Jump to content

SAS

Members
  • Posts

    654
  • Joined

  • Last visited

Everything posted by SAS

  1. SAS

    Azat

    Հոգեբանի կարիք չկա, հաստատ երազումդ Ջենիֆեր Լոպեսի 300 միլիոն դոլարանոց ոռն ես տեսել:
  2. Ակնհայտ է, որ այս մարդը գեղարվեստական ճաշակ չի ունեցել: Հայոց գրերը՝ Հայաստանի լեռների մանրանկերտն են, Սուրբ Մեսրոպի ձեռակերտն են՝ դաջված մեր աչքերում, հոգիներում և ուղեղներում:
  3. SAS

    ALEPPO ՀԱԼԷՊ

    Արփա, ինձ թվում է վրիպակ է: Այս հարցում «ռուսա» և «տաճկա» կամ դասական ուղղագրություն և աբեղ-ցփեղյան չիք և քեռի(քեռ՝ քույր-ի սեռականը գրաբարում ) նշանակում է մոր եղբայր:
  4. SAS

    Աշուն...

    Բարև բոլորին: Աշունը նույնն է, իսկ տրամադրությունները՝ հակադիր: Մոսկվայի աշնանը ավելի սազական է Տերյանի դողահար մրմունջը... ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ Աշուն է, անձրև... Ստվերներն անձև Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև ... Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ Անհանգստություն... Սպասիր, լսիր, ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին. Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից Իմ հիվանդ հոգին... Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում, Հեռացած ընկեր, մոռացած ընկեր, Ւնչո՞ւ ես հիշում. Դու այնտեղ էիր, այն աղմկահեր Կյանքի մշուշում... Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում — Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս... Ես ցուրտ մշուշում. Իմ հոգու համար չկա արշալույս — Անձրև՜ է, աշո՜ւն...
  5. Վահրամ Փափազյանը՝ ապագա հայ մեծանուն դերասանն է, իսկ Մկրտիչ Մկրյանը՝ ապագա հայտնի գրականագետը:
  6. Եթե մենք ցանկանում ենք ոռ ճղելով թուրքին հաճոյանալ, ապա պիտի պատրաստ լինենք, որ թուրքը մեր ռռը ****** է...
  7. Սիրելի Արփա, այս հարցում ես քեզ հետ համամիտ չեմ՝ Չարենցն ու Բակունցը վկա: Բոլշևիկյան անողոք մոլոքը չեր տարբերակում «ռուսա» և «թուրքա»:
  8. Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ մինչև հիմա չունենք ամենամյա «Ջիվան Գասպարյանի անվան դուդուկի միջազգային մրցույթ» Հայաստանում: Չէ՞ որ դա դուդուկի գովազդի ու տարածման լավագույն ձևերից մեկն է: Էլ չեմ ասում «Ջիվանի» մակնիշի դուդուկների արտադրության մասին:
  9. SAS

    COMPUTERESE

    COMPUTER = ՀԱՄԱԿԱՐԳԻՉ
  10. Բարի օր, բարեկամներ Եթե մարդը չորքոտանի լիներ, հավանաբար զուգարանի անունը լիներ չորքարան: Շատ հավանական է, որ զուգարանը պատճեն է ռուսերեն-ֆրանսերեն «ուբոռնայա = toilette»-ի: Ռուսերեն բառն, ի տարբերություն հայերենի, ունի մի քանի նշանակություն. 1. Թատրոնում՝ հարդարան. 2. Բնական պետքերը հոգալու տեղ. 3. Հագնվելու, իրեն կարգի բերելու տեղ: Քանի որ հայերենում բառն ունի մի իմաստ՝ բնական պետքերը հոգալու տեղ, ապա թերևս Զուգարան = զուգ + արան = զույգ + արան = զույգ + արանք = զույգ ոտքերի արանք(մեջտեղ):
  11. Բարև բոլորին Շատ բարբառներում՝ դրկից = դռան կից: Իսկ չի՞ կարելի հարևան-ը ածանցել «հար և նման»-ից:
  12. SAS

    ԵՂԱՆԱԿ

    Այստեղ անգլերեն իսկ այստեղ ռուսերեն հիպերբորեացիների մասին...
  13. Բառացիորեն՝ Այնտեղ ռուսական ոգին է<թևածում>... այնտեղ Ռուսիայի հոտն է փչում <ռուսական ոգու բուրմունք կա>: Ինձ թվում է, թե ED-ը ենթագիտակցորեն սրա դեմ է ընդվզում, որ հայկական ֆորումում հայկական ոգին չի թևածում, հայկական ֆորումը հայերեն չի շնչում, հայեցի չի բուրում: Կարևոր չէ, թե Պուշկինը ինչ է գրել հայերի մասին, կարևորն այն է, թե մենք՝ հայերս ինչպե՞ս ենք ընկալում Պուշկինին, ինչպե՞ս ենք գնահատում նրա տեղն ու դերը հայ մշակույթում: Ավելի լայն առումով՝ Ռուսիայի ունեցած և ունենալիք դերը Հայաստանի Ճակատագրում: Երբ Ռիուսիայի Սենատի Նախագահը ասում է, որ Հայաստանը Ռուսիայի ֆորպոստն է, փոքր երեխայի նման շուրթներս ուռեցնում և վիրավորվում ենք:Իսկ քիչ անց, հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի շուրթերով ասում.« Հայ-ռուսական հարաբերությունները ունեն դարերի պատմություն: Շնորհիվ Ռուսատանի կազմի մեջ մտնելուն, շնորհիվ ռուսական մեծ մշակույթի, մենք էլ ունեցանք մշակույթի և գիտության հայտնի գործիչներ»: Պուշկինն իր գրվածքներում մի երկու անգամ օգտագործել է «Արմենիա, արմյանին» բառերը, բայց միայն ցմահս անուղղելի ծույլը չի ծամծմել «Պուշկինի տեղը հայ մշակույթի պատմության մեջ», կամ՝ «Պուշկինի ազդեցությունը հայ գրականության վրա» թեմաները: Ռուսներն ասում են՝ -Եթե մարդուն տաս անգամ «խոզ» ասես, ապա տասնմեկերորդից հետո կսկսի խոզի նման խռխռացնել: Յոթանասուն տարուց ավել մեզ ներշնչել են, թե Պուշկինը բացառիկ և արտակարգ տեղ ունի հայ մշակույթի մեջ: Գյոթեն, Բայրոնը, Շեքսպիրը, Հյուգոն, Սերվանտեսը՝ չունեն, բայց Պուշկինը՝ ունի: Իսկ մենք կրավորական... խռխռացել ենք: Եթե խոսքը գնացել է Թումանյանի մասին, ապա՝ « նա հայոց Պուշկինն է», եթե Չարենց, ապա՝ «հայոց Մայակովսկի» ևլն: Ինչ վերաբերում է «Տազիտ» բանաստեղծությանը, ապա Տազիտը չի կարողանում սպանել իր թշնամուն, քանզի՝ -Մարդասպանը մենակ էր, վիրավոր, անզեն... Տազիտի հայրը նրան անվանում է «հայ», որովհետև չեչենի ընկալմամբ, հայը չի կարող վիրավոր, անզեն մարդուն թաքստոցից սպանել: Չքվի՛ր աչքիցս, դու իմ որդին չես, Դու պառավ կին ես, դու չեչեն չես, Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես... Իսկ ազերի Սաֆարովը կարողացավ: Գիշերով,գաղտագողի սպանեց քնած հայ սպային...Եվ դարձավ ազգային հերոս:
  14. Արփա, շնորհակալ եմ: Ինձ համար արդեն չիք որևէ կասկած, որ քոմել-ը ծագել է գոմել-ից: Զարմանալի է, որ մտքովս չէր անցել: Գուցե նրանից է, որ գ և ք տառերը այբուբենում իրարից շատ հեռու են: Ձենով Օհան, ձայնդ անպակաս, քեզ էլ շնորհակալություն, որ իմ հարազատ բարբառի բառերի ծագումը ինձ ես վերադարձնում: Մեր բարբառի մեջ կա հաճախակի օգտագործվող մի բառ ևս՝ ՔՈՒԼԼԻ = բոլորը: Կարո՞ղ է արաբերեն բառ է:
  15. Գրեցի ու սիրտս կասկած ընկավ: Չէ՞ որ մեր բարբառում «քոմել» նշանակում է հավաքել: -Միենք հուդը քոմեր ինք ու անուշ-անուշ գը զրցինք(մենք այստեղ հավաքվել ենք և անուշ-անուշ խոսում ենք ): Մարդիկ մի տեղ են հավաքվում ոչ միայն խոսելու, աշխատելու, ուրախանալու ևլն, այլ նաև իրար օգնելու համար: Հ.Գ. Մնում է պարզել, թե «քոմել=հավաքել», «հուդա\հուդը= այստեղ, հունա\հունը = այնտեղ» բառերը որտեղի՞ց են սողոսկել մեր բարբառի մեջ:
  16. Բարի օր, բարեկամներ Հովհաննես, քոմ ակ գրվում է միասին՝ քոմակ: Մեր բարբառում պահպանվել է «քոմակ անել»՝ թիկունքը, մեջքը, կռնակը պահել, մեջքին կանգնել, օգնել ևլն: Այդ քոմակն էլ հավանաբար քամակն է, որ նշանակում է մեջք, կռնակ, ետև, հետև, հետույք: Հա՜ յ, ջուր բերե՛ք, հա՜յ, քոմ ակ արե՛ք(օգնեցեք), տանուտերն ու տանտիկինը խեղդվեցին: Հասավ ըզՍանասար, ասաց, — Սանասար, ախպեր, դու ժի՞ր ես: Սանասար ասաց,— Օրհնյալ է աստված, Իմ քոմակ հասավ, էլ երկյուղ չունեմ: Ախպեր էդ դո՞ւն էր էկար օգնութեան, Դե դու էդ դեհեն սպանի, ես՝ էս դեհեն:
  17. քավթառ իմանսզ= պառավ անհավատ սաղ օրը = ամբողջ օրը էն սհաթը = նույն պահին գոթրոմացել = ծուլացել ??? թեզ = շուտ, արագ շատ կնկա թամահ = շատ կին սիրող՝ կնոջ ագահ խաթա՛-բալա = փորձանք է փասա-փուսեդ քաշիր = շունչդ առ հեռացիր ղոնաղներն = հյուրերը բողազներին = կոկորդներին դաբաղի աղ դրած կաշի էր դառել = աղով դաբաղած կաշի: լազաթի թամաշա = հաճելի տեսարան, ներկայացում նալլաթ չար սատանին = անեծք չար սատանին տեղը երըմիշ էլավ = տեղը վեր ընկավ ??? նաղլ = աղմուկ - աղաղակ??? խաբարություն չուներ = տեղեկություն չուներ քոմակ արե՛ք = քամակ արե՛ք = թիկունքը պահել, մեջքին, կռնակին կանգնել, սատարել, օգնել-օժանդակել ղոչաղ-ղոչաղ = սրտոտ, քաջ, անվախ, կտրիճ խալխին = ժողովրդին ափալ-թափալ = գլուխը կորցրած, շտապ, արագ էս սհաթին = այս պահին բերանը թամուզացնի =???բերանը քաղցրացնի մսի թիքա = մսի կտոր փայը = բաժին Օ՜ֆֆ, հոգնեցի: Արփա, ես ո՛չ թուրքերեն գիտեմ, ո՛չ պարսկերեն, ո՛չ էլ արաբերեն, բայց ... հասկանում եմ:
  18. SAS

    SAYINGS

    Շունն օր բան չունեցավ էնըլու, ուր պըլորդան գը լիզը(Շունը որ բան չունեցավ անելու, իր ձվերն է լիզում ):
  19. SAS

    ԵՂԱՆԱԿ

    Ա՜խ, մԸռռանը, մԸռռանը, Վեր է ընկել մառանը, Ինչքան ասես նա՜զ անի, Ստից սատկի, տազ անի, Մուկ տեսնելիս, վազ անի, Գլխից բռնի, կախ անի, Թաթովը տա, խաղ անի, Ո՜ւտի, քէֆը չաղ անի... Բարի երեկո, բարեկամներ Հովհաննես, ինձ թվում է, թե արդի արևելահայերենում ճիշտ ձև է համարվում. Գոյական՝ պԸտտահողմ, մԸրրիկ, մԸրրկահավ: Բայ՝ պԸտԸտել, մԸրԸրկել: Մըռիկ՝ անհնար է պատկերացնել: Ի տարբերություն ուրիշ լեզուների, հայերենում իրար կողքի երկու «րր» «ռ» չի արտասանվում:
  20. SAS

    SAYINGS

    Կարմիր կովը կաշին չի փոխի: Խնձորը ծառից հեռու չի ընկնի:
  21. SAS

    ԵՂԱՆԱԿ

    Իսկ մրրիկը՞- մըրըրի՞կ...
  22. SAS

    ԵՂԱՆԱԿ

    Ամպ Անձրև Բուք Թոն Կարկուտ Հողմ Ձյուն Մեգ Մշուշ Մառախուղ Պտտահողմ Փոթորիկ Փաթիլ Քամի Հ.Գ. Ինչպե՞ս արտասանել, պԸտտահողմ, թե՞ պԸտԸտահողմ:
  23. Այդպիսի մեկնաբանությունը իմ դուրը գալիս է: Մեկ ուրիշ տարբերակ. Արա + Կայծ = Արա + Գայծ= Արագած Ինձ թվում է, Հովհաննես Թումանյանի «Լուսավորիչի կանթեղը» բանաստեղծության մեջ կա այդ կրակ-կայծերի արձագանքը: Կեսգիշերին կանթեղը վառ Կախ է ընկած երկընքից, Լուսավորչի կանթեղն անմար Հայոց մըթնած երկընքից։ Կախ է ընկած առանց պարան Արագածի կատարին, Ու սեղանից հսկայական Լույս է տալիս աշխարհին։ Լույս է տալիս երկար դարեր Ու վառվում է միշտ անշեջ Սուրբի մաքուր արցունքները Յուղի տեղակ նըրա մեջ։ Ոչ մարդկային ձեռք կըհասնի Էն ահավոր բարձունքին, Եվ ոչ քամին կըհանգցընի` Վիշապ-քամին ահագին։ Երբ պատում է մութ խավարը Չընաշխարհիկ մեր երկրին, Երբ տիրում է ահն ու վախը Թույլ կասկածոտ սըրտերին, Ով անմեղ է, լիքը սիրով Ու հավատով անսասան, Ով նայում է վառ հույսերով Դեպի Հայոց ապագան, - Նա կըտեսնի էն մըշտավառ Ջահը կախված երկընքից, Ասես` աստծո աչքը պայծառ Հըսկում է ցած երկընքից։
  24. SAS

    SAYINGS

    Շեմը՝ շունը, հարսն ու կեսուրը = Շեմը պահողը շունն է, իսկ կեսուրին՝ հարսը կամ ՝ Շեմը հսկողը շունն է, իսկ հարսին՝ կեսուրը: Տարբեր բարբառներով առած-ասույթների հարուստ հավաքածու կա այստեղ: Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարել Արամ Ղանալանյանը՝ գիտական բարձր մակարդակով հրատարակելով «Առածանի»(1960) և «Ավանդապատում»(1969) ստվարածավալ հատորները:Կաշխատեմ առաջիկայում հատվածաբար մի քանի կտոր տպել: Նաև խորհուրդ եմ տալիս նայել այստեղ: Ամեն մեկը գրում է իր բարբառով:
×
×
  • Create New...