Johannes Posted December 15, 2008 Author Report Share Posted December 15, 2008 Մէջբերում Արմատականից.- ԱԼՈՃ, (որ եւ ալուճ) «մի տեսակ վայրի պտուղ է ֆր. azerole» Վստկ. 155, որից ալոճի «նոյնի ծառը ֆր. azerolier»: Գաւառական ձեւերն են.- Ախալցխա Երեւան Կարին ալօճ, Ռոդոստո Սեբաստիա ալօջ, Մուշ ալուճ, Ասլանբեկ ալէօչ, Խարբերդ Հաճըն Տիգրանակերտ ալուջ, Ոզմի ալըչ, որից ալոչիկ, Սասուն «լեռնային ալոճ»: Վերը zårur պտուղի անուան հայերէնն է՝ ալոճ, ծառի անունը ալոճի: Իրաւունք ունիս Արօսին զարուրի նմանեցնելու: Զարուրի հայերէնը իմացայ ներքոյիշեալէն: Իսկ azarolus անունը, արաբերէն al-zarur անուան հետ ծագումնաբանական կապ ունի երեւի: Սորան ալ syn (սին) կոչած են: Ինձ թուի, թէ այս անունները օտար լեզուներէ մուտ գործած են ի հայերէն: Տեղ մը, արօսի պտուղը կարմիր, տեղ մը՝ ծիրանագոյն տեսանք: Crataegus azarolus (syn. C. aronia) is a species of hawthorn known by the common names azarole Թէ ինչպէս իմացայ ալոճի zarur լինելը՝ ստորեւ. ԶԿԵՌ (գրուած է նաեւ ըզկեռ, սգեռ, սկեռ, զղեռ, զղեար) «մի տեսակ պտուղ է. մուշմուլա, mespilus, néfle» Գաղիան. Տաթեւ. ձմ. ձդ.-արեւմտեան գրականը վերի ձեւերից ընդունում է զղեար, արեւելեան գրականը՝ զկեռ, որ եւ գաւառականների ցոյց տուած ձեւն է: = Նման է հնչում արաբ. زعرور za'rūr «ալոճ» կամ «զկեռ». այս վերջինը տալիս է արաբ. zaror, zarora, anzarola, zaurour, azarola, zarurum ձեւերը, որոնցից փոխառեալ է դնում յն. ζαρούριον, ζαρόρ «զկեռ», վրաց սխմարտելա եւ զղմարտալի, զմարտլի, որոնք բոլորը նշանակում են «զկեռ»: Այս բառերի յարաբերութիւնը ճշտել չեմ կարող:-ԱՃ ԳՒՌ.- Ագուլիս զըկէ՛ռնը, Գորիս Արցախ զըկէռ, զըկըռ, Տփղիս զկիր, Խոտորջուր զղէր, Համշէն զղիռ (ծառը՝ Ղարադաղ զկէռնի, Համշէն զղռենի). նոր բառեր են զկռաջուր, զկռթթու, զկռի, զկռմածուն, զկռուտ: Արփա՛, այս մէջբերումդ ցոյց կուտայ, թէ նախորդ յղումիս մէջ գրածս սնենի (սինենի) (արօսի) կամ հազորան պտուղը նոյն mountain ash-ն է: Նկատել հայերէն՝ սին եւ անգլերէն՝ syn: Maintain-ash-ի արաբերէնը՝ ղուբէրա- نبات الغبيراء: American Mountain-ash - Sorbus americana (SYN. Pyrus americana) Մինչեւ հիմա ունեցանք. Արօսի, Սինի, Հազորենի, Զկռենի, Ալոճի ծառանուները: Առաջին երեքը նոյն են, զկեռը խոշոր պտուղ է, Ալոճը՝ արօսի նման մանր պտուղ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 16, 2008 Author Report Share Posted December 16, 2008 Հանրագիտարանի մէջ, Ալոճի վերաբերեալ չգտայ: Ստորեւ՝ այն ինչ գրած է զկեռենիի մասին: Ծառի լատինական անունը չնշնուիլը. մեզ դարձեալ շփոթի մէջ պահեց: Զկեռենի, վարդազգիների ընտանիքի բոյսերի ցեղ: Կայ երկու տեսակ: Գերմանական կամ սովորական Զ. ծառ է կամ թուփ՝ 3-6 մ բարձրութեամբ. բունի տրամագիծը՝ 20 սմ: Ընձիւղները կարմրաւուն են, փշոտ, ընտանի ձեւերը՝ առանց փուշերի: Տերեւները նշտարաձեւ են կամ ձուաձեւ, խոշոր. ներքեւի կողմից թաւ: Ծաղիկները խոշոր են, մեկական, սպիտակ: Պտուղը մանր է, կլոր: Պտղամիսը տտիպ է, կոշտ: Պտուղները պարունակում են մինչեւ 10 % շաքարներ, 1,1 % խնձորաթթու, 1,6-15,8 մգ % C կենսանիւթ: Օգտագործում են թարմ եւ աղը դրած, պատրաստում են մարմելադ, պաստեղ, գինի: Վայրի ձեւով աճում է Իրանում, Փոքր Ասիայում, Բալկանեան թերակղզում, Կովկասում, Ղրիմում: ՀՀ-ում աճում է Լոռիի, Իջեւանի, Բերդի, Սիւնիքի անտառներում: Միւս տեսակը մերձարեւադարձային կամ Ճապոնական Զ. Է: Ծառ է կամ թուփ, բարձրութիւնը՝ մինչեւ 6 մ: Պտուղները դեղին են, խոշոր, հիւթալի, համեղ: Վայրի ձեւով աճում է Չինաստանում եւ Հիւսիսային Հնդկաստանում: Մշակւում է Չինաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Կովկասի սեւ ծովեան ափունքում եւ Ղրիմի հարաւում: Զ. բազմացնում են սերմերով, ընտանի ոստերը՝ պատուաստով: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted December 17, 2008 Report Share Posted December 17, 2008 (edited) Արմատականից մէջբերում.- Եղեւին «մայրիի նման մի ծառ է. լտ. [b, [/b]որից եղեւնեայ «մայրի ծառից» ՍԳր, եղեւնափայտ ՍԳր., եղեւնափայտեայ ՍԳր.: ----- =Բնիկ հայ բառ, որի հետ համեմատւում են չեխ. jalovec, լեհ. jałowieć, ռուս. яловецъ «գիհի», ինչպէս նաեւ լեհ. jalowaty, նոր սորբ. jaloven՛c եւն: --- Գաւառական.- Ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 175 կայ միայն եղեւին (Սիփան) «կարճ բնով, փափուկ, հոտաւետ, դառն խոտ, որ ախորժանօք ուտում են անասունները: Ունի իր ճիւղերի վրայ ողկուզաձեւ մանր պտուղներ»: Ծանօթ. Յովհ.-ի, Conifer ի Հայերէենը թարգմանուի իբր Փշատերեւ, տես Հանրագիտարան հատոր 12, էչ 352- Փշատերեվազգիներ: Եղեւնազգիներ? Մինչ Conifer ակնարկինրանց կոնաձեւ պտղին , տես թէ նրանց բուսագիտական անունը Pinophyta է, այսինքն փշանման, ասեղանման տերեւ: Որտեղից Անգլիերէն “pine/pinus, pin/ needle/ասեղ?” անունը: http://en.wikipedia.org/wiki/Conifer http://www.eanc.net/EANC/library/Fiction%5...bek%5CErker.htm Խնկոյ Աբեր, Աշուն --- ԵՂԵՎՆԻ Գունատ աշուն է... Էլ չկա թռչուն, Քամու թևերին Տերևն է թռչում: Միայն եղևնին, Այնտեղ, խոր հովտում Կանաչ է հագել, Աշնան դեմ ժպտում: ՅԳ: Կարդացի այդ Հանրագիտանի հատուածը: Ինչ ասեմ? http://upload.wikimedia.org/wikipedia/comm...ow_Manure01.JPG Անշուշտ, կը մոռանանք որ Հարգիտարանի ամեփայլուն աստղերն էն մէհմէտ թուրքողլու , կամ թուրք մեհմետողլուն , կոմկուսի անդամ 1922 ից: ** Burning that so called Hanragitaran should provide the Land with enough heat to last a millenium. ** Թէ ինչու Ալիշան փնտռելից նանդիպեմ "ալիեվ (հայդար) կոմկուսի հերոս" ի? Միթէ ալիեվը Հայ Դար է? Edited December 18, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 17, 2008 Author Report Share Posted December 17, 2008 Conifer, արաբ-անգլ բառարանս թարգմանեց սնոբարի տեսակ ծառեր: Ասածիդ նման, հայ. կոն, համապատասխանէ լատին conic բառին: Pineapple «անանաս» պտուղի անունն ալ, այս pine «սոճ» ծառի կոնի անունէն առաջացած է, քանզի անանասի կեղեւը շատ նման է սոճազգի ծառերու կոնի կեղեւին: Սոճի շատ կայ Սուրիա: Եղեւին շատ չի գտնուիր: Տօնածառը եղեւնին է: Սոճիի փշատերեւը երկար է, կոնը բաց ճեղքերով, մինչ եղեւինի փշատերեւը կարճ է, իսկ կոնը անճեղք: Փշատերեւազգիները ճանչնալու համար կը նայիմ հանրագիտարանին: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 17, 2008 Author Report Share Posted December 17, 2008 Բալենի, կեռասենի cherry Արմատականից մէջբերում.- ԲԱԼ «կեռաս» Բժշ. նոր գրականում «ֆիշնէ», որից կազմուած նոր բառեր են բալենի «բալի ծառ», բալագոյն «բալի գոյնով, մութ կարմիր»: = Պարսկերէն balū «կեռաս»: ԳՒՌ.- Երեւան բ'ալ, Համշէն պալ «կեռաս», պալընի «կեռասենի»: Կեռաս «կեռաս պտուղը», որից կեռասենի «կեռասի ծառը»: = Յունարէն χέρασος, նյն. χερασιά «կեռասենի», χεράσιον «կեռաս» բառից, որ Արեւելք եւ Արեւմուտք ընդանուր տարածուած մի բառ է. համեմատել լտ. cerasus, սպան. Cereza եւն: Բառը Փոքր-Ասիական է: ԳՒՌ.- Սուչավա գեռաս, Ասլանբեկ Նոր Նախիջեւան գէռաս, Սեբաստիա գէ՝ռաս, Բալու գեռյաս, Մուշ գըռյազ, Խարբերդ գիյազ, Զէթուն գէռօս, գէռոս (ծառը կոչւում է գէռիսէ, գէրիսինէ, գէռասինէ), Վան գիլազ, Պոլիս քիրազ, Ախալցխա քիրmզ, Սվեդիա քրուզ եւն: Բալ եւ բալենի, կան միայն Երեւանի եւ Համշէնի բարբառներում: Սա նշանակի, թէ համշէնահայերի նախահայրերից ոմանք եղել են Այրարատ նահանգի բնակիչներ: Ուրեմն բալը, մութ կարմիր կեռասն է, որից պատրաստւում է քաղրաւենի: Անձնապէս շատ եմ սիրում այս տեսակ կեռասից պատրաստած անոյշը: Cerasus vulgaris Բալենի Սովորական Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted December 18, 2008 Report Share Posted December 18, 2008 Բարի օր, բարեկամներ Շատ ուսանելի և հետաքրքիր շարան է: Մոսկվայում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ՌՅԱԲԻՆԱ-արոսենու: Հենց հիմա, պատուհանիս տակ, ծիտիկները ուտում են արոսի կարմիր պտուղները: Կա կարմիր և սև պտուղներով արոսենի: Ընկերոջս հայրը սև պտուղներից հրաշալի գինի է քաշում: Անասելի լավ, քան թե բազմիցս փառաբանված ֆրանսիական գինիները: Կարմիր պտուղներով արոսենի՝ Sorbus aucuparia( Red Chokeberry) Aronia arbutifolia http://en.wikipedia.org/wiki/File:Choke-Be...1013_121714.jpg http://en.wikipedia.org/wiki/Sorbus_aucuparia Սև պտուղնրով արոսենի՝ Aronia melanocarpa( Purple Chokeberry ): http://de.wikipedia.org/w/index.php?title=...=20070711102701 Այս aronia-ն և արոսենին կարծես թե երկվորյակ քույր ու եղբայր լինեն... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 18, 2008 Author Report Share Posted December 18, 2008 Հանրագիտարանից մէջբերում. նախապէս մեր զրուցած Եղեւինի, եւ ապագայում զրուցելիք՝ սոճ, նոճ եւ մայրի ծառատեսակների ընդհանուր դասի մասին: Փղատերեւազգիներ (coniferae կամ pindae), մերկասերմ բոյսերի ենթադաս. աչքի է ընկնում տեսակների բազմազանութեամբ եւ աշխարհագրական տարածման մեծ շրջանով: Հիմնականում՝ մշտադալար ծառեր, հազուադէպ թփեր են: Կան տերեւաթափ տեսակներ: Բների աճման տարեկան օղակները լայնական կտրուածքում ցայտուն են արտայայտուած: Փ-ի կեղեւը եւ բնափայտը, որպէս կանոն, ունեն խեժատու անցքեր: Փ-ի տերեւները սովորաբար ամբողջական են, ասեղնաձեւ, նստադիր, երբեմն թեփուկանման կամ թիթեղանման (գծային նշտարաձեւ): Փոշոտումը տեղի է ունենում քամու միջոցով: Հիմնականում միատուն բոյսեր են: Սերմերն իրենց կառուցուածքով եւ արտաքինով խիստ տարբերում են: Փ. Սերմնաւոր բոյսերի հնագոյն խումբն են. յայտնի են քարածխային ժամանակաշրջանից: Ժամանակակից Փ. ընդգրկւում են ութ ընտանիքներում, որոնցից ամենատարածուածներն են սոճազգիները, արաուկարազգիները, կենազգիները, եղեւնազգիները, նոճազգիները, ճահճանոճազգիները: Յայտնի է Փ-ի 600 տեսակ: Փ-ի մէջ կան շատ խոշոր ծառեր, որոնց բները հասնում են 100 մ բարձրութեան եւ 6-9 մ տրամագծի: Փ-ի որոշ տեսակներ ապրում են մի քանի հազարամեակ: Հ-ում Փ-ները մեծ տարածութիւն են գրաւել երրորդական ժամանակաշրջանում: Ներկայումս Դիլիջանում, Ստեփանաւանում, Զանգեզուրում, Նոյեմբերեանում պահպանուել են կենու (կարմրածառ) եւ սոճու բնական ոչ խոշոր անտառակներ: Կան նաեւ բազնաթիւ արհեստական տնկարկներ: Որոշ տեսակների սերմերն օգտագործւում են սննդում: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 18, 2008 Author Report Share Posted December 18, 2008 Սիրելի Սաս, երախտապարտ գնահատանքիդ: Այս շարանը ստեղծել եմ հասկանալու, թէ ինչե՛ր են երեւում պատուհանիցս: Հիմայ տեսնում եմ Արարատ, նոճի, սոճի, նուենի ("eucaliptus"), կնձնի եւ ուրիշ ծառատեսակներ, որոնց անունները դեռեւս չգիտեմ, վստահ չեմ: Ինչ որ հասկացայ մինչ այժմ՝ արօսենին զանազանելու համար ալոճից, պիտի նայել տերեւին: Արօսենիի տերեւը նշտարաձեւ է կամ՝ ձուաձեւ, իսկ ալոճիի (անգլերէն՝ haw կամ haws, արաբերէն՝ զարուր) տերեւը բազմափեղկ (այս անունը ես հնարեցի. չգիտեմ ի'նչ է նրա բուսաբանական եզրաբանումը) կամ մանր ձուաձեւ: Նայեցէ'ք պատկերը: Իմ տեսածս զարուրը այս է. տերեւը արօսենու տերեւի նման ձուաձեւ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted December 18, 2008 Report Share Posted December 18, 2008 (edited) Սիրելի Սաս, երախտապարտ գնահատանքիդ: Այս շարանը ստեղծել եմ հասկանալու, թէ ինչե՛ր են երեւում պատուհանիցս: Հիմայ տեսնում եմ Արարատ, նոճի, սոճի, նուենի ("eucaliptus"), կնձնի եւ ուրիշ ծառատեսակներ, որոնց անունները դեռեւս չգիտեմ, վստահ չեմ: Ինչ որ հասկացայ մինչ այժմ՝ արօսենին զանազանելու համար ալոճից, պիտի նայել տերեւին: Արօսենիի տերեւը նշտարաձեւ է կամ՝ ձուաձեւ, իսկ ալոճիի (անգլերէն՝ haw կամ haws, արաբերէն՝ զարուր) տերեւը բազմափեղկ (այս անունը ես հնարեցի. չգիտեմ ի'նչ է նրա բուսաբանական եզրաբանումը) կամ մանր ձուաձեւ: Նայեցէ'ք պատկերը: Իմ տեսածս զարուրը այս է. տերեւը արօսենու տերեւի նման ձուաձեւ: Ճիշտ այդ էր իմ ցասումը: Երբ այդ Հանրագիտարան կոչեալը ոչ մի Հայերէն անուն կամ նկար չի ցուցնէ, յայտնի է որ այդ ուղիղ թարմանում է Րուսերէնից: Ձուաձեւի Լատիներէնը Ovate է, իսկ Ատամնաձեւ տերեւինը “serrose/serrated”. տես թէ ինչպէս նմանի ՍՂՈՑ ի http://www.merriam-webster.com/dictionary/serrated Ատամնավոր serrated; http://www.omafra.gov.on.ca/english/livest...ts/06-109f1.jpg Edited December 18, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 19, 2008 Author Report Share Posted December 19, 2008 Մէջբերում Հանրագիտարանից.- ԲԱԼԵՆԻ (cerasus), վարդազգիների ընտանիքի բոյս: Յայտնի է մօտ 150 տեսակ: Առաւել տարածուած է 4 տեսակ՝ սովորական կամ թթու Բ. (cerasus vulgaris), տափաստանային Բ. (cerasus fruticosa), թաւոտ Բ. (cerasus tomentosa), աւազաբալենի (cerasus basseyi): Ներկայումս մշակութեան մէջ գտնուող սորտերի մեծ մասն ստացուել է առաջին երկու տեսակներից: Բ. թուփ է կամ ծառանման (2-7մ բարձրութեամբ): Տերեւներն ձուաձեւ են, մուգ կանաչ, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, երբեմն վարդագոյն, հաւաքուած հովանոցաձեւ ծաղկաբոյլերի մէջ: Պտուղները մանր են, բաց կամ մուգ կարմիր, թթուաշ-քաղցր համով, մեկ գնդաձեւ կորիզով: Օգտագործում են թարմ եւ մշակուած (անոյշ, չիր, հիւթ, օղի, գինի): Բ-ի հիւթը ժող. բժշկութեան մէջ օգտագործւում է որպէս խորխաբեր միջոց: Բերքատուութիւնը 100-120 ց/հա: Ցրտադիմացկուն է, խոնաւասէր: Հայաստանում Բ. Իր նշանակութեամբ խնձորենուց, ծիրանենուց, դեղձենուց յետոյ յաջորդ պտղատեսակն է: Մշակւում է գրեթէ բոլոր շրջաններում: Բ-ի սորտերը բաժանւում են 2 խմբի՝ 1. մորելներ, որոնց պտղահիւթը գունաւոր է: 2. Ամորելները, որոնց պտղահիւթը գունաւոր չէ: Կեռասենի (cerasus avium), վարդազգիների ընտանիքի կեռասենու ցեղի պտղատու բոյս: Բարձրութիւնը՝ մինչեւ 15 մ: Երկարակեաց է (մինչեւ 100 տարի եւ աւելի): Տերեւները խոշոր են, երկար ձուաձեւ, սուր ծայրամասով: Ծաղիկները սպիտակ են՝ հաւաքուած ծաղկաբոյլերում, պտուղը հիւթալի, կլոր, երբեմն՝ բութ, սրտանման կորիզապտուղ է, կարմիր, վարդագոյն, դեղին, սեաւ: Պտղահիւթը՝ անգոյն, երբեմն մուգ կարմրաւուն, քաղցր, քաղցրաթթուաշ թոյլ տտիպութեամբ: Պտուղները օգտագործում են թարմ, չորացած, մշակուած: Կ. բազմանում է պատուաստներով եւ մացառներով: Բերքատուութիւնը 70-80 ց/հա: Հ-ում մշակւում է հս. եւ հւ-արլ. շրջաններում, Արարատեան դաշտում եւ նախալեռնային գօտում: ՀՀ տեղական սորտերից ենս Քանաքեռի կեռասը, Սպիտակենին, Կարմիրկենին: Թերեւս այլ լեզուներում, կեռասենի եւ բալենի ծառատեսակները մի յօդուածում ներկայացուէր: Հայերէնում առկայ է երկու անուն բալենի (cerasus vulgaris, cerasus fruticosa, cerasus tomentosa, cerasus basseyi, եւ մօտաւորապէս 140ից աւելի ուրիշ տեսակներ), եւ կեռասենի (cerasus avium): Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted December 19, 2008 Report Share Posted December 19, 2008 (edited) Օհան, կարող ես հետեւեալ պատկերները տեսնել? Ամեն գարնան Ապրիլ ամսուն, Ուաշինկտոնում մեծ հանդէս պատահի: Իբր այդ Կեռասենիները նուիրուած են Ճապոնիայեն: Պիտի տեսնել որ Cherry Blossom փնտռելիս նրանց մեծ մասը Ճպոնիայէն են: Սա պատճառ ունի: Ըստ ՀամայնագիտարանիԿեռասենին եւ Բալենին հիւսիյային բարեխառն շրջանի, Արեւմտեան Ասիայի (իմա Հայաստանի) բնիկ է, թէեւ այսօր Արեւելեան Ասիան վայելէ նրա համբաւը: Եւ թէ, ի հեճուկս որ ներկայիս Ամերիկան ամենամեծ արտադրիչն է , այդ պտուղը Ամերիկա բերուած է Եւրոպացի գաւթողների միջոցաւ: Ըստ որում Հռոմացիները արդեն գտել էին այդ պտուղը եւ գրել նրան մասին նոյիսկ ՆՔ շրջանին: Ինչու ինձ զարմանք պատճառեց որ Կերասը Սալորազգի(Prunus) է , նման Ծիրանի, Սալորեւ Դեղձի? Տես նրանց կազմը, մսոտ արտիրանը եւ քարանման կորիզ, սերմնամանը: http://en.wikipedia.org/wiki/File:Washingt...herry_trees.jpg http://en.wikinews.org/wiki/File:Selman_04012006_2.jpg http://en.wikinews.org/wiki/Photo_Essay:_C...oms_Bloom_in_DC Ի միջ տասնեակ տարբերակներին , ամենալաւ ճանաչուածները Sweet Cherry Քաղցր Կերաս որ Ամերիկացիները սիրեն http://en.wikipedia.org/wiki/File:Cherry_by_Gulmammad_4.jpg Sour Cherry Թթու Կեռաս որին մենք աւելի ծանոթ ենք: Հալէպը, Իտլիպի շրջանը հանրածանօթ(ֆիշնէ, տեղացիները ինչ կոչեն նրան?) : Որմով զանազան քղցրենիներ, նոյնիսկ ոգելից ըմպելի պատրաստէինք: http://en.wikipedia.org/wiki/File:Meggy1.jpg Թէեւ հոմանիշների բառարանը ասէ Բալենի= Կեռասենի, միթէ Բալենին թթու տեսակն է եւ Կեռասը քաղցր? Կամ յեղաշրջուասծ? Արդեօք Կեռաս բառը բնիկ Հայերէն է? Տես Cherry, Cerise, Karaz, Kiraz եւլն: Cerisier Rose et Pommier Blanc= Cherry Pink and Apple White, referring to the blossom/flowers? http://www.videoblogs.com/visor_youtube.ph...;clave=cerisier http://www.youtube.com/watch?v=rDjAN8sKb1A Refrain: Quand Nous jouions à la marelle Cerisiers roses et pommiers blancs J'ai cru mourir d'amour pour elle En l'embrassant 1 - Avec ses airs de demoiselle, Cerisiers roses et pommiers blancs Elle avait attiré vers elle Mon cÅ“ur d'enfant vint alors la pensée Et pommiers blancs…… Edited December 19, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 20, 2008 Author Report Share Posted December 20, 2008 Ողջո՜յն Արփա, Երախտապարտ եմ պատասխանիդ՝ օգտակար յղումին: Երեւի ծաղկած կեռասենու պատկերը մեծ խորհուրդ ունի ճապոնիացիների բանահիւսութեան մէջ: Յիշեմ "The Last Samurai" ֆիլմի հոյակապ մի արար, ուր կեռասենու ծաղկի թերթիկները թիթեռների նման մեղմօրէն թռին, տարուելով քամու կոհակներին: Ըստ երեւոյթին՝ տուեալ կեռասենու տեսակին յատուկ է՝ շատ ծաղկելով յուզիչ թերթաթափուելը: Աճառեանն ասում է, թէ սխալմամբ «կեռաս» անունն ստուգաբանել են, իբր՝ սեւծովեան Կեռասունտ (այժմ՝ Giresun) քաղաքի անունից ծագած բառ: Անուհանդերձ, բառը փռիւգերէնից է ենթադրւում: Այո ճիշտ ես, Իդլիբի Արիհա (Պաղեստինեան Երիքով-Արիհայի անուանակիցը) քաղքի կեռասը հռչակաւոր է՝ Արիհա>ռիհաուի: Երեւի «ֆիշնէ» կըսեն... չեմ անդրադարձել: Այդ սեւ տտիպահամ կեռասը նաեւ չորացնելով չիր կդարձնեն: Գոյնը եթէ անցնի կերպասին, դժուար թէ մաքրուի: Յստակ ես էլ չգիտեմ, ի'նչն ի՞նչ է: Ինձ թուի «բալ» Իրանեան ազդեցութիւն, մինչ «կեռաս» բառը. աւելի Հայկական, կամ՝ Փոքր-Ասիական: Ըստ Աճառեանի . ◊ «ԲԱԼ «կեռաս» Բժշ. նոր գրականում «ֆիշնէ» Ըստ Հանրագիտարանի. ◊ ԲԱԼԵՆԻ բոյս: Յայտնի է մօտ 150 տեսակ 2-7մ բարձրութեամբ», ◊ Կեռասենի (cerasus avium), վարդազգիների ընտանիքի կեռասենու ցեղի պտղատու բոյս: Բարձրութիւնը՝ մինչեւ 15 մ: Այսինքն՝ Հանրագիտարանն ասում է, որ կեռասենին աւելի բարձր ծառ է, եւ միայն մի տեսակ է, մինչ՝ բալենին 150 տեսակ ունի: Հայերէն կեր «ուտեստ» բառին կնմանի: Իբր բառը Թրակա-Փռիւգեան է ու պատկանում հնխ. qer- արմատին եւ ցեղակից է յունարէն χράνος, լտ. cornus բառերին: Տես Cherry, Cerise, Karaz, Kiraz եւլն Նաեւ՝ չերազ, çäräz: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted December 20, 2008 Report Share Posted December 20, 2008 (edited) Ողջո՜յն Արփա, ===== Նաեւ՝ չերազ, çäräz: Լաւ նկատ: Պարրտիմ: Աճառեանն ասում է, թէ սխալմամբ «կեռաս» անունն ստուգաբանել են, իբր՝ սեւծովեան Կեռասունտ (այժմ՝ Giresun) քաղաքի անունից ծագած բառ: Անուհանդերձ, բառը փռիւգերէնից է ենթադրւում: Տես Մինաս Չերազ (1852 Պոլիս 1929 Պարիզ). Ծնեալ սնանկացած ամիրայի ընտանիքում որք Պոլիս էին գաղթած …. (Ահ… հետաքրքիր հրաշք?)… Ակնի ՉԵՐԱԶ գիւղից: Միթէ ճիշտ յիշեմ որ չէրէզ cherez բառը գործ ածուի իբր խառն կուտեղեն mixed nuts? Միթէ յառաջ է եկել “չիր ու չէրէզ” ից? Նաեւ , թէ ինչպէս յաճախ Ք դառնայ Չ, մի հասարակ երեւոյթ անատաբնակ Արաբների բառբարով: Արդեն տեսանք թէ ինչպէս ՔՆԱՐ (ծառը) գուցէ դարձել է ՉԻՆԱՐ, կամ շրջուած: Մի այլ օրինակ, kammun/cumin դարձել է ՉԱՄԱՆ: Ոմամք տարադարձնեն իբր “ՔԻՄԻՈՆ”: Քանի այլ Ք դարձել է Չ, կամ Չ դարձել Ք? Չինացիները ասեն թէ ինչ որ մենք կոչէինք Chin dynasty խորքին Qin dynasty է, եւ թէ Peking ը Beijing է : ՅԳ: Կրկին բողոք! Հանրագիտարանը արմատական խմբագրման է կարօտ: Աղբահարել ամեն իւզբէք, թաթար եւ կիրկիզ կոմկուսի անդամները եւ ընդլայնել հայագիատական յօդուածները, փոխանակ ասել թէ այս կամ այն թերեւս մեզ գան կիկլոպեան օրերից, մեզ ցոյց տան փաստեր: Եւ երբ ասեն թէ այս կամ այն ծառը ունի 150 տարբերակ մեզ ցոյց տան նրանց անունները, Հայերէն կամ Լատիներէն: Edited December 20, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 20, 2008 Author Report Share Posted December 20, 2008 Չերեզ. ուտելի հունտեր: Չեմ գիտեր, Չերազը չերեզի հետ կապ ունի՞, թէ՝ ո'չ: Լեզուի պատմութեան գրքում, յիշում եմ գրուել է, թէ աղանդեր բառը առնչուի խեթ. նոյնահունչ բառի հետ, որ նշանակէ՝ ցորեան: Արմատ. Մէջբերում.- ԱՂԱՆԴԵՐ «կերակրից յետոյ քաղցր ուտելիք, մրգեղէն»: Տե'ս եւ այս բառը, որ ինձ թուի ազգակից.- ԱՂԱՆՁ «խարկած ցորեն» եւ սրանից աղանձնիլ «այրիլ, խարկիլ»: ԳՒՌ. Ակն. աղունձ «փշրուած կորկոտ»: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 20, 2008 Author Report Share Posted December 20, 2008 Բռնչենի Բռինչ «Բռնչի ծառի պտուղը», որից բռնչի կամ բռնչենի «մի տեսակ վայրի ծառ, որ տալիս է սիսեռի մեծութեամբ մի պտուղ. այս պտուղի մեծ մասը կորիզն է, վրան կայ բարակ կաշի, որ նախ կանաչ է, յետոյ դեղնում է եւ երբ հասնում՝ սեւանում է ու մի քաղցր համ է ստանում. Պոլսի հայոց գերեզմանատների սովորական ծառն է. լատիներէն celtis australis կամ occidentalis L., ռուս. каркасъ. ֆր. micocoulier, fabrecoulier, գերմ. zürgelbaum, nesսelbaum. հայերէն կոչւում է նաեւ լտուտ, տարտաղան» Գաղիան. այս նոյն բառն է, որ Պտմ. Վր. էջ 48 տպագրում գրուած է բանչի: Գաւառականք. Ագուլիս բռա՛շնը, Արցախ պռէ՛շնը (պտուղը), պռշնէ, փռշնէ, պռշնէ՛նէ, փռշնէ՛նէ < *բռնչնենի (ծառը), Ղազախ փռօշ, Մուշ (երկրորդ բաղաձայնի տարբերութեամբ) բ‘ղինճկ. –այլուր ունինք նաեւ բռինչ Ակն. Արաբկիր. Բալու. Բինկեան. Խարբերդ. Չարսանջակ. Չմշկածագ. բռնչի (ծառը), Արաբկիր. Խարբերդ. Տէրսիմ բռնչքի Լոռի բռոշնի Ղարադաղ (Պարսպատունիք-Յովհան.)-Մշոյ ձեւի հետ են, Arm. Volksgl. Էջ 61 դնում է բռի «celtis australis», իսկ բռնչի «viburnum opulus»: Բռնչի Celtis australis (Nettle Tree) Celtis australis L. (European hackberry) Common Names: Mediterranean hackberry, European nettletree, honey-berry, lotetree. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted December 20, 2008 Report Share Posted December 20, 2008 Լաւ նկատ: Պարրտիմ: Տես Մինաս Չերազ (1852 Պոլիս 1929 Պարիզ). Ծնեալ սնանկացած ամիրայի ընտանիքում որք Պոլիս էին գաղթած …. (Ահ… հետաքրքիր հրաշք?)… Ակնի ՉԵՐԱԶ գիւղից: Միթէ ճիշտ յիշեմ որ չէրէզ cherez բառը գործ ածուի իբր խառն կուտեղեն mixed nuts? Միթէ յառաջ է եկել “չիր ու չէրէզ” ից? Նաեւ , թէ ինչպէս յաճախ Ք դառնայ Չ, մի հասարակ երեւոյթ անատաբնակ Արաբների բառբարով: Արդեն տեսանք թէ ինչպէս ՔՆԱՐ (ծառը) գուցէ դարձել է ՉԻՆԱՐ, կամ շրջուած: Մի այլ օրինակ, kammun/cumin դարձել է ՉԱՄԱՆ: Ոմամք տարադարձնեն իբր “ՔԻՄԻՈՆ”: Քանի այլ Ք դարձել է Չ, կամ Չ դարձել Ք? Չինացիները ասեն թէ ինչ որ մենք կոչէինք Chin dynasty խորքին Qin dynasty է, եւ թէ Peking ը Beijing է : ՅԳ: Կրկին բողոք! Հանրագիտարանը արմատական խմբագրման է կարօտ: Աղբահարել ամեն իւզբէք, թաթար եւ կիրկիզ կոմկուսի անդամները եւ ընդլայնել հայագիատական յօդուածները, փոխանակ ասել թէ այս կամ այն թերեւս մեզ գան կիկլոպեան օրերից, մեզ ցոյց տան փաստեր: Եւ երբ ասեն թէ այս կամ այն ծառը ունի 150 տարբերակ մեզ ցոյց տան նրանց անունները, Հայերէն կամ Լատիներէն: Քանի զրուցենք Ք Չ փոխհարաբերանքը, միթէ Չէրքէզ/ Circasian Caucasian/"Կովկաս"ի աղաւաղում է? Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted December 22, 2008 Report Share Posted December 22, 2008 Վերեւ տեսանք թէ Ակնի գիւղերէն մին Չերազ էր կոչուել: Միթէ Խարբերդի արուարձան Բալու ն կոչուել էր Բալենի ով? Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 22, 2008 Author Report Share Posted December 22, 2008 (edited) Մեծ Հայքի Ծոփք նահանգի Բալահովիտ գաւառը իր անունը տուել է Բալու քաղաքին: Բալահովիտ անունը շատ աւելի հին է, քան բալ «կեռաս» բառի մուտքը Հայ լեզու: Բալա ժողովուրդը, Փոքր Ասիոյ հնդեւրոպացիներից է եղել, հիթիթների ժամանակակիցը: Նրանք մասնակցել են Հայ ժողովուրդի կազմաւորմանը: Edited December 22, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 22, 2008 Author Report Share Posted December 22, 2008 (edited) http://hyeforum.com/index.php?showtopic=18...st&p=253236 Ըստ Նորին Ամէնագէտին.- ԲՌՆՉԻ (viburnum lantana), այծատերեւազգիների ընտանիքի բարձր թփեր կամ մանր ծառեր: Բարձրութիւնը մինչեւ 5 մ: Կեղեւը՝ գորշ ճեղքուածներով է: Տերեւները ձուաձեւ են, եզրերում սուր ատամնաւոր, արտաքինից մուգ-կանաչաւուն, կնճռոտուած: Ծաղիկները մանր են, երկսեռ, հովանոցաձեւ, սպիտակ ծաղկաբոյլերով: Հասուն պտուղները՝ սեւ են: Աճում է Արեւմտեան Եւրոպայում, Հիւսիսային Ափրիկէում, Փոքր Ասիայում, Ղրիմում, Կովկասում: Որպէս զարդային թփեր աճեցւում են զբօսայգիներում եւ պուրակներում: ՀՀ-ում Բ. Ամէնուրէք հանդիպում է ծովի մակերեւոյթից մինչեւ 2000 մ բարձրութեան վրայ գտնուող անտառներում: http://www.hort.uconn.edu/Plants/v/viblan/viblan1.html http://en.wikipedia.org/wiki/Viburnum_lantana http://www.floralimages.co.uk/pviburlanta.htm Edited December 22, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted December 24, 2008 Report Share Posted December 24, 2008 (edited) ՏՕՆԱԾԱՌ http://farm3.static.flickr.com/2362/2129088372_2da4eae5aa.jpg Edited December 24, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 24, 2008 Author Report Share Posted December 24, 2008 Արջատխլենի Corylus colurna Այս ծառի մասին ոչինչ գտայ գրքերումս: Ելեկտրոն Հանրագիտարանից մէջբերում.- Corylus colurna is a tree native to southeast Europe and southwest Asia, from the Balkans to northern Iran. It is the largest species of hazel, reaching 35 m tall, with a stout trunk up to 1.5 m diameter; the crown is slender conic in young trees, becoming broader with age. The bark is pale grey-buff, with a thick, corky texture. The leaves are deciduous, rounded, 6-15 cm long and 5-13 cm across, softly hairy on both surfaces, and with a coarsely double-serrate to shallowly lobed margin. The flowers are produced very early in spring before the leaves, and are monoecious, with single-sex catkins, the male pale yellow and 5-10 cm long, the female very small and largely concealed in the buds, with only the bright red 1-3 mm long styles visible. The fruit is a nut 1-2 cm long, surrounded by a thick, softly spiny and bristly involucre (husk) 3-4 cm diameter, which encloses all but the tip of the nut; the nuts are borne in tight clusters of 3-8 together, with the involucres fused at the base. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 24, 2008 Author Report Share Posted December 24, 2008 ՏՕՆԱԾԱՌ Շատ սիրուն է: Ոմանք կ’անհանգստանան ծառահատումէն եւ կ’ըսեն. «աւելի լաւ չէ՞ այս ծառը բնութեան մէջ դեռ երկար ապրի, քան թէ մեկ շաբաթ ետք չորանայ»: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted December 24, 2008 Report Share Posted December 24, 2008 (edited) Արջատխլենի Corylus colurna Այս ծառի մասին ոչինչ գտայ գրքերումս: Ելեկտրոն Հանրագիտարանից մէջբերում.- Անիկա Hazelnut է որ մենք գիտենք իբր fnduk as opposed to fstuk(Պիստակ/Pistachio), Պնդուկենի, Թփակաղնի, Կաղին, Պընդուկ, Տկողին http://www.yerbabuenanursery.com/images/ne...arge/0736_j.jpg Hazelnut, sometimes known as Filbert http://www.fotosearch.com/CSP095/0958973/ Edited December 24, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 24, 2008 Author Report Share Posted December 24, 2008 (edited) Դրախտածառ Հանրագիտարանից մէջբերում.- Դրախտածառ (cotinus adans), աղտորազգիների ընտանիքի բոյսերի ցեղ: Ունի երկու տեսակ՝ cotinus americana (աճում է Հիւսիսային Ամերիկայում) եւ cotinus coggigria, որը յայտնի է նարնջափայտ, սպարակ «կեղծամածառ» անունով: Վերջինս տարածուած է Հարաւային եւ Կենտրոնական Եւրոպայում, Ասիայում, Ղրիմում, Կովկասում: Աղտորազգի բառն առաջին անգամն եմ լսում, նայեցի Արմատական.- Աղտոր «մի տեսակ թթու բոյս, որի փոշին Կովկասում եւ Պարսկաստանում ձուածեղի, ձկան եւ լուլա քաբաբի վրայ են ցանում. rhus coraria, սմաղ, սօմաք, (որ է ասորերէն sūmāqā եւ նշանակում է բուն «կարմիր»)»: Գաւառականներում կայ միայն Խարբերդի բարբառում. աղդօր: Աղտորը հասկացանք, հիմա էլ նայենք ի'նչ է սպարակը.- Սպարակ «դեղին կամ ծիրանի ներկ տուող ծառ է. arbor flava (ՆՀԲ), curcuma (ՀԲուս. 2817), rhus cotinus L (Տիրացուեան, Contributo 306), ֆրանսերէն fustet (Քաջունի, Գ 222)»: Վերի մէջբերման մէջ, Սպարակը երկու տարբեր բոյսեր հասցկուած է: Բուսագէտներ տարակարծիք են: Arbor flava-ի մասին չգտայ բան մը: Հաւանաբար curcuma-ի եւ rhus cotinus-ի հետ կապ չունի, եթէ՝ սպարակն ու դրախտածառը նոյնը են: Cotinus Adans ծառանուան երկրորդ բաղադրիչը՝ ադան, նոյն Եդեմն է: Նոյն տեղանուան Adan եւ Eden ձեւերը առկայ են: Edited December 24, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 25, 2008 Author Report Share Posted December 25, 2008 Գիհի Երկարատերեւ Juniperus oblonga Գիհի Բազմապտուղ Juniperus polycarpos Գիհի Վերգինէ Juniperus virginiana ԳԻ, «մի տեսակ ծառ է. juniperus oxycedrus L (ըստ Արթինեանի Ածաշունչի տունկերը, էջ 60), juniperus macrocarpa S (ըստ Տիրացուեան, Contributo alla flora dell’ Armenia, էջ 30, ուր juniperus oxycedrus համարում է ցրդի), juniperus communis L (ըստ Анненковъ-ի բուսաբանական բառարանի, էջ 181)» արդի հայերէնում գործածական է գիհի ձեւը: Գաւառական ձեւերում՝ Զէթուն գ'է «գիհի», Բինկեան գ'ի «նոճի», Լոռի կէ՛նի, Արցախ կէ՛նէ, Պասրպատունիք (Ղարադաղ) իգէ՛նէ. վերջին երեքը առաջանում են *գիհենի ձեւից, որ կազմուած է նոյն գի բառից՝ բուսական ենի մասնիկով. հմմտ. տանձի-տանձենի եւ ընկուզի-ընկուզենի: Գիհիի տերեւն ու կոնը juniperus oxycedrus Գիհիի տերեւն ու կոնը juniperus communis Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.