Jump to content

Ծառ


Johannes

Recommended Posts

Ողջո՜յն,

 

Մի նոր շարան եմ ուզում սկսել. յատուկ ծառերին նուիրուած: «Բոյս» խորագրով շարանը թող յատկացուի ծառատեսակներից բացի, բոլոր բոյսերին: Զանց եմ առնում մշակովի պտղատու ծառատեսակները, ինչպէս՝ Խնձորենի, սալորենի, արմաւենի, ձիթենի եւ այլն, որպէսզի խորանանք համեմատաբար անծանօթ ու վայրի բնութիւնում աճող ծառատեսակների ուսումնասիրութեան մէջ:

 

 

 

Link to comment
Share on other sites

  • Replies 110
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

ԲԱՐՏԻ

 

(Անգլ. poplar)

 

Մէջբերում Արմատականից.-

 

Բարտի «մի բարձր ծառ է. լտ. populus pyramidalis», կովկասահայ գրականում յաճախ գրւում է բարդի՝ նոր գաւառականների հնչման համաձայն: Բառիս նշանակութիւնը ճշտելու համար ընդարձակ մի վէճ Հ. Թովմաս Կէտիկեանի եւ Բնապատումի (=Հ. Գ. Մէնէվիշեանի) միջեւ: Ուղիղ է Հ. Կէտիկեանի տեսութիւնը, որ հաստատում է թէ բարտի = populus pyramidalis եւ կաղամախի= populus tremula. նոյնը հաստատում նաեւ Արթինեան, Տունկերը էջ 24 եւ Ածաշունչի տունկերը էջ 34: Նոր գրողները սխալմամբ բարտին համարում են populus tremula եւ կաղամախին՝ populus pyramidalis: Մորթման ZDMG 31, 414 բառս կապում է Խորշապատի ասոր. արձանագրութեան 76-րդ տողում յիշուած bagbartu աստծու հետ, հիմնուելով այն բանի վրայ, որ բարտին էլ պաշտւում էր Արեւորդիներից: Patrubány SA 1, 311 ցեղակից է համարում ռումիներէն bradu «շոճի, pin»: Lidén IF 18. 490 համեմատում է հսլ. brĕstŭ, բուլգարերէն brest, սերբերէն brïjest, brijes, սլով. brést, չեխ. břest, լեհերէն brzost, ռուսերէն бересть, որոնք առհասարակ նշանակում են «ulmus, կնձնի». Հայ ձեւը դնում է հնդեւրոպական նախալեզուի bhŗstiā-: Այս մեկնութիւնը մերժում է Berneker 52, սլաւական ձեւերի կցելով հին բարձր գերմաներէն beraht, գոթ. bairts «փայլուն, ցոլուն, պայծառ», բառերին եւ դնելով հնդեւրոպական նախալեզուի bherek՛tos ձեւից: Հայերէնից է փոխառել վրաց ბარდი բարդի:

 

 

Մէջբերում Հանրագիտարանից.-

 

Բարդի (populus), ուռազգիների ընտանիքի տերեւաթափ ծառերի ցեղ: Բարձրութիւնը՝ 40-60 մ, տերեւակիցները նեղ են, շուտ թափուող: Երկտուն է, արական եւ իգական, ծաղիկները հաւաքուած են կատուիկներում: Ծաղկում է վաղ գարնանը: Խոնաւասէր է, ապրում է 100-150 տարի: Բնափայտը բնամիջուկ չունի, թեթեւ է, սպիտակ, լաւ մշակւում է, կիրառւում է թղթի, լուցկու, նրբատախտակի արտադրութեան մէջ, որոշ վայրերում օգտագործւում է որպէս շինանիւթ կամ վառելիք: Ունի բուժիչ նշանակութիւն, կեղեւը եւ բողբոջները պարունակում են արժէքաւոր եթերային իւղեր:

 

Յայտնի է մօտ 100 տեսակ, Հայաստանի Հանրապետութիւնում՝ 19-ը: Առաւել տարածուած տեսակներից են սպիտակ կամ արծաթափայլ բարդի, գորշ կամ հիբրիդային բարդի: Զարդային է, կիրառւում է նաեւ դաշտապաշտպան անտառատնկուﬓերի համար:

 

Բարդին Ուրարտական շրջանում համարուել է «կենաց ծառ» եւ պատկերուել է անագապղինձեայ գօտիների, արքայական սաղաւարտների, պաշտամունքային քանդակների ու որﬓապատկերների վրայ: Հաստատուած է, որ քրիստոնէութիւնից առաջ գոյութիւն է ունեցել Բ-ու պաշտամունք, առանձին վայրերում այն յարատեւել է մինչեւ XII դ.: Միջնադարեան մանրանկարչութեան մէջ նոյնպէս հանդիպում են «կենաց ծառեր»:

 

Բարդին խորհրդանշել է ժողովրդի յաւէրժանքը, նրա կենսունակ ոգին եւ գեղարուեստական վառ մարմանւորում է ստացել մեր բանաստեղծների ստեղծագործութիւններում (Դ. Վարուժան, Վահան Տէրեան, Ե. Չարենց, Հ. Սահեան եւ ուրիշներ):

 

Արծաթափայլ բարդու տերեւ. Grey Poplar leaf

 

Բարտի populus

 

Բարտիի տերեւ Populus pyramidalis leaf

 

Սեւ Բարտիի տերեւ Black poplar leaf

 

Գորշ Բարտիի տերեւ

 

Սպիտակ բարդու ոստ

 

Ինչպէս տեսնում ենք՝ ծառը եւ նրա տերեւը ընդհանուր տեսք չունեն: Բարտին ահաւոր նման է Կաղամախուն: Ինքս էլ եմ շփոթում:

 

 

Link to comment
Share on other sites

Շատ լաւ եւ դաստիարակիչ շարան, մանաւանդ որ մեր անտառագիտանքը աղքատ եւ սահմանաբակ է, ոչ միայն Հայերէնով: Մի թող որ քո միտուղին խանգառեմ ….Խնդրեմ շարունակիր:

Սա պիտի ասեմ քանի …. Շատ շփոթանք կայ:

Մեր շրջագայութեան առաջնորդ երիտասարդ օրիորդը, երբ մին հարցրեց թէ այդ ծառերը ինչ են ըսաւ ՉԻՆԱՐ: Խօսքի աւարտին մի կողմ քաշեցի սիրուն օրիորդին եւ յորդորեցի թէ նրանք ԲԱՐԴԻ են ….**

Poplar- Classic pictures of Masis

http://www.armgate.com/ararat/ar_28.html

http://www.armgate.com/ararat/ar_14.html

Իս թինաը սա է:

Sycamore*** կամ Plane. Տես տերեւը եւ պտուղը:

http://texastreeplanting.tamu.edu/treepictures/sycamore.jpg

http://www.madridteacher.com/fotos/trees-a...lane-tree-1.jpg

----

Կողմնակի: Օհան այդ պատկերներէն ոմանք չեն պարզւում:

**Ես, հալէպածինս շատ չգիտեմ ծառերի մասին բայց ճանաչեմ Բարտին “ղավախ” ը Եւ Չինարը:

*** Ես նախնտրեմ սա անունը որ մեզ յիշեցնէ ՍԷԳ, ՍԻԳԱՊԱՆԾ քան (Plane) որ “պարզ, հասարակ” ի (plain ) համաձայն է:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Ողջոյն,

 

Բարդի զոյգ ծառով Մասիսի պատկերը շատ ընդհանրացած է: Մօտ անցեալում, ընթերցեցի մի յօդուած, ուր նշւում էր, թէ Մասիսի խորապատկերում գտնուող այդ զոյգ բարդին անհետացել է: Ի դէպ՝ սրանք Հայաստանում տարածուած բարդու տեսակն է. ուղղաձիգ եւ բարձր:

 

Չինարը Սօսն է: Սրանց մասին. -Sycamore կամ Plane- ընթացքում կպարզենք: Տեղադրածս պատկերները եթէ չեն բացւում շարանից, կարող էք դիտել Gallery-ի բաժնից:

 

Բարդի Մասիսի խորապատկերում

 

Մասիս զոյգ բարդիի հետ

 

 

 

Link to comment
Share on other sites

ԲՈԽԻ (hornbeam)

 

Անգլերէն hornbeam, ռուսերէն граб, ֆրանսերէն charme, գերմաներէն hagebuche, իտալերէն carpinus, սպաներէն ojaranzo:

 

Հետաքրքիր է, որ եւրոպական լեզուներում, այս ծառը միատեսակ անուն չունի: Ակնյայտօրէն իւրաքանչիւր անուն առանձին ծագում ունի: Ռուսերէն՝ գրաբ, անգլերէն՝ Հոռնբիմ, ֆրանսերէն՝ շարմ, գերմաներէն՝ հագեբուխէ, իտալերէն՝ կարպինուս, սպաներէն՝ օխարանսո:

Նկատելի է գերմաներէն անունի նմանութիւնը հայ բոխի անուան:

 

 

 

Մէջբերում Արմատականից.-

 

Բոխ «փորոքեալ արմատ ծառոց». ունի միայն Քաջունի

 

 

 

Մէջբերում Հանրագիտարանից.-

 

ԲՈԽԻ (carpinus), կեչազգիների ընտանիքի տերեւաթափուող ծառերի կամ թփերի ցեղ: Բունը հարթ է, մոխրագոյն կեղեւով: Տերեւները հերթադիր են, պարզ, երկատամնաւոր: Ծաղիկները բաժանասէր են: Պտուղը միաբուն, միակորիզ ընկուզիկ է: Յայտնի է 50 տեսակ՝ տարածուած Եւրոպայում, Արեւելեան Ասիայում, Հիւսիսային Ամերիկայում: Հայաստանում՝ 4 տեսակ (կովկասեան կամ նշտարենի, արեւելեան, շունիի, կարոլինեան): Աճում է խոնաւ, փխրուն, պարարտ հողերում, որոշ տեսակները՝ չոր, կրային վայրերում եւ լեռների լանջքին: Ծանր, ամուր բնափայտն օգտագործում են մանածագործութեան, մաքոքների, երաժշտական գործիքների, կօշիկների կաղապարների պատրաստման համար, ինչպէս եւ մեքենաշինութեան մէջ:

 

 

 

Բոխի ճիւղ, տերեւ

 

 

 

Ծառը, տերեւը, պտուղը

 

 

Link to comment
Share on other sites

ԲՈԽԻ (hornbeam)

Անգլերէն hornbeam, ռուսերէն граб, ֆրանսերէն charme, գերմաներէն hagebuche, իտալերէն carpinus, սպաներէն ojaranzo:

Հետաքրքիր է, որ եւրոպական լեզուներում, այս ծառը միատեսակ անուն չունի: Ակնյայտօրէն իւրաքանչիւր անուն առանձին ծագում ունի: Ռուսերէն՝ գրաբ, անգլերէն՝ Հոռնբիմ, ֆրանսերէն՝ շարմ, գերմաներէն՝ հագեբուխէ, իտալերէն՝ կարպինուս, սպաներէն՝ օխարանսո:

Նկատելի է գերմաներէն անունի նմանութիւնը հայ բոխի անուան:

----

Այո, Գերմաներէնը մօտ է Հայերէնին , բայց տես թէ այդ ծառը ինչ կոչուի մեր Աանգլախօս աշխարհում: BEECH

http://www.nysite.com/nature/flora/muscle.htm

Ապրես դու Օհաննէս:

Սպասեմ երբ մենք հասնինք Դափնի, Եղեւնի, Կաղնի, Սօսի, Նոճի եւ Շոճի

Չի մոռանալ Կոմիտասի “Մեր Դռանը Խնկի Ծառ”** երգի,կրկներգ “Ալագեազ”ի: Մեր Դռանը Խնկի ծառ գիւլիւմ ջան , Ոսկի բլբուլ վերէն թառ, գիւլիւմ ջան”:

Click at no. 7 Never mind the furkified “alagoez”, it is Aragats in Armenian.

http://www.hmv.ca/hmvcaweb/en_CA/displayPr....do?sku=1248941

**Խնկի Ծառը որն է?

Նոր նշմարեցի որ վերեւ Չինար Ես թարգմանուած է Poplar Tree.

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Այո, Գերմաներէնը մօտ է Հայերէնին , բայց տես թէ այդ ծառը ինչ կոչուի մեր Աանգլախօս աշխարհում: BEECH

----

**Խնկի Ծառը որն է?

Նոր նշմարեցի որ վերեւ Չինար Ես թարգմանուած է Poplar Tree.

Հոյակապ եւ սքանչելի շարան: Խնդրեմ շարունակիր:

Իսկ ինչ վերաբերի Բարտի եւ Սօսի, Տես շփոթումը:

Ցաւոք որ չեմ կարող գտնել մի տեղում մեր անտառային ծառերի ցանկը:

----

Նուբարին Բոյը Չինար Է:

“Նու- Բար” գրեցի, ոչ Նուպար քանի այդ նշանակի Նոր Բար, Նոր Պտուղ, ինչպէս Կոմիտասի “Ծիրանի Ծառ Բար մի տայ վայ“, եւ “Ես Իմ Անուշ Հայաստանի Արեւահամ ԲԱՐ-ն եմ Սիրում”:

http://www.youtube.com/watch?v=Z_N4fZiGLms...feature=related

Click on Chinar es and Im Chinari, also on Alagyaz to hear Khnki Tsar (Խնկի Ծառ)which I still don’t know. Is it Balsam Tree?

http://www.jdemirdjian.com/page2008/gomidas_the_music.htm

ՉԻՆԱՐ ԵՍ

Երաժշտությունը` Կոմիտասի

 

Չինար ես, կեռանա'լ մի,

Յա՜ր, յա՜ր, յա՜ր.

Մեր դըռնեն հեռանալ մի,

Յա՜ր, յա՜ր, յա՜ր.

Յա՜ր, նա նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ, նա՜յ:

Նայ նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ:

 

Յա՜ր, քո աստված կըսիրես,

Յա՜ր, յա՜ր, յա՜ր.

Հեռու ես, մոռանա'լ մի:

Յա՜ր, յա՜ր, յա՜ր.

Յա՜ր, նա նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ, նա՜յ:

Նայ նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ:

 

Ձեր բաղի դուռը բաց ա,

Ոտներըս շաղով թաց ա.

Ինձանից հերացել ես`

Աչքերըս լիքը լաց ա:

 

Էս գիշեր երազ տեսա,

Հերկերըս վարած տեսա,

Ամոթ քեզի, ա՜յ տըղա,

Քու յարը տարած տեսա:

----

Այս շփոթքը նորոյթ չէ: Երեւի Բարդին եւ Սօսին(չինար) շփոթուած են երկար ժամանակ: Պիտիբազմաթիւ ակնարկներ լինեն, տես թէ Կոմիտասը եւ այլք ինչ ասեն: “Չինար ես“, այսինքն “ուղացիգ եւ բարձրահասակ ես, չի ծուռանալ /ծռիլ(ծերանալ?)“: “Նուբարին ….” այսինքն “բարձրահասակ եւ ուղիղ”:

Հետեւյալը սա տեղէն: Տես թէ ինչպէս ՍՕՍը եւ ԲԱՐԴԻՆ մի տեղ ենհամա խմբուած:

http://www.armenianhouse.org/avetisyan/sacred-forests.html

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՐԲԱԳՈՐԾՎԱԾ ԱՆՏԱՌՆԵՐԸ

Անհիշելի ժամանակներից սերնդե սերունդ փոխանցվել է ծառի պաշտամունքը։

Հատուկ տոներ են եղել, որոնք ժողովուրդը Ծաղկազարդ կամ Ծառազարդ է անվանել։

Ծաղկազարդի տոնը, որը գալիս է հեթանոսական շրջանից և մեր ժողովրդի մոտ հայտնի է Ծառազարդ անունով, կապված է ծառի պաշտամունքի հետ։ Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է և մինչև մեր օրերը։ Իր ժամանակին սովորություն էր նաև Ծաղկազարդի օրը եկեղեցում ծառ զարդարելը, որից մնացել են մի քանի ավանդություններ: Այսպես օրինակ, նախապես առնելով աղջկա ծնողների համաձայնությունը, տղայի մայրը կամ մի մոտ ազգական կին, Ծաղկազարդի ծառի վրա վառվող մոմերից վառելով մի մոմ, որի վրա մատանի էր անցկացված լինում, տանում և լռելյայն տալիս էր իր ուզած աղջկան, և այդ աղջիկը համարվում էր նշանված։

Ծառի պաշտամունքը համարվել է բնության կենդանության և վերապրումի նվիրագործումն ու սրբագործումը։ Ծառի մասին խոսվում է նաև Հին Կտակարանում՝ «Կենաց ծառ», «Գիտության ծառ»։

Տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր ծառեր են սրբագործվել։ Ասենք, հնդիկները՝ թզենին, փյունիկեցիները՝ մայրին1, Հռոմում՝ կաղնին, Հունաստանում՝ դափնին ու ձիթենին և այլն։ Հույները դափնին և ձիթենին համարել են

----------------------

1 Պատմական Փյունիկիայի տեղում այժմ գտնվում է Լիբանանը, որի պետական գերբը դարձել է մայրի ծառը։

[էջ 219]

իմաստնության, խաղաղության և փառքի խորհրդանիշ։ Օլիմպիական խաղերի ժամանակ հաղթողներին դափնու և ձիթենու պսակներ էին շնորհում։

Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նկարա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։

Այդ անտառում աճել են սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով։

Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ, որի անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունին։ Սոսյաց անտառի նվիրյալ դյուցազունն էր համարվում մեր նահապետներից մեկը՝ Անուշավանը և կրում էր Սոսանվեր մակդիրը։

Նվաճողները կտրատել և ոչնչացրել են այդ հոյակապ պուրակը, այնպես, որ Սոսյաց անտառից լոկ անունն է մնացել։

Ինչ վերաբերում է բարդի ծառին, ապա Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»–ից տեղեկանում ենք, որ արևորդիք1 Սամոսատում մեծարում էին բարդին։

Անտառի կամ ծառի պաշտամունքին անդրադարձել են նաև մեր պատմաբանները, որոնք խոսում են այն մասին, որ մեր նախնիները Ատիս աստվածուհու տոնին նվիրված օրը, առավոտյան վաղ, արևից առաջ գնում էին սրբազան անտառ և ծիսակատարությամբ ծառից պոկում մի ճյուղ։ Ծառը զարդարում էին շորի պատառիկներով, ճյուղերից

-----------------------

1 Արևորդիք — Միջագետքում ապրող հայեր, որոնք երկար ժամանակ արևապաշտ էին մնացել և միայն ԺԲ դարում, Ներսես Շնորհալու ժամանակ, ընդունեցին քրիստոնեությունը։

[էջ 220]

կախում էին հովվական ցուպ, սրինգ, թմբուկ, որոնք համարվում էրն Ատիսի խորհրդանիշներ։

Անտառի պաշտամունքի հետ են կապված խոր անտառ ներում, հեթանոսանան մեհյանների կառուցումը։ Այդ ավանդույթը շարունակվեց նաև քրիստոնեական շրջանում։ Հիշենք Տաճար մայրիի («Անտառի տաճար») եկեղեցին Խոսրովի անտառում։ Ի դեպ, Խոսրովի անտառը ներկայումս ներգրավված է համանուն արգելավայրի սահմաններում և գտնվում է Արարատի շրջանում։ Հիշատակության արժանի են նաև Հաղարծինն ու Մակարավանքը, որոնք գտնվում են Իջևանի շրջանում։ Առաջինը տեղադրված է Դիլիջանի զովասուն անտառում, երկրորդը՝ Իջևանի։

Ծառի պաշտամունքը եղել է նաև մոտ անցյալում: Պատանեկան տարիներից հիշողությանս մեջ մնացել են այն մենավոր ծառերը (Բագրևանդի գավառ), որոնց մոտ ճամփորդները կանգ էին առնում, կտրում երեխաների կամ իրենց հագուստից մի կտոր, թեկուզ մի թել և կապում այդ ծառերին։

Հույները իրենց դիցաբանության մեջ ունեին ծառաստանների աստված, որը կոչվում էր Վերտումոս։ Նա դիցաբանության մեջ պատկերվում էր երիտասարդի կերպարանքով, այգեգործի դանակով և ձեռքին մրգով լի մի զամբյուղ:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Պիտի շարունակեմ Արփա, միայն ժամանակ տուր՝ հանգիստ մտքով ու սովորելով արձանագրեմ:

Նու՝ ծառի տեսակ է: Պիտի հասնենք նրան: Բար, բարի, բարիք, սրանք երեւի բոլորն էլ նոյն արմատը ունեն:

 

Քըզբարա (գինձբա՞ր), նուբար, սուսամբար, քահրիբար («սաթ, electra»):

 

Click on Chinar es and Im Chinari, also on Alagyaz to hear Khnki Tsar (Խնկի Ծառ)which I still don't know. Is it Balsam Tree?

I can't hear.

Չի կեռանալ= չի ծուռանալ:

Բարտին եւ կաղամախին շփոթել են իրար հետ: Կխօսենք սրանց մասին էլ:

Բարի գիշեր

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Չարենցը գրել է՝

 

-Ես իմ անուշ Հայաստանի արևհամ բաՌն էմ սիրում...

 

Բար-պտուղը միշտ էլ արևահամ է: Չարենցը հայտնագործեց, որ հայոց բառերը ևս արևահամ են: :)

Link to comment
Share on other sites

Չարենցը գրել է՝

 

-Ես իմ անուշ Հայաստանի արևհամ բաՌն էմ սիրում...

 

Բար-պտուղը միշտ էլ արևահամ է: Չարենցը հայտնագործեց, որ հայոց բառերը ևս արևահամ են: :)

Այո ՍԱՍ, սա Չարենցի հանճարեղ բառա-չարա- խաղնէ: Չար Չարենց: :P :)

http://hyeforum.com/index.php?showtopic=18633

Սա ապացոյց է մեր լէզուն, բաՌը որքան արեւահամ է:

Յիշենք Օտեանի ՓանՋ- ունի- Բան Չունին: Նոյնիսկ այստեղ բառախաղ կայ, բան նշանակի խօսք բայց յաճախ թարգմանուի իբր իրք/thing:

ՅԳ , Մովսէս , Յովաննէսը արդէն ըսաւ որ այս շարանը անպտղատու անտառային ծառերի մասին է: Վստահ պիտի ստեղծէ պտղատու ծառերի մասին ալ:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

ՅԳ , Մովսէս , Յովաննէսը արդէն ըսաւ որ այս շարանը անպտղատու անտառային ծառերի մասին է: Վստահ պիտի ստեղծէ պտղատու ծառերի մասին ալ:

Այ'ո, լաւ միտք է:

Link to comment
Share on other sites

Պիտի շարունակեմ Արփա, միայն ժամանակ տուր՝ հանգիստ մտքով ու սովորելով արձանագրեմ:

Նու՝ ծառի տեսակ է: Պիտի հասնենք նրան: Բար, բարի, բարիք, սրանք երեւի բոլորն էլ նոյն արմատը ունեն:

 

Քըզբարա (գինձբա՞ր), նուբար, սուսամբար, քահրիբար («սաթ, electra»):

 

[/font]

I can't hear.

Չի կեռանալ= չի ծուռանալ:

Բարտին եւ կաղամախին շփոթել են իրար հետ: Կխօսենք սրանց մասին էլ:

Բարի գիշեր

Don’t mind me. Don’t read this if you will. I am just learning.

=======

Բարդիի Արաբերէնը ինչ է?

Ստորեւ ասէ el Haur:

Poplar)هو شجر من فصيلة الصفصافيات، خشبه لين تسهل معالجته، يستعمل في صناعة الأثاث واللوازم الخشبية.

الحور الأبيض.

الحور الأخضر.

Կաղամախ նայելիս Արմատականը ասէ Պրսկ . Ը Թավրիզի , նմանպէս, Պրսկ բառարանը… “Դրախտ Թապրիզի“: Դրախտ= ԾԱՌ/անտառ: (Ջենկէլ= շամբ= jungle).

Գալով կաղամախի , մի այլ ժողովուրդ նրան կոչեն “կավախ/ ղավախ“. Միթէ սա Հայերէն բառի աւաղավումը չէ?

Նոր սովորեցի որ այդ ծառը նաեւ կոչուի Aspen, մանավանդ Դողացող Բարտի/ Trembling Aspen.

Տես թէ ինչու Colorado Նահանգի Aspen քաղաքը այսպէս է կոչուել….

http://www.vtnews.vt.edu/images/poplar250.jpg

Նաեւ չի մոռանալ Իսահակեանի “Գետակի Վրայ….”

Երեւի Դողացող Բարդին/Trembling Aspen/Poplar եւ Լալկան Ուռին/Weeping Willow ազգակից են:

#

ԱՍՈՒՄ ԵՆ ՈՒՌԻՆ

"Անուշ" օպերայից

Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի

"Անուշ" օպերայից

Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի

 

Ասում են` ուռին

Աղջիկ էր ինձ պես,

Մընում էր յարին,

ՈՒ չեկավ նա տես: (2)

Խեղճը դողալով Անհույս կըռացավ,

Դարդից չորացավ,

ՈՒռենի դարձավ: (2)

 

Ջըրերի վրա

Գըլուխը կախած

Դեռ դողում է նա,

ՈՒ լալիս կամաց: (2)

 

ՈՒ ամբողջ տարին

Մի միտք է անում,

Թե յարը յարին

Ո՜նց է մոռանում... (2)

 

Ոնց է մոռանում...

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Բարդիի Արաբերէնը ինչ է?

 

Բարտիի արաբերէնը ալ-հաւր al-haur الحور: Ճիշտ ես:

Աճառեանի Արմատականին մէջ Կաղամախի բառի տակ գրած է թէ, բառը Ուրարտերէնէն (Արարատերէնէն) կամ ալ Մեդիայի (Ատրպատականի) հին լեզուէն եկած է: Հաւանաբար Ուրարտերէնէն է: Կը մտածեմ՝ չը՞լլայ նոյն ծառի երկու տարբեր անուններն են՝ Բարտին եւ Կաղամախին: Մեկը՝ ՀՆԽ-էն մնացած բառ, միւսը՝ Ուրարտուէն: Ամէնայն դէպս, այ'ո, Կաղամախիի տերեւը խաղացող ըլլալով ճանչցուած է:

Բարտիի ուռազգի ըլլալը հանրագիտարանը կը վկայէ, ինչպէս վերեւ գրեր եմ: Արտաքին տեսքով ու տերեւի ձեւով, թերեւս իրար նման չեն, սակայն գիտական եզրաբանութեամբ՝ երեւի այդպէս ընդունուած է: Թէ՝ ի՞նչ չափանիշներով, բուսաբանները, ծառերը ազգակից կը համարեն. չեմ գիտեր: Մենք ուսումնասիրենք ծառերու հայերէն անունները: Հաճելի զբաղմունք է:

Link to comment
Share on other sites

անպտղատու :(

Ճիշտ ես, բոլորն էլ պտուղներ տալիս են: Օրինակ՝ կաղնու ծառն էլ կաղին է տալիս: Իսկ Սօսի, բարդու ծառի պտուղները ուտելի չեն մարդկանց կողմից:

Ասենք՝ համեմատաբար անծանօթ ծառատեսակների մասին է շարանն այս:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

ԴԱՓՆԻ

 

Արաբերէն ղար غار, անգլերէն bay laurel,

 

Օճառի, օծանելիքի եւ դեղերի պատրաստման մէջ օգտագործւում է այս ծառի տերեւից ու պտուղից ստացուած զանազան հիւթերը: Օրինակ՝ Սիրիական մասշտապով ճանաչուած Հալեպեան օճառը, պատրաստւում է դափնու իւղից: Միջերկրականի Սիրիական ափի մօտ գտնուող հայաբնակ Քեսաբ գաւառի հայերն էլ, վերջերս՝ անցնող տասնամեակների ընթացքում, շատ զարգացրին դափնու եւ այլ բոյսերի իւղերից ու հունտերից պատրաստած օճառի արդիւնաբերութիւնը: Մեր խոհանոցում, միայն միսով ճաշերի պատրաստման համար (խաշած վառեակ, փուռը եփած ոչխարի պուտ եւն), մի քիչ դափնիի չոր տերեւ ենք գցում, որպէսզի միսը համեղ դառնայ: Ես

 

 

Մէջբերում Արմատականից.-

 

Դափնի (նւոյ, նեաւ) «մի տեսակ բոյս, կասլայ, laurus»: = Յունարէն δάφνη «դափնի», δαφνίς «դափնու պտուղը»:

 

 

Մէջբերում հանրագիտարանից.-

 

Դափնի (Laurus), դափնազգիների ընտանիքի մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ: Տերեւները հերթադիր են, կաշեկերպ, ամբողջաեզր: Ծաղիկները հաւաքուած են հովանոցաձեւ ծաղկաբոյլում: Պտուղը միասերմ է, կապոյտ կամ սեւ: Յայտնի է 2 տեսակ (Միջերկրական ծովի շրջաններում): Ազնիւ Դափնի (Laurus nobilis) ոչ բարձր ծառ է (բարձրութիւնը՝ 2-20 մ), ճիւղերը հարթ են, տերեւները նշտարաձեւ, փայլուն: Նախկին ՍՍՀՄ-ում աճում է Արեւմտեան Անդրկովկասի լեռնա-անտառային գօտում, յատկապէս Վրաստանում: Տերեւներն օգտագործւում են հրուշակեղէնի եւ պահածոների արդիւնաբերութեան մէջ: Պտուղներից ստանում են եթերային իւղ, որը որոշ երկրներում օգտագործւում է բժշկութեան մէջ: Դափնեպսակը, Դ-ու ճիւղը փառքի, յաղթանակի եւ մեծութեան խորհրդանիշ են: Ազորեան (Laurus azorica) կամ Կանարեան Դ. աճում է Մադէրա, Կանարեան եւ Ազորեան կղզիներում:

 

 

Դափնեկեռաս, ձուաղենի, (laurocerasus), վարդազգիների ընտանիքի մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ: Տերեւները կոթունաւոր են, մեծ մասամբ կաշեկերպ, սղոցաեզր, ատամնաւոր կամ ամբողջական: Ծաղիկները մանր են, սպիտակ, հաւաքուած նեղ ողկոյզներում: Պտուղը հիւթալի կորիզապտուղ է: Միջուկը քաղցր է կամ դառը, որոշ տեսակները ուտելի: Յայտնի է մօտ 25 տեսակ, որոնք աճում են տաք եւ չափաւոր տաք շրջաններում, մեծ մասամբ Ամերիկայում եւ Եւրասիայում: Կիրառական նշանակութիւն ունի դեղատու Դափնեկեռասը (laurocerasus officinalis), որի ծառի բարձրութիւնը 6-10 մ է: Պտուղները խոշոր են, ուտելի: Սերմերը թունաւոր են, պարունակում են կապտաթթու: Կովկասում եւ Անդրկովկասում աճեցւում է որպէս դեղորայքային, զարդային եւ պտղատու ծառատեսակ: Պտուղներն օգտագործում են սննդի մէջ՝ թարմ եւ չորացած վիճակում: Թարմ տերեւներից ստանում են Դ-ի ջուր (ցաւերը հանգստացնող միջոց): Դ. բազմացւում է սերմերով, կտրոններով եւ ճիւղերով:

 

 

 

Դափնեկեռասը կոչուի նաեւ ձուաղենի կամ ծիվաղենի: Դափնեկեռասը դափնին չէ: Յովան

 

 

 

laurocerasus officinalis

 

Laurus nobilis

 

Laurus azorica

 

Sweetbay_Magnolia

 

 

Link to comment
Share on other sites

Դափնեպսակ քեզ, մեր պսակաւոր բանաստեղծ, Poet Laureate, ի միջ մեր այլ պսակաւոր բանաստեղծների:

http://www.andersonmilitaria.com/images/headgear/2LaurelWreath2.jpg

Թէ եւ մենք, ընդհանրապէս կոչեն (բիբլիական, յիշիր Ծաղկազարդի փարատոնը, որտեղ ծածանենք ոչ միայն արմաւենու տերեւ, այլ ձիթենի ճիւղ: Բայց մենք մեր դստրերին**ոչենք ԹամարTamara որ նշանակի քաղցր/ անուշ/Արմաւ) “Յաղթողին Արմաւենի”:

Չի շեղիմ գրխաւոր նիւթից:

Մեր նախագահի տիկնոջ անունը Դափնէ է, Լաւրա Բուշ,Laura.

Ինչու մենք չունենք Լաւրա/ Դափնէ անունները?

Չի մռռանալ Daphne Du Maurier; http://www.nybooks.com/nyrb/authors/14275

Ես գիտեմ Հալէպի հռչալկաւոր Ղար Սապոնը (ghar saboon):

Միթէ ՂԱՐ եւ Լաւր, (Լ= Ղ) կապ ունեն?

Մեր խոհանոցի վարպետ տիկնայք եւ բարոնայք առօրեայ գործ ածեն Bay Leaf որ ինքնին Դափնի Տերեւ է:

Մի այլ նիւթ, ինչ վերաբերի Աապոն սաբոն savon soap շ տեսSaponaria Officinalis (Soapwort), http://www.floralimages.co.uk/images/sapon...cinalis_81d.jpg

(Արմատականը խօսի ՍԱՊՈՆ ի մասին բայց ոչ մի տեղ նշէ արբ. صابوني، غاسولخانواده)

որ գործ ածուի Հալվայի պատրաստումին:

** Why don’t we name our daughters Daphne, Laurel, Palm Armaveni and Olive Dziteni? Մենք մեր դստրերին չենք կոչի Դափնի Daphne , Date Palm, Armaveni կամ Olive Ձիթենի

Olive (Olive Oyl-Popeye) ; http://www.jldfineart.com/images/popeye.gif

 

 

Link to comment
Share on other sites

Միթէ ՂԱՐ եւ Լաւր, (Լ= Ղ) կապ ունեն?

Եթէ կապ ունի. հայի գործ է, քանզի միայն հայերէնի մէջ լ հնչիւնը դարձած է ղ:

Աղ salt՝ հայերէնի հին արտասանութեամբ հնչած է al: Այս հնչիւնը պահուած է անլի (անաղի) բառի մէջ:

Link to comment
Share on other sites

Սիրելի Օհան, խնդրեմ ներիր ինձ:

Սա Մարցում չէ:Ահա, լման ցանկ մեր ծառերի, (ուտելի) պտղատու կամ ոչ: Ներքեւ Լատինական այբենականով , ապագային պիտի փորձեմ գտնել նրանց սովորական Ագլիերէն եւ այլ լէզուներով անունները:

Մինչ այդ, հաճիր շարունակել Հայերէն Այբենականով:

Թէ ինչու ես այսքան հմայուած եմ այս շարանով?

Երբ մենք արմատախլուեցինք :oops: բառախաղ, մեր Մայրի, (եւս մի բառախաղ) հողերէն, բոլորովին մոռացանք մեր ծառերի մայրենի անունները:

http://www.armeniapedia.org/index.php?titl...%A5%D6%80%D5%A8

Քո Շրջապատի Ծառերը

Acer campestre Tkhki Dashtajin Թխկի Դաշտային

Acer hyrcanum Tkhki Hirkanjan Թխկի Հիրկանյան

Acer ibericum Tkhki Vratsakan Թխկի Վրացական

Acer negundo Tkhki Hacenaterev Թխկի Հացենատերև

Acer platanoides Tkhki Sraterev Թխկի Սրատերև

Acer pseudoplatanus Tkhki Sosiaterev Թխկի Սոսիատերև

Acer tataricum Tkhki Tatarakan Թխկի Թաթարական

Acer trautvetterii Tkhki Bardzrlernajin Թխկի Բարձրլեռնային

Aesculus hippocastanum Dziakask Sovorakan Ձիակասկ Սովորական

Ailanthus altissima Ajlant Bardzrabun Այլանթ Բարձրաբուն

Amygdalus communis Nsheni Sovorakan Նշենի Սովորական

Armeniaca vulgaris Tsiraneni Sovorakan Ծիրանենի Սովորական

Betula litwinowii Kechi Litvinovi Կեչի Լիտվինովի

Betula pubescens Kechi Tavot Կեչի Թավոտ

Betula verrucosa Kechi Elundavor Կեչի Ելունդավոր

Biota orientalis Kensatsar Areveljan Կենսածառ Արևելյան

Buxus sempervirens Tosakh Mshtadalar Տոսախ Մշտադալար

Carpinus caucasica Bokhi Kovkasjan Բոխի Կովկասյան

Carpinus orientalis Bokhi Areveljan, Ghazhi Բոխի Արևելյան, Ղաժի

Castanea sativa Shaganakeni Sovorakan Շագանակենի Սովորական

Catalpa bignonioides Katalpa Sovorakan Կատալպա Սովորական

Celtis caucasica Prshni Kovkasjan Փռշնի Կովկասյան

Cerasus avium Keraseni Կեռասենի eng

Cerasus vulgaris Baleni Sovorakan Բալենի Սովորական

Cercis griffithii Hudajatsar Grifiti Հուդայածառ Գրիֆիթի

Cornus mas Honi Sovorakan Հոնի Սովորական

Corylus colurna Ardjatkhleni Արջատխլենի

Cotinus coggygria Drakhtatsar Դրախտածառ

Crataegus orientalis Szni Areveljan Սզնի Արևելյան

Cupressus sempervirens Nochi Mshtadalar Նոճի Մշտադալար

Cydonia oblonga Serkevileni Sovorakan Սերկևիլենի Սովորական

Diospyros lotus Khurma Kovkasjan Խուրմա Կովկասյան

Elaeagnus angustifolia Pshateni Neghaterev Փշատենի Նեղատերև

Elaeagnus orientalis Pshateni Areveljan Փշատենի Արևելյան

Euonymus europaea Ileni Sovorakan Իլենի Սովորական

Euonymus latifolia Ileni Lajnaterev Իլենի Լայնատերև

Fagus orientalis Hachareni Areveljan Հաճարենի Արևելյան

Ficus carica Tzeni Sovorakan Թզենի Սովորական

Fraxinum pennsylvanica Hatseni Pensilvanjan Հացենի Պենսիլվանյան Fraxinuma excelsior Hatseni Sovorakan Հացենի Սովորական eng

Gleditschia triacanthos Gledichia Sovorakan Գլեդիչիա Սովորական

Գլեդիչիա Սովորական

Hippophae rhamnoides Chichkhan Sovorakan Չիչխան Սովորական

Ilex aquifolia Sghotsi Sovorakan Սղոցի Սովորական

Juglans nigra Unkuzeni Sev Ընկուզենի Սև

Juglans regia Unkuzeni Sovorakan Ընկուզենի Սովորական

Juniperus foetidissima Gihi Sratepuk kam Garshahot Գիհի Սրաթեփուկ կամ Գարշահոտ

Juniperus oblonga Gihi Erkaraterev Գիհի Երկարատերև

Juniperus polycarpos Gihi Bazmaptugh Գիհի Բազմապտուղ

Juniperus virginiana Gihi Virginajin Գիհի Վիրգինային

Koelreuteria paniculata Kelrejteria Huranavor Կելրեյթերիա Հուրանավոր

Maclura aurantiaca Makljura Narndjagujn Մակլյուրա Նարնջագույն

Malus domestica Khndzoreni Kulturakan Խնձորենի Կուլտուրական Metasequoia glyptostroboides Metaseqvoja Մետասեքվոյա

Morus alba Tteni Spitak Թթենի Սպիտակ

Padus mahaleb Tkheni Mahalebjan Թխենի Մահալեբյան

Padus racemosa Tkheni Sovorakan Թխենի Սովորական

Persica vulgaris Deghdzeni Sovorakan Դեղձենի Սովորական

Picea abies Eghevni Sovorakan Եղևնի Սովորական

Picea pungens Eghevni Kerikavor Եղևնի Կեռիկավոր

Pinus pallasiana Sochi Ghrimajin Սոճի Ղրիմային

Pinus sosnovskyi Sochi Kovkasjan Սոճի Կովկասյան

Pistacia mutica Khnkeni, Pistakeni Btaterev Խնկենի, Պիստակենի Բթատերև

Platanus acerifolia Sosi Tkhkiaterev Սոսի Թխկիատերև

Platanus orientalis Sosi Areveljan Սոսի Արևելյան

Populus alba Bardi Spitakaterev Բարդի Սպիտակատերև

Populus euphratica Bardi Eprati Բարդի Եփրատի

Populus gracilis Bardi Nrbagegh Բարդի Նրբագեղ

Populus nigra Bardi Sev Բարդի Սև eng

Populus tremula Bardi Antarajin Բարդի Անտառային

Prunus domestica Saloreni Kulturakan Սալորենի Կուլտուրական

Punica granatum Nrneni Sovorakan Նռնենի Սովորական

Pyrus caucasica Tandzeni Kovkasjan Տանձենի Կովկասյան

Pyrus communis Yandzeni Sovorakan Տանձենի Սովորական

Pyrus salicifolia Tandzeni Uraterev Տանձենի ՈՒռատերև

Pyrus syriaca Tandzeni Siriakan Տանձենի Սիրիական

Pyrus takhtadzhianii Tahdzeni Takhtadjiani Տանձենի Թախտաջյանի

Chestnut-leaved Oak Quercus castaneifolia Kaghni Shaganakaterev Կաղնի Շագանակատերև

Quercus iberica Kaghni Vratsakan Կաղնի Վրացական

Quercus infectoria Kaghni Araksjan Կաղնի Արաքսյան

Quercus macranthera Kaghni Areveljan Կաղնի Արևելյան

Quercus robur Kaghni Amarajin Կաղնի Ամառային

Robinia pseudoacacia Robinia Keghts Akatsia Ռոբինիա Կեղծ Ակացիա

Salix alba Ureni Spitak Ուռենի Սպիտակ

Salix caprea Ajtsureni Այծուռենի eng Salix excelsa Ureni Haravajin Ուռենի Հարավային

Sophora japonica Sophora Chaponakan Սոֆորա Ճապոնական

Sorbus aucuparia Aroseni Sovorakan Արոսենի Սովորական

Sorbus domestika Aroseni Kulturakan Արոսենի Կուլտուրական

Sorbus Haiastana Aroseni Hajastani Արոսենի Հայաստանի

Staphylea pinnata Djondjoleni Petraterev Ջոնջոլենի Փետրատերև

Taxus baccata Keni Hataptghajin Կենի Հատապտղային

Thuja occidentalis Tuja Arevmtjan Թույա Արևմտյան

Tilia caucasica Loreni Kovkasjan Լորենի Կովկասյան

Tilia cordata Loreni Manraterev Լորենի Մանրատերև

Ulmus elliptica Teghi Elipsadzev Թեղի Էլիպսաձև

Ulmus foliacea Teghi Terevashat Թեղի Տերևաշատ

Ulmus laevis Teghi Hart Թեղի Հարթ

Ulmus suberosa Teghi Khtsanajin Թեղի Խցանային

Zelkowa carpinifolia Dzelkva Bokhaterev Ձելկվա Բոխատերև

Ziziphus jujuba Unabi Sovorakan Ունաբի Սովորական

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Սիրելի Արփա, անպայման նկատի կառնեմ գրածդ, մինչ այդ, պէտք է վերստին անդրադառնամ բարտի ծառին. ըստ նոր տուեալների:

 

Երկրորդ յղում

 

Populus alba Բարդի Սպիտակատերեւ

Populus euphratica Բարդի Եփրատի

autumn view of populus eupratica

Populus gracilis Բարդի Նրբագեղ

Populus nigra Բարդի Սեւ

Populus tremula Բարդի Անտառային

Երբ ասում են շփոթ կայ, ահա նրա վառ օրինակը: Populus tremula ծառը նոյն կաղամախի ծառն է: Իրապէս շատ նման են:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Արմատականից մէջբերում.-

 

Եղեւին «մայրիի նման մի ծառ է. լտ. abies, ֆրանս. sapin» Ծն. իա. 15. Կիւրղ. ծն. այս առաջին եւ հիմնական նշանակութիւնից՝ նմանութեամբ կամ շփոթմամբ անցել է այնուհետեւ նշանակելու ուրիշ այլեւայլ բոյսեր. այսպէս՝ «Լիբանանու մայրի, ֆր. cèdre» (որից եղեւնեայ, եղեւնափայտ), «կաղամախ» Նար. Կա. «լոբի» Բժշ. «օշինդրի նման խոտեղէն մի բոյս, մի տեսակ բարձունեակ, որ իբր ճճեսպան է գործածւում. semen-contra, որ եւ artemisa santonica (իսկ Տիրացուեան, Contributo, էջ 547 համարում է artemisia absinthium L)» Բժշ. Գաղիան. Մխ. բժշ. 133 (վերջին իմաստը ձեւացած է արաբերէնից թարգմանաբար հմմտ. արաբ. شيح šīհ «եղեւին, sapin» եւ شيح تركي šīհ-I turki «artemisa santorica», որի մեկ ուրիշ տեսակն է شيح أرمني šīհ-i armanī): ՆՀԲ տարբեր բոյսեր համարելով վերջին երկուսը՝ գրում է. «եղեւին «ազգ ինչ ափսինդի կամ օշինդրի, շէհէրմէնի» եւ եղեւին «գնդածաղիկ, artemisia». մինչդեռ Բժշկարանը յատկապէս շեշտում է թէ «ինքն նման է օշինդրի, բայց չէ օշինդր» (ՀԲուս. Էջ 642, տե'ս եւ Seidel, Մխ. Հեր. Էջ 366):- Բառարանները մեկնում են նաեւ «մի տեսակ ցախաւել» եւ սրան իբր վկայութիւն են յիշում Լծ. նար., որ մեկնելով հեղինակի եղեւին կոչած ծառը, ասում է «եղեւին ցախ է ծանծաղարմատ, այսինքն սաղ է տակն. եղեւին ասի. յայգիսն բուսանի. աւելի կապեն զինքն». սակայն սրանից չի հետեւում թէ եղեւին աւել է, այլ թէ ծառ է, որի փայտից աւելի կոթ են շինում (աւելի կապեն եւ ո՛չ աւել կապեն):- ՀԲուս. էջ 641 գտնում է նաեւ եղեւան, ճճեսպան բոյսը, որ ուզում է ուղղել եղրեւան, մինչդեռ ակներեւ է, որ պէտք է կարդալ եղեւին «artemisia santorica»:- Վերի արմատից են ծագում եղեւնի, որից եղեւնեայ «մայրի ծառից» ՍԳր, եղեւնափայտ ՍԳր., եղեւնափայտեայ ՍԳր.:

 

=Բնիկ հայ բառ, որի հետ համեմատւում են չեխ. jalovec, լեհ. jałowieć, ռուս. яловецъ «գիհի», ինչպէս նաեւ լեհ. jalowaty, նոր սորբ. jaloven՛c եւն:

 

Գաւառական.- Ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 175 կայ միայն եղեւին (Սիփան) «կարճ բնով, փափուկ, հոտաւետ, դառն խոտ, որ ախորժանօք ուտում են անասունները: Ունի իր ճիւղերի վրայ ողկուզաձեւ մանր պտուղներ»:

 

 

 

 

 

Հանրագիտարանից մէջբերում.-

 

Եղեւին, բալասանի (abies), սոճազգիների ընտանիքի մշտադալար, փշատերեւ ծառերի ցեղ: Բունը ուղիղ է, կեղեւը՝ բարակ, հարթ: Ասեղնատերեւները մեկական են, տափակ՝ դասաւորուած պարուրաձեւ: Կոները ուղղադիր են, գտնւում են սաղարթի վերեւում, հասունանում են ծաղկելու տարին: Յայտնի է մօտ 50 տեսակ: Ստուերադիմացկուն է, հողի եւ խոնաւութեան նկատմամբ՝ պահանջկոտ: Բազմանում է սերմերով, երբեմն՝ ճիւղերով: Բնափայտը փափուկ է, թեթեւ, կիրառւում շինարարութեան մէջ: Ե-ից ստացուող իւղն օգտագործւում է բժշկութեան, օծանելիքի արդիւնաբերութեան մէջ: Նախկին ՍՍՀՄ-ում աճող Ե-ի 25 տեսակներից ՀՀ-ում հանդիպում են կովկասեան (մեծ հաւաքածոյ կայ Դիլիջանում), սիբիրական, իսպանական եւ ալժիրեան տեսակները:

 

 

 

Եղեւնի (picea), սոճազգիների ընտանիքի փշատերեւ, մշտադալար ծառերի ցեղ: Սաղարթախիտ է, կոնաձեւ, բունը՝ ուղիղ: Ասեղնատերեւները քառանիստ են, հազուադէպ հարթ, սուր, պահպանւում են 5-7 (9-12) տարի: Իգական կոները փայտային են, կախ ընկած: Սերմերն ունեն գդալաձեւ թեւիկներ: Արմատային համակարգը մակերեսային է: Ստուերադիմացկուն է, ցրտակայուն: Ապրում է 250-300, նոյնիսկ 500 տարի: Աճում է թեթեւ կաւային, աւազային հողերում: Զարդային է: Յայտնի է 40 տեսակ՝ Եւրոպայում, Ասիայում, Հիւսիսային Ամերիկայում: Նախկին ՍՍՀՄ-ում հանդիպում է 8 տեսակ, որից 5-ը (սովորական, արծաթափայլ, արեւելեան, սիբիրական, հիմալայեան)՝ նաեւ ՀՀ-ի որոշ շրջաններում (Երեւան, Վանաձոր, Գիւմրի): Առաւել տարածուած է սովորական կամ եւրոպական Եղեւնին (p. Abies կամ p. exelsa), որի բարձրութիւնը 20-50 մ է, կոների երկարութիւնը՝ 10-15 սմ: Բնափայտը սպիտակ եւ թեթեւ, օգտագործւում է, թղթի արդիւնաբերութեան, երաժշտական գործիքներ պատրաստելու համար, կեղեւից ստանում են խեժ, բեւեկնախեժ, բեւեկնաիւղ, դաբաղանիւթեր:

 

 

 

 

 

 

 

Յաւելեալ պատկերք

 

-Եղեւնի Ծառի Պտուղը

 

-Եղեւնի Պտուղը,

 

-Abies Procera

 

-Սպիտակ Եղեւնի Տերեւ

 

-Abies Koreana

 

-Picea Pungens Եղեւնի կեռիկաւոր

 

-Picea Pungens Glauca

 

-Picea-Pungens

 

-Picea-Pungens-Glauca

 

-Սպանական Եղեւին

 

-Ալժիրեան Եղեւին

 

-Picea Smithiana (Himalayan)

 

 

 

 

 

Ծանօթ. Յովհ.-ի,

 

-Կեռիկաւոր = ատամնաւոր:

 

-Շիհ-Արմանի "artemisa santorica" խոտաբոյս է եւ ոչ ծառ: Իրականում, եղեւին ծառի արաբերէն անունը շուհ է եւ ոչ շիհ, շփոթմունքը դրանից գալիս:

 

-Փաստօրէն, բարբառներում գրեթէ անգոյ եւ միայն որպէս անասնակեր խոտ ճանաչուած Եղեւինը, ծառ իմաստով վերականգնած ու գտած է իր նախկին բուն իմաստը, հայ գրագէտների աշխատասիրութեամբ:

 

-Սնոբարը (Pine) սոճին է: Իսկ նրա ուտելի հունտը, միա'յն pine ծառի՞ց կստացուի: Սոճիի փշատերեւը անհամեմատ աւելի երկար է:

 

-Հանրագիտարանը երկու տարբեր անուններ է ճանաչում. Եղեւին եւ Եղեւնի, բայց երբ ուշադիր ընթերցում ես, նկատում, որ երկուսի անուան կապւում է picea abies ծառը:

 

 

Link to comment
Share on other sites

Արմատականից մէջբերմունք.-

 

 

ԱՐՕՍԻ «սինի ծառը եւ նրա պտուղը, սին, լտ. sorbus». այսպէս է նշանակում ՆՀԲ՝ առնելով Գաղիանոսից. իրեն են հետեւում ՋԲ, ԱԲ եւ ՀԲուս. Էջ 248, առանց որեւէ բացատրութեան, Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 108 եւ յետոյ ՀԱ 1921, 107 ցոյց է տալիս, որ այս բառը թիւրիմացութեան արդիւնք է: Գաղիանոս յիշում է «Ոտի. արօսի». ոտի բառով պէտք է հասկանալ յն. ώτίς (լտ. otis, ֆրանս. outarde), որ է «արօս թռչունը». իսկ ՆՀԲ հասկացել է յն.όή «սին», որով ստեղծել է արօսի «սին» նշանակութիւնը: Այս պարագային շատ կարեւոր է իմանալ թէ ի՛նչ ծառ է Արցախեան բարբառում հրօ՛սէ, որ գտնում եմ Ազգ. հանդ. հտ. ԺԹ. էջ 88:

 

 

 

 

ՍԻՆ «հազորան պտուղը, ֆրանս. sorbe»

 

ՀԱԶՈՐ «սին պտուղը, լտ. sorbus pictus» (ունի միայն Հբուս. էջ 1588 յաւել.). սրա հետ նոյն են հազորան կամ հազուրան «սին պտուղը», որից հազորենի «սնենի, սինի ծառ»: à

 

= Ասորերէն xazūrā. այս բառը առանձին նշանակում է «խնձոր» եւ փոխառեալ է հայերէնից. բայց զանազան վերադիրներով՝ նշանակում է տարբեր բոյսեր. այսպէս xazūrā armәnāya «ծիրան», xazūrā dәbärā «զկեռ» (իմաստի զարգացման համար հմմտ. յն. μήλον «խնձոր» եւ έπι-μηλίς «մի տեսակ զկեռ» Boisacq 266), xazūrā mādayā «լիմոն, citrus medica», xazūrā parsāyā «դեղձ, amygdalus persica» (Brockelm. Lex. syr. Էջ 108-109): Ասորերէնում չկայ «սին» նշանակութիւնը, ուստի պէտք է ենթադրել թէ կա՛մ յատուկ էր ասորի մի գաւառականի եւ կամ պատահաբար չէ աւանդուած ասորական գրականութեան մէջ:

 

Հայ գաւառականներում.- Մուշ հազուրան, Բաղէշ խազուրան, Մակու խmզիւրան «մի տեսակ ալոճ»:

 

 

 

Մէջբերում Հանրագիտարանից.-

 

 

ԱՐՕՍԻ (sorbus), վարդազգիների ընտանիքի տերեւաթափ ծառերի կամ թփերի ցեղ: Բարձրութիւնը 1-20 մ: Արժէքաւոր պտղատու անտառային բոյսեր են: Պտուղները դեղնակարմրաւուն, թթու, դառնահամ կամ քաղցր, Պարունակում են C կենսանիւթ եւ 4-13,7 % շաքար: Օգտագործւում են հրուշակեղէնի, խմիչքի եւ օղու արդիւնաբերութեան մէջ: Փայտանիւթն ամուր է, կիրառւում է կահոյքի արտադրութիւնում: Կեղեւում կայ մինչեւ 14 % տանին: Յայտնի է մօտ 84 տեսակ, տարածուն հիﬓականում Հս. կիսագնդի բարեխառն գօտում, 10 տեսակ՝ նաեւ ՀՀ- ում: Ա-ների որոշ տեսակներ աճեցւում են որպէս ընտանի բոյսեր:

 

 

Մէջբերում «Շրջապատի ծառերը» խորագրով համացանցային էջից.-

 

 

Sorbus aucuparia Արօսենի Սովորական

Sorbus domestika Արօսենի Ընտանի

Sorbus Haiastana Արօսենի Հայաստանի ?

 

 

 

Ծանօթ. Յովհանէսի.-

 

à "Sorbus Haiastana" ծառի անունը կը թուի հնարովի. համացանցի մէջ չկայ այդպիսին: Եթէ իսկապէս կայ այդպիսի իւրայատուկ հայկեան արօսենի, ապա լաւ կլինէր իմանալ նրա մասին: Ի դէպ՝ օտարները չեն օգտագործում Hayastan կամ Haiastan եզրաբանումը, ուստի ենթադրեմ՝ անուանադիրը հայ է: Այլազգիք ճանաչեն զմեզ Armenia անուամբ: Այսինքն՝ Sorbus լատին բառի կողքին Haiastana արդի հայերէն բառի տեղադրումը չի համընկնում, չի սազում, քիչ շատ գրագէտ մարդը կարող է հասկանալ անհամատեղելիութիւնը:

 

à Հանրագիտարանի մէջ, Հ եւ Ս տառերի հատուածում, չկան հազորենի եւ սնենի ծառի անուններ: Աճառեանն ասում է, թէ՝ Արօսենի ծառի անունը, յունարէնից սխալ հասկացուած թարգմանութեան արդիւնք է, եւ ծառի անուան խնդրի կծիկը կարող է քակել, Արցախի բարբառում գտնուող հրօ՛սէ ծառի անուան իմաստը, եթէ Սնենի կամ Հազորենի ծառն է դա, ուրեմն՝ «Արօսենի» ծառանուն կայ հայերէնում: Նկատելի է, թէ ուրիշ բարբառներում չի գտնուել նմանօրինակ ծառանուն: Բարբառն արժեւոր է սա պարագային, զի որոշում է. այս իմաստով բառի բնիկ հայերէն լինելը:

 

Հաստատ լինելու է բուսաբանական հայերէն գրականութիւն, ուր կը գտնուեն աւելի մանրամասն մեկնաբանում: Աճառեանի Արմատականը առաջին անգամ հրատարակուել է 1926-ին, երկրորդ անգամ 1971-ին (Ա-Դ), մինչ Հանրագիտարանի հատորները հրատարակուել են՝ 1970-անների սկիզբից: Հանրագիտարանի բուսաբանութեան բաժնի աշխատակիցները ընդունել են արօսենի անունը, ուրեմն՝ այդպէս է ընդունել հայաշխարհի կողմից: Ի դէպ՝ արօս թռչունի անուն է:

 

à «Արմատականում, արօսենի ծառանուան առնչուող Աճառեանի յայտնած կասկածը ինձ տարաւ նրա յիշատակած արօսենու պտղի անուններին. սին եւ հազոր, որոնցից էլ կազմւում են՝ սնենի եւ հազորենի: Վէրջինս կայ բարբառներում:

 

à Հանրագիտարանը եւ Արմատականը ծառն անուանում են Արօսի, մինչ՝ «Շրջապատի ծառերը» անուն կայքէջը, նրան տալիս է Արօսենի անունը:

Link to comment
Share on other sites

Մի պահ միտ ածեցի որ մենք խօսենք սրա մասին, որ մենք գիտենք իբր Za’rour, այդ ուտելի մանր “խնձորը“:.

Օհան, նրայ Հայերէնը ինչ է?

http://en.wikipedia.org/wiki/File:Crataegus_azarolus_HRM.jpg

http://en.wikipedia.org/wiki/Crataegus_azarolus

Բայց երեւի Արոս ը Անգլիերենով ծանօթ է իբր Ash/Mountain Ash. It makes sense, Aros to Ash?

http://www.cirrusimage.com/Trees/American_mountain-ash_3.jpg

http://www.google.com/imgres?imgurl=http:/...=image&cd=1

 

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...

×
×
  • Create New...