Johannes Posted July 15, 2008 Report Share Posted July 15, 2008 Բարի օր, Վաղուց պահանջք կար բոյսերի անունների վերաբերեալ լեզուական ուսումնասիրութեան: Արփայի առաջարկը խթանեց, որ կեանքի կոչուի այս շարանը: Ապրենք ու տեսնենք, թէ որքանով կը կարողանանք հարստացնել: Այստեղ պիտի ուսումնասիրուեն ծառերի, թուփերի, խոտերի եւ պտուղների անունները: Մէկ խօսքով՝ այն ամէնը, որ առնչւում է բուսական աշխարհին: Մօտ անցեալում, Հայֆորումի անդամ Louise-ը խնդրել էր ինձանից. սկսել այսօրինակ մի աշխատանք. նուիրում եմ նրան: Օրին չեմ արել, քանզի ինքս էլ չափազանց աղքատ եմ. բուսաբանական տեղեկանքով: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted July 15, 2008 Author Report Share Posted July 15, 2008 (edited) Գինձ, coriander Coriander-ի արաբերէնն է. كزبرة kizbara(t) : Ինչպէս գիտենք, քըզբարա համեմը օգտագործւում է միս եւ սալաթ «աղցան» համեմելու համար: Հայաստանում տեսած-կերածս գինձը, քըզբարա համեմը արտադրող բոյսի թարմ, կանաչ վիճակն էր: Արմատականից մէջբերում. Գինձ, «մի տեսակ բոյս եւ նրա հատիկները. coriandrum», որից գնձահատ, գնձաջուր: =Բնիկ հայ բառ, որ յառաջացած է գինդ «կլոր» բառից. այսպէս է կոչուած բոյսը՝ սերմի կլորիկ ձեւից առնելով. Այս նախնական նշանակութեան համար հմմտ. վրաց քինձի, որ է «գինձ»: Աճման ձեւի համար համեմատել փոխինդ-փոխինձ, խեղդ-հեղձ, պիղծ-պղտոր, խայծ-խայտ: Քըզբարա արաբերէն բառը հայ-արաբական կազմ ունի. գինձ+բահարաթ>քինզ+բարա>քիզբարա, բառացի՝ գինձի համեմ: Գուցէ լրիւ հայկական կազմ ունի. գինձ+բար(իք)>քիզբար(ա): Ինչպէս գիտենք հայերէն բար նշանակում է պտուղ-բարիք-բերք, հետեւաբար քիզբարա (կամ քըզբարա) նշանակում է գինձ բոյսի պտուղը, որ նոյնինքն այն հունդն է որից փոշի քըզբարա համեմն է պատրաստւում: Ի դէպ, ըստ նշմարածիս, գինձի տերեւները շատ նմանին ազատքեղի (բաղդանոզ) տերեւներին: Հանրագիտարանից մէջբերում. Գինձ (coriandrum sativum), համեմ, հովանոցաւորների ընտանիքի միամեայ եթերաիւղատու բոյս: Ցողունի բարձրութիւնը մինչեւ 120 սմ, տերեւները՝ հերթադիր, խիստ կտրուած, մերկ: Ծաղիկները՝ սպիտակ, բաց վարդագոյն, դեղին: Պտուղը կազմուած է երկու միասերմ պտղիկներից, պարունակում է 0,2-1,4 % եթերաիւղ եւ 16-28 % ձէթ: Եթերաիւղից ստանում են զանազան բուրաւետ նիւթեր, որոնք օգտագործւում են օծանելիքի եւ սնունդի արդիւնաբերութեան մէջ: Ձէթն օգտագործւում է մանածագործութեան եւ պոլիգրաֆիական արդիւնաբերութեան մէջ, քուսպը՝ որպէս կեր: Գ-ի տերեւները օգտագործւում են որպէս համեմունք: Հարուստ է վիտամիններով (կենսանիւթերով), հանքային աղերով: Հայաստանում մշակւում է որպէս կանաչեղէն: Մէջբերում ԺՀԼ բառարանից. Քուսպ, Ձեթը հանելուց յետոյ մնացած չեչը, կոպտոն: Ամենքը հաւասար են, մեկը չի կարող սանգակը, մեղր ու իւղը միասին ուտի, իսկ միւսը քուսպ չգտնի ուտելու (ԳՍ): Edited July 15, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 15, 2008 Report Share Posted July 15, 2008 (edited) Լաւ գաղափար: Առաջարկ: Գուցէ խմբաւորել բոյսերը իրանց մասնակի խումբերում: Դու արդէն սկսար համեմներով: Թող որ այդ լինի առաջին խումբ, իմա "խոխանոցային** բոյսեր", ըլլայ բանջարեղէն կամ համեմ: Գուցէ այբենական, Ազատքեղ? ** Այդ կերակուր պատրաստելու սենեակին բուն անունը ԽՈԽ-ա-նոցէ , ոչ ԽՈՀ-ա-նոց: http://hyeforum.com/index.php?showtopic=9652&hl=kitchen Edited July 15, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted July 23, 2008 Author Report Share Posted July 23, 2008 Թարխուն, tarragon Այսօրուայ մեր «հերոսն» է թարխուն բոյսը: Սրա արաբերէնն է الطرخون – Ալտարխուն, ֆրանսերէնը՝ Estragon: Արմատականից մէջբերում. Թարխուն «իբր համեմ գործածուող մի բոյս է. լտ. dracunculus, ֆրանս. estragon». գրուած է նաեւ տարխոն, տարղոն, տարղոն: =Պարսկերէն tarxūn: Հանրագիտարանից մէջբերում. Թարխուն (Artemisia dracunculus), բարդածաղկաւորների ընտանիքի օշինդր ցեղի բազմամեայ խոտաբոյս: Վայրի վիճակում հանդիպում է Եւրոպայում եւ Ասիայում: Մշակովի Թ-ի ցողունը ուղղաձիգ է, 60-80 սմ բարձրութեամբ, տերեւները հերթադիր են, ամբողջական, նշտարաձեւ, մուգ կանաչ գոյնի, ունեն հաճելի համ եւ հոտ, ծաղիկները սպիտակ են, խմբուած յուրաններում: Թարմ կամ չորացած թ. օգտագործւում է որպէս համեմունք: Պարունակում է եթերաիւղ, կենսանիւթ C, կարոտին, կագաւորում է նիւթափոխանակումը, ախորժաբեր է: Յուրան, «ցորենի դէզ», վերեւում՝ հաւանաբար «ծաղիկների դէզ» իմաստով: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 7, 2009 Author Report Share Posted February 7, 2009 (edited) Բարի օր Արփա, Չկարծես կանտեսեմ առաջարկդ, դեռ նախապատրաստական փուլի մէջ է՝ հաւաքում եմ բոյսերի հայերէն անուններ: Գործի մեծութիւնը սարսափեցնում է: ԱԶԱՏՔԵՂ ԱԳՌԱՒԱՉՔ ԱՂՏՈՐ ԱՆՄԵՌՈՒԿԻ ԱՆԻՍՈՆ ԱՆՄՈՌՈՒԿ ԱՌՋԸՆԿՈՅԶ ԱՐՋԱՏԱԿ «ԹԱՂԹ, ՎԱՅՐԻ ՇՈՂԳԱՄ, ԱՐևՔՈՒՐԻԿԻ ԱՒԵԼՈՒԿ ԲԱԶՈՒԿ ԲԱՂԵՂ ԲԱՂԸՐՋՈՒԿ ԲԱՆՋԱՐ ԲԱՆԳԻ ԲՈՂԿ ԳԱԶԱՐ ԳԻՆՁ ԴԴՈՒՄ ԴԱՂՁ ՍԱՄԻԹ ԴՐԱԽՏԱՎԱՐԴ ԵՂԵԳ ԵՂԵՍՊԱԿ ԵՂԻՃ ԵՐԵՔՆՈՒԿ ԵՐԻՑՈՒԿ ԶԻՆԱԾԱՂԻԿ ԹԱՐԽՈՒՆ ԹԵԼՈՒԿ (ՍԱԳԱԽՈՏ) ԹԻՒՄ ԼՕՇ ԼՕՌ ԽԱՇԱՄՆ ԽԱՏՈՒՏԻԿ ԽԼԱԾԱՂԿԱԶԳԻՆԵՐ ԾՆԵՓԵԿ (Մարանճու) ԾՕԹՐԻՆ ԿԱԹՆԱԽՈՏ ԿԱՂԱՄԲ ԿԱՆԵՓ ԿԵԱՆՔԻ ԱՐՄԱՏ ԿՈՏԻՄՆ ԿՏԱՎԱՏ ՀԻՐԻԿ ՀՈՒԼՊԱՅ ՁՆԾԱՂԻԿ ՄԱՃԱՌ ՄԱՄՈՒՌ ՄԱՅՐԱՄԱԽՈՏ ՄԱՆՈՒՇԱԿ ՄԱՑԱՌ ՆԵԽՈՒՐ ՈԼՈՌ ՈՍԿԵՀԱԶԱՐՈՒԿ ՌԵՀԱՆ ՍԻԶԱԽՈՏ ՍԻՆԵՄԵՔԻ ՍՆՁՆԻ ՍԻՆՁ ՍՈՒՍԱՄԲԱՐ= ԽՆԿԱԾԱՂԻԿ ՎԱՂԵՆԱԿ ՎԱՂԵՆԱԿ ՎԱՌՎՌՈՒԿ ՎԱՐՍԱԿ ՏԱՔԴԵՂ ՏՈՒՂՏ ՔՈՒՆՋՈՒԹ ՔՐՔՈՒՄ ՔԻՄԷՈՆ ՕՇԱՆ Edited February 7, 2009 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.