Johannes Posted February 17, 2009 Author Report Share Posted February 17, 2009 Ինչու թմրեցուցիչ կակաչի (opium poppy, http://911research.wtc7.net/talks/financie...m_poppy_big.jpg ), պտուղը "խաշխաշ" կոչուի? Հաւանաբար՝ քանի որ կակաչի ծաղիկը նման է խաշխաշի ծաղիկին (tulip): Այնուհանդերձ, տարբեր բոյսեր են: Կանեփն ալ թմրեցուցիչ յատկութիւն ունի: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted February 18, 2009 Report Share Posted February 18, 2009 (edited) Հաւանաբար՝ քանի որ կակաչի ծաղիկը նման է խաշխաշի ծաղիկին (tulip): Այնուհանդերձ, տարբեր բոյսեր են: Կանեփն ալ թմրեցուցիչ յատկութիւն ունի: Սիրելիս, ներիր որ մի քիչ շեղիմ: (Միթէ մենք ԸՆԿՈՒԶԵՆՈՒ մասին զրուցեցինք?) ----- Խաշխաշը նման բոժոժի բնաձայն բառէ: Տես բոժոժաւոր օձ Rattlesnake, բոժոժը բոչի ծայրին է: http://www.pestproducts.com/images/pcrsnk.jpg Խաշխաշի անունը ծագի այն երեւոյթեն որ երբ հասուն պտուղը ճոճանուի մէջի հունտերը այդ ձայնը արտադրեն: Իսկ սա կարող է ներկայացնել թէ բոժոժը եւ թէ խաշխաշը: Երեխայի խաղալիք բոժոժ- Baby rattle; http://cache.fancyflours.com/fancyflours/i...baby-rattle.jpg === Խաշխաշը -աֆիոն կակաչ- դարեր իվեր գործ ածուած է իբր դեղ, թէ չափահաս եւ թէ երեխաների համար: Մխիթար Հերացու Ջերմանց Մխիթարանք : Սա տեղ կարող ենք տեսնել բազում դեղաբոյսներ եւ նրանց անունները: Կրող ենք օգտուիլ ապագային, եւ “ԲՈՅՍ” գլխագրին ներքեւ: http://titus.uni-frankfurt.de/texte/etcs/a...tm?herac011.htm TITUS Mxitar Heraci, Jermanc Mxitarowtiun Part No. 11 եւ խաշխաշի կոնկոմ, եւ գարի փերճոկած. զայս զամէնս անուշ դիր. Մուսավային որդին ասէ, եթէ իւր օգտակար ստածումն այն է, որ շատ ի քուն լինի։ Եւ առ պապունաճ եւ մանուշակ, նոնոֆար եւ խաշխաշ. զայս ամէնս ջրով եփէ աղէկ, եւ զգլուխն այդ ջրովդ ի յար ծեփէ, զի օգտակար է եւ քուն բերէ, եւ զջերմն արձակէ: Edited February 18, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 19, 2009 Author Report Share Posted February 19, 2009 (edited) Deleted post. Edited February 19, 2009 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 19, 2009 Author Report Share Posted February 19, 2009 ԹՂՔԻ Maple (Acer) Մէջբերում «Արմատական»ից՝ Թղքի «լեռնային ծառ է, acer, ֆրանսերէն érable, գերմաներէն Ahorn, ռուսերէն . клёнъ, որի գլխաւոր տեսակներն են acer campestre L, acer platanoides L եւ acer tataricum L» (Տես Տիրացուեան, Contributo § 303-4) Յաղագս ծառոց ուր գրուած է դղքի արդի գրականում թղքի. -ՀԲուս. § 794 ունի թղկի, թղկենի, թխկի, դղքի, տխկի. Նորայր ՀԱ 1923, 55 ամենաստոյգ ձեւի համարում է դղքի, միւսները գաւառական: Արդի բարբառներից թղքի (իմա՝ թխկի) ձեւն ունին Լոռուայ, Ղազախի, Ղարաբաղի, Ղարադաղի, Ղարաքիլիսայի որի հետ նոյն է թղքենի Ղազախ իսկ դխկի ձեւը Բալու Մուշ (արտասանւում է դ-ով եւ ո՛չ թէ դ' նախաձայնով): Աւարտ մէջբերման Ըստ «Շրջապատի Ծառեր»ի՝ Acer campestre Թխկի Դաշտային Acer hyrcanum Թխկի Հիրկանեան Acer ibericum Թխկի Վրացական Acer negundo Թխկի Հացենատերեւ Acer platanoides Թխկի Սրատերեւ Acer pseudoplatanus Թխկի Սօսիատերեւ Acer tataricum Թխկի Թաթարական Acer trautvetteri Թխկի Բարձրլեռնային Թղքի ծառի տերեւը, շատ նման է Սօսի տերեւին: Ծառի իտալերէն անունն է acero, իսպաներէնը` acro: Թղքիի տերեւը կը գտնենք Կանադայի դրօշին վրայ: Անգամ մը, ընթերցեցի յօդուած մը, իբր այդ տերեւը կը խորհրդանշէ իրար չհասկըցող ու պոռացող անձեր՝ մեկը ֆրանսերէն, միւսը՝ անգլերէն: Տերեւի արտաքին ուրուագիծը, դէմ դիմաց կանգնած, գոռացող անձեր կը յիշեցնէ: Flag of Canada Ծառի անուան «թխկի» ձեւը, բարբառային պիտի համարել: Մէջբերում «Հանրագիտարան»ից՝ ԹԽԿԻ (Acer), թխկազգիների ընտանիքի ծառերի եւ թփերի ցեղ: Տերեւները թաթաձեւ բլթակաւոր են, պտուղը երկթեւաւոր պտուղ է: Ծաղիկները դեղնականաչաւուն են՝ հաւաքուած յուրանում կամ վահանիկում: Բազմանում է սերմերով եւ արմատային կտրոններով: Յայտնի է 150 տեսակ, որից 7ը՝ ՀՀ-ում: Իջեւանի, Մեղրիի, Կապանի բնական անտառներում առաւել տարածուած են սրատերեւ, դաշտային, իբերական, բարձրլեռնային թ-ների տեսակները: Թ. մեղրատու է, հիւթը պարունակում է 2-5 % շաքար: Բնափայտն ամուր է, արժէքաւոր, կիրառւում է կահոյքի, երաժշտական գործիքների արտադրութիւնում եւ նաւաշինութեան մէջ: Թ-ները Հայքի ֆլորայի հնագոյն տեսակներից են, տարբեր շրջաններից հաւաքել են թ-ի շուրջ 10 բրածոյ տեսակներ: Թ. օգտագործում են այգիներ, պուրակներ տնկելիս: Աւարտ մէջբերման Արցախի Մարտակերտ շրջանի Չլդրան գիւղի մօտ, Թխկոտ անուն գիւղ կայ: Գիւղը թխկիի անտառով շրջապատ է: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted February 19, 2009 Report Share Posted February 19, 2009 ԹՂՔԻ Maple (Acer) Մէջբերում «Արմատական»ից՝ Թղքի «լեռնային ծառ է, acer, ֆրանսերէն érable, գերմաներէն Ahorn, ռուսերէն . клёнъ, որի գլխաւոր տեսակներն են acer campestre L, acer platanoides L եւ acer tataricum L» (Տես Տիրացուեան, Contributo § 303-4) Յաղագս ծառոց ուր գրուած է դղքի արդի գրականում թղքի. -ՀԲուս. § 794 ունի թղկի, թղկենի, թխկի, դղքի, տխկի. Նորայր ՀԱ 1923, 55 ամենաստոյգ ձեւի համարում է դղքի, միւսները գաւառական: Արդի բարբառներից թղքի (իմա՝ թխկի) ձեւն ունին Լոռուայ, Ղազախի, Ղարաբաղի, Ղարադաղի, Ղարաքիլիսայի որի հետ նոյն է թղքենի Ղազախ իսկ դխկի ձեւը Բալու Մուշ (արտասանւում է դ-ով եւ ո՛չ թէ դ' նախաձայնով): Աւարտ մէջբերման Ըստ «Շրջապատի Ծառեր»ի՝ Acer campestre Թխկի Դաշտային Acer hyrcanum Թխկի Հիրկանեան Acer ibericum Թխկի Վրացական Acer negundo Թխկի Հացենատերեւ Acer platanoides Թխկի Սրատերեւ Acer pseudoplatanus Թխկի Սօսիատերեւ Acer tataricum Թխկի Թաթարական Acer trautvetteri Թխկի Բարձրլեռնային Թղքի ծառի տերեւը, շատ նման է Սօսի տերեւին: Ծառի իտալերէն անունն է acero, իսպաներէնը` acro: Թղքիի տերեւը կը գտնենք Կանադայի դրօշին վրայ: Անգամ մը, ընթերցեցի յօդուած մը, իբր այդ տերեւը կը խորհրդանշէ իրար չհասկըցող ու պոռացող անձեր՝ մեկը ֆրանսերէն, միւսը՝ անգլերէն: Տերեւի արտաքին ուրուագիծը, դէմ դիմաց կանգնած, գոռացող անձեր կը յիշեցնէ: Flag of Canada Ծառի անուան «թխկի» ձեւը, բարբառային պիտի համարել: Մէջբերում «Հանրագիտարան»ից՝ ԹԽԿԻ (Acer), թխկազգիների ընտանիքի ծառերի եւ թփերի ցեղ: Տերեւները թաթաձեւ բլթակաւոր են, պտուղը երկթեւաւոր պտուղ է: Ծաղիկները դեղնականաչաւուն են՝ հաւաքուած յուրանում կամ վահանիկում: Բազմանում է սերմերով եւ արմատային կտրոններով: Յայտնի է 150 տեսակ, որից 7ը՝ ՀՀ-ում: Իջեւանի, Մեղրիի, Կապանի բնական անտառներում առաւել տարածուած են սրատերեւ, դաշտային, իբերական, բարձրլեռնային թ-ների տեսակները: Թ. մեղրատու է, հիւթը պարունակում է 2-5 % շաքար: Բնափայտն ամուր է, արժէքաւոր, կիրառւում է կահոյքի, երաժշտական գործիքների արտադրութիւնում եւ նաւաշինութեան մէջ: Թ-ները Հայքի ֆլորայի հնագոյն տեսակներից են, տարբեր շրջաններից հաւաքել են թ-ի շուրջ 10 բրածոյ տեսակներ: Թ. օգտագործում են այգիներ, պուրակներ տնկելիս: Աւարտ մէջբերման Արցախի Մարտակերտ շրջանի Չլդրան գիւղի մօտ, Թխկոտ անուն գիւղ կայ: Գիւղը թխկիի անտառով շրջապատ է: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted February 19, 2009 Report Share Posted February 19, 2009 (edited) Ինչ քաղցրահամ ! Աւաղ եւ ախ որ մենք չգիտենք մեր իսկ լեզուն եւ մեր ծառերի անունները: Թխկենին արագաճ եւ լայնատարած ծառ է մեր երկրում: Յաճախ գլխացաւ: Մանաւանդ տերեւաթափին: Ես քանի ծառեր վար առնել տուի իմ բակում, որք սպառնում էին իմ տան շէնքին: Քաղցրահամ? Մեր Նահանգի արդիւնաբերանքի մի մեծ մասը MAPLE SYRUP/ԹԽԿԻ ՌՈՒԲ է, բայց ոչ այնքան մեր դրացի Նահանգ Վերմոնտ ի, որ երւութապէս նրանց լրիւ եկամուտը կախեալ է սրան : http://vermontpuremaplesyrup.com/vt/Portal...rup350large.jpg http://zedomax.com/blog/wp-content/uploads...maple-diy-1.jpg http://www.mybreakfastreadingprogram.com/M...maple_syrup.jpg Edited February 19, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 19, 2009 Author Report Share Posted February 19, 2009 Ինչ քաղցրահամ ! Շատ հետաքրքիր է: Գրած էի հիւթի մասին, բայց չէի հասկացած՝ ինչպէս կստանան: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 21, 2009 Author Report Share Posted February 21, 2009 ԹԽԵՆԻ Մէջբերում «Հանրագիտարանից».- ԹԽԵՆԻ (Padus) վարդազգիների ընտանիքի տերեւաթափ ծառերի ու թփերի ցեղ: Յայտնի է 20 տեսակ, որից 1-ը՝ սովորական թխենի (Padus racemosa Gilib), տարածուած է ՀՀ լեռնային շրջաններում՝ Զանգեզուրի, Ապարանի, Սեւանի, Մեղրու անտառներում: Ոչ մեծ ծառ է կամ թուփ, բարձրութիւնը՝ մինչեւ 6մ, տերեւները երկարաւուն-ձուաձեւ են: Պտուղը սեւ, կլորաւուն-ձուաձեւ է, թեթեւակի կնճռոտած կորիզապտուղ է՝ դառը համով: ՀՀ բուսաբանական այգիներում (Երեւան, Սեւան, Վանաձոր) եւ անտառատնտեսութիւնում հանդիպում են նաեւ թ-ու մի շարք ներմուծուած տեսակներ: Պտուղներն օգտագործում են լիկեորներ պատրաստելու համար, եւ ժողովրդային բժշկութեան մէջ: Աւարտ մէջբերման Ըստ Շրջապատի ծառերի Padus mahaleb Թխենի Մահալեբեան Padus racemosa Թխենի Սովորական Բաւականաչափ տեղեակ չեմ այս ծառատեսակից: Ըստ երեւոյթին, սրա անգլերէնը cherry է, տարատեսակ ածականներով՝ parfumed cherry, bird cherry: Խնդրեմ օգնէք ինձ, կամ ճշտէք՝ հասկանալու սրա ինչ լինելը: Մահլեբը ինձ յոյժ յայտնի համեմ է: Օգտագործում ենք կարկանդակի եւ այլ՝ քաղցրաւենիների պատրաստութեան մէջ: Արդեօ՞ք այս համեմը թխենու ծառից է: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 21, 2009 Author Report Share Posted February 21, 2009 Այո՛, կարծես թէ նոյն ծառէն կը ստացուի մահլաբը (կամ մահալեբը), որ արաբական ծագումով բառ է: Այս կայքի էջին մէջ, կ’ըսէ՝ մահլաբ կամ ալ-մահլաբ նոյնն է ինչ` Mahaleb cherry, St. Lucie cherry, Perfumed cherry, Rock cherry, English cherry ,Prunus mahaleb L: Մահլաբ՝ յայտնի ծառ է, որ կ’աճի ցուրտ եւ բարձր վայրերը: Մահլաբի օգուտները. Կեղեւը՝ հազ հանդարտեցնող է, շնչի նեղութիւնը արգիլող, ստամոքս մաքրող, եւ կ’օգնէ ազատելու՝ լեարդի, երիկամի եւ փայծաղի ցաւերէն: Ինչպէս նաեւ մահլաբը կ’օգնէ հիւանդին, ազատելու՝ յօդացաւերէ, դողէ, զայն օգտագործելով՝ օշարակի կամ մածուցիկ նիւթի ձեւով: Մահլաբի փոշին (աղացածը), բաղնիքի տաք ջուրին հետ, մէջքի եւ կրնակի ցաւերէն կ’ազատէ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted February 25, 2009 Report Share Posted February 25, 2009 yete sxal k@gtneq k@teghapoxenq ԾԻՐԱՆ ՄԱՍ_1_2 TSIRAN PART_1_2 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted February 25, 2009 Report Share Posted February 25, 2009 ԾԻՐԱՆ ՄԱՍ_2_2 TSIRAN PART_2_2 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 25, 2009 Author Report Share Posted February 25, 2009 Սպիտակ քառակուսիներ եմ տեսնում: Չեմ կարծում սխալ լինի: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted February 26, 2009 Report Share Posted February 26, 2009 ԲԵՒԵԿՆԻ Մէջբերում Արմատականից. ԲԵՒԵԿՆ «մի տեսակ սեւ ու փոքրիկ պտուղ է» որից բեւեկնի «նոյնի ծառը, որից պատրաստում են բեւեկնի իւղը (ռուս. скипидаръ). լտ. pistacia terebinthus»: ԳՒՌ.- Խարբերդ բ‘էվգի, Զէթուն բ‘իբիգ, բ՛իբգինէ, նոյն է նաեւ Բիւթանիա բեմպիկ: Փոխառու.- վրաց. ბელეკონი «բեւեկնի»: ԾՆՆԴՈՑ(համացանց) 11Իրենց հայր Իսրայէլն ասաց նրանց. «Ճիշտ էք ասում։ Այդպէս էլ արէք։ Մեր երկրի բարիքներով լցրէ՛ք ձեր ամանները, այդ մարդուն իբրեւ նուէր տարէ՛ք կնդրուկ, մեղր, խունկ, խէժ, ԲԵՒԵԿՆ եւ ընկոյզ։ (թղթակազմ) Եւ անոնց հայրը Իսրայէլըսաւ անոնց, Եթէ այդպէս է զայս ըրէք. Ձեր ամաններուն մէջ երկրիս ամենէն աղէկ պտուղներէն առէք, ու մարդուն ընծայ արէք, քիչ մը բալասան եւ քիչ մը մեղր, համեմներ ու զմուռս, ՓՍՏՈՒՂ ու նուշ Gen.43 [11] And their father Israel said unto them, If it must be so now, do this; take of the best fruits in the land in your vessels, and carry down the man a present, a little balm, and a little honey, spices, and myrrh, nuts, and almonds: ԵՐԳ ԵՐԳՈՑ; համացանց 10**«Ես ընկուզենիների պարտէզն իջայ՝ նայելու, թէ առուներն ինչպէս են ջրում, տեսնելու, թէ արդեօք ծաղկե՞լ է որթատունկը,ծաղկե՞լ է արդեօք նոճին, ծաղկե՞լ է արդեօք նռնենին» (թղթակազմ). Ըկոյզներու պարտէզը իջայ, որպէսզի ձորին կանանչութիւնը տեսնեմ, Եւ նայիմ թէ արդեօք որթը ծլեցաւ, ու նռնենիները ծաղկեցան? Cant.6 [11] I went down into the garden of nuts to see the fruits of the valley, and to see whether the vine flourished, and the pomegranates budded. --- ** Տես թէ ինչպէս համացանցը եւ թղթակազմը երբեմն շփոթեն համարները: ՅԳ, Օհան, տես Արմատականը թէ ինչպէս "ԸՆԿՈՅԶ" ը բնիկ Հայ ծագում ունի, եւ բոլոր այլ, Սեմական կամ Լատին բառերը փոխառեալ են: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 26, 2009 Author Report Share Posted February 26, 2009 ՅԳ, Օհան, տես Արմատականը թէ ինչպէս "ԸՆԿՈՅԶ" ը բնիկ Հայ ծագում ունի, եւ բոլոր այլ, Սեմական կամ Լատին բառերը փոխառեալ են: Ընկոյզը եւ ծիրանը, վաղը չէ՝ միւս օրը պատրաստ կ’ըլլան: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 26, 2009 Author Report Share Posted February 26, 2009 Պարտիմ Ձեզ՝ այս օգտակար մէջբերմանց համար: Նուշն ու ընկոյզը յոյժ գիտեմ, զի մեր ամենօրեայ ճաշացուցակի մաս կազմեն, մինչ բեւեկնը՝ ո'չ: Ուստի՝ ձեռնպահ մնամ, զայն բաւարար գիտենալը յայտարարելէ, միայն կարեմ ասել, պիստակը կամ՝ փստուղը, զորս դարձեալ քաջ գիտեմք, չի համապատասխաներ բեւեկնի նկարագրութեան: Երեւի ազգական են: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted February 26, 2009 Report Share Posted February 26, 2009 (edited) Ընկոյզը եւ ծիրանը, վաղը չէ՝ միւս օրը պատրաստ կ’ըլլան: Շնչասպառ սպասեմ: Մինչ այդ: Նաեւ տես (Հանրագիտարան) ՍՏՐԻԽՆԻՆ, Strychnine, ՓՈԽԸՆԿՈՒԶԵՆԻ, Stryhcnos Nux** Vomica, եւ Մկնկոյզ, Nutmeg: Նաեւ, չի մոռանալ որ “NUT” ի generic/ կեներիկ բառը “ընկոյզ” է, Արաբերէն, Շնչասպառ սպասեմ: Մինչ այդ: Նաեւ տես (Հանրագիտարան) ՍՏՐԻԽՆԻՆ, Strychnine, ՓՈԽԸՆԿՈՒԶԵՆԻ, Stryhcnos Nux Vomica, եւ Մկնկոյզ, Nutmeg.: Չի մոռանալ որ “NUT” ի generic/ կեներիկ բառը “ընկոյզ” է, Արաբերէն, Պրսկ «ՃՈԶ/կօզ կաւզ«: Ե ւ, այդ միւս երկրագող, բանագող, գրագող, բառագողները ասէն ղոզ կամ “jeviz. ** Երբեմն Լատին NUX/NUT բառը նոյնացւում է Հայերէն ՆՈՒՇ/ Almond, Արաբերէն ԼՈԶ ին: Edited February 26, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 26, 2009 Author Report Share Posted February 26, 2009 Արփա խնդրեմ, շունչ ա'ռ, թերեւս խոստումս չկարենամ յարգել: Մինչ այդ կրնանք զրուցել՝ այլեւայլ ախորժաբեր նիւթերու մասին: Ընկոյզն եւ նուշը, կարծր կեղեւի տակ թաքնուած են: Անգլերէն ընկոյզը՝ walnut: Արդեօ՞ք wal բառի տակ պիտի հասկանալ gal, gall, wells, այսինքն՝ Գալլ ժողովրդի կերած նուշը՝ ընկոյզ: Նկատի առած, որ անգլերը եւ գերմանացիները գալլերէն հիւսիս գտնուած են: Nut, նաեւ պնդուկի «կաղին» անուններէն մեկն է, hazel, hazelnut անուններու կողքին: Մեկ խօսքով՝ ամեն կարծր կեղեւի տակ Nut կայ: Հայերի բնակած վայրերում՝ Մեծ եւ Փոքր Հայքերում, Կապադովկիայում եւ Կիլիկիայում եւ այլուր, ընկոյզ պտղանունից ածանցեալ տասնեակ բնակավայրեր եղել են, կան: Մինչեւ իսկ Սիրիայում, Հալեպ-Լաթթաքիա (ծովեզերեայ քաղաք) ճանապարհին, Իդլիբի նահանգում, կայ մի քրիստոնէաբնակ աւան, որ նախապէս կոչւում էր՝ Ինգիզիկ, որն ըստ իս՝ ոչ այլ ինչ է, քան հայերէն ընկուզիկ: Այժմ այդ աւանը կոչուի Ղասսանիա, ի յիշատակ՝ «Ղասասինա» արաբ ցեղանուան, որ պետութիւն կերտած է ու քրիստոնէութիւն դաւանած Ասորիքի հարաւում, Իսլամից առաջ: Ինգիզիկում հայեր չկան այժմ: Հաւանաբար վաղուց այլասերած են: Մեր տանը, միշտ գտնուել է՝ ծիրանի ու ընկոյզի անոյշ «քաղցրաւենի»: Ծիրանի անոյշը կամ՝ ռուբը, հացին «լաւաշին» քսուած, պանիրի հետ, անմահական կերակուր է լինում (փաթթոց, պլլոր, սանդուիչ): Ընկոյզի անոյշը առանձին ուտւում է, թերեւս վրան՝ դարչինի փոշի: Կեռասի ռուբն էլ շատ եմ սիրում-«մաման թաղեմ»: Կար մի ժամանակ, ամեն առաւօտ, կաթ, բանան, խնձոր եւ կեռասի ռուբի հիւթը, իրար խառնելով խմում էի (Molinexի մէջ աղացած): Իսկ դդումի ռուբը... անմահական այդ քաղցրը, կեանք է կեանք: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 27, 2009 Author Report Share Posted February 27, 2009 ԾԻՐԱՆԵՆԻ APRICOT TREE Ծիրանենի՝ ծառ, ծիրան պտուղի անունից: Մէջբերում «Արմատական»ից՝ *ԾԻՐԱՆ «ծիրան պտուղը, միշմիշ, պարկուկ»: Ուրիշ լեզուներով կոչւում է «հայկական սալոր կամ խնձոր». այսպէս լտ. armeniacum. իտալ. armellino, արաբ. تـفّـاح الأرمني tuffāh-al-armanī «հայկական խնձոր». գիտական բուսաբանական անունն է prunus-armeniaca «հայկական սալոր»: Թէեւ ծիրան բառի գործածութիւնը շատ նոր է, բայց անշուշտ ամենահին ժամանակն էլ կար, որովհետեւ ունինք նրանից ծիրանի «ծիրանեգոյն կարմիր. 2. ծիրանի ներկ տուող մի խեցեմորթ. 3. ծիրանեգոյն ընտիր զգեստ»: Յիշատակուած են՝ ծիրանակիր, ծիրանածին, ծիրանաներկ, ծիրանավաճառ, ծիրանացուցեալ, ծիրանաւոր, ծիրանափառ, ծիրանեզարդ, ծիրանեկիր, բոլորածիրան, եզրածիրանի, միջնածիրանի, զուգածիրանի, շուրջծիրանացեալ, եւ այլն: = Եթէ այս պտուղը Հայաստանի բնիկ արտադրութիւնն է, ուրեմն բառը փոխառեալ պէտք է լինի խալդերէնից: Սրանից են վրաց. ჭერამი ճերամի, թուշ. ჭერამ ճերամ, ափխազ. աճարամ «ծիրան», որոնց նախաձայնին համաձայն են գալիս մեր արդի գաւառականերից Ալաշկերտի Մշոյ ճիրան ձեւը: Գաւառական ձեւերում. Ախց. Երև. Կր. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. Ծիրան, Գոր. ծէ՛րան, Արցախ ծըէ՛րան, Ոզմ. ծէրան, Ագլ. ծm՛րիւն, Ալշ. Մշ. ճիրան.- Ասլ. Ննխ. եւ Պլ. պահած են միայն ծիրանի-գօտի «ծիածան» բարդի մէջ: Նոր բառեր են ծիրանաչիր, ծիրանեփայտ, ծիրանկտալ, ծիրանհասուկ, ծիրանխաշիկ, ծիրանսալոր, ճիրընոց «ծիրանի այգի» (վերջինս ըստ Rivola): Հայերէնից փոխառեալ. Արաբ. Տառադարձութեամբ ثيران thīran «ծիրան» իբր Հայաստանի պտուղ յիշում է Իբն ֆակիհ արաբ աշխարհագիրը՝ իր كتاب البلدان Kitāb-al-buldān (գիրք քաղաքաց) աշխատութեան մէջ, էջ 298 (ըստ Թոփչեան, Mitteil. des Seminars f. orient. spr. Berlin 1904, էջ 149). նոր փոխառութիւն է վրաց წირანი ծիրանի «քաղցրակորիզ ծիրան». (Չուբինով 1705 հայերէնից փոխառութիւն է համարում նաեւ վրաց. ჭერამი ճերամի «ծիրան», բայց այս մասին տե՛ս վերը).- մտել է Ս. Գրքի քրդ. Թարգմանութեան մէջ՝ ծիրանի ձեւով. Ու ժը Թիւատիր պաժէրէ ծիրանի ֆռօթօղ (Ծիրանավաճառ ի Թիւատիր քաղաքէ). Գծ. ժզ. 14: Մէջբերում «Հանրագիտարանից». ԾԻՐԱՆԵՆԻ (Armeniaca), վարդազգիների ընտանիքի սալորազգիների ենթաընտանիքի պտղատու ծառերի եւ թուփերի ցեղ: Միատուն բոյս է՝ երկսեռ ծաղիկներով: Ծառերի բարձրութիւնը՝ մինչեւ 15 մ: Տերեւները խոշոր են, սրտաձեւ, սուր ծայրով, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագոյն, բացւում են տերեւներից աւելի վաղ: Փոշոտումը՝ խաչաձեւ: Պտուղը մսալի եւ չոր կորիզապտուղ է, հիմնականում՝ դեղին կամ դեղնակարմրաւուն, սովորաբար՝ թաւոտ: Կորիզը համարեա հարթ է, մեծ մասամբ քաղցր: Պտղի միջին քաշը 35-40 գ է (կան նաեւ 70-80 գ քաշ ունեցող սորտեր): Պտուղն օգտագործում են թարմ եւ չորացած վիճակում, պատրաստում են կոմպոտ, ջեմ, հիւթեր եւն: Պտուղը պարունակում է 29- 58% ճարպեր, 15-20% սպիտակուցներ: Ասիայում յայտնի է 8 տեսակ: Մշակութեան սորտերի մեծ մասն առաջացել է սովորական վայրի տեսակից (Armeniaca vulgaris), ծագումով՝ Չինաստանից, Փոքր Ասիայից: Հայաստանում Ծ. Մշակւում է շատ հին ժամանակներից: Մ. թ. ա. I դ. Ալեքսանդր Մակեդոնացին Ծ. Հայաստանից տեղափոխել է Յունաստան եւ անուանել արմենիկա, այդտեղից էլ տարածուել է Եւրոպայում: Երկարակեաց բոյս է, բերք է տալիս 3-4րդ տարում: Բազմանում է պատուաստներում, յատկապէս՝ աչքապատուաստով: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, լաւ է աճում թեթեւ մեխանիկական կազմ ունեցող, աւազակաւային, կաւ-աւազային, աւազային, ինչպէս նաեւ քարքարոտ հողերում: Ջերմասէր է, բարձր բերքատու՝ 150-200 ց/հա: ՀՀ-ում Ծ. մշակւում է Մեղրու, Եղեգնաձորի, Աշտարակի, Աբովեանի շրջաններում, Արարատեան դաշտում, տարածուած են Երեւանեան, Սաթենի, Սպիտակ եւ այլ սորտեր: Ա. Մարգարեան, «ՀՍՀ» Ծանօթութիւն. Արաբերէն thiran ثيران, նաեւ thaur ثور «ցուլ» բառի յոգնակին է: Ըստ երեւոյթին, այս բառը՝ «ծիրան» իմաստով, միայն արաբ բառարանային արժէք ունի: Յովհան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted February 27, 2009 Report Share Posted February 27, 2009 ԾԻՐԱՆԵՆԻ APRICOT TREE Ծիրանենի՝ ծառ, ծիրան պտուղի անունից: ==== :ap: Մովսէս, ԾիրանԾաղիկ տօնը երբ է? :ap: http://www.google.com/images?hl=en&sa=...G=Search+images http://upload.wikimedia.org/wikipedia/comm..._Bergen,_NJ.jpg http://www.btinternet.com/~grow.communities/images/apricot.jpg Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted February 27, 2009 Report Share Posted February 27, 2009 Tsirani mer tsirani Tsarer@ aren 1 amis e tsaxkel en indz hamar arden ton e BTW. hishum es Arpa Ojaxi hamanun@ Akuth - iysor mek urish em g@tel , Xaghoghi Shiveri xurts@ = Ակաթ կամ Արկաթ - Խորոված Ակոթի վրա, bavakanin hamov e linum Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted February 28, 2009 Report Share Posted February 28, 2009 (edited) ԾԻՐԱՆԵՆԻ APRICOT TREE Ծիրանենի՝ ծառ, ծիրան պտուղի անունից: Մէջբերում «Արմատական»ից՝ ====== Ծանօթութիւն. Արաբերէն thiran ثيران, նաեւ thaur ثور «ցուլ» բառի յոգնակին է: Ըստ երեւոյթին, այս բառը՝ «ծիրան» իմաստով, միայն արաբ բառարանային արժէք ունի: Յովհան Սիրելի Յովհան, Դարձեալ մի համեղ գիր: --- Ըստ ոմանց, ՆԲՀ (Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի, Վէնետիկ, 1836-7), ԾԻՐԱՆ բառը նման է Պրս. ZAR-Ոսկի , Սանս. Hiranya, եւ Զանդ. Zaranya ի: (Կողմնակի: Այո, զար Պրսկ . Նշանակի ոսկի մի ժամանակ ասինք որ Zarkar- Զարկար- (եան) նշանակի ոսկերիչ- եան, եւ թէ ինչու նարդի վէգը զարկոչուի, քանի մի ժամանակ նրանք ոսկի էին . http://www.backgammon.org/images/dice.jpg ). === Հոմանիշներ (Սուքիասեան) ԾԻՐԱՆ- Ծիտանի, ծրանենի Արմենական Խնձոր, խռթիկ(թառնակորիզ), պառկուկ, պարկուկ (մանր) , շալախ, մշմզ Ծիրանաբեր Խխունջ, կոնքեղ? Ծիրանբոյս Գեղապտղի Ծիրանագոյն Ծիրանաթոյր, ծիրանաւուն, ծիրանի, ծիրանատեսակ, ծիրանատեսիլ, ծիրաներփն, ծիրաներփնեան, ծիրաերփնին: Ծիրանադիտակ, Տես Ծիրանազարդ Ծիրանազարդ Ծրանազգեստ, ծիրանակիր, ծիրանաշուք, ծիրանազգեաց, ծիրանազգեցիկ Արքայական(see below) Ծիրանզարդուել Ծիրանանալ Ծիրանազգեստ տես Ծիրանազարդ Ծիրանածագ Ծայրակարմիր, ծիրանածայր (արեգակ) Ծիրանածին Տես Արքայորդի, (ԾԻՐԱՆԱԾՆՈՒՆԴ) արքազն Please allow me to type the following all in the upper case. ԾԻՐԱՆԱԾՆՈՒՆԴ- ԱՐՔԱՅՈՐԴԻ, ԱՐՔԱՅԱԶՆ, ԽՐՔԱՅԱԾԻՆ, ԱՐՔԱՅԱԶՈՒՆ, ԹԱԳԱՒՈՐԱԶՆ, ԹԱԳԱՒՈՐԱԶՈՒՆ, ԹԱԳԱՒՈՐԱԶԱՐՄ, ԹԱԳԱՒՈՐԱԾԻՆ, ԹԱԳԱԶՆ, ԹԱԳԱԶԱՐՄ, Ծիրանալ Թագաւորանալ, թագադրուել, արքայանալ, կայսերանալ, ծիրանազարդուել … Ծիրանի գոտի տես Ծիածան- Աղեղակ, աղեղ, աղեղնաւոր, աստուածակամար, աստծու գոտի, ծիրանի գոտի, Արամազդա գոտի, Արամազդի Գոտի, կանչ կարմիր, կանաչ ու կարմիր, կանաչ ու կարմիր գոտի, երկնքի եոթ կամար, անանակ, տերունեան, տիրական, կամատ, նշանակ, չաչագոտի, սիրական գոտի ---- Յաւելեալ: Ծիրանի Գոտի- Ծիածան; http://digital-photography-school.com/wp-c...h-a-rainbow.jpg Ծիածան ը նաէւ Հյ. իգական անուն է: Iris, besides the flower is also the Greek goddess http://www.ancientrootsresearch.com/Hap-I/Chivalry-iris.jpg Հիրիկ= Iris eng Iris caucasica Hirik Kovkasjan Հիրիկ Կովկասյան eng Iris elleganthissima Hirik Nrbagegh Հիրիկ Նրբագեղ eng Iris germanica Hirik Parkajin Հիրիկ Պարկային eng Iris paradoxa Hirik Tarorinak Հիիրիկ Տարօրինակ eng Iris reticulatum Hirik Tsantsanman Հիրիկ Ցանցանման Ինչպէս անտեսէլ ԾՐԱՆԱՓՈՂ - ԴՈՒԴՈՒԿ-Duduk? http://www.unesco.ru/files/media/images/ar...e/d/u/duduk.jpg Edited February 28, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted March 4, 2009 Author Report Share Posted March 4, 2009 ԸՆԿՈՒԶԵՆԻ WALNUT TREE Ընկուզենի՝ ծառ, ընկոյզ պտուղի անունից: Մէջբերում «Արմատական»ից՝ ԸՆԿՈՅԶ (գրուած նաեւ ընգոյզ, անկոյզ), «ընկուզ». որից ընկոյզ արքայական «արքայակաղին». ընկոյզ Հնդկաց «հնդկական ընկոյզ». ընկուզազարդ. ընկուզի (ընկուզի ծառ). ընկուզաստան «ընկուզենիների պարտէզ». ընկուզուտ.- նոր բառեր են՝ ընկուզենի, հնդկընկոյզ, մշկընկոյզ:-Երեմիայի բառարանը ունի ղոյզ «ընկոյզ» բառը, որ միջին հայերէն գաւառական մի ձեւ պիտի լինի: =Բառս գտնւում է Առաջաւոր Ասիայի շատ լեզուների մէջ. հմմտ պրս. كوز gōz, gavz, քրդ. guz, guiz, goviz, չաղաթայ. قوز, արաբ. جوز ĵauz, ասոր. gauzā, օսս. ängozä, änguz, իմերել. և վրաց. ნიგოზი նիգոզի, մինգր. նէջի, չէրքեզ. dәšvi, բոյաշ. անքօռ, (Կովկաս), անքոտ (Ակն. տե՛ս Ճանիկեան, Հնութ. Ակնայ, էջ 62): Բայց այս ձեւերից ո՛չ մեկը չի կարող հայերէնի մայր համարուիլ: Ընդհակառակը շատերը կարող են բացատրուիլ հայերէնով: Ձայնական օրէնքների համաձայն՝ հյ. ընկոյզ ձեւը գալիս է նախաւոր *ինկոյզ ձեւից եւ այս էլ թերեւս *engouz ձեւից, որին առանձնապէս նման են կովկասեանները (օսս. իմերէլ. վրաց): Սեմական ձեւերը սեմագէտների կողմից բնիկ չեն համարւում. արդէն սեմական gauz ձեւը չի կարող տալ հյ. ընկոյզ. Հաւանաբար հին հյ. *engouz տուել է սեմ. *eggouz, որից եբր. әgōz նախաձայնի կրճատմամբ էլ՝ միւս բոլոր ձեւերը: Արդէն ըստ Hehn, Kulturpflanzen, էջ 390, ընկոյզը, նուշը եւ շագանակը Փոքր Ասիոյ հիւսիսային կողմերից են գալիս եւ Հայաստանը՝ որ ընկոյզի արտադրութեան կողմից նշանաւոր երկիր է, կարող էր բառը դէպի հարաւ եւ դէպի արեւելք տարածած լինել: Հաւանաբար հյ. ընկոյզ հին խալդիական լեզուից մնացած մի բառ է: Հիւբշ. 393: Գաւառական ձեւեր. Ախց. Կր. ընկուզ, Սվեդ. ունղ‘այզ, Հմշ. Մշ. Սեբ. Տիգ. ընգուզ, Ննխ. ընգուզ, ունգուզ, օնգուզ, Ռ. Ունգուզ, Մրղ. ունգուիզ (Կալաջուղ՝ ունգուէզ). Խրբ. ընգօզ (մնկ. գօգօզ), Արբ. ընգօզ, Ակն. ինգօզ, Սչ. ունգուզ, ունգուս, Դվ. Ջղ. Անգուզ, Ասլ. ընգիւզ. Ագլ. m՛նգյիւզ (իսկ ընգէ՛զի, ինգիզի՛ «ընկուզենի»). Հճ. mնգիզ, Զթ. ինգէզ, Սլմ. ինգյէօ՝զ, Տփ. նընգուզ, Ալշ. Գուզ, Մկ. գի՛ւզ, Վն. գոզ «ընկոյզ»: Միւս բարբառները ունին կա՛մ թրք. Ĵeviz բառը եւ կամ նոր ու անծանօթ գաւառական բառեր. ինչ. պոպոկ, կակալ, ճղոպուր: Նոր բառեր են ընկզիկ, ընկուզակ, ընկուզմէջ, ընկուզախաղ, ընկուզնոց: Մէջբերում «Հանրագիտարան»Ից՝ ԸՆԿՈՒԶԵՆԻ (Juglans regia), ընկուզազգիների ընտանիքի, ընկուզենիների ցեղի ծառ: Բարձրութիւնը 20-30-մ եւ աւելի է, բունի տրամագիծը՝ մինչեւ 1,5 մ: Սաղարթը խիտ է, լայն, արմատային համակարգը՝ հզօր: Տերեւները խոշոր են (երկարութիւնը՝ 20-40 սմ), բարդ, կենտ փետրաձեւ, հոտաւետ: Միատուն բոյս է, ծաղիկները՝ միասեռ, արականները ծաղկաբոյլեր են՝ կատուիկներ, իգականները մեկական կամ 2-3-ական գտնւում են միամեայ ընձիւղների ծայրերին: Պտուղը կորիզապտուղ է (ընկոյզ), կեղեւը փայտացած է, կարծր, արտաքինից ծածկուած է կանաչ, հիւթալի պատեանով: Սերմը եւ միջուկը պարունակում է 45-71% ճարպ, 8-12% սպիտակուցներ, կենսանիւթեր: Անհաս ընկոյզից (հարուստ է կենսանիւթ C-ով) պատրաստում են քաղցրաւենի, հասուն սերմերն օգտագործում են խոհարարական ու հրուշակեղէնի արտադրութիւնում եւ իւղ ստանալու համար: Բնափայտը արժէքաւոր է, կիրառւում է ատաղձագործութեան, շինարարութեան մէջ, խառատային գործում: Տերեւից, կեղեւից, կանաչ պատեանից ստանում են դաբաղանիւթեր, շագանակագոյն ներկ: Ընկոյզը մեղրաբեր է, երկարակեաց: Պատուաստած ծառերի բերքատւութիւնն սկսում է 8-10-րդ տարում եւ շարունակւում է մինչեւ 150-200 տարի: Ը. աճում է Փոքր Ասիայում, Բալկանեան Թերակղզում, Իրանում, Չինաստանում: Մշակւում է ԱՄՆ-ում, Եւրոպայի հւ-արմ. Մասում եւ Հայաստանում: ՀՀ-ում տարածուած է Կապանում, Մեղրիում, Վայքում, Սպիտակում, Լոռիում: Ա. Մարգարեան ԸՆԿՈՒԶԵՔ, գիւղ Արեւմտեան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշէն գաւառում: 1909-ին ունէր 138 (25 ընտանիք) հայ եւ 8 տուն քուրդ բնակիչ: Կար եկեղեցի (Ս. Ստեփանոս): Հայ բնակիչները տեղահանուել են 1915-ի Մեծ Եղեռնի ժամանակ: ԸՆԿՈՒԶՆԱԿ, Ընկուզիկ, գիւղ Արեւմտեան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջ գաւառի Խիանք լեռնալանջին: 1909-ին ունէր 50 տուն հայ բնակիչ: Բնակիչները տեղահանուել են 1915-ի Մեծ Եղեռնի ժամանակ: Աւարտ մէջբերման Ըստ «Շրջապատի Ծառեր» կայքէջին՝ Juglans nigra Ընկուզենի սեւ Juglans regia Ընկուզենի սովորական Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted March 4, 2009 Report Share Posted March 4, 2009 =Բառս գտնւում է Առաջաւոր Ասիայի շատ լեզուների մէջ. հմմտ պրս. كوز gōz, gavz, քրդ. guz, guiz, goviz, չաղաթայ. قوز, արաբ. جوز ĵauz, ասոր. gauzā, օսս. ängozä, änguz, իմերել. և վրաց. ნიგოზი նիգոզի, մինգր. նէջի, չէրքեզ. dәšvi, բոյաշ. անքօռ, (Կովկաս), անքոտ (Ակն. տե՛ս Ճանիկեան, Հնութ. Ակնայ, էջ 62): Բայց այս ձեւերից ո՛չ մեկը չի կարող հայերէնի մայր համարուիլ: Ընդհակառակը շատերը կարող են բացատրուիլ հայերէնով: Ձայնական օրէնքների համաձայն՝ հյ. ընկոյզ ձեւը գալիս է նախաւոր *ինկոյզ ձեւից եւ այս էլ թերեւս *engouz ձեւից, որին առանձնապէս նման են կովկասեանները (օսս. իմերէլ. վրաց): Սեմական ձեւերը սեմագէտների կողմից բնիկ չեն համարւում. արդէն սեմական gauz ձեւը չի կարող տալ հյ. ընկոյզ. Հաւանաբար հին հյ. *engouz տուել է սեմ. *eggouz, որից եբր. әgōz նախաձայնի կրճատմամբ էլ՝ միւս բոլոր ձեւերը: Արդէն ըստ Hehn, Kulturpflanzen, էջ 390, ընկոյզը, նուշը եւ շագանակը Փոքր Ասիոյ հիւսիսային կողմերից են գալիս եւ Հայաստանը՝ որ ընկոյզի արտադրութեան կողմից նշանաւոր երկիր է, կարող էր բառը դէպի հարաւ եւ դէպի արեւելք տարածած լինել: Հաւանաբար հյ. ընկոյզ հին խալդիական լեզուից մնացած Ուրեմն պիտի եզրակացնել որ, Ծիրանի կողքին ընկոյզի ծննդվայրն ալ Հայկական Լեռնաշխարհն է: Ես արդեն նախապէ գրելէի սա: Այսօր պատկերներ աւելացրի: Իմ երկրորդ այցին Սեւակի Սեւակ գիւղ, (մի ժամանակ չանախչի) տուն թանψարանը փակ էր, վերաշինման ընթացքին էր: Չեմ կարող գտնել Մովսէսի ուղարկած պատկերը http://www.imegaservice.com/index.php?act=...19&langs=en Իմ առաջին այցին, նախ քան մտնել Տուն Թանգարանը , ես կանք արի եւ զմայլեցի այդ վիթխարի եւ հսկայ ընկուզենու աջաջ որ արդեն հասուն ընկոյզներ ուներ: Մենք երգենք «Խնձորի ծառին տակը, ես իմ եարը սիրեցի» բայց ինչպէս մոռանալ «Ընկուզենու ծառին տակը»? Անգլիերենով ասեն “a tough nut to crack”, որտեղ “nut” բառըփուաբեանք է «ամորձիք» ի: Տես «որձ»: Ընկոյզ անուշ http://www.littlearmenia.com/shop/uploads/...roducts/201.jpg http://www.littlearmenia.com/shop/prodtype...PageHistory=cat Անշուշտ ընկոյզի համեղ եւ սննդարար պտուղեն զատ նրա փայտն ալ շատ յարգի է:Walnut furniture http://i4.photobucket.com/albums/y115/mish...utTableDone.jpg Ընկուզենի Դհոլ http://www2.armenians.com/Arm-music-ins/Dhol/index.html Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted March 6, 2009 Author Report Share Posted March 6, 2009 ԿԱՂՆԻ OAK (ACORN TREE) ԿԱՂԻՆ HAZEL, HAZELNUT, ACORN ԿԱՂՆԻ՝ ծառ, կաղին պտուղի անունից: Մէջբերում «Արմատական»ից՝ +ԿԱՂԻՆ, «պնտուկ, ֆընտըխ». յիշատակուած են՝ կաղնի «կաղնի ծառ», արքայական կաղնի, արքակաղին «corylus avellana», խոզկաղին, կաղնատունկ «կաղինով տնկուած (անտառ)», կաղնատուն, կաղնապտուղ, կաղնահար, կաղնահասուն: = Բնիկ հայ բառ՝ հնխ. gųeleno- ձեւից, որի պարզականն է guelē «կաղին». ժառանգ լեզուներից ունինք յն. βάλανος, լատ. glans, glandis, հին սլավերէն želądĭ, լեհ. žołądz՛, ռուս. żóludъ (նախաձեւը *geland-), լիթ. gile, լեթթ. dsile, հպրուս. gile, որոնց վրայ karolides, Γλ. συγχρ. 80 աւելացնում է կապադովկ. γουχρ. բոլորն էլ նշանակում են «կաղին, կաղնի» (Walde 344, Boisacq 113, Trautmann 82, Pokorny 1, 692, Ernout-Meillet 406): Հիւբշ. 457: ԳԱՒԱՌԱԿԱՆ. Ախց Կր. Մկ. կաղին, Արցախ կաղին «խոզկաղին» եւ տկօ՛ղէն «արքայակաղին» (որ եւ կտօ՝ղէն), Գոր. Մշ. Կաղնի, Արցախ կա՛ղնըէ, Ոզմ. կաղնէյ, Հմշ. Ննխ. Սչ. գաղին, Սվեդիա գաղէօն, գաղնա, Զթ. գաղնը՛, Հճ. գաղը՝նը, Պարսպարունիք թա՛կուղնը: Նոր բառեր են կաղնուկ, կաղնուտ: Աւարտ մէջբերման Մէջբերում «Հանրագիտարան»ից. ԿԱՂՆԻ (Quersus), հաճարազգիների ընտանիքի մշտադալար կամ տերեւաթափ ծառերի, հազուադէպ՝ թփերի ցեղ: Տերեւները հերթադիր են, կոշտ, կտրտուած, բլթակաւոր կամ ամբողջական, ատամնաեզր, կարճ կոթուններով, թաւոտ կամ մերկ: Ծաղիկները մանր են, միասեռ: Պտուղը միասերմ կաղին է՝ յաճախ ամփոփուած բաժականման փայտեայ պտղակալում: Կ. Ապրում է 500-600 տարի, երբեմն՝ աւելի: Աճում է դանդաղ, սկզբում (մինչեւ 80 տարի) լաւ աճում է բարձրութեամբ, աւելի ուշ՝ լայնութեամբ: Լուսասէր է, որոշ տեսակներ երաշտակայուն են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ՝ նուազ պահանջկոտ: Պտղաբերում է 15-60 տարում: Հս. կիսագնդի բարեխառն արեւադարձային եւ մերձարեւադարձային գօտիներում աճում է Կ-ու մօտ 450 տեսակ, որից 5-ը՝ ՀՀ-ում: Վրացական (Q. iberica), արեւելեան (Q. macranthera) եւ արաքսեան (Q. aratina): Կաղնիները բարձր ծառեր են, աճում են հս-արլ., հւ. շրջաններում, Մեղրիոււմ, Զանգեզուրում եւ այլուր: Կ-ներ հազուադէպ հանդիպում են Աղստեւ եւ Դեբեդ գետերի ստորին հոսանքներում: ՀՀ-ում Կ-ու անտառները մօտ 87,6 հզ. հա են, ունին հողապաշտպան, ջրահաւաք եւ ջրակարգաւորիչ նշանակութիւն: Կ-ու բնափայտն ունի մեծ ամրութիւն, դիմացկունութիւն եւ գեղեցիկ նախշեր: Օգտագործւում է նաւաշինութեան, կահոյքի արտաադրութեան, ատաղձագործութեան, տնաշինութեան բնագաւառում: Որոշ տեսակներից (օրինակ խցանակաղնու) կեղեւից խցան են ստանում: Բնափայտը եւ կեղեւը պարունակում են դաբաղանիւթեր (տանիդներ), որոնք կիրառւում են կաշուի դաբաղման համար: Պտուղներն օգտագործում են որպէս խոզերի եւ գիւղատնտեսական այլ կենդանիների կեր: Շագանակատերեւ Կ. (Q. castaneifolia) զարդի նպատակներով աճեցւում է այգիներում եւ պուրակներում: Ա. Գրիգորեան, աւարտ մէջբերման: Ըստ «Հանրագիտարան»ին, Արեւմտեան Հայաստանի Խարբերդի նահանգի Օվաճըգ գաւառին մէջ կար՝ Կաղնուտ անունով գիւղ: Ըստ «Շրջապատի Ծարեր» կայքէջին՝ Chestnut-leaved Oak Quercus castaneifolia Կաղնի Շագանակատերեւ Quercus iberica Կաղնի Վրացական Quercus infectoria Կաղնի Արաքսեան («Հանրագիտարան»ի մէջ՝ aratina) Quercus macranthera Կաղնի Արեւելեան Quercus robur Կաղնի Ամառային Ծառի անունները տարբեր լեզուներով. Հայերէն՝ կաղնի, ռուսերէն՝ дуб, անգլերէն՝ oak, ֆրանսերէն՝ chêne, գերմաներէն՝ eiche, իտալերէն՝ quercia, սպաներէն՝ roble, արաբերէն՝ ballut կամ sindian: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted March 6, 2009 Author Report Share Posted March 6, 2009 ԾԱՆՕԹ.՝ ԸՆԿՈՒԶԵՆԻ ԵՒ ԿԱՂՆԻ ԾԱՌԵՐՈՒ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ● Կաղինի եւ ընկոյզի անուանակոչմանց «շփոթը» մեր մօտ ալ պատահած է: Կարգ մը հայ բարբառներու մէջ (օր՝ Համշէն) կակալ «ընկոյզ» է, իսկ վրաց լեզուի մէջ, նոյն բառը, «կաղին» կը նշանակէ: ● Մի քանի յղում առաջ, post 91, հարց տուած էի՝ անգլ. walnut բառի ստուգաբանման վերաբերեալ: Հաւանաբար՝ յունարէն βάλανος (վալանոս) «կաղին» եւ լատիներէն nux «ընկոյզ» բառերու տարբերակներէն կազմուած է անգլերէն բառը. walanos+nux > walnut (?): Այստեղ, յունարէն բառի –ος (–ոս) մասնիկը վերածանց պիտի համարել, արմատը՝ βάλαν (walan) (?): Ի դէպ՝ ծառի յունարէն անուան դորական ձեւն է. γάλανος (galanos), ըստ «Արմատական»ի (տե՛ս՝ կաղին բառի տակ): «Վիկի»ն կը վկայէ. "The Latin name, Juglans, derives from Jovis glans, Jupiter's acorn", այսինքն բառացի՝ լուսնթագի կաղին «ընկոյզ», իսկ Juglans regia՝ թագաւորական ընկոյզ: Իսկ այս մէջբերումը, կ’արդարացնէ առաջին ստուգաբանումս. "The word walnut derives from Old English wealhhnutu, literally "foreign nut", wealh meaning "foreign" (wealh is akin to the terms Welsh and Vlach; see *Walha and History of the term Vlach). The walnut was so called because it was introduced from Gaul and Italy. The previous Latin name for the walnut was nux Gallica, "Gallic nut"." Նաեւ՝ "The scientific name Juglans is from Latin jovis glans, "Jupiter's acorn", and regia, "royal". Its common name, Persian walnut, indicates its origins in Persia in southwest Asia; 'walnut' derives from the Germanic wal- for "foreign", recognizing that it is not a nut native to Great Britain." Ուրեմն՝ ո'չ միայն հին անգլերէն, այլեւ լատիներէն պտուղի անունն է՝ «գաղղիական ընկոյզ»: Յունարէն «բալանոս-վալանոս» անուն ալ, այդ կը յիշեցնէ: Գալլ (Կելտ) եւ Կաղին....լաւ՝ բան չ’ըսի: Ի դէպ՝ Վալախիա (վլախ, վալլախ), որ Ռումանիոյ մեկ շրջանի տեղանունն է, գալլիակա՞ն է: Ամենայնդէպս՝ Հիւսիսային Եւրոպայի բնակիչները հարաւցիներէն (նաեւ՝ հարաւ-արեւելցիներէն), -որոնք միջնորդ են,- բերած են ընկոյզը: Ուրիշ մէջբերում մը՝ "In Armenian cuisine, walnuts are preserved in sugar syrup and eaten whole." ● «Արմատական»ը վկայում է (նաեւ՝ Արփայի յղումը) «նուշ» բառի ստուգաբանման ներքոյ, թէ լտ. nux նշանակում է «ընկոյզ»: Հանրագիտարանը ընկուզենու լտ. անունը Juglans regia ձեւով է մատուցում: Այսինքն՝ ծառն ու պտուղը, տարբեր արմատներից կազմուած բառեր են լատիներէնում: ● Արմատականէն մէջբերումներուս մէջ, «=» նշանէն ետք, բառի ծագումն ու այլ հնդեւրոպական լեզուներու մէջ բառի ազգակից տարբերակները կը գրուին: Ազգակից բառերը կրնան նոյն իմաստը չունենալ այդ լեզուներուն մէջ: Կրնան եւ ունենալ: ● Ինչպէս որ լատիներէնը, «ընկոյզ» եւ «ընկուզենի» իմաստներու համար, տարբեր արմատներով բառեր ունի, նմանապէս անգլերէնը՝ կաղինի եւ կաղնիի համար, տարբեր արմատներով բառեր ունի: Հայերէնը այդպէս չէ. պտուղի անունէն ծառի անուն կը կազմուի: Իրողապէս՝ հայերէնը չի տարբերեր կաղինի տեսակները: ● Կաղինի ոչ բոլոր տեսակները յարգի են: Հանրագիտարանը կը վկայէ, թէ այդ պտուղը Հայաստանի տարածքին խոզի կեր է, մինչ, ինչպէս գիտենք, աղանձած կաղինը («պնդուկ»)՝ առանձին ուտելիք է, տուրմի տեսակներ կան որ կաղինով կը համեմուին եւն: Արաբերէն Կաղնի ծառի անունը «սընդեան» կամ «բալլուտ» է سنديان أو بلوط, իսկ պնդուկի ծառի անունը՝ شجرة البندق : Աճառեանը «Կաղին» պտուղի անուան հոմանիշներու շարքին յիշած է պնդուկը, որ huzelnut-ն է: Իրողապէս, պէտք է տարբերել՝ կաղինը պնդուկէն: Երեւի այդ պատճառո՞վ, «Հանրագիտարան»ը կաղինը չի յիշեր, որպէս մարդու կողմէ ուտելի պտուղ, լռելեայն զայն պնդուկ չհամարելով: J. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.