գող բառերի առնչումը :
-
Այսինքն ուզում ես ասել ՀԱՐՍ եւ ՀԱՐՃ
-
Armenian Genocide Related Scanned Documents (Unique Topic)
Arpa replied to 24avril1915's topic in Genocide
I have read in the book the "Trial of Adolf Eichman" where he says. When they were categorizing nations as to which deserved to live or not, when the Armenians came up Hitler asked -"Who are they? Are they some kind of gypsy?" -
ՆԱԽՃԻՐ ԿՈՏՈՐԱԾ Massacre Մի ժամանակ ՆԱԽՃԻՐ բառը աւելի լայն արտասանուէր, նախ քան ԳԵՆՈՑԻՏ /ՑԵՂԱՍՊԱՆԴ/ GENOCIDE բառը: Չգիտեմ ինչու երբ այդ բառը լսեմ ՆԱԽԻՐ ը մտաբերեմ: Տեսնենք թէ մի կապ կայ? === Thank you SAS === ՆԱԽՃԻՐ - մեծ կոտորած(որսի կամ պատերազմի մէջ գազաններ, անասունների կամ մարդոց), (մի ժամանակ Արարատեան դաշտում եղել է մի աւան ՆԱԽՃՐԱՁՈՐ անունով): Բհլ. Naxc(h)ir, եւ մի քանի այլ լէզուներով գործ ածուի իբր ՈՐՍ կամ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻ: Պարսկ. Naxcir kerden= որս անել, նախճիր գործել: Իրանեանից անցէլ է Ասորերէնին naxshira= որս, որսորդութիւն: Ոմանք յիշեն Վրաց. “Նախշիրի” բառը: Երբեմն բառը գրուել է իբր ՆԱԽՋԻՐ: === ՆԱԽՃԱՒԱՆ նշանակի ՆԱԽՋՐԱՒԱՆ/ՈՐՍԱԴԱՇՏ?
-
Նկատիր թէ “բաղկացած” բառը ինչպէս է գրուել: Նաեւ տես “մեկ”, հակառակ որ այն որ Ի դառնայ հոլովման մէջ Է է, ապացոյգ, “չԷին” մնագել է անփոփոխ, հաւատարիմ ՉԷ/ ՉԻ ի պարագային: Սրայ պատճառներէն գուցէ որ մեզմէ շատեր Հայերէնը սովորին իբրեւ երկրորդ լեզու, նոյնիսկ Հայրենիքում: Եւ մի այլ բաբելական խառնակում՛ իմա տարադարյում Հայ- լատին ու հայ- սլավ: Վստահ եմ յիշես երբ ես հարց տուի թէ որն է Խ եւ որը Ղ երբ ԽաՂոՂը տարադարցուի իբր XaXoX նոյնիսկ յաջորդ օրը մին գրեց XaXaX իբր ԽաՂաՂ: Ուրեմն այդ որթի պտուղը ՂաԽոԽ է թէ ԽաՂոՂ, այդ միւս բառը ՂաԽաՂ է թէ ԽաՂաՂ? Նմանապէս երբ մին մտաւորի “baxkacac” իբր “բաղկացած”ինչպէս զանազանել մին միւսից? Երբ մենք արեւմուտքում մենք ըզմեզ մտրակահատենք սխալ հնչման , տես թէ ինչ է պատահել Երեւանում ուր Խ չի զանազանուի Ղ ից, Ճ ն Չ ից, Ց ն Ծ ից, Ե ը Է ից, Ւ ը Վ ից եւլն,
-
ԹՅուրք ը ԹԻւրք ի նոր ձեւ ն է ինչպէս ՀարուԹՅուն/ ՅարուԹԻւն
-
Վստահ եմ գիտես թէ Հալէպի բարբառով ՔԷԼԷ** ինչ նշանաի, երբեմն նախատական, թիթեղէ թաս, շափշախ (չափչախ?)**, որ մի ժամանակ իբր չափ գործ ածուէր: Արդեօք ԲՈՌԱԼ եւ ՊՈՌԱԼ ինչ կապ ունին? ** Յն. կիլո /kilo=thousand=հազար ինչ կապ ունի? Հազար ինչ?Հազար ցորենի հատիկ? ** Տես թէ ինչպէս այդ բառը նախատինք է դարձել նման Գրիգոր Զոհրապի ՓՈՍՏԱԼ ը
-
HAPPY BIRTHDAY! Yes, indeed, Happy Birthday dear Aram. He has made us happy all these years. Tomorrow 6/6/08 will be his 105th birthday (6//6/1903). There are many programs in the offing. Let us begin the celebration! That is, if I can wipe out my tears and clear the fog off my glasses. http://www.youtube.com/watch?v=eUFWaauGPCs http://www.youtube.com/watch?v=UmVkSEhVcuo...feature=related Idon't know who thes clowns are, nevertheless http://www.youtube.com/watch?v=eZ9fLlPuljE...feature=related
-
Այո, ինչպէս մեր իմաստակ իմաստուն լեզուագէտ պատմագէտները տեսան ՃԵՆԱՑ ԱՇԽԱՐՀ եւ չի կարողացան ճանաչել ՉԱՆԱՉԵԼ ՃԵՆԱՑ եւ ՉԵՆԱՑԻ միջեւ ուստի դատեցին որ նա ուղղագրական վրիպակ է եւ պիտի լինի ՉԻՆԱՑ: Ինձ տակաւին մեծ առեղծուած է թէ ինչպէս մեր 99% տակաւին պնդեն թէ Մամիկոնեանները Չինացի են քան թէ Ճենացի: Որքան դժուար է ուղղել մի իմաստակի սխալը, երբ վեց տաեկանից մինչեւ վեց հարիւր տարեկանները մեզ ասեն որ Մամիկոնեանները Չինացի են? Միթէ նրանք գիտեն Չինաստանը որքան հէռու է Հայաստանից? Գուցէ նրանք չափում են յանապազօր օդային թռիթքով: :goof:
-
Հակա-սառ,? As in Հակա =anti, եւ Սառ=freeze/frost
-
Այո, թող որ առնենք այդ գումարը եւ նրանց ցոյց տանք մեր ԼՈՒՍԱՆՁԵՒ ՈՌ ը: Վստահ եմ գիտես թէ Անգլիերէնում ինչ նշանակի "mooning". Մի ժամանակ Հալէպում կար մի ֆուտբոլի դատավոր Րամզի անունով, եւ իբր առասպելի նա միասեռական էր: Երբ ժողովուրդը նրան պախարակէին սխալ դատով, նա իր ոռն էր դառնում եւ վարտիկը վար առնում: Մի անքամ եւս: Ուր են մեր երգիծաբանները??? Արդեոք մեր ծիծաղը շիջեց 1915 ին?
-
Այո, ՓՈԿ ը այդ երկակենցաղ ծովային կենդանին է : Չի մռռանալ որ ՓՈՒՔ/ՓՉԵԼ** ը նաեւ նշանակի ՇՈՒՆՉ/phoca: Ինչու??? Քանի այդ կենդանիները, երկար վայրկեաննեէր սուզուած, վերադաձին ԵՐԱԿԱՐ ՇՈՒՆՉ/ՓՈԿ/ՓՈՒՔ առնեն? ** Տես թէ ինչպէս Ք փոխանակուի Չ ի: Շատ մը Արաբախօս բէտէւիներ ասեն ՉԻՖ ՀԱԼԷՉ փոխան ՔԻՖ ՀԱԼԷՔ ի, ՈՆՑ Է ՔՈ ՎԻՃԱԿԸ?
-
Բի ՃԱՐԱ ՍԱՍ ՃԱՐ ը Պարսկէրենով նշանակի ԿԱՐ, իմա ԿԱՐՈՂ -ԱՆԿԱՐՈՂ: Բի չարա նշանակի ԱՆԿԱՐ -ԱՊԻԿԱՐ: Բարի օր, երեկոյ քեզ եւ նա ՃԱՐ/ ԿԱՐ /ՉԱՐԱ: Ես մի ընկեր ունեմ որի ազգանունը Նաչարեան Nacharian է , ոչ Նաճարեան: Նա ինձ ըսաւ որ դա նշանակի ԱՆԿԱՐ/ԱՆԿԱՐՈՂ/ԱՊԻԿԱՐ: Չ մոռանալ որ ՃԱՌ նշանակի ԽՕՍՔ ինչպէս ճառախօսանք/ ճառ արտասանել oration. Սիրեցի եարըս տարան..... Եարա** տուին ու տարան Էս ինչ ցուլում աշխարհ է.... Ճար կայ, ճար անող չկայ.... ** Եարա /յարա= վէրք=wound նման Վէրք Հայաստանի: ՎԷՐՔ ՎԷՐ ի յոգնակին է, որ բայցմամբ դառնայ ՎԻՐ ի : Ինչպէս գտնել բառերի արմատները երբ մեր Աբեղ-ցփեղ -յան-ները գրեն ՎԵՐՔ??? Ինչ էր ապուշին եարան վէրքը, մենք ինչով ենք պակաս Չինացի երեխաներին որք պիտի սովորէն աւելի քան կէս միլիոն պատկերագրեր? Վստահ եմ յիշում ես ԼՈՇ ԼՕՇ ԼԱՒՇ Լաւաշ Լավաշ ը
-
Սա Հալաչողլուն պիտի անուանափոխման ենթարկուիեւ ՀԱՉՈՂ լուդառնայշ եւ կամ Նասրետտին Խոջայ: Թէեւ ծիծաղելի է, ցաւոք չեմ կարող ծիծաղել: Ուր են մեր երգիծագիրները? Ուր են Բարոնեանները, Օտեաններըշ Կամսարները, նոյնիսկ մեր Քաջ Նազարները? Սրա նման խեղկատակները միայն խեղկատակի են արժանի: Սա մանկլաւիկը պիտի մերկացուի, դիմակազերծուի եւ իր իսկական մեկութիւնը յայտնուի: Միայն թուրքիայում մակլաւիկ միմոսները կարող են պատմագրման կաճարի, միւթեան նախագահ դառնալ : Մեբք ալ Խնկո Աբերը, Դժվժիկը կամ Քաջ Նազարը Հայ Պատմագրական Միութեան Նախագահ պիտի նշանակենք, եւ տեսնենք թէ որուն երգիծանքը աւելը ծիղաղելի է: Ինչպէս Յարութ Սասունեանը ըսաւ: Առնենք այդ $20 million ը եւ հաշունք իբր հատուցման նախավճառ: Ահա այդ Հաչող ողլուի նկարը: ՅԳ- ցաւոք իմացանք որ ԱՄՆ գոնկրեսի նախկին նախագահ Դենիս Հաստերտը իր սպասարկը ծախու է դրել եւ պիտի ստանայ միլլիոններ: Սա սրիկաներե որտեղից են ճառում նման գումարներ, եթէ ոչ քո եւ իմ ազգային տուրքից?
-
Այդ սպիտակ խաղցր թանձր հեղուկը սեր չէ: Մենք դրա կոչենք հալուայի փրփուր հալվա քէօփուկը, որ մեր երկրում կոչուի marshmallow: Ինչ վէրաբերի karabij- karbuj, վաղուց նկատել էի որ դա նմանի քերպիճ , իմա, աղիւս(brick/adobe) բառին: Չգիտեմ որտեղէն է եկել այդ բառը? քանի չեմ կարող գտնել նրա ծագը: Նա Պարսկական հունչ ունի (կար/քէր): Հրաչեա ն մի հետաքրքիր նկատ է անում իր ԱՂԻՒՍ բառի բրմամբ: Նա յիշէ “քարփուճ” բառը, առանց վկայիեւ բացատրանքի, իբր հոմանիշ: Տես ՔԱՐ եւ ՓՈՒՃ կազմարար բառերը: “Փճացած քար”? Ժանօթ. Սեր ի Արաբերէնը աշտա ashta է: Ինչպէս մոռանալ Մուսատտաթի նշանավոր Մամունիէ բի Աշթա ն? (Cereal with cream)
-
Yes, that seems to be the case. The “as” ending strongly suggests Greek. Yet, it seems like only us Armenians use it as a name. I’m not sure if the Greeks and others also use it. It seems , even though the word is Greek it must have entered Lebanon via the Armenian. Which brings to mind another very popular and widely spread surname in Lebanon. Almost the entire population of the village Zgharta are named Sarkis, even if as above it strongly suggests Greek origin, it is believed that it came to Lebanon via the Armenian. Legend is that many houses in Zgharta have Armenian writings all over, on the walls as well as on their metal cookware. Elias Sarkis was Lebanon’s president 1976-82. (Hence , they are Maronite Catholics) I would rather , “shukalik” would be something like “bazarbaz/bazargan/bezirgan(ian)”. Look here; Շուկա http://hyeforum.com/index.php?showtopic=13516 BTW. The furkish word "saouK" is in fact "sovouk" to mean "cold". Note that there is no V in Arabic so it becomes W. This is even more hilarious. The furkish word "chevirmeh" to rotate become "shawurma" in Arabic as there is neither CH nor V, and then the furks abandone it and rename ir "doner kebab", Once again rotating.
-
Շնորհաւորեմքեզ եւ քո դասընկերը: Ինձ համար նորոյթ չէ որ Հալէպը Միջին Արեւելքի սփիւրքահայ մշակոյթի օրրանն է հակառակ որ շատեր Պէյրութը նշեն: Պիտի տեսնել որ Պեյրութի Հայ մտաւորականները բոլորն ալ Հալէպածին կամ հալէպաբնակ են, յանձին Ծարուկեանները, Վահեանները, Ահարոնեանները եւլն: Ես արդեն իմ “հերետիկոս”ի մակդիրը վայելեմ այս տեղ, եւ իրաւամբ: Թող որ իմ հերետիկոսի տիտղոսը մի անգամ եւս շահիմ: Ըստ իս , այդ Հայկական աւանի բուն անունը ՆԱԽՃ- ԱՒԱՆ է : Մենք արդէն գիտենք աւան ինչ նշանակի, կը մնայ գտնել թէ ով կամ ինչ է ՆԱԽՃ ը: Ցաւոք, մենք ենք որ աղաւաղել ենք նրա անունը , մի անգամ եւս անիմաստ կապ հաստատել այդ խման ապուշ Նոյի** հետ: Սա ընդհանրապէս իմ գաղափարը եւ կամ գիւտն է բայց զանազան Հայ աղբիւրներ վաւերացնեն որ այդ երկրին բուն անունը ՆԱԽՃ-ԱՒԱՆ է: Յուսամ մի օր մենք մեզ ձերբազատենք Իսրայելի 13րդ տոհմ ըլլալու խաբկանքէն եւ իրաւի անկախ ազգ դառնանք: **Թող ո ր կրկնեմ: Նոյի առասպելը բուն Հայկական է, այդ սրիկա գրագողները մեզմէ են գողացել: Այլապէս ինչու նա Արարատ (երկրի) լեռներում պիտի իջնէ քան թէ Սինայի անապատում: Պիտի տեսնել որ Սբ. Գիրքը ըսէ Արարատի “ԼԵՌՆԵՐ” (Ծննդոց 8-4) , յոգնակի եւ ոչ թէ եզակի Մաիս Սար : Անվնաս առասպէլ, եթէ միայն սովորենք առասպէլը զանազանել իրաւէն:
-
Հետաքրքիր լուր: Մնայ տեսնել պարունականքը: Արդեոք այս Աւո ն գիտէ իր ագանունին արմատը, եւ կամ հոգ կ'անէ? Իմ ամենամեծ ցաւը: Եւ մաղթանքը որ մենք հայացնենք մեր ազգանունները: Ինչու Ջորեբանեանը բաւարար չէ, կամ նոյնիսկ Ջորեան? ==== "LEXICOLOGY AND LOANWORDS" BOOK BY AVO KATERJIAN PUBLISHED http://www.nt.am/news.php?shownews=113975 DUBAI, MAY 30, ARMENIANS TODAY - NOYAN TAPAN. The "Lexicology and loanwords" new book has been published in the United Arab Emirates. With its 1000 words and full Armenian equivalents, this is a unique book, useful for teachers, students, researchers, translators and others. It is an excellent resource to find out the meaning of foreign words, nowadays in common use in everyday spoken and written Armenian. In order to cover the eastern and western Armenian language, the author has added the western pronunciations in brackets, next to the words with eastern pronunciations.
